Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԳործԵԱՔԴ0292/02/15

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը `

23.03.2017թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Ն.Հովսեփյանի

քարտուղարությամբ` Ս.Արտաշեսյանի
մասնակցությամբ` հայցվորի ներկայացուցիչ` Գ.Մաթևոսյանի

 

Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ընդդեմ Դոնարա Շահենի Աղաջանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, 

Պ Ա Ր Զ Ե Ց
I
1. Գործի դատավարական նախապատմությունը.
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Դոնարա Շահենի Աղաջանյանի` 5.275.449 ՀՀ դրամ, որպես պատճառված վնաս բռնագանձելու պահանջի մասին:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Նախշքարյանի 02.02.2015թ. որոշմամբ այն ընդունվել է վարույթ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.02.2016 թվականի վճռով /դատավոր Զ.Նախշքարյան/, վճռվել է՝ 
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի հայցը մերժել:
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ից հօգուտ Դոնարա Աղաջանյանի բռնագանձել 250 000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար...»: 
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ բողոքը բավարարվել է: Բեկանվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.02.2016թ. թիվ ԵԱՔԴ/0292/02/15 քաղաքացիական գործով կայացված վճիռը և գործն ուղարկվել է նույն Դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
ՀՀ Վճռաբեկ դատարանի 01.06.2016թ. որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2016 թվականի որոշման դեմ Դոնարա Աղաջանյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Թիվ ԵԱՔԴ/0292/02/15 գործը 28.06.2016 թվականին մակագրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Հովսեփյանին, վերջինիս 01.07.2016թ որոշմամբ քաղաքացիական գործն ընդունել է վարույթ, և դատական նիստը նշանակվել է 07.10.2016 թվականին: 
Հակընդդեմ հայց չի ներկայացվել:


2. Հայցվորի դիրքորոշումը.
Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումով դատարանին հայտնել է, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ը հանդիսանում է «Երևանի թիվ 30 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը: Պատասխանող Դոնարա Շահենի Աղաջանյանը 2010 թվականից մինչև 2011 թվականի հոկտեմբեր ամիսը հանդիսացել է Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան 3 հասցեում գտնվող` Երևանի թիվ 30 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար:
Պատասխանողի պաշտոնավարման տարիներին մասնավորապես`
ա¤ 09.08.2010 թվականի թիվ 24 հրամանով աշխատանքից ազատվել է դպրոցի փոխտնօրեն և մաթեմատիկայի ուսուցչուհի Էլզա Բոլյանը,
բ¤ 18.08.2010 թվականի թիվ 25 հրամանով աշխատանքից ազատվել է ռուսաց լեզվի ուսուցչուհի Հրանուշ Մանուկյանը, 
գ¤ 18.08.2010 թվականի թիվ 26 հրամանով աշխատանքից ազատվել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Ռոստոմյանը:
Աշխատանքից ազատված մանկավարժները ներկայացրել են աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի բռնագանձման պահանջների մասին հայցեր, որոնց վերաբերյալ կայացվել են հետևյալ վճիռները:
ա¤ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Ռոստոմյանի հայցի մասով` թիվ ԵԱՔԴ/1700/02/10 քաղաքացիական գործով 12.04.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է, անվավեր է ճանաչվել «Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության` Անահիտ Ռոստոմյանի հետ 01.09.2006թ. կնքված թիվ 02 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 18.08.2010թ. թիվ 26 հրամանը և «Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պարտավորեցվել է հայցվոր Անահիտ Ռոստոմյանին վերականգնել նախկին աշխատանքում` «Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` որպես ուսուցչուհի:
«Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ Անահիտ Ռոստոմյանի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը:
«Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ ՀՀ Պետական բյուջեի բռնագանձվել է 8 000 /ութ հազար / ՀՀ Դրամ որպես պետական տուրք:
«Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ Պետական բյուջեի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարի 2 տոկոսը, որպես պետական տուրք:
բ¤ Հրանուշ Մանուկյանի հայցի մասով` թիվ ԵԱՔԴ/ 1630/02/10 քաղաքացիական գործով, 14.05.2012 թվականին կայացվել է վճիռ, ըստ որի` հայցը բավարարվել է, անվավեր է ճանաչվել «Երևանի N 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դ. Աղաջանյանի 18.08.2010թ. թիվ 25 հրամանը և «Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պարտավորեցրել է հայցվոր Հրանուշ Մանուկյանին վերականգնել նախկին աշխատանքում` «Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` որպես ուսուցչուհի:
«Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ Հրանուշ Մանուկյանի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը:
«Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ ՀՀ Պետական բյուջեի բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ որպես պետական տուրք:
«Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ Պետական բյուջեի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարի 2 տոկոսը, որպես պետական տուրք:
գ¤ Էլզա Բոլյանի հայցի մասով` թիվ ԵԱՔԴ/1640/02/10 քաղաքացիական գործով, 07.06.2012 թվականի վճռով` հայցը բավարարվել է, անվավեր է ճանաչվել «Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դ. Աղաջանյանի 18.08.2010թ. թիվ 24 հրամանը և «Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պարտավորեցվել է հայցվոր Էլզա Բոլյանի վերականգնել նախկին աշխատանքում` «Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում` որպես ուսուցչուհի:
Վճռվել է նաև «Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ Էլզա Բոլյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը:
«Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ Պետական բյուջեի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարի 2 տոկոսը, որպես պետական տուրք:
«Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ ՀՀ Պետական բյուջեի բռնագանձել 6 000 /վեց հազար/ ՀՀ Դրամ որպես առաջին և վերաքննիչ դատարանների համար ոչ գույքային բնույթի պահանջով հաշվարկված պետական տուրքի գումար:
«Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ Էլզա Բոլյանի բռնագանձել 8 000 /ութ հազար/ ՀՀ Դրամ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՀՀ Կրթության և գիտության նախարարի 24.10.2014 թվականի թիվ 01/10/13238-14 գրությամբ համալսարանին առաջարկվել է նախկին տնօրենի դեմ վնասի վերականգնման չափով ներկայացնել ռեգրեսիվ հայց, որին կից ներկայացվել է ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության առաջարկությունը` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ, 1074-րդ հոդվածների համաձայն հետադարձ պահանջ ներկայացնել նախկին տնօրենի դեմ:
Վերոհիշյալ վճիռների կատարման հիմքով, Էլզա Բոլյանը, Հրանուշ Մանուկյանը, Անահիտ Ռոստոմյանը վերականգնվել են իրենց նախկին աշխատանքում և նրանց համար հաշվարկվել, վճարվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար այդ թվում.
էլզա Բոլյանի համար հաշվարկվել է 1 836.881 ՀՀ դրամ (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը և պարտադիր վճարները) որպես հարկադիր պարապուրդի գումար և դրա դիմաց հաշվարկված գործատուի կողմից վճարվող սոցիալական վճար՝ 105844 ՀՀ դրամ: Ինչպես նաև էլզա Ալբերտի Բոլյանին վճարվել է 8 000 ՀՀ դրամ, որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: ՀՀ պետական բյուջե վճարվել է 6 000 ՀՀ դրամ որպես առաջին և վերաքննիչ դատարանների համար ոչ գույքային բնույթի պահանջով հաշվարկված պետական տուրքի գումար, 2% հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը՝ որպես պետական տուրք /91 844 ՀՀ դրամ/ և 5 000 ՀՀ դրամ ԴԱՀԿ:
Հրանուշ Մանուկյանի համար հաշվարկվել է 1 518 333 ՀՀ դրամ (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը և պարտադիր վճարները) որպես հարկադիր պարապուրդի գումար և դրա դիմաց հաշվարկված գործատուի կողմից վճարվող սոցիալական վճար՝ 89 917 ՀՀ դրամ: ՀՀ պետական բյուջե վճարվել է 4 000 ՀՀ դրամ որպես պետական տուրքի գումար, 2% հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը՝ որպես պետական տուրք /30 367 ՀՀ դրամ/ և 5 000 ՀՀ դրամ ԴԱՀԿ:
Անահիտ Ռոստոմյանի համար հաշվարկվել է 1 446 040 ՀՀ դրամ (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը և պարտադիր վճարները) որպես հարկադիր պարապուրդի գումար և դրա դիմաց հաշվարկված գործատուի կողմից վճարվող սոցիալական վճար՝ 86 302 ՀՀ դարմ:
ՀՀ պետական բյուջե վճարվել է 8 000 ՀՀ դրամ որպես պետական տուրքի գումար, 2% հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը՝ որպես պետական տուրք /28 921 ՀՀ դրամ/ և 5 000 ՀՀ դրամ ԴԱՀԿ:
Այսինքն` համալսարանին պատճառվել է ընդհանուր առմամբ 5 275 449 ՀՀ դրամ գումար:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետական կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ 
1. Անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
2. Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1074 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Այլ անձի (աշխատողի` ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցներ վարելիս և այլն) պատճառած վնասը հատուցած անձը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով, եթե այլ չափ սահմանված չէ օրենքով:
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ,Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբե:
ՀՀ Վճռաբեկ դատարանը 2011 թվականի մարտի 4-ին քննված թիվ ԵԱԴԴ/1284/02/09 Քաղաքացիական գործով «վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները» հատվածում շարադրել է.
«Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է 
ա/ պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, 
բ/ վնասների առկայությունը, 
գ/ վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին, թիվ ՀՔԴ 3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Ընդ որում, քննարկվող պարագայում օրենսդրի կողմից ամրագրվել է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի որ ենթադրյալ վնաս պատճառած անձն է կրում իր մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը, որի ապացուցումն էլ վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց»:
ա/ պարտապանի ոչ օրինաչափ վարքագիծը.
Պատասխանող Դոնարա Շահենի Աղաջանյանը 2010 թվականից մինչև 2011 թվականի հոկտեմբեր ամիսը հանդիսացել է Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան 3 հասցեում գտնվող՝ Երևանի թիվ 30 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար:
Դոնարա Աղաջանյանի պաշտոնավարման տարիներին, մասնավորապես՝
ա) 09.08.2010 թվականին թիվ 24 հրամանով աշխատանքից ազատվել է դպրոցի փոխտնօրեն և մաթեմատիկայի ուսուցչուհի Էլզա Բոլյանը,
բ) 18.08.2010 թվականի թիվ 25 հրամանով աշխատանքից ազատվել է՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի Հրանուշ Մանուկյանը,
գ) 18.08.2010 թվականի թիվ 26 հրամանով աշխատանքից ազատել է՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Ռոստոմյանը:
Աշխատանքից ազատված մանկավարժները ներկայացրել են՝ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի բռնագանձման պահանջների մասին հայցեր:
Վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ):
Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
Վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) և առաջացած հետևանքի` վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսևորվել թե՛ դիտավորության, և թե՛ անզգուշության ձևով: Ընդ որում, վնասի հատուցման հարաբերություններում գործում է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի դեռ վերջինս չի ապացուցել վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայությունը: Օրենքով նախատեսված դեպքերում պատճառված վնասի համար պատասխանատվությունը կարող է վրա հասնել նաև վնաս պատճառող անձի մեղքի բացակայության պարագայում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածով սպառիչ թվարկված են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերը և կարգը:
Դոնարա Աղաջանյանի կողմից կայացված ազատման հրամաններն անվավեր ճանաչվելու պարագայում ակնհայտ է վերջինիս ոչ օրինաչափ վարքագիծը և նրա կողմից կայացված ազատման հրամանները չեն համապատասխանել գործող օրենսդրության պահանջներին, հետևաբար և այդ հիմքով ճանաչվել են անվավեր, իսկ որպես հետևանք աշխատանքից ազատված աշխատողներն ստացել են հարկադիր պարապուրդի գումար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Վերոգրյալից ակնհայտ է, որ Դոնարա Աղաջանյանի կողմից արձակված ազատման հրամանների՝ գործող օրենսդրությանը հակասելու փաստը հաստատվել է օրինական ուժ ստացած դատական ակտերով:
բ/ վնասների առկայություն.
Դոնարա Աղաջանյանի կողմից կայացված վերոթվարկյալ հրամանների դատական կարգով վիճարկման արդյունքում կայացվել են վճիռներ, որոնց հիման վրա:
Էլզա Բոլյանի համար հաշվարկվել է և վճարվել է 1.836.881 ՀՀ դրամ:
Հրանուշ Մանուկյանի համար հաշվարկվել և վճարվել է 1.518.333 ՀՀ դրամ:
Անահիտ Ռոստոմյանի համար հաշվարկվել և վճարվել է 1.446.040 ՀՀ դրամ:
գ/ վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը.
Դոնարա Աղաջանյանի կողմից կայացված ազատման հրամանների հետևանքով արձակված վճիռների արդյունքում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ը հարկադրված է եղել վճարել հարկադիր պարապուրդի գումարներ՝ չկատարված աշխատանքի համար, իսկ այդ նույն ժամանակահատվածում ազատված աշխատողներին փոխարինող և նրանց գործառույթներն իրականացնող այլ աշխատողներին հաշվարկել և վճարել է աշխատավարձ, մասնավորապես՝
«Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դոնարա Աղաջանյանը՝
ա) 09.08.2010 թվականի թիվ 24 հրամանով Էլզա Բոլյանին ազատել է փոխտնօրենի և մաթեմատիկայի ուսուցչուհու աշխատատեղից և 20.08.2010 թվականի թիվ 31 հրամանով 25.08.2010 թվականից որպես ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն է նշանակել Նազիկ Կոլոլյանին:
բ) 18.08.2010 թվականի թիվ 25 հրամանով Հրանուշ Մանուկյանին ազատել է ռուսաց լեզվի ուսուցչուհու աշխատատեղից և 31.08.2010 թվականի թիվ 46 հրամանով ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ է նշանակել Նաիրա Դավթյանին:
գ) 18.08.2010 թվականի թիվ 26 հրամանով Անահիտ Ռոստոմյանին ազատել է հայոց լեզու և գրականության ուսուցչուհու աշխատատեղից և 30.08.2010 թվականի թիվ 36 հրամանով հայոց լեզու և գրականության ուսուցիչ է նշանակել Անուշիկ Հունանյանին:
ՀՀ կրթության պետական տեսչության պետ Խ.Մուրադյանի 18.09.2010 թվականի թիվ 01/242/9313-10 գրությամբ ներկայացվել է աշխատանքից ազատված ուսուցիչների դիմումների քննարկման արդյունքները և նշվել է, որ վերջինիս տրվում է կատարման համար պարտադիր հանձնարարական:
18.09.2010 թվականին ՀՀ կրթության պետական տեսչության պետ Խ.Մուրադյանի կողմից թիվ ԿՊՏ-148/դ եյքով Դոնարա Աղաջանյանին հանձնարարվել է՝ տառացի մեջբերում՝ 
«1. Մինչև 2010թ. հոկտեմբերի 1-ը Հրանուշ Մանուկյանին, Էլզա Բոլյանին, Անահիտ Ռոստոմյանին և Կարինե Հովհաննիսյանին սահմանված կարգով վերականգնել իրենց նախկին աշխատանքներում:
…Հանձնարարականի կատարման մասին տեղեկացնել ՀՀ կրթության պետական տեսչություն մինչև 2010թ. հոկտեմբերի 15-ը» մեջբերման ավարտ:
Վերոգրյալից ակնհայտ է, որ Դոնարա Աղաջանյանն ուղղակի չի կատարել իր վերադասի կողմից տրված հանձնարարականը:
Խնդրեց Դոնարա Շահենի Աղաջանյանից հօգուտ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի բռնագանձել` 5.275.449 ՀՀ դրամ, որպես պատճառված վնաս:
Միաժամանակ անդրադառնալով Պատասխանողի կողմից ներկայացված առարկություններին հայտնեց, որ Պատասխանողն իր առարկությունում նշել է.
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Լիազորված պետական մարմինը`
ա) պետական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
բ) իրականացնում է պետական կազմակերպության գործունեության վերահսկողությունը.
գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում պետական կազմակերպության գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
Այնուհետև վկայակոչել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը, որը կարծում է որևէ կապ չունի սույն իրավահարաբերության հետ:
Նշված իրավանորմի կիրառելիության համար նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը մեջբերում է կատարել նաև սույն գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2016թ, որոշումից, որում արձանագրվել է, «Այս առումով դատարանը փաստում է, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, որը հանդիսանում է «Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի լիազորված մարմինը կարող էր ուժը կորցրած ճանաչել գործադիր մարմնի, այն է` Դոնարա Աղաջանյանի կողմից ընդունված ակտերը, ինչը վերջինս չի կատարել»:
Մինչդեռ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38 հոդվածի համաձայն՝ 
1. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:
3. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով:
Նույն օրենսգրքի 263 հոդվածի համաձայն՝ Աշխատանքային վեճը աշխատողի կամ տվյալ գործատուի հետ նախկինում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված աշխատողի և գործատուի միջև տարաձայնությունն է, որն առաջանում է կամ առաջացել է աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, ներքին իրավական ակտերով, աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված իրավունքների և պարտականությունների կատարման ժամանակ:
Նույն օրենսգրքի 265 հոդվածի համաձայն՝ Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են:
Ակնհայտ է, որ որևէ կերպ Կրթության և գիտության նախարարությունը իրավասու չէ մտնել Գործատու տնօրենի և աշխատողի փոխհարաբերությունների մեջ, առավել ևս անվավեր ճանաչել ազատման հրաման, իսկ հետո նշանակել հարկադիր պարապուրդ, և հրամայեր վճարել այդ պարապուրդը, քանի դեռ դատական կարգով չի վիճարկվել այդ հրամանը և գործի քննության ըթնացքում չի պարզվել հրամանի հակաիրավական լինելը, և ի վերջո օրինական ուժ ստացած դատական ակտով չի հաստատվել այն:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
Եթե շարժվեն այդ տրամաբանությամբ, իսկ ինչպես էր Կրթության և գիտության նախարարությունը որոշելու տնօրենի հրամանի իրավաչափությունը, երբ նույնիսկ 1-ին ատյանի դատարաններում երեք գործերով էլ դատարաններն են անգամ վճիռ կայացրել տնօրենի՝ Դոնարա Աղաջանյանի օգտին:
Ելնելով վերոգրյալից խնդրեց հայցը բավարարել ամբողջությամբ:


3. Պատասխանողի դիրքորոշումը.
Պատասխանողի ներկայացուցիչը, հայցի դեմ առարկել է, և դատարանին հայտնել, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին:
Մասնավորապես վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քադաքացիական գործով վճռաբեկ դատարանի 13.02.2009թվականի որոշումը):
Վերը նշված դիրքորոշման հիմքի վրա վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը։ Մասնավորապես, դատարանները նախ և առաջ պետք է որոշեն այն իրավական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում։ Իրավական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությանն էլ կկազմի ապացուցման առարկան։ Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը և դրանից հետո միայն որոշում հայցը բավարարվելու կամ մերժվելու հարցը։
Վնասի հատուցման գործերով փաստերի իրավական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական, ինչպես նաև դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավական փաստերը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի և 1058-րդ հոդվածի կանոնակարգումներից հետևում Է, որ վնասի հատուցման գործերով ապացուցման առարկան են կազմում իրավական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը։
գ ոչ օրինաչափ վարքագիծը /գործողություն կամ անգործություն/
գ վնաս պատճառող անձի առկայությունը
գ պատճառված վնասի առկայությունը
գ վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը
գ պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև /տես՝ ՀՀ Գլխավոր դատախազությունն ընդդեմ Արթուր Փայտյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին թիվ ԵԿԴ/0268/02/10 քադաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը/:
Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման /Վճռաբեկ դատարանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 որոշում/:
Միաժամանակ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից՝ հայցվորի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ա ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով, կրում է պատասխանող կողմը /,Սասնա-Մանանաե ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի՝ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009թ. թիվ ԵՔԴ/0086/02/08 որոշում/:
Դոնարա Աղաջանյանի մեղքի բացակայությունը հիմնավորվում է նրանով, որ աշխատակիցներին աշխատանքից ազատելու իրավունք Դոնարա Աղաջանյանը ունեցել է օրենքով և գործել է իր իրավասության շրջանակում և թույլ չի տվել պաշտոնական դիրքի չարաշահում և չի շրջանցել իր լիազորությունները։
Ավելին, այն ընկերությունը, որի աշխատողն /տնօրեն/ է հանդիսացել Դոնարա Աղաջանյանը, ունեցել է օրենքով սահմանված վերահսկողություն իրականացնող մարմին, որը տվյալ պարագայում հանդիսացել է Երևան համայնքը, ի դեմս համապատասխան գործառույթ իրականացնող վարչության։
Աշխատակիցներին աշխատանքից ազատելու փաստի մասին Ընկերության վերահսկողություն իրականցնող մարմինը տեղյակ է եղել և ակնհայտ ոչ իրավաչափ գործելակերպի պարագայում լիազոր մարմինն իրավունք ուներ իր վերահսկողական ֆունկցիաների շրջանակում վերացնել Դոնարա Ադաջանյանի կողմից կայացված անհատական իրավական ակտերը, ինչը չի կատարել:
Գտնում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, որը հանդիսանում է «Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի լիազորված մարմինը կարող էր ուժը կորցրած ճանաչել գործադիր մարմնի, այն է՝ Դոնարա Ադաջանյանի կողմից ընդունված ակտերը, ինչը վերջինս չի կատարել:
Նման դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 15.04.2016թ, որոշմամբ, որում արձանագրվել է, որ «ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, որը հանդիսանում է «Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի լիազորված մարմինը կարող էր ուժը կորցրած ճանաչել գործադիր մարմնի, այն է` Դոնարա Աղաջանյանի կողմից ընդունված ակտերը, ինչը վերջինս չի կատարել»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի բովանդակությունից բխում է, որ վնասն առկա է այն դեպքում, երբ՝ խախտված իրավունքի վերականգնման համար անձը կատարել է կամ պետք է կատարի ծախսեր, անձի գույքը կրել է վնասվածք կամ կորուստ:
Սույն պարագայում Հայցվորն առնվազն պետք է ապացուցեր հետևյալ հանգամանքները, նախ որ վճարված գումարը հանդիսացել է կազմակերպության սեփականությունը և այն, որ կազմակերպության գույքը կրել է կորուստ։
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-իև կետի համաձայն. 1. Պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կոդմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-իև կետի համաձայն. 1. Պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կոդմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետի համաձայն.
1. Ուսումնական հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են պետական բյուջեից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից։
2. Ուսումնական հաստատություններին պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Պետական կազմակերպություններն իրենց աշխատակիցների համար վճարվելիք գումարները ստանում են պետական բյուջեից, իսկ պետական բյուջեի ֆինանսական միջոցները տնօրինում է ՀՀ կառավարությունը։
Եթե Հայցվորը նշում է, որ կազմակերպությունը երեք անձի համար վճարել է հարկադիր պարապուրդի գումար, ապա պետք է հիմնավորեր, որ տվյալ վճարված գումարները հանդիսացել են կազմակերպության սեփականությունը։
Հայցվորը պետք է ապացուցեր նաև, որ վճարված գումարների արդյունքում կազմակերպության գույքը կրել է կորուստ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրել է ներկայացված հայցը մերժել, և հայցվորից հօգուտ պատասխանողի բռնագանձել 250.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճար:


II

1. Գործի փաստերը.
Հայցադիմումի լուծման համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Համաձայն 10.08.2010 թվականի «Երևանի թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Դ.Աղաջանյանի թիվ 24 հրամանի Էլզա Բոլյանն ազատվել է աշխատանքից (գ. թ. 120):
2. Համաձայն 19.08.2010 թվականի «Երևանի թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Դ.Աղաջանյանի թիվ 26 հրամանի` Անահիտ Ռոստոմյանն ազատվել է աշխատանքից (գ. թ. 124):
3. Համաձայն 19.08.2010 թվականի «Երևանի թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Դ.Աղաջանյանի թիվ 25 հրամանի Հրանուշ Մանուկյանն ազատվել է աշխատանքից(գ. թ. 122):
4. Համաձայն 18.10.2011 թվականի ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 314-Ա1 հրամանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 19-ից դադարեցվել է «թիվ 30 ավագ» դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Դոնարա Շահենի Աղաջանյանի լիազորությունները տնօրենի պաշտոնում /լուծելով 17.01.2011թ. թիվ 13 ժամկետային աշխատանքային պայմանագիրը/՝ հիմքի վերացման պատճառով (գ. թ. 138):
5. Համաձայն Դոնարա Աղաջանյանի աշխատանքային գրքույկից քաղվածքի` 17.01.2011 թվականին Դոնարա Աղաջանյանը նշանակվել է «Երևանի թիվ 30 ավագ դպրոցի տնօրեն»-ի պաշտոնում, 19.10.2011 թվականին դադարեցվել է տնօրենի լիազորությունները և լուծվել է 17.01.2011 թվականին կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը:
6. Համաձայն ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1630/02/10 քաղաքացիական գործով ըստ հայցի Հրանուշ Մանուկյանի ընդդեմ «Երևանի թիվ 30» ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատման պարապուրդի աշխատավարձի վճարման պահանջների մասին, 14.05.2012թ. օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել «Երևանի թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դ.Աղաջանյանի 18.08.2010 թվականի թիվ 25 հրամանը (գ. թ. 79-89):
7. Համաձայն ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1700/02/10 քաղաքացիական գործով ըստ հայցի Անահիտ Ռոստոմյանի ընդդեմ «Երևանի թիվ 30» ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատման պարապուրդի աշխատավարձի վճարման պահանջների մասին, 12.04.2012թ. օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել «Երևանի թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի հայցվոր Անահիտ Ռոստոմյանի հետ 01.09.2006թ. կնքված թիվ 02 աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատանքից ազատելու մասին 18.08.2010թ. թիվ 26 հրամանը (գ. թ. 90-102):
8. Համաձայն ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1640/02/10 քաղաքացիական գործով ըստ հայցի Էլզա Բոլյանի ընդդեմ «Երևանի թիվ 30» ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի՝ հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար վճարելու պահանջների մասին, 07.06.2012թ. օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել «Երևանի թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դ.Աղաջանյանի 09.08.2010 թվականի թիվ 24 հրամանը (գ. թ. 103-118): 
Երեք օրինական ուժի մեջ մտած վճիռների հիման վրա հայցվորներին վերադարձվել է պարապուրդի ամբողջ գումարը:
9. Համաձայն 01.06.2012թ-ին տրված հարկադիր պարապուրդի վճարման թիվ թիվ 1 հաշվարկի՝ Անահիտ Ռոստոմյանի 08.2009-07.2010թթ ընթացքում հարկադիր պարապուրդի գումարը` կազմել է 1 446 040 ՀՀ դրամ (գ. թ. 17):
10. Համաձայն 21.06.2012թ-ին տրված հարկադիր պարապուրդի վճարման թիվ թիվ 2 հաշվարկի՝ Հրանուշ Մանուկյանի 08.2009-07.2010թթ ընթացքում հարկադիր պարապուրդի գումարը` կազմել է 1 518 333 ՀՀ դրամ (գ. թ. 16): 
11. Համաձայն 10.07.2012թ-ին տրված հարկադիր պարապուրդի վճարման թիվ թիվ 3 հաշվարկի՝ Էլզա Բոլյանի 08.2009-07.2010թթ ընթացքում հարկադիր պարապուրդի գումարը` կազմել է 1 836 881 ՀՀ դրամ (գ. թ. 18):
12. Համաձայն 08.09.2014 թվականի ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի թիվ 04/10/10449-14 ՀՀ կրթության և գիտության նախարարության ավագ դպրոցների տնօրեններին ուղղված գրության՝ պահանջվել է ՀՀ ԿԳ նախարարություն ներկայացնել աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար գումար վճարելու վերաբերյալ 2012-2014թթ. հարուցված հայցերի, կայացված դատական ակտերի և փաստացի վճարված գումարների, այդ թվում՝ նախկին աշխատանքում վերականգնելու կամ վերականգնելու անհնարինության դեպքերի մասին տեղեկատվություն՝ կցելով հայցերը բավարարելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պատճենները (գ. թ. 10):
13. Համաձայն ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի 16.10.2014 թվականի ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար պարոն Մ.Ղազարյանին ուղղված թիվ 5/51775-14 գրության՝ նշվել է, որ Հրանուշ Մանուկյանի, Էլզա Բոլոյանի, Անահիտ Ռոստոմյանի նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին Երևանի թիվ 30 ավագ դպրոցի դեմ հարուցված հայցերը բավարարվել են և հայցվորներին վճարվել են համապատասխանաբար՝ 1 177 116 ՀՀ դրամ, 1 442 398 ՀՀ դրամ և 1 121 451 ՀՀ դրամ՝ որպես հարկադիր պարապուրդի գումարներ: Նշված դատական ակտերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հայցերը բավարարելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարները վճարելու հիմքում դրվել են հայցվորներին աշխատանքից ազատելու մասին տնօրենի ոչ իրավաչափ գործողությունները:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի թիվ 30 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի հիմնադիր լիազորված պետական մարմինը ՀՀ ԿԳ նախարարությունն է, առաջարկել է հետամուտ լինել ՊՈԱԿ-ի կողմից նախկին տնօրենի դեմ ռեգրեսիվ պահանջ ներկայացնելուն: (գ. թ. 13-15):
14. Համաձայն 24.10.2014թ. ՀՀ ԿԳ նախարարության նախարար Արմեն Աշոտյանի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր Մ. Նարիմանյանին ուղղված N 01/10/13238-14 գրության` հայտնվել է, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն առաջարկել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1074-րդ հոդվածների համաձայն հետադարձ պահանջ ներկայացնել «Երևանի թիվ 30 ավագ» դպրոց ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի դեմ: Նշվել է նաև, որ, քանի որ «Երևանի թիվ 30 ավագ» դպրոց ՊՈԱԿ-ը ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի թիվ 865-Ն որոշմամբ միացման ձևով վերակազմակերպվել է՝ միացվելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանե ՊՈԱԿ-ին՝ առաջարկել է նախկին տնօրենի դեմ ՊՈԱԿ-ին հասցված վնասի չափով ներկայացնել ռեգրեսիվ պահանջ (գ. թ. 11):
15. Համաձայն 16.10.2015 թվականին Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի գլխավոր հաշվապահի կողմից հաստատված տեղեկանքի՝ Դոնարա Աղաջանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում հաշվարկված հարկադիր պարապուրդի և տուրքերի հաշվարկի 18.08.2010-19.10.2011թթ. ժամանակահատվածի համար կազմել է՝ Հրանուշ Մանուկյանի համար՝ 945 868 ՀՀ դրամ, Անահիտ Ռոստոմյանի համար՝ 985 283 ՀՀ դրամ, Էլզա Բոլյանի համար՝ 1 193 001 ՀՀ դրամ, ընդհանուրը՝ 3 124 152 ՀՀ դրամ (գ. թ. 139):
16. Համաձայն 16.10.2015 թվականին Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի գլխավոր հաշվապահի կողմից հաստատված տեղեկանքի՝ Դոնարա Աղաջանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում հաշվարկված հարկադիր պարապուրդի և տուրքերի հաշվարկի ամբողջ ժամանակահատվածի համար կազմել է՝ Հրանուշ Մանուկյանի համար՝ 1 647 617 ՀՀ դրամ, Անահիտ Ռոստոմյանի համար՝ 1 574 263 ՀՀ դրամ, Էլզա Բոլյանի համար՝ 2 053 569 ՀՀ դրամ, ընդհանուրը՝ 5 275 449 ՀՀ դրամ (գ. թ. 140):
17. Համաձայն 18.09.2010 թվականին ՀՀ կրթության պետական տեսչության պետ Խ.Մուրադյանի գրության` Դոնարա Աղաջանյանին հանձնարարվել է մինչև 2010թ. հոկտեմբերի 1-ը Հրանուշ Մանուկյանին, էլզա Բոլյանին, Անահիտ Ռոստոմյանին և Կարինե Հովհաննիսյանին սահմանված կարգով վերականգնել իրենց նախկին աշխատանքներում։
...Հանձնարարականի կատարման մասին տեղեկացնել ՀՀ կրթության պետական տեսչություն մինչև 2010թ. հոկտեմբերի 15-ը:
18. Համաձայն «Փաստաբանական գրասենյակ» Լեվ Գրուպ ՍՊԸ, ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի, որը գործում է կանոնադրության համաձայն /կատարող/, մյուս կողմից Դոնարա Շահենի Աղաջանյանի /պատվիրատու/, միջև 03.04.2015 թվականին կնքված ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ՓԳ-15-06/ԼԳ պայմանագրի 1.1 կետի` կատարողը պարտավորվում է պատվիրատուի հանձնարարությամբ լինել վերջինիս շահերի ներկայացուցիչը պետական և ոչ պետական հիմնարկ ձեռնարկություններում, դատական ատյաններում՝ կապված Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/0292/02/15 քաղաքացիական գործի հետ, կատարել խորհրդատվություն և հետևյալ ծառայությունները՝ դատական պաշտպանություն ընդհանուր իրավասության դատարանում…: Պայմանագրի 1.2 կետի համաձայն պատվիրատուն պարտավոր է վճարել կատարված ծառայություններ համար, իսկ 3.1 կետի համաձայն՝ պայմանագրի գինը 1.1.1 կետով սահմանված ծառայության համար կազմում է 250 000 ՀՀ դրամ:


