Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

19.05.2017 թ

<<TERT>>.am


Լրագրող Վահե Մակարյանը հնարավոր է բարոյական վնասի փոխհատուցում պահանջի Ռուբիկ Հակոբյանից


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահե Մակարյանի…
Լրագրող Վահե Մակարյանը հնարավոր է բարոյական վնասի փոխհատուցում պահանջի ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահե Մակարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

«Հնարավոր է, որ օրենքով սահմանված կարգով իմ վստահորդի հետ բարոյական վնասի փոխհատուցման հարցը քննարկելուց հետո որոշում կայացնենք և հայցի ավելացում կատարենք՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով»,- ասաց փաստաբանը:
Նա նաև հայտնեց, որ դատարանը հայցադիմումի պատասխանը ստացել է, սակայն դրա բովանդակության հետ իրենք դեռևս ծանոթ չեն:
Ինչ վերաբերում է դատական նիստերին, Բաղդասարյանն ասաց, որ առաջին դատական նիստը հետաձգվել է, որովհետև պատասխանող կողմ հանդիսացող Ռուբիկ Հակոբյանը չի ներկայացել դատական նիստին:
Փաստաբանը հայտնեց, որ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 4-ին:

 

Նշենք, որ  Վահե Մակարյանն իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար դիմել է դատարան: Նա պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հրապարակային ներողություն խնդրել իրեն վիրավորելու համար: 
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Վահե Մակարյանի խոսքով՝ Ռուբիկ Հակոբյանը հարվածել էր իրեն: Միջադեպի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում Ռուբիկ Հակոբյանն ասել էր. «Խուլիգանը տեղ չունի լրատվական դաշտում»՝ նկատի ունենալով Վահե Մակարյանին:

 

 

Բեթղեհեմ Արաբյան