Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ ԵԿԴ-1174/02/2010թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ
29.10.2010թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Գ.Կարախանյան

քարտուղարությամբ` Լ.Ոսկանյան
մասնակցությամբ հայցվորներ`

Կ.Աղամյան, Լ. Անանյան

(ներկայացուցիչ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/,
Վ. Հովհաննիսյան /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

Պատասխանող`

Կ.Եղիազարյան (ներկայացուցիչ` Ա.Հովհաննիսյան)

Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` Հայաստանի Գրողների միության նախագահ` Լևոն Անանյանի /պետական գրանցման վկայական թիվ 1438 ՀՎՀՀ` 00015135/ , Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միվորման նախագահ` Ռոբերտ Ամիրխանյանի /պետռեգիստրի վկայական` 03Ա069654 ՀՎՀՀ` 02508776/, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ` ժ/պ Ռուբեն Գևորգյանցի/ պետական գրանցման վկայական թիվ 1398, Հայաստանի Նկարիչների միավորման նախագահ` Կարեն Աղամյանի /պետական ռեգիստրի վկայական` 03Ա076193 ՀՎՀՀ` 02511023/, Թատերական գործիչների միավորման նախագահ` Հակոբ Ղազանչյանի /պետական ռեգիստրի վկայական` 03Ա070478 ՀՎՀՀ` 02505418/ ընդդեմ "Հայոց Աշխարհ" օրաթերթի խմբագրություն ՍՊԸ-ի, Կիմա Եղիազարյանի` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ`

 

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

Հայցադիմումը մուտք է եղել 10.06.2010 թվականին, նախագահի կողմից մակագրվել է 11.06.2010 թվականին, վարույթ է ընդունվել 14.06.2010 թվականին:
Պատասխանող Կիմա Եղիազարյանի կողմից 28.06.2010 թվականին ներկայացվել է հայցադիմումի պատասխան:
17.08.2010 թվականին Հայցվորների կողմից ներկայացվել է հայցապահանջի ավելացում:
17.09.2010 թվականին Հայցվորների կողմից ներկայացվել է դիմում` հայցապահանջի մի մասից հրաժարվելու մասին:
29.09.2010 թվականին Հայաստանի Գրողների միության ներկայացուցիչների կողմից ներկայացվել է դիմում` հայցապահանջի ավելացման մասին:
14.10.2010 թվականին Հայաստանի Գրողների միության ներկայացուցիչների կողմից ներկայացվել է դիմում` հայցային պահանջների չափի նվազեցման մասին:

Հայցվորների դիրքորոշումը.

Հայցվորները դիմելով դատարան հայտնել են, որ պատասխանող "Հայոց Աշխարհ" օրաթերթի խմբագրություն" ՍՊ ընկերության կողմից հրատարակվող "Հայոց Աշխարհ" թերթի 75 համարում տպագրվել է "Ծախել, ծախել մինչև վերջ" հոդվածը, որտեղ մասնավորապես գրված է, որ Գրողների միության ղեկավարությունը միության շենքին հարակից այգու տարածքը վաճառեց, որ արդեն բարձրահարկ է կառուցվում, որ ըստ հավաստի տեղեկությունների վաճառել է նաև Սևանի ստեղծագործական տունը;
Կոմպոզիտորների միության ղեկավարությունը միության շենքի տարածքի մի մեծ հատված նույնպես վաճառել է , ուր ռեստորան է գործում:
Կինեմատոգրաֆիստների միության ղեկավարությունն ավելի վաղ է վաճառել իր շենքի կեսը, որի տեղում արդեն հսկա էլիտար բնակելի շենք է կանգնած:
Նկարիչների միության ղեկավարությունը տարիներ առաջ վաճառել է շենքի հետնամասի մեծ տարածքը, ուր նույնպես վեր է խոյացել մեկ այլ շենք, իսկ այսօր հերթը հասել է Հայաստանի Թատերական գործիչների միության շենքին, որն ըստ հոդվածագրի, այդ գործարքի արդյունքում ստացել է 5 միլիոն դոլար:
Այնուհետև հոդվածում հոդվածագիրը գրել է. "Այս միություններում բնավորվել են կլանային խմբավորումներ, որոնք շարքային բազմաքանակ անդամների գոյությունը որպես շղարշ օգտագործելով շարունակում են թայֆայական գործունեության շնորհիվ բարգավաճել…":
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածի հիման վրա քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը:
Հայտնել է, որ հոդվածում շարադրված վերոհիշյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ուստի հոդվածագիրը պարտավոր է ապացուցել, որ.
1. Գրողների միության ղեկավարությունը, ի դեմս նախագահ` Լևոն Անանյանի, վաճառել է միության շենքին հարակից այգու տարածքը, ինչպես նաև Սևանի ստեղծագործական տունը:
2.Կոմպոզիտորների միության ղեկավարությունը, ի դեմս նախագահ` Ռոբերտ Ամիրխանյանի, միության տարածքի մի մեծ հատված է վաճառել:
3. Կինեմատոգրաֆիստների միության ղեկավարությունը, ի դեմս` Գևորգյանցի, վաճառել է շենքի կեսը, որի տեղում էլիտար բնակելի շենք է կանգնած:
4. Նկարիչների միության ղեկավարությունը, ի դեմս նախագահ` Կարեն Աղամյանի, վաճառել է շենքի հետնամասի մեծ տարածքը, ուր նույնպես վեր է խոյացել մեկ այլ շենք:
5. Թատերական գործիչների միությունը, ի դեմս նախագահ` Հակոբ Ղազանչյանի, վաճառել է միության շենքը 5 միլիոն դոլարով:
6. Միություններում բնակվել են կլանային խմբավորումներ, որոնք շարունակում են թայֆայական գործունեության շնորհիվ բարգավաճել:
Արատավորող են համարվում այն տեղեկությունները, որոնք կարող են նսեմացնել քաղաքացու կամ իրավաբանական անձի արժանիքները: Հայտնել են, որ Հայցվորները բոլորն էլ հանրապետությունում և հանրապետությունից դուրս ճանաչված անձնավորություններ են, ուստի վերջիններիս վերագրել չեղած գործարքներ, մեղադրել թայֆայական գործունեության շնորհիվ բարգավաճելու մեջ, արատավորում են հայցվորների պատիվն, արժանապատվությունն ու գործարար համբավը:
Վերոշարադրյալի հիմքով, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածի պահանջով` խնդրել են պարտավորեցնել պատասխանողներին նույն թերթի միջոցով հերքելու հայցվորների պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները:
Միաժամանակ հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն դատական ծախսերի մեջ են մտնում պետական տուրքի և փաստաբանի վարձատրության համար նախատեսված գումարները, խնդրել են վճռով լուծել դատական ծախսերի, մասնավորապես փաստաբանի վարձատրության գումարների բաշխման հարցը:
Նախնական դատական նիստերի ընթացքում հայցվորների ներկայացուցիչները ավելացրել են հայցապահանջի չափը, հետո կատարել են նվազեցում հայտնելով նաև, որ հեղինակը և տպագրողը որևէ օրինական փաստաթղթերի վրա հղումներ չեն արել, ինչն ակնհայտ փաստում է այն մասին, որ հոդվածի հեղինակը պարզապես ցանկացել է տպագրել նյութ, որով միգուցե նաև հետապնդել է իր համար ինչ-որ որոշակի ցանկությունների իրականացում: Մինչդեռ նախքան նման հոդված գրելը և տպագրելը, կարծում է, որ հոդվածի հեղինակը և տպագրողը պետք է որ ունենային հոդվածը հիմնավորող բավարար ապացույցներ, որոնք այս պարագայում բացակայում են, և դրանք էլ միանշանակ կներկայացվեր հոդվածում, այլ ոչ թե պարզապես գրվեր` հավաստի տեղեկություններից:
Ավելին, ուսումնասիրելով տպագրված նյութը, հարց է առաջանում, թե ինչու նախկինում տպագրված նյութի վերաբերյալ իր ձայնը չի բարձրացրել հեղինակը, չէ որ խոսքը նաև, ըստ իրեն, գնում է անցյալում կատարվածի մասին:
Նշել են նաև այն, որ հեղինակը տպագրված նյութում նշում է անընդհատ "միության ղեկավարությունն" արտահայտությունը: Ըստ այդ մոտեցման` կարծիք է ձևավորվում, որ վերջինս միությունների ղեկավարների հետ ունի միգուցե նաև անձնավորված բնույթի հարցեր, ինչն էլ իր հերթին հանգեցրել է նման հոդվածի տպագրման, ինչն, իհարկե, իր կարծիքով անթույլատրելի է: Այս դեպքում, իհարկե, լավ կլիներ, որ ասվածն իրականություն չլիներ:
Նման մոտեցումը և գրելաոճը կարծում եմ հարիր չէ լրագրողի համար մտավորականների հանդեպ:
Վերը նշվածից ելնելով և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի պահանջով, գտնում է, որ պատասխանողների կողմից պարտադիր կերպով պետք է ապացուցվեն հոդվածում վկայակոչված փաստերը, քանի որ, այս պարագայում, հոդվածի հեղինակի կողմից գրված նյութը (տեղեկությունը), որն էլ տպագրվել է, պետք է դիտել որպես արատավորող, քանի որ դրանք նսեմացնում են քաղաքացու կամ իրավաբանական անձի արժանիքները:
Ավելին, անհրաժեշտություն էլ չկա ապացուցելու, որ հայցվորները բոլորն էլ հանրապետությունում և հանրապետությունից դուրս ճանաչված անձնավորություններ են, հետևապես, վերջիններիս վերագրել չեղած գործարքներ, մեղադրել թայֆայական գործունեության շնորհիվ բարգավաճելու մեջ, մեղադրել իրականությանը չհամապատասխանող գործողություններում, արատավորում են հայցվորների պատիվն, արժանապատվությունն ու գործարար համբավը, քանի որ նման հոդված գրելը և այն տպագրելն առաջացնում է վիրավորանք և զրպարտություն:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1. հոդվածի (Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները)` օրենսդիրը սահմանել է, որ.
-Հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:
-Զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
- Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը:
Նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխահատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա` լրատվական գործունեություն իրականացնողը:
Համաձայն նույն հոդվածի ստորև մեջբերված կետերի, օրենսդիրը սահմանել է հետևյալը.
-Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:
Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
(Պարագրաֆը լրաց. 18.05.10 ՀՕ-97-Ն)

Վերոգրյալներից ելնելով և ղեկավարվելով վերը նշված իրավական նորմերի պահանջներով խնդրել են.

1. Պարտավորեցնել պատասխանողներին նույն թերթի միջոցով հերքելու իրենց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները` տպելով նոր հերքման տեքստն ամբողջությամբ.

 

Հ Ե Ր Ք Ո Ւ Մ

Մեր օրաթերթի 27.04.2010 թվականի համարում, առաջին էջում տպագրված "Ծախել, ծախել մինչև վերջ" վերնագրով Կիմա Եղիազարյանի հոդվածում կան բազմաթիվ կեղծիքներ.
"Գրողների միության ղեկավարությունը, միության շենքին հարակից այգու տարածքը վաճառեց, ու արդեն բարձրահարկ է կառուցվում, ըստ հավաստի տեղեկությունների, վաճառվել է նաև Սևանի ստեղծագործական տունը":
Հերքում ենք. Գրողների միության ղեկավարությունը որևէ կապ չունի միության շենքի հարակից այգու տարածքի վաճառքի և կառուցվող բարձրահարկի հետ:
Հերքում ենք. Սևանի ստեղծագործական տունը վաճառված չէ:
" Կոմպոզիտորների միության ղեկավարությունը միության շենքի տարածքի մի մեծ հատված նույնպես վաճառել է, ուր ռեստորան է գործում":
Հերքում ենք նաև. Կոմպոզիտորների միության ղեկավարությունը Միության շենքի տրածքից որևէ հատված չի վաճառել:
" Կինեմատոգրաֆիստների միության ղեկավարությունն ավելի վաղ է վաճառել իր շենքի կեսը, որի տեղում արդեն հսկա էլիտար բնակելի շենք է կանգնած":
Հերքում ենք. Կինեմատոգրաֆիստների միությունն ավել վաղ իր սեփականությունը հանդիսացող շենքի կեսը չի վաճառել:
"Նկարիչների միության ղեկավարությունը ևս բիզնես ծրագրից անմասն չէ: 90 –ականների կեսերին վաճառեց միության շենքին հարակից կիսակառույց շենքը, իսկ տարիներ առաջ` շենքի հետնամասի մեծ տարածքը, ուր նույնպես վեր է խոյացել նշանակությամբ մեկ այլ շենք":
Հերքում ենք պարբերության երկրորդ մասը. Տարիներ առաջ Նկարիչների միության վարչական շենքի և ցուցահանդեսային դահլիճների հետնամասի մեծ տարածքը չի վաճառվել, քանի որ այնտեղ որևէ տարածք Նկարիչների միությունը չի ունեցել:
Միաժամանակ հաստատում ենք, որ 90-ականների կեսին ՀՆՄ ղեկավարությունը /նախագահ` Պողոս Հայթայան, նախագահի տեղակալներ` Վլադիմիր Անտաշյան, Գագիկ Աբրահամյան/ ապօրինի, առանց ՀՆՄ անդամների համաձայնության, վաճառել է ՀՆՄ վարչական շենքին կից և ՀՆՄ սեփականությունը հանդիսացող նորակառույց շենքը` 4000 քմ հատակագծով` կառուցված 6000 քմ հողատարածքի վրա, ինչի համար իր ժամանակին Պողոս Հայթայանը ենթարկվել է դատական պատասխանատվության:
Չորրորդ էջում. "ՀԹԳՄ նախագահը վաճառել է միության շենքը" հոդվածում մասնավորապես գրել էինք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն "Հակոբ Ղազանչյանին հաջողվեց շահավետ գործարք կնքել, որի համաձայն գնորդը պարտավորվում է մեկ այլ տեղում միութանը ինչ-որ տարածք տրամադրել և ՀԹԳՄ նախագահին վճարել է 5 մլն դոլար":
Հերքում ենք. ՀԹԳՄ նախագահը Միության շենքը չի վաճառել, Հակոբ Ղազանչյանը որևէ գործարք չի կնքել և որևէ գնորդ չի պարտավորվել Միությանը ինչ-որ տարածք տրամադրել և ՀԹԳՄ նախագահին 5 մլն դոլար չի վճարել:
Այնուհետև հոդվածում հրապարակվել է հետևյալը. "…ներկայիս նախագահի հայրը` Երվանդ Ղազանչյանը դեռևս 2000-ին վաճառեց Երևանի լավագույն ամառանոցային վայրերից մեկում` Նորքում գտնվող միության պանսիոնատը, ինչի փոխարեն, հետագայում պարզվեց, որ ընդամենը փոքրիկ հողակտոր է գնել Աղվերանում":
Հերքում ենք. Երվանդ Ղազանչյանը 2000թ-ին չի վաճառել Նորքում գտնվող Միության պանսիոնատը և Աղվերանում փոքրիկ հողակտոր չի գնել:
Այնուհետև նշված է հետևյալը. "Նույն կերպ էլ գործել է Ղազանչյանը, բնականաբար, ոչ շատ գերգաղտնի, քանզի միության քարտուղարության ու վարչության մի քանի անդամների չէր կարող շրջանցել: Սրանք էլ գործարքից իրենց մասնաբաժինը հստակեցնելուց հետո "թույլատրել" են նախագահին վաճառել շենքը":
Հերքում ենք . Որևէ գործարք չի եղել և վարչության անդամները մասնաբաժին չեն հստակեցրել և չեն "թույլատրել" նախագահին վաճառել շենքը:
Հոդվածում առկա են սուտ, իրականությունը խեղաթյուրող և ոչ ճիշտ հասարակական կարծիք ձևավորող կարծիքներ ու տեսակետներ: Մասնավորապես հետևյալը.
"Քանիցս ենք նկատել, որ այս միություններում բնավորվել են կլանային խմբավորումներ, որոնք շարքային բազմաքանակ անդամների գոյությունը որպես շղարշ օգտագործելով շարունակում են թայֆայական գործունեության շնորհիվ բարգավաճել:
Եվ բնական է, որ գրեթե օլիգարխներ դարձած ցմահ նախագահները, իրենց թիկունքը պահող անփոխարինելի տեղակալների և նախագահության անդամների հետ միասին, ամեն անգամ սվիններով են ընդվզում նրա դեմ, ով համարձակվում է սովետական կառույցների գոյությունը 21-րդ դարում անտրամաբանական համարել, մանավանդ, երբ անկախությունից հետո շուրջ երկու տասնյակ այս միություններում գործունեության մեխանիզմների փոփոխման որևէ ցանկություն չի նկատվում:
Այս իրավիճակում միանգամայն զավեշտական է ցմահ նախգահների ձգտումը, որոնք արդեն քանի տարի փորձում են խորհրդարանի քննարկմանը ներկայացնել ու հաստատել իրենց մշակած "Ստեղծագործական միությունների մասին" օրենքը: Նրանց հանգիստ չի տալիս միտքը, որ իրենց կազմակերպությունները, գործող օրենքի համաձայն, համարվում են հասարակական: Զայրացած աղաղակում են, թե "Մեզ մի հավասարեցրեք կանաչների, գարեջրասերների կամ Վանա կատուների կազմակերպություններին":
Ախր 20 տարի ստեղծագործական խնդիրները թողած, եռանդագին զբաղված եք առուծախով, ինչ± տարբերություն, թե ինչպես կկոչվեք:
Երբ միությունների աչքածակ վերխուշկայի "ստեղծագործական" ներշնչանքը Մամոնան է, այս դեպքում իմաստ ունի± քննարկել նման հարց: Իհարկե` անիմաստ է":
Հերքում ենք. ստեղծագործական Միությունների ղեկավարների արժանապատվությունը վիրավորող մեկնաբանությունները, տեսակետներն ու կարծիքները: Միությունների ղեկավարության ստեղծագործական ներշնչանքը Մամոնան չէ, 20 տարի շարունակ նրանք ստեղծագործական խնդիրները թողած եռանդագին առուծախով չեն զբաղվում…. և այլն:/

2. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի պահանջների (7-րդ կետի 2-րդ ենթակետի)` պարտավորեցնել "Հայոց Աշխարհ" օրաթերթի խմբագրություն" ՍՊ ընկերությանը լրիվ (ամբողջությամբ) հրապարակել դատարանի վճիռը լրատվության նույն միջոցով /նույն էջերում/:

3. Համապարտությամբ պատասխանողներից բռնագանձել 1.500.000 փաստաբանի ծախսը, որպես դատական ծախս:

 

Պատասխանողների դիրքորոշումը.

Պատասխանող "Հայոց Աշխարհ" օրաթերթի խմբագրություն" ՍՊԸ-ի ներկայացուցիչը` ներկայացնելով առարկություններ ներկայացված հայցապահանջների վերաբերյալ հայտնել է, որ վերոնշյալ հայցադիմումում ներկայացված հայցապահանջները չեն ընդունում և դրանց դեմ ամբողջությամբ առարկում են հետևյալ հիմնավորումներով.
Ա. Պատասխանողներին "Հայոց Աշխարհ" օրաթերթի միջոցով հայցվորների պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում պարտավորեցնելու դեմ առարկում են հետևյալ հիմնավորումներով.
1. Խնդրի կամ վեճի առարկա հանդիսացող հոդվածում` հրապարակված "Հայոց Աշխարհ" օրաթերթի 2010թ ապրիլի 27-ի համարում, չկան հայցվորների պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկություններ:
Անձի (տվյալ պարագայում հայցվորների) կողմից տարածքի կամ շենքի վաճառքը նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող արարք չէ, հետևաբար դրա վերաբերյալ տեղեկատվությունը նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկություն չի կարող համարվել:
Ինչ վերաբերում է հայցադիմումի 6-րդ կետին , ապա "Հայոց Աշխարհ" օրաթերթի 2010թ ապրիլի 27-ի համարում հրապարակված "Ծախել, ծախել միչև վերջ" հոդվածում հրապարակվածը հետևյալն է. "Քանիցս ենք նկատել, որ այս միություններում բնավորվել են կլանային խմբավորումներ, որոնք շարքային բազմաքանակ անդամների գոյությունը որպես շղարշ օգտագործելով շարունակվում են թայֆայական գործունեության շնորհիվ բարգավաճել": Ինչպես ակնհայտ է, թայֆայական (խմբակային) գործունեության շնորհիվ բարգավաճում չի վերագրված հայցվորներից որևէ մեկին, ասվածը վերաբերվում է ոչ թե հայցադիմում ներկայացրած հիշյալ միությունների նախագահներին կամ միություններին, այլ այդ միություններում տեղ գտած կլանային խմբավորումներին (հոդվածում այդ խմբավորումների անդամների անունները նշված չեն), հետևաբար այդ առումով, ծայրահեղ դեպքում, միայն նրանք կարող էին հայցադիմում ներկայացնել: Այս տեսանկյունից հարգարժան հայցվորները պատշաճ կողմ չեն, և նաև այդ առումով նրանց հայցը պետք է մերժել: Բացի այդ, որևէ անձի կողմից թայֆայական (խմբակային) գործունեության շնորհիվ բարգավաճումը չի կարող արատավորել իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, գործարար համբավի տեսանկյունից բարգավաճումն ընդհակառակը` նույնիսկ դրական է:
2. Պատասխանողը "Ծախել, ծախել մինչև վերջ" հոդվածի հրապարակմամբ բնավ նպատակ չի ունեցել արատավորել հայցվորների պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Նույն պատասխանողը` "Հայոց Աշխարհ" օրաթերթի խմբագրություն" ՍՊԸ-ն, նշված թերթի 2003թ. դեկտեմբերի 17-ի համարում հրապարակված "Հանդարտվեք, բամբասանքի սատրապներ. շենքը չի վաճառվում" հոդվածով հերքել է թերթերից մեկի հրապարակած այն տեղեկությունը, թե Հայաստանի գրողների միության շենքը վաճառվելու է ինչ-որ պետության կամ միջազգային կազմակերպության: Այս փաստը վկայում է, որ պատասխանողը հայցվորներից, համենայն դեպս, Հայաստանի գրողների միության հետ թշնամական հարաբերություններ, հետևաբար նրան վնասելու դիտավորություն, չի ունեցել:
3. "Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի (Հերքման և պատասխանի իրավունքը) համաձայն. "Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը": Վերը նշված հոդվածը, որում առկա տեղեկությունները հերքելու պահանջ են ներկայացրել հայցվորները, հրապարակվել է "Հայոց Աշխարհ" օրաթերթի 2010թ. ապրիլի 27-ի համարում, մինչդեռ հայցվորները խնդրո առարկա հայցը (հայցապահանջները) դատարան են ներկայացրել 2010թ. հունիսին, այսինքն` "Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված մեկամսյա ժամկետից ուշ: Լրագրողը կամ խմբագրությունը պարտավոր չեն հերքել այն տեղեկությունները, որոնք հրապարակվել են հերքման պահանջ ներկայացնելուց, օրինակ, 10 տարի առաջ, որովհետև ամիսներ և տարիներ շարունակ չեն կարող ու պարտավոր չեն պահել այն հիմքերը (ձայնագրություններ, փաստաթղթեր), որոնք հիմք են հանդիսացել տվյալ հրապարակման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Հայցային վաղեմության հատուկ ժամկետներ) 1-ին կետի համաձայն. "Պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ": Օրենսդիրը ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների հերքման պահանջի ժամկետը (1 ամիս) սահմանել է հենց տվյալ ոլորտի վերաբերյալ օրենքով ("Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենք), օրենքով սահմանված այլ ժամկետ պարզապես գոյություն չունի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն. " Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար": Թե´ հայցային վաղեմության, թե´ դատական պաշտպանություն ստանալու իրավունքի ժամկետի առումով հայցվորները հիշյալ օրենքով սահմանված ժամկետից ուշ են դիմել դատարան:
4. Հաշվի առնելով, որ խնդրո առարկա հոդվածում եղած տեղեկատվությունների հիմքերը պահպանված չեն, նպատակ ունենալով հայցվորների հետ հաշտության հասնել ու վերջ տալ դատական ժամանակատար գործընթացին, պատասխանողն իր նախաձեռնությամբ "Հայոց աշխարհ" օրաթերթի 2010թ. օգոստոսի 21-ի համարում "Հերքում" խորագրի ներքո հրապարակել է նույն օրաթերթի 2010թ. ապրիլի 27-ի համարում զետեղված "Ծախել, ծախել մինչև վերջ" հոդվածում առկա, վեճի առարկա հանդիսացող տեղեկությունների ամբողջական հերքումը, ինչով մինչև տվյալ քաղ. գործով դատարանի կողմից վճռի կայացումը` վիճելի խնդիրը վերացրել և բավարարել է հայցվորների պահանջը:
Բ. Պատասխանողներից դատական ծախսերը դատարանի վճռով գանձելու հայցապահանջի դեմ առարկում են հետևյալ հիմնավորմամբ. հայցվորները տվյալ քաղ. գործով իրենց իրավունքները և շահերը ներկայացնող փաստաբաններ Լևոն Բաղդասարյանի և Վահե Հովհաննիսյանի ("Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ) հետ համապատասխան պայմանագրերը կնքել կամ դատարանում իրենց իրավունքներն ու շահերը ներկայացնելու համար գումարը փոխանցել են 2010թ. սեպտեմբերի կեսերին (դրա վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը քաղ. գործում է), այսինքն`"Հայոց Աշխարհ" օրաթերթի 2010թ. օգոստոսի 21-ի համարում պատասխանողների կողմից հերքման հրապարակումից, դրանով վեճի խնդրի վերացումից և հայցվորների հիմնական հայցապահանջի ինքնակամ բավարարումից հետո, դրանից մոտ 20 օր անց: Այս պարագայում հայցվորների կողմից իրենց վերոնշյալ ներկայացուցիչներին նման խոշոր գումար փոխանցելն ակնհայտորեն չի բխում խնդրո առարկա և արդեն իսկ հերքված տեղեկությունների հերքման անհրաժեշտությունից, այդ առումով բացարձակապես իմաստազուրկ է և, իրենց գնահատմամբ, նպատակ ունի պատասխանողներին արհեստականորեն գցելով գումարային խոշոր պարտավորությունների տակ` վնասել նրանց, հասնել "Հայոց Աշխարհ" օրաթերթի խմբագրություն" ՍՊԸ-ի սնանկացմանը և թերթի հրատարակման դադարեցմանը:
Խնդրել են հաշվի առնելով վերը շարադրված առարկությունները, առաջնորդվելով արդարադատության սկզբունքներով ու ՀՀ օրենսդրությամբ, ամբողջությամբ մերժել հայցվորների կողմից ներկայացված հայցապահանջները և հայցը թողնել առանց բավարարման:
Պատասխանող Կիմա Եղիազարյանը հայցի դեմ առարկել է և հայտնել, որ "Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունը, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը: Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից , որին վերաբերվում է հերքումը":
Հայտնել է, որ հայցվորները օրենքում նշված մեկամսյա ժամկետում և ոչ էլ դրանից հետո երբևէ չեն դիմել խմբագրություն` հերքման պահանջով:
Հայտնել է, որ իրենց հրապարակումը եղել է սույն թվականի ապրիլի 27-ին, և եթե միությունների նախագահները գտնում են, որ իրենց տարածած տեղեկատվությունը "արատավորվել է" իրենց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, ապա կարծում է, որ նախ պետք է դիմեին խմբագրություն և ոչ թե իրենց հրապարակումից մեկուկես ամիս անց դատարան հայցադիմում ներկայացնեին` հայցելով "պարտավորեցնել պատախանողներին նույն թերթի միջոցով հերքելու հայցվորների պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկատվությունները":
Հայտնել է, որ ինքը հրապարակումը կատարելիս ամենևին նպատակ չի ունեցել վիրավորել որևէ մեկին կամ ինչպես հայցվորներն են նշում` "արատավորել" իրենց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Բացի այդ, որքան իրեն հայտնի է իրավաբանական անձ հանդիսացող նշված հասարակական կազմակերպությունների գործունեության տեսակը համարվում է ոչ առևտրային: Ավելին, այդ մասին հստակ նշված է Կոմպոզիտորների և Երաժշտագետների, նկարիչների ու թատերական գործիչների միությունների պետական գրանցման վկայականում:
Իսկ եթե հայցվորներն իրենց գործարար են համարում, ապա միությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի վաճառքի մասին իրենց հրապարակած տեղեկատվությունը չի կարող "արատավորող" համարվել: Քանզի առուվաճառքը, ընդհանրապես բիզնես ծրագրերի իրագործումը հենց բիզնեսմենի, ձեռներեցի, գործարարի գործունեության տեսակ է և ոչ թե ստեղծագործական միության նախագահի: Սակայն, պարզվում է, որ հայցվորները նաև կարևորում են իրենց գործարար համբավը պաշտպանելու հարցը, և ներկայանալով որպես գործարար, այդ կերպ, փաստորեն, անուղղակիորեն հաստատում են այն փաստերը, որոնք նշված են իրենց տեղեկատվության մեջ:
Հայտնել է, որ "Հայոց Աշխարհի" հրապարակման վերնագիրը` "Ծախել, ծախել մինչև վերջ" հոդվածը…" ոչ թե հոդված է, այլ տեղեկատվություն, իսկ նշված վերնագրի ներքո շարադրված է ընդամենը հետևյալը. "Գրողների միության ղեկավարությունը, միության շենքին հարակից այգու տարածքը վաճառեց, ու արդեն բարձրահարկ է կառուցվում, ըստ հավաստի տեղեկությունների, վաճառել է նաև Սևանի ստեղծագործական տունը:
Կոմպոզիտորների միության ղեկավարությունը միության շենքի տարածքի մի մեծ հատված նույնպես վաճառել է, ուր ռեստորան է գործում:
Կինեմատոգրաֆիստների միության ղեկավարությունն ավելի վաղ է վաճառել իր շենքի կեսը, որի տեղում արդեն հսկա էլիտար շենք է կանգնած:
Նկարիչների միության ղեկավարությունը ևս բիզնես ծրագրերից անմասն չէ: 90-ականների կեսերին վաճառել է միության շենքին հարակից կիսակառույց շինությունը, իսկ տարիներ առաջ, շենքի հետնամասի մեծ տարածքը, ուր նույնպես վեր է խոյացել նշանակությամբ մեկ այլ շենք:
Իսկ այսօր հերթը հասել է Հայաստանի Թատերական գործիչների միության շենքին":
Հետևաբար, քննության առարկա պետք է դառնա միայն այս տեղեկատվությունը, կոնկրետ տվյալ հատվածը, որը ներկայացված է հայցադիմումում` "Ծախել, ծախել մինչև վերջ" հոդվածում" և որի ներքո շարադրված է վերը մեջբերվածը:
Մինչդեռ հայցադիմումում նշված 6 կետերում շարադրվածը չի համապատասխանում "Ծախել, ծախել մինչև վերջ" հոդվածի" ներքո զետեղված տեղեկատվության բովանդակությանը: Մասնավորապես չեն համապատասխանում 5-րդ և 6-րդ կետերը, որը "Ծախել, ծախել մինչև վերջ" վերնագրի ներքո միություններից և ոչ մեկի նախագահի կամ ղեկավարության անդամների անունները նշված չեն:
Ինչ վերաբերվում է հայցադիմումում նշված "Ծախել, ծախել մինչև վերջ" հոդվածում" բերված փաստերին, ապա պետք է հայտնի, որ անցած տասը տարիներին մամուլը բազմիցս է անդրադարձել դրանց, ընդ որում, հերթական վաճառքի կամ գործարքի մասին հրապարակելով շատ ավելի անողոք ու սուր հոդվածներ, քան իրենցն է: Անցած տարիներին, ի թիվս այլ օրաթերթերի ու տարբեր լրատվամիջոցների, "Հայոց Աշխարհը" ևս հանդես է եկել նույնաբովանդակ հրապարակումներով:
Եվ զարմանալի է, որ անտեսելով նախորդ տարներին տպագրված նյութը, հայցվորները որոշել են այսօր դատի տալ իրենց և միայն իրենց օրաթերթին: Ինչպես հասկանալ նախկինում նրանց լռությունը:
Հայտնել է, որ կարող են հերքել իրենց տեղեկատվությունը, բայց արդյոք այդ հեքումը դիցուկ գրողների, նկարիչների, կինեմատոգրաֆիստների միությունների նախագահներին կօգնի պարտակել այն կիսակառույցները կամ ավարտուն շենքերը, որոնք այսօր գոյություն ունեն Բաղրամյան 3, Վարդանանց 18, Աբովյան 16 հասցեներում: Չէ որ դրանք կանգնուն են, կամ կիսավարտ վիճակում և յուրաքանչյուր "Փոխշահավետ գործարքի" դեպքում, ժամանակին անգամ ասուլիսներ են հրավիրվել:
Լսելով կողմերի ներկայացուցիչներին, հետազոտելով գործում առկա ապացույցները և գնահատելով դրանք, դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մասնակի բավարարման հետևյալ պատճառաբանությամբ:

Դատաքննությամբ հաստատված փաստերն են.

