Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Քաղաքացիական գործ թիվ Տ-18 2002թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը հետևյալ կազմով`
06.02.2002թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Կ. Չիլինգարյանի
քարտուղարությամբ` Ն. Սուլյանի
Մասնակցությամբ Հայցվոր` "Հայկական ավիաուղիներ" ՓԲԸ-ի (ներկայացուցիչ` Գ. Եղիազարյան),
պատասխանող`

"Էլմիրա Գրիգորյան" ՍՊԸ-ի ներկայացուցիչ` Լ. Բաղդասարյան/
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի "Հայկական ավիաուղիներ" ՓԲԸ-ի ընդդեմ "Էլմիրա Գրիգորյան" ՍՊԸ-ի` 809.906,7 դրամ բռնագանձելու և ՀՀ քաղ.դատ.օր-ի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսի կիրառման պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` 1.000.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

Սույն գործով հայցադիմումն սկզբնապես ներկայացվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան և 31.08.2001թ. ընդունվել վարույթ: 18.01.2001թ. ուժի մեջ են մտել "Դատարանակազմության մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" և "ՀՀ քաղաքացիակական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ 06.10.2001թ. օրենքները, որոնց համապատասխան, գործը փոխանցվել է 19.10.2001թ. կազմավորված ՀՀ տնտեսական դատարան: ՀՀ տնտեսական դատարանի 08.11.2001թ. որոշմամբ գործն ընդունվել է վարույթ, և 04.12.2001թ. նշանակված դատական նիստում դրա քննությունը վերսկսվել է հակընդդեմ հայց 5.539.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, որը դատարանի 13.12.2001թ. որոշմամբ ընդունվել է` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար: 26.12.2001թ., 14.01.2002թ., 22.01.2002թ. և 30.01.2002թ. նշանակված դատական նիստերում կողմերի միջնորդությամբ գործի քննությունը հետաձգվել է` հաշտություն կնքելու նպատակով բանակցություներ վարելու համար: 06.02.2002թ. նշանակված դատական նիստում պատասխանողը նվազեցրեց հակընդդեմ հայցապահանջի չափը մինչև 1.000.000 դրամ, ինչից հետո կողմերը դատարանին ներկայացրեցին իրենց միջև 06.02.2002թ. կնքված հաշտության համաձայնությունը և միջնորդեցին այն հաստատել ու գործի վարույթը կարճել` առանց անրադառնալու պետական տուրքի վճարված գումարները կողմերի միջև բաշխելու հարցին: Միաժամանակ կողմերը հայտնեցին, որ հաշտության համաձայնության տեքստում "հայցը և հակընդդեմ հայցը հետ վերցնելու" ներքո նկատի են ունեցել հայցից և հակընդդեմ հայցից փոխադարձաբար հրաժարվելը` որպես հաշտության պայման: Ծանոթանալով ներկայացված հաշտության համաձայնությանը և քննարկելով այն հաստատելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը, դատարանը եզրակացրեց, որ միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ քաղ.դատ.օր-ի 33-րդ հոդվածի կողմերին իրավունք է վերապահվում կնքել հաշտության գրավոր համաձայնություն, ինչը և արվել է. կողմերի ազատ կամահայտնությամբ կազմվել և պատշաճ վավերացվել է վեճի առարկա հանդիսացող խնդրի փոխհամաձայնեցված կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ, որը համապատասխանում է ներկայացվող պահանջներին, չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Հետևաբար, ներկայացված փաստաթուղթը ենթակա է հաստատման: ՀՀ քաղ.դատ.օր-ի 109-րդ հոդվածի 7-րդ կետը պահանջում է կարճել գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կողմերի կնքած հաշտության համաձայնությունը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ.օր-ի 33-րդ, 73-րդ, 109-րդ, 110-րդ, 130- 133-րդ, 2213-րդ և 2214-րդ հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

1) Հաստատել քաղաքացիական գործով` ըստ հայցի "Հայկական ավիաուղիներ"ՓԲԸ-ի ընդդեմ "Էլմիրա Գրիգորյան"ՍՊԸ-ի` 809.906,7 դրամ բռնագանձելու և ՀՀ քաղ.դատ.օր-ի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսի կիրառման պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` 1.000.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, կողմերի միջև 06.02.2002թ. կնքված հաշտության համաձայնությունը հետևյալ բառացի շարադրանքով.

 

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Երևան 06.02.2002թ.

Ըստ ՀՀ Տնտեսական դատարանի քննվող քաղ. գործի` "Հայկական ավիաուղիներ"ՓԲ ընկերության տնօրեն Ա. Համբարձումյանը մի կողմից և "Է. Գրիգորյան"ՍՊԸ տնօրեն Է. Գրիգորյանը մյուս կողմից, կատարված փոխադարձ հաշվարկից հետո համաձայնվեցին հետևյալի մասին:

1. "Հայկական ավիաուղիներ"ՓԲ ընկերությունը հետ է վերցնում ՀՀ Տնտեսական դատարանին իր կողմից ներկայացված հայցը 1012494.3 դրամի չափով, ընդդեմ "Էլմիրա Գրիգորյան" ԱՁ իրավահաջորդ "Է. Գրիգորյան" ՍՊԸ-ից` սպառելով իր հետագա պահանջները:

2. "Էլմիրա Գրիգորյան" ԱՁ իրավահաջորդ "Է. Գրիգորյան" ՍՊԸ հետ է վերցնում ՀՀ Տնտեսական դատարանին իր կողմից ներկայացված հակընդդեմ հայցը սկզբում 5.539.000 դրամի չափով և հետագայում իջեցված հայցային պահանջը 1.000.000 դրամի չափով, ընդդեմ "Հայկական ավիաուղիներ"ՓԲԸ` սպառելով իր հետագա պահանջները:

3. Սույն հաշտության պայմանագիրը կազմված է երեք օրինակից, համանույն բովանդակությամբ և հավասարազոր իրավական նշանակությամբ, որը համապատասխանաբար հանձնվելու է`

1. "Հայկական ավիաուղիներ" ՓԲԸ,

2. "Է. Գրիգորյան" ՍՊԸ,

3. ՀՀ Տնտեսական դատարան: "ՀՍՈՒ" ՓԲԸ Տեխնիկական տնօրեն` Հ. Սիմոնյան "Է. Գրիգորյան" ՍՊԸ Է. Գրիգորյան /ստորագրություն, կնիք/ /ստորագրություն, կնիք/"". 2) Սույն քաղաքացիական գործի վարույթը կարճել: Սույն վճիռը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո և կարող է բողոքարկվել վճրաբեկության կարգով` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատին: Օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամովին չկատարելու դեպքում վճիռը կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Կ. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

ՀՀ քաղ.դատ.օր-ի 2214-րդ հոդվածով սահմանված ժամկետում վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Կ. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