Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ 2-2790/07թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով`
29.08.2007թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
քարտուղարությամբ` Ս.ԹԱՐՋՈՒՄԱՆՅԱՆԻ
Հայցվորի ներկայացուցիչ` Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ /անձնագիր .... բնակվող ..../
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
Պատասխանող` Դ.ՊՈՂՈՍՅԱՆԻ /անձնագիր .... բնակվող ..../

2007թ. օգոստոսի 29-ին Երևան քաղաքում, դռնբաց դատական նիստում քննեց քաղաքացիա- կան գործն ըստ հայցի Էդվին Ռաֆիի Հայրապետյանի ընդդեմ Դանիել Գագիկի Պողոսյանի` գու- մարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Դանիել Գագիկի Պողոսյանի ընդ- դեմ Էդվին Ռաֆիի Հայրապետյանի` գնված ապրանքը ետ վերադարձնելու պահանջի մասին:

 

Դիմելով դատարան հայցվորը հայտնել է, որ 01.12.2006թ. համաձայն իրենց միջև ձեռք բեր- ված համաձայնության, Դանիել Պողոսյանը գնել է իրեն պատկանող SONY մակնիշի VPL_CX 70 մոդելի վիդեո պրոեկտոր` 3000 ԱՄՆ դոլարով, պայմանով, որ այդ գումարը` 3000 ԱՄՆ դոլարը, Դա- նիել Պողոսյանը կվճարի վեց ամսվա ընթացքում` ամսե-ամիս գումարը մարելու պայմանով, որն իր կողմից մինչև օրս չի կատարվել: Նշված համաձայնության փաստը հաստատվում է 01.12.2006թ. Դանիել Պողոսյանի կողմից ստանձնած պարտավորագրով: Հայցվորը վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածի 1-ին կետը և ղեկավար- վելով ՀՀ քաղ. օր-ի 17, 347, 352, 408, ՀՀ քաղ. դատ. օր-ի 87, 88 հոդվածների պահանջներով, հայ- ցել է Դանիել Պողոսյանից բռնագանձել 3000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Միաժամանակ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի պահանջով, խնդրել է պատասխանո- ղից բռնագանձել նշված պարտքի գումարին վճարման ենթակա տոկոսներ` 2006թ. դեկտեմբեր ամ- սից մինչև նշված գումարի վճարելու օրը` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահման- ված տոկոսի չափով: Պատասխանող Դանիել Պողոսյանը հակընդդեմ հայց է ներկայացրել Էդվին Հարապետյանի դեմ, հայտնելով, որ 01.12.2006թ. Է.Հարապետյանը 3000 ԱՄՆ դոլարով իրեն է վաճառել SONY մակ- նիշի VPL_CX 70 մոդելի վիդեո պրոեկտոր, որի գումարն ինքը պետք է վճարեր վեց ամսվա ընթաց- քում: Սակայն, ինչպես հետագայում պարզվել է, վերոնշյալ ապրանքն ուներ որակի առաջադրվող պահանջների էական խախտում, այն է` անսարք է եղել SONY մակնիշի VPL_CX 70 մոդելի վիդեո պրոեկտորի լամպը` տեխնիկապես թանկարժեք ապրանք, որի արժեքը կազմում է մոտ 600-700 ԱՄՆ դոլար: Այն համարվում է գնված ապրանքի ամենաթանկ մասը: Վաճառելիս Է.Հայրապետ- յանն իրեն տեղյակ չի պահել վերոնշյալ թերության մասին և ապրանքի օգտագործումից չանցած 1 ամիս, այն դադարել է իր նպատակին ծառայելուց: Ապրանքի անպատշաճ որակի մասին ինքն ան- միջապես տեղյակ է պահել վաճառողին: Է.Հայրապետյանն իրեն խնդրել է, որ ինքը չհրաժարվի ապրանքից` խոստանալով, որ ինքն իր միջոցներով կվերացնի առաջացած թերությունը, իսկ ինքն ապրանքի համար կվճարի թերության վճարումից հետո: Է.Հայրապետյանը շարունակաբար ժա- մանակ էր խնդրում: Փաստորեն, ինչպես հետագայում պարզվել է, Է.Հայրապետյանն իր խոստում- ներով իրեն խաբում էր` սպասելով իրենց նախնական պայմանավորվածության ժամկետի ավար- տին: Բացի այդ, հետագայում պարզ է դարձել նաև, որ նա վերոնշյալ ապրանքը վաճառել է իրեն դրա իրական արժեքից կրկնակի թանկ: Քանի որ Է.