Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

18.05.2017 թ.

<<ARAVOT>>.am


<<Չուզեցի նրան նույն ոճով պատասխանել>>. Վահե Մակարյանի և նախկին պատգամավորի գործով նիստը հետաձգվեց

 

Լրագրող Վահե Մակարյանի եւ արդեն նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գործով նախնական դատական նիստն այսօր չկայացավ: Պատասխանող կողմը՝ Ռուբեն Հակոբյանը, ներկա չէր: Հիշեցնենք, որ Վահե Մակարյանն իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար դատի է տվել Հակոբյանին: Մեկ այլ նախնական նիստ նշանակվեց՝ հոկտեմբերի 4-ին, 12:15-ին: Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում Վահե Մակարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասաց. «Պատասխանող կողմից դատարանը հայցադիմումի պատասխան է ստացել, որին մենք դեռեւս չենք ծանոթացել: Այդ պատճառով անհրաժեշտ էր, որպեսզի լրացուցիչ նախնական նիստ նշանակվի: Չի բացառվում, որ այդ ընթացում հայցի ավելացում կատարենք՝ կապված բարոյական վնասի փոխհատուցման հետ»: Մեզ հետ հեռախոսազրույցում լրագրող Վահե Մակարյանն էլ գործի առնչությամբ հետեւյալն ասաց. «Չուզեցի նրան նույն ոճով պատասխանել, որովհետեւ դաստիարակությունս եւ արժեհամակարգս այլ բաներ են թելադրում: Ռուբիկ Հակոբյանն ինձ տգետ ու խուլիգան է անվանել, մինչդեռ հասարակությունը շատ լավ գիտի` ո՞վ եմ ես և իրականում ովքե՞ր են տգետներն ու խուլիգանները, կամ ո՞րն է խուլիգանությունը:

ԱԺ շենքում լրագրողին խաբեությամբ՝ իբր հանգիստ զրուցելու պատրվակով աչքից թաքուն տեղ տանելը, իսկ իրականում՝ փողոցային տարբերակով հաշիվ մաքրելու դրսևորումները, առանց նրան լսելու՝ խփելը, հայհոյելն ու հեռանալը… կարծում եմ՝ հասարակությունը շատ լավ գնահատում է երեւույթներն իրենց անուններով: Այդքանից հետո այդ պատգամավորը, ով մինչ այդ արդեն իսկ չէր ցուցաբերել պատգամավորին վայել վարք, շարունակեց նույն ոճով` արդեն հրապարակավ վիրավորանքներ տեղալով իմ հասցեին: Մենք գտնվում էինք օրենսդիր մարմնում, ոչ թե փողոցում, ուստի որոշեցի, որ ճիշտ կլինի՝ նա հրապարակավ իրավական հարթության մեջ պատասխան տա իր հրապարակային վիրավորանքների համար»:

 

 

ԼուիզաՍՈՒՔԻԱՍՅԱՆ