Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԵՇԴ/0679/02/17


Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով

Նախագահող դատավոր` Ն.Հովսեփյան
Քարտուղար` Ս.Նալբանդյան


Հայցվորի ներկայացուցիչ` Կ.Սիմոնյան

/Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակ/

 

Պատասխանողի ներկայացուցիչ` Հ.Ղավազյան

2017թվ. նոյեմբերի 30-ին Երևանում, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում

Դռնբաց դատական նիստում քննեց քաղ.գործն ըստ հայցի Արաքս Հակոբի Մեսրոպյանի  ընդդեմ Պետրոս Անդրանիկի Չիլոյանի՝   ամուսնությունը լուծելու և ալիմենտի բռնագանձման պահանջի մասին և Պետրոս Չիլոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արաքս Հակոբի Մեսրոպյանի երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին:
Հայցվորը դատական նիստին ներկա չէր, սակայն նրա ներկայացուցիչ Կոնստանտ Սիմոնյանը /փաստաբանական գործունեության թիվ 2049 արտոնագիր, լիազորագիր տրված 22.06.2017թվ./ հայտնեց դատարանին, որ հայցվորի և պատասխանող Պետրոս Անդրանիկի Չիլոյանի ամուսնությունը գրանցվել է 01.08.2007թվ. և վերջինները հանդիսանում են 02.09.2007թվ. ծնված Անդրանիկ Պետրոսի Չիլոյանի ծնողները: Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերի միությունը քայքայվել է, ամուսնական հարաբերությունները փաստացի դադարել են և ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16, 49, 51, 68, 71 հոդվածների պահանջներով խնդրում է դատարանին Արաքս Հակոբի Մեսրոպյանի և Պետրոս Անդրանիկի Չիլոյանի ամուսնությունը լուծել, պատասխանող Պետրոս Չիլոյանից հօգուտ Արաքս Մեսրոպյանի մինչև 02.09.2007թվ. ծնված Անդրանիկ Պետրոսի Չիլոյանի չափահաս դառնալը, բռնագանձել կայուն գումարով ալիմենտ` ամսական 30.000 ՀՀ դրամի չափով, որպես վերջինի ապրուստի միջոց:

Հայցվորը հայցադիմումը դատարան է ներկայացրել 24.02.2017թվ. և 28.02.2017թվ. այն ընդունվել է վարույթ: Պատասխանողն ու նրա ներկայացուցիչը հայցադիմումի գրավոր պատասխան չեն ներկայացրել, սակայն վերջինը 07.07.2017թվ. ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում ընդդեմ Արաքս Հակոբի Մեսրոպյանի` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջով, որն էլ 10.07.2017թվ.ընդունվել է վարույթ:Հայցվորն ու նրա ներկայացուցիչը 09.08.2017թվ. ներկայացրել են հակընդդեմ հայցադիմումի գրավոր պատասխան: 
Պատասխանողը դատական նիստին ներկա չէր, սակայն նրա ներկայացուցիչ Հակոբ Ղավազյանը /նույն. քարտ 000958702, փաստաբանական գործունեության թիվ 1821 արտոնագիր, լիազորագիր տրված 19.04.2017թվ./ մասնակի առարկեց հայցապահանջի դեմ, հայտնելով դատարանին, որ ամուսնությունը լուծելուն դեմ չէ, սակայն ալիմենտի մասով մասնակի առարկում է, քանի որ պատասխանողը կայուն վաստակ չունի և կարող է վճարել ալիմենտ 15.000 ՀՀ դրամի չափով: 
Հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչները հայտնեցին դատարանին, որ հակընդդեմ հայցապահանջով կողմերը կնքել են հաշտություն և խնդրում են հաստատել այն:
Դատարանը, լսելով կողմերի ներկայացուցիչներին, ուսումնասիրելով քաղ. գործի նյութերն, արձանագրում է,որ կողմերի միջև հաշտության համաձայնություն կնքվելու և դատարանի կողմից այն հաստատվելու հիմքով, ՀՀ քաղ. դատ. օր-ի 109 հոդվածի 7-րդ կետի պահանջին համապատասխան, քաղ. գործի վարույթը հակընդդեմ հայցապահանջի մասով ենթակա է կարճման, հայցի մասով` մասնակի բավարարման հետևյալ պատճառաբանությամբ

