Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
ԵՇԴ/1605/02/13



Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

29.12.2015թ. ք. ԵՐԵՎԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԸ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ` ԴԱՏԱՎՈՐ Ա. ՉԻՉՈՅԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅՑՎՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՝ Գ.ՄԻՆԱՍՅԱՆԻ

ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ Ա.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ
Լ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ /արտոնագիր թիվ 88 /

ԼԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ

Երևան քաղաքում, դռնբաց դատական նիստում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի «Ռոյալ Արմենիաե ՀՁ ՍՊԸ-ի ընդդեմ «Պրոֆպրոեկտե ՍՊԸ-ի` վնասի հատուցման պահանջի մասին։
03.12.2013թ. «Ռոյալ Արմենիաե ՀՁ ՍՊԸ-ն /ՀՎՀՀ 00400222, գր. վկայական թիվ 0386, հասցե՝ ք. Երևան, Դավիթաշեն 2-րդ թաղ., 26-38, պետ. գր. վկ. 01Ա039629, ՀՎՀՀ 01218536/ հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ընդդեմ «Պրոֆպրոեկտե ՍՊԸ-ի /հասցե` ք. Երևան, Բագրատունյաց պողոտա 25/27, ՀՎՀՀ 02244386/` վնասի հատուցման պահանջի մասին։

 

06.12.2013թ. դատարանը կայացրել է հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշում։ 
06.12.2013թ. դատարանի որոշմամբ հայցագնի` 7 400 000 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա։
25.12.2015թ. դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը և խնդրել հաստատել այն։

Նույն դատական նիստին կողմերը հայտնեցին, որ իրենք պատրաստ են վճարել 17.03.2015թ. դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննության կատարման ծախսը հավասարաչափ` յուրաքանչյուրը վճարման ենթակա գումարի 1/2 մասով։
Քննարկելով ներկայացված հաշտության համաձայնությունը և նկատի ունենալով, որ այն չի հակասում ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը` դատարանը գտնում է, որ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը ենթակա է հաստատման, իսկ ԵՇԴ/1605/02/13 քաղաքացիական գործի վարույթը` կարճման։
Դատարանը նկատի ունենալով, որ 25.12.2015թ. հաշտության համաձայնությամբ կողմերը չեն անդրադարձել 17.03.2015թ. կատարված դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննության ծախսին, իսկ դատական նիստի ընթացքում հայտնել են, որ պատրաստ են վճարել փորձագետին վճարվելիք գումարը հավասարաչափ` յուրաքանչյուրը վճարման ենթակա գումարի 1/2 մասով և հաշվի առնելով, որ փորձաքննության արժեքը կազմել է 215 000 ՀՀ դրամ գտնում է, որ «Ռոյալ Արմենիաե ՀՁ ՍՊԸ-ից և «Պրոֆպրոեկտե ՍՊԸ-ից հօգուտ <<ՀՀ Փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի ենթակա է բռնագանձման 215 000 ՀՀ դրամ հավասարաչափ` յուրաքանչյուրից 107 500 ՀՀ դրամ։
Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետով, 110-րդ և 130-133-րդ հոդվածներով՝

ՎՃՌԵՑ

1. Հաստատել կողմերի միջև 25.12.2015թ. կնքված հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.


Հ Ա Շ Տ ՈՒ Թ Յ Ա Ն Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ք.Երևան, 25-ը դեկտեմբերի 2015 թվական


Հայցվոր «Ռոյալ Արմենիաե ՀՁ ՍՊԸ-ն, ի դեմս ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Մինասյանի և պատասխանող «Պրոֆպրոեկտե ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Արման Կարապետյանի, ԵՇԴ/1605/02/13 քաղաքացիական գործով կնքեցին սույն հաշտության համաձայնությունը (հետագայում` համաձայնություն), հետևյալ պայմաններով.

1. Պատասխանող «Պրոֆպրոեկտե ՍՊԸ-ն հայցվոր «Ռոյալ Արմենիաե ՀՁ ՍՊԸ-ին մասառմաս վճարում է 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, հետևյալ ժամանակացույցով`

համաձայնությունը հաստատելու մասին դատարանի վճիռը հրապարակվելուց հետո 10-ը (տասը) աշխատանքային օրվա ընթացքում` 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ.
մինչև 31-ը մարտի 2016 թվականը` 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։


2. Կողմերը սահմանում են, որ համաձայնության 1-ին կետով նախատեսված վճարումները ուշացնելու դեպքում պատասխանողը հայցվորին վճարում է տուժանք` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարած գումարի 0,1 (զրո ամբողջ մեկ տասնորդական) տոկոսի չափով։


3. Կողմերը հաստատում են, որ ԵՇԴ/1605/02/13 քաղաքացիական գործով` 

միմյանց նկատմամբ չունեն այլ պարտավորություններ.
դատական ծախսերի հարցը համարվում է լուծված.
հրաժարվում են վերաքննիչ բողոք բերելու իրավունքից 
տեղյակ են համաձայնությունից բխող դատավարական հետևանքներին։

4. Համաձայնությունը կնքվել է 3 հավասարազոր օրինակով, որոնք մեկական օրինակով պահվում են կողմերի մոտ, իսկ մեկ օրինակը ներկայացվում է Շենգավիթ ՎՇ ԸԻ առաջին ատյանի դատարանի հաստատման։

ՀԱՅՑՎՈՐԻ ԱՆՈՒՆԻՑ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ԱՆՈՒՆԻՑ

(ստորագրություն)  (ստորագրություն, կնիք)

Գևորգ Մինասյան    Արման Կարապետյան



2. «Ռոյալ Արմենիաե ՀՁ ՍՊԸ-ից և «Պրոֆպրոեկտե ՍՊԸ-ից հօգուտ <<ՀՀ Փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի հավասարաչափ բռնագանձել 215 000 ՀՀ դրամ` յուրաքանչյուրից 107 500 ՀՀ դրամ, որպես փորձագետի վարձատրության գումար։։
3. ԵՇԴ/1605/02/13 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի «Ռոյալ Արմենիաե ՀՁ ՍՊԸ-ի ընդդեմ «Պրոֆպրոեկտե ՍՊԸ-ի` վնասի հատուցման պահանջի մասին, կարճել։

Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

Դատարանի 06.12.2013թ որոշմամբ ձեռնարկված հայցի ապահովման միջոցները վերացնել։

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով։

Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ մեկ ամսում։



ԴԱՏԱՎՈՐ Ա. ՉԻՉՈՅԱՆ