Հայրապետյանը, առանց իրեն նախապես տեղյակ պահելու, վաճառել է անպատ- շաճ որակի ապրանք և ավելին` ընդառաջելով նրան ժամանակ է տվել, որպեսզի նա վերացնի թե- րությունը, սակայն նա չարաշահել է իր վստահությունը, ուստի այժմ ցանականում է ետ վերադարձ- նել նրան իրեն վաճառված SONY մակնիշի VPL_CX 70 մոդելի վիդեո պրոեկտորը: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485 հոդվածի 2-րդ կետի` առուվաճառքի պայմա- նագրում ապրանքի որակի մասին պայմանների բացակայության դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել ապրանք, որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապ- րանքը սովորաբար օգտագործվում է: Եթե պայմանագիր կնքելիս գնորդը վաճառողին տեղեկացրել է ապրանքը ձեռք բերելու կոնկրետ նպատակների մասին, վաճառողը պարտավոր է գնորդին հանձ- նել այդ նպատակներին համապատասխան օգտագործելու համար պիտանի ապրանք: Նույն օ- րենսգրքի 518 հոդվածի 3-րդ կետի համաձայն`… գնորդն իրավունք ունի հրաժարվել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճար- ված գումարը: Ընդ որում, գնորդն իր ստացած անպատշաճ որակի ապրանքը պետք է վերադարձ- նի վաճառողի պահանջով և նրա հաշվին: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` ապրանքի համար վճարված գումարը գնորդին վերադարձնելիս, վաճառողն իրավունք չունի դրանից պահելու այն գու- մարը, որի չափով նվազել է ապրանքի արժեքը` դրա լրիվ կամ մասնակի օգտագործման, ապրան- քային տեսքի կորստի կամ այլ համանման հանգամանքների հետևանքով: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 493 հոդվածի 2-րդ կետի` եթե ապրանքի նկատ- մամբ սահմանված չէ երաշխիքային կամ պիտանիության ժամկետ, գնորդը կարող է ապրանքի թե- րությունների հետ կապված պահանջներ ներկայացնել պայմանով, որ վաճառված ապրանքի թե- րությունները հայտնաբերված լինեն ապրանքը գնորդին հանձնելուց հետո ողջամիտ ժամկետում` ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում, կամ ավելի երկար ժամկետում, եթե այդպիսի ժամկետ սահմանված է օրենքով կամ առուվաճառքի պայմանագրով: Փոխադրման կամ փոստով առաքման ենթակա ապրանքի թերությունների հայտնաբերման ժամկետը հաշվարկվում է ապրանքը նշանակ- ման վայրը հասնելու օրվանից: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485, 486 հոդվածի 1- ին կետով` 491 հոդվածի 2 կետի 1-ին ենթակետով, 492 հոդվածի 1-ին կետով, 493 հոդվածի 1,2 կե- տերով, 518 հոդվածով, խնդրել է Էդվին Ռաֆիի Հայրապետյանի կողմից ներկայացված հայցը մեր- ժել և թույլատրել ետ վերադարձնել 01.12.2006թ. վերջինիս կողմից անպատշաճ որակի վաճառված` SONY մակնիշի VPL_CX 70 մոդելի վիդեո պրոեկտորը: Էդվին Հայրապետյանը պատասխան է ներկայացրել հակընդդեմ հայցի դեմ, հայտնելով` գտնում է, որ սկզբնական հայցով պատասխանողի կողմից ներկայացված հայցապահանջն ան- հիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ: Դանիել Պողոսյանի այն պնդումը, որ վաճառված ապրանքն ունի թերություն և Էդվին Հարա- պետյանն իրեն չի տեղեկացրել նշված թերության մասին և ապրանքի օգտագործումից չանցած մեկ ամիս այն դադարել է իր նպատակին ծառայելուն, անհիմն է, քանի որ վեճի առարկա SONY մակ- նիշի VPL_CX 70 մոդելի վիդեո պրոեկտորն իր կողմից վաճառելիս և Դ.Պողոսյանի կողմից գնելիս եղել է սարքին վիճակում, հակառակ դեպքում պարզապես անհիմն կլիներ անսարք գույքի համար վաճառքի պայմանագիր կնքելը և վաճառվող գույքի համար 3000 ԱՄՆ դոլար վճարելը: Դանիել Պողոսյանի նման պնդումն ամհիմն է, քանի որ անհավատալի կլիներ, որ վաճառվող ապրանքը, որի արժեքը կազմում է 3000 ԱՄՆ դոլար, Դ. Պողոսյանը գներ առանց փորձարկման և ապրանքի որակի պատշաճ լինելու մասին հավաստիացման, որն էլ բխում է ՀՀ քաղ. օր-ի 490 հոդ- վածի 2-րդ կետի` եթե ապրանքի որակի ստուգման կարգը սահմանված չէ սույն հոդվածի 1-ին կե- տին համապատասխան, ապա ապրանքի որակի ստուգումը կատարվում է գործարար շրջանա- ռության սովորույթներին կամ առուվաճառքի պայմանագրով հանձնելու ենթակա ապրանքի ստուգ- ման համար