Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ 2-2944-2007թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով`
15.10.2007թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ս. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
քարտուղարությամբ` Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
Մասնակցությամբ Հայցվոր` Ա. ԵՓՐԵՄՅԱՆԻ /ներկայացուցիչ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ/
Պատասխանողի ներկայացուցիչ` Ռ. ԴԱՎԹՅԱՆԻ

2007թ. հոկտեմբերի 15-ին /դատաքննությունն ավարտվել է 02.10.2007թ./ դատարանում, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Արմենակ Եփրեմյանի /անձնագիր ........./ ընդդեմ Նարինե Մանվելյանի` անհիմն հարստացման գումարները վերադարձնելու պահանջի մասին

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Դատարանին հայցվորը հայտնել է, որ Երևան քաղաքի Վարդանանց 22 հասցեում գտնվող առևտրային տարածքը կողմերի համատեղ սեփականությունն է: 14.07.2006թ. գրավոր նախազգուշացրել է պատասխանողին իր սեփականությունն ապօրինի օգտագործման դադարեցման վերաբերյալ, սակայն վերջինս անօրինական կարգով շարունակում է օգտագործել տարածքի իր բաժնեմասը և ստանալ եկամուտներ: Համաձայն "Ա. Վ. Բուրսա" ՍՊԸ-ի տված գնահատման հաշվետվության` մեկ ամսվա համար նշված տարածքի վարձակալության վճարը կազմում է 770.000 դրամ, հետևաբար հայցվորի բաժնեմասի հատվածի վճարը կկազմի 385.000 դրամ գումար, որը պատասխանողը որպես անհիմն խնայել է: Գտել է, որ պատասխանողը պարտավոր է հայցվորին վճարել 2006թ. օգոստոսի 15-ից մինչև 31-ը հայցվորի սեփականությունը հանդիսացած առևտրային տարածքի ապօրինի օգտագործման հետևանքով անհիմն խնայած վարձավճարները, ամսեկան 385.000 դրամ գումարի չափով, որը կկազմի 192.500 դրամ, իսկ տոկոսները 2.406 դրամ: Խնդրել է պատասխանողից բռնագանձել 192.500 դրամ, որպես 2006թ. օգոստոսի 15-ից մինչև 31-ը ընկած ժամանակահատվածի համար խնայած վարձավճարի գումար և 2.406 դրամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով տոկոսներ նույն ժամանակահատվածի համար: Գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Համլետ Գրիգորյանը /անձնագիր ..../ պնդեց հայցը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 հոդվածով, ավելացնելով հայցապահանջի չափը, խնդրեց Նարինե Մանվելյանից հօգուտ Արմենակ Եփրեմյանի բռնագանձել 15.08.2006թ. մինչև 31.08.2006թ. 192.500 դրամ անհիմն խնայած վարձավճարի գումարը, 2.406 դրամ նույն ժամանակահատվածի համար տոկոսները, 01.09.2006թ. մինչև 01.07.2007թ. ժամանակահատվածի համար 3.850.000 դրամ` անհիմն խնայած վարձավճարի գումար և 48.120 դրամ տոկոսներ, ընդամենը 15.08.2006թ. մինչև 01.07.2007թ. ժամանակահատվածի համար 4.042.000 անհիմն խնայած վարձավճարի գումար, 50.525 դրամ տոկոսներ, շարունակելով անհիմն խնայած ամսեկան վարձավճարի և տոկոսների բռնագանձումը մինչև առևտրային տարածքի փաստացի օգտագործման դադարեցումը: Պատասխանողի ներակացուցիչ Ռոզա Դավթյանը /անձնագիր ......./ առարկելով հայցի դեմ հայտնեց, որ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ գրավոր ապացույց այն մասին, որ տարածքը տրվել է վարձակալությամբ, որի հիման վրա հայցվորն իրավունք ձեռք կբերեր պահանջելու գույքը վարձակալության հանձնելու արդյունքում ստացած եկամտի կեսը: Բացի այդ, ներկայումս տարածքում իրականացվել և իրականացվում է առևտրային գործունեություն, ուստի եզրակացության մեջ նշված վարձավճարի չափը չի կարող հիմք ընդունվել, եզրակացությունը տրվել է 2007թ., հայցվորը պահանջում է վճարել վարձավճարի գումարը 2006թ. սկսած: Հայտնեց, որ "Ռոմա" ՍՊԸ-ն հայցադիմումում նշված ժամանակահատվածում զբաղվել է առևտրով, ստացել է եկամուտ 2006թ. իրացումից հասույթ` հուլիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսը, որի օգուտը կազմում է 665490 դրամ և "Ռոմա" ՍՊԸ-ն 2007թ. իրացումից հասույթ` հունվար ամսից մինչև մարտ ամիսը, որի օգուտը կազմում է 59247 դրամ, ընդհանուր օգուտը կազմում է 724737 դրամ, որը հաստատվում է ՍՊԸ-ի գործունեությանը վերաբերող վճարումների անդորրագրերով: Հայցվորը որպես տարածքի 1/2 մասի սեփականատեր, կարող է պահանջել միայն առևտրից ստացված եկամուտի կեսը, ուստի պահանջն անհիմն է և խնդրեց այն մերժել: Լսելով կողմերի բացատրությունները, ուսումնասիրելով և գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, դատարանը գտավ, որ հայցը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Հայցվոր Արմենակ Եփրեմյանը դիմել է դատարան անհիմն հարստացման գումարները վերադարձնելու պահանջով, իր հայցադիմումի հիմքում դնելով այն հանգամանքը, որ պատասխանող Նարինե Մանվելյանը Երևան քաղաքի Վարդանանց 22 հասցեում գտնվող առևտրային տարածքը վարձակալության տալով իրեն պետք է վերադարձնի 2006թ. օգոստոսի 15-ից մինչև 01.07.2007թ. ընկած ժամանակահատվածի համար անհիմն խնայած վարձավճարի գումար և տոկոսներ նույն ժամանակահատվածի համար: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը): Դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի դրույթները քննվող վեճին վերաբերելի չեն: Այն հանգամանքները, որ "Ա. Վ. Բուրսա" ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Վարդանանց 22 հասցեում գտնվող առևտրային տարածքի վարձը գնահատվել է 770.000 դրամ և այն, որ հայցվոր Արմենակ Եփրեմյանն այդ տարածքից որևէ եկամուտ չի ստանում, ամենևին չի նշանակում, որ այս դեպքում առկա է պատասխանողի կողմից անհիմն հարստացման փաստ: Դատարանը դտնում է, որ որոշակի ապացույցների առկայության դեպքում հայցվորը կարող էր պահանջել բաց թողնված օգուտ` չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

Հայցը մերժել: Հայցվորից բռնագանձել 77850 դրամ որպես պակաս վճարված պետական տուրքի գումար: Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ քաղաքացիական դատարան 15 օրվա ընթացքում:

 

ԴԱՏԱՎՈՐ` Ս. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

* * *

Գործ 07-3993_2007
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով`
30.11.2007թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Վ.ԱՎԱՆԵՍՅԱՆ
քարտուղարությամբ` Գ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
դատավոր` Դ.Խաչատրյան; Գ.ՄԱՏԻՆՅԱՆ
Հայցվոր` Ա. ԵՓՐԵՄՅԱՆԻ /ներկայացուցիչ Ա.ՇԱՀԲԱԶՅԱՆ
Պատասխանողի ներկայացուցիչ` Վ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

2007թ. նոյեմբերի 30-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դռնբաց դատական նիստում` հայցվորի ներկայացուցիչ Ա.Շահբազյանի վերաքննիչ բողոքի հիման վրա վերստին քