Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
ԳործN ԵԿԴ/0507/02/15


Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

09.02.2015թ. ք.Երևան
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ
ԸՆԴՀԱՆՈւՐ ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ 

Նախագահությամբ` դատավոր Ռ. Ափինյանի
Քարտուղարությամբ` Մ. Հակոբյանի

Մասնակցությամբ`
Հայցվոր՝ Վ. Ավագյանի

Պատասխանողի ներկայացուցիչ՝ Ժ. Սաֆարյանի
(հիմք՝ 11.05.2015 թվականին տրված լիազորագիր, ՓԳԱ թիվ 1744)
LԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ


դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ՝ Վահագն Ավագյանի ընդդեմ Գրիգոր Հակոբի Բաբիյանի` 4.230.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու

 

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը։
«Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ՝ Վահագն Ավագյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Գրիգոր Հակոբի Բաբիյանի` 1.400.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.02.2015 թվականի որոշմամբ «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ՝ Վահագն Ավագյանի հայցադիմումը ընդունվել է վարույթ՝ թիվ ԵԿԴ/0507/02/15 համարի տակ և հրավիրվել է նախնական դատական նիստ։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.02.2015 թվականի որոշմամբ հայցագնի չափով արգելանք է դրվել պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա։
«Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ՝ Վահագն Ավագյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Գրիգոր Հակոբի Բաբիյանի` 1.430.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.02.2015 թվականի որոշմամբ «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ՝ Վահագն Ավագյանի հայցադիմումը ընդունվել է վարույթ՝ թիվ ԵԿԴ/0508/02/15 համարի տակ և հրավիրվել է նախնական դատական նիստ։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.02.2015 թվականի որոշմամբ հայցագնի չափով արգելանք է դրվել պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա։
«Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ՝ Վահագն Ավագյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Գրիգոր Հակոբի Բաբիյանի` 1.400.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.02.2015 թվականի որոշմամբ «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ՝ Վահագն Ավագյանի հայցադիմումը ընդունվել է վարույթ՝ թիվ ԵԿԴ/0509/02/15 համարի տակ և հրավիրվել է նախնական դատական նիստ։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.02.2015 թվականի որոշմամբ հայցագնի չափով արգելանք է դրվել պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.08.2015 թվականի որոշմամբ թիվ ԵԿԴ/0507/02/15, թիվ ԵԿԴ/0508/02/15 և թիվ ԵԿԴ/0509/02/15 քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում՝ թիվ ԵԿԴ/0507/02/15 համարի տակ։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.10.2015 թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության։
Գործի դատաքննությունը ավարտվել է 2016 թվականի հունվարի 22-ին և 2016 թվականի փետրվարի 09-ին նշանակվել է վճռի հրապարակման օր։

Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Թիվ ԵԿԴ/0507/02/15 քաղաքացիական գործով դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2014թ./քաղ. գործ ԵԷԴ/0008/04/14/ որոշմամբ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի դիմումը «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին ընդունվել է վարույթ։ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2014թ. /քաղ.գործ ԵԷԴ/0043/04/14/ վճռով «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ։ Նույն դատարանի 21.03.2014թ. որոշմամբ վերջինիս սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վահագն Ավագյանը։
Համաձայն առուվաճառքի պայմանագրի «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ն /պարտապան/ օտարել է իրեն սեփականության իրավունքով պատկանող ԶԻԼ 431410 մակնիշի, 1986թ. թողարկման տրանսպորտային միջոցը։ 15.01.2014թ. կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով սահմանվել է որպես վաճառքի գին 100.000 ՀՀ դրամ։ Տվյալ պահին նմանատիպ տրանսպորտային միջոցի գործող շուկայական գինը տատանվել է 1,0-1,5 մլն դրամի շրջանակներում։Գտնում է, որ պայմանագիրը կնքվել է պարտապանի համար ակնհայտ անշահավետ պայմաններով, այն է վաճառված գույքի վաճառքի գինը էականորեն տարբերվում է տվյալ պահին գործող շուկայական արժեքից։ Դրանով պարտապանին պատճառվել է 1.400.000 ՀՀ դրամի չափով էական նյութական վնաս։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի «Կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու՝ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը, որը հետևանք է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության, բացառությամբ եթե գործարքը կնքվել է հրապարակային սակարկության հիման վրա»։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն կառավարիչը իր լիազորությունների շրջանակներում դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար ազատվում է պետական տուրքի վճարումներից։ 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29 և 54 հոդվածներով խնդրել է դատարանին պատասխանող Գրիգոր Հակոբի Բաբիյանից հետ ստանալ պարտապան «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի հետ 15.01.2014թ. կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով 1.400.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասը։
Թիվ ԵԿԴ/0508/02/15 քաղաքացիական գործով դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2014թ./քաղ. գործ ԵԷԴ/0008/04/14/ որոշմամբ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի դիմումը «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին ընդունվել է վարույթ։ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2014թ. /քաղ.գործ ԵԷԴ/0043/04/14/ վճռով «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ։ Նույն դատարանի 21.03.2014թ. որոշմամբ վերջինիս սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վահագն Ավագյանը։
Համաձայն առուվաճառքի պայմանագրի «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ն /պարտապան/ օտարել է իրեն սեփականության իրավունքով պատկանող MERSEDES BENZ 408D մակնիշի, 1990թ. թողարկման տրանսպորտային միջոցը։ 15.01.2014թ. կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով սահմանվել է որպես վաճառքի գին 70.000 ՀՀ դրամ։ Տվյալ պահին նմանատիպ տրանսպորտային միջոցի գործող շուկայական գինը տատանվել է 1,0-1,5 մլն դրամի շրջանակներում։ Գտնում է, որ պայմանագիրը կնքվել է պարտապանի համար ակնհայտ անշահավետ պայմաններով, այն է վաճառված գույքի վաճառքի գինը էականորեն տարբերվում է տվյալ պահին գործող շուկայական արժեքից։ Դրանով պարտապանին պատճառվել է 1.430.000 ՀՀ դրամի չափով էական նյութական վնաս։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի «Կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու'պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը, որը հետևանք է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության, բացառությամբ եթե գործարքը կնքվել է հրապարակային սակարկության հիման վրա»։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն կառավարիչը իր լիազորությունների շրջանակներում դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար ազատվում է պետական տուրքի վճարումներից։ 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29 և 54 հոդվածներով խնդրել է դատարանին պատասխանող Գրիգոր Հակոբի Բաբիյանից հետ ստանալ պարտապան «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի հետ 15.01.2014թ. կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով 1.430.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասը։
Թիվ ԵԿԴ/0509/02/15 քաղաքացիական գործով դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2014թ./քաղ. գործ ԵԷԴ/0008/04/14/ որոշմամբ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի դիմումը «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին ընդունվել է վարույթ։ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2014թ. /քաղ.գործ ԵԷԴ/0043/04/14/ վճռով «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ։Նույն դատարանի 21.03.2014թ. որոշմամբ վերջինիս սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վահագն Ավագյանը։
Համաձայն առուվաճառքի պայմանագրի «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ն /պարտապան/ օտարել է իրեն սեփականության իրավունքով պատկանող ZIL AC-4.8 /ZIL-431412 մակնիշի, 1990թ. թողարկման տրանսպորտային միջոցը։ 15.01.2014թ. կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով սահմանվել է որպես վաճառքի գին 100.000 ՀՀ դրամ։ Տվյալ պահին նմանատիպ տրանսպորտային միջոցի գործող շուկայական գինը տատանվել է 1,0-1,5 մլն դրամի շրջանակներում։ Գտնում է, որ պայմանագիրը կնքվել է պարտապանի համար ակնհայտ անշահավետ պայմաններով, այն է վաճառված գույքի վաճառքի գինը էականորեն տարբերվում է տվյալ պահին գործող շուկայական արժեքից։ Դրանով պարտապանին պատճառվել է 1.400.000 ՀՀ դրամի չափով էական նյութական վնաս։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի «Կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու'պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը, որը հետևանք է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության, բացառությամբ եթե գործարքը կնքվել է հրապարակային սակարկության հիման վրա»։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն կառավարիչը իր լիազորությունների շրջանակներում դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար ազատվում է պետական տուրքի վճարումներից։ 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29 և 54 հոդվածներով խնդրել է դատարանին պատասխանող Գրիգոր Հակոբի Բաբիյանից հետ ստանալ պարտապան «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի հետ 15.01.2014թ. կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով 1.400.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասը։
Գործի քննության ընթացքում հայցվորը պնդեց ներկայացված հայցը և դատարանին խնդրեց այն բավարարել։

Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը


Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով Գրիգոր Բաբիյանի ներկայացուցիչը վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 290-րդ, 436-րդ, 437-րդ, հոդվածները հայտնել է, որ նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ պայմանագրային իրավահարաբերության մեջ կողմերը մտնում են միայն իրենց կամքով, ինչպես նաև իրենց ազատ կամքի դրսևորմամբ են ստեղծում փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։
Տվյալ դեպքում և «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի և պատասխանողի միջև կնքված առուվաճառքի պայմանագրերով օտարվել են նշված ավտոմեքենաները։
Նշված պայմանագրերի կնքմամբ և պայմանագրերով ավտոմեքենաների գնի սահմանմամբ գործարքի կողմերը համաձայնեցրել են իրենց կամարտահայտությունը գործարքի էական պայմանների շուրջ, որի հիման վրա էլ կողմերի միջև ծագել են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ։
Նշելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության 48-րդ, հոդվածները, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՀՔԴ/3/0016/02/08 որոշումը հայտնել է, որ տվյալ դեպքում պատասխանողի գործողություններում բացակայում են վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող վերը նշված տարրերի, այն է՝ իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների և պատասխանողի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պատասխանողի մեղքի առկայությունը։
Նման պայմաններում հայցվորի վերը նշված պահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի պահանջներից։
Թեև միայն պատասխանողի կողմից իր սեփականատիրական իրավազորությունների իրականացման իրավունքը և պայմանագրային իրավահարաբերություններում կամարտահայտության ազատությունը բավարար է հայցը մերժելու համար, այնուհանդերձ, հայցվորի կողմից հայցադիմումում նշված տեղեկությունները նույնպես անարժանահավատ են։
Հայցվորի կողմից հայցադիմումում նշված գույքերի ենթադրյալ արժեքը միանշանակ չէ, քանի որ հայցվորն այն ներկայացրել է ուռճացված՝ փորձելով ցույց տալ պատճառված վնասի ակնհայտությունը։
Վերոգրայալի հիման վրա, դատարանին խնդրել է հայցն ամբողջությամբ մերժել։
Գործի դատաքննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը պնդեց հայցադիմումի առարկություններով ներկայացված իր դիրքորոշումը և խնդրեց հայցն ամբողջությամբ մերժել։



Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը։
1. 15.01.2014թ. «Ավտոտեխավտոմատիկա» ՓԲԸ-ի և Գրիգոր Հակոբի Բաբինյանի միջև կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի համաձայն, «Ավտոտեխավտոմատիկա» ՓԲԸ-ն Գրիգոր Հակոբի Բաբինյանին է վաճառել ZIL431410, 1986թ., բեռնատար ավտոմեքենան 100.000 ՀՀ դրամով։
2. 15.01.2014թ. «Ավտոտեխավտոմատիկա» ՓԲԸ-ի և Գրիգոր Հակոբի Բաբինյանի միջև կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի համաձայն, «Ավտոտեխավտոմատիկա» ՓԲԸ-ն Գրիգոր Հակոբի Բաբինյանին է վաճառել MERSEDES-BENZ, 1990թ., բեռնատար ավտոմեքենան 70.000 ՀՀ դրամով։
3. 15.01.2014թ. «Ավտոտեխավտոմատիկա» ՓԲԸ-ի և Գրիգոր Հակոբի Բաբինյանի միջև կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի համաձայն, «Ավտոտեխավտոմատիկա» ՓԲԸ-ն Գրիգոր Հակոբի Բաբինյանին է վաճառել ZIL AC 4.8 /ZIL-431412/, 1990թ., բեռնատար ավտոմեքենան 100.000 ՀՀ դրամով։
4. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2014թ. վճռով «Ավտոտեխավտոմատիկա» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ։
5. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.03.2014թ. որոշմամբ «Ավտոտեխավտոմատիկա» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վահագն Ավագյանը։

