Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

24.02.2017 թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»


Պարսիկների կողմից «քցված» եզդիները դիմել են « Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերությանը

 

Ամբողջ աշխարհում գրեթե ամեն օր բազմաթիվ ու բազմապիսի գործարքներ են տեղի ունենում, եւ թեպետ գործարքների հետ կապված պատասխանատվության կրողը, որպես այդպիսին լինում են գործարքի կողմերը, բայց պետությունն իր հերթին պետք է իր դրած խաղաղի կանոններով՝  օրենքներով իրականացնի այնպիսի գործառույթներ, որպեսզի գործարքի կողմերը հասկանան, որ գործարքի հետ կապված պարտավորությունները չկատարելու դեպքում, պետությունը՝ ի դեմս պետական լիազոր մարմինների, կանգնած է տուժողի կողքին։ Սա շատ կարեւոր հանգամանք է, առանց որի այսօր ներդրումներ, որպես այդպսին չեն արվի երկրում՝  եթե գործարքի կողմը վստահություն չունենա դեպի պետական լիազոր մարմինը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ի դեմս դատական իշխանության։

Նմանատիպ խնդրի առաջ են այսօր կանգնել մի խումբ ազգությամբ եզդի քաղաքացիներ, ովքեր սպառելով  բոլոր պետական մարմինները, բայց խնդրի լուծումը այդպես էլ չգտնելով դիմել  են <<Լեվ Գրուպ>> փաստաբանական ընկերությանը՝ լիահույս լինելով, որ ընկերության հմուտ եւ բարեխիղճ փաստաբանների օգնությամբ կկարողանան վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները։ Իսկ նրանց հայկական տարբերակով ասած՝ <<քցել են>> պարսիկները։

Թե ինչպե՞ս են եզդիները հայտնվել պարսիկների եւ մեր հայրենակցի կողմից հյուսված սարդոստայնում եւ գործի վերաբերյալ այլ մանրամասներ փորձեցինք պարզել <<Լեվ Գրուպ>> փաստաբանական ընկերության հիմնադիր, բազմաթի հանրային հնչեղություն ունեցող գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով անդրադառնալով գործի նախապատմությանը նկատեց․

Կոնկրետ տվյալ պարագայում, որպես գործարքի կողմ հանդես են եկել Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիներ, որոնք զբաղվում են ոչխարների ներմուծմամբ։ Գործարքի մյուս կողմում հանդես են գալիս ազգային փոքրամասնության ներակայացուցիչներ՝ եզդիներ, որոնց հիմնական ապրուստի միջոցը ոչխարաբուծություն է։ Արդյունքում ստեղծվել է հետեւյալ պատկերը փոքրիկ եզդիական համայնքը միավորվելով մոտավորապես երեսուն հինգ միլիոնի չափով հանձնում են Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիներին պատկանող ընկերությանը, որը գործում է Հայաստանում։ Հանձնելուց հետո, սակայն, չգիտես ինչու պարտապան կողմը գումարը տալիս երրորդ անձի, որը բացարձակ կապ չունի եզդիների հետ՝ ընդամենը ճանաչել է եզդիներին։

ՀԳ Պարոն Բաղդասարյանի հետ մեր հարցազրույցի առավել ուշագրավ մանրամասները, մասնավորապես՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս եզդիներին պատկանող գումարը հայտնվեց երրորդ անձի տնօրինության ներքո, ի՞նչ իրավիճակում են հայտնվել այսօր վերջիններս եւ այլ մարամասներ կարդացեք <<Իրավունք>> թերթի երեքշաբթի օրվա տպագիր համարում։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