սովորաբար կիրառվող այլ կանոններին համապատասխան, պահանջից: Ավելին, ապրանքի անսարքության հայտնաբերման և իրեն այդ մասին տեղեկացնելու, ինչ- պես նաև ապրանքի թերության վերացման համաձայնության մասին Դ. Պողոսյանը չի ներկայաց- րել որևիցե գրավոր ապացույց, որն էլ քաղ. դատ. օր-ի 48 հոդվածի` գործին մասնակցող յուրաքանչ- յուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանք- ները, պարտադիր պահանջ է, որով և կհաստատվեր վաճառված ապրանքի թերության ի հայտ գա- լու, իրեն այդ մասին տեղեկացնելու և թերության վերացման մասին համաձայնություն ձեռք բերելու մասին պնդումները: ՀՀ քաղ. օր-ի 492 հոդվածի 1-ին կետը սահմանել է, որ վաճառողը պատասխանատվություն է կրում ապրանքի թերությունների համար, եթե գնորդն ապացուցում է, որ ապրանքի թերություններն առաջացել է մինչև իրեն հանձնելու պահը կամ մինչև այդ պահը ծագած պատճառներից: Հետևա- բար, կարծում է, Դանիել Պողոսյանի կողմից ներկայացված պահանջն անհիմն է և ենթակա է մերժ- ման: Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարելով ՀՀ քաղ. օր-ի 490 հոդվածի 2-րդ կետի, 492 հոդ- վածի 1-ին կետի, ՀՀ քաղ. դատ. օր-ի 48 հոդվածի պահանջներով, հայցել է Դանիել Պողոսյանի կող- մից հակընդդեմ հայցադիմումով ներկայացված պահանջը մերժել, իսկ սկզբնական հայցադիմումով ներկայացված հայցապահանջը բավարարել: Դատաքննության ժամանակ հայցվորի ներկայացուցիչը պնդեց հայցը, առարկեց հակընդդեմ հայցի դեմ, հայտնեց, որ վաճառվել է սարքին ապրանք, իսկ հակառակն ապացուցող որևէ փաստ պատասխանողի կողմից ներկայացված չէ: Խնդրեց Դանիել Պողոսյանից բռնագանձել 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և նշված պարտքի գումարին վճարման ենթակա տոկոսներ` 2006թ. դեկ- տեմբեր ամսից մինչև նշված գումարի վճարելու օրը` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսի չափի: Պատասխանողն առարկեց հայցի դեմ և պնդեց իր հակընդդեմ հայցը, հայտնելով, որ ապրան- քը գնելուց հետո է պարզվել, որ ապրանքը սարքին չէ և իրեն է վաճառվել շատ ավելի թանկ գնով, քան իրականում ապրանքն արժե: Գնելուց մեկ ամիս անց հանդիպել է վաճառողին, վերջինիս վճա- րել է 200 ԱՄՆ դոլար գումար, սակայն ստացական չի վերցրել, քանի որ Է.Հայրապետյանն ասել է, որ գինը պայմանագրով կփոխեն և կնշեն 200 դոլարը: Ապրանքը գնելիս ինքը չի փորձարկել այն, անսարքությունն այնպիսին է, որ ի հայտ է գալիս որոշակի ժամանակ աշխատելու ընթացքում, մաս- նագետ նույնպես չի ստուգել, սկզբում միացրել են, էկրանը գունավորել է, իսկ հետագա խնդիրները հետո են առաջացել: Ապրանքը երաշխավորության մեջ չի գտնվել: Ապրանքը գնելիս համոզված է եղել, որ սարքին է, քանի որ ուղղակի հավատացել է վաճառողին: Անսարքությունը հայտնաբերելուց հետո ինքը տեղյակ է պահել այդ մասին վաճառողին: Անսարքությունը □լամպին□ է վերաբերում, իսկ դա ժամկետ ունի, ինչի մասին վաճառողն իրեն տեղյակ չի պահել, իսկ երբ իմացել է, թե ինչ պատճառով է լամպը պայթել, խոստացել է, որ □մի բան կանի□: Դատարանը, գնահատելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, լսելով կողմերի բացատրությունը, ուսումնասիրելով հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը, գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման, իսկ հակընդդեմ հայցը մերժման հետևյալ պատճառաբանութ- յամբ. Դատարանը ապացուցված է համարում այն հանգամանքը, որ 01.12.2006թ. Դանիել Գագիկի Պողոսյանը` բնակվող ք. Երևան, Պուշկինի 3, բն. 24 հասցեում, անձնագիր ...., Էդվին Ռաֆիի Հայ- րապետյանից` բնակվող ք. Երևան, Գայդարի 4, բն. 8 հասցեում, անձնագիր ...., գնել է SONY մակ- նիշի VPL_CX 70 մոդելի վիդեո պրոեկտոր: Կողմերը պայմանավորվել են, որ պրոեկտորի արժեքը` 3000 /երեք հազար/ ԱՄՆ դոլար, կվճարվի 6 ամսվա ընթացքում` ամսե-ամիս գումարը մարելու պայ- մանով, ինչի կապակցությամբ Դանիել Պողոսյանը գրավոր կազմել և ստորագրել է 01.12.2006թ. պարտավորագիր /հիմք` 01.12.2006թ. կողմերի կողմից ստորագրված պարտավորագիրը/: Նշված գումարը պատասխանող Դանիել Պողոսյանը չի վճարել Էդվին Հայրապետյանին, ինչի պարագա- յում Էդվին Հայրապետյանը, պարտավորագրում նշված գումարը վճարելու ժամկետի ավարտից հե- տո, դիմել է դատարան` նշված գումարը բռնագանձելու խնդրանքով: Դանիել Պողոսյանի կողմից գրավոր կազմված և ստորագրված 01.12.2006թ. պարտավորագը- րով վերջինս առանց որևէ վավերապայմանի ստանձնել է որոշակի ժամկետում որոշակի գործողութ- յուններ կատարելու պարտավորություններ, որոնք կատարելու վերաբերյալ որևէ ապացույց դատա- րան չներկայացվեց: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածի` պարտավորութ- յունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավա- կան ակտերի պահանջների համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացա- կայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան: Նույն օրենսգրքի 352 հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանա- կահատվածի ցանկացած պահին: Տվյալ պարագայում պարտավորագրով նախատեսված է, որ պարտավորությունը պետք է կատարվի պարտավորագրի տրման օրվանից վեց ամսվա ընթացքում, այսինքն` մինչև 01.06.2007թ.: Այսպիսով դատարանը փաստում է այն հանգամանքը, որ պատաս- խանող Դանիել Պողոսյանի կողմից չեն կատարվել պարտավորագրով նախատեսված իր պարտա- վորությունները: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408 հոդվածի` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ /կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծա- ռայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայ- մանների խախտմամբ/ կատարելը: Նույն օրենսգրքի 17 հոդվածը նախատեսում է, որ անձը, ում ի- րավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին մասի` ուրիշի դրամական մի- ջոցները ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Համաձայն նույն հոդվածի 4-րդ մասի` ուրիշի միջոցներից օգտվելու համար տոկոսները գանձվում են միչև այդ միջոցների գումարը պարտատիրոջը վճարելու օրը, եթե տոկոսների հաշվեգրման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ պայմանագրով: Հետևաբար պատասխանող Դանիել Պողոսյանից ենթակա են բռնագանձման նաև վերջինիս կողմից չվճարած 3000 ԱՄՆ դոլարի վրա հաշվարկված, 411 հոդվածով սահմանված տո- կոսները` 01.06.2007թ. մինչև պարտավորության կատարման օրը: Պատասխանող Դ. Պողոսյանի կողմից որևէ ապացույց առ այն, որ ինքը կատարել է վճարում- ներ, դատարանին չներկայացվեցին: Վերջինիս կողմից դատարան չներկայացվեցին նաև հակընդ- դեմ հայցը հիմնավորող որևէ ապացույց, մասնավորապես ապացույց առ այն, իր ինքն Էդվին Հայ- րապետյանից գնել է անպատշաճ որակի ապրանք, որ վիդեո պրոեկտորն ունի անսարքություն, որ վաճառված ապրանքը ներկայումս չի ծառայում իր նպատակին և հնարավոր չէ այն գործածել ըստ նշանակության, որ վաճառողն իմացել է □անսարքության□ մասին և որ այդ անսարքությունը չի ա- ռաջացել կամ չէր կարող առաջանալ պատասխանողի կողմից ապրանքը շահագործելիս, մինչդեռ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 48 հոդվածի` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Հետևաբար հակընդդեմ հայցվորի պահանջը` 01.12.2006թ. իր կողմից գնված □անպատշաճ□ որակի վաճառված SONY մակնիշի VPL_CX 70 մոդելի վիդեո պրոեկտորը հետ վերադարձնելու մասին, են- թակա է մերժման` ապացույցների անբավարարության պատճառով: Ուստի վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղ. օր-ի 130-132 հոդվածներով դատա- րանը

