Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

 

ԿՈԼԽՈԶԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԶՈՐԵՂ Է

 

Ես դեռևս 1989 թվականից ներքին առուվաճառքի միջոցով, վավերացված թաղային կոմիտեի կնիքով, հարևանների ստորագրությամբ գնել եմ 1300քմ հողատարածք, որի վրա ինքնակամ կառուցված էր երկու սենյակ և կոմունալ հարմարություններ: Ումից որ գնել եմ այդ հողամասն ու տունը, նրան այն փոխանցվել էր Ներքին Շենգավիթի Կալինինի կոլտնտեսության ժողովի որոշմամբ, որպես տնամերձ: Դիմել եմ քաղաքապետարան, որպեսզի ինքնակամ շինությունը օրինականացվի, սակայն քաղաքապետարանից մերժում եմ ստացել, որ ժամանակին Կալինինի կոլտնտեսության ընդհանուր ժողովի որոշմամբ նշված չէ հողամասի անվանումը, տեղանքը:

Քաղաքապետարանը, կարծում եմ, պետք է ղեկավարվեր 29.01.1999 թվականի ՀՀ Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով, համաձայն որի. տնամերձ հողամասերն անհատույց կարգով թողնվում են այն հատկացված անձանց որպես սեփականություն, ուստի անգամ որոշման մեջ եթե բացակայել է հողամասի տեղանքը կամ այլ պարամետրեր, պետք է հիմք ընդունվեր կոլտնտեսության որոշումը` բխող բոլոր իրավական հետևանքներով:

 

 

 

Ամուսնուցս դատական կարգով բաժանվել եմ: Դատարանի վճռով ինձ է հատկացվել 17.5քմ և 12քմ մակերեսով սենյակները` օգտագործման իրավունքով: Շուրջ 15 տարի ապրում եմ այդ սենյակներում: Դիմել եմ դատարան, որպեսզի այդ սենյակների նկատմամբ ճանաչվի իմ սեփականության իրավունքը: Նախկին ամուսինս հակընդդեմ հայցով դիմեց, որպեսզի ինձ վտարեն այդ սենյակներից: Ընդհանուր իրավասության դատարանը ճանաչեց իմ սեփականության իրավունքն այդ սենյակների նկատմամբ, ամուսնուս ներկայացրած վտարման պահանջը մերժեց, սակայն վերաքննիչ դատարանը բեկանեց այդ վճիռը և փոփոխեց, իմ հայցը մերժեց, ամուսնուս ներկայացրած վտարման պահանջը բավարարեց:

Կիմա

Կարծում եմ, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիրքորոշումը եղել է իրավաչափ, քանի որ ինչպես Դուք եք նշում, այն Ձեզ տրվել է օգտագործման իրավունքով, իսկ օրենքի ուժով, որպեսզի հետագայում այն Ձեզ տրվի ձեռքբերման վաղեմության ուժով որպես սեփականություն, պարտադիր պայման է դիտվում տվյալ անշարժ գույքի տիրապետման փաստը, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետում է որպես սեփականություն: Մինչդեռ տվյալ գույքի նկատմամբ օրինական ուժ ստացած դատական ակտով ճանաչված է ընդամենը Ձեր օգտագործման իրավունքը տվյալ գույքի նկատմամբ:

Ամփոփեմ. տիկին Կիմայի կողմից տվյալ գույքի տիրապետումը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի իմաստով /ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի սեփականության ճանաչում/ չի կարող դիտվել բարեխիղճ, քանի որ քաղաքացին ձեռք է բերել տվյալ գույքի օգտագործման իրավունքը և թեպետ ցանկությունը, միգուցե, մեծ է եղել տիրապետելու որպես սեփական գույք, սակայն բացակայում են իրավական հիմքերը ենթադրելու, որ նա այդ գույքն իր օգտագործմանն անցնելու պահից տիրապետել է որպես սեփականը: Կարծում եմ, որ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ուղղել է ստորադաս դաատրանի թույլ տված նյութական իրավունքի խախտումը և կայացրել է իրավաչափ և հեղինակավոր դատական ակտ:

 

 

Լևոն Սոխակի Բաղդասարյան

<<Լեվ Գրուպ>>  փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