Դատաքննությամբ հիմնավորվել է, որ Պատասխանող "Հայոց Աշխարհ" օրաթերթի խմբագրություն" ՍՊ ընկերության կողմից 2010 թվականի ապրիլի 27-ին հրատարակվող "Հայոց Աշխարհ" թերթի 75 համարում տպագրվել է "Ծախել, ծախել մինչև վերջ" հոդվածը, որտեղ մասնավորապես գրված է, որ Գրողների միության ղեկավարությունը միության շենքին հարակից այգու տարածքը վաճառեց, որ արդեն բարձրահարկ է կառուցվում, որ ըստ հավաստի տեղեկությունների վաճառել է նաև Սևանի ստեղծագործական տունը:
Կոմպոզիտորների միության ղեկավարությունը միության շենքի տարածքի մի մեծ հատված նույնպես վաճառել է, ուր ռեստորան է գործում:
Կինեմատոգրաֆիստների միության ղեկավարությունն ավելի վաղ է վաճառել իր շենքի կեսը, որի տեղում արդեն հսկա էլիտար բնակելի շենք է կանգնած:
Նկարիչների միության ղեկավարությունը տարիներ առաջ վաճառել է շենքի հետնամասի մեծ տարածքը, ուր նույնպես վեր է խոյացել մեկ այլ շենք, իսկ այսօր հերթը հասել է Հայաստանի Թատերական գործիչների միության շենքին, որն ըստ հոդվածագրի, այդ գործարքի արդյունքում ստացել է 5 միլիոն դոլար:
Այնուհետև հոդվածում հոդվածագիրը գրել է. "Այս միություններում բնավորվել են կլանային խմբավորումներ, որոնք շարքային բազմաքանակ անդամների գոյությունը որպես շղարշ օգտագործելով շարունակում են թայֆայական գործունեության շնորհիվ բագավաճել…":
Պատասխանողն իր նախաձեռնությամբ "Հայոց Աշխարհ" օրաթերթի 2010թ. օգոստոսի 21-ի համարում "Հերքում" խորագրի ներքո հրապարակել է նույն օրաթերթի 2010թ. ապրիլի 27-ի համարում զետեղված "Ծախել, ծախել մինչև վերջ" հոդվածում առկա, վեճի առարկա հանդիսացող տեղեկությունների հերքումը, որը կողմերը ընդհանուր համաձայնության էին եկել հաշտության համաձայնություն կնքելու նպատակով:

Դատարանի իրավական վերլուծությունները.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածի հիման վրա քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը:
"Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքը խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի (Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները)` օրենսդիրը սահմանել է հետևյալը.
1. Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորվել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
2. Սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական ` արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:
3.Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
4. Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե` 2).Եթե դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները:
6. Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր ներկայացրած փաստացի տվյալները տարածելիս հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին/հեղինակին/:
Համաձայն նույն հոդվածի 7-րդ կետի` վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել.
եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.
Նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.
եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով "Զանգվածային լրատվության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով.
Անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:
Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
(Պարագրաֆը լրաց. 18.05.10 ՀՕ-97-Ն)
Դատարանը հաստատված է համարում, որ 27.04.2010 թվականի թիվ 75 համարում տպված հոդվածն իր մեջ վիրավորանք և զրպարտություն է պարունակում հայցվորների` Հայաստանի Գրողների միության նախագահ` Լևոն Անանյանի, Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միավորման նախագահ` Ռոբերտ Ամիրխանյանի, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ` ժ/պ Ռուբեն Գևորգյանցի, Հայաստանի Նկարիչների միավորման նախագահ` Կարեն Աղամյանի, Թատերական գործիչների միավորման նախագահ` Հակոբ Ղազանչյանի հասցեին, քանի որ պատասխանողները հոդվածում նշած փաստերի վերաբերյալ որևէ ապացույց դատարան չներկայացրեցին: Չնշեցին նաև տեղեկատվության աղբյուրը:
Իսկ ՀՀ քաղ.դատ օր-ի 48 հոդվածի համաձայն գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն օրենսգրքի 49 հոդվածի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
Հետևաբար հայցվորների պահանջը թերթի միջոցով իրենց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու մասին հիմնավոր են:
Պատասխանողների այն պատճառաբանությունը, որ պետք է կիրառել հայցային վաղեմության ժամկետ` հիմք ընդունելով "Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 333 հոդվածը, հիմնավոր չէ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 13-րդ կետի համաձայն` Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
Բացի այդ, "Զանգվածային լրատվության մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ժամկետը վերաբերում է լրատվական գործունեության իրականացնողից հերքում պահանջելու իրավունքին, այլ ոչ դատարան դիմելուն: Տվյալ դեպքում հայցվորները, օգտվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-16, 19 հոդվածներով օրենքով նախատեսված իրենց քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունքից, դիմել են դատարան:
Բացի այդ "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 78 հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:
Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:
Դատարանը գտնում է, որ հայցվորների պահանջը` ամբողջ վճիռը թերթում տպագրելու մասով պետք է բավարարել մասնակի` պարտավորեցնելով պատասխանողներին տպելու միայն վճռի եզրափակիչ մասը, որտեղ շարադրված է լինելու հերքման բովանդակությունը, դատարանի կողմից որոշված ծավալով, որի մի մասը պետք է տպագրվի թերթի 1-ին էջում, (ինչ եղանակով որ տպագրվել է հոդվածը):
Ինչ վերաբերվում է փաստաբանական ծախսի` 1.500.000 դրամի պահանջին, որպես դատական ծախս, դատարանը գտնում է, որ այն նույնպես պետք է բավարարել մասնակի, քանի որ օրենքը նշել է ողջամիտ դատական ծախսի /ՀՀ քաղ. օր-ի 1087.1 հոդվածի 8.1 կետ/ մասին, իսկ ողջամիտ ծախսը դատարանը համարում է 300000 ՀՀ դրամ, հաշվի առնելով փաստաբանի կողմից կատարված և գործում առկա աշխատանքները:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 21.08.2010թ. թիվ 148 համարի 5-րդ էջում տպվել է հերքում /որով կողմերը պետք է գային հաշտության համաձայնության, սակայն այն չի կայացել/, գտնում է, որ նոր ներկայացված հերքման ծավալը պետք է փոփոխվի, նվազեցվի այն չափով, որ չափով որ արդեն իսկ տպվել է նշված թերթի համարում, իսկ մնացած մասը պետք է պարտավորեցնել տպելու պատասխանողներին:

Հերքման տեքստի բովանդակության ծավալը դատարանը սահմանում է հետևյալ կերպ`

 

