Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

11.02.2015թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ
ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՈՎ

 

Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ նիստ` Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցով`ընդդեմ «Իրավունք» թերթի եւ թերթի լրագրող Հրանտ Սարաֆյանի,դատավոր Ռ. Ափինյանի գլխավորությամբ:  «Իրավունքի» շահերը դատարանում պաշտպանում  է «Լեւ գրուպ»փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, իսկ Լ. Բարդակչյանի շահերը` փաստաբան Դիանա Գրիգորյանը:Հայցվոր կողմը, ի դեմս Բարդակչյանի, պահանջում է «Իրավունքից»ներողություն խնդրել «Լ. Բարդակչյանի կողմից  Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն»նախադասության համար, քանի որ, ըստ հայցվոր կողմի, «նողկալի» բառով ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը, իսկ «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ից` հօգուտ իրեն, Աստծո ծառա Բարդակչյանը պահանջում է բռնագանձել ոչ ավել, ոչ պակաս 1.000.000 դրամ:

Նիստը սկսվելուն պես տեղեկացանք, որ պարոն Բարդակչյանը չի ներկայանալու դատական նիստին, որի համար  պատասխանող կողմը մի պահ տրամադրության անկում ապրեց: Գործը գտնվում է նախապատրաստական փուլում, եւ հայցվոր կողմը  իր ելույթում կրկին պնդում էր, որ իր ներկայացուցիչը` պարոն Բարդակչյանը, որեւէ նողկալի հայտարարություն եւ առհասարակ հայտարարություն` ուղղված Կոմիտաս վարդապետին, չի արել: «Իրավունքի» շահերը դատարանում պաշտպանող Լ. Բաղդասարյանը ստիպված եղավ հերթական անգամ ընթերցել այն ԶԼՄ-ների անունները, որտեղ պարոն Բարդակչյանը արել է հայտարարություն` Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականի մասին: Բայց միեւնույնն է, քանի որ հայցվոր կողմը ոչ մի կերպ չի ցանկանում ընդունել իրողությունը, Դ. Գրիգորյանը դատական նիստին ճարահատյալ անցավ լրագրության դասընթացների, փորձելով ներկաներին ու հատկապես պատասխանող կողմին սովորեցնել լրագրության տեսություն, ըստ որի` լրագրողը իրավունք չունի կարծիք կամ տեսակետ հայտնելու իր նյութի մեջ, եւ որ բարեխիղճ է համարվում այն լրագրողը, ով չեզոք ներկայացնում է տեղեկությունը` կարծիքի ձեւավորումը թողնելով ընթերցողին: Այդ չլսված նոր տեսությունը իհարկե քմծիծաղ առաջացրեց ժուռնալիստիկայի հետ քիչ թե շատ շփվողների մոտ, բայց փաստաբանն այդ ամենն ասում էր այն նույն համոզվածությամբ, ինչով պնդում էր, որ Բարդակչյանը Կոմիտաս վարդապետի նկատմամբ որեւէ հայտարարություն չի արել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