 

Վ Ճ Ռ Ե Ց


Էդվին Ռաֆիի Հայրապետյանի հայցն ընդդեմ Դանիել Գագիկի Պողոսյանի` գումարի բռնա- գանձման պահանջի մասին` բավարարել: Պատասխանող Դանիել Գագիկի Պողոսյանից հօգուտ հայցվոր Էդվին Ռաֆիի Հայրապետ- յանի բռնագանձել 3000 /երեք հազար/ ԱՄՆ դոլարին բռնագանձման օրը ՀՀ Կենտրոնական բան- կի կողմից արտարժույթի նկատմամբ սահմանված փոխարժեքին համարժեք դրամ, ինչպես նաև 3000 ԱՄՆ դոլարին վճարվող տոկոսները` 01.06.2007թ. մինչև պարտավորության կատարման օրն ընկած ժամանակահատվածի համար` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Դանիել Գագիկի Պողոսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Էդվին Ռաֆիի Հայրապետյանի` գնված ապրանքը ետ վերադարձնելու պահանջի մասին, մերժել: Պատասխանող Դանիել Գագիկի Պողոսյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել բռնագանձվող գումարի 2 /երկու/ տոկոսի չափով ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կա- տարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան հրապա- րակման օրվանից 15 օրյա ժամկետում:

 

ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ

* * *

 

Գործ 4330-2007
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով`
25.01.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
քարտուղարությամբ` Լ. ՇԱՀԻՆՅԱՆ
դատավորներ` Վ. ԹՈՐՈՍՅԱՆ; Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հայցվորի ներկայացուցիչ` Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
վերաքննիչ բողոք բերող` Դ.ՊՈՂՈՍՅԱՆ

Երևան քաղաքում, դռնաբաց դատական նիստում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի /դատ.` Ա. Մխիթարյանի/ 29.08.2007թ. թիվ 2-2790 վճռի դեմ պատասխանող Դանիել Պողոսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Էդվին Հայրապետյանի ընդդեմ Դանիել Պողոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Դանիել Պողոսյանի ընդդեմ Էդվին Հայրապետյանի` գնված ապրանքը վերադարձնելու պահանջի մասին:

Առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել է, իսկ հակընդդեմ հայցը մերժել: Դիմելով դատարան հայցվոր Էդվին Հարապետյանը հայտնել է, որ համաձայն 01.12.2006թ. ի- րենց միջև ձեռք բերված համաձայնության, Դանիել Պողոսյանը գնել է իրեն պատկանող SONY մակնիշի VPL_CX 70 մոդելի վիդեո պրոեկտոր` 3000 ԱՄՆ դոլարով, պայմանով, որ այդ գումարը` 3000 ԱՄՆ դոլարը, Դանիել Պողոսյանը կվճարի վեց ամսվա ընթացքում` ամենամսյա մարման ե- ղանակով, որն իր կողմից միչև օրս չի կատարվել: Նշված համաձայնության փաստը հաստատվում է 01.12.2006թ. Դանիել Պողոսյանի կողմից ստանձնած պարտավորագրով: Հայցվորը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347, 352, 408 հոդվածները, 17 հոդ- վածի առաջին կետը և ղեկավարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17, 347, 352, 408, ՀՀ քաղա- քացիական դատավարության օրեսգրքի 87, 88 հոդվածների պահանջներով, խնդրել է Դանիել Պո- ղոսյանից բռնագանձել 3000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Միաժամանակ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի պահանջով, խնդրել է պատասխանողից բռնագան- ձել նշված պարտքի գումարին վճարման ենթակա տոկոսներ` 2006թ. դեկտեմբեր ամսից մինչև նշված գումարի վճարելու օրը` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկո- սադրույքի: Ինչ վերաբերում է պատասխանողի կողմից ներկայացված հայցին, ապա այն անհիմն է և ենթակա է մերժման: Դանիել Պողոսյանի այն պնդումը, որ վաճառված ապրանքն ունի թերութ- յուն և Էդվին Հայրապետյանն իրեն չի տեղեկացրել նշված թերության մասին և օգտագործումից չանցած մեկ ամիս, այն դադարել է իր նպատակին ծառայելուն, անհիմն է, քանի որ վեճի առարկա SONY մակնիշի VPL_CX 70 մոդելի վիդեո պրոեկտորն իր կողմից վաճառելիս և Դ. Պողոսյանի կող- մից գնելիս եղել է սարքին վիճակում, հակառակ դեպքում պարզապես անհիմն կլիներ անսարք գույ- քի համար վաճառքի պայմանագիր կնքել և վաճառվող գույքի համար 3000 ԱՄՆ դոլար վճարել: Դանիել Պողոսյանի նման պնդումն անհիմն է, քանի որ անհավատալի կլիներ, որ վաճառվող ապ- րանքը, որի արժեքը կազմում է 3000 ԱՄՆ դոլար, Դանիել Պողոսյանը գներ առանց փորձարկման և ապրանքի որակի պատշաճ լինելու մասին հավաստիացման, որից էլ բխում է, որ ՀՀ քաղաքա- ցիական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, այն է` եթե ապրանքի որակի ստուգման կարգը սահմանված չէ սույն հոդվածի 1-ին կետի համապատասխան, ապա ապրանքի որակի ստու- գումը կատարվում է գործարար շրջանառության սովորույթներին կամ առուվաճառքի պայմանագ- րով հանձնելու ենթակա ապրանքի ստուգման համար սովորաբար կիրառվող այլ կանոններին հա- մապատասխան, պահպանվել է: Ավելին, ապրանքի անսարքության հայտնաբերման և իրեն այդ մասին տեղեկացնելու, ինչ- պես նաև ապրանքի թերության վերացման համաձայնության մասին Դ. Պողոսյանը չի ներկայաց- րել որևէ գրավոր ապացույց, որն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 48 հոդվածի համաձայն` գոր- ծին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, պարտադիր պահանջ է, որով կհաստատվեր վաճառված ապ- րանքի թերության ի հայտ գալու, իրեն այդ մասին տեղեկացնելու և թերությունների վերացման մա- սին համաձայնություն ձեռք բերելու մասին պնդումները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 492-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ վաճառողը պա- տասխանատվություն է կրում ապրանքի թերությունների համար, եթե գնորդն ապացուցում է, որ ապրանքի թերություններն առաջացել են մինչև իրեն հանձնելու պահը կամ մինչև այդ պահը ծա- գած պատճառներից: Հետևաբար, կարծում է Դանիել Պողոսյանի կողմից ներկայացված պահանջն անհիմն է և ենթակա է մերժման: Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 490-րդ հոդ- վածի 2-րդ կետի, 492-րդ հոդվածի 1 կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի պահանջներով` խնդրել է հայցը բավարարել, իսկ Դանիել Պողոսյանի հակընդդեմ հայցը մերժել: Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը պնդեց հայցը, առարկեց հակընդ- դեմ հայցի դեմ, հայտնեց, որ վաճառվել է սարքին ապրանք, իսկ հակառակն ապացուցող որևէ փաստ պատասխանողի կողմից ներկայացված չէ: Խնդրեց Դանիել Պողոսյանից բռնագանձել 3000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և նշված պարտքի գումարի վճարման ենթակա տոկոսներ` 2006թ. դեկտեմբեր ամսից մինչև նշված գումարի վճարելու օրը` համաձայն ՀՀ Կենտրոնական բան- կի կողմից սահմանված տոկոսի չափի: Վերաքննիչ դատարանում հայցվորի ներկայացուցիչը հայցը պնդեց և խնդրեց այն բավարա- րել, իսկ հակընդդեմ հայցը մերժել: Պատասխանող Դանիել Պողոսյանը, չնայած պատշաճ ծանուցմանը, դատաքննությանը չի ներկայացել և չի խնդրել գործը քննել իր բացակայությամբ: Հակընդդեմ հայցով պատասխանողի ներկայացուցիչը պնդեց գործը քննել հայցվորի բացա- կայությամբ: Վերաքննիչ դատարանը, ղեկավարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով և 103-րդ հոդվածով, որոշեց գործը քննել պատասխանողի և հակընդ- դեմ հայցվորի բացակայությամբ: Առաջին ատյանի դատարանում