Հ Ե Ր Ք Ո Ւ Մ

"Հայոց Աշխարհ" օրաթերթի 27.04.2010 թվականի թիվ 75 համարում, առաջին էջում տպագրված "Ծախել, ծախել մինչև վերջ" վերնագրով Կիմա Եղիազարյանի հոդվածում կան բազմաթիվ կեղծիքներ, որոնց մի մասը հերքվել են 2010 թվականի օգոստոսի 21-ի թիվ 148 համարի թերթի 5-րդ էջում: Նշված հերքումը ամբողջական չէ:
Հոդվածում առկա են սուտ, իրականությունը խեղաթյուրող և ոչ ճիշտ հասարակական կարծիք ձևավորող կարծիքներ ու տեսակետներ:
Հոդվածում հրապարակվել է նաև հետևյալը "…..ներկայիս ՀԹԳՄ նախագահի հայրը` Երվանդ Ղազանչյանը դեռևս 2000թ-ին վաճառեց Երևանի լավագույն ամառանոցային վայրերից մեկում` Նորքում գտնվող միության պանսիոնատը, ինչի փոխարեն, հետագայում պարզվեց, որ ընդամենը փոքրիկ հողակտոր է գնել Աղվերանում ":
Հերքում ենք. Երվանդ Ղազանչյանը 2000թ-ին չի վաճառել Նորքում գտնվող Միության պանսիոնատը և Աղվերանում փոքրիկ հողակտոր չի գնել:
Այնուհետև նշված է հետևյալը. "Նույն կերպ էլ գործել է Ղազանչյանը, բնականաբար ոչ շատ գերգաղտնի, քանզի միության քարտուղարության ու վարչության մի քանի անդամների չէր կարող շրջանցել: Սրանք էլ գործարքից իրենց մասնաբաժինը հստակեցնելուց հետո "թույլատրել" են նախագահին վաճառել շենքը":
Հերքում ենք. Որևէ գործարք չի եղել և վարչության անդամները մասնաբաժին չեն հստակեցրել և չեն "թույլատրել" նախագահին վաճառել շենքը:
Հոդվածում նշվել է նաև`
"Քանիցս ենք նկատել, որ այս միություններում բնավորվել են կլանային խմբավորումներ, որոնք շարքային բազմաքանակ անդամների գոյությունը որպես շղարշ օգտագործելով շարունակվում են թայֆայական գործունեության շնորհիվ բարգավաճել:
Եվ բնական է, որ գրեթե օլիգարխներ դարձած ցմահ նախագահները, իրենց թիկունքը պահող անփոխարինելի տեղակալների և նախագահության անդամների հետ միասին, ամեն անգամ սվիններով են ընդվզում նրա դեմ, ով համարձակվում է սովետական կառույցների գոյությունը 21-րդ դարում անտրամաբանական համարել, մանավանդ, երբ անկախությունից հետո շուրջ երկու տասնյակ այս միություններում գործունեության մեխանիզմները փոփոխման որևէ ցանկություն չի նկատվում:
Այս իրավիճակում միանգամայն զավեշտական է ցմահ նախագահների ձգտումը, որոնք արդեն քանի տարի փորձում են խորհրդարանի քննարկմանը ներկայացնել ու հաստատել իրենց մշակած "Ստեղծագործական միությունների մասին" օրենքը: Նրանց հանգիստ չի տալիս միտքը, որ իրենց կազմակերպությունները, գործող օրենքի համաձայն, համարվում են հասարակական: Զայրացած աղաղակում են, թե "Մեզ մի հավասարեցրեք կանաչների, գարեջրասերների կամ Վանա կատուների կազմակերպություններին":
Ախր 20 տարի ստեղծագործական խնդիրները թողած, եռանդագին զբաղված եք առուծախով, ինչ± տարբերություն, թե ինչպես կկոչվեք:
Երբ միությունների աչքածակ վերխուշկայի "ստեղծագործական" ներշնչանքը Մամոնան է, այս դեպքում իմաստ ունի± քննարկել նման հարց: Իհարկե` անիմաստ է":
Հերքում ենք. Ստեղծագործական Միությունների ղեկավարների արժանապատվությունը վիրավորող մեկնաբանությունները, տեսակետներն ու կարծիքները: Միությունների ղեկավարության ստեղծագործական ներշնչանքը Մամոնան չէ, 20 տարի շարունակ նրանք ստեղծագործական խնդիրները թողած եռանդագին առուծախով չեն զբաղվում… և այլն:
Առաջնորդվելով վերոգրյալ պատճառաբանությամբ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով, դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել մասնակի:

1. Պարտավորեցնել "Հայոց Աշխարհ" օրաթերթի խմբագրություն" ՍՊ ընկերությանը և Կիմա Եղիազարյանին նույն թերթի միջոցով հերքելու հայցվորների` Հայաստանի Գրողների միության նախագահ` Լևոն Անանյանի, Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միավորման նախագահ` Ռոբերտ Ամիրխանյանի, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ` ժ/պ Ռուբեն Գևորգյանցի, Հայաստանի Նկարիչների միավորման նախագահ` Կարեն Աղամյանի, Թատերական գործիչների միավորման նախագահ` Հակոբ Ղազանչյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները` տպագրելով վճռի եզրափակիչ մասն ամբողջությամբ (մի մասը թերթի 1-ին էջում, պահպանելով 27.04.2010 թվականի թիվ 75 համարի թերթում տպագրված հոդվածի ձևը), որտեղ նշվում է նոր հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ և ծավալով`

 

Հ Ե Ր Ք Ո Ւ Մ

 

"Հայոց Աշխարհ"օրաթերթի 27.04.2010 թվականի թիվ 75 համարում, առաջին էջում տպագրված "Ծախել, ծախել մինչև վերջ" վերնագրով Կիմա Եղիազարյանի հոդվածում կան բազմաթիվ կեղծիքներ, որոնց մի մասը հերքվել են 2010 թվականի օգոստոսի 21-ի թիվ 148 համարի թերթի 5-րդ էջում: Նշված հերքումը ամբողջական չէ:
Հոդվածում առկա են սուտ, իրականությունը խեղաթյուրող և ոչ ճիշտ հասարակական կարծիք ձևավորող կարծիքներ ու տեսակետներ:
Հոդվածում հրապարակվել է նաև հետևյալը "…..ներկայիս ՀԹԳՄ նախագահի հայրը` Երվանդ Ղազանչյանը դեռևս 2000թ-ին վաճառեց Երևանի լավագույն ամառանոցային վայրերից մեկում` Նորքում գտնվող միության պանսիոնատը, ինչի փոխարեն, հետագայում պարզվեց, որ ընդամենը փոքրիկ հողակտոր է գնել Աղվերանում ":
Հերքում ենք. Երվանդ Ղազանչյանը 2000թ-ին չի վաճառել Նորքում գտնվող Միության պանսիոնատը և Աղվերանում փոքրիկ հողակտոր չի գնել:
Այնուհետև նշված է հետևյալը. "Նույն կերպ էլ գործել է Ղազանչյանը, բնականաբար ոչ շատ գերգաղտնի, քանզի միության քարտուղարության ու վարչության մի քանի անդամների չէր կարող շրջանցել: Սրանք էլ գործարքից իրենց մասնաբաժինը հստակեցնելուց հետո "թույլատրել" են նախագահին վաճառել շենքը":
Հերքում ենք. Որևէ գործարք չի եղել և վարչության անդամները մասնաբաժին չեն հստակեցրել և չեն "թույլատրել" նախագահին վաճառել շենքը:
Հոդվածում նշվել է նաև`
"Քանիցս ենք նկատել, որ այս միություններում բնավորվել են կլանային խմբավորումներ, որոնք շարքային բազմաքանակ անդամների գոյությունը որպես շղարշ օգտագործելով շարունակում են թայֆայական գործունեության շնորհիվ բարգավաճել:
Եվ բնական է, որ գրեթե օլիգարխներ դարձած ցմահ նախագահները, իրենց թիկունքը պահող անփոխարինելի տեղակալների և նախագահության անդամների հետ միասին, ամեն անգամ սվիններով են ընդվզում նրա դեմ, ով համարձակվում է սովետական կառույցների գոյությունը 21-րդ դարում անտրամաբանական համարել, մանավանդ, երբ անկախությունից հետո շուրջ երկու տասնյակ այս միություններում գործունեության մեխանիզմների փոփոխման որևէ ցանկություն չի նկատվում:
Այս իրավիճակում միանգամայն զավեշտական է ցմահ նախգահների ձգտումը, որոնք արդեն քանի տարի փորձում են խորհրդարանի քննարկմանը ներկայացնել ու հաստատել իրենց մշակած "Ստեղծագործական միությունների մասին" օրենքը: Նրանց հանգիստ չի տալիս միտքը, որ իրենց կազմակերպությունները, գործող օրենքի համաձայն, համարվում են հասարակական: Զայրացած աղաղակում են, թե "Մեզ մի հավասարեցրեք կանաչների, գարեջրասերների կամ Վանա կատուների կազմակերպություններին":
Ախր 20 տարի ստեղծագործական խնդիրները թողած, եռանդագին զբաղված եք առուծախով, ի±նչ տարբերություն, թե ինչպես կկոչվեք:
Երբ միությունների աչքածակ վերխուշկայի "ստեղծագործական" ներշնչանքը Մամոնան է, այս դեպքում իմաստ ունի± քննարկել նման հարց: Իհարկե` անիմաստ է":
Հերքում ենք. Ստեղծագործական Միությունների ղեկավարների արժանապատվությունը վիրավորող մեկնաբանությունները, տեսակետներն ու կարծիքները: Միությունների ղեկավարության ստեղծագործական ներշնչանքը Մամոնան չէ, 20 տարի շարունակ նրանք ստեղծագործական խնդիրները թողած եռանդագին առուծախով չեն զբաղվում… և այլն:
Համապարտությամբ պատասխանողներից` "Հայոց Աշխարհ" օրաթերթի խմբագրություն" ՍՊ ընկերությունից և Կիմա Եղիազարյանից բռնագանձել 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ փաստաբանի ծախսը, որպես դատական ծախս, հօգուտ Հայաստանի Գրողների միության և Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության:
"Հայոց Աշխարհ" օրաթերթի խմբագրություն" ՍՊ ընկերությունից և Կիմա Եղիազարյանից բռնագանձել` 6.000/վեց հազար/ ՀՀ դրամ պետական տուրք հօգուտ պետական բյուջեի:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Սույն դատական ակտը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐ`
Գ.ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.11թ որոշմամբ դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված որոշումը ուժի մեջ է մտել 28.02.11թ:

 

ԴԱՏԱՎՈՐ`
Գ.ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

* * *

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանի վճիռ

նախագահող դատավոր Գ.Կարախանյան
Քաղ. գործ թիվ /ԵԿԴ/1174/02/10

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը /այսուհետ նաև՝ վերաքննիչ դատարան/, հետևյալ կազմով
27.01.2011թ. ք.Երևան
նախագահությամբ` Տ.ՍԱՀԱԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Կ.ՀԱԿՈԲՅԱՆԻ, Տ.ՆԱԶԱՐՅԱՆԻ

դռնբաց դատական նիստում քննելով հայցվորներ Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի և Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.10.2010 թվականի վճռի դեմ՝ կայացված քաղաքացիական գործով ըստ հայցի Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի, Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միավորման նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ժ/պ Ռուբեն Գևորգյանցի, Հայաստանի Նկարիչների միավորման նախագահ Կարեն Աղամյանի, Թատերական գործիչների միավորման նախագահ Հակոբ Ղազանչյանի ընդդեմ «Հայոց աշխարհ» օրաթերթի խմբագրություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Կիմա Եղիազարյանի` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Հայցվորները հայց են ներկայացրել դատարան ընդդեմ «Հայոց աշխարհ» օրաթերթի խմբագրություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Կիմա Եղիազարյանի՝ խնդրելով պարտավորեցնել պատասխանողներին նույն թերթի միջոցով հերքելու հայցվորների պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները։ Խնդրել են նան համապարտությամբ պատասխանողներից բռնագանձել 1.500.000 փաստաբանի ծախսը, որպես դատական ծախս։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը /այսուհետ նաև՝ Դատարան/ հայցը բավարարել է մասնակի։ Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել հայցվորներ Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը։ Վերաքննիչ դատարանը 09.12.2010 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ։ Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ըստ բողոք բերած անձանց՝ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ, 132-րդ հոդվածները, ինչպես նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ և 17-րդ հոդվածների պահանջները։
Վերոգրյալը բողոք բերած անձինք հիմնավորել են հետևյալ փաստարկներով.
Վճիռը փաստաբանի վարձատրության գումարի բաշխման հարցի մասով, անհիմն է։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի հիմքով Դատարանը պետք է ամբողջությամբ անդրադառնար հայցվորների կողմից կատարված փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձման հարցին և կայացվելիք դատական ակտով ամբողջությամբ բռնագանձեր փաստաբաններին վճարված գումարը, մինչդեռ Դատարանը սուբյեկտիվ մեկնաբանությամբ անդրադարձել է փաստաբանի վարձատրության ողջամտության հարցին։
Ներկայացված փաստաթղթերից երևում է, որ հայցվորները կատարել են 1.500.000 ՀՀ դրամի փաստաբանի վարձատրություն, որն էլ, գտնում են, որ ենթակա էր ետ վերադարձման։
Բողոք բերած անձանց պնդմամբ՝ Դատարանը չի տվել դատական ծախսի ստացման, հաշվարկի և կիրառման ողջամտության սահմանումը, հասկացությունը և մեթոդը, ինչպես նան չի հիմնավորել հայցվորների կողմից կատարված փաստաբանի վարձատրության գումարի ոչ ողջամիտ կամ խելամիտ լինելը, ինչով թույլ է տվել վերը նշված իրավանորմի և նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի խախտում։
Դատարանը վճռել է համապարտությամբ «Հայոց աշխարհ» օրաթերթի խմբագրություն» ՍՊ ընկերությունից և Կիմա Եղիազարյանից բռնագանձել 300.000 ՀՀ դրամ փաստաբանի ծախսը, որպես դատական ծախս, հօգուտ Հայաստանի Գրողների միության և Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության, և չի հիմնավորել, թե ինչի հիման վրա է ստացել գումարի այդ չափը, այն դեպքում, երբ մի պատվիրատուն վճարել է 500.000 ՀՀ դրամ, իսկ մյուսը 1.000.000 ՀՀ դրամ։
Հայցվորները խախտված իրավունքը վերականգնելու համար կատարել են ծախսեր, որոնք էլ ամբողջությամբ ենթակա են վերականգնման, ինչը տեղի չի ունեցել։
Պահաեջել են վճիռը մասնակիորեն՝ հայցվորների կողմից կատարված դատական ծախսի փաստաբանի վարձատրության գումարի բաշխման մասով բեկանել, փոփոխել, այն է` դատական ակտով լուծել հայցվորների կողմից կատարված դատական ծախսի փաստաբանի վարձատրության գումարի ամբողջությամբ բռնագանձման հարցը և պատասխանողներից բռնագանձել կատարված փաստաբանի վարձատրության ամբողջ գումարը։

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

 

1. 04.05.2010 թվականին ՀՀ Գրողների միության, ՀՀ Կոմպոզիտորների միության, ՀՀ Կինեմատոգրաֆիստների միության, ՀՀ Նկարիչների միության, ՀՀ Թատերական գործիչների միության /այսուհետ նան Պատվիրատու/ և "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ Կատարող/ միջև կնքված ծառայությունների վճարավի մատուցման N ԼԳ-10-231Ի պայմանագրի 1.1. կետի համաձայն՝ Կատարողը պարտավորվել է Պատվիրատուի համաձայնությամբ լինել վերջինիս շահերի ներկայացուցիչը պետական և ոչ պետական հիմնարկ-ձեռնարկություններում, դատական ատյաններում՝ կապված "Հայոց աշխարհ" օրաթերթում տպագրված "Ծախել, ծախել մինչև վերջ" հոդվածի Պատվիրատուի պատվի և արժանապատվության ոտնահարման հետ և կատարել որոշակի ծառայություններ։

2. Նույն պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ պայմանագրի գինը կազմում է յուրաքանչյուրի համար 1.000.000 դրամ, իսկ 3.2 կետի համաձայն՝ պայմանագիրը կնքելուց հետո Պատվիրատուն վճարում է կանխավճար։
3. 17.09.2010 թվականի ԼԳ-10/55-Տ տեղեկանքով "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" փակ բաժնետիրական ընկերության աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ վերը նշված պայմանագրի համաձայն՝ ՀՀ Կինեմատոգրաֆիստների միավորում ՀԿ-ն 09.07.2010 թվականին փոխանցել է 1.000.000 ՀՀ դրամ, իսկ Հայաստանի Գրողների միություն ՀԿ-ն 11.09.2010 թվականին փոխանցել է 500.000 ՀՀ դրամ։

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում՝ վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրակացության. Մասնակի բավարարելով հայցվորներ Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի, Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միավորման նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ժ/պ Ռուբեն Գևորգյանցի, Հայաստանի Նկարիչների միավորման նախագահ Կարեն Աղամյանի, Թատերական գործիչների միավորման նախագահ Հակոբ Ղազանչյանի հայցն ընդդեմ «Հայոց աշխարհ» օրաթերթի խմբագրություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Կիմա Եղիազարյանի` պատվի արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին, Դատարանը գտել է, որ որպես փաստաբանական ծախսի՝ 1.500.000 դրամի պահանջը ևս պետք է բավարարել մասնակի։ Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8.1-րդ կետը՝ Դատարանը սույն վեճի համար որպես փաստաբանի ծախս ողջամիտ ծախս է համարել 300.000 ՀՀ դրամը։ Դատարանն իր նման դիրքորոշման հիմքում դրել է փաստաբանի կողմից կատարված և գործում առկա աշխատանքները։

