Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ թիվ ԿԴ 1/0112/02/13



Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

23.11.2015թ. ք. Աբովյան

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈԻՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ


ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ` դատավոր Սլավիկ Թորոսյանի,
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Լիլյա Քարամյանի,
մասնակցությամբ`


Հայցվորի ներկ.` Հակոբ Գրիգորյանի,

Պատասխանողների ներկ.`
Լևոն Բաղդասարյանի,
/
արտոնագիր թիվ 88/

ԼԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ



Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` □ԱրմենՏել□ ՓԲԸ /ՀՎՀՀ 025000052, պետական գրանցման վկայական թիվ 01Ա-006454/ ընդդեմ Գայանե Հակոբջանյանի, Անահիտ Ավագյանի, Աշխեն Գրգորյանի, Արշակ Հովհաննիսյանի, Արմեն Կարապետյանի, Շողիկ Սարիբեկյանի, Աննա Զաքարյանի, Սամվել Հակոբյանի, Արմեն Գեղամյանի, Հայաստան Աղաջանյանի, Լալա Սողոյանի, Գարեգին Մարտիրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց
I.

1.Դատավարական նախապատմությունը
□ԱրմենՏել□ փակ բաժնետիրական ընկերությունը /այսուհետ նաև □ԱրմենՏել□ ՓԲԸ կամ ընկերություն/ ԿԴ1/0112/02/13, ԿԴ1/0121/02/13, ԿԴ1/0122/02/13, ԿԴ1/0123/02/13, ԿԴ1/0124/02/13, ԿԴ1/0135/02/13, ԿԴ1/0138/02/13, ԿԴ1/0139/02/13, ԿԴ1/0140/02/13, ԿԴ1/0141/02/13, ԿԴ1/0142/02/13, ԿԴ1/0143/02/13 քաղաքացիական գործերով հայցադիմումները դատարան է ներկայացրել 24.01.2013թ.-ին և 25.01.2013թ.-ին: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.01.2013թ.-ի և 25.01.2013թ.-ի որոշումներով հայցադիմումներն ընդունվել են վարույթ և հրավիրվել դատական նիստ:
Դատարանի 24.01.2013թ.-ի և 25.01.2013թ.-ի որոշումներով մերժվել է հայցվորի միջնորդությունները` հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ, պատասխանողների կողմից ներկայացվել են հայցադիմումի պատասխաններ: 
Դատարանի 04.10.2013թ.-ի որոշմամբ թիվ ԿԴ1/0112/02/13, ԿԴ1/0121/02/13, ԿԴ1/0122/02/13, ԿԴ1/0123/02/13, ԿԴ1/0124/02/13, ԿԴ1/0135/02/13, ԿԴ1/0138/02/13, ԿԴ1/0139/02/13, ԿԴ1/0140/02/13, ԿԴ1/0141/02/13, ԿԴ1/0142/02/13, ԿԴ1/0143/02/13 քաղաքացիական գործերը միացնել մեկ վարույթում և գործին տրվել է ԿԴ 1/0112/02/13 համարը: 
Դատարանի 09.10.2013թ.-ի որոշմամբ հայցվորի ներկայացուցչի միջնորդությամբ քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղ. դատ. օր.-ի 105 հոդ.-ի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կասեցվել է:
Քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է 05.10.2015թ.-ին:

2. Հայցվորի դիրքորոշումը

Հայցվոր կազմակերպությունը դատարանին հայտնել է, որ պատասխանողներ Գայանե Հակոբջանյանը, Անահիտ Ավագյանը, Աշխեն Գրգորյանը, Արշակ Հովհաննիսյանը, Արմեն Կարապետյանը, Շողիկ Սարիբեկյանը, Աննա Զաքարյանը, Սամվել Հակոբյանը, Արմեն Գեղամյանը, Հայաստան Աղաջանյանը, Լալա Սողոյանը, Գարեգին Մարտիրոսյանը հանդիսացել են □ԱրմենՏել□ ՓԲԸ-ի ԳՍՄ շարժական կապի հետվճարային համակարգի բաժանորդներ, նրանց հետ կնքվել է ընկերության կողմից տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագրեր, որով վերջիններիս ամսական կտրվածքով հավասարաչափ մասերով վճարելու պայմանով տրամադրվել է համակարգիչներ և Մոդեմ սարք: 
□ԱրմենՏել□ ՓԲԸ-ի կողմից վերջիններիս մատուցված հեռախոսակապի ծառայությունների և տրամադրված սարքավորման դիմաց պատասխանողները չեն վճարել, ինչի հետևանքով □ԱրմենՏել□ ՓԲԸ-ի նկատմամբ ունեն դրամական պարտավորությունններ:
Պարտավորությունները չկատարելու հետևանքով հայցվոր ընկերությունը ղեկավարվելով □ԱրմենՏել□ ՓԲԸ-ի ԳՍՄ շարժական կապի հետվճարային համակարգի ծառայությունների մատուցման պայմանների պահանջներով և կնքված սարքավորման առուվաճառքի պայմանագրերով, համաձայն □Էլեկտրոնային հաղորդակցության մասին□ ՀՀ օրենքի 45.1 հոդվածի դադարեցրել է ծառայությունների մատուցումը պատասխանողներին և լուծել պայմանագրերը:

Հայցվորը խնդրել է պատասխանողներից բռնագանձել չկատարված պարտավորությունների գումարները հետևյալ չափերով` 
1. Պատասխանող Գայանե Հակոբջանյանից հօգուտ □Արմենտել□ ՓԲ ընկերության բռնագանձել 269.306,5 ՀՀ դրամ, որից 264.026 ՀՀ դրամ, որպես պարտքի գումար և 5.280,52 ՀՀ դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար:
2. Պատասխանող Անահիտ Ավագյանից հօգուտ □Արմենտել□ ՓԲ ընկերության բռնագանձել 268.898,5 ՀՀ դրամ, որից 263.626 ՀՀ դրամ, որպես պարտքի գումար և 5.272,52 ՀՀ դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար: 
3. Պատասխանող Աշխեն Գրգորյանից հօգուտ □Արմենտել□ ՓԲ ընկերության բռնագանձել 268.898,5 ՀՀ դրամ, որից 263.626 ՀՀ դրամ, որպես պարտքի գումար և 5.272,52 ՀՀ դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար: 
4. Պատասխանող Արշակ Հովհաննիսյանից հօգուտ □Արմենտել□ ՓԲ ընկերության բռնագանձել 280.736,6 ՀՀ դրամ, որից 275.232 ՀՀ դրամ, որպես պարտքի գումար և 5.504,64 ՀՀ դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար: 
5. Պատասխանող Արմեն Կարապետյանից հօգուտ □Արմենտել□ ՓԲ ընկերության բռնագանձել 280.328,6 ՀՀ դրամ, որից 274.832 ՀՀ դրամ, որպես պարտքի գումար և 5.496,64 ՀՀ դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար: 
6. Պատասխանող Շողիկ Սարիբեկյանից հօգուտ □Արմենտել□ ՓԲ ընկերության բռնագանձել 268.694,5 ՀՀ դրամ, որից 263.426 ՀՀ դրամ, որպես պարտքի գումար և 5.268,52 ՀՀ դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար: 
7. Պատասխանող Աննա Զաքարյանից հօգուտ □Արմենտել□ ՓԲ ընկերության բռնագանձել 263.192,6 ՀՀ դրամ, որից 258.032 ՀՀ դրամ, որպես պարտքի գումար և 5.160,64 ՀՀ դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար: 
8. Պատասխանող Սամվել Հակոբյանից հօգուտ □Արմենտել□ ՓԲ ընկերության բռնագանձել 179.736,2 ՀՀ դրամ, որից 176.212 ՀՀ դրամ, որպես պարտքի գումար և 3.524,24 ՀՀ դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար: 
9. Պատասխանող Արմեն Գեղամյանից հօգուտ □Արմենտել□ ՓԲ ընկերության բռնագանձել 282.164,6 ՀՀ դրամ, որից 276.632 ՀՀ դրամ, որպես պարտքի գումար և 5.532,64 ՀՀ դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար: 
10. Պատասխանող Հայաստան Աղաջանյանից հօգուտ □Արմենտել□ ՓԲ ընկերության բռնագանձել 274.616,6 ՀՀ դրամ, որից 269.232 ՀՀ դրամ, որպես պարտքի գումար և 5.384,64 ՀՀ դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար: 
11. Պատասխանող Լալա Սողոյանից հօգուտ □Արմենտել□ ՓԲ ընկերության բռնագանձել 279.716,6 ՀՀ դրամ, որից 274.232 ՀՀ դրամ, որպես պարտքի գումար և 5.484,64 ՀՀ դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար:
12. Պատասխանող Գարեգին Մարտիրոսյանից հօգուտ □Արմենտել□ ՓԲ ընկերության բռնագանձել 278.282,5 ՀՀ դրամ, որից 272.826 ՀՀ դրամ, որպես պարտքի գումար և 5.456,52 ՀՀ դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար: 

Դատարանում հայցվորի ներկայացուցիչ Հակոբ Գրիգորյանը հայցապահանջները պնդեց, խնդրեց այն բավարարել և հայտնեց, որ համակարգիչների առուվաճառքի պայմանագրերը, ծառայությունների մատուցման մասին պատվեր դիմումները ստորագրվել են պատասխանողների կողմից անձամբ, և վերջիններին հանձնվել են համակարգիչները ու որևէ պատասխանող չի վիճարկել իր կողմից կատարված ստորագրությունը: Բացի այդ, ընկերության կողմից համակարգիչների առուվաճառքը միշտ իրականացվել է նույն եղանակով և կողմերի միջև երբևիցէ ընդունման-հանձնման ակտ չի կազմվել: 
Ինչ վերաբերում է դատական ծախսերին, ապա առարկում է յուրաքանչյուր պատասխանողի օգտին հայցը մերժվելու դեպքում 70.000-ական գումար գանձելու դեմ, քանի որ այն համաչափ չէ փաստաբանի ծառայությանը, հաշվի առնելով, որ հայցերը միացված են մեկ վարույթում և չեն քննվում առանձին:

2. Պատասխանողներ Գայանե Հակոբջանյանի, Անահիտ Ավագյանի, Աշխեն Գրգորյանի, Արշակ Հովհաննիսյանի, Արմեն Կարապետյանի, Շողիկ Սարիբեկյանի, Աննա Զաքարյանի, Սամվել Հակոբյանի, Արմեն Գեղամյանի, Հայաստան Աղաջանյանի, Լալա Սողոյանի, Գարեգին Մարտիրոսյանի դիրքորոշումը

Պատասխանողները հայցադիմումի պատասխան ներկայացնելով առարկել են հայցի դեմ և հայտնել, որ հայցվոր ընկերությունն իրենց մոլորության մեջ է գցել և իրենք ստորագրել են պայմանագրերը, քանի որ խնդրել են ընդամենը ստորագրել պայմանագրերը և հավաստիացրել են, որ այդ պայմանագրով որևէ իրավական հետևանք չի առաջանա, քանի որ ընդամենը 15-20 օրվա ընթացքում հայցվոր ընկերության վճարումներն ամբողջությամբ կկատարվեն ուրիշի կողմից: Իրականում իրենք ոչ մի ծառայությունից չեն օգտվել, այդ պայմանագրով իրենց որևէ համակարգիչ չի տրվել: 
<ԱրմենՏել> ՓԲԸ-ի աշխատակիցները նույնպես այդ պահին վստահեցնում էին, որ իրենցից պահանջվում է միայն ստորագրել պայմանագրերը և իրենք հավատալով աշխատակիցներին, ստորագրել են պայմանագրերը, որոնց օրինակները մինչև օրս ՓԲԸ-ի կողմից իրենց չի տրվել: 
Նշված փաստով հարուցվել է քրեական գործ և իրենք նախաքննական մարմնում տվել են համապատասխան բացատրություն և ցուցմունք:
Խնդրել են հայցապահանջները մերժել:
Պատասխանողների ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը պնդելով պատասխանողների կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանները, առարկեց հայցապահանջների դեմ և հայտնեց, որ հայցվորի կողմից պատասխանողների հետ կնքված առուվաճառքի պայմանագրերով հայցվորը պարտավորություն է ստանձնել որպես սեփականություն հանձնելու պատասխանողներին դյուրակիր համակարգիչներ, սակայն պարտավորությունը չի կատարել:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 472 հոդվածի պահանջի /այն իմպերատիվ նորմ է/՝ վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրով նախատեսված ապրանք, ինչպես նաև դրան վերաբերող փաստաթղթեր /տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր և այլն/, որը որ չի կատարել, ընդ որում, նման պարտավորություն հայցվորը ստանձնել է նաև պայմանագրով:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 475 հոդվածի պահանջի /այն ևս իմպերատիվ նորմ է/՝ ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը գնորդին է անցնում այն պահից, երբ վաճառողը համարվում է ապրանքը գնորդին հանձնելու պարտականությունը կատարած, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 479 հոդվածի պահանջի՝ օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որ եթե վաճառողը հրաժարվում է գնորդին հանձնել վաճառված ապրանքը, ապա գնորդն իրավունք ունի հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածի պահանջի՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ, պարտավորության պայմաններին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, ինչն այդպես էլ հայցվորը չի ապացուցել, որ առուվաճառքի պայմանագրով նախատեսված ապրանքը հանձնել է պատասխանողին, այսինքն, հայցվորը օրենքով և պայմանագրով իր վրա դրած պարտականությունը չի կատարել: 
Ավելին, քաղաքացիական գործում առկա է պետական լիազոր մարմնի որոշումը, որով ապացուցվում է, որ առուվաճառքի պայմանագրով նախատեսված ապրանքը պատասխանողը չի ստացել, այն հայցվորը փոխանցել է երրորդ անձի, որի իրավունքը չուներ, այնքանով, որքանով գնորդը վաճառողին նման իրավասություն չի տվել:
Վերոնշյալը հիմք է տալիս եզրակացնելու, որ հայցն իր ողջ ծավալով իրավազուրկ է, որի հիմքով հայցում է հայցապահանջը գտնել անհիմն և մերժել: 
Հաշվի առնելով, որ դատական ծախսերը կազմվում են նաև փաստաբանի խելամիտ վարձատրությամբ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով, որպես ընդհանուր իրավասության դատարանում փաստաբանի վարձատրության գումար, հայցվորից հօգուտ պատասխանողների խնդրել է գանձել 70.000-ական ՀՀ դրամ:
Դատարանում պատասխանողների ներկայացուցիչ Լ.Բաղդասարյանը պնդեց իրենց դիրքորոշումը և ավելացրեց, որ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը ԱՎԴ 1/0049/02/13 քաղաքացիական գործով արձանագրել է. <<... գործում առկա չէ որևէ վերաբերելի ապացույց այն մասին, որը կվկայեր, որ Ընկերությունը պատասխանողին տրամադրել է նեթբուք: Ընկերությունը ներկայացրել է միայն պատասխանողի ներկայացրած դիմում-համաձայնագիրն իրեն նեթբուք տրամադրելու և դրա դիմաց 12 ամսվա ընթքացքում վճարելու վերաբերյալ, որը չի կարող հիմք հանդիսանալ Ընկերության կողմից նեթբուքը տրամադրելու փաստը հաստատելու համար: Ավելին, սույն գործում առկա քրեական գործի նյութերից արված քաղվածքներն ու պատճենները վկայում են այն մասին, որ նեթբուքն այլ անձի կողմից ստացվել և հափշտակվել է>>:
Կարծում է, որ բարձր դատարանի նման դիրքորոշումը ևս սույն հայցադիմումը դարձնում է առարկայազուրկ, որի հիմքով դատարանից հայցում է այն գտնել անհիմն և մերժել: 
II.

1. Գործի փաստերը
1. 2011 թվականին <<ԱրմենՏել>> ՓԲ ընկերության և պատասխանողների միջև կնքվել է <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի GSM շարժական կապի հետվճարային համակարգի ծառայությունների մատուցման մասին պատվեր-դիմումներ և <<ԱրմենՏել>> ՓԲԸ GSM շարժական կապի հետվճարային համակարգի ծառայությունների մատուցման պայմաններ.
2. Նույն ժամանակում <<ԱրմենՏել>> ՓԲ ընկերության և պատասխանողների միջև կնքվել է դյուրակիր համակարգիչների առուվաճառքի պայմանագրեր, ըստ որի պատասխանողները հայցվոր ընկերությունից գնել են դյուրակիր համակարգիչներ:, Համաձայն պայմանագրերի գնորդը վճարում է համակարգչի գինը տարաժամկետ վճարման պայմանով, առաջին վճարումը գնորդի կողմից կատարվում է պայմանագիրը կնքելու պահին, այնուհետև՝ պայմանագրի ստորագրման ամսվանը հաջորդող ամսվանից սկսած տասնմեկ ամսվա ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս վճարելով հավասարաչափ մասով:
3. Նույն ժամանակում <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի և պատասխանողների միջև կնքվել է շարժական ինտերնետի հետվճարային <<Անսահմանափակ>>/<<Դրայվ>> սակագնային փաթեթների հետ մեկտեղ USB-մոդեմի (ZTE MF-100) տրամադրման պայմանագրեր, համաձայն որի` հայցվորը պատասխանողներին պետք է տրամադրի 18.000 ՀՀ դրամ արժողության USB մոդեմ սարքավորում, 
4. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Կ.Խանումյանի կողմից 10.10.2011 թվականին կայացված՝ քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշումը, համաձայն որի՝ Պետրոս Գեղամի Սահակյանն ուրիշի գույքի հափշտակության դիտավորությամբ, 2011 թվականի ապրիլի 01-ից մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում, չարաշահելով <<ԱրմենՏել>> ՓԲ ընկերության վստահությունը, Կոտայքի մարզի Գառնի գյուղի թվով 115 բնակիչների անվամբ <<ԱրմենՏել>> ՓԲ ընկերության Երևան քաղաքի տարբեր գրասենյակներում ապառիկ կարգով ձևակերպել է շարժական ինտերնետի հետվճարային <<Անսահմանափակ>>/<<Դրայվ>> սակագնային փաթեթների հետ մեկտեղ USB մոդեմի տրամադրման և իրացված դյուրակիր համակարգիչների գումարի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի մասին պայմանագրեր ու խաբեությամբ՝ նշված անձանց անունից ստանալով պայմանագրերով նախատեսված << ԱրմենՏել>> ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 22.977.010 ՀՀ դրամ արժողության թվով 115 <<ZTE MF-100>> տեսակի USB մոդեմները և <<Նեթբուք>> տեսակի համակարգիչները, խարդախությամբ հափշտակել և վաճառել է դրանք:
5. Քննիչի կողմից նույն օրը կայացված որոշմամբ <<ԱրմենՏել>> ՓԲ ընկերությունը նշված քրեական գործով ճանաչվել է որպես տուժող:
6. 18.11.2011 թվականին կայացված որոշմամբ Պետրոս Գեղամի Սահակյանը նշված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, այնուհետև քրեական գործի վարույթը կասեցվել է մեղադրյալի կողմից նախաքննությունից խուսափելու հիմքով /հայտարարվել է հետախուզում/ և մինչև օրս քրեական գործը գտնվում է կասեցված վիճակում:

2. Կիրառելի իրավունքը /իրավական հիմքեր/
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ, 479-րդ և 502-րդ հոդվածներ, 
ՀՀ քաղաքացիական դատավարության 48-րդ, 51-րդ հոդվածներ

