Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՈՒՄ ՇԱՀԵՐՆ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ

 

Այսօր Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը միացավ "Իրավունքի" դեմ արդեն երկրորդ տարին ընթացող հալածանքի ալիքին, որի ակունքում, ինչպես վերջերս պարզվեց, կանգնած են նարնջագույն հեղափոխությունների հայտնի ֆինանսավորող Ջորջ Սորոսը եւ համասեռամոլության համաշխարհային լոբբինգի բավականին հզոր ուժերը: Վերջերս բացահայտվեց այն խայտառակ իրականությունը, որ համասեռամոլության լոբբինգ իրականացնելու համար եւ "Իրավունք" թերթի դեմ բազմաթիվ դատական գործեր նախաձեռնելու պատվերով Սորոսի հիմնադրամը գրանտներ է բաժանել մի շարք հայկական (եթե իհարկե կարելի է այդպիսիններին կոչել հայկական) հասարակական կազմակերպություններին:
Վերջիններս էլ "Իրավունք" թերթում տպագրված խմբագիր Հովհաննես Գալաջյանի հրապարակախոսական հոդվածի առիթով նախաձեռնեցին չորս դատավարություն: Դատական պրակտիկայում չլսված բան է, որ մի հոդվածի կապակցությանբ ընթանան 4 տարբեր դատեր: Սակայն հավանաբար հայցվորներին ձեռնտու էր յուրաքանչյուր դատավարությունը նախաձեռնելու համար Սորոսից առանձին վճարում ստանալ, իսկ Սորոսին էլ պետք էր "Իրավունքի" դեմ կազմակերպելով դատական տեռոր, կազմալուծել թերթի բնականոն աշխատանքը, վազեցնել դատարանից դատարան եւ թերթի սուղ միջոցները մսխել դատական գործերի ուղղությամբ:

Սակայն հենց այստեղ է, որ ի հայտ եկավ շատ հետաքրքիր մի իրադրություն, որը սորոսական ու համասեռամոլական ուժերին ծառայեց "մինուս" նշանով: Երեք դատական վճիռներից երկուսով, այդ թվում Վերաքննիչ դատարանի վճռով "Կոնչիտայի վկաները" մերժվում են, իսկ Գալաջյանի հոդվածում որեւէ վիրավորանք կամ զրպարտանք չի նկատվում, եւ հայցը համարվում է ամբողջությամբ անհիմն եւ իրավազուրկ: Իսկ ահա Արայիկ Մելքումյանը ոչ միայն հաշվի չառավ, որ հայցը ներկայացրել են օրենքով սահմանված ժամկետից ուշ, ըստ էության, թքած ունեցավ իր կոլեգաների` առաջին եւ վերադաս դատական ատյանների դիրքորոշման վրա: Թե ինչպես կարող են լինել նույն լրագրային հոդվածի շուրջ երկու իրարամերժ դատական ակտ` հետեւությունները թողնվում է ընթերցողին եւ Արդարադատության խորհրդին, սակայն հենց Մելքումյանի նմանների գործունեության հետեւանքով է, որ հասարակությունը բացարձակ վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ: Նշենք, որ նա Գալաջյանի հոդվածը համարել է զրպարտիչ եւ պաշտպանել համասեռամոլների լոբբիստներին` պահանջելով գումար եւ նույնիսկ ներողություն խնդրել: Ավելին, դատավարության ընթացքում Մելքումյանն իրեն դրսեւորեց որպես համասեռամոլների լոբբիստների աննկուն պաշտպան, իսկ երբ Գալաջյանը դատավարության ընթացքում հարց բարձրացրեց Սորոսի կողմից ուղղակիորեն "Իրավուքի" դեմ դատեր հարուցելու նպատակով հայցվորներին գրանտեր տրամադրելու մասին, այս ամբողջ խեղկատակության մեջ դատավորը դոշով պաշտպանեց Սորոսին էլ, լոբբիստներին էլ` զրկելով Գալաջյանին հարց տալու եւ գրավոր ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: Նա նաեւ փորձում էր լռեցնել "Իրավունքի" փաստաբան, "Լեվ Գրուպ" իրավաբանական ընկերության փաստաբան Լեւոն Բաղդասարյանին, երբ վերջինս ակնհայտորեն ապացուցում էր, որ հայցը ժամկետանց է, եւ Սորոսը ուշացել է իր գրանտներ տալու գործում:

Իսկ ամենահատկանշականը սույն դատավորի կողմից այն է, որ հրապարակվում է դատական ակտ, սակայն այն չի տրամադրվում կողմերին: Մեզ այդպես էլ անհասկանալի մնաց Մելքումյանի վերջին տրյուկը: Մնում է ենթադրել` միգուցե Սորոսը (կամ գուցե բրիտանական Նոթինգեմ քաղաքից ինչ-որ ազդեցիկ սորոսապատկան դեմք) վերջին պահին դատավորի ականջին բա՞ն է շշնջացել, կամ էլ դա դատավորի կողմից ակնհայտ արհամարհանք է ՀՀ օրենքների նկատմամբ: Այսքանից հետո ոչ միայն կարելի է փաստել, որ Մելքումյանը խախտել է դատավարության բազմաթիվ կանոններ (խախտումների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կտանք այն ժամանակ, երբ Մելքումյանը կբարեհաճի տրամադրել արդեն իսկ հրապարակած դատական ակտը), այլ խոսքը գնում է ՀՀ-ում ընդհանրապես մամուլի եւ խոսքի ազատության մասին: Մելքումյանի ջանքերով ձեւավորվում է արգելափակված դաշտ, եւ եթե համասեռամոլներն անգամ փորձեն մարդ ուտել, ապա դրա քննադատությունը, Մելքումյանի նմանների տրամաբանությամբ, խստիվ արգելվում է: Սակայն մենք հայ ենք ու ապրում ենք Հայաստանում եւ վստահ ենք, որ թե՛ լոբբիստները, թե՛ սորոսները, թե՛ Մելքումյանի նմանները մեզ չեն ստիպի հրաժարվել մեր ազգային արժանապատվությունից:

Հիշեցնենք, որ Գալաջյանը իր հոդվածով ընդամենը փորձել էր պաշտպանել Ինգա եւ Անուշ Արշակյանների` կոնչիտաներից զզվելու իրավունքը եւ որեւէ միտում չի ունեցել անձնապես վիրավորել, կամ առավել եւս զրպարտել համասեռամոլների լոբբիստներին: Հիշեցնենք, որ անցյալ տարի Արշակյան քույրերի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ շուրջ 60 լոբբիստներ նրանց դեմ հալածանքի արշավ էին իրագործել, ինչի առնչությամբ Գալաջյանը հրապարակել էր "ՆՐԱՆՔ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼ ԼՈԲԲԻՆԳԻ ՇԱՀԵՐԸ. ԱԶԳԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ" հոդվածը, ուր ներկայացրել էր լոբբիստների ֆեյսբուքյան էջերի հղումները եւ գնահատական տվել նրանց գործողություններին:

Մեր տեղեկություններով եւ մամուլի հրապարակումներով` սույն դատավորն առաջին անգամ չէ, որ խախտումներով է իրականացնում դատական գործընթացը, ներքաշված է սկանդալային մի շարք պատմությունների մեջ: Ընդ որում, սկանդալները կապված են ոչ միայն դատական, այլեւ արտադատարանական ոլորտների հետ...
Խմբագրությունը հետամուտ է լինելու հետաքննելու եւ բացահայտելու վերոհիշյալ գործի բոլոր մութ ծալքերը:

Ի դեպ, Մելքումյանը պատահական չհայտնվեց դատական համակարգում, այլ, ըստ դատական համակարգում տարածված կայուն կարծիքի, նա հայտնվեց իր ազգականի` Էդիկ Մուրադյանի` Վերաքննիչ դատարանի նախագահ եղած ժամանակ գործադրած անմիջական ջանքերի շնորհիվ:

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