Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

24.06.2015թ.

«Իրավունք օրաթերթ»

Արդարադատ դատարանը ամբողջովին մերժեց Բարդակչյանի հայցն ընդեմ
«Իրավունք Մեդիայի» եւ լրագրողի

 

Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր ՌՈՒԲԵՆ ԱՓԻՆՅԱՆԻ նախագահությամբ, կայացվեց Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցով` ընդդեմ «Իրավունք մեդիայի եւ լրագրող Հրանտ Սարաֆյանի դատական վճիռը: Սույնի ուժով մերժվեց Աստծո ծառա Լ. Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք մեդիայի» եւ Հրանտ Սարաֆյանի, միեւնույն ժամանակ, փաստաբանական ծախսերի համար` յուրաքանչյուրի մասով 100 հազարական դրամ պետք է բռնագանձվի Լ. Բարդակչյանից:

 

Ճիշտ տեղին է մեջբերել «Իրավունքի» շահերը դատարանում պաշտպանող «Լեւ Գրուպ»փաստաբանական գրասենյակի ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ մի առիթով առաջ քաշած թեզը. «Հավատքիս, պատվիս, հայրենիքիս չդիպչեք» եւ կոնկրետ այս գործով հնչեցրած գնահատականը. «Դատական ակտը իրավաչափ էր եւ հեղինակավոր»:

Հիշեցնենք, որ հայցվորն` ի դեմս Լ. Բարդակչյանի, պահանջում էր «Իրավունք մեդիայից» ներողություն խնդրել «Ավետարանական եկեղեցին` փակել եւ լուծարել» հոդվածում «Լ. Բարդակչյանի կողմից  Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ, ըստ հայցվոր կողմի, «նողկալի» բառով ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը, իսկ «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ից` հօգուտ իրեն պահանջում էր բռնագանձել ո՛չ ավել, ո՛չ պակաս 1.000.000 դրամ:

Ինչեւէ, երբ փաստերն աղաղակող են, դատարանում պատասխանող կողմի փաստաբանը պրոֆեսիոնալ, իսկ դատարանն` արդարադատ, ճշմարտությունն ու արդարությունը հաղթում է: Այնպես որ, մի՛ դատիր, որ չդատվես, եւ սա ասում է ոչ թե «Իրավունքն», այլ Սուրբ Գիրքը` Աստվածաշունչը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