Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

23.10.2015թ.

«Իրավունք օրաթերթ»

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ, ՈՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԵՆ, ԲԱՅՑ...»

 

Օրերս ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ որոշել է սահմանադրական փոփոխությունները նախապատրաստած հանձնաժողովին դատի տալ: Սրա հետ կապված` վերջինիս փաստաբան «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ մեզ փոխանցեց հետեւյալը.

«Մինչ այդ, կցանկանայի նշել, որ վատ սահմանադրություն դուք չեք գտնի ամբողջ աշխարհում: ՀՀ նախագահի հրամանով ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողով, որը գլխավորում էր Սահմանադրական դատարանը: Այնտեղ կա մի կետ, որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ կարող է ներկայացնել իր հայեցակարգը` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, իսկ հանձնաժողովը պարտավոր էր քննարկել եւ ներկայացնել կամ դրական, կամ բացասական կողմերը:

Հետեւաբար, Հայրիկյանի կողմից ներկայացված նոր Սահմանադրության նախագծերի առաջարկները պարտավոր էին քննարկել եւ եզրակացություն տալ: Չեմ ուզում ասել, որ Հայրիկյանի կողմից ներկայացված առաջարկությունները բացարձակ էին եւ պետք է կիրառվեին: ՍԴ-ի համապատասխան հանձնաժողովը երկու անգամ օր էր նշանակել, որպեսզի լսեր Հայրիկյանին, որը սակայն տեղի չի ունեցել, որը խոսում է տվյալ հանձնաժողովի անգործության եւ ոչ իրավաչափ պահվածքի մասին: Լինելով նրա փաստաբանը` տեսնում եմ իրավունքի խախտում եւ խախտում` ոչ թե, որ պետք է նրա կողմից ներկայացված սահմանադրության հայեցակարգը ընդունվեր, այլ խախտում, որ անձը, իսկ Հայրիկյանը  սահմանադրական փոփոխությունների ջատագովն է եղել դեռ վաղուց, ըստ էության, մերժել են քննարկել: Ես վստահ եմ` մերժվելու է Հայրիկյանի պահանջը, բայց ավելի քան վստահ եմ, որ որպես իրավունքի խախտում` ազատ արտահայտվելու, տեղեկատվություն տալու-ստանալու, կֆիքսվի ՄԻԵԴ-ում»:

 

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