2. Կիրառելի իրավունքները.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3, 17, 290, 436, 437, 1058, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47, 48, 49 հոդվածներ:

3. Դատարանի պատճառաբանությունները և իրավական վերլուծությունները.
Ուսումնասիրելով քաղաքացիական գործի նյութերը, գնահատելով դրանք, գտնում է, որ հայցն անհիմն է և ենթակա մերժման` հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն գործի փաստերի համաձայն 10.08.2010 թվականի «Երևանի թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Դ.Աղաջանյանի թիվ 24 հրամանով Էլզա Բոլյանն ազատվել է աշխատանքից, 19.08.2010 թվականի «Երևանի թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Դ.Աղաջանյանի թիվ 26 հրամանով Անահիտ Ռոստոմյան ազատվել է աշխատանքից, իսկ համաձայն 19.08.2010 թվականի «Երևանի թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Դ.Աղաջանյանի թիվ 25 հրամանի` Հ.Մանուկյանը ազատվել է աշխատանքից: Էլզա Բոլյանը, Ա.Ռոստոմյանը և Հ.Մանուկյանն իրենց աշխատանքից ազատելու մասին հրամաններն անվավեր ճանաչելու և պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջի մասին հայց են ներկայացրել դատարանը, որոնք օրինական ուժի մեջ մտած վճռիներով բավարարվել են:
Գործի քննությամբ հիմնավորվեց նաև, որ ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի` 16.10.2014 թվականի թիվ 5/51775-14 գրությամբ՝ ուղղված ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ.Ղազարյանին, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Հրանուշ Սարգսյանի, Էլզա Բոլոյանի, Անահիտ Ռոստոմյանի նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին Երևանի թիվ 30 ավագ դպրոցի դեմ հարուցված հայցերը բավարարվել են և հայցվորներին վճարվել են համապատասխանաբար՝ 1 177 116 ՀՀ դրամ 1 442 398 ՀՀ դրամ և 1 121 451 ՀՀ դրամ՝ որպես հարկադիր պարապուրդի գումարներ, և, որ նշված դատական ակտերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հայցերը բավարարելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարները վճարելու հիմքում դրվել են հայցվորներին աշխատանքից ազատելու մասին տնօրենի ոչ իրավաչափ գործողությունները, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի թիվ 30 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի հիմնադիր լիազորված պետական մարմինը ՀՀ ԿԳ նախարարությունն է, առաջարկել է հետամուտ լինել ՊՈԱԿ-ի կողմից նախկին տնօրենի դեմ ռեգրեսիվ պահանջ ներկայացնելուն:
24.10.2014թ. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը թիվ 01/10/13238-14 գրությունն է ուղղել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր պարոն Մ. Նարիմանյանին, որով հայտնվել է, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն առաջարկել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1074-րդ հոդվածների համաձայն հետադարձ պահանջ ներկայացնել «Երևանի թիվ 30 ավագ» դպրոց ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի դեմ: Նշվել է նաև, որ, քանի որ Երևանի թիվ 30 ավագ դպրոց ՊՈԱԿ-ը ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի թիվ 865-Ն որոշմամբ միացման ձևով վերակազմակերպվել է՝ միացվելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին՝ առաջարկել է նախկին տնօրենի դեմ ՊՈԱԿ-ին հասցված վնասի չափով ներկայացնել ռեգրեսիվ պահանջ:
Սույն գործի փաստերի համաձայն դեռևս 18.09.2010 թվականի թիվ 01/242/9313-10 գրությամբ ՀՀ կրթության պետական տեսչության պետ Խ.Մուրադյանը, գրություն է ուղղել Դոնարա Աղաջանյանին, որով Դոնարա Աղաջանյանին հանձնարարվել է մինչև 2010թ. հոկտեմբերի 1-ը Հրանուշ Մանուկյանին, էլզա Բոլյանին, Անահիտ Ռոստոմյանին և Կարինե Հովհաննիսյանին սահմանված կարգով վերականգնել իրենց նախկին աշխատանքներում։
...Հանձնարարականի կատարման մասին տեղեկացնել ՀՀ կրթության պետական տեսչություն մինչև 2010թ. հոկտեմբերի 15-ը: 
Դիմելով դատարան, և հայցապահանջի հիմքում դնելով, այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից արձակված ազատման հրամանների գործող օրենսդրությանը հակասելու փաստը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով, որ նշված վճիռների արդյունքում հաշվարկվել և Հրանուշ Մանուկյանին, Էլզա Բոլոյանին, Անահիտ Ռոստոմյանին վճարվել են համապատասխանաբար՝ 1 177 116 ՀՀ դրամ, 1 442 398 ՀՀ դրամ և 1 121 451 ՀՀ դրամ՝ որպես հարկադիր պարապուրդի գումարներ, իսկ պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վկասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը հիմնավորվել է նրանով, որ հայցվորը հարկադրված է եղել վճարելու ոչ միայն վերը նշված անձանց հարկադիր պարապուրդի գումարները, չկատարված աշխատանքի դիմաց, այլ նաև այն աշխատողներին, ովքեր փոխարինել են նրանց, և նաև այն, որ պատասխանողը չի կատարել իր վերադասի 18.09.2010թ. թիվ 01/242/93/13-1 հանձնարարականի պահանջները և չի վերականգնել նրանց աշխատանքում, և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17, 1058, 1074 հոդվածները, խնդրել է Դոնարա Շահենի Աղաջանյանից հօգուտ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի բռնագանձել` 5.275.449 ՀՀ դրամ, որպես պատճառված վնաս:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասի՝ այլ անձի (աշխատողի` ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցներ վարելիս և այլն) պատճառած վնասը հատուցած անձը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով, եթե այլ չափ սահմանված չէ օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
ՀՀ վճռաբեկ դատարանը, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող իր սահմանադրական լիազորությունն իրականացնելիս, անդրադարձել է վկայակոչված հոդվածների միատեսակ կիրառության հարցին և հանգել հետևության այն մասին, որ վնասի հատուցման համար պարտադիր պայմաններն են` իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը:
Վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: Վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) և առաջացած հետևանքի` վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսևորվել թե՛ դիտավորության, և թե՛ անզգուշության ձևով: Ընդ որում, վնասի հատուցման հարաբերություններում գործում է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի դեռ վերջինս չի ապացուցել վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայությունը: Օրենքով նախատեսված դեպքերում պատճառված վնասի համար պատասխանատվությունը կարող է վրա հասնել նաև վնաս պատճառող անձի մեղքի բացակայության պարագայումե (ՀՀ ՎԴ 2013 թվականի հոկտեմբերի 04-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 որոշումը):
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, դրանցից յուրաքանչյուրի մասով ապացուցման բեռի բաշխմանը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի (Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Միաժամանակ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից` հայցվորի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով, կրում է պատասխանող կողմը /«Սասնա-Մանանա» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009թ. թիվ ԵՔԴ/0086/02/08 որոշում/:
Նշված կանոնների համաձայն, հայցվորը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի ուժով, ի թիվս այլ փաստերի, պարտավոր է ապացուցեր վնասի առկայությունը, վնասի չափը, այն հանգամանքը, որ վնասը պատճառվել է պատասխանողի գործողությունների հետևանքով, վնասի և վերջինիս գործողությունների պատճառահետևանքային կապը, ընդ որում ամբողջ գումարի մասով՝ թե Դոնարա Աղաջանյանի պաշտոնավարման ընթացքում և թե դրանից հետո: 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականություն կրող կողմը:
Նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի և 2-րդ կետի բ/ և գ/ ենթակետերի համաձայն. 1. Լիազորված պետական մարմինն իրականացնում է պետական կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար:
Հիմնադրի որոշմամբ լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, կարող են փոխանցվել համայնքի ղեկավարին կամ այլ մարմնի: 
2. Լիազորված պետական մարմինը`
բ) իրականացնում է պետական կազմակերպության գործունեության վերահսկողությունը.
գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում պետական կազմակերպության գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն. 1. Պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը, որին նշանակում և ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
Պետական կազմակերպության գործադիր մարմինն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, պետական կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է պետական կազմակերպության գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, պետական կազմակերպության կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի դ/ կետի համաձայն. Պետական կազմակերպության գործադիր մարմինը` աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում պետական կազմակերպության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն. 
2. Ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը, որը ընտրվում (նշանակվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
Վերը նշված նորմերից բխում է, որ Կազմակերպության գործադիր մարմինը` տնօրենը, բացառիկ իրավասություն ունի կազմակերպության աշխատակիցներին աշխատանքից ազատելու հարցում: Հետևաբար սույն գործով պատասխանողը գործել է իր իրավասության շրջանակում, թույլ չի տվել պաշտոնական դիրքի չարաշահում, որպիսի պայմաններում բացակայում է վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից մեկը` պատասխանողի ոչ օրինաչափ գործողությունը /ոչ օրինաչափ վարքագիծը/:
Վերը նշված հոդվածների բովանդակությունից բխում է նաև, որ տնօրենի կողմից իրականացված գործունեությունը մշտապես գտնվում է լիազոր պետական մարմնի անմիջական վերահսկողության ներքո, և լիազոր պետական մարմինը պատասխանատվություն է կրում Կազմակերպության բնականոն գործունեության ապահովումը ոչ պատշաճ կատարելու համար:
Ավելին` պետական լիազոր մարմինը իրավունք ունի կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել Կազմակերպության գործադիր մարմնի` տնօրենի կայացրած իրավական ակտերը:
Դոնարա Աղաջանյանի կողմից աշխատողներին աշխատանքից ազատելու հրամանները արձակվել են 09.08.2010 և10.08.2010 թվականներին:
Ինչպես նշվեց վերևում ՀՀ կրթության պետական տեսչության պետ Խ.Մուրադյանի աշխատանքից ազատված ուսուցիչներին աշխատանքում վերականգնելու պարտադիր հանձնարարականը կայացվել է` ազատման հրամաններից մեկ ամիս տաս օր հետո` 18.09.2010 թվականին:
Աշխատողներին վճարվելիք հարկադիր պարապուրդի և տուրքերի հաշվարկը կատարվել 18.08.2010-19.10.2011 թվականների համար: 
Դատարանը փաստում է, որ պարտադիր հանձնարարականը չկատարելուց հետո շուրջ մեկ տարի` 18.09.2010 թվականից մինչև 19.10.2011 թվականը, վերահսկողություն իրականացնող լիազոր պետական մարմինը իրավասություն ուներ պատասխանատվության ենթարկելու Դ. Աղաջանյանին պարտադիր հանձնարարականը չկատարելու համար, կամ իր իրավասության սահմաններում կարող էր ուժը կորցրած ճանաչել Դ. Աղաջանյանի կայացրած իրավական ակտերը:
Վերահսկողություն իրականացնող լիազոր պետական մարմինը չի իրականացրել իր վերահսկողական ֆունկցիան, ինչն էլ հիմք է տվել ՊՈԱԿ-ի գործադիր մարմնին իրավացիորեն կարծելու, որ իր կայացրած հրամաները իրավաչափ են:
Այսպիսով, դատարանը փաստում է, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, որը հանդիսանում է «Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի լիազորված մարմինը կարող էր ուժը կորցրած ճանաչել գործադիր մարմնի, այն է` Դոնարա Աղաջանյանի կողմից ընդունված ակտերը, ինչը վերջինս չի կատարել:
Այսինքն, հայցվորի այն փաստարկը, որ Դոնարա Աղաջանյանը պատասխանատվություն է կրում ուսուցիչների ազատման հրամանների հիմքով վերջիններիս հատուցված պարապուրդի վճարման հարցում, անհիմն է, քանի որ հայցվորը չի ապացուցել պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը, որպիսի հանգամանքն էլ հիմք է հայցապահանջը մերժելու համար: 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից։
Նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։
Նկատի ունենալով, որ հայցադիմումը ներկայացնելիս հայցվորի կողմից վճարվել է պետական տուրքի գումարը, հայցը մերժվել է, դատարանը դատական ծախսերի հարցը` պետական տուրքի մասով համարում է լուծված:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ծախսերը, այդ թվում` փաստաբանի խելամիտ վարձատրությունը, որոնք կատարվել են դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, կողմերի միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, ինչին դատարանը պարտադիր պետք է անդրադառնա վճռի եզրափակիչ մասում: 
Քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում դատարանը պարզեց նաև, որ դրանցում առկա է «Փաստաբանական գրասենյակ» Լեվ Գրուպ ՍՊԸ, ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի /կատարող/ և Դոնարա Շահենի Աղաջանյանի /պատվիրատու/, միջև 03.04.2015 թվականին կնքված ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ՓԳ-15-06/ԼԳ պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն` կատարողը պարտավորվել է պատվիրատուի հանձնարարությամբ լինել վերջինիս շահերի ներկայացուցիչը պետական և ոչ պետական հիմնարկ ձեռնարկություններում, դատական ատյաններում՝ կապված Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/0292/02/15 քաղաքացիական գործի հետ, կատարել խորհրդատվություն և հետևյալ ծառայությունները՝ դատական պաշտպանություն ընդհանուր իրավասության դատարանում…: Պայմանագրի 1.2 կետի համաձայն պատվիրատուն պարտավորվել է վճարել կատարված ծառայություններ համար, իսկ 3.1 կետի համաձայն՝ պայմանագրի գինը 1.1.1 կետով սահմանված ծառայության համար կազմում է 250000 ՀՀ դրամ:
ՀՀ վճռաբեկ դատարանն, անդրադառնալով փաստաբանի վարձատրության հարցին, արձանագրել է հետևյալը. «որպես դատական ծախս` թե, հայցվորը և թե, պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հաստատող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման պահանջի առկայությունից վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը` որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար»:
Միաժամանակ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր գործով փաստաբանի խելամիտ վարձատրության չափը որոշվում է ոչ թե կամայականությամբ կամ հիմք ընդունելով պայմանագրում նշված գումարը, այլ ամբողջության մեջ հաշվի առնելով գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը: 
Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցը մերժվել է, նաև հիմք ընդունելով սույն գործի բարդության աստիճանը, փաստաբանի կողմից կատարված աշխատանքի ծավալը, դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հայցվորից որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար հօգուտ պատասխանողի ենթակա է բռնագանձման 250.000 ՀՀ դրամ գումար:
Առաջնորդվելով վերոգրյալ պատճառաբանությամբ և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով` դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց
1.«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի հայցն ընդդեմ Դոնարա Շահենի Աղաջանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել:
2. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ից հօգուտ Դոնարա Շահենի Աղաջանյանի բռնագանձել 250.000 ՀՀ դրամ` որպես դատական ծախսի` փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: 
3. Սույն դատական ակտը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկ ամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: 