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը

Կողմերի ներկայացուցիչների կողմից տրված բացատրության, Շենգավիթի ՔԿԱԳ տ/բ-ի կողմից 01.08.2007թվ. և 04.09.2007թվ. տրված ամուսնության և ծննդյան վկայականների համաձայն` Արաքս Հակոբի Մեսրոպյանի և Պետրոս Անդրանիկի Չիլոյանի ամուսնությունը գրանցվել է 01.08.2007թվ. և վերջինները հանդիսանում են 02.09.2007թվ. ծնված Անդրանիկ Պետրոսի Չիլոյանի ծնողները:Երեխան գտնվում է հայցվորի խնամքին:
Դատարանի իրավական եզրահանգումը

ՀՀ Ընտանեկան օր.-ի 13,14, 16 հոդվածների համաձայն ամուuնությունը կարող է դադարել ամուuնալուծության միջոցով` ամուuինների կամ ամուuիններից մեկի դիմումի հիման վրա, ամուuնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե` բացակայում է ամուuնալուծության մաuին ամուuիններից մեկի համաձայնությունը, ամուuիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուuափում է ամուuնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց և ամուuինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուuնալուծվել դատական կարգով: Ամուuիններից մեկի դիմումով ամուuնալուծության գործեր քննելիu դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուuիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու` հաշտվելու համար ամուuիններին տրամադրելով մինչեւ երեքամuյա ժամկետ:
Այu դեպքում ամուuնալուծությունը կատարվում է, եթե ամուuինները (նրանցից մեկը) պնդում են ամուuնալուծվելու համար: 
Երեխայի իրավունքների մասին օրենքի 7-րդ հոդվածը հռչակում է, որ յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք: Երեխայի իրավունքների պաշտպանության արդյունավետությունը պայմանավորված է ընտանիքի իրավունքների պաշտպանությամբ, այն կենսապայմանների ապահովմամբ, որտեղ ապրում է երեխան: Այս առնչությամբ իրավունքի նույն աղբյուրի 10 հոդվածը սահմանում է, որ երեխայի խնամքն ու դաստիարակությունը իրականացվում է հիմնականում ընտանիքում, որի պատասխանատվությունը կրում են ծնողները: Նրանք պարտավոր են ստեղծել անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար: Վերջինը առանձնակի կարևորվել է Վիեննայի Մարդու իրավունքների համաշխարհային խորհրդաժողովի /14-25.06.1993թվ./ կողմից, որտեղ առողջ ընտանիքը դիտվել է որպես երեխայի աճի և ներդաշնակ զարգացման պայման: 
ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին Դաշնագիրը /20.11.1989թվ./ և Երեխայի իրավունքների մասին օրենքը բովանդակում են երեխայի սահմանումը, որի համաձայն երեխա է համարվում 18 տարեկան չդարձած յուրաքանչյուր մարդկային էակ: Հիշյալ ակտերը չեն տարբերակում երեխաներին ըստ տարիքային չափանիշների, 
սակայն սահմանում են, որ երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան ուշադրության և երեխայի իրավունքներն ու ազատությունները հիմնված են կյանքի և անվտանգության իրավունքների վրա, վերջիններն առանց խտրականության ունեն կյանքի, լիարժեք զարգացման, վնասակար ազդեցություններից, չարաշահումից և շահագործումից պաշտպանվելու, ընտանեկան մշակույթային և հասարակական կյանքին մասնակցելու իրավունք: Հիշյալն իր ամրագրումն է ստացել ՀՀ Սահմանադրության 36, 37, ՀՀ Ընտանեկան օր.-ի 17 41, 48, 49, 51, 52, 53, 68, 69, 71 հոդվածներում, որոնց համաձայն ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք և ներդաշնակ զարգացման և կրթության համար, ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ, նրանց իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ, ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանել և կայուն դրամական գումարով, և բաժիններով, որի չափը որոշվում է երեխայի նախկին կենսապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից, հաշվի առնելով կողմերի գույքային, ընտանեկան դրությունն ու ուշադրության արժանի շահերը:
Վիճարկվող դեպքում հայցվորի ու պատասխանողի միությունն ընտանեկան անախորժությունների պատճառով քայքայվելու, հայցվորի` պատասխանողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվելու ցանկության, պատասխանողի վաստակի մասին ապացույցի բացակայության պայմաններում, դատարանը վերը հիշատակված իրավանորմերի պահանջներից ելնելով, արձանագրում է, որ ամուսնությունը պետք է լուծել և պատասխանողից բռնագանձել կայուն գումարով ալիմենտ` ամսական 20.000 ՀՀ դրամի չափով, նկատի ունենալով որ հիշյալ գումարը արդի պայմաններում կարող է անչափահաս Անդրանիկ Պետրոսի Չիլոյանի համար ապահովել բավարար կենսամակարդակի իրավունք, չխախտելով նաև պատասխանողի կենսապահովման իրավունքը:
ՀՀ քաղ. դատ. օր-ի 68 հոդվածի համաձայն դատական ծախսերը կազմված են պետական տուրքից, փորձագետին, վկային կանչելու,ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու,փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից և ՀՀ քաղ. դատ. օր-ի 73 հոդվածի համաձայն դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: 
Վերը հիշատակված իրավանորմերի պահանջներից ելնելով, դատարանն արձանագրում է, որ հայցապահանջի մասնակի բավարարմամբ, ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օր.-ի 22 հոդվածի բ կետի համաձայն՝ հայցվորի ալիմենտի բռնագանձման պահանջով պետական տուրքի վճարումից ազատված լինելու պայմաններում, չվճարված պետական տուրքի գումարը պետք է բռնագանձել պատասխանողից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ.օր-ի 130-132 հ.հ դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Քաղ. գործի ըստ հայցի Արաքս Հակոբի Մեսրոպյանի ընդդեմ Պետրոս Անդրանիկի Չիլոյանի ամուսնությունը լուծելու և ալիմենտի բռնագանձման պահանջի մասին և Պետրոս Չիլոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արաքս Հակոբի Մեսրոպյանի երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, հակընդդեմ հայցապահանջի մասով, գործի վարույթը կարճել: 
Հայցը բավարարել մասնակի: Արաքս Հակոբի Մեսրոպյանի և Պետրոս Անդրանիկի Չիլոյանի ամուսնությունը լուծել:
Պետրոս Անդրանիկի Չիլոյանից հօգուտ Արաքս Հակոբի Մեսրոպյանի բռնագանձել 
կայուն գումարով ալիմենտ` ամսական 20.000 ՀՀ դրամի չափով որպես 02.09.2007թվ. ծնված Անդրանիկ Պետրոսի Չիլոյանի ապրուստի միջոց մինչև վերջինի չափահաս դառնալը, ալիմենտի բռնագանձումը կատարել 28.02.2017թվ.:
Պետրոս Չիլոյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.800 ՀՀ դրամ որպես չվճարված պետական տուրքի գումար:
Հաստատել հայցվոր Արաքս Հակոբի Մեսրոպյանի և պատասխանող Պետրոս Անդրանիկի Չիլոյանի միջև 24.10.2017թվ. կնքված հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ք.Երևան 24.10.2017թվ. 
Թիվ ԵՇԴ/0679/02/17 քաղաքացիական գործով երեխայի հետ տեսակցությունների կարգ սահմանելու մասին 
Սույն համաձայնագրով սկզբնական հայցով հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Արաքս Մեսրոպյանը և սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր Պետրոս Չիլոյանը (այսուհետ կողմեր), կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
Կողմերը, ելնելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի պահանջներից սահմանում են` 02 սեպտեմբերի 2007 թվականի ծնված Անդրանիկ Պետրոսի Չիլոյանի հետ տեսակցության օրերը և ժամերը` յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի 17:00-ից մինչև 20:00, իսկ շաբաթ օրը 12:00-ից մինչև 20:00: Տեսակցության կարգը սահմանվում է ` երեխայի հայր Պետրոս Անդրանիկի Չիլոյանի, երեխայի հետ անարգել տեսակցելու համար: 
Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից պարտապանի հաշվին: 
Վճիռն ենթակա է բողոքարկման հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում Վերաքննիչ քաղաքացիական դատարանին:

ԴԱՏԱՎՈՐ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