պատասխանող Դանիել Պողոսյանը հակընդդեմ հայց է ներ- կայացրել Էդվին Հայրապետյանի դեմ և հայտնել, որ վերջինս 01.12.2006թ. 3000 ԱՄՆ դոլարով ի- րեն է վաճառել SONY մակնիշի VPL_CX 70 մոդելի վիդեո պրոեկտոր, որի գումարն ինքը պետք է վճարեր վեց ամսվա ընթացքում: Սակայն, ինչպես հետագայում պարզվել է, վերոնշյալ ապրանքն ուներ որակին առաջադրվող պահանջների էական խախտում, վիդեո պրոեկտորի լամպը տեխնի- կապես թանկարժեք ապրանք է, որն անսարք է: Այն համարվում է գնված ապրանքի ամենաթանկ մասը: Վաճառելիս հայցվորն իրեն տեղյակ չի պահել վերոնշյալ թերության մասին և ապրանքի օգ- տագործումից չանցած մեկ ամիս, այն դադարել է իր նպատակին ծառայելուց: Էդվին Հայրապետ- յանին վճարել է 200 ԱՄՆ դոլար գումար, սակայն ստացական չի վերցրել: Ապրանքի անպատշաճ որակի մասին ինքը տեղյակ է պահել վաճառողին: Էդվին Հայրապետյանն իրեն խնդրել է, որ ինքը չհրաժարվի ապրանքից` խոստանալով, որ ինքն իր միջոցներով կվերացնի առաջացած թերությու- նը, իսկ ինքը ապրանքի համար կվճարի թերությունը վերացնելուց հետո: Էդվին Հայրապետյանը շարունակաբար ձգձգում էր ապրանքի թերության վերացումը, իսկ իր անընդմեջ պահանջներից հե- տո պարբերաբար ժամանակ էր խնդրում: Փաստորեն, ինչպես հետագայում պարզվել է, Էդվին Հայ- րապետյանն իր խոստումներով իրեն խաբում էր` սպասելով իրենց նախնական պայմանավորվա- ծության ժամկետի ավարտին: Բացի այդ, հետագայում պարզ է դարձել նաև, որ նա վերոնշյալ ապ- րանքը վաճառել է իրեն դրա իրական արժեքից կրկնակի թանկ: Քանի որ Էդվին Հայրապետյանը, առանց իրեն նախապես տեղյակ պահելու, վաճառել է ան- պատշաճ ապրանք, և ավելին, ընդառաջելով նրան ժամանակ է տվել, որպեսզի նա վերացնի թե- րությունը, սակայն նա չարաշահել է իր վստահությունը, ուստի այժմ ցանկանում է ետ վերադարձ- նել նրան իրեն վաճառված SONY մակնիշի VPL_CX 70 մոդելի վիդեո պրոեկտորը: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485-րդ հոդվածի 2-րդ կետի` առուվաճառքի պայ- մանագրում ապրանքի որակի մասին պայմանների բացակայության դեպքում վաճառողը պարտա- վոր է գնորդին հանձնել ապրանքը, որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար այդ տեսա- կի ապրանքը օգտագործվում է: Եթե պայմանագիրը կնքելիս գնորդը վաճառողին տեղեկացրել է ապրանքը ձեռք բերելու մա- սին, վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել այդ նպատակներին համապատասխան օգտա- գործելու համար պիտանի ապրանք: Նույն օրենսգրքի 518-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` …գնորդն իրավունք ունի հրաժար- վել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրան- քի համար վճարված գումարը: Ընդ որում, գնորդն իր ստացած անպատշաճ որակի ապրանքը պետք է վերադարձնի վաճառողի պահանջով և նրա հաշվին: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` ապրանքի համար վճարված գումարը գնորդին վերադարձնելիս, վաճառողն իրավունք չունի դրա- նից պահելու այն գումարը, որի չափով նվազել է ապրանքի արժեքը` դրա լրիվ կամ մասնակի օգ- տագործման, ապրանքի տեսքի կորստի կամ այլ համանման հանգամանքների հետևանքով: Համա- ձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 493-րդ հոդվածի 2-րդ կետի` եթե ապրանքի նկատմամբ սահ- մանված չէ երաշխիքային կամ պիտանիության ժամկետ, գնորդը կարող է ապրանքի թերություննե- րի հետ կապված պահանջները ներկայացնել պայմանով, որ վաճառված ապրանքի թերություննե- րը հայտնաբերված լինեն ապրանքը գնորդին հանձնելուց հետո ողջամիտ ժամկետում` ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում կամ ավելի երկար ժամկետում, եթե այդպիսի ժամկետ սահմանված է օրենքով կամ առուվաճառքի պայմանագրով: Փոխադրման կամ փոստով առաքման ենթակա ապ- րանքի թերությունների հայտնաբերման ժամկետը հաշվարկվում է ապրանքը նշանակման վայրը հասնելու օրվանից: Ելնելով վերոգրյալից և ղեկավարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 485, 486 հոդվածի 1-ին կետով, 491 հոդվածի 2 կետի 1-ին ենթակետով, 492 հոդվածի 1-ին կետով, 493 հոդվածի 1,2 կետե- րով, 518 հոդվածով` խնդրել է Էդվին Ռաֆիի Հայրապետյանի կողմից ներկայացված հայցը մերժել և թույլատրել ետ վերադարձնել 01.12.2006թ. վերջինիս կողմից անպատշաճ որակի վաճառված` SONY մակնիշի VPL_CX 70 մոդելի վիդեո պրոեկտորը: Վերաքննիչ դատարանը, լսելով Էդվին Հայրապետյանի ներկայացուցիչ Վահե Հովհաննիս- յանին, ուսումնասիրելով, վերլուծելով և գնահատելով քաղաքացիական գործով ձեռք բերված ա- պացույցները` դատարանը գտավ, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, իսկ հակընդ- դեմ հայցն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Դատաքննությամբ պարզվեց, որ 01.12.2006թ. սկզբնական հայցով պատասխանող Դանիել Գագիկի Պողոսյանը հայցվոր Էդվին Հայրապետյանից գնել է SONY մակնիշի VPL_CX 70 մոդելի վիդեո պրոեկտորը: Համաձայն կողմերի միջև կնքված պայմանագրի, գինը` 3000 ԱՄՆ դոլարը, գնորդը պարտավորվել է վճարել 6 ամսվա ընթացքում` ամենամսյա մարման եղանակով: Դատաքննությամբ պարզվեց նաև, որ Դանիել Պողոսյանը պայմանագրում նշված ժամկետի ընթացքում Էդվին