Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ թիվ 05-2255/2005թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հետևյալ կազմով`
29.08.2005թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
դատավորներ` Տ. ՍԱՀԱԿՅԱՆ, Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
քարտուղարությամբ` Ն. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ
մասնակցությամբ հայցվոր` Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
հայցվորի ներկայացուցիչ` Բ. ՄԻՆԱՍՅԱՆ
Պատասխանող` Ա. ՉՈՓՈՒՐՅԱՆ
պատասխանողի ներկայացուցիչ`

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

2005թ. օգոստոսի 29-ին Երևանում, վերաքննիչ դատարանում, դռնբաց դատական նիստում Էրեբունի և Նուբարաշեն առաջին ատյանի դատարանի (դատավոր` Մ. Ռեհանյան) 02.06.2005թ. կայացված վճռի դեմ սույն քաղաքացիական գործով հայցվոր Վերա Հովհաննիսյանի և պատասխանող Արամ Չոփուրյանի կողմից բերված վերաքննիչ բողոքների հիման վրա քննություն առավ քաղաքացիական գործն ըստ հայցի Վերա Հովհաննիսյանի ընդդեմ Արամ Չոփուրյանի, Էրեբունու թաղապետարանի և երրորդ անձ` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունու տարածքային ստորաբաժանման` բնակարանի սեփականաշնորհման որոշումը, դրա հիման վրա տրված սեփականության վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու, վիճելի բնակարանի նկատմամբ համասեփականատեր ճանաչելու և գույքի բաժանման պահանջի մասին:




Դատաքննությամբ և գործի փաստական հանգամանքներով վերաքննիչ դատարանը պարզեց հետևյալը.

 

Հայցվոր Վերա Հովհաննիսյանը և ներկայացուցիչ Բ.Մինասյանը վերաքննիչ դատարանում հայցը և նախկինում տրված բացատրությունները պնդեց և հայտնեց, որ հայցվորը պահանջում է մասնակի անվավեր ճանաչելու Երևանի Էրեբունու շրջխորհրդի գործկոմի 19.05.1994թ.` Երևանի Տիգրան Մեծ պողոտայի 76 շենքի 15 բնակարանը սեփականաշնարհելու մասին 18/140 որոշումը, դրա հիման վրա 20.06.1994թ. տրված թիվ 9708 սեփականության վկայագիրը և ճանաչել իրեն վիճելի բնակարանի նկատմամբ համասեփականատեր, ինչպես նաև իրեն վերադարձնել օժիտը և համատեղ կյանքում ձեռք բերված գույքը բաժանել կողմերի միջև:
Հայցվորը պատասխանողի հետ օրինական կարգով ամուսնացել է 1991թ. մայիսի 8-ին և շուրջ 15 տարի համատեղ բնակվելուց հետո ընտանեկան հարաբերությունները լարվելու պատճառով հեռացել է պատասխանողից տանը թողնելով իր օժիտը և համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը:
Պատսխանողը դռևս 1994թ. հունիսի 20-ին թաքցնելով ամուսնության փաստը, վիճելի բնակարանը սեփականաշնորհել է իր անվամբ և ստացել թիվ 9708 սեփականության վկայագիրը, զրկելով Վ. Հովհաննիսյանին սեփականաշնորհման գործընթացին մասնակցելու և համասեփականատեր դառնալու հնարավորությունից:

