Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ թիվ ԵԿԴ -1057/ 02/2013

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

07.06.2016 թվական քաղաք Երևան


Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Դատարան)` հետևյալ կազմով


նախագահող դատավոր` Կ.Պետրոսյանի
քարտուղարությամբ` Ս. Բաղդասարյանի


մասնակցությամբ`
հայցվոր` Մարինա Լարինայի,


հայցվորի ներկայացուցիչ` Ռազմիկ Դավթյանի


պատասխանողի ներկայացուցիչ` Ժիրայր Սաֆարյանի

ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանական գրասենյակ


երրորդ անձի ներկայացուցիչ` Ռազմիկ Դավթյանի

 

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Մարինա Լարինայի ,երրորդ անձ Ռուբեն Սարգսյանի   ընդդեմ  ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` նաև Ընկերություն), (պետական գրանցման համար` 27806003999, ՀՎՀՀ` 0155351)` վնասի հատուցման պահանջի մասին,

 

 


Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Է.Ավետիսյան) 08.10.2013 թվականի վճռով Մարինա Լարինայի հայցը բավարարվել է` վճռվել է ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերությանը պարտավորեցնել հայցվոր Մարինա Լարինային հատուցել վթարի հետևանքով 720.500 ՀՀ դրամի չափով պատճառված վնասը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2013 թվականի որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2013 թվականի վճռի դեմ ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է`վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն Դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Գ.Կարախանյան) 14.02.2014 թվականիորոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Նույն դատարանի 02.04.2014 թվականի որոշմամբ որպես երրորդ անձ հայցվորի կողմում ներգրավվել է Ռուբեն Սարգսյանը:
Դատարանի 10.07.2014 թվականի որոշմամբ գործով նշանակվել է դատաքննություն:
07.11.2014 թվականին սույն քաղաքացիական գործը վերամակագրվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Կ.Պետրոսյան) 10.11.2014 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և գործը նախապատրաստվել դատաքննության:
Դատարանի 13.08.2015 թվականի որոշմամբ գործով նշանակվել է դատաքննություն:

2. Հայցվորի իրավական դիրքորոշումը.
Հայցվորը հայցադիմումով ներկայացրել է հետևյալ փաստերը, հիմնավորումները և պահանջը.
Բնակվում է Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեում: 2012 թվականի նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել վերոնշյալ հասցեի մոտով անցնող խողովակաշարի վթար, որի հետևանքով ջրի հսկայածավալ արտահոսք է եղել: Վթարի արդյունքում ջուրը լցվել է Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեում գտնվող շինություն` վնասելով իրեն պատկանող գույքը:
Վթարի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման մասին պահանջով դիմել է ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերությանը 09.01.2013 թվականի թիվ Ս-07 դիմումով: Վերջինիս դիմումը մերժել է` պահանջելով փորձագիտական եզրակացություն: Նոյեմբերի 30-ին ներկայացված դիմումի համաձայն կատարվել է եզրակացություն վնասների փոխհատուցումը գնահատելով 720.500 ՀՀ դրամ: Այնուհետև կրկին դիմել է պատասխանողին փոխհատուցման պահանջով, սակայն դիմումը կրկին մերժվել է:
Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեի տարածքով անցնող խողովակաշարը սպասարկվում է ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից, հետևաբար խողովակաշարի անվտանգ շահագործման պարտականությունը կրում է այդ ընկերությունը: Վթարի արդյունքում պատճառված վնասի չափն ամրագրված է ՙԿառուցագետ՚ ՍՊԸ-ի կողմից կազմված եզրակացությունում: Վթարի և դրա արդյունքում առաջացած հետևանքները արձանագրված են տեսանկարահանման և լուսանկարահանման միջոցով:
Պահանջի իրավական հիմքերն են ՀՀ կառավարության 21.01.2004 թվականի թիվ 130-Ն որոշումը, որի 44-րդ կետի համաձայն` ջրամատակարարը պարտավոր է ........ է/ հայտնաբերել և կանխել ջրի հոսակորուստները, հաշվառել ու հսկել իր կողմից մատակարարվող և բաժանորդի կողմից օգտագործվող /սպառվող/ ջրաքանակները, ուստի ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանալով ջրամատակարար, չի կատարել իր վրա Կառավարության որոշմամբ դրված պարտականությունը, այն է` չի հսկել իր կողմից մատակարարվող ջրաքանակները, որի արդյունքում էլ տեղի է ունեցել վթարը` պատճառելով իրեն զգալի գույքային վնաս:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և 1058-րդ հոդվածի 1-ին մասը, խնդրել է պարտավորեցնել ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցել վթարի հետևանքով առաջացած վնասները` 720.500 ՀՀ դրամի չափով:
Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը պնդեց հայցը հետևյալ դիրքորոշմամբ.
ՀՀՎերաքննիչ դատարանը բեկանել է վճիռը հետևյալ պատճառաբանությամբ.
Չի ապացուցվել վնասված գույքի հայցվորին պատկանելու փաստը, պատշաճ քննությամբ չի պարզվել գործում առկա փաստաթղթերում նշված անձի Ռուբեն Սարգսյանի և Մարինա Լարինայի ամուսիններ հանդիսանալու փաստը, ինչպես նաև հայցվորի կողմից չի ապացուցվել հիշատակված վնասը վթարի հետևանք լինելու փաստը:
Վերը նշված հանգամանքների ապացուցման համար դատարան է ներկայացվել և գործում առկա են ներքոհիշյալ ապացույցները.
1. Պատասխանող ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից 22.11.2012 թվականին Ռուբեն Սարգսյանին հասցեագրված թիվ ԳԳ 3672 գրության պատճենը.
2. Պատասխանող ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից 10.12.2012 թվականին Մարինա Լարինային հասցեագրված թիվ ԳԳ 3809 գրության պատճենը, հասցեագրված թիվ ԳԳ 3809 գրության պատճենը:Նշված գրություններով Պատասխանող ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը դեռևս 2012 թվականին ընդունում է 2012 թվականի նոյեմբերի 19-ին ջրատարի վթարի, ինչպես նաև վթարի հետևանքով հայցվորներին պատկանող գույքին վնաս պատճառելու փաստերը և անգամ չափը հիմնավորող փորձագիտական եզրակացություն է պահանջել:
4. Ականատես, թվով 13 հարևանների կողմից տրված հայտարարությունը, որոնք վկայում են 2012 թվականի նոյեմբերի 19-ին ջրատարի վթարի, ինչպես նաև վթարի հետևանքով հայցվորներին պատկանող գույքին վնաս պատճառելու փաստերը:
5. ՀՀ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի կողմից Ռուբեն Սարգսյանին 28.08.2008 թվականին տրված թիվ 26/15-3644 տեղեկանքը, որով հիմնավորվում է հայցվորների վիճելի հասցեում բնակվելու փաստը և որի հիման վրա պատասխանողի կողմից վիճելի հասցեում տեղադրվել է ջրաչափ, ըստ որի առ այսօր կատարվում են համապատասխան վճարումներ:
6. Մարինա Լարինայի անձնագրի պատճենը, որով հիմնավորվում է վիճելի հասցեում հաշվառված լինելու փաստը:
7. Հայցվորների ամուսնության վկայականիպատճենը,
8. 2008 թվականի բնակության վայրի տեղեկանքի պատճենը,
9. Պատասխանողի կողմից ջրաչափի տեղադրման մասին արձանագրությունները,
10. Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից նկարահանված տեսագրությունը:

2.1 Պատասխանողի իրավական դիրքորոշումը
Պատասխանողը05.06.2013 թվականին հայցի դեմ առարկել էր հետևյալ պատճառաբանություններով.
Քաղաքացի Ռուբեն Նորիկի Սարգսյանը 09.01.2013 թվականին դիմել է ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերությանը` տեղեկացնելով, որ 2012 թվականի նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել վերոնշյալ հասցեի մոտով անցնող խողովակաշարի վթար, որի հետևանքով ջրի արտահոսք է եղել Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեում: Միաժամանակ ներկայացրել է ՙԿառուցագետ՚ ՍՊԸ-ի 19.12.2012 թվականի հաշվետվությունը, համաձայն որի առաջացած վնասների վերացման անհրաժեշտ ծախսերի և ամբողջությամբ ոչնչացված նյութերի ու անվերականգնելի վնասվածությամբ ապրանքատեսակների շուկայական արժեքների հանրագումարը հետազոտվող ժամանակահատվածի դրությամբ կազմել է 720.500 ՀՀ դրամ:
Այլ փաստաթղթեր Ռուբեն Սարգսյանը պատասխանող ընկերությանը չի ներկայացրել /մասնավորապես Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեի հետ կապված վերջինիս սեփականության կամ այլ իրավունքով պատկանելու վերաբերյալ, ինչպես նաև վնասված ապրանքատեսակներն իրեն պատկանելու վերաբերյալ ապացույցներ/:
Հաշվի առնելով, որ բացակայում են տարածքի և տարածքում գտնվող ապրանքների ուղղակի կապը Ռուբեն Սարգսյանի հետ, ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից 17.01.2013 թվականի գրությամբ Ռուբեն Սարգսյանին հայտնվել է, որ վերջինիս 09.01.2013 թվականի դիմումը և ՙԿառուցագետ՚ ՍՊԸ-ի 19.12.2012 թվականի հաշվետվությունը 720.500 ՀՀ դրամ փոխհատուցում վճարելու հետ կապված ոչ իրավաչափ է: Սույն գրությունն ուղարկվել է Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեով, այսինքն այն հասցեով, որտեղ ըստ դիմողի բնակվում է Ռուբեն Սարգսյանը, այդ գրությունը ետ է վերադարձվել ՙանհայտ հասցե՚ փոստային մակագրությամբ:
06.05.2013 թվականին Մարինա Լարինան հայց է ներկայացրել դատարան նույն տարածքի և նույն վթարի հետ կապված, նույն ծավալով փոխհատուցման պահանջով` չներկայացնելով այդ տարածքի և տարածքում գտնվող ապրանքների նկատմամբ իր հետ կապված որևէ վերաբերելի ապացույց:
Հայցվորը որպես իրավական հիմնավորում հղում է արել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և 1058-րդ հոդվածին, որի վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների և ոչ օրենքով գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը:
Հայցվորը թեպետ նշում է, որ վթարի պատճառով վնաս է կրել, սակայն այդպես էլ չի ներկայացնում որևէ կոնկրետ ապացույց, որով կապացուցվի, որ հայցվորին պատճառվել է վնաս այդ վթարի հետևանքով: 
Ավելին, հայցվորն այդպես էլ չի ներկայացրել որևէ վերաբերելի ապացույց, որ Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեի գույքը և տարածքում գտնվող ապրանքները սեփականության կամ այլ հիմքերով պատկանում են իրեն, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի պահանջով գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Վերոգրյալի հիման վրա` պատասխանողը խնդրել է հայցը մերժել: 
Դատաքննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը պնդեց իր գրավոր դիրքորոշումը և նշեց, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ սույն գործով նախկինում կայացված վճիռը բեկանվել է` վնասված իրերի պատկանելությունը հայցվորին հաստատված չլինելու հիմքով, այնինչ գործի նոր քննության ընթացքում որևէ լրացուցիչ ապացույց, ի հիմնավորումն այդ փաստի, դատարանին չի ներկայացվել: 

3. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և դատարանի իրավական վերլուծությունները.
Լսելով կողմերի դիրքորոշումները, հետազոտելով գործում եղած գրավոր ապացույցները` դատարանը գործի լուծման համար էական համարեց հետևյալ փաստական հանգամանքները.
1. Համաձայն հայցվոր Մարինա Լարինայի անձնագրի պատճենի`26.02.1993 թվականին կատարվել է գրառումվերջինիս Երևանի Անդրանիկի փողոցի 115 շենք, թիվ 55 բնակարան հասցեով հաշվառված լինելու մասին, իսկ 10.09.2013 թվականին կատարվել է գրառում` վերջինիս Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեում բնակվելու մասին:
Համաձայն 12.09.2013 թվականի բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին թիվ 383372 տեղեկանքի` Մարինա Լարինայի փաստացի բնակվելու հասցեն է Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18: 
2. Համաձայն երրորդ անձ Ռուբեն Սարգսյանի անձնագրի պատճենի` վերջինս հաշվառված է Երևանի Շերամի 9 շենք, թիվ 18 բնակարան հասցեով:
Համաձայն ՀՀ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 28.08.2008 թվականի թիվ 26/15-3644 տեղեկանքի` Ռուբեն Սարգսյանը բնակվում է Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային ավտոկայանատեղիի հարևանությամբ:
3. Համաձայն 27.12.2012 թվականի թիվ 002571 ամուսնության վկայականի` 27.12.2012 թվականին գրանցվել է Ռուբեն Սարգսյանի և Մարինա Լարինայի ամուսնությունը:
4. Ի պատասխան Ռուբեն Սարգսյանի 20.11.2012 թվականի դիմումի` Ընկերությունը 22.11.2012 թվականի թիվ ԳԳ 3672 գրությամբ խնդրել է պատճառված վնասի հատուցման հարցը լուծելու համար ներկայացնել գույքի նկատմամբ Ռուբեն Սարգսյանի սեփականության կամ օրինական տիրապետման փաստը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև պատճառված վնասի չափը հիմնավորող փորձագիտական եզրակացությունը: 
5. Ընկերությունը 10.12.2012 թվականի թիվ ԳԳ 3809 գրությամբ Երևանի քաղաքապետարանին հասցեագրված դիմումի կապակցությամբ Մարինա Լարինային հայտնել է, որ կարող է քննարկվել ջրի արտահոսքի հետևանքով գույքին պատճառված վնասի հատուցման հարցը` միայն պատճառված վնասի չափի և գույքի պատկանելության վերաբերյալ պատշաճ ապացույցներ ներկայացնելու դեպքում:
6. Համաձայն ՙԿառուցագետ՚ ՍՊԸ-ի 27.12.2012 թվականի թիվ ՙԿ-12/107-01՚ հաշվետվության`Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեում գտնվող Պատվիրատուի դիմումին կից ցուցակում արտացոլված գույքի ջրային ներգործության հետևանքով առաջացած վնասվածքների վերացման համար անհրաժեշտ ծախսերի և անվերականգնելի վնասվածությամբ ապրանքատեսակների շուկայական արժեքների հանրագումարը հետազոտվող ժամանակահատվածի դրությամբ կազմել է 720.500 ՀՀ դրամ:
7. Ընկերության ներկայացուցիչը17.01.2013 թվականի գրությամբ Ռուբեն Սարգսյանին հայտնել է, որ վերջինիս 09.01.2013 թվականի դիմումը և ՙԿառուցագետ՚ ՍՊԸ-ի 27.12.2012 թվականի հաշվետվությունը 720.500 ՀՀ դրամ փոխհատուցում վճարելու հետ կապված, գտնում է ոչ իրավաչափ: 
8. Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեում ջրաչափական հանգույցն ստուգելու և ջրաչափը կնքելու վերաբերյալ 28.08.2008 թվականի հանձնարարականը, ինչպես նաև կոմունալ վճարումների վերաբերյալ գործում առկա անդորրագրերը կազմվել են Ռուբեն Սարգսյանի անվամբ:
9. Համաձայն տրանսպորտային միջոցի 29.10.2002 թվականի թիվ SD013846գրանցման վկայագրի` Ռուբեն Սարգսյանի անվամբ գրանցված է ՎԱԶ 2106 մակնիշի 07 ԼՏ 670 պետհամարանիշի ավտոմեքենա:
10. Համաձայն ՙԳավար՚ համատիրության կողմից 07.10.2014 թվականին հաստատված թվով 13 քաղաքացիների կողմից տրված հայտարարության` ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ջրատար խողովակների վրա աշխատանքներ իրականացնելու ընթացքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով ամուսիններ Ռուբեն Սարգսյանի և Մարինա Լարինային պատկանող Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեում գտնվող տունը և արհեստանոցը անցել էր ջրի տակ և նրանց պատճառվել է բավականին նյութական վնաս:
11. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2013 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2013 թվականի վճիռը բեկանվել է այն պատճառաբանությամբ, որ չի նշվել, թե ինչ ապացույցով է հաստատվում Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեում գտնվող և ջրատար խողովակաշարի վթարի հետևանքով վնասված գույքի հայցվորին պատկանելու փաստը, պատշաճ քննությամբ չի պարզվել Ռուբեն Սարգսյանի և Մարինա Լարինայի ամուսիններ հանդիսանալու, ինչպես նաև վնասված գույքը նրանց ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելու հանգամանքը, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ պատասխանողը չի կատարել ՀՀ կառավարության որոշմամբ իր վրա դրված` իր կողմից մատակարարվող ջրաքանակները հսկելու պարտականությունը, որի արդյունքում տեղի է ունեցել վթար: 

Վերոգրյալ փաստական հանգամանքների և դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերի հիման վրա Դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը պարտավոր է յուրաքանչյուր ապացույց գնահատել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: 
Սույն պարագայում Դատարանը, նշված իրավանորմի տրամաբանությամբ, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելով գործում առկա բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ, դրանց` սույն գործով թույլատրելիության և վերաբերելիության կապակցությամբ դիրքորոշումն ամրագրում է տվյալ դատական ակտի ներքոգրյալ պատճառաբանություններում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայնª գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանըª գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայնª եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար, դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերըª ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում, դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վերը նշված իրավական նորմերի վերաբերյալ նույն դիրքորոշումն է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանը 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ-0479/02/08 քաղաքացիական գործով կայացրած որոշման մեջ:
Սույն գործով հայցվորը, դիմելով դատարան, պահանջել է պարտավորեցնել ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցել վթարի հետևանքով առաջացած վնասները` 720.500 ՀՀ դրամի չափով, հետևաբար վերը նշված իրավական նորմերի համաձայն` ինքն է կրում այդ վնասը պատասխանողի գործողությունների արդյունքում պատճառված լինելու փաստի ապացուցման պարտականությունը:
Դատարանը, ելնելով ներկայացված հայցապահանջից, դրա հիմքում ընկած փաստարկների և դրանց կապակցությամբ պատասխանող կողմի ներկայացրած առարկություններից, արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է պարզել հետևյալ հանգամանքը.
արդյ±ոք վթարի հետևանքով հայցվորին պատճառվել է վնաս և այն ենթակա է հատուցման պատասխանողի կողմից:
Նշված հանգամանքի պարզման համար կիրառման են ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վնասի հատուցման ինստիտուտը կարգավորող նորմերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, ի թիվս այլնի, իրականացվում է նաև մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով, վնասներ հատուցելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª անձն, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայնª վնաuներ են` իրավունքը խախտված անձի ծախuերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուuտը կամ վնաuվածքը (իրական վնաu), ինչպեu նաև չuտացված եկամուտները, որոնք այդ անձը կuտանար քաղաքացիական շրջանառության uովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված oգուտ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ իրավունքը խախտված անձի ծախսերը, որը նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, համարվում են վնաս, վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման: ¥տես Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի վնասի հատուցման պահանջի մասին« թիվ ՀՔԴՅ/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13©02©2009 թվականի որոշումը¤:
ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/1254/02/11 որոշմամբ նշել է, որ պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով դատարանները պետք է առանձակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես` դատարանները նախ և առաջ պետք է որոշեն այն իրավական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը և դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը: 
Վնասի հատուցման գործերով փաստերի իրավական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական և դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը:
Սույն գործով հայցվորը իր պահանջի հիմքում դրել է այն հանգամանքը, որ 2012 թվականի նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Երևանի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 վերոնշյալ հասցեի մոտով անցնող խողովակաշարի վթար, որի հետևանքով ջրի արտահոսք է եղել, ջուրը լցվել է այդ հասցեում գտնվող շինություն` վնասելով իրեն պատկանող գույքը:
Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով դատարանը հաստատված է համարում, որ Երևանի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 վերոնշյալ հասցեի մոտակայքում 2012 թվականի նոյեմբերի 19-ին ջրատար խողովակաշարի վթար տեղի ունեցած լինելու փաստը պատասխանողի կողմից չի վիճարկվել,և վերջինս ի պատասխան Ռուբեն Սարգսյանի 20.11.2012 թվականիվթարի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման մասին պահանջով դիմումի`22.11.2012 թվականի գրությամբ խնդրել է պատճառված վնասի հատուցման հարցը լուծելու համար ներկայացնել գույքի նկատմամբ Ռուբեն Սարգսյանի սեփականության կամ օրինական տիրապետման փաստը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև պատճառված վնասի չափը հիմնավորող փորձագիտական եզրակացությունը: 
Նույն հարցի վերաբերյալ Մարինա Լարինայի կողմից Երևանի քաղաքապետարանին դիմելու կապակցությամբ Ընկերությունը 10.12.2012 թվականի գրությամբ Մարինա Լարինային հայտնվել է, որ կարող է քննարկվել ջրի արտահոսքի հետևանքով գույքին պատճառված վնասի հատուցման հարցը` միայն պատճառված վնասի չափի և գույքի պատկանելության վերաբերյալ պատշաճ ապացույցներ ներկայացնելու դեպքում:
Մարինա Լարինայի պատվերով ՙԿառուցագետ՚ ՍՊԸ-ի կողմից 27.12.2012 թվականին կազմվել է թիվ ՙԿ-12/107-01՚ հաշվետվություն, ըստ որի Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեում գտնվող Պատվիրատուի դիմումին կից ցուցակում արտացոլված գույքի ջրային ներգործության հետևանքով առաջացած վնասվածքների վերացման համար անհրաժեշտ ծախսերի և անվերականգնելի վնասվածությամբ ապրանքատեսակների շուկայական արժեքների հանրագումարը հետազոտվող ժամանակահատվածի դրությամբ կազմել է 720.500 ՀՀ դրամ:
Վերը նշված փաստերից հետևում է, որ տեղի է ունեցել վթար, ինչի հետևանքով որոշակի գույքի պատճառվել է վնաս: ՙԿառուցագետ՚ ՍՊԸ-ի կողմից 27.12.2012 թվականին կազմված թիվ ՙԿ-12/107-01՚ հաշվետվությամբ վնասի չափը գնահատվել է 720.500 ՀՀ դրամ, որպիսի գումարի հատուցման պահանջի իրավունք հայցվորը կարող է ձեռք բերել` վնասված գույքը սեփականության իրավունքով պատկանելու փաստը ապացուցելու պարագայում:
Նշված հանգամանքին անդրադարձել էնաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.12.2013 թվականի որոշմամբ` պատճառաբանելով, որ չի նշվել, թե ինչ ապացույցով է հաստատվում Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեում գտնվող և ջրատար խողովակաշարի վթարի հետևանքով վնասված գույքը հայցվորին պատկանելու փաստը, պատշաճ քննությամբ չի պարզվել Ռուբեն Սարգսյանի և Մարինա Լարինայի ամուսիններ հանդիսանալու, ինչպես նաև վնասված գույքը նրանց ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելու հանգամանքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Սույն գործով հայցվորը որպես Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեում գտնվող և ջրատար խողովակաշարի վթարի հետևանքով վնասված գույքի հայցվորին պատկանելու փաստը հաստատող ապացույցներ ներկայացրել էՄարինա Լարինայի և Ռուբեն Սարգսյանի անձնագրերի պատճենները, բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքը, ՀՀ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի տեղեկանքը, Ռուբեն Սարգսյանի և Մարինա Լարինայի ամուսնության գրանցման վկայականը:

Մասնավորապես, համաձայն 27.12.2012 թվականի թիվ 002571 ամուսնության վկայականի` 27.12.2012 թվականին գրանցվել է Ռուբեն Սարգսյանի և Մարինա Լարինայի ամուսնությունը:
Ռուբեն Սարգսյանին 008 կողմից 31.08.2010 թվականին տրված AK060814 անձնագրում կատարված գրառումներից երևում է, որ վերջինս հաշվառվել է Երևանի Շերամի 9 շենք, թիվ 18 բնակարան հասցեով: Համաձայն ՀՀ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի 28.08.2008 թվականի թիվ 26/15-3644 տեղեկանքի` Ռուբեն Սարգսյանը բնակվում է Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային ավտոկայանատեղիի հարևանությամբ: 
Մարինա Լարինային 008 կողմից 16.08.2013 թվականին տրված AN0619819 անձնագրում կատարված գրառումներից երևում է, որ վերջինս 26.02.1993 թվականին հաշվառվել է Երևանի Անդրանիկի փողոցի 115 շենք թիվ 55 բնակարան հասցեով, 10.09.2013 թվականին հաշվառումից դուրս գրվել, իսկ 10.09.2013 թվականին կատարվել է գրառում` Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեում բնակվելու մասին:Համաձայն 12.09.2013 թվականի բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին թիվ 383372 տեղեկանքի` Մարինա Լարինայի փաստացի բնակվելու հասցեն է Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18: 
Վերը նշված փաստերից հետևում է, որ Ռուբեն Սարգսյանի և Մարինա Լարինայի ամուսնությունը գրանցվել, իսկՄարինա Լարինայի`Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցում հաշվառվելու և բնակվելու մասին գրառումը կատարվել էԵրևանի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 վերոնշյալ հասցեի մոտակայքում 2012 թվականի նոյեմբերի 19-ին ջրատար խողովակաշարի վթարից հետո: 
Հետևաբար, այդ ապացույցներով չի կարող հաստատվել Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեում գտնվող և ջրատար խողովակաշարի վթարի հետևանքով վնասված գույքը` հայցվոր Մարինա Լարինային պատկանելու փաստը, ինչպես նաև վնասված գույքը նրանց ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելու հանգամանքը:
Ինչ վերաբերում է Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեում ջրաչափական հանգույցն ստուգելու և ջրաչափը կնքելու վերաբերյալ 28.08.2008 թվականի հանձնարարականին, ինչպես նաև կոմունալ վճարումների վերաբերյալ գործում առկա անդորրագրերին, ապա դրանք կազմվել են Ռուբեն Սարգսյանի անվամբ, որի` հայցվորի հետ ունեցած առնչությունը վթարի օրվա` 2012 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ. մասնավորապես հայցվորի ամուսինը հանդիսանալու փաստը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել:
Ինչ վերաբերում է թվով 13 քաղաքացիների կողմից տրված հայտարարությանը և ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից նկարահանված տեսագրությանը, ապա դրանցով նույնպես չի հաստատվում վնասը հայցվորի գույքին պատճառված լինելու փաստը, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Տվյալ դեպքում վնասված գույքը հայցվորին պատկանելու փաստը կարող էր հավաստվել դրանք հայցվորի կողմից ձեռք բերված լինելու վերաբերյալ որոշակի գրավոր ապացույցներով, որպիսիք քաղաքացիական գործում բացակայում են:
ՎԱԶ 2106 մակնիշի07 ԼՏ 670 պետհամարանիշի ավտոմեքենան, ըստ տրանսպորտային միջոցի գրանցման վկայագրի, Ռուբեն Սարգսյանի անվամբ գրանցվել է 29.10.2002 թվականին,հետևաբար այն չէր կարող ձեռք բերված լինել Ռուբեն Սարգսյանի և Մարինա Լարինայի 27.12.2012 թվականին գրանցված ամուսնության ընթացքում, որպիսի պայմաններում Մարինա Լարինան, գույքի սեփականատեր չլինելով, պատշաճ հայցվոր չէ, ուստի և ավտոմեքենային պատճառված վնասի հատուցման պահանջի մասով ևս հայցը ենթակա է մերժման:
Վերոգրյալ պատճառաբանություններով դատարանը հաստատված չի համարում Երևան քաղաքի Հաղթանակի Ամառանոցային 1 տարածք թիվ 18 հասցեում գտնվող և ջրատար խողովակաշարի վթարի հետևանքով վնասված շարժական գույքը կամ դրա գտնվելու վայր հանդիսացող անշարժ գույքը հայցվորին պատկանելու կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով նրա տիրապետման տակ գտնվելու փաստը:
Հայցվորի այն պնդումը, որ պատասխանողը չի կատարել ՀՀ կառավարության որոշմամբ իր վրա դրված` իր կողմից մատակարարվող ջրաքանակները հսկելու պարտականությունը, որի արդյունքում տեղի է ունեցել վթար, Դատարանն անհիմն է համարում, քանի որ այդ փաստը հաստատող որևէ այլ ապացույց սույն գործով հայցվորի կողմից ևս չի ներկայացվել: 
Այսպիսով հայցվորը դատարանին չներկայացրեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված որևէ ապացույց, ինչը կհաստատեր պատասխանողի կողմից իր պարտականությունը չկատարելու արդյունքում վթար տեղի ունենալու, դրա հետևանքով հայցվորին պատկանող գույքին վնաս պատճառելու փաստը, այնինչ նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ինքն է ապացուցում իր վկայակոչած փաստերը:
Հաշվի առնելով վերը նշվածը, դատարանը գտնում է, որ հայցը` վթարի հետևանքով առաջացած վնասները` 720.500 ՀՀ դրամի չափով ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցեունլ պարտավորեցնելու պահանջի մասին, անհիմն է և ենթակա է մերժման:

Դատական ծախսեր
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 հոդվածը սահմանում է« որ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին« վկային կանչելու« ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու« փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համապատասխան` դատարանը գտնում է, որ հայցը մերժելու դեպքում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ, 130-րդ, 131-րդ, 132-րդ, 140-րդ, 140.1 հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Մարինա Լարինայի հայցն ընդդեմ ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերության` վթարի հետևանքով առաջացած վնասները` 720.500 ՀՀ դրամի չափով, ՙԵրևան Ջուր՚ փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցելունպարտավորեցնելու պահանջի մասին, մերժել:
Պետական տուրքի հարցը համարել լուծված: 
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցովª պարտապանի հաշվին:



ԴԱՏԱՎՈՐ Կ. ՊԵՏՐՈՍՅԱՆ