Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

16.06.2017 թ

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»


Զինված խմբի գործով դատավորը մերժեց Ալումյանի միջնորդությունը ներկայացված Արթուր Վարդանյանի եւ Թութունջյանի փաստաբանների առնչությամբ


Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է աղմկահարույց զինված խմբի գործով դատավարությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրվա դատական նիստը կայացավ ընդհատումներով: Նախ ամբաստանյալ Շիրխանյանի համար շտապ օգնություն էր հրավիրվել, այնուհետեւ Շիրխանյանը եւ իր փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին նիստը նախագահող դատավոր Բեկթաշյանին, որը խորհդակցական սենյակում քննարկվելուց հետո մերժվեց:

Նիստի ընթացքում դատարանը ներկայացրեց ամբաստանյալներին իրենց իրավունքները ու պարտականությունները, անդրադարձավ նաեւ ամբաստանյալների պաշտպաններին:

Այստեղ, սակայն, եւս փաստաբան Հայկ Ալումյանը հանդես եկավ միջնորդությամբ, որպեսզի դատարանը ամբաստանյալ Արթուր Վարդանյանի շահերի ներկայացուցիչ հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը եւ նույն ամբաստանյալի փաստաբան, համատեղության կարգով նաեւ Անտոն Թութունջյանի փաստաբան Սիրանուշ Աղվալյանը այլեւս չներկայացնեն ամբաստանյալների շահերը` պատճառաբանությամբ, որ վեջիններս պաշտպանում երկու ամբաստանյալների, որոնց նախաքննական ցուցմունքները հակասել են մինյանց:

Խոսքի իրավունքով հանդես եկան երկու փաստաբաններն էլ:

 

Մասնավորապես, պարոն Բաղդասարյանը դիմելով դատարանին նկատեց. «Այ՛ո, նախաքննության ընթացքում ես ներկայացրել եմ պարոն Թութունջյանի շահերը առաջին հացաքննության ընթացքում, որովհետեւ պարոն Թութունջյանը բացարձակ ժխտել է իրեն մեղսագրվող արարքը: Դրանից հետո երբեւիցէ պաշտպան Լեւոն Բաղդասարյանը չի մասնակցել եւ չի ներկայացրել վերջինիս շահերը: Այսինքն տվյալ դեպքում փաստաբանը ներկայացրել է երկու անձանց շահերը, որովհետեւ բացարձակ հակասություն չի եղել նրանց ասածների միջեւ: Հետագայում, երբ ի հայտ եկավ այդ հակասությունը, ես եւ պարոն Թութունջյանը մեր հարաբերությունները դադարեցրեցինք: Այսինքն իմ գործընկերոջ ներկայացրած միջնորդությունը այս պահին իրավազուրկ է»:

 

Փաստաբան Սիրանուշ Աղվալյանը եւս հիմնավորեց Ալումյանի միջնորդության իրավազուրկ լինելը:

Դատարանը միջնորդությունը քննելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա հայտարարեց, որ միջնրդությունը ենթակա չէ բավարմանը եւ այն մերժեց: Նշելով, որ Ալումյանի միջնորդությունը կարող էր բավարարվել այն դեպքում, երբ պաշտպանյալները համաձայն լինեի ներկայացված միջնորդության հետ:

Իսկ տվյալ պարագայում թե՛ Արթուր Վարդանյանը, թե՛ Անտոն Թութունջյանը կտրականապես հրաժարվեցին փոխել իրենց շահերի ներկայացնող փաստաբաններին, նշելով, որ ցանկանում են, որ միայն իրենց ներկայացրած փաստաբանները ներկայացնեն իրենց շահերը դատավարության ընթացքում:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հաջորդ ութբաթ օրը, ժամը 11:00-ին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