Բացի այդ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում գնել են ԳԱԶ-32213 մակնիշի ավտոմեքենա, որը պատասխանողը վաճառել է և գումարը պահել իր մոտ: Պատասխանողի մոտ է գտնվում հայցվորի օժիտը, որը բաղկացած է 24 անվանում գույքից և իր մոր կողմից իրեն նվիրած երկու ոսկյա մատանիներ, յուրաքանչյուրը 4 գրամ, ոսկյա խաչ` 2 գրամ 80 ԱՄՆ դոլար արժողությամբ, պատասխանողի կողմից նվիրած պարանոցի ոսկյա շղթա` 24 գրամ, 200 ԱՄՆ դոլար արժողությամբ:
Խնդրեց հայցը բավարարել:
Պատասխանող Ա. Չոփուրյանի ներկայացուցիչ Լ. Բաղդասարյանը վերաքննիչ դատարանում առարկեց հայցի դեմ և հայտնեց, որ հայցվորը վիճելի բնակարանի հետ որևէ առնչություն չունի, քանի որ դա համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույք չէ: Ա. Չոփուրյանը մինչ իրենց ամուսնությունն ինքը հանդիսացել է վիճելի բնակարանի վարձակալ, որն էլ իր դիմումի համաձայն, Երևանի Էրեբունի շրջխորհրդի գործկոմի 19.05.1994թ.18/140 որոշմամբ սեփականաշնորհվել է պատասխանողի անվամբ և տրվել թիվ 9708 սեփականության իրավունքի վկայականը: Համաձայն ՀՀ վարչապետի 23.02.1966թ. թիվ 78 որոշման □պատգամավորների շրջանային, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման գործընթացն ապահովող միջոցառումների մասին որոշման, շրջխորհուրդների գործկոմները լուծարվել են և ստեղծվել են հանձնաժողովներ: Թաղապետարանը գործկոմի իրավահաջորդը չէ: Նշված բնակարանը սեփականաշնորհել է □Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին□ ՀՀ օրենքի 3-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածների համաձայն: Քանի որ Վերա Հովհաննիսյանը գրանցված չի եղել, այդ պատճառով գործկոմի 19.05.1994թ. թիվ 18/140 որոշմամբ Տիգրան Մեծ պող. 76 շենքի 15 բնակարանը սեփականաշնորհել է միայն Արամ Չոփուրյանի անվամբ` մեկ անձով: Ըստ գործկոմում եղած փաստաթղթերի, Վ. Հովհաննիսյանի և Ա. Չոփուրյանի ամուսնությունը գրանցված է Օրջոնիկիձեի շրջանի ԶԱԳՍ-ում 08.05.1991թ., իսկ Վ. Հովհաննիսյանը գրանցվել է նշված բնակարանում 25.01.1995թ.` սեփականաշնորհումից հետո:
Գործկոմի որոշումն օրինական է և որևէ հիմք չկա այն անվավեր ճանաչելու համար:
Երրորդ անձ` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունու տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչը պատշաճ կերպով ծանուցված լինելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին վերաքննիչ դատարան չներկայացավ, սակայն առաջին ատյանի դատարանում բացատրություն տալուց հայտնել է, որ պատասխանող Չոփուրյանի կողմից ներկայացված էրեբունու գործկոմի թիվ 18/140 որոշման հիման վրա 20.06.1994թ. տրվել է թիվ 9708 սեփականության վկայագիրը:
Լսելով կողմերին, վերլուծելով և գնահատելով քաղ. գործով ձեռք բերված ապացույցները, դատարանը գտավ, որ հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:
