Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ ԵԱՔԴ /3935/02/14

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը`

05.04.2016թ. ք. Երևան
ք.Երևան

նախագահությամբ դատավոր`

Քարտուղարությամբ ՝

Սամվել Թադևոսյանի

Կարինե Սարգսյանի

մասնակցությամբ`Հայցվոր`

Հայցվորի ներկայացուցիչ

Գոհար Սուքիասյանի

Նունե Աճեմյանի

Պատասխանողի ներկայացուցիչ`

 

Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

/փաստաբանական գործունեության արտոնագիր 88

"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ/

Դռնբաց դատական նիստում, դատարանում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Գոհար Սերյոժայի Սուքիասյանի /անձնագիր ԱՄ 0902567, տրված 15.10.2012թ. 011-ի կողմից/ ընդդեմ Կարեն Նորիկի Մարջանյանի /ՌԴ անձնագիր 22 06 907873, տրված 31.03.2007թ. 522-006-ի կողմից/` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին.

 

Պ Ա Ր Զ Ե Ց
I. Նկարագրական մաս

1.Դատավարական նախապատմությունը.
Գոհար Սերյոժայի Սուքիասյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Կարեն Նորիկի Մարջանյանի` խնդրելով որպես ալիմենտի վճարման չափ սահմանել` Կարեն Մարջանյանի կայուն վաստակի և /կամ/ այլ եկամտի առկայության դեպքում, նրա վաստակի և /կամ/ այլ եկամտի մեկ քառորդի չափով, իսկ կայուն վաստակի և /կամ/ այլ եկամտի բացակայության դեպքում, յուրաքանչյուր ամիս կայուն գումար` 9.000 ռուսական ռուբլի, հիմք ընդունելով ՌԴ Ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի պահանջները և ՌԴ Կառավարության 2013 թվականի հունիսի 27 որոշումը, համաձնայն որի, ՌԴ-ում երեխաների կենսաապահովման զամբյուղի նվազագույն չափը կազմում է 6.859 ռուսական ռուբլի:
Դատարանի 27.09.2014թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Գործի վարույթն իրականացվել է նախապատրաստական փուլով:

Հայցվորի դիրքորոշումը.
Հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ Գոհար Սերյոժայի Սուքիասյանը Կարեն Նորիկի Մարջանյանի հետ ամուսնացել է 15.10.2004 թվականին: Գոհար Սերյոժայի Սուքիասյանի և Կարեն Նորիկի Մարջանյանի ամուսնությունը գրանցվել է ՌԴ Պրիոկսկի շրջանի ՔԿԱԳ մարմնի կողմից: Նրանք բնակվել են ՌԴ-ում և վարել են համատեղ ամուսնական կյանք: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում Գոհար Սերյոժայի Սուքիասյանը և Կարեն Նորիկի Մարջանյանն ունեցել են մեկ երեխա Միքայել Կարենի Մարջանյան ծնված 17.04.2008 թվականին, Ռուսաստան, քաղաք Նիժնի Նովգորոդ /Ծննդյան վկայական' II-TH N 522258, տրված' Նիժնի Նովգորոդ քաղաքի Պրիոկսկի շրջանի ՔԿԱԳ բաժնի կողմից/:
Համատեղ կյանքի ընթացքում Գոհար Սուքիասյանի և Կարեն Մարջանյանի միջև անընդմեջ տեղի են ունեցել անախորժություններ տարբեր պատճառներով, որի արդյունքում էլ նրանք դատական կարգով ամուսնալուծվել են 2012 թվականին, սակայն, քանի որ Գոհար Սուքիասյանը վերադարձել է ՀՀ, ամուսնալուծության դատական գործընթացին չի մասնակցել և նրա փոխարեն հանդս է եկել իր ներկայացուցիչը ամուսնալուծության վկայականն մնացել է իր ներկայացուցչի մոտ: Ամուսնալուծությունից հետո Գոհար Սուքիասյանը մինչ օրս որդու` Միքայել Կարենի Մարջանյանի հետ բնակվում են ՀՀ-ում:
Միքայել Կարենի Մարջանյանն այժմ գտնվում է Գոհար Սուքիասյանի խնամքի ներքո և երեխայի նյութական կարիքները հոգում է միայն ինքը:
Այսպես, ՙԵրեխայի իրավունքների մասին՚ Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Մասնակից պետությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը երեխաների դաստիարակության ու զարգացման գործում երկու ծնողների ընդհանուր պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ապահովելու համար: Ծնողները երեխաների դաստիարակության ու զարգացման համար կրում են հիմնական պատասխանատվություն: Երեխաների լավագույն շահերը նրանց հոգածության հիմնական առարկան են:
Նույն Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` Յուրաքանչյուր երեխա ունի իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր, բարոյական և սոցիալական զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունք: Ծնողը /ները/ կամ այն անձինք, որոնք դաստիարակում են երեխաներին, իրենց ընդունակությունների և ֆիզիկական հնարավորությունների շրջանակներում հիմնաական պատասխանատվություն են կրում երեխաների զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ապահովելու հարցում:
ՙԵրեխայի իրավունքների մասին՚ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պարտականությունը կրում են ծնողները, կամ այլ օրինական ներկայացուցիչները:
Վկայակոչելով ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետը, 51-րդ հոդվածի 1-ին մասը, 53-րդ հոդվածի 1-ին մասը, 68-րդ հոդվածը, 69-րդ հոդվածը, 70-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 1-ին մասը, 148-րդ հոդվածը նշել է, որ այս առումով ՙՔաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին՚ Մինսկի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասը ամրագրում է` Ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները` այդ թվում երեխայի խնամքի հետ կապված' ծնողների պարտականությունները, որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ մշտական բնակության վայր, իսկ ծնողների և երեխաների համատեղ մշտական բնակության վայրի բացակայության դեպքում` նրանց փոխադարձ իրավունքներն ու պարտականություններն որոշվում են այն պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում երեխան: Ալիմենտային պարտավորություններով, հայցվորի պահանջով, կիրառվում է այն պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի տարածքում մշտապես բնակվում է երեխան: Այսպես, սույն գործով հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գոհար Սուքիասյանի և Կարեն Մարջանյանի ամուսնությունը լուծվել է, Կարեն Մարջանյանը բնակվում է ՌԴ-ում, Գոհար Սուքիասյանը` Միքայել Մարջանյանի հետ' ՀՀ-ում, հետևաբար չկա համատեղ մշտական բնակության վայր, որտեղ կբնակվեին երեխան ու ծնողները, իսկ Միքայել Կարենի Մարջանյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, սույն գործով կիրառման ենթակա է ՌԴ օրենսդրությունը:
Վկայակոչելով ՌԴ Ընտանեկան օրենսգրքի 80-րդ հոդվածը, 81-րդ հոդվածը, 82-րդ հոդվածը, 38-րդ հոդվածը նշել է, որ հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, այն հանգամանքը, որ անչափահաս Միքայել Կարենի Մարջանյանը գտնվում է Գոհար Սուքիասյանի խնամքի ներքո, և, որ Գոհար Սուքիասյանը թեպետ աշխատում է, սակայն վաստակած գումարն չի բավականացնում երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնելու համար, իսկ Կարեն Մարջանյանի զբաղվածության և այլ եկամտի մասին /աշխատում է, թե ոչ/ որևէ հստակ տեղեկություն չունեն, և Կարեն Մարջանյանը չի օժանդակում Գոհար Մուքիասյանին իրենց երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնելու հարցերում, երեխայի շահերից ելնելով անհրաժեշտություն է առաջացել սահմանել ալիմենտի վճարման չափ հետևյալ կերպ, 1. Կարեն Մարջանյանի կայուն վաստակի և /կամ/ այլ եկամտի առկայության դեպքում, նրա վաստակի և /կամ/ այլ եկամտի մեկ քառորդի չափով, իսկ 2. Կարեն Մարջանյանի կայուն վաստակի և /կամ/ այլ եկամտի բացակայության դեպքում, յուրաքանչյուր ամիս կայուն գումար' 9000 ռուսական ռուբլի, հիմք ընդունելով ՌԴ Ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի պահանջները և ՌԴ Կառավարության 2013 թվաականի հունիսի 27 որոշումը, համաձայն որի, ՌԴ-ում երեխաների կենսաապահովման զամբյուղի նվազագույն չափը կազմում է 6859 ռուսական ռուբլի:
Հիմք ընդունելով վերոգրյալը դատարանին խնդրել է որպես ալիմենտի վճարման չափ սահմանել` Կարեն Մարջանյանի կայուն վաստակի և /կամ/ այլ եկամտի առկայության դեպքում, նրա վաստակի և /կամ/ այլ եկամտի մեկ քառորդի չափով, իսկ կայուն վաստակի և /կամ/ այլ եկամտի բացակայության դեպքում, յուրաքանչյուր ամիս կայուն գումար` 9.000 ռուսական ռուբլի, հիմք ընդունելով ՌԴ Ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի պահանջները և ՌԴ Կառավարության 2013 թվականի հունիսի 27 որոշումը, համաձնայն որի, ՌԴ-ում երեխաների կենսաապահովման զամբյուղի նվազագույն չափը կազմում է 6.859 ռուսական ռուբլի:

Պատասխանողի դիրքորոշումը.
Պատասխանողի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ գտնում է, որ սույն հայցն իրավազուրկ է: Նշել է, որ հայցադիմումից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Կարեն Մարջանյանի կողմից ծնողական պարտականությունները չեն կատարվում, մինչդեռ, դեռևս 15.10.2012 թվականին պատասխանողի կողմից, ընդ որում գումարը, մոտ 5.000.000 դրամի չափով, պարտքով վերցնում է հարազատներից, իր երեխայի` Միքայել Կարենի Մարջանյանի անունով ձեռք է բերվում բնակարան Երևան քաղաքում: Ավելին, տվյալ անշարժ գույքը ձեռք բերելուց հետո հայցվորը 15.10.2012 թվականին նոտարական կարգով տալիս է գրավոր հայտարարություն, համաձայն որի հաշվի առնելով, որ Միքայել Կարենի Մարջանյանի անվամբ գնվել է բնակարան, վերջինս իր ամուսնու` Կարեն Նորիկի Մարջանյանի նկատմամբ որևէ գույքային պարտք և պահանջ չունի:
Հայցադիմումում հայցվորը, հաշվի առնելով, որ Կարեն Մարջանյանը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, որպես կիրառելի իրավունք ներկայացնում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, այն դեպքում, երբ դատական գործը բացված է ՀՀ-ի տարածքում և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1253 հոդվածի 1-ին կետի ուժով կիրառելի է ՀՀ Օրենսդրությունը, որի ուժով հայցը ենթակա չէ բավարարման նման օրենսդրության կիրառման հիմքով:
Վերոգրյալի հիմքով դատարանից հայցել է պահանջը գտնել անհիմն և մերժել:

II. Պատճառաբանական մաս.
Գործի փաստերը.
1. ՌԴ Ն. Նովգորոդի քաղաքի Պրիոկսկի շրջանի N 2 դատական թաղամասի հաշտարար դատավորի 22.01.2013թ. գործ թիվ 2-3/13 որոշման համաձայն` ամուսնությունը գրանցված 24.08.2007թ. ՌԴ Ն. Նովգորոդի քաղաքի Պրիոկսկի շրջանի ՔԿԱԳ բաժնի կողմից, ակտի գրանցման N 293 Կարեն Նորիկի Մարջանյանի և Գոհար Սերյոժայի Մուքիասյանի միջև, դադարեցվել է:
2. 30.04.2008թ. տրված թիվ II-TH N 522258, ծննդյան վկայականի համաձայն Միքայել Կարենի Մարջանյանի /ծնված 17.04.2008թ./ ծնունդը գրանցվել է ՌԴ, Նիժնի Նովգորոդ քաղաքի Պրիոկսկի շրջանի ՔԿԱԳ բաժնի կողմից, որի մասին ծննդյան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 331 գրանցումը:

Վերլուծություն.
Քննելով հայցը, ուսումնասիրելով գործում առկա ապացույցները, դատարանը գտավ, որ հայցը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Հայցվոր Գոհար Սերյոժայի Սուքիասյանը ներկայացրած հայցադիմումով խնդրել է որպես ալիմենտի վճարման չափ սահմանել` Կարեն Մարջանյանի կայուն վաստակի և /կամ/ այլ եկամտի առկայության դեպքում, նրա վաստակի և /կամ/ այլ եկամտի մեկ քառորդի չափով, իսկ կայուն վաստակի և /կամ/ այլ եկամտի բացակայության դեպքում, յուրաքանչյուր ամիս կայուն գումար` 9.000 ռուսական ռուբլի, հիմք ընդունելով ՌԴ Ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի պահանջները և ՌԴ Կառավարության 2013 թվականի հունիսի 27 որոշումը, համաձնայն որի, ՌԴ-ում երեխաների կենսաապահովման զամբյուղի նվազագույն չափը կազմում է 6.859 ռուսական ռուբլի:
Տվյալ դեպքում հայցվորը, որպես հայցադիմումի իրավական հիմք վկայակոչել է ՙՔաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին՚ Մինսկի Կոնվենցիան, ՌԴ Ընտանեկան օրենսգրքի 80-րդ հոդվածը, 81-րդ հոդվածը, 82-րդ հոդվածը, 38-րդ հոդվածը, և խնդրամասում դատարանին խնդրել է ալիմենտը բռնագանձել հիմք ընդունելով ՌԴ Ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի պահանջները և ՌԴ Կառավարության 2013 թվականի հունիսի 27 որոշումը, համաձնայն որի, ՌԴ-ում երեխաների կենսաապահովման զամբյուղի նվազագույն չափը կազմում է 6.859 ռուսական ռուբլի:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 148 հոդվածի հանաձայն` Ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները (ընդ որում՝ երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտականությունը) որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր։ Ծնողների ու զավակների համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի քաղաքացին է երեխան: Հայցվորի պահանջով ալիմենտային պարտավորությունների և ծնողների ու զավակների միջև այլ հարաբերությունների նկատմամբ կարող է կիրառվել այն պետության օրենսդրությունը, որի տարածքում մշտապես ապրում է երեխան:
ՀՀ Սահմանադրության 5 հոդվածի համաձայն` Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
ՙՔաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին՚ Մինսկի Կոնվենցիայի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ երեխաներին պահելու առնչությամբ ծնողների պարտականությունները, որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք մշտական համատեղ բնակության վայր ունեն, իսկ ծնողների և երեխաների մշտական համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում, նրանց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է հանդիսանում երեխան:
Ալիմենտային պարտավորությունների նկատմամբ հայցվորի պահանջով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի տարածքում մշտապես բնակվում է երեխան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ծնողների և երեխաների միջև իրավահարաբերությունների գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի օրենսդրությունը, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, ենթակա է կիրառման:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ ծնողների և երեխաների միջև իրավահարաբերությունների գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի օրենսդրությունը ենթակա է կիրառման, այսինքն, եթե կիրառման է ենթակա ՌԴ օրենսդրությունը, հետևաբար ՌԴ օրենսդրության կիրառման պայմաններում պետք է գործը քննվի ՌԴ դատարանի կողմից, իսկ ՀՀ դատարանի կողմից քործը քննելու պարագայում դատարանի կողմից ենթակա է կիրառման ՀՀ օրենսդրությունը:
Տվյալ դեպքում հայցվորը ներկայացնելով հայցադիմում ալիմենտի բռնագանձման պահանջի մասին հայցի իրավական հիմքում դրել է ՌԴ օրենսդրությունը և խնդրել է դատարանին հիմք ընդունել հենց ՌԴ օրենսդրությունը: Գործի քննության ընթացքում վերջինիս ներկայացուցիչը պնդել է հայցը խնդրելով ալիմենտ բռնագանձել հիմք ընդունելով ՌԴ Ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի պահանջները և ՌԴ Կառավարության 2013 թվականի հունիսի 27 որոշումը:
Դատարանը, հաշվի առնելով ՙՔաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին՚ Մինսկի Կոնվենցիայի 32-րդ հոդվածը, համաձայն որի ՀՀ դատարանի կողմից ծնողների և երեխաների միջև իրավահարաբերությունների վերաբերյալ գործերը քննելու պարագայում պետք է կիրառվի ՀՀ օրենսդրությունը և այն հանգամանքը, որ սույն գործով հայցվորը խնդրել է կիրառել ՌԴ օրենսդրությունը, գտավ, որ հայցի հիմքում դրված նորմերը կիրառելի չեն, ուստի հայցն անհիմն է և ենթակա է մերժման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 հոդվածի համաձայնª դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին մասի համաձայնª դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջներին համամասնորեն:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 29.01.2013թ. թիվ 129 որոշման 35 կետով սահմանվել է, որ եթե ներկայացվել է հայցապահանջ, որի համար հայցվորը ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն կամ այլ հիմքով ազատված է պետական տուրքի վճարումից, ապա տվյալ գործերով հայցը մերժվելու դեպքում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Հետևաբար դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Ամփոփում
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

1. Գոհար Սերյոժայի Սուքիասյանի հայցն ընդդեմ Կարեն Նորիկի Մարջանյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին` մերժել:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Սույն դատական ակտը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ընթացքում:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ս. Թ Ա Դ ԵՎ Ո Ս Յ Ա Ն