Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ ԵԱՔԴ 1132/02/2008թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
12.08.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` ԷԴԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
քարտուղարությամբ` ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ
մասնակցությամբ հայցվորներ`

ԱԲԱՐ ԱՓԻՆՅԱՆ, ՍԱՇԻԿ ՂՈՒՄԱՇՅԱՆ

պատասխանողի ներկայացուցիչ`

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

դռնբաց դատական նիստում քննեց գործն ըստ հայցի` Աբգար Գևորգի Ափինյանի և Սաշիկ Տելեմակի Ղումաշյանի ընդդեմ Լևոն Զաքարի Անանյանի, ՙԳրական թերթ՚ շաբաթաթերթի` պատվի և արժանապատվության պաշտպանության մասին`

 

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.


Աբգար Գևորգի Ափինյանը և Սաշիկ Տելեմակի Ղումաշյանը 06.05.2007 թվականին հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Լևոն Զաքարի Անանյանի, ՙԳրական թերթ՚ շաբաթաթերթի`պատվի և արժանապատվության պաշտպանության մասին: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. մայիսի 08-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն դատարանի 2008թ. մայիսի 21-ի որոշմամբ քաղաքացիական գործն ըստ առարկայական ընդդատության ուղարկվել է Երևանի քաղաքացիական դատարան:
27.05.2008թ. գործը մակագրվել և հանձնվել է դատավոր Էդ. Ավետիսյանին:Գործի վարույթն իրականացվել է նախապատրաստական փուլով:
03.07.2008թ. պատասխանող կողմը ներկայացրել է հայցադիմումի պատասխան:

2.Հայցվորների դիրքորոշումը.


Լևոն Անանյանը, հանդես գալով ՙԳրական թերթում՚ /դեկտեմբերի 28, 2007թ./ իր արտահայտություններով վիրավորել է իրենց պատիվն ու արժանապատվությունը: Իրենք պատվիրված նամակով դիմել են ՙրական թերթի՚ խմբագրին` խնդրելով տպագրել հերքում: Անցել է երկու ամիս, սակայն գլխավոր խմբագիրը, խախտելով օրենքը, ոչ տպագրել է հերքում, ոչ էլ պատասխանել իրենց պահանջին: Նկատի ունենալով, որ ապացուցման բեռը դրված է պատասխանող կողմի վրա, ապացույց ներ չեն ներկայացրել: Դատարանից խնդրել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն պարտավորեցնել Լևոն Անանյանին ՙրական թերթում՚ տպագրել հերքում:

2. Պատասխանողներ Լևոն Զաքարի Անանյանի և ՙԳրական թերթի՚ դիրքորոշումը`

Գտնում են, որ հայցադիմումն իրավաչափ չէ և անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. Հայցադիմումում չի երևում, թե ո±ր դրվագով է ոտնահարվել պատիվը և արժանապատվությունը: Հայցադիմումում հայցվորները չեն նշում թերթի հոդվածի այն դրույթը, որով ոտնահարվում է վերջիններիս պատիվն ու արժանապատվությունը:
Ինչ վերաբերում է ՙԳրական թերթը՚ պատասխանող ներգրավելուն, ապա դա նույնպես անհիմն է, քանի որ տեքստի հեղինակը չի եղել վերջինս, ինչպես նաև ՙԶանգվածային լրատվության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել: Ավելին, հայցվորները, հղում անելով ՙԳրական թերթի՚ համարը, չեն նշում, թե իրենց իրավունք ները խախտող փաստացի անճշտությունները, որոնք իբր տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ո±ր հոդվածի ո±ր դրույթին է վերաբերում: Այնքանով, որքանով Աբգար ևորգի Ափինյանի և Սաշիկ Տելեմակի Ղումաշյանի կողմից ներկայացված հայցադիմումում նշված չէ, թե ո±ր հոդվածում, ո±ր նախադասության բառով և ո±ր իրավունքն է խախտվել, ուստի հնարավորություն չունեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածի հիմքով ապացուցել, որ դրանք համապատասխանում են իրականությանը: Ավելին, ղեկավարվելով ՙԶանգվածային լրատվության մասին՚ Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, այն է` հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը, ինչպես նաև նույն հոդվածի 8-րդ կետով` հերքման կամ պատասխանողի հրապարակման պահանջը կարող է մերժվել, եթե`

1) չի պահպանվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը:
Դատարանից խնդրել են հայցը մերժել:

3. Պատասխանող կողմը դատարանին հայտնեց նաև, որ նախնական դատական նիստի ընթացքում հայցվորները, ներկայացնելով հայցի հիմքը, առարկան, հստակեցրեցին, թե ՙԳրական թերթ՚ շաբաթաթերթում ՀՀ րողների միության նախագահի կողմից տրված հարցազրույցում նախագահ Լևոն Անանյանի կողմից ՙչկայացած գրականագետ և չկայացած նախագահ Աբգար Ափինյան՚ դարձվածքով հայցվորներից Աբգար Ափինյանը գտնում է իր պատիվն ու արժանապատ վությունը վիրավորված, իսկ մյուս հայցվորի` Ս.Ղումաշյանի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարվել է, քանի որ այդ հարցազրույցում ասվել է, որ նա խուժել է Լևոն Անանյանի առանձնասենյակը և մրցանակ է պահանջել:
Կարծում են, որ սույն դրվագներով րողների միության նախագահը չի ոտնահարել հայցվորների պատիվն ու արժանապատվությունը, ավելին, սույն հարցազրույցը տալուց առաջ բազմիցս հայցվորները տարբեր ԶԼՄ-ների միջոցով իրենք են տարբեր ձևերով անվանարկել Լ. Անանյանին: Ինչ վերաբերում է չկայացած գրականագետ, չկայացած նախագահ դարձվածքին, սպարողների միության նախագահը Աբգար Ափինյանի մասին ընդամենը հայտնել է իր կարծիքը`բնավ չցանկանալով ոտնահարել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը:
Ավելին, կայանալ բառը, ըստ Սուքիասյանի ՙՀայոց լեզվի հոմանիշների բառարան՚, 1967թ. հրատարակչություն, էջ 300, նշանակում է կատարվել, իրագործվել, հաստատվել, տեղի ունենալ:
ՙԺամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան՚, 1974թ. հրատարակչություն, հա տոր 3, էջ 29, ևս կայանալ նշանակում է տեղի ունենալ, կատարվել:
Էդ. Աղայանի ՙԱրդի հայերեն բացատրական բառարան՚, 1976թ. հրատարակչություն, հա տոր 1, էջ 681, կայանալ բառը նշանակում է տեղի ունենալ, հաստատվել, լինել:
Ա. Ափինյանի մասին կարծիք հայտնելով, որպես չկայացած գրականագետի և նախագահի, ՀՀ րողների միության նախագահ Լ. Անանյանը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ 2001թ. մայիսի 17-19 տեղի է ունեցել ՀՀ րողների միության 13-րդ համագումարը, որտեղ Աբգար Ափինյանը եղել է որպես ՀՄ նախագահի թեկնածու, սակայն չի ընտրվել:
Ինչ վերաբերում է ՙչկայացած գրականագետ՚ դարձվածքին, ապա ՀՄ նախագահը գտնում է, որ որպես գրականագետ Ա.Ափինյանը չի կայացել: Նման կարծիք հայտնելը իր` ՀՄ նախագահի սահմանադրական իրավունքն է և իր մեջ չի պարունակում պատվի, արժանապատվության ոտնահարման հարց: Ավելին, նախնական դատական նիստում հայցվորները ՀՄ նախագահի հասցեին ասացին, որ նա չկայացած գրող է, չնայած այն հանգամանքին, որ Լևոն Անանյանի կողմից սկսած 1985թ.- ից առ այսօր լույս է տեսել 10 անվանում գրքեր: Ինչ խոսք, նման կարծիք հայտնելը, որպես չկայացած գրողի, հայցվորների սահմանադրական իրավունքն է և դրանով չի ոտնահարվում Լ.Անանյանի պատիվն ու արժանապատվությունը:
Ավելին, գրականագետ Ա.Ափինյանի մասին ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը ՙԻ հեճուկս՚ գրքում, 2006թ. էջ 225 և բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ ասպարյանը ՙարուն՚ ամսագրում 2004 թվականի 2-րդ համար, իրենց բացասական գնահատականներ են տալիս, որպես չկայացած գրականագետի: Մասնավորապես, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն ասել է, ՙեթե գրականագետների խմբից անջատենք Դավիթ ասպարյանին, այնտեղ կմնան շատ Նոր կյանք գյուղի ակումբի պահակ Ժյուլվեռն Չիբուխչյանն ու Աբգար Ափինյանը, որոնք դուրս են համարիչ հայ տարար թվաբանական հասկացողություններից՚: Ինչ վերաբերում է հայցվորներից Ս.Ղումաշյանի այն պահանջին, որ իր պատիվն ու արժանա պատվությունը ոտնահարվել է, քանի որ Լ.Անանյանը հարցազրույցում ասել է, որ Ս.Ղումաշյանը, թե Քալաշյանը ներխուժել է իր առանձնասենյակ և մրցանակ է պահանջել, ապա այդտեղ պատվի ու արժանապատվության ոտնահարման հարց չկա, քանի որ Լ.Անանայնի կողմից ազգանունը շփոթելը բնավ չի կարող կապվել վերջինիս պատիվը կամ արժանապատվությունը ոտնահարելու հետ (ներխուժելու և մրցանակ պահանջելու հետ կապված այն ևս անհիմն է, քանի որ այդ գործողությունների ընթացքում ընդհանրապես բացակայում է դրվագ քաղաքացու պատվի կամ արժանա պատվության ոտնահարման հետ կապված):
Ինչ վերաբերում է ՙԳրական թերթ՚ շաբաթաթերթի խմբագրի դեմ հայց հարուցելուն պատվի ու արժանապատվության ոտնահարման հետ կապված, ապա այն ևս անհիմն է, քանի որ խմբագիրը հարցազրույցից դուրս ոչինչ չի ավելացրել կամ պակասեցրել:

4.Դատարանի կողմից գործի լուծման համար ճանաչված էական նշանակություն ունեցող փաստերը.


1) Ըստ հայցվորների` Լևոն Անանյանը, հանդես գալով ՙԳրական թերթում՚ /դեկտեմբերի 28, 2007թ./, իր արտահայտություններով վիրավորել է իրենց պատիվն ու արժանապատվությունը:

2) 22.02.2008թ. հայցվորները պատվիրված նամակով դիմել են ՙԳրական թերթի՚ խմբագրին` խնդրելով տպագրել հերքում:

5.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.


Քննելով հայցը, գնահատելով ապացույցները` դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը: Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը:

2. Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջը ստանալուց հետո` մեկ շաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին:

3. Հերքումն իրականացվում է լրատվության նույն միջոցում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով:
Հերքումն իրականացվում է դրա պահանջը ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում: Այդ ժամկետում լրատվության միջոցի թողարկում տեղի չունենալու կամ միակ թողարկումն արդեն իսկ թույլատրված լինելու դեպքում հերքումը պետք է տեղ գտնի լրատվության միջոցի առաջին իսկ թողարկման մեջ:
Հերքումն իրականացվում է ”Հերքում” խորագրի ներքո: Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:

8. Հերքման կամ պատասխանի հրապարակման պահանջը կարող է մերժվել, եթե`

1) չի պահպանվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը.

9. Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը կամ խախտում է դրանք տարածելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու հայցով:
Դատարանը դատաքննությամբ հաստատված համարեց այն հանգամանքը, որ լրատվությամբ վիճելի տեղեկատվությունը հրապարակվել է 28.12.2007թ., իսկ հայցվորները ՙԳրական թերթի՚ խմբագրին են դիմել 22.08.2008թ., այն դեպքում, երբ ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` հերքման պահանջը կարող էր ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված տեղեկատվության տարածման օրվանից և հայցը դատարան կարող էր ներկայացվել լրատվական գործունեություն իրականացնողի կողմից հերքումը կամ պատասխանը հրապարակելուց հրաժարվելու կամ տեղեկատվությունը տարածելու նշված օրենքով սահմանված կարգն ու ժամկետը խախտելու դեպքում:
Հետևաբար, հայցվոր կողմը չի պահպանել ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքով նախատեսված` խախտված իրավունքի պաշտպանության համար սահմանված ժամկետը, ուստի և նշված հիմքով հայցը ենթակա է մերժման:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132, 1493-1494 հոդվածներով` դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Աբգար Գևորգի Ափինյանի և Սաշիկ Տելեմակի Ղումաշյանի հայցն ընդդեմ Լևոն Զաքարի Ա նանյանի, ՙԳրական թերթ՚ շաբաթաթերթի` պատվի և արժանապատվության պաշտպանության մասին` մերժել:Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և այն կարող է բողոքարկվել մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանին:

ԴԱՏԱՎՈՐ `
ԷԴ. ԱՎԵՏԻՍՅԱՆ