Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

26.11.2015թ.
«Իրավունք օրաթերթ»
«ՎՆԱՍԱԶԵՐԾԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
ՇԱՀԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ»

 

 

Ինչպես արդեն հայտնի է, երեկ Երեւանի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկում, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են մի խումբ զինված մարդկանց: Այս խմբի մեջ եղել են նաեւ կանայք, նրանց մեջ կան նաեւ սփյուռքահայեր:

Ինչպես հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված  խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝  այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

 

Մեզ հասած տեղեկություններով Արթուր Վարդանյանի շահերը պաշտպանելու է <Լեվ գրուպ>իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք պարոն Բաղդասարյանին, ով չհերքեց այն, սակայն որեւէ լրացուցիչ ինֆորմացիա չտրամադրեց եւ միայն նշեց, որ ընթանում է նախաքննություն եւ անհրաժեշտությոան դեպքում հանդես կգա մամլո ասուլիսով: Միեւնույն ժամանակ պարոն Բաղդասարյանը խնդրեց, որպեսզի լրատվական դաշտը ավելորդ գնահատականներ չտա տեղի ունեցածին` հաշվի առնելով, որ ընթանում է դեռեւս քննություն եւ հաշվի առնելով անձի անմեղության կանխավարկածը:

Հիշեցնենք, ինչպես հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված  խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝  այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում  հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում <մուխա> տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ,  փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում   հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