Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Քաղաքացիական գործ ԵԿԴ-0721/02/2016թ.



Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը `

31.10.2016թ.

ք.Երևան


նախագահությամբ դատավոր`

Քարտուղարությամբ ՝

մասնակցությամբ Հայցվոր`

 

Կ.Պետրոսյանի

Ս. Բաղդասարյանի


Կարինա Մարգարյանի


Հայցվորի ներկայացուցիչ`

Լևոն Բաղդասարյանի

Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88

/Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակ/



Պատասխանող`

Հայկ Երվինյանի

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Կարինա Մարգարյանի  ընդդեմ Հայկ Երվինյանի ` ամուսնալուծության պահանջի մասին



Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.02.2016 թվականի որոշմամբ` Կարինա Մարգարյանի ընդդեմ Հայկ Երվինյանիª ամուսնալուծության պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը նախապատրաստվել դատաքննության:
19.04.2016 թվականին գործով նշանակվել է դատաքննության: 

Հայցվորի իրավական դիրքորոշումը
Հայցվոր Կարինա Մարգարյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ պատասխանողի հետ ամուսնացել են 2007 թվականի նոյեմբերի 14-ին: Ամուսնությունը գրանցվել է ՔԿԱԳ Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային բաժնում և տրվել է թիվ ԱԱ 077912 ամուսնության վկայականը: Ամուսնության ընթացքում ունեցել են երկու երեխա, ապրեն են հաշտ և համերաշխ: Հետագայում հարաբերությունները լարվել են և ինքը երկու երեխաների հետ 2014 թվականի սեպտեմբերից բնակվում է պատասխանողից առանձին:
Հայցվորը նշել է նաև, որ պատասխանողը չի առարկում ամուսնալուծությանը, սակայն հրաժարվում է այն ՔԿԱԳ-ով կատարելու:
Հիմք ընդունելով վերոգրյալըª հայցվորը խնդրել է լուծել իր և պատասխանող Հայկ Երվինյանի ամուսնությունը, առանց հաշտության համար ժամկետ սահմանելու: 

Պատասխանողի դիրքորոշումը
Դատարանին հայտնի, հայցվորի կողմից նշված հասցեով պատասխանող Հայկ Երվինյանին ուղարկված ծրարները վերադարձվել են:
Պատասխանողի ծանուցումը կատարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ կետերի կարգով: 

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը
Հետազոտելով գործում առկա ապացույցները` դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող է համարում հետևյալ փաստերը.
1. Կարինա Մարգարյանի և Հայկ Երվինյանի ամուսնությունը գրանցվել է ՀՀ ԱՆ Երևանի ՔԿԱԳ Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային բաժնում 14.11.2007 թվականին (հիմք` թիվ 606 համարի տակ գրանցված թիվ ԱԱ 077912 ամուսնության վկայականը):
2. 2014 թվականից ամուսիններն ապրում են անջատ և վարում են առանձին տնտեսություն:

Դատարանի իրավական վերլուծությունները
Վերոգրյալ փաստական հանգամանքների և դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերի հիման վրա` դատարանը գտնում է, որ հայցը հիմնավոր է` հետևյալ պատճառաբանությամբ. 
ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն` ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը, ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց: 
Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել ամուսիններին հաշտեցնելու համար, ամեն կերպ նպաստել ընտանիքի քայքայումը կանխելուն բոլոր այն դեպքերում, երբ դեռ հնարավոր է պահպանել այն: Եվ, քանի որ ընտանիքը հասարակության բաղկացուցիչ բջիջն է և կատարում է կարևոր հասարակական գործառույթներ, ուստի չի կարելի թույլ տալ, որ նրա առաջացման և դադարման հարցերը լուծվեն պետության հսկողությունից դուրս: Դրա համար էլ ամուսնությունը լուծելու վերաբերյալ գործերի դատական քննության կարգը ամուսիններին հնարավորություն է ընձեռում մտածել հաշտվելու մասին` դրա համար ամուսիններին տալով մինչև երեք ամսյա ժամկետ: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս` դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար: 
Նկատի ունենալով սույն քաղաքացիական գործով ամուսնալուծության պահանջին պատասխանողի կողմից հայցադիմումին չառարկելու փաստը, դատարանը գտնում է, որ հայցվորի` ամուսնալուծելու պահանջը ներկայացվել է ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ՙբ՚ ենթակետի պահանջներին համապատասխան և ենթակա է բավարարման դատական կարգով:
Դատարանը ամուսիններին հաշտեցնելու միջոցներ չի ձեռնարկում, քանի որ ըստ հայցվոր կողմի արդեն երկար տարիներ է, ինչ վերջինս պատասխանողի հետ համատեղ տնտեսություն չի վարում և վաղուց դադարել են ամուսիններ լինելուց, որպիսի հանգամանքը դատարանը գնահատում է որպես հաշտության համար ժամկետ չսահմանելու և հայցը բավարարելու հիմք:

Դատական ծախսեր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից: 
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջներին համամասնորեն, դատարանը գտնում է, որ հայցը բավարարելու դեպքում պատասխանողից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձվի նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը: 
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ, 130-րդ, 131-րդ, 132-րդ, 140-րդ, 140.1-րդ հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Կարինա Մարգարյանի հայցն ընդդեմ Հայկ Երվինյանի` ամուսնալուծության պահանջի մասին, բավարարել:
Լուծել Կարինա Մարգարյանի և Հայկ Երվինյանի` ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային բաժնում 14.11.2007 թվականին գրանցված ամուսնությունը (606 համարի տակ գրանցված թիվ ԱԱ 077912 ամուսնության վկայական):
Հայկ Երվինյանից հօգուտ Կարինա Մարգարյանի բռնագանձել 4000 (չորս հազար) ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: 
Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցովª պարտապանի հաշվին:

ԴԱՏԱՎՈՐ Կ. ՊԵՏՐՈՍՅԱՆ