Բողոք բերած անձինք Դատարանի նման դիրքորոշումը համարել են անհիմն և գտել, որ Դատարանը դատական ծախսերի մեջ փաստաբանին տրված գումարի հարցը պետք է լուծեր ամբողջությամբ՝ 1.500.000 ՀՀ դրամի չափով։ Ի հիմնավորումն իրենց այդ պնդման բողոք բերած անձինք նշել են, որ հայցվորներից որպես պատվիրատու Կինեմատոգրաֆիստների միավորում ՀԿ-ն 09.07.2010 թվականին "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում" փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցել է 1.000 000 ՀՀ դրամ, իսկ Հայաստանի Գրողների միություն ՀԿ-ն 11.09.2010 թվականին փոխանցել է 500.000 ՀՀ դրամ։
Ի հիմնավորումն իրենց վերը նշված պնդման, բողոք բերած անձինք Դատարան են ներկայացրել "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում» փակ բաժնետիրական ընկերության աշխատակազմի ղեկավարի 17.09.2010 թվականի ԼԳ-10/55-Տ տեղեկանքը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածը ի թիվս պետական տուրքի, փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու համար վճարման ենթակա գումարների, որպես դատական ծախս՝ նշում է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը։

Վերը նշված իրավանորմի հաշվառմամբ վերաքննիչ դատարանը գտնում է, որ փաստաբանի խելամիտ վարձատրությանն անդրադառնալիս այն նախ և առաջ պետք է դիտել դատական ծախս և հետևաբար այն պետք է բաշխվի կողմերի միջև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով։ Նշված իրավանորմի բովանդակությունից ակնհայտ է, որ դատական ծախսերն անկախ տեսակից կողմերի միջև բաշխվում են նույն կարգով։ Տվյալ դեպքում Դատարանը, համապատասխան ապացույցի (և պահանջի) առկայության պարագայում անդրադարձել է փաստաբանի խելամիտ վարձատրությանը և հանգել սույն գործի փաստական հանգամանքներին համապատասխան այն իրավաչափ դիրքորոշմանը, որ որպես փաստաբանի ծախս սույն քաղաքացիական գործով պետք է բռնագանձել 300.000 ՀՀ դրամ։
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հայցվորների և "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված ծառայությունների վճարովի մատուցման N ԼԳ-10-231Ի պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ պայմանագրի գինը կազմում է յուրաքանչյուր պատվիրատուի համար 1.000.000 դրամ։ Բողոք բերած կողմի պնդմամբ Դատարանն իրավասու չէր որոշելու փաստաբանական վճարի խելամտությունը, չի տվել դատական ծախսերի ստացման, հաշվարկի և կիրառման ողջամտության սահմանումը, հասկացությունը և մեթոդը։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանը նման պարտավորություն չունի և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հաշվի առնելով գործի առանձնահատկությունները, դատական ծախսերի մեջ պետք է ներառի նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը, որպիսի պարտավորությունը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածից։ Յուրաքանչյուր դեպքում փաստաբանի վարձատրության խելամտության հարցը Դատարանը լուծում է ներքին համոզմամբ՝ գործի առանձնահատկությունների, կատարված աշխատանքի, գործի բարդության աստիճանի հաշվառմամբ, ինչն էլ տվյալ դեպքում Դատարանը պատշաճ իրականացրել է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում փաստաբանի ծառայությունների համար կատարված վճարման արդյունքում հայցվորները կրել են վնաս, Դատարանը գտել է, որ հայցվորներից Հայաստանի Գրողների միությանը և Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությանը պետք է հատուցվի 300.000 ՀՀ դրամ։

Ինչպես արդեն իսկ վերը նշվեց յուրաքանչյուր դեպքում, որպես դատական ծախս Դատարանն ինքն է որոշում փաստաբանի վարձատրության խելամտությունը՝ գործի փաստերից ելնելով։ Տվյալ դեպքում սույն քաղաքացիական հայցով ներկայացված պահանջը գույքային բնույթի չէ, ծառայությունների մատուցման վճարովի պայմանագիրը կնքվել է ոչ միայն <<Հայոց աշխարհ>

> օրաթերթում տպագրված կոնկրետ հոդվածով հայցվորների պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջով ՀՀ դատական ատյաններ դիմելու լիազորությամբ, այլև նույն պայմանագրի առարկայի մեջ է մտնում նաև "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունը Պատվիրատուների հանձնարարությամբ լինել վերջիններիս շահերի ներկայացուցիչը պետական և ոչ պետական հիմնարկ-ձեռնարկություններում, ինչը հիմք է փաստելու, որ բացի սույն քաղաքացիական գործի շրջանակում հայցվորների շահերի ներկայացումից "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունը ստանձնել է Հայաստանի Գրողների միության, Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միավորման, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի Նկարիչների միավորման, Թատերական գործիչների միավորման ներկայացուցչությունը պետական և ոչ պետական տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների հետ հարաբերություններում։ Այսինքն՝ վերը նշված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով հայցվորները տարբեր մարմինների հետ իրավահարաբերություններում որպես պատվիրատուներ իրենց շահերի իրավական պաշտպանության և ներկայացման սուբյեկտ ընտրել են "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում» փակ բաժնետիրական ընկերությանը, որպիսի լիազորությունը սույն վեճի առարկայի հետ որևէ առնչություն չունի, այլ պարզապես Պատվիրատուների կամաարտահայտությունն է պետական և ոչ պետական մարմինների հետ հարաբերություններում հանդես գալ ներկայացուցչի՝ "Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորում» փակ բաժնետիրական ընկերության միջոցով, որի համար էլ պայմանագրով սահմանվել է որոշակի գին, այն է՝ յուրաքանչյուր պատվիրատուի կողմից 1.000.000 ՀՀ դրամի վճարման պարտավորություն։

ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ սույն օրենքով կամ պայմանագրով։

Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)։

Բողոքաբերի պնդումն առ այն, որ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կնքման յուրաքանչյուր դեպքում պայմանագրով վճարման ենթակա գումարի չափը որոշվում է պատվիրատուի և կատարողի ազատ կամաարտահայտությամբ՝ ողջամտության և խելամտության սահմաններում ձեռք բերված համաձայնությամբ, վերաքննիչ դատարանը համարում է հիմնավոր, միաժամանակ արձանագրելով, որ կողմերի միջև ձեռք բերված խելամիտ համաձայնությունը դեռևս բավարար հիմք չէ հենց այդ գումարի չափը տվալ գործով փաստաբանի խելամիտ վարձատրություն համարելու և հենց այդ չափով այն որպես դատական ծախս հօգուտ պատվիրատուի բռնագանձելու համար։ Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը բխում է այն տրամաբանությունից, որ կողմերն իրենց խախտված իրավունքների վերականգնման համար, ելնելով իրենց գույքային դրությունից, ազատ կամաարտահայտությամբ կարող են որոշել իրենց համար խելամիտ և ողջամիտ համարվող վճարման չափը /որն ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում պայմանավորված է պատվիրատուի գույքային դրությամբ/, սակայն այդուհանդերձ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այդ ուղղությամբ կատարված ցանկացած ծախս որպես իրավունքը խախտված անձի կողմից իրավունքների վերականգնման համար կրած վնաս որակելիս հենց Դատարանը պետք է որոշի կատարված ծախսի խելամտությունն ու կոնկրետ գործով ողջամտությունը և միայն դրանից հետո այն ներառի դատակաև ծախսերի մեջ, ինչն էլ կոնկրետ դեպքում գործի փաստակաև հանգամանքներին համապատասխան Դատարանն իրականացրել է։ Վերոգրյալի հիման վրա վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վճիռը դատական ծախսերի մասով իրավաչափ է և այն բեկանելու հիմքեր առկա չեն։

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքը մերժել։ Երևաև քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների րնդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/1174/02/10 քաղաքացիական գործով 29.10.2010 թվականին կայացրած վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն
ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան:

 

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ
Տ.ՍԱՀԱԿՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ
Կ.ՀԱԿՈԲՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ
Տ.ՆԱԶԱՐՅԱՆ

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտել "28" փետրվարի 2011 թվականին

Նախագահող դատավոր`
Տ.Սահակյան

հիմք 23.03.2011թ.
թիվ 430 տեղեկանք
ը