Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ թիվ 2-5076 2004թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի Կենտրոն և Նորք - Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով`
09.09.2004թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Վ. ԼԱԼԱՅԱՆԻ
քարտուղարությամբ` Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
հայցվորի ներկայացուցիչ`
Լ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

2004թ. սեպտեմբերի 9-ին դատարանում դռնբաց դատական նիստում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Վարդանյանի ընդդեմ Դավիթ Խաչիկյանի` 24.000 ԱՄՆ դոլարի բռնագանձման պահանջի մասին:

 

Դատաքննությամբ դատարանը պարզեց հետևյալը.

Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ 2003թ. հունիսի 19-ին Դավիթ Խաչիկյանին տվել է պարտքով 24.000 ԱՄՆ դոլար, որը վերջինս պարտավորվել է վճարել մեկ տարվա ընթացքում: Պատասխանողը ոչ միայն մեկ տարվա ընթացքում չի վճարել գումարը, այլ մեկ տարի ժամկետը լրացնելուց հետո, չնայած չի հրաժարվում վճարելու այն, սակայն պատճառաբանում է, որ այժմ չի կա րող վճարել: Հայցվորը դատարանին խնդրել է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 24.000 ԱՄՆ դոլար պարտքի գումարը: Դատաքննության ժամանակ հայցվորի ներկայացուցիչը հայցը պնդեց: Պատասխանողը պատշաճ ձևով ծանուցվել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել: Դատարանը, ղեկավարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետով, որոշեց գրածը քննել պատասխանողի բացակայությամբ: Լսելով հայցվորի ներկայացուցչին, հետազոտելով գործում եղած գրավոր ապացույցները և գնահատելով դրանք, դատարանը գտավ, որ հայցվորի հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: Գործի քննությամբ պարզվեց, որ համաձայն 19.06.2003թ. ստացականի պատասխանողը պարտավորվել է մեկ տարվա ընթացքում հայցվորին վերադարձնել նրանից պարտքով վերցրած 24.000 ԱՄՆ դոլարը: Դատարանը, պատասխանողի կողմից հայցվորին 19.06.2003թ. տրված ստացականը դիտում է, որպես փոխառության պայմանագիր: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880 հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ փոխառուն պարտավոր է փոխառության պայամանգրով նախատեսված ժամկետում կարգով փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880 հոդվածի 1-ին կետով, դատարանը գտնում է, որ հայցվորի հայցապահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման: Նկատի ունենալով, որ հայցվորի հայցը ենթակա է բավարարման, իսկ հայցվորը դատարանին միջնորդել էր պետական տուրքի մասի վճարումը հետաձգել, դատարանը գտնում է, որ պետտուրքի գումարի մնացած մասը հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձել պատասխանողից: Ելնելով վերոգրյալից և ղեկավարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130- 132 հոդվածներով, դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

Արմեն Վարդանյանի հայցը բավարարել: Դավիթ Խաչիկյանից հօգուտ Արմեն Վարդանյանի բռնագանձել 24.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի գումարը: Դավիթ Խաչիկյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 472 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որպես պետական տուրքի գումար: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով պատասխանողի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանին հրապարակման օրվանից 15 օրվա ընթացքում:

 

Դատավոր Վ. Լալայան

Վճիռը չի բողոքարկվել և ստացել է օրինական ուժ:

Դատավոր Վ. Լալայան