Գործի նյութերով հիմնավորված է, որ հայցվորը և պատասխանողներից Արամ Չոփուրյանը 1991թ. մայիսի 8-ին օրինական կարգով ամուսնացել են և ամուսնությունը գրանցել Օրջոնիկիձեի շրջանի ԶԱԳՍ-ի մարմիներում: Պատասխանող Չոփուրյանը հանդիսացել է վիճելի բնակարանի վարձակալ և 12.04.1994թ. դիմել է Էրեբունու շրջգործկոմ` բնակարանը սեփականաշնորհելու նպատակով, նույն թվականի մայիսի 19-ին Էրեբունու շրջգործկոմի թիվ 18/140 որոշմամբ Տիգրան Մեծի 76 շենքի 15 բնակարանը սեփականաշնարհվել է վերջինիս անվամբ և 20.06.1994թ. նրան տրվել է թիվ 9708 սեփականության վկայագիրը: 25.01.1995թ. պատասանողի համաձայնությամբ, հայցվորը հաշվառվել է վիճելի բնակարանում:
29.06.1993թ. □Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանված քաղաքացիները: Նույն օրենքի 12 հոդվածի համաձայն պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակարանների (բնակելի տարածությունների) սեփականաշնորհումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեին հասցեագրված դիմումի հիման վրա` նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում: 13-րդ հոդվածի համաձայն` բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է կամ տվյալ բնակարանի վարձակալի անունով` որպես ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն:
Պատասխանող Ա. Չոփուրյանը, հանդիսանալով սեփականաշնորհման սուբյեկտ համապատասխան դիմում է ներկայացրել շրջխորհրդի գործկոմ և դարձել է բնակարանի սեփականատեր:
Հայցվորը, լինելով նրա ընտանիքի անդամ, համարվում է վիճելի բնակարանի համասեփականատեր:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201, այն ժամանակ գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20 հոդվածների համաձայն ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերված գույքը նրանց համատեղ սեփականությունն է: Իսկ կողմերը ամուսնացել են դեռ 1991թ.:
Ինչ վերաբերում է պատասխանողի ներկայացուցչի այն պատճառաբանությանը, որ վիճելի բնակարանը հատկացվել է անհատույց` նվիրատվության կարգով, ապա այն անհիմն է, քանի որ հենց շրջխորհրդի գործկոմի որոշման առաջին կետով թույլատրվել է սեփականաշնորհել բնակարանը Արամ Չոփուրյանին:
Հայցվորը և պատասխանող Չոփուրյանը համատեղ ամուսնության ընթացքում ձեռք են բերել ԳԱԶ 32213 մակնիշի ավտոմեքենա, որը վաճառվել է 2003թ. ապրիլի 23-ին առուծախի պայմանագրով: Ընդորում նշված պայմանագրով վաճառող է հանդես եկել հայցվորը: Ավտոմեքենայի վաճառքից առաջացած գումարի, համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված այլ գույքի, ինչպես նաև իր անձնական օժիտ հանդիսացող գույքի, ոսկեղենի գոյության, և պատասխանողի մոտ գտնվելու վերաբերյալ հայցվոր կողմը դատարանին որևէ ապացույց չներկայացրեց: Իսկ ՀՀ քաղ.դատ.օր.-ի 48 հոդվածի համաձայն գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ.օր.-ի 218 հոդվածով դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել մասնակիորեն:
Մասնակի անվավեր ճանաչել Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 76 շենքի, 15 բնակարանի նկատմամբ Արամ Չոփուրյանին տրված թիվ 9708 սեփականության իրավունքի վկայականը և Վերա Հովհաննիսյանին ճանաչել համասեփականատեր Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 76 շենքի, 15 բնակարանի նկատմամբ:
Հայցը մնացած մասով ներժել:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով պարտապանի հաշվին:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարանում 15 օրվա ընթացքում:

2005թ. մտել է օրինական ուժի մեջ:

Նաղագահող դատավոր`
Ա. Թումանյան

Դատավոր`
Տ. Սահակյան

 

 

* * *

 
Քաղաքացիական գործ N3-2324 (ՎԴ)
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատը հետևյալ կազմով`
21.10.2005թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
դատավորներ` Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

2005թ. հոկտեմբերի 21-ին դռնբաց դատական նիստում, քննելով Վ. Հովհաննիսյանի և Ա. Չոփուրյանի վճռաբեկ բողոքները ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.08.2005թ. վճռի դեմ` ըստ Վերա Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Արամ Չոփուրյանի, Էրեբունու թաղապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման` բնակարանի սեփականաշնորհման որոշումը, դրա հիման վրա տրված սեփականության վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու, բնակարանի նկատմամբ համասեփականատեր ճանաչելու և գույքի բաժանման պահանջի մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ 08.05.1991թ. գրանցմամբ ամուսնացել է Ա. Չոփուրյանի հետ, ամուսնության օրվանից մինչև 2005թ.-ը համատեղ բնակվել են Երևանի Տիգրան Մեծ փողոցի 76 շենքի 15 բնակարանում, Էրեբունի շրջգործկոմի 19.05.1994թ. որոշմամբ սեփականաշնորհվել է Ա. Չոփուրյանի անվամբ, և 20.06.1994թ. տրվել է սեփականության իրավունքի վկայականը: Համատեղ կյանքի ընթացքում գնել են որոշ շարժական գույք: Պատճառաբանելով, որ նշված որոշումը անօրինական է, և ներկայումս ընտանիքը անհաշտ է, խնդրել է մասնակի անվավեր ճանաչել նշված որոշումը, սեփականության վկայագիրը, ճանաչել նշված բնակարանի համասեփականատեր և նշված շարժական գույքը բաժանել իրենց միջև: Էրեբունի և Նուբարաշեն առաջին ատյանի դատարանի 15.06.2005թ. վճռով հայցը բավարարվել է մասնակի: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.08.2005թ. վճռով հայցը բավարարվել է մասնակի: Վ. Հովհաննիսյանը, դիմելով վճռաբեկ դատարան, խնդրել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.08.2005թ. վճիռը և գործն ուղարկել նոր քննության` պատճառաբանելով, որ վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-99-րդ հոդվածների պահանջները: Միաժամանակ, միջնորդել է հետաձգել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը: Ա. Չոփուրյանը, դիմելով վճռաբեկ դատարան` խնդրել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.08.2005թ. վճիռը և գործն ուղարկել նոր քննության` պատճառաբանելով, որ վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 594-րդ հոդվածի, նախկինում գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 78-րդ և 256-րդ հոդվածների, □ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործողության մեջ դնելու մասին□ ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի, ՀՀ բնակարային օրենսգրքի 59-րդ հոդվածի, □Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին□ ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի պահանջները: Ծանոթանալով բողոքների փաստարկներին և վճռաբեկ բողոքներում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով ներկայացված նյութերը` պալատը գտավ, որ Վ. Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց բավարարման, իսկ Ա. Չոփուրյանի վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ: Գործի քննությամբ պարզվեց, որ վճիռ կայացնելիս վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ □հայցվորը և պատասխանողներից Արամ Չոփուրյանը 1991թ. մայիսի 8-ին օրինական կարգով ամուսնացել են և ամուսնությունը գրանցել Օրջոնիկիձեի շրջանի ԶԱԳՍ-ի մարմիներում: Պատասխանող Չոփուրյանը հանդիսացել է վիճելի բնակարանի վարձակալ և 12.04.1994թ. դիմել է Էրեբունու շրջգործկոմ` բնակարանը սեփականաշնորհելու նպատակով, նույն թվականի մայիսի 19-ին Էրեբունու շրջգործկոմի թիվ 18/140 որոշմամբ Տիգրան Մեծի 76 շենքի 15 բնակարանը սեփականաշնորհվել է վերջինիս անվամբ և 20.06.1994թ. նրան տրվել է թիվ 9708 սեփականության վկայագիրը: 25.01.1995թ. պատասանողի համաձայնությամբ, հայցվորը հաշվառվել է վիճելի բնակարանում: 29.06.1993թ. □Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին□ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանված քաղաքացիները: Նույն օրենքի 12 հոդվածի համաձայն պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակարանների (բնակելի տարածությունների) սեփականաշնորհումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեին հասցեագրված դիմումի հիման վրա` նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում: 13-րդ հոդվածի համաձայն` բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է կամ տվյալ բնակարանի վարձակալի անունով` որպես ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն: Պատասխանող` Ա. Չոփուրյանը, հանդիսանալով սեփականաշնորհման սուբյեկտ համապատասխան դիմում է ներկայացրել շրջխորհրդի գործկոմ և դարձել է բնակարանի սեփականատեր: Հայցվորը, լինելով նրա ընտանիքի անդամ, համարվում է վիճելի բնակարանի համասեփականատեր, հայցվորը և պատասխանող Չոփուրյանը համատեղ ամուսնության ընթացքում ձեռք են բերել ԳԱԶ 32213 մակնիշի ավտոմեքենա, որը վաճառվել է 2003թ. ապրիլի 23-ին պայմանով առուծախի պայմանագրով: Ընդորում նշված պայմանագրով վաճառող է հանդես եկել հայցվորը: Ավտոմեքենայի վաճառքից առաջացած գումարի, համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված այլ գույքի, ինչպես նաև իր անձնական օժիտ հանդիսացող գույքի, ոսկեղենի գոյության, և պատասխանողի մոտ գտնվելու վերաբերյալ հայցվոր կողմը դատարանին որևէ ապացույց չներկայացրեց: Իսկ ՀՀ քաղ.դատ.օր.-ի 48 հոդվածի համաձայն գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և աառկայությունների հիմքում ընկած հանգամանքները: Նման պայմաններում հիմնավոր է Ա. Չոփուրյանի վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի մասին, քանի որ հայցվորը բնակարանի սեփականաշնորհման պահին գրանցված չի եղել վիճելի հասցեում: Հետևաբար չէր կարող մասնակցել նշված բնակարանի սեփականաշնորհմանը: Նշված նյութական իրավունքի խախտումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգըրքի 226-րդ հոդվածի համաձայն, վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու հիմք է, որի պայմաններում Ա. Չոփուրյանի վճռաբեկ բողոքի մյուս պատճառաբանությունները պալատի կողմից չեն գնահատվում: Վ. Հովհաննիսյանի կողմից բերված վճռաբեկ բողոքում վկայակոչված նորմերը չեն առնչվում դատաքննության առկա իրավահարաբերություններին, հետևաբար չեն կարող դատարանի վճռի բեկանման հիմք հանդիսանալ: Միաժամանակ պալատը գտավ, որ Վերա Հովհաննիսյանից պետք է գանձել պետական բյուջեի չվճարված պետական տուրքի գումարը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատը

Ո Ր Ո Շ Ե Ց

Արամ Չոփուրյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի` բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.08.2005թ. վճռի` հայցը բավարարելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել անփոփոխ, իսկ Վերա Հովհաննիսյանի բողոքը` առանց բավարարման:
Վերա Հովհաննիսյանից բռնագանձել պետական բյուջե 20.000 ՀՀ դրամ պետական տուրք:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ՆԱԽԱԳԱՀՈՂ`ստորագրություն

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`ստորագրություններ

Իսկականի հետ ճիշտ է

 

* * *

 
Գործ 05-3870/2005թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հետևյալ կազմով`
16.12.2005թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Կ. ՀԱԿՈԲՅԱՆ
դատավորներ` Դ. ԽԱՉԱՏՐՅԱՆ, Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
մասնակցությամբ հայցվոր` Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունի ՏՍ –ի ներկ. Գ. ԽԱՉԻԲԱԲՅԱՆ
Պատասխանող` Ա. ՉՈՓՈՒՐՅԱՆ
պատասխանողի ներկայացուցիչ` ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

2005թ. դեկտեմբերի 16-ին Երևանում, դռնբաց դատական նիստում` ՀՀ վճռաբեկ դատարանի 21.10.2005թ. որոշման հիման վրա քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Վերա Հովհաննիսյանի ընդդեմ Արամ Չափուրյան, Էրեբունի թաղապետարանի և երրորդ անձ.` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ էրեբունու տարածքային ստորաբաժանման` բնակարանի սեփականաշնորհման որոշումը, դրա հիման վրա տրված սեփականության վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու, վիճելի բնակարանի նկատմամբ համասեփականատեր ճանաչելու պահանջի մասին:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը 02.06.2005թ. վճռել է. Հայցը բավարարել մասնակիորեն:

Մասնակի անվավեր ճանաչել Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 76 շենքի, 15 բնակարանի նկատմամբ Երևան քաղաքի Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 19.05.1994թ. թիվ 18/140 որոշումը, դրա հիման վար Արամ Չոփուրյանին տրված թիվ 9708 սեփականության իրավունքի վկայականը և Վերա Չոփուրյանին ճանաչել համասեփականատեր Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 76 շենքի, 15 բնակարանի նկատմամբ: Գույքային պահանջի մասով հայցապահանջը մերժել, այն անհիմն լինելու պատճաով□: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը 29.08.2005թ. վճռել է. □Հայցը բավարարել մասնակիորեն: Մասնակի անվավեր ճանաչել Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 76 շենքի, 15 բնակարանի նկատմամբ Արամ Չոփուրյանին տրված թիվ 9708 սեփականության իրավունքի վկայականը և Վերա Հովհաննիսյանին ճանաչել համասեփականատեր Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 76 շենքի, 15 բնակարանի նկատմամբ: Հայցը մնացած մասով մերժել: ՀՀ վճռաբեկ դատարանի 21.10.2005թ. որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը 29.08.2005թ. վճիռը բեկանվել է հայցը բավարարելու մասով և գործն այդ մասով ուղղարկվել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Վերստին կատարված դատաքննությամբ վերաքննիչ դատարանը պարզեց հետևյալը: Հայցվորը, դիմելով դատարան հայտնել է, որ պատասխանողի հետ գրանցված ամուսնական հարաբերությունների մեջ է մտել 1991թ. մայիսի 8-ին և շուրջ 15 տարի համատեղ բնակվելուց հետո ընտանեկան հարաբերությունները լարվելու պատճառով հեռացել է պատասխանողից: Պատասխանողը դեռևս 1994թ. հունիսի 20-ին թաքցնելով ամուսնության փաստը, վիճելի բնակարանը սեփականաշնորհել է իր անվամբ և ստացել է թիվ 9708 սեփականության վկայագիրը, զրկելով իրեն սեփականաշնորհման գործընթացին մասնակցելու և համասեփականատեր դառնալու հնարավորությունից: Խնդրել է դատական կարգով մասնակի անվավեր ճանաչել Երևանի Էրեբունի շրջխորհրդի գործկոմի 19.05.1994թ.`Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 76 շենքի, 15 բնակարանը սեփականաշնորհելու մասին 18/140 որոշումը, դրա հիման վրա 20.06.1994թ. տրված թիվ 9708 սեփականության վկայագիրը և ճանաչել իրեն վիճելի բնակարանի նկատմամբ համասեփականատեր: Հայցվորը պնդելով հայցը, նախորդ դատաքննությունների ընթացքում տրված բացատրությունները, խնդրեց հայցը բավարարել: Պատասխանող Արամ Չոփուրյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը առարկելով հայցի դեմ, հայտնեց, որ վիճելի բնակարանը կողմերի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույք չէ: Ա.Չոփուրյանը մինչև հայցվորի հետ ամուսնությունը հանդիսացել է վիճելի բնակարանի վարձակալ, որն էլ իր դիմումի համաձայն, Երևանի Էրեբունու շրջխորհրդի գործկոմի 19.05.1994թ 18/140 որոշմամբ, սեփականաշնորհվել է պատասխանողի անվամբ և տրվել է թիվ 9708 սեփականության վկայագիրը: Ընդորում բնակարանը սեփականաշնորհվել է անհատույց: Պատասխանողը համաձայնվել է, որ հայցվորը գրացվի իր բնակարանում առանց սեփականության իրավունքի վերապահման: Խնդրեց հայցը մերժել: Երրորդ անձ.` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ էրեբունի ՏՍ ներկայացուցիչ` Գագիկ Խաչիբաբյանը առարկեց հայցի դեմ և հայտնեց, որ պատասխանող Ա.Չոփուրյանի կողմից ներկայացված Էրեբունու գործկոմի թիվ 18/140 որոշման հիման վրա 20.06.1994թ. տրվել է թիվ 9708 սեփականության վկայագիրը: Պատասխանող Էրեբունի թաղապետարանի ներկայացուցիչը պատշաճ կերպով ծանուցված լինելով դատական նիստի օրվա, ժամանակի և վայրի մասին, դատական նիստին չի ներկայացել, չի խնդրել գործը քննել իր բացակայությամբ: Վերաքննիչ դատարանը ղեկավարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի պահանջներով, գործը քննեց վերջինիս բացակայությամբ: Լսելով կողմերին և նրանց ներկայացուցիչներին, վերլուծելով գործի նյութերը, ներկայացված փաստարկները, դատարանը գտավ, որ որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ: Գործով հիմնավորված է, որ կողմերի ամուսնությունը 1991թ. մայիսի 8-ին գրանցվել է Օրջոնիկիձեի շրջանի ՔԿԱԳ մարմիններում: Պատասխանող Ա.Չոփուրյանը հանդիսացել է վիճելի բնակարանի վարձակալ և 12.04.1994թ. նրան դիմել է Էրեբունու շրջգործկոմ` բնակարանը սեփականաշնորհելու խնդրանքով, նույն թվականի մայիսի 19-ին Էրեբունու շրջգործկոմի թիվ 18/140 որոշմամբ Տիգրան Մեծ պողոտայի 76 շենքի, 15 բնակարանը սեփականաշնորհվել է վերջինիս անվամբ և 20.06.1994թ. նրան տրվել է 9708 սեփականության վկայագիրը: 25.01.1995թ. պատասխանողի համաձայնությամբ, հայցվորը հաշվառել է վիճելի բնակարանում: 29.06.1993թ. □ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին□ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունք պահպանված քաղաքացիները: Նույն օրենքի 12 հոդվածի համաձայն պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակարանի վարձակալի կողմից պատգամավորների հմապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեին հասցեագրված դիմումի հիման վրա` նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում: 13-րդ հոդվածի համաձայն` բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է կամ տվյալ բնակարանի վարձակալի անունով` որպես ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն: Պատասխանող` Արամ Չոփուրյանը, հանդիսանալով սեփականաշնորհման սուբյեկտ համապատասխան դիմում է ներկայացրել շրջխորհրդի գործկոմ և դարձել է բնակարանի սեփականատեր: Վիճելի բնակարանի սեփականաշնորհման ժամանակ հայցվորն այդ բնակարանում գրանցված չի եղել և չէր կարող մասնակցել սեփականաշնորհմանը: Դատարանը գործով և դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա գալով այն համոզման, որ պահանջն անհիմն է, գտավ, որ այն պետք է մերժել: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսնգրքի 218 հոդվածով վերաքննիչ դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Վերա Հովհաննիսյանի ընդդեմ Արամ Չոփուրյանի, էրեբունու թաղապետարանի և երրորդ անձ.` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ էրեբունու տարածքային ստորաբաժանման` բնակարանի սեփականաշնորհման որոշումը, դրա հիման վրա տրված սեփականության վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու, վիճելի բնակարանի նկատմամբ համասեփականատեր ճանաչելու պահանջի մասին մերժել: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան 15 օրվա ընթացքում:

03 փետրվարի 2006թ. վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Նախագահող դատավոր`

Կ. Հակոբյան

 

 

* * *

 

Քաղաքացիական գործ N 3-235/ՎԴ/ 2006թ.

ՀՀ քաղաքացիակն գործերով վերաքննիչ
դատարանի թիվ 05-3870 վճիռ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատը հետևյալ կազմով`
03.02.2006թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
դատավորներ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

Ս. ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻԿՅԱՆԻ

Ա.ԱՆՏՈՆՅԱՆԻ

2006թ. փետրվարի 03-ին դռնբաց դատական նիստում, քննելով Վ.Հովհաննիսյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.05թ. վճռի դեմ` ըստ Վերա Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Արամ Չոփուրյանի, Էրեբունի թաղապետարանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրբունու տարածքային ստորաբաժանման` բնակարանի սեփականաշնորհման որոշումը, դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու և բնակարանի նկատմամբ համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ 08.05.1991թ. ամուսնացել է Ա.Չոփուրյանի հետ: Ամուսնությունը գրանցվել է: Ամուսնության օրվանից մինչև 2005թ.-ը համատեղ բնակվել են Երևանի Տիգրան Մեծ փողոցի 76 շենքի թիվ 15 բնակարանում, որն Էրեբունու շրջգործկոմի 19.05.1994թ, որոշմամբ սեփականաշնորհվել է Ա. Չոփուրյանի անվամբ, և 20.06.1994թ. տրվել է սեփականության իրավունքի վկայական: Պատճառաբանելով, որ գործկոմի որոշումը հակասում է օրենքին, որպես ընտանիքի անդամ իրեն չեն ընդգրկել սեփականաշնորհմանը, ներկայումս ընտանիքն անհաշտ է, խնդրել է մասնակի անվավեր ճանաչել նշված որոշումը, սեփականության իրավունքի վկայականը և ճանաչել նշված բնակարանի համասեփականատերը: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.05թ. վճռով հայցը մերժվել է: Դիմելով վճռաբեկ դատարան` բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.05թ. վճիռը և գործն ուղղարկել նոր քննության` պատճառաբանելով, որ վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 24-րդ, հոդվածների, □Մարդու իրավունքներ և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին□ կոնվենցիայի 6-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածների, 20.03.1952թ. արձանագրության 1-ին հոդվածի թիվ 7 ՀՀ բնակարանային օրեսգրքի 54-րդ հոդվածի, □ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին□ ՀՀ օրենքի 3-րդ և 12-րդ հոդվածների, 13-14-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսգրքի 53-րդ, և 218-րդ հոդվածների պահանջները: Միաժամանակ միջնորդել է ազատել Վ. Հովհաննիսյանին վճռաբեկ բողոքի համար սահամանված պետական տուրքի վճարումից` պատճառաբանելով, որ միայնակ է, չի աշխատում և նյութապես անապահով է: Ծանոթանալով բողոքի փասատարկներին և վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով ներկայացված նյութերը` պալատը գտավ, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.05թ. վճիռը պետք է թողնել անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը առանց բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ. Վերաքննիչ դատարանը, պարզելով գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները և գնահատելով գործում առկա ապացույցները, վճիռը կայացնելիս պատճառաբանել է, որ Ա.Չոփուրյանը հանդիսացել է վիճելի բնակարանի վարձակալ և 12.04.1994թ. դիմել Էրեբունու շրջգործկոմ` բնակարանը սեփականաշնորհելու խնդրանքով, նույն թվականի մայիսի 19-ին Էրեբունու շրջգործկոմի թիվ 18/140 որոշմամբ Տիգրան Մեծի 76 շենքի թիվ 15 բնակարանը սեփականաշնորհվել է վերջինիս անվամբ և 20.06.1994թ. նրան տրվել է թիվ 9708 սեփականության վկայագիրը: 25.01.1995թ. պատասխանողի համաձայնությամբ, հայցվորը հաշվառվել է վիճելի բնակարանում, □Արամ Չոփուրյանը, հանդիսանալով սեփականաշնորհման սուբյեկտ□, դարձել է բնակարանի սեփականատեր: Վիճելի բնակարանի սեփականաշնորհման ժամանակ հայցվորն այդ բնակարանում գրանցված