ԴԱՏԱՎՈՐ` Ս.ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանի 
23.03.2017 թվականի թիվ ԵԱՔԴ/0292/02/15 վճիռ
նախագահող դատավոր Սիմիզար Հովսեփյան

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0292/02/15

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը 
(այսուհետ` Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով`
նախագահող դատավոր Ա.ԽԱՌԱՏՅԱՆ
դատավոր Ս.ԹՈՐՈՍՅԱՆ
դատավոր Կ.ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
մասնակցությամբ
հայցվորի ներկայացուցիչ` Գոռ Մաթևոսյան


2017 թվականի հոկտեմբերի 04-ին,
դռնբաց դատական նիստում քննելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի վերաքննիչ բողոքը ՀՀ, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 23.03.2017 թվականի վճռի դեմ քաղաքացիական գործով ըստ հայցի` «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ընդդեմ Դոնարա Շահենի Աղաջանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,


ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը.
2015 թվականի հունվարի 29-ին «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Դոնարա Շահենի Աղաջանյանի` 5.275.449 ՀՀ դրամ, որպես պատճառված վնաս բռնագանձելու պահանջի մասին:
Դատարանի 02.02.2016 թվականի վճռով հայացապահանջը մերժվել է:
Վերաքննիչ դատարանի 15.04.2016 թվականի որոշմամբ բեկանվել է Դատարանի 02.02.2016 թվականի վճիռը և գործն ուղարկվել նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 15.04.2016 թվականի որոշման դեմ Դոնարա Աղաջանյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Դատարանի 01.07.2016 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունել է վարույթ և դատական նիստը նշանակվել է 07.10.2016 թվականին: 
Հակընդդեմ հայց չի ներկայացվել:
Գործի դատաքննությունն ավարտվել է 09.03.2017 թվականին և 23.03.2017 թվականին հայտարարվել է վճռի հրապարակման օր:
Դատարանի 23.03.2017 թվականի վճռով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի հայցն ընդդեմ Դոնարա Շահենի Աղաջանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,մերժվել է:
Դատարանի վերոնշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ը (այսուհետ նաև` Կազմակերպություն), որը Վերաքննիչ դատարանի 28.04.2017 թվականի որոշմամբ վերադարձրել է` թերությունները վերացնելու և որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացնելու հնարավորությամբ:
22.05.2017 թվականին վերաքննիչ բողոքը ստացվել է կրկին, որը Վերաքննիչ դատարանի 24.05.2017 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ և նշանակվել քննության: 
Վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել Դոնարա Շահենի Աղաջանյանը:

2.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերով և հիմնավորումներով.
Բողոքաբերը նշել է, որ Դատարանը մերժման հիմքում դրել է հետևյալ հիմնավորումները. Մեջբերում Դատարանի վճռի պատճառաբանական մասից.
«.... Միաժամանակ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից՝ հայցվորի մոտ իրական կամ բաց թողնված օգոնտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով, կրում է պատասխանող կողմը /«Սասնա Մանանա» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի՝ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009 թվականի թիվ ԵՔԴ/0086/02/08 որոշում/։
Նշված կանոնների համաձայն, հայցվորը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի ուժով, ի թիվս այլ փաստերի, պարտավոր էր ապացուցել վնասի առկայությունը, վնասի չափը, այն հանգամանքը, որ վնասը պատճառվել է պատասխանողի գործողությունների հետևանքով, վնասի և վերջինիս գործողությունների պատճառահեանանքային կապը, ընդ որում ամբողջ գումարի մասով թե Դոնարա Աղաջանյանի պաշտոնավարման ընթացքում և թե դրանից հետո»։
Նշվածի վերաբերյալ Դատարանին գրավոր հայտնվել է. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետական կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար։ Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 1058-րդ հոդվածի 1-ին մասի, 1074-րդ հոդվածի 1-իև մասի, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱԴԴ/1284/02/09 քաղաքացիական գործով 2011 թվականի մարտի 4-ի որոշման վկայակոչմամբ և մեջբերմամբ նշել է, որ Պատասխանող Դոնարա Շահենի Աղաջանյանը 2010 թվականից մինչև 2011 թվականի հոկտեմբեր ամիսը հանդիսացել է Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան 3 հասցեում գտնվող Երևանի թիվ 30 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար։
Դոնարա Աղաջանյանի պաշտոնավարման տարիներին, մասնավորապես 
ա) 09.08.2010 թվականին թիվ 24 հրամանով աշխատանքից ազատվել է դպրոցի փոխտնօրեն և մաթեմատիկայի ուսուցչուհի էլզա Բոլյանը,
բ) 18.08.2010 թվականի թիվ 25 հրամանով աշխատանքից ազատվել է՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի Հրանուշ Մանուկյանը,
գ) 18.08.2010 թվականի թիվ 26 հրամանով աշխատանքից ազատել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Ռոստոմյանը։
Աշխատանքից ազատված մանկավարժները ներկայացրել են աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի բռնագանձման պահանջների մասին հայցեր։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով սպառիչ թվարկված են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերը և կարգը։
Դոնարա Աղաջանյանի կողմից կայացված ազատման հրամաններն անվավեր ճանաչվելու պարագայում ակնհայտ է վերջինիս ոչ օրինաչափ վարքագիծը և նրա կողմից կայացված ոչ իրավաչափ ազատման հրամանները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի վկայակոչմամբ նշել է, որ Դոնարա Աղաջանյանի կողմից արձակված ազատման հրամանների գործող օրենսդրությանը հակասելու փաստը հաստատվել է օրինական ուժ ստացած դատական ակտերով։
Դոնարա Աղաջանյանի կողմից կայացված վերոթվարկյալ հրամանների դատական կարգով վիճարկման արդյունքում կայացվել են հետևյալ վճիռները։
ա) Անահիտ Ռոստոմյանի հայցի մասով թիվ ԵԱՔԴ/1700/02/10 քաղաքացիական գործով 12.04.2012 թվականին կայացվել է վճիռ, ըստ որի հայցը բավարարվել է, անվավեր է ճանաչվել «Երեանի թիվ 30 ավազ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ Անահիտ Ռոստոմյանի հետ 01.09.2006 թվականին կնքված թիվ 02 աշխաաանքային պայմանագիրը լուծելու և աշխատանքից ազատելու մասին 18.08.2010 թվականի թիվ 26 հրամանը և «Երեաևի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պարտավորեցվել է հայցվոր Անահիտ Ռոստոմյանին վերականգնել նախկին աշխատանքում՝ «Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ որպես ուսուցչուհի։
«Երևանի թիվ 30 ավազ ղպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ հայցվոր Անահիտ Ռոստոմյանի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը։
«Երևանի թիվ 30 ավազ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 8.000 /ութ հազար/ ՀՀ դրամ որպես պետական տուրք։
«Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի զումարի 2%-ը, որպես պետական տուրք։
բ) Հրանուշ Մանուկյանի հայցի մասով թիվ ԵԱՔԴ/1630/02/10 քաղաքացիական գործով, 14.05.2012 թվականին կայացվել է վճիռ, ըստ որի հայցը բավարարվել է, անվավեր է ճանաչվել «Երևանի թիվ 30 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ղ.Աղաջանյանի 18.08.2010 թվականի թիվ 25 հրամանը։ «Երևանի թիվ 30 ավազ դպրոց» ՊՈԱԿ-ը պարտավորեցվել է Հրանուշ Մանուկյանին վերականգնել նախկին աշխատանքում։
«Երևանի թիվ 30 ավազ դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուտ Հրանուշ Մանուկյանի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը։
«Երևանի թիվ 30 ավազ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 4.000 /չորս հազար/ ՀՀ դրամ պետական տուրք։
«Երևանի թիվ 30 ավազ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխաաավարձի գումարի 2%-ը, որպես պետական տուրք։
գ) էլզա Բոլյանի հայցի մասով, թիվ ԵԱՔԴ/1640/02/10 քաղաքացիական գործով 07.06.2012 թվականին կայացվել է վճիռ, ըստ որի՝ հայցը բավարարվել է, անվավեր է ճանաչվել «Երնանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դոնարա Աղաջանյանի 09.08.2010 թվականի թիվ 24 հրամանը՝ փոխտնօրեն և մաթեմատիկայի ուսուցչուհի էլզա Բոլյանին աշխատանքից ազատելու մասին։ «Երնանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պարտավորեցվել է էլզա Ալբերտի Բոլյանին վերականգնել նախկին աշխատսւնքում։
«Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առնտրային կազմակերպությունից հօգուտ էլզա Ալբերտի Բոլյանի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը։
«Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առնտրային կազմակերպությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարի 5%-ը, որպես պետական տուրք:
«Երևանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ որպես առաջին և վերաքննեիչ դատարանների համար ոչ գույքային բնույթի պահանջով հաշվարկված պետական տուրքի գումար։
«Երևանի թիվ 30 ավազ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հօգուտ էլզա Ալբերտի Բոլյանի բռնագանձվել է 8000 /ութ հազար/ ՀՀ դրամ, որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։
Արդյունքում էլզա Բոլյանի համար հաշվարկվել և վճարվել է 1.836.881 /մեկ միլիոն ութ հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր ութսունմեկ/ ՀՀ դրամ։
Հրանուշ Մանուկյանի համար հաշվարկել և վճարվել է 1.518.333 /մեկ միլիոն հինգ հարյուր տասնութ հագար երեք հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ։
Անահիտ Ռոստոմյանի համար հաշվարկել և վճարվել է 1.446.040 /մեկ միլիոն չորս հարյուր քառասունվեց հազար քառասուն/ ՀՀ դրամ։
Վճարված գումարների մանրամասն հաշվարկը ներկայացված է հայցադիմումում, ինչպես նաև դատարան ներկայացված առանձին հաշվարկի ձևով։
Դոնարա Աղաջանյանի կողմից կայացված ազատման հրամանների հետևանքով արձակված վճիռների արդյունքում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»–ը հարկադրված է եղել վճարել հարկադիր պարապուրդի գումարներ, իսկ այդ նույն ժամանակահատվածում ազատված աշխատողներին փոխարինող և նրանց գործառույթներն իրականացնող այլ աշխատողներին հաշվարկել և վճարել աշխատավարձ, մասնավորապես «Երնանի թիվ 30 ավագ դպրոց» պետական ոչ առնտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դոնարա Ադաջանյանը
ա) 09.08.2010 թվականի թիվ 24 հրամանով էլզա Բոլյանին ազատել է փոխտնօրենի և մաթեմատիկայի ուսուցչուհու աշխատատեղից և 20.08.2010 թվականի թիվ 31 հրամանով 25.08.2010 թվականից որպես ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն է նշանակել Նազիկ Կոլոլյանին։
բ) 18.08.2010 թվականի թիվ 25 հրամանով Հրանուշ Մանուկյանին ազատել է ոուսաց լեզվի ուսուցչուհու աշխատատեղից և 31.08.2010 թվականի թիվ 46 հրամանով ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ է նշանակել Նաիրա Դավթյանին։
զ) 18.08.2010 թվականի թիվ 26 հրամանով Անահիտ Ռոստոմյանին ազատել է հայոց լեզու և գրականության ուսուցչուհու աշխատատեղից և 30.08.2010 թվականի թիվ 36 հրամանով հայոց լեզու և գրականությաև ուսուցիչ է նշանակել Անուշիկ Հունանյանին։
Այսինքն, եթե Դոնարա Աղաջանյանը աշխատողներին ապօրինի չազատեր աշխատանքից, ապա իր հրամաններն անվավեր չէին ճանաչվի և այդ աշխատողները չէին վերականգնվի նախկին աշխատանքում, ուստի և չէր կատարվի հարկադիր պարապուրդի գումարի վճարում։
Նշված հիմնավորման վերաբերյալ Դատարանին հայտնվել է հետևյալը`.«Պետական ոչ առևարային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` լիազորված պետական մարմինը՝ կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում պետական կազմակնրպության գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
Նշված իրավանորմի կիրառելիության համար նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը մեջ է բերել նաև սույն գործով Վերաքննիչ դատարանի 15.04.2016 թվականի որոշումից մի հատված, «Այս առումով դատարանը փաստում է, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, որը հանդիսանում է «Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի լիազորված մարմինը կարող էր ուժը կորցրած ճանաչել գործադիր մարմնի, այն է՝ Դոնարա Աղաջանյանի կողմից ընդունված ակտերը, ինչը վերջինս չի կատարել»։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի, 263-րդ հոդվածի, 265-րդ հոդվածի վկայակոչմամբ նշել է, որ որևէ կերպ կրթության և գիտության նախարարությունը իրավասու չէ մտնել գործատու տնօրենի և աշխատողի փոխհարաբերությունների մեջ, առավել ևս անվավեր ճանաչել արդեն իսկ արձակված և աշխատանքային իրավահարաբերությունները դադարեցրած ազատման հրամանը, իսկ հետո նշանակել հարկադիր պարապուրդ, և հրամայել վճարել այդ պարապուրդը, քանի դեռ դատական կարգով չի վիճարկվել այդ հրամանը և գործի քննության ընթացքում չի պարզվել հրամանի իրավաչափ կամ ոչ իրավաչափ լինելը, և ի վերջո օրինական ուժ ստացած դատական ակտով չի հաստատվել այն։
Եթե Դատարանը գտնում է, որ Դոնարա Աղաջանյանը, հանդիսանալով տնօրեն, իրավունք ուներ արձակել աշխատակցին աշխատանքից ազատելու մասին հրաման, սակայն վերջինս պարտավոր էր աշխատակիցներին աշխատանքից ազատել բացառապես ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերի պահանջների պահպանմամբ։ Տնօրենը, հանդիսանալով ՊՈԱԿ-ի ղեկավար, և ըստ օրենքի կրելով ՊՈԱԿ-ին հասցված նյութական վնասը հատուցելու պարտականություն, աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում ուղղակի կրում է այդ հրամանի ոչ իրավաչափության դրսևում վրա հասնելիք անբարենպաստ հետևանքների կրման ռիսկը։
Սույն գործով Դատարանի համար անվիճելի փաստ է, որ Դոնարա Աղաջանյանի կողմից աշխատանքից ազատված աշխատողներ Անահիտ Ռոստամյանը, Հրանուշ Մանուկյանը և էլզա Բոլոյանը վերականգնվել են աշխատաեքում և նրտեց համար վճարվել է հարկադիր պարապուրդի գումար 5.275.449 ՀՀ դրամ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պատասխանողը պարտավոր էր հատուցել իր փոխարեն համալսարանի կողմից վճարված գումարը։
Խնդրել է Վերաքննիչ դատարանին բեկանել Դատարանի 23.03.2017 թվականի թիվ ԵԱՔԴ/0292/02/15 քաղաքացիական գործով կայացված վճիռը, փոփոխել այն, հայցը բավարարել, իսկ անհնարինության դեպքում գործն ուղարկել սաորադաս դատարան այլ կազմով նոր քննության։

2.1 Վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքերը, փաստարկները.
Վերաքննիչ բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա մերժման հետևյալ հիմնավորումներով.
Հայցվորի այն փաստարկը, որ Դոնարա Աղաջանյանը պատասխանատվություն է կրում ուսուցիչների ազատման հրամանների հիմքով վերջիններիս հատուցված պարապուրդի վճարման հարցում, անհիմն է, քանի որ հայցվորը չի ապացուցել պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը։ Ընդ որում Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հայցապահանջի ոչ իրավաչափ լինելու հանգամանքը։
Դատարանի վճռի բեկանման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է հետևյալ հանգամանքը. «Նոր քննությամբ անհրաժեշտ է, հաշվի առնելով վերը շարադրվածը, ՀՀ քադաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի դրույթների պահպանմամբ, կատարել գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, պարզելով արդյոք «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կրթության պետական տեսչութունը պարտադիր հանձնարարականներ տալուց բացի ունեցել է այլ լիազորություն Դոնարա Աղաջանյանի արձակած հրամանները ուժը կորցրած ճանաչելու համար»։
Գործի նոր քննությամբ Դատարանը «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համապաաասխան դրույթների և սույն գործի փաստերի համադրման և վերլուծության արդյունքում արձանագրել է, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, որը հանդիսանում է «Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի լիազորված մարմինը, կարող էր ուժը կորցրած ճանաչել գործադիր մարմնի, այն է՝ Դոնարա Աղաջանյանի կողմից ընդունված ակտերը, ինչը սակայն չի կատարել։
Այսինքն, դրա բացառիկ իրավունքն օրենքի ուժով վերապահված է եղել ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, այլ ոչ թե Կրթություն պետական տեսչությանը, որի գործառույթների մեջ անգամ չի մտնում հանձնարարություն տալը, որպեսզի Դոնարա Աղաջանյանը հրամաններն ուժը կորցրած ճանաչի։ Տվյալ փաստը դատաքննության ընթացքում չի վիճարկել նաև բողոքաբերը։
Հիմք ընդունելով նշվածը Դատարանը մերժել է հայցապահանջը։
Վերոնշյալից ակնհայտ է դառնում, որ Դատարանի եզրահանգումը հիմնված է վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված հանգամանքների պարզաբանման արդյունքում ապացուցված փաստերի վրա, մինչդեռ հայցվորի ներկայացուցիչը վճռի դեմ բերված 19.05.2017 թվականին թվագրված վերաքննիչ բողոքում կրկին ներկայացրել է փաստարկներ, որոնք ըստ էության ժխտվել են Դատարանի կողմից գործի նոր քննությամբ:
Դատարանը, հիմք ընդունելով «Պետական ոչ առետրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, գործի նոր քննությամբ իրավացիորեն հաստատված է համարել այն փաստը, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, հանդիսանալով «Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի լիազորված մարմինը, իրավասություն ուներ ուժը կորցրած ճանաչել գործադիր մարմնի՝ տվյալ դեպքում Դոնարա Աղաջանյանի կողմից ընդունված ակտերը։
Դատարանի վճիռն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված է, իսկ վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքն անհիմն է:
Խնդրել է այն ամբողջությամբ մերժել վերաքննիչ բողոքը և դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ։

3.Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.
1) Համաձայն 10.08.2010 թվականի «Երևանի թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Դ.Աղաջանյանի թիվ 24 հրամանով Էլզա Բոլյանն ազատվել է աշխատանքից (գ. թ. 120):
2) Համաձայն 19.08.2010 թվականի «Երևանի թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Դ.Աղաջանյանի թիվ 26 հրամանով Անահիտ Ռոստոմյանն ազատվել է աշխատանքից (գ. թ. 124):
3) Համաձայն 19.08.2010 թվականի «Երևանի թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Դ.Աղաջանյանի թիվ 25 հրամանով Հրանուշ Մանուկյանն ազատվել է աշխատանքից(գ. թ. 122):
4) Համաձայն 18.10.2011 թվականի ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 314-Ա1 հրամանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 19-ից դադարեցվել է «թիվ 30 ավագ» դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Դոնարա Շահենի Աղաջանյանի լիազորությունները տնօրենի պաշտոնում /լուծելով 17.01.2011թ. թիվ 13 ժամկետային աշխատանքային պայմանագիրը/՝ հիմքի վերացման պատճառով (գ. թ. 138):
5) Համաձայն Դոնարա Աղաջանյանի աշխատանքային գրքույկի քաղվածքից, ներկայացված պատասխանողի ներկայացուցչի կողմից, 17.01.2011 թվականին Դոնարա Աղաջանյանը նշանակվել է Երևանի թիվ 30 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնում, 19.10.2011 թվականին դադարեցվել է տնօրենի լիազորությունները և լուծվել է 17.01.2011 թվականին կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը:
6) Համաձայն 01.06.2012 թվականին տրված հարկադիր պարապուրդի վճարման թիվ N 1 հաշվարկի՝ Անահիտ Ռոստոմյանի 08.2009-07.2010թթ ընթացքում հարկադիր պարապուրդի գումար է կազմել 1 446 040 ՀՀ դրամ (գ. թ. 17):
7) Համաձայն 21.06.2012 թվականին տրված հարկադիր պարապուրդի վճարման թիվ N 2 հաշվարկի՝ Հրանուշ Մանուկյանի 08.2009-07.2010թթ ընթացքում հարկադիր պարապուրդի գումար է կազմել 1 518 333 ՀՀ դրամ (գ. թ. 16):
8) Համաձայն 10.07.2012 թվականին տրված հարկադիր պարապուրդի վճարման թիվ N 3 հաշվարկի՝ Էլզա Բոլյանի 08.2009-07.2010թթ ընթացքում հարկադիր պարապուրդի գումար է կազմել 1 836 881 ՀՀ դրամ (գ. թ. 18):
9) Համաձայն ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1630/02/10 քաղաքացիական գործով ըստ հայցի Հրանուշ Մանուկյանի ընդդեմ «Երևանի թիվ 30» ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատման պարապուրդի աշխատավարձի վճարման պահանջների մասին, 14.05.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել «Երևանի թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դ.Աղաջանյանի 18.08.2010 թվականի թիվ 25 հրամանը (գ. թ. 79-89):
10) Համաձայն ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1700/02/10 քաղաքացիական գործով ըստ հայցի Անահիտ Ռոստոմյանի ընդդեմ «Երևանի թիվ 30» ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատման պարապուրդի աշխատավարձի վճարման պահանջների մասին, 12.04.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել «Երևանի թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի հայցվոր Անահիտ Ռոստոմյանի հետ 01.09.2006թ. կնքված թիվ 02 աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատանքից ազատելու մասին 18.08.2010թ. թիվ 26 հրամանը (գ. թ. 90-102):
11) Համաձայն ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1640/02/10 քաղաքացիական գործով ըստ հայցի Էլզա Բոլյանի ընդդեմ «Երևանի թիվ 30» ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի՝ հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար վճարելու պահանջների մասին, 07.06.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել «Երևանի թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ- տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դ.Աղաջանյանի 09.08.2010 թվականի թիվ 24 հրամանը (գ. թ. 103-118): 
Երեք օրինական ուժի մեջ մտած վճիռների հիման վրա հայցվորներին վերադարձվել է պարապուրդի ամբողջ գումարը(չվիճարկվող փաստ):
12) Համաձայն 08.09.2014 թվականի ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի թիվ 04/10/10449-14 ՀՀ կրթության և գիտության նախարարության ավագ դպրոցների տնօրեններին ուղղված գրության՝ պահանջվել է ՀՀ ԿԳ նախարարություն ներկայացնել աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար գումար վճարելու վերաբերյալ 2012-2014թթ. հարուցված հայցերի, կայացված դատական ակտերի և փաստացի վճարված գումարների, այդ թվում՝ նախկին աշխատանքում վերականգնելու կամ վերականգնելու անհնարինության դեպքերի մասին տեղեկատվություն՝ կցելով հայցերը բավարարելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պատճենները (գ. թ. 10):
13) Համաձայն ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի 16.10.2014 թվականի ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ.Ղազարյանին ուղղված թիվ 5/51775-14 գրության՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, նշելով, որ Հրանուշ Մանուկյանի, Էլզա Բոլյանի, Անահիտ Ռոստոմյանի նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին Երևանի թիվ 30 ավագ դպրոցի դեմ հարուցված հայցերը բավարարվել են և հայցվորներին վճարվել են համապատասխանաբար՝ 1 177 116 ՀՀ դրամ 1 442 398 ՀՀ դրամ և 1 121 451 ՀՀ դրամ՝ որպես հարկադիր պարապուրդի գումարներ: Նշված դատական ակտերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հայցերը բավարարելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարները վճարելու հիմքում դրվել են հայցվորներին աշխատանքից ազատելու մասին տնօրենի ոչ իրավաչափ գործողությունները:Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի թիվ 30 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի հիմնադիր լիազորված պետական մարմինը ՀՀ ԿԳ նախարարությունն է, առաջարկել է հետամուտ լինել ՊՈԱԿ-ի կողմից նախկին տնօրենի դեմ ռեգրեսիվ պահանջ ներկայացնելուն: (գ. թ. 13-15):
14) Համաձայն 24.10.2014 թվականի ՀՀ ԿԳ նախարարության նախարար Ա. Աշոտյանի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր Մ. Նարիմանյանին ուղղված N 01/10/13238-14 գրությամբ հայտնվել է, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն առաջարկել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1074-րդ հոդվածների համաձայն հետադարձ պահանջ ներկայացնել «Երևանի թիվ 30 ավագ» դպրոց ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի դեմ: Նշվել է նաև, որ քանի որ «Երևանի թիվ 30 ավագ» դպրոց ՊՈԱԿ-ը ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի թիվ 865-Ն որոշմամբ միացման ձևով վերակազմակերպվել է՝ միացվելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին՝ առաջարկել է նախկին տնօրենի դեմ ՊՈԱԿ-ին հասցված վնասի չափով ներկայացնել ռեգրեսիվ պահանջ (գ. թ. 11):
15) Համաձայն 16.10.2015 թվականին Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի գլխավոր հաշվապահի կողմից հաստատված տեղեկանքի՝ Դոնարա Աղաջանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում հաշվարկված հարկադիր պարապուրդի և տուրքերի հաշվարկի 18.08.2010-19.10.2011թթ. ժամանակահատվածի համար կազմել է՝ Հրանուշ Մանուկյանի համար՝ 945 868 ՀՀ դրամ, Անահիտ Ռոստոմյանի համար՝ 985 283 ՀՀ դրամ, Էլզա Բոլյանի համար՝ 1 193 001 ՀՀ դրամ, ընդհանուրը՝ 3 124 152 ՀՀ դրամ (գ. թ. 139):
16) Համաձայն 16.10.2015 թվականին Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի գլխավոր հաշվապահի կողմից հաստատված տեղեկանքի՝ Դոնարա Աղաջանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում հաշվարկված հարկադիր պարապուրդի և տուրքերի հաշվարկի ամբողջ ժամանակահատվածի համար կազմել է՝ Հրանուշ Մանուկյանի համար՝ 1 647 617 ՀՀ դրամ, Անահիտ Ռոստոմյանի համար՝ 1 574 263 ՀՀ դրամ, Էլզա Բոլյանի համար՝ 2 053 569 ՀՀ դրամ, ընդհանուրը՝ 5 275 449 ՀՀ դրամ (գ. թ. 140):
17) Համաձայն 18.09.2010 թվականին ՀՀ կրթության պետական տեսչության պետ Խ.Մուրադյանի գրության Դոնարա Աղաջանյանին հանձնարարվել է «մինչև 2010թ. հոկտեմբերի 1-ը Հրանուշ Մանուկյանին, էլզա Բոլյանին, Անահիտ Ռոստոմյանին և Կարինե Հովհաննիսյանին սահմանված կարգով վերականգնել իրենց նախկին աշխատանքներում։ ...Հանձնարարականի կատարման մասի տեղեկացնել ՀՀ կրթության պետական տեսչություն մինչև 2010թ. հոկտեմբերի 15-ը»(գ. թ. 141-143):
18) Վերաքննիչ դատարանը 15.04.2016 թվականի որոշմամբ բեկանելով Դատարանի 02.02.2016 թվականի վճիռը արձանագրել է, որ «Նոր քննությամբ անհրաժեշտ է, հաշվի առնելով վերը շարադրվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի դրույթների պահպանմամբ, կատարել գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, պարզելով արդյոք «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կրթության պետական տեսչութունը պարտադիր հանձնարարականների տալուց բացի ունեցել է այլ լիազորություն՝ Դոնարա Աղաջանյանի արձակած հրամաններն ուժը կորցրած ճանաչելու համար»:

