Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 


ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

 

Համարվում է, որ մարդկությանը հայտնի ամենագլխավոր, ամենահզոր, ամենաիմաստուն, ամենաշատ տպաքանակով, ամենաշատը թարգմանված, ամենա-ամենա… գիրքը` Աստվածաշունչն է: Ընդ որում, դա փաստում է ինչպես քրիստոնեական համայնքը, այնպես էլ` մնացյալ: Այդքանից հետո ձեռնպահ ենք մնում օգտվելու այդ անսպառ հարստությունից:

Ժամանակին Ջորջ Վաշինգտոնը, հասկանալով աստվածաշնչյան հզորության խորհուրդը, հրապարակել է հետևյալ թևավոր խոսք դարձած, ես կասեի, կարևորագույն իրավանորմը. "Անհնար է աշխարհը ճիշտ կառավարել առանց Աստծո և Աստվածաշնչի": Մեծ և հզոր երկրներից մեկի` ԱՄՆ-ի այս առաջնորդը, կրողը լինելով այնպիսի մի պետության, որտեղ քրիստոնյաներից բացի` տասնյակ կրոնների ներկայացուցիչներ էին ապրում, տվյալ իրավանորմ դարձրած թևավոր խոսքով, կարծում եմ, ոչ թե վեր դասեց քրիստոնյաներին այլ կրոն դավանող ազգերից, այլ ամրագրեց Աստվածաշնչի հեգեմոն դերը մնացյալ գրերից, առանց որի` անհնարին է աշխարհը ճիշտ կառավարել: Փաստեմ, որ աստվածաշնչյան այս գանձարանում տեղ կա բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց համար: Մասնավորապես, իրավական հարթության վրա տրվում է սպառիչ մեկնումը, ինչպես ընտանեկան իրավունքի և անձի ազատության, կյանքի իրավունքի, այնպես էլ` աշխատանքի և սեփականության: Ավելին, պետական այրերի համար տրված է և՛ գործադիր իշխանության մեկնումը, և՛ օրենսդիր, և՛ դատական: Աստվածաշնչյան կարևորագույն դրույթներից է անձի արժանապատվությունը, որը համարվում է բնական իրավունքի բաղկացուցիչ մասը:

Չխորանալով աստվածաշնչյան գաղափարախոսության և արդի երկրների գաղափարախոսության տարբերության միջև, իմ խորին համոզմամբ, այդ վիհը հնարավոր է փոքրացնել ու վերացնել, եթե իրավունքը, որը երկնային աստվածաշնչյան իրավանորմ է և իրողություն, լինի գերակա, քան մահկանացուների կողմից գրված օրենքները, ինչպես նաև պարտադիր պայման դիտվի, որպեսզի օրենքը համապատասխանեցվի իրավունքի հետ: Հակառակ դեպքում` լավագույնը կունենանք չգործող օրենքներ, իսկ վատագույն դեպքում` օրենքներ, որոնք կործանարար են տվյալ հասարակության ու պետության համար (նայեք ձեր շուրջը և կտեսնեք նմանօրինակ բազում և բազմապիսի օրինակներ): Աստվածաշունչը պետք է լինի կենարար ջուրը և հիմնաքարը նրանց համար, ում գործողություններից կամ գործելակերպից է նաև կախված, թե ինչպիսին կլինի երկիրը, պետությունը, հայրենիքը, հասարակությունը, ընտանիքը և այլն: Քրիստոնեական ողջ համայնքն այս օրերին պատրաստվում է նշելու Սուրբ Զատիկը: Այս օրերին ինձ բռնեցի հետևյալ գիտակցումի մեջ. երեք բան մեր առօրյայում դժվար ենք ասում միմյանց.


ա). Ես քեզ սիրում եմ,
բ). Ներիր,
գ). Օգնիր:


Քրիստոսի հարության այս օրերին արժե մտածել այս մասին: Արդյո՞երջանիկ լինելու բանալին, որից հետո օգտվելու ենք աստվածային գանձարանից` այս խոսքերի խորհուրդը ընկալելու և կիրառելու մեջ չէ:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
"Լեվ Գրուպ" փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