Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

23.06.2016թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»


Իմ պաշտպանյալը կապ չունի Սեֆիլյանի քրեական գործի հետ


Ինչպես հայտնի է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարանը հունիսի 22-ին որոշել է երկամսյա կալանք կիրառել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ: Մինչ այդ, Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված գործի մասին: Դրա համաձայն, բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք կազմակերպել են ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:

Սեֆիլյանը շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված անձանց հետ, որոնց հանձնարարել է համապատասխան հրամանի դեպքում օգտագործել զենքն ու ռազմամթերքը: Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է ցուցմունք տալ, ինչպես նաեւ առերեսման ժամանակ հարցեր ուղղել իր դեմ վկայությունտված անձանց: Նախաքննական մարմինը, գնահատելով իր տրամադրության տակ եղած ապացույցները, Սեֆիլյանին մեղսագրվող արարքի բնույթը եւ վտանգավորության աստիճանը, որոշել է միջնորդություն ներկայացնել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Գործով որպես մեղադրյալ ներգրավված է 9 անձ, այդ թվում` Ժիրայր Սեֆիլյանը: Մեղադրյալներից մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Թե որքանով Սեֆիլյանը կապ ունի 2015 թվականի նոյեմբերին Նորք Մարաշում վնասազերծված խմբի եւ նրա ղեկավար Արթուր Վարդանյանի հետ հարցով դիմեցինք վերջինիս փաստաբան <Լեվ գրուպ> իրավաբանական ընկերության նախագահ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ով ասաց. <Ձեր կողմից նշված անձը՝ Սեֆիլյանը, հայտնի քրեական գործի հետ որեւէ առնչություն չունի: Համենայն դեպս իմ տեղեկատվությամբ նման փաստ չկա: Նա այս քրեական գործով չի անցել այնքանով որքանով տիրապետում եմ իմ պաշտպանյալ՝ Ա. Վարդանյանի քրեական գործի նյութերին>: Փաստաբանը նաեւ նշեց, որ խմբի գործով դեռ նորություններ չկան, ընթանում է նախաքննություն, իսկ թե երբ կավարտվի պարզ չէ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