Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 


 

Որքանո՞վ է իրավաչափ Վարդգես Գասպարիի նկատմամբ նման վերաբերմունքը

 

Որքանո՞վ է իրավաչափ Վարդգես Գասպարիի նկատմամբ նման վերաբերմունքը ուժային կառույցների կողմից:

Իրավական գնահատական տալու համար բավարար չէ լրատվության կողմից տրված տեղեկատվությունը, որը կարող է լինել թերի կամ չափազանցված: Անհրաժեշտ է ծանոթանալ գործի փաստացի հանգամանքներին, որից հետո նոր անել հետևություններ: Ավելին, հաճախ չորրորդ իշխանության փիարի շնորհիվ տվյալ անձի կատարած գործողությունն այնքան է չափազանցվում, որ վերջինս դառնում է ինչպես <<ազգի հերոս>>, այնպես էլ` <<ազգի դավաճան>>: Նման ծայրահեղ մոտեցումների արդյունքում միշտ շահում է ինչ-որ խումբ, կուսակցություն և այլն, բայց ոչ երբեք` հասարակությունը:

Վարդգես Գասպարիի գործով, հիմք ընդունելով մամուլի տեղեկատվությունը, անհրաժեշտ է հարուցել քրեական գործ, մանրակրկիտ քննության ենթարկել և հրապարակայնորեն գնահատական տալ ինչպես քաղաքացի Վարդգես Գասպարիի գործողություններին, այնպես էլ բոլոր պետական լիազոր մարմինների կատարած գործողություններին կամ անգործությանը`Գասպարիի նկատմամբ:

Այսօր հասարակության կարծիքը դեպի ուժային մարմինները բնավ չի խոսում ի նպաստ այդ կառույցների: Դրան խթանում է լրատվական դաշտը` հաճախ իրականությանը չհամապատասխանող կամ չափազանցված հրապարակումներով, չեմ խոսում պատվերով հրապարակումների մասին, որոնք, որպես կանոն, պարարտ հող են ագրեսիայի, ատելության` բխող բոլոր կործանարար հետևանքներով: Սակայն պետք է փաստել, որ լրատվության նմանօրինակ հոդվածների օգտակար գործողության գործակիցը հավասար է լինելու զրոյի, եթե երկրի քաղաքացին իր խախտված իրավունքների պաշտպանությունը տեսնի և զգա իրավապահ մարմինների հետ շփման ժամանակ:

 

Հասարակության մեջ ձևավորված է այն կարծրատիպը, որ վերջինս պաշտպանված չէ պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից: Այսօր հասարակության զգալի հատվածը վստահ չէ, որ իրավապահների գործունեությունը հիմնված է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների վրա: Ավելին, հարկադրանքի միջոց կիրառող յուրաքանչյուր պետական լիազոր մարմնի ներկայացուցիչ, լինի ոստիկան, բանտի, գաղութի աշխատակից, թե հարկադիր կատարող, տեղյա՞կ է, որ հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի ոչ թե իր կամ իր վերադասի ամբիցիաներին տուրք տալով,  այլ պետք է ուղղված լինի սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն անհրաժեշտ և ամենագլխավորը` չափավոր, հակառակ պարագայում ունենալու ենք հասարակությունից օտարված ուժային կառույցներ` բխող բոլոր կործանարար հետևանքներով:

 

 

Լևոն Սոխակի Բաղդասարյան

<<Լեվ Գրուպ>>  փաստաբանական գրասենյակի հիմնադիր նախագահ