Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

15.02.2018 թ.

<<ՏԵՍԱԿԵՏ>> մամուլի ակումբ

tesaket.info/am/

 

Փետրվարի 15-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Սամվել Խուդոյանը և «Լև գրուպ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ովքեր անդրադարձան Ավագանու նիստի միջադեպին, դրա հոգեբանական ու իրավական կողմերին:

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով ինքը շատ է կարևորում 4-րդ իշխանության՝ մամուլի դերը, ինչու: 2-3 օր է, ինչ դեպքը տեղի է ունեցել, և այսպես ասած բարիկադային խոսք ու զրույց է ընթանում, ու մամուլն իր ուղղակի, կամ անուղղակի ազդեցությունն ու դերն ունի: Ըստ փաստաբանի, կարևոր է, որ ոչ միայն մամուլը պարզապես լուսաբանի դեպքը, այլև տա գնահատական, այնքանով, որքանով, որ եթե դա լինի նախադեպային, խրոնիկ, ապա մենք կունենանք խանութներում նման իրավիճակ, այսինքն՝ սնունդը անորակ է, և տեղի ունենա բռնություն այդ անորակ սնունդը վաճառողի նկատմամբ, կունենանք դպրոցներում՝ մեկի երեխան մյուսին թարս նայեց և այլն: Ըստ բանախոսի՝ մենք ոչ Սիցիլիա ենք, ոչ ԱՄՆ: Ավելին, ովքեր եղել են Եվրոպայում, Ֆրանսիայում, տեսել են, թե ինչ աղբի մեջ է կորած Եվրոպայի սրտում գտնվող մայրաքաղաքը: «Բացարձակ ցանկություն չունեմ դառնալու քաղաքային իշխանության իրավապաշտպանը, բայց նույն ժամանակ փաստեմ, որ Երևանը այսօր համարվում է աշխարհի ամենաանվտանգ, և գուցե ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Միևնույն ժամանակ մենք ունենք քաղաքային իշխանության շատ դեպքերում մեղմ ասած անփույթ, փնթի աշխատանքը, օրինակ մեկի մտքով կարող է անցնել շինարարական աղբ բերել-թափել, մյուսի մտքով՝ ասֆալտը քանդել և խողովակ փոխել, որից հետո նման քանդված վիճակում թողնի ասֆալտն ու գնա, դա միանշանակ իր դերակատարությամբ պետք է դեմն առնի քաղաքային իշխանությունը, ոչ թե քաղաքացին զանգի քաղաքապետարան, ասի, թե՝ ասֆալտը քանդել են, պատասխան ստանա՝ «Ես չեմ քանդել, ջրային տնտեսությունն է քանդել, իրենց դիմեք» »,- ասաց բանախոսը:


Ըստ իրավապաշտպանի՝ կոնկրետ դեպքի առումով տեղի է ունեցել այն, որ տասնյակ տարիներ քաղաքացիները շնչել են և անցել են կոյուղաջրերի վրայով, կոյուղաջջուր, որի ուղղակի պատասխանատուն քաղաքային իշխանությունն է՝ անկախ նրանից, թե դա ում բալանսում է գտնվում: Նման պայմաններում պետք է օրենքով սահմանված կարգով վարչական տույժի ենթարկեին այն պետական լիազոր մարմնին կամ լիազորված անձին, ով ուղղակի պարտավոր էր վերացնել այդ կոյուղաջրերը: Սակայն նման բան չի արվել: Իրակավակն լեզվում կա դիմադրության իրավունք ասվածը: Եվ երբ որ օրինակ, Երկիր Ծիրանի կուսակցության անդամները ցանկանում էին ինչ-որ անհայտ տարողության բանկաներ կամ սրվակներ փոխանցել կամ շպրտել հակառակորդ դաշտի անդամների ուղղությամբ, այստեղ նաև պարզ չէ նրանց միտումները, բնականաբար, եղել է դիմադրություն և վերածվել քաշքշուքի:


Ըստ իրավաբանի՝ ԵԾ խմբակցության գործողությունները եղել են ոչ իրավաչափ, միևնույն ժամանակ ոչ իրավաչափ է եղել հակառակ պատասխան տվող անձանց գործողությունները:



Հոգեբան Սամվել Խուդոյանը թեև նույնպես կարծում է, որ ի սկզբանե ԵԾ խմբակցությունը սադրիչ գործողությունների է դիմել,ինչը և խմբակցության գործելաոճն է, և նման քայլերի պետք չէր դիմել, սակայն փորձը ցույց տվեց, և այն, որ այսօր արդեն Նուբարաշենում տարվում են այդ խնդրի վերացման աշխատանքներ, ապացույցն է, որ իրենք հասան իրենց նպատակին, դեռ մի բան էլ ավելին, ցույց տրվեց ոմանց իրական դեմքերը, ԵԾ-ն դարձյալ հանդես եկավ հաղթողի տեսանկյունից՝ առաջացնելով հուզական ռեակցիա, մյուս կողմին ներակայացնելով որպես ագրեսիվ, հարձակվող և այլն: Բանախոսի խոսքով՝ ԵԾ-ն 10 : 0 արեց, և այս պարագայում ղեկավար հանդես եկող օղակը խայտառակ պարտվեց, և իր դեմքը ցույց տվեց:


Բանախոսի խոսքով՝ իրականում դիմադրություն այն կերպ, ինչպես ներկայացվում է, չի եղել, որովհետև եթե լինեին հարվածներ այն աստիճանի, ինչպես որ ներկայացվում է, հետևանքներն այլ կլինեին, առավել ևս, որ հարվածողներից մեկը իբրև թե մարզիկ Գոռ Վարդանյանն է, ում ուժի մասին բոլորս լավ պատկերացում ունենք: Բանախոսի խոսքով՝ իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից, ինչի մեղավորությունը կա տվյալ նիստը վարողի ոչ պրոֆեսիոնալության մեջ, ոչ թե ինքը թաքբվեր և ուղարկեր ուրիշ անձանց՝ հարվածը իրենց վրա վերցնելու:


Կրկյաշարյան Անուշ