Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 


ԱՆՀՆԱՐԻՆ Է ԱՇԽԱՐՀԸ ՃԻՇՏ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԱՌԱՆՑ ԱՍՏԾՈ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ

ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոն

 

ՌԴ կոմունիստական կուսակցության պատգամավորներն օրեր առաջ բարձր ամբիոնից հայտարարեցին, որ չեղարկվի Ռուսաստանի և թուրքիայի միջև 16.03.1921 թվականին կնքված պայմանագիրը, որի ուժով թուրքիային և ադրբեջանին են բռնակցվել Հայաստանի պատմական տարածքների մեծ մասը: Որքանով է այդ հայտարարությունն արդիական և ինչ իրավական հենք կարող է ունենալ:

Կարծում եմ, այն ավելի շատ քաղաքական հարթության վրա արված  հայտարարություն էր: Նմանօրինակ հայտարարություններ արվում են այն երկրներում, որոնք ինչ-որ պահի խնդիրներ են ունենում Թուրքիայի հետ: Այդպիսի թարմ օրինակներ ոչ վաղ անցյալում եղել են Եվրոպայում, Իսրայելում, Եգիպտոսում, Սիրիայում… Չպետք է գայթակղվել, անհրաժեշտ է մտապահել հայտնի ռուսական առածը` ձրի պանրի և թակարդի մասին:

Ինչ վերաբերում է տվյալ հայտարարության իրավական հենքին, պետք է փաստեմ, որ 1921 թվականին Սովետական Ռուսաստանը, ի դեմս բոլշևիկյան կառավարության, որի իրավահաջորդն է Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը, քեմալական թուրքիայի հետ, որի իրավահաջորդն է այսօրվա թուրքիան, կնքեցին բարեկամության պայմանագիր, որի կետերից մեկն էլ վերաբերում էր երրորդ երկրին ՝ Հայաստանին, համաձայն որի Հայաստանի Հանրապետության մի մասը բռնակցվեց Թուրքիային և այդ ժամանակ ստեղծված արդբեջանական պետությանը: Տվյալ պայմանագիրը կնքման պահից իսկ եղել է առոչինչ /իրավական ուժ չունեցող/, քանի որ միջազգային իրավանորմը պարտադիր պայման է դիտում. որպեսզի տվյալ պայմանագիրը ճանաչելի դառնա, լինի հեղինակավոր և կիրառման ենթակա, անհրաժեշտ է, որպեսզի ստորագրող սուբյեկտներն իրենք ճանաչված լինեն միջազգային հանրության կողմից: Ոչ քեմալական թուրքիան, ոչ էլ Սովետական Ռուսաստանը, կարծում եմ, այդ պայմանագիրը ստորագրելու պահին ոչ միայն միջազգային ճանաչում չեն ունեցել, այլ նաև աշխարհի կողմից այդ ժամանակ ընդունվել են, որպես ոչ օրինական ճանապարհով իշխանության եկած ինքնահռչակ /САМОЗВАНЕЦ/ երկրներ: Ավելին, այդ երկու պետությունները կնքում են մի պայմանագիր, որի կետերից մեկը վերաբերում է երրորդ երկրին՝ Հայաստանին: Դա այդ տարիների միջազգային իրավանորմի կոպտագույն խախտում էր, երբ առանց տվյալ երկրի կարծիքը հարցնելու, ինչպես նաև առանց նրա մասնակցության, որոշվում է այդ երկրի ճակատագիրը:  Ընդ որում, Հայաստանը, ի տարբերություն թուրքիայի, պաշտոնապես  համարվել է  դաշնակից Անտանտային, որն էլ հաղթեց առաջին համաշխարհային պատերազմը: Ընդ որում, այդ պատերազմում Հայաստանը դասվել է ամենաշատը տուժած երկրների շարքին:

Ամփոփեմ, միջազգային իրավունքն արգելում է երկու երկրների կողմից կնքած պայմանագրի առարկայի տարածումը կամ կիրառումը երրորդ երկրի վրա՝ առանց վերջինիս մասնակցության, առավել ևս, երբ պայմանագրի կողմ հանդիսացող երկրներն իրենք չեն համարվել միջազգային սուբյեկտներ: Տվյալ փաստական և իրավական գնահատման արդյունքում ակնհայտ է դառնում, որ քեմալական թուրքիայի նպատակը Արևմտյան Հայաստանում Ցեղասպանությունն իրագործելուց հետո եղել է այն շարունակել և իրագործել երիտթուքերի՝ հայերին թանգարանային նմուշ սարքելու ծրագիրը, ինչպես նաև կատարած հանցագործությունները մարսելու համար՝ այն բերել իրավական տեսքի, որը տվյալ պայմանագրի ուժով մասնակի իրագործվեց:

 

20-րդ դարի սկզբում, իրավամբ, տեղի են ունեցել գլոբալ գործառույթներ, որի կենտրոնում եղել է նաև Հայաստանը /Առաջին համաշխարհային պատերազմ, Հայերի ցեղասպանություն, տարածքների կորուստ…/: 20-րդ դարի վերջում կրկին գլոբալ գործառույթների արդյունքում Հայաստանը ևս գտնվում էր դրանց կենտրոնում /ԽՍՀՄ փլուզում, միութենական հանրապետությունների անկախացում, պատմական Հայաստանի մի մասի ազատագրում…/ Բավական է համեմատել դարասկզբի և դարավերջի գլոբալ փոփոխությունների արդյունքում Հայաստանի կարգավիճակը և ակնհայտ է դառնում, որ ի տարբերություն դարասկզբի, դարավերջին Հայաստանը գտնվել է համեմատած շահեկան վիճակում: Այսօր, 21-րդ դարասկզբին, աշխարհում կրկին տեղի են ունենում գլոբալ գործառույթներ, և Հայաստանը կրկին այդ իրադարձությունների կենտրոնում է, ուստի Հայաստանին վերաբերող այն դրույթները, որոնք քաղաքական և իրավական հարթության վրա շահարկվում են երրորդ երկրների կողմից՝ կապված Ցեղասպանության, պատմական տարածքների ազատագրման հետ և այլն, Հայաստանի ու ողջ հայության համար ոչ միայն վիճարկման թեմա չէ, այլ նաև հանրահայտ փաստ է, ինչպես թուրք խուժանի կողմից մեկ ու կես միլիոն հայության մորթվելը, այնպես էլ Հայաստանի ձեռքից այն տարիներին տարածքները վերցնելն ու նույն թուրք խուժանի իրավահաջորդին նվիրելը: Հայաստանի և ողջ քաղաակիրթ մարդկության համար  հանրահայտ փաստ է, որ ՆԱՏՈ-ի ծրագրով Եվրոպայի սրտում՝ Հունգարիայում, Հայ Սպային գիշերը կացնահարած բաշիբոզուկը, թեպետ դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն վերահանձնվեց ադրբեջանին, որն էլ դրան հերոսի կոչում շնորհեց նույն Եվրոպայի և քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ: Կարծում եմ, Հայաստանի, ողջ հայության և քաղաքակիրթ մարդկության համար հանրահայտ փաստ է, որ հայերի և Հայաստանի նկատմամբ իրագործված այդ հանցագործությունները վաղուց դարձել են աշխարհի համար արդարացի լուծում պահանջող խնդիրներ, որոնց չլուծելու դեպքում նույնը կատարվելու է իրեն քաղաքակիրթ կոչող աշխարհի հետ, ուստի այդքան էլ պետք չէ ոգևորվել այս կամ այն երկրի կողմից արվող հայտարարություններից կամ գործողություններից՝ լավ հիշելով նախորդ դարի սկզբնամասում հայերի ոգևորությունը և տեղի ունեցածը, ինչպես նաև ռուսական հայտնի առածը՝ ձրի պանիրի և թակարդի մասին:

Հային հեշտ չէ խաբելը, ես կասեի՝ անհնարին է, եթե ունի պետություն: Այսօր մենք ունենք պետություն, որը հազարամյակներ անց օրենքով սահմանված կարգով և չարգելված եղանակով ազատագրել է իր պատմական տարածքի մի մասը: Անհրաժեշտ է այդ երկրում կառուցել արդի աշխարհի նորագույն մոդելը՝ Արևային երկիրը, որը պետք է կառավարվի Աստծով և Աստվածաշնչով:

 

 

Լևոն Սոխակի Բաղդասարյան

<<Լեվ Գրուպ>>  փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