4.Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները.
Վերաքննիչ բողոքը քննելով նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման. 
Այսպես. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։ 
ՀՀ վճռաբեկ դատարանն իր 01.07.2011 թվականի թիվ ԱՐԱԴ/0274/02/08 որոշմամբ նշել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը։ 
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից սույն քաղաքացիական գործով իրականացվել է ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, գործով ներկայացված բոլոր ապացույցները գնահատվել են իրենց համակցության մեջ, ինչի արդյունքում կայացվել է իրավաչափ դատական ակտ, որը բխում է ՀՀ օրենսդրության պահանջներից։ Վերաքննիչ դատարանը նման եզրակացության է գալիս հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի` գործի քննությունն իրականացվում է կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: 
Այդ տեղեկությունները հաստատվում են`
1. գրավոր և իրեղեն ապացույցներով, 
2.փորձագետների եզրակացություններով, 
3.վկաների ցուցմունքներով, 
4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: 
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասի՝ այլ անձի (աշխատողի` ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցներ վարելիս և այլն) պատճառած վնասը հատուցած անձը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով, եթե այլ չափ սահմանված չէ օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
ՀՀ վճռաբեկ դատարանը, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող իր սահմանադրական լիազորությունն իրականացնելիս, անդրադարձել է վկայակոչված հոդվածների միատեսակ կիրառության հարցին և հանգել հետևության այն մասին, որ վնասի հատուցման համար պարտադիր պայմաններն են` իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը:
Վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: Վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) և առաջացած հետևանքի` վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսևորվել թե՛ դիտավորության, և թե՛ անզգուշության ձևով: Ընդ որում, վնասի հատուցման հարաբերություններում գործում է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի դեռ վերջինս չի ապացուցել վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայությունը: Օրենքով նախատեսված դեպքերում պատճառված վնասի համար պատասխանատվությունը կարող է վրա հասնել նաև վնաս պատճառող անձի մեղքի բացակայության պարագայումե (ՀՀ ՎԴ 2013 թվականի հոկտեմբերի 04-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 որոշումը):
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, դրանցից յուրաքանչյուրի մասով ապացուցման բեռի բաշխմանը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի (Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Միաժամանակ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից` հայցվորի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով, կրում է պատասխանող կողմը /«Սասնա-Մանանա» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009թ. թիվ ԵՔԴ/0086/02/08 որոշում/:
Նշված կանոնների համաձայն, հայցվորը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի ուժով, ի թիվս այլ փաստերի, պարտավոր է ապացուցեր վնասի առկայությունը, վնասի չափը, այն հանգամանքը, որ վնասը պատճառվել է պատասխանողի գործողությունների հետևանքով, վնասի և վերջինիս գործողությունների պատճառահետևանքային կապը, ընդ որում ամբողջ գումարի մասով՝ թե Դոնարա Աղաջանյանի պաշտոնավարման ընթացքում և թե դրանից հետո: 
Քննարկվող դեպքում Վերաքննիչ դատարանը 15.04.2016 թվականի որոշմամբ բեկանելով Դատարանի 02.02.2016 թվականի վճիռը արձանագրել է, որ «Նոր քննությամբ անհրաժեշտ է, հաշվի առնելով վերը շարադրվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի դրույթների պահպանմամբ, կատարել գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, պարզելով արդյոք «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կրթության պետական տեսչութունը պարտադիր հանձնարարականների տալուց բացի ունեցել է այլ լիազորություն՝ Դոնարա Աղաջանյանի արձակած հրամաններն ուժը կորցրած ճանաչելու համար»:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանը մասնավորեցնելով Վերաքննիչ դատարանի որոշմամբ նշված ծավալը կիրառել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի և 2-րդ կետի բ/ և գ/ ենթակետերը համաձայն որոնց`«. 1. Լիազորված պետական մարմինն իրականացնում է պետական կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար:
Հիմնադրի որոշմամբ լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, կարող են փոխանցվել համայնքի ղեկավարին կամ այլ մարմնի: 
2. Լիազորված պետական մարմինը`
բ) իրականացնում է պետական կազմակերպության գործունեության վերահսկողությունը.
գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում պետական կազմակերպության գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները»:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն. «1. Պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը, որին նշանակում և ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
Պետական կազմակերպության գործադիր մարմինն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, պետական կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է պետական կազմակերպության գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, պետական կազմակերպության կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար»:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի դ/ կետի համաձայն` «Պետական կազմակերպության գործադիր մարմինը` աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում պետական կազմակերպության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր»:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` 
«2. Ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը, որը ընտրվում (նշանակվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով»:
Վերը նշված իրավանորմերի վերլուծության արդյունքում Դատարանն իրավացիորեն եզրահանգել է, որ «Կազմակերպության գործադիր մարմինը` տնօրենը, բացառիկ իրավասություն ունի կազմակերպության աշխատակիցներին աշխատանքից ազատելու հարցում: Հետևաբար սույն գործով պատասխանողը գործել է իր իրավասության շրջանակում, թույլ չի տվել պաշտոնական դիրքի չարաշահում, որպիսի պայմաններում բացակայում է վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից մեկը` պատասխանողի ոչ օրինաչափ գործողությունը /ոչ օրինաչափ վարքագիծը/:
Վերը նշված հոդվածների բովանդակությունից բխում է նաև, որ տնօրենի կողմից իրականացված գործունեությունը մշտապես գտնվում է լիազոր պետական մարմնի անմիջական վերահսկողության ներքո, և լիազոր պետական մարմինը պատասխանատվություն է կրում Կազմակերպության բնականոն գործունեության ապահովումը ոչ պատշաճ կատարելու համար:
Ավելին` պետական լիազոր մարմինը իրավունք ունի կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել Կազմակերպության գործադիր մարմնի` տնօրենի կայացրած իրավական ակտերը»:
Սույն գործով հաստատվել է, որ Դոնարա Աղաջանյանի կողմից աշխատողներին աշխատանքից ազատելու հրամանները արձակվել են 09.08.2010 և 10.08.2010 թվականներին: ՀՀ կրթության պետական տեսչության պետ Խ.Մուրադյանի աշխատանքից ազատված ուսուցիչներին աշխատանքում վերականգնելու պարտադիր հանձնարարականը կայացվել է` ազատման հրամաններից մեկ ամիս տաս օր հետո` 18.09.2010 թվականին: Աշխատողներին վճարվելիք հարկադիր պարապուրդի և տուրքերի հաշվարկը կատարվել 18.08.2010-19.10.2011 թվականների համար: 
Վերաքննիչ դատարանը համաձայնելով դատարանի դիրքորոշմանը ևս արձանագրում է, որ պարտադիր հանձնարարականը չկատարելուց հետո շուրջ մեկ տարի` 18.09.2010 թվականից մինչև 19.10.2011 թվականը, վերահսկողություն իրականացնող լիազոր պետական մարմինը իրավասություն ուներ պատասխանատվության ենթարկելու Դ. Աղաջանյանին պարտադիր հանձնարարականը չկատարելու համար, կամ իր իրավասության սահմաններում կարող էր ուժը կորցրած ճանաչել Դ. Աղաջանյանի կայացրած իրավական ակտերը, ինչը չի կատարել:
Վերը նշված դիրքորշմամբ հերքվում են բողոքաբերի փաստարկներն առ այն, որ Դոնարա Աղաջանյանը պատասխանատվություն է կրում ուսուցիչների ազատման հրամանների հիմքով վերջիններիս հատուցված պարապուրդի վճարման հարցում, ինչից էլ հետևում է, որ հայցվորը չի ապացուցել պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը, հետևաբար հայցը ենթակա էր մերժման, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել է Դատարանը:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիմքերը հիմնավորված չի համարում և գտնում է, որ Դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, հետևաբար անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված լիազորությունը («Գործն ըuտ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ»): 
5. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը վճարված է, սույն գործով պետական տուրքից զատ այլ դատական ծախսեր չկան, դատական ծախսերի հարցը համարում է լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի վերաքննիչ բողոքը մերժել: ՀՀ, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.03.2017 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ա.ԽԱՌԱՏՅԱՆ Ս.ԹՈՐՈՍՅԱՆ Կ.ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0292/02/15
դատարանի որոշում 2017թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0292/02/15
Նախագահող դատավոր` Ա. Խառատյան
Դատավորներ` Ս. Թորոսյան
Կ. Չիլինգարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«06» դեկտեմբերի 2017թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ


Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ


քննարկելով ըստ հայցի <<Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> ՊՈԱԿ-ի (այսուհետ` Համալսարան) ընդդեմ Դոնարա Աղաջայանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2017 թվականի որոշման դեմ Համալսարանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Համալսարանը պահանջել է Դոնարա Աղաջանյանից բռնագանձել 5.275.449 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասը հատուցելու գումար, ինչպես նաև 105.500 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: 
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.02.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2016 թվականի որոշմամբ Համալսարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.02.2016 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.06.2016 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.04.2016 թվականի որոշման դեմ Դոնարա Աղաջանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 23.03.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.10.2017 թվականի որոշմամբ Համալսարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.03.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համալսարանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու հիմքերով:
Բողոքում պատճառաբանվել է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետը, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> ենթակետը, 50-րդ հոդվածի 1-ին կետի <<գ>> ենթակետը և 2-րդ կետի <<բ>> ենթակետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, 15-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասը և 3-րդ մասի 4-րդ կետը, 231-րդ հոդվածը, 265-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետը և 2-րդ կետի <<բ>> և <<գ>> ենթակետերը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. 
Վերաքննիչ դատարանը որպես հաստատված փաստական հանգամանք (չվիճարկվող փաստ) հիմք չի ընդունել գործում առկա թվով երեք վճիռները, որոնցով հաստատվել է Դոնարա Աղաջանյանի կողմից ակնհայտ ապօրինի հրամաններով աշխատողներին ազատելու փաստերը:
Վերաքննիչ դատարանը, որպես բողոքի մերժման համար հիմք հանդիսացող հանգամանք, նշել է, որ եթե պարտադիր հանձնարարականը չկատարելուց հետո շուրջ մեկ տարի` 18.09.2010 թվականից մինչև 19.10.2011 թվականը, վերահսկողություն իրականացնող լիազոր պետական մարմինը (Կրթության և գիտության նախարարությունը) իրավասություն ուներ պատասխանատվության ենթարկելու Դոնարա Աղաջանյանին պարտադիր հանձնարարականը չկատարելու համար կամ ուժը կորցրած ճանաչելու վերջինիս կայացրած իրավական ակտերը (աշխատանքից ազատման հրամանները), սակայն չի կատարել, ինչն էլ հանդիսացել է վերաքննիչ բողոքի մերժման հիմք: Վերաքննիչ դատարանի կողմից նշված դիրքորոշումն իր բնույթով ձևական պահանջ է, այն գործի ելքի վրա որևէ էական նշանակություն չէր կարող ունենալ, և դրա կատարումը կամ չկատարումը որպես վերաքննիչ բողոքի մերժման հիմք չի կարող համարվել հիմնավոր։
Միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվելիք որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.10.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը 
Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումները` վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 233-րդ հոդվածով, 233.1-րդ հոդվածով և 234-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական իրավունքի նորմը, որը խախտվել է` հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա։ Մինչդեռ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե` տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձը բողոքում մատնանշել է նաև օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու հիմքը, սակայն այդ կապակցությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որևէ հիմնավորում չի ներկայացրել: Հետևաբար բերված բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը նույնպես հիմնավորված չէ: 
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար: Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ և 241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԵԱՔԴ/0292/02/15 գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2017 թվականի որոշման դեմ <<Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> ՊՈԱԿ-ի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Դատավորներ`
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