Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ հա. ԵՇԴ/0614/02/14

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`

26.12.2014թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա. ԿՈՒԲԱՆՅԱՆ
քարտուղարությամբ` Ա. ԱՆԱՆՅԱՆ
դիմողի ներկայացուցիչ`
Վ. Հովհաննիսյանի/

փաստաբանական գործունեության

արտոնագիր թիվ 500/
"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ

Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի ներկայացոցիչ `

Ռ.ՍԻՄՈՆՅԱՆ

 

Դռնբաց դատական նիստում քննեց գործն ըստ Ռիմա Աղվանի Վարոսյանի /անձնագիր AM 0904632, հասցե` ք. Երևան, Արտաշիսյան 39շ., բն. 33/ դիմումի` քաղաքացուն անգործունակ ճանաչելու պահանջի մասին:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 20.03.2014թ. որոշմամբ Ռիմա Աղվանի Վարոսյանի կողմից ներկայացված դիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել քննության:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2014թ. որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև փորձաքննության եզրակացության ստանալը։

 

Դատարանի 26.11.2014թ. որոշմամբ քաղաքացիական գործի կասեցված վարույթը վերսկսվել է:
Դիմողի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ Արթուր Սաշայի Խաչատրյանը հանդիսանում է իր վստահորդի որդին: Վերջինս տառապում է <<շիզոֆրենիա>> հոգեկան հիվանդությամբ, չի կարողանում ղեկավարել իր գործողությունները և հատուկ խնամքի կարիք ունի:
Դատարանին խնդրեց 07.02.1968թ. ծնված Արթուր Սաշայի Խաչատրյանին ճանաչել անգործունակ։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ դիմողի պահանջը հիմնավոր է:
Լսելով դիմողի ներկայացուցչին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցչին, ուսումնասիրելով և գնահատելով գործի գրավոր ապացույցները՝ դատարանը գտավ, որ դիմումի պահանջը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Դատաքննությամբ հիմնավորվեց, որ 07.02.1968թ. ծնված Արթուր Սաշայի Խաչատրյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ։

ՀՀ ԱՆ կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի կողմից 09.10.2014թ. տրված N 398/14 եզրակացության համաձայն` 07.02.1968թ. ծնված Արթուր Սաշայի Խաչատրյանը տառապում է <<շիզոֆրենիա, պարանոիդ ձև, պարանոիդ համախտանիշ, կայուն դեֆեկտով>> խրոնիկական հոգեկան հիվանդությամբ: Շիզոֆրենիային բնորոշ անձի փոփոխությունները փորձաքննվողի մոտ արտահայտված են այն աստիճան, որ զրկում են նրան իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից:
Այսպիսով, դիմողի պահանջը հիմնավոր է և բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31 հոդվածի պահանջներից։
Ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ.օր-ի 130-132, 140, 171 և 172 հոդվածներով՝ դատարանը


Վ Ճ Ռ Ե Ց


Դիմումի պահանջը բավարարել: 07.02.1968թ. ծնված Արթուր Սաշայի Խաչատրյանին ճանաչել անգործունակ։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։

Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ԿՈՒԲԱՆՅԱՆ