Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

29.11.2015թ.
«Իրավունք օրաթերթ»
ԴԱ ՀԱՆՐԱՀԱՅՏ ՓԱՍՏ Է ԵՎ ՇՈՈՒ ՉԿԱ. ՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐ
ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆ

 

 

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 25-ին Երեւանի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկում, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են մի խումբ զինված մարդկանց: Խմբի մեջ եղել են նաեւ կանայք, սփյուռքահայեր: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված  խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝  այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

 

<Իրավունքն> արդեն տեղեկացրել էր, որ Արթուր Վարդանյանի շահերը պաշտպանելու է <Լեվ գրուպ>իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ով իր նախնական զրույցում խնդրեց, որպեսզի լրատվական դաշտը ավելորդ գնահատականներ չտա տեղի ունեցածին` հաշվի առնելով, որ ընթանում է դեռեւս քննություն եւ հաշվի առնելով անձի անմեղության կանխավարկածը:

Համացանցում եւ որոշ լրատվամիջոցներում տեղեկություն եղավ, թե այս ամենը <շոու> է, որոնցից մի մասը կարծում է այն կազմակերպված է իշխանությունների, մյուս մասն էլ` ընդդիմության կողմից: Հարցի հետ կապված փաստաբան Լեվոն Բաղդասարյանը նկատեց. <Դա հանրահայտ փաստ է եւ որեւէ <շոու> չկա: Զենք-զինանոցը եղել է: Հավանաբար նման հայտարարություն կատարելը չի բխում իմ պաշտպանյալի շահերից, բայց պետք է կրկնեմ, որ դա հանրահայտ փաստ է: Ես այն փաստաբաններից չեմ, որ կառչեմ նրանից, որ ապացուցման բեռը տվյալ դեպքում պետք է կրի մյուս կողմը: Դա ընդունում է իմ պաշտպանյալը>:

Փաստաբանի հետ բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք <Իրավունք> թերթի երեքշաբթի օրվա համարում:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