Հայրապետյանին գումար չի վճարել: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պա- հանջներին համապատասխան: Նույն օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է` եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամա- նակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատ- վածի ցանկացած պահին: Համաձայն վերը նշված պայմանագրի` պատասխանող Դանիել Պողոսյանը պարտավորվել է պայմանագրի գինը վճարել մինչև 01.06.2007թ., ինչը նրա կողմից չի կատարվել: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408 հոդվածի` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ /կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծա- ռայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայ- մանների խախտմամբ/ կատարելը: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածը նախատե- սում է, որ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Դատաքննությամբ հաստատվեց, որ հայցվոր Էդվին Հայրապետյանի իրավունքը, որպես պարտավորության կողմի, խախտվել է: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին մասի` ուրիշի դրամական մի- ջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման կետանցով դրանք օգ- տագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսների չափը որոշվում է դրամական պարտավորության կամ դրա հա- մապատասխան մասի կատարման օրվա բանկային տոկոսի հաշվարկային դրույքով: Պարտքը դատական կարգով բռնագանձելիս դատարանը պարտատիրոջ պահանջը կարող է բավարարել` ել- նելով վճռի կայացման օրվա բանկային տոկոսի հաշվարկային դրույքից: Ուրիշի միջոցներից օգտը- վելու համար տոկոսները գանձվում են մինչև այդ միջոցների գումարը պարտատիրոջը վճարելու օ- րը, եթե տոկոսների հաշվեգրման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ պայմանագրով: Հետևաբար, պատասխանող Դանիել Պողոսյանից ենթակա են բռնագանձման նաև վերջինիս կողմից չվճարված 3000 ԱՄՆ դոլար գումարի վրա հաշվարկված, 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` 01.06.2007թ. մինչև պարտավորության կատարման օրը: Վերաքննիչ դատարանը քննության առավ նաև Դանիել Պողոսյանի հակընդդեմ հայցը և գտավ, որ այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Դատաքննությամբ պարզվեց, որ չնայած պատշաճ ծանուցմանը պատասխանող, հակընդդեմ հայցվոր Դանիել Պողոսյանը չի ներկայացել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատաքըն- նությանը, իսկ առաջին ատյանի դատարանում վերջինս չի ներկայացրել իր առարկությունների և պահանջների հիմքում ընկած հանգամանքները, մասնավորապես, անպատշաճ որակի ապրանք գնելու հանգամանքը հիմնավորող ապացույցներ, ինչը նրա դատավարական պարտականությունն է համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի` քաղաքացիա- կան դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հի- ման վրա: Իսկ նույն օրենսգրքի 51-րդ հոդվածը սահմանում է, որ գործի հանգամանքները, որոնք օ- րենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույց- ներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Պատասխանողի պատճառաբանությունները, թե հայցվորից գնել է անպատշաճ որակի ապ- րանք, կարող էր հաստատվել գույքը գնելու պահին տրված մասնագիտական եզրակացությամբ, ին- չը պատասխանողը չի ներկայացրել: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի` գործին մաս- նակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ըն- կած հանգամանքները: Հակընդդեմ հայցվորը չապացուցեց իր պահանջի հիմքում ընկած հանգամանքները, ինչը նրա դատավարական պարտականությունն էր: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չա- փին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսեը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան: Ելնելով վերոգրյալից և ղեկավարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածով` վե- րաքննիչ դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց


Էդվին Հայրապետյանի հայցը բավարարել: Բռնագանձել պատասխանող Դանիել Գագիկի Պողոսյանից հօգուտ հայցվոր Էդվին Ռաֆիի Հայրապետյանի 3000 / երեք հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև 3000 ԱՄՆ դոլա- րի վրա ԿԲ-ի կողմից սահմանված տարեկան տոկոսադրույքի համապատասխան հաշվեգրված տո- կոսներ 01.06.2007թ. միչև պարտավորության կատարման օրն ընկած ժամանակահատվածի համար: Դանիել Պողոսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Էդվին Հայրապետյանի` գնված ապրանքը վե- րադարձնելու պահանջի մասին` մերժել: Բռնագանձել Դանիել Գագիկի Պողոսյանից հօգուտ պետական բյուջե 59600 ՀՀ դրամ, որից 14000 իր կողմից ներկայացված պահանջի և 44600 ՀՀ դրամն Էդվին Հայրապետյանի պահանջի 5%` որպես վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի համար նախատեսված պետական տուրքի գումար: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության կողմից պարտա- պանի հաշվին:

 

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող դատավոր` Ն.Հովսեփյան

Դատավոր` Վ.Թորոսյան

Դատավոր` Ս.Միքայելյան