Դատարանի իրավական վերլուծությունները և եզրահանգումը։
Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ հայցը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա։ Իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։
Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝
- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,
- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում։
Հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում։ Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն` այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը։ 
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը։ 
Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար։ Միաժամանակ, հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վրա։
Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը։ Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (ի թիվս այլոց տես` Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հայցի Սուրիկ Սեդրակյանի ընդդեմ Վիգեն Ուրուշանյանի` անհիմն հարստացմամբ ստացած գումարը վերադարձնելու պահանջի մասին, թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը)։
Փաստորեն հայցն անհատականացվում է իր այս երկու տարրերի` հայցի հիմքի և առարկայի շնորհիվ։ Հենց հայցի հիմքով ու առարկայով են որոշվում հայցերի նույնությունն ու տարբերությունը միևնույն սուբյեկտային կազմի դեպքում։ 
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ օրենսդրությունը հայցի հիմքը և առարկան փոխելու լիազորությունը վերապահում է միայն հայցվորին, և տվյալ դեպքում դատարանն ուղղակի հայցվորի համապատասխան միջնորդության առկայության դեպքում կարող է որոշում կայացնել բավարարելու կամ մերժելու հայցվորի` հայցի հիմքը կամ առարկան փոխելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն սեփական նախաձեռնությամբ վերոնշյալ գործողությունները կատարելու լիազորություն դատարանը չունի։ Բոլոր դեպքերում, եթե հայցի հիմքում ներառված են փաստական և իրավական հիմքերը, դատարանը գործով ապացուցման առարկան որոշում է հայցվորի վկայակոչած և ենթադրյալ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմի և փաստական հանգամանքների համադրության հիման վրա։ Հակառակ դեպքում, երբ դատարանը փոխում է հայցվորի վկայակոչած և ենթադրաբար կիրառման ենթակա նորմերը, դուրս է գալիս հայցի իրավական հիմքի շրջանակից։
Վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշման լույսի ներքո դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցի ապացուցման առարկան որոշվել է հայցվորի և ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձանց վկայակոչած և վերը նշված նյութական իրավունքի նորմերի և փաստական հանգամանքների համադրության հիման վրա։ Հակառակ դեպքում, դատարանը կփոխի վկայակոչված և ենթադրաբար կիրառման ենթակա նորմերը՝ դուրս գալով հայցի իրավական հիմքի շրջանակից։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289 հոդվածը սահմանում է, որ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն, նույն օրենսգրքի 436 հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 18 գլխում նախատեսված երկկողմ և բազմակողմ գործարքների մասին կանոնները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437 հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով։
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս և պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացառությամբ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերից։
Տվյալ դեպքում, գործի քննությամբ պարզվեց, որ 15.01.2014թ. «Ավտոտեխավտոմատիկա» ՓԲԸ-ի և Գրիգոր Հակոբի Բաբինյանի միջև կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի համաձայն, «Ավտոտեխավտոմատիկա» ՓԲԸ-ն Գրիգոր Հակոբի Բաբինյանին է վաճառել ZIL431410, 1986թ., բեռնատար ավտոմեքենան 100.000 ՀՀ դրամով։
15.01.2014թ. «Ավտոտեխավտոմատիկա» ՓԲԸ-ի և Գրիգոր Հակոբի Բաբինյանի միջև կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի համաձայն, «Ավտոտեխավտոմատիկա» ՓԲԸ-ն Գրիգոր Հակոբի Բաբինյանին է վաճառել MERSEDES-BENZ, 1990թ., բեռնատար ավտոմեքենան 70.000 ՀՀ դրամով։
15.01.2014թ. «Ավտոտեխավտոմատիկա» ՓԲԸ-ի և Գրիգոր Հակոբի Բաբինյանի միջև կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի համաձայն, «Ավտոտեխավտոմատիկա» ՓԲԸ-ն Գրիգոր Հակոբի Բաբինյանին է վաճառել ZIL AC 4.8 /ZIL-431412/, 1990թ., բեռնատար ավտոմեքենան 100.000 ՀՀ դրամով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ oրենքով կամ պայմանագրով։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված oգուտ)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներով (օրինակ« Հարությունյանն ընդդեմ Հայաստանի թիվ 36549/03« Գալստյանն ընդդեմ Հայաստանի թիվ 26986/03« Մայզիթն ընդդեմ Ռուսաստանի թիվ 63378/00 գանգատներով վճիռները) տրվել է հատուցման ենթակա վնասի հատուցման պահանջին ներկայացվող որոշակի չափանիշներ։ Մասնավորապես« վնասի հատուցման պահանջը պետք է լինի իրական« անհրաժեշտ և ողջամիտ։
Իրական՝ նշանակում է« որ պահանջ ներկայացրած անձը պետք է փաստաթղթային ողջամիտ ապացույցներ ներկայացնի առ այն« որ վնասն իրականում գոյություն ունի« վնասի հատուցման պահանջը չի կարող հիմնված լինել ենթադրությունների« շահարկումների և ապագայում տեղի ունենալիք հնարավոր կամ անհնարին իրադարձությունների ու փաստերի վրա։
Անհրաժեշտ՝ նշանակում է« որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի« որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար և, որ ամենակարևորն է, պետք է ցույց տա իր կրած վնասների ու իր իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը։
Ողջամիտ նշանակում է« որ վնասի հատուցման պահանջի չափը պետք է համարժեք լինի հենց այդ վնասներին« ինչը բնականաբար ևս հնարավոր է ապացուցել միայն հստակ փաստաթղթային եղանակով« բացառելով ենթադրությունները և շահարկումները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը` ներառյալ բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարանական-կուրորտային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության ու խնամքի նման տեսակների կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 1498-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51 հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը։
Տվյալ դեպքում հայցվորը որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց դատարանին չի ներկայացրել, որով հնարավոր կլիներ հաստատված համարելու հայցվորի պահանջի հիմնավորվածությունը, ուստի դատարանը գտնում է, որ ներկայացված հայցն անհիմն է և ենթակա է մերժման։

Դատական ծախսեր։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից։ 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն կառավարիչը իր լիազորությունների շրջանակներում դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար ազատվում է պետական տուրքի վճարումներից։
Նկատի ունենալով, որ հայցվորը օրենքով սահմանված կարգով ազատված է պետական տուրքի գումար վճարելու պարտկանությունից, դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73, 124, 130-132, 134 և 140-1401 հոդվածներով` դատարանը 

Վ Ճ Ռ Ե Ց

«Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ՝ Վահագն Ավագյանի ընդդեմ Գրիգոր Հակոբի Բաբիյանի` 4.230.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջ մասին հայցը մերժել։
Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։


ԴԱՏԱՎՈՐ՝ Ռ. ԱՓԻՆՅԱՆ