Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

11.02.2015թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՆԳՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՀՎԱԾՔԸ...

 

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ հայցվորներ Գրիգոր Գեւորգյանի, Արման Սահակյանի, Հովհաննես Մկրտչյանի միջնորդության քննարկումն ընդդեմ "Իրավունք" թերթի եւ գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի: Հայցվորները պահանջում են արգելանք դնել Հովհաննես Գալաջյանի դրամական միջոցների վրա` հայցագնի չափով (3-ական մլն դրամ), ինչպես նաեւ արգելել "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի կողմից հրապարակվող "Իրավունք" թերթին ու կայքին` սույն քաղաքացիական գործի վերաբերյալ նյութեր հրապարակել` մինչեւ սույն գործով կայացված դատական ակտի ուժի մեջ մտնելը:

 

Դատարանում պատասխանող կողմի` "Իրավունք" թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի շահերը ներկայացնում էր "Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, ով դատարանում ներկայացրեց միջնորդության վերաբերյալ առարկություն. "Հարգելի դատարան եւ նախագահող, տպավորությունն այնպիսին է, որ, իբր, Հովհաննես Գալաջյանին բոլորը դատում են, որ Հովհաննես Գալաջյանը մեծ խնդիրների առաջ է կանգնած: Սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` կողմը պետք է ապացուցի իր ներկայացրած փաստերի ինքնությունը":

Պատասխանող կողմի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն իր խոսքում հայտարարեց, որ դատարանի միջոցով հայցվոր կողմը ցանկանում է ոչ միայն ճնշել լրատվամիջոցին, այլեւ արգելել ազատ մամուլի տպագրությունը, որը ըստ Սահմանադրության ու Եվրոպական կոնվենցիայի` Եվրադատարանի նախադեպային իրավունքով արգելված է:
Հիշեցնենք` հայցվոր կողմի ներկայացուցիչները "Նոր սերունդ" մարդասիրական ՀԿ-ի աշխատակիցներ են, ավելի վաղ 16 անձինք էին դատի տվել "Իրավունք" թերթին Ինգա եւ Անուշ Արշակյաններին համասեռամոլության լոբբիստների գրոհից պաշտպանող հրապարակման համար, սակայն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը հոկտեմբերի 30-ին կայացած դատական ակտով վճռել է մերժել 16 քաղաքացիների հայցն ընդդեմ "Իրավունք" թերթի: Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ հայցվորի ակնարկած "այլ հայցերով" նույնպես կան ակտեր, որոնք, մեղմ ասած, չեն ենթադրում Հովհաննես Գալաջյանից աստղաբաշխական գումարների գանձում:

Հայցվոր կողմի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Մարո Խաչատուրյանը, ով, ի դեպ, մեկ այլ դատական գործով պաշտպանում է "Նոր սերունդ" ՀԿ-ի շահերն ընդդեմ "Իրավունք" թերթի եւ թերթի լրագրող Իլոնա Ազարյանի, անհասկանալի պահվածք էր դրսեւորում: Երբ Լեւոն Բաղդասարյանը ներկայացնում էր առարկությունը, Մարո Խաչատուրյանն ընդհատեց իր գործընկերոջը` ասելով, որ Լեւոն Բաղդասարյանը ներկայացնում է հայցադիմումի առարկությունները, բայց բաց է թողել 14-օրյա ժամկետը: Դատավոր Արայիկ Մելքումյանն ու փաստաբան Լեւոն Բաղդասարյանը տեղեկացրին Մ. Խաչատուրյանին, որ խոսքը վերաբերում է միջնորդությանը, ոչ թե հայցադիմումի քննարկմանը:

Հայցվոր կողմի փաստաբանի խոսքից այդպես էլ պարզ չդարձավ` պատասխանող կողմի առարկությունների հետ կապված` ինչ է նա ներկայացնում: Մարո Խաչատուրյանն ինչ-որ միջազգային փորձագիտական կառույցների մասին էր խոսում (այդպես էլ հնարավոր չեղավ հոդաբաշխ լսել այդ կառույցի անունը), որոնց դեռ իրենք չեն դիմել, բայց պատրաստվում են դիմել, եւ խնդրեց դատարանից` մինչ գործը դատաքննության փուլ մտցնելը, դա հաշվի առնել: Այսինքն` գործի քաղաքականացման միտումը, կարծես թե, բավականին ակնհայտ երեւում է:

Դատական հաջորդ նիստում` մարտի 23-ին` ժամը 14:45-ին, սկսվելու է գործի դատաքննությունը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