չի եղել և չէր կարող մասնակցել սեփականաշնորհմանը□: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, իսկ 2-րդ կետի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր …ստացած գույքը նրա սեփականությունն է: Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող □ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին□ ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհումը` կամավորության սկզբունքով քաղաքացիներին բնակարանների անհատույց հատկացումն է, իսկ 3-րդ հոդվածի համաձայն` սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահապանված քաղաքացիները: Նման պայմաններում հիմնավոր չեն նյութական իրավունքի խախտման մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները, քանի որ Վ.Հովհաննիսյանը բնակարանի սեփականաշնորհման պահին` 19.05.1994թ., Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 76 շենքի թիվ 15 բնակարանում գրանցված չէր, այսինքն` սեփականաշնորհման սուբյեկտ չէր: Հետևաբար չէր կարող մասնակցել նշված բնակարանի սեփականաշնորհմանը, իսկ □ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին□ ՀՀ օրենքի հիմքով անհատույց սեփականաշնորհված նշված բնակարանը ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք է, ամուսինների համատեղ սեփականությունը չէ: Բա- ցի այդ, ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածը վերաբերվում է բնակարանի անձեռնմխելիության իրավունքին և սեփականությունից զրկելուն, □Մարդու իրավունքների և հիմանարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 8-րդ հոդվածը` անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին, 20.03.1952թ. արձանագրության 1-ին հոդվածը` սեփականության պաշտպանությանը թիվ 7 արձանագրության 5-րդ հոդվածը` փոխադարձ և իրենց երեխաների հետ ունեցած հարաբերություններում ամուսինների միջև հավասարությանը, ՀՀ բնակարանային օրեսգրքի 54-րդ հոդվածը` վարձակալի ընտանիքի անդամներին, որևէ կապ չունեն սույն վեճի հետ: Հիմնավոր չեն նաև դատավարական իրավունքի խախտման մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները, քանի որ վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական օրեսգրքի 53-րդ, 131-րդ և 218-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատել է գործում առկա բոլոր ապացույցները, վճռում նշված են դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները և այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այն օրենքները, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռը կայացնելիս /զ.թ. 176-177/:
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության 18-րդ, հոդվածին, Մարդու իրավունքների և հիմանարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածներին, ապա դրանք վերաբերվում են իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, արդարացի և հրապարակային դատաքննությանն, ինչպես նաև պետական մարմիների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների, որը Վ.Հովհաննիսյանն իրականացրել է սույն հայցը ներկայացնելով: Բացի այդ, նշված դրույթների պահպանմամբ Վ. Հովհաննիսյանի հայցի մերժումն այդ իրավունքների խախտում չէ:
Միաժամանակ պալատը գտավ, որ վճռաբեկ բողոքի համար սահամանված պետական տուրքի վճարումից Վ.Հովհաննիսյանին ազատելու միջնորդությունը պետք է բավարարել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարելով ՀՀ քաղաքացիական օրեսգրքի 236-239–րդ հոդվածներով` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատը

Ո Ր Ո Շ Ե Ց

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.12.05թ. վճիռը թողնել անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը առանց բավարարման: Վերա Հովհաննիսյանին ազատել վճռաբեկ բողոքի համար սահամնված պետական տուրքի վճարումից: Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ՆԱԽԱԳԱՀՈՂ`ստորագրություն

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`ստորագրություններ

Իսկականի հետ ճիշտ է