3.Վերլուծություն 

Դատարանը հաստատված է համարում հետևյալը` 
Ըստ հայցապահանջների պատասխանողներ Գայանե Հակոբջանյանը, Անահիտ Ավագյանը, Աշխեն Գրգորյանը, Արշակ Հովհաննիսյանը, Արմեն Կարապետյանը, Շողիկ Սարիբեկյանը, Աննա Զաքարյանը, Սամվել Հակոբյանը, Արմեն Գեղամյանը, Հայաստան Աղաջանյանը, Լալա Սողոյանի, Գարեգին Մարտիրոսյանը հանդիսացել են □ԱրմենՏել□ ՓԲԸ-ի ԳՍՄ շարժական կապի հետվճարային համակարգի բաժանորդներ, նրանց հետ կնքվել է ընկերության կողմից տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագրեր, որով վերջիններիս ամսական կտրվածքով հավասարաչափ մասերով վճարելու պայմանով տրամադրվել է համակարգիչներ և Մոդեմ սարք: 
Ըստ հայցվորի մատուցված ծառայության և տարաժամկետ վճարման պայմանով կնքված համակարգիչների համար վճարումներ չկատարելու արդյունքում պատասխանողներ` Գայանե Հակոբջանյանի դրամական պարտավորությունը հայցվոր ընկերության հանդեպ կազմել է 264.026 ՀՀ դրամ, Անահիտ Ավագյանի պարտավորությունը` 263.626 ՀՀ դրամ, Աշխեն Գրգորյանի պարտավորությունը` 263.626 ՀՀ դրամ, Արշակ Հովհաննիսյանի պարտավորությունը` 275.232 ՀՀ դրամ, Արմեն Կարապետյանի պարտավորությունը` 274.832 ՀՀ դրամ, Շողիկ Սարիբեկյանի պարտավորությունը` 263.426 ՀՀ դրամ, Աննա Զաքարյանի պարտավորությունը` 258.032 ՀՀ դրամ, Սամվել Հակոբյանի պարտավորությունը` 176.212 ՀՀ դրամ, Արմեն Գեղամյանի պարտավորությունը` 276.632 ՀՀ դրամ, Հայաստան Աղաջանյանի պարտավորությունը` 269.232 ՀՀ դրամ, Լալա Սողոյանի պարտավորությունը` 274.232 ՀՀ դրամ և Գարեգին Մարտիրոսյանի պարտավորությունը` 272.826 ՀՀ դրամ, որը պատասխանողների կողմից չի վճարվել: 
<ԱրմենՏել> ՓԲԸ-ն ի հիմնավորումն պայմանագրային իրավահարաբերության առկայության, հայցադիմումին կից ներկայացրել է ՙԱրմենՏել՚ ՓԲ ընկերության և պատասխանողների միջև կնքված տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագրերը, համաձայն որոնց Վաճառողը պարտավորվել է Գնորդին որպես սեփականություն հանձնել դյուրակիր համակարգիչ: Ընդ որում, հիշյալ պայմանագրերի 4.1 և 4.2 կետերով սահմանվել է, որ համակարգիչը գնորդին հանձնվում է հանձնման-ընդունման ակտով կամ այլ` հանձնման փաստը արձանագրող փաստաթղթով, և գնորդին համակարգիչ հանձնելու պարտավորությունը համարվում է կատարված այն Գնորդին հանձնելու պահից:
Վերոգրյալի առնչությամբ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեև գործի նյութերով հիմնավորվել է ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ի և պատասխանողների միջև էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման, ինչպես նաև տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագրեր կնքված լինելու հանգամանքը, այդուհանդերձ գործի նյութերում բացակայում է հայցվոր ընկերության կողմից պայմանագրերով նախատեսված կարգով պատասխանողներին դյուրակիր համակարգիչներ հանձնելու փաստը հիմնավորող որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, որպիսի հանգամանքն անհիմն է դարձնում ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած Գնորդին համակարգիչ հանձնելու պարտավորությունը պատշաճ կատարված լինելու հիմքով նշված համակարգչի արժեքը բռնագանձելու պահանջը:
Նշվածը բավարար հիմք է արձանագրելու, որ սույն դեպքում բացակայում է առուվաճառքի պայմանագրով սահմանված կարգով սարքավորումը գնորդին հանձնելու պարտականությունները կատարված լինելու հանգամանքը հիմնավորող թույլատրելի ապացույցը (հանձնման-ընդունման ակտը կամ այլ` հանձնման փաստը արձանագրող փաստաթուղթը), որպիսի պայմաններում դատարանը հիմնավոր է դիտում այն, որ առուվաճառքի պայմանագրի առարկա հանդիսացող ապրանքը գնորդին հանձնված չլինելու պարագայում գնորդի մոտ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 479-րդ և 502-րդ հոդվածների 1-ին մասերի համաձայն վճարելու պարտավորություն չի ծագել, և գտնում, որ ներկայացված տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիրը միայն չի կարող բավարար հիմք հանդիսանալ` պայմանագրային հարաբերությունների առկայության փաստը գնահատելու համար:
Բացի այդ, դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՙԱրմենՏել՚ փակ բաժնետիրական ընկերությունը, վկայակոչելով այն հանգամանքը, որ Պատասխանողները մատուցված էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց չեն վճարել, ինչպես նաև չեն վճարել ընկերության կողմից տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագրով վերջիններիս տրամադրված սարքավորման դիմաց, ինչի արդյունքում պատասխանողներն ունեն դրամական պարտավորություններ ՙԱրմենՏել՚ ՓԲ ընկերության հանդեպ, հայցադիմումում որևէ կերպ չի տարանջատել և հստակեցրել մատուցված հեռախոսակապի ծառայությունների և տրամադրված սարքավորման արժեքներն առանձին-առանձին, որով նաև կհիմնավորվեր իր կողմից ներկայացված պահանջներից յուրաքանչյուրի չափը:

Միաժամանակ դատարանն արձանագրում է, որ պատասխանողների հետ կնքված պայմանագրերում նշված համակարգիչների մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կայացված որոշումներով ևս հաստատվել է, որ պատասխանողները համակարգիչներ չեն ստացել և ավելին, համակարգչները խարդախությամբ այլ անձի կողմից տիրանալու մասով □ԱրմենՏել□ ՓԲԸ-ն հարուցված քրեական գործով ճանաչվել է տուժող:
Ինչ վերաբերում է հայցվորի ներկայացուցչի այն պատճառաբանությանը, որ բոլոր պայմանագրերը ստորագրվել են պատասխանողների կողմից և դրանով հաստատվել է երկկողմ պարտավորությունները, բացի այդ իրենց կողմից կնքված բոլոր պայմանագրերը կազմած են նույն ձևով և ապրանքը գնորդին /բաժանորդին/ հանձնելու վերաբերյալ որևէ այլ փաստաթուղթ չի կազմվում, ապա դատարանն արձանագրում է, որ նշված հիմնավորումները չեն կարող գործով հիմք հանդիսանալ համակարգիչները պատասխանողներին հանձնված լինելու փաստը հաստատելու վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` <<Առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը /վաճառողը/ պարտավորվում է մյուս կողմին /գնորդին/ որպես սեփականություն հանձնել /գույք/ ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար /գինը/>>:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 479-րդ հոդվածի համաձայն` 1. Եթե վաճառողը հրաժարվում է գնորդին հանձնել վաճառված ապրանքը, ապա գնորդն իրավունք ունի հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց:
2. Անհատապես որոշվող ապրանքը հանձնելուց վաճառողի հրաժարվելու դեպքում գնորդն իրավունք ունի վաճառողին ներկայացնել սույն օրենսգրքի 414 հոդվածով նախատեսված պահանջները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 502-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` <<Գնորդը պարտավոր է հանձնված ապրանքի գինը վճարել ամբողջությամբ, եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսված չէ ապրանքի համար վճարել տարաժամկետ /մաս առ մաս/>>:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51 հոդ.-ի 1-ին մասի` Գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ <<Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը>>: 
Իսկ 6-րդ մասի համաձայն՝ <<Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը>>:
Դատարանը լսելով կողմերի ներկայացուցիչներին, ամփոփելով վերոգրյալ փաստական հանգամանքները և իրավական հիմնավորումներն ու վերլուծելով գործի համար կիրառելի իրավանորմերը, հետազոտելով ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա, ներքին համոզմամբ, հանգում է այն հետևության, որ վերոհիշյալ ապացույցներով պահանջը ենթակա է մերժման:

Դատական ծախսեր.-ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
Նկատի ունենալով, որ հայցապահանջները մերժվում է, դատարանը պետական տուրքի վճարման հարցը համարում է լուծված:
Դատարանը գտնում է, որ պատասխանողի ներկայացուցչի պահանջը՝ հայցվորից հօգուտ պատասխանողների որպես դատական ծախս՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար 70.000-ական ՀՀ դրամ բռնագանձելու մասին, պետք է բավարարել մասնակի և հայցվորից հօգուտ պատասխանողների պետք է բռնագանձվի 40.000-ական ՀՀ դրամ գումար՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, հաշվի առնելով հրավիրված նիստերի քանակը և փաստաբանի մասնակցության աստիճանը դատական նիստերին: 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 130-132-րդ հոդվածներով, դատարանը 

Վ Ճ Ռ Ե Ց

1.<<ԱրմենՏել>> ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Գայանե Հակոբջանյանի, Անահիտ Ավագյանի, Աշխեն Գրգորյանի, Արշակ Հովհաննիսյանի, Արմեն Կարապետյանի, Շողիկ Սարիբեկյանի, Աննա Զաքարյանի, Սամվել Հակոբյանի, Արմեն Գեղամյանի, Հայաստան Աղաջանյանի, Լալա Սողոյանի, Գարեգին Մարտիրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել: 

2. Պետական տուրքի վճարման հարցը համարել լուծված:

3. Հայցվոր <<ԱրմենՏել>> ՓԲ ընկերությունից հօգուտ պատասխանողներ Գայանե Հակոբջանյանի, Անահիտ Ավագյանի, Աշխեն Գրգորյանի, Արշակ Հովհաննիսյանի, Արմեն Կարապետյանի, Շողիկ Սարիբեկյանի, Աննա Զաքարյանի, Սամվել Հակոբյանի, Արմեն Գեղամյանի, Հայաստան Աղաջանյանի, Լալա Սողոյանի, Գարեգին Մարտիրոսյանի բռնագանձել 40.000-ական /քառասուն հազար/ ՀՀ դրամ /ընդամենը 480.000 ՀՀ դրամ/ գումար՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: 


ԴԱՏԱՎՈՐ` Ս. ԹՈՐՈՍՅԱՆ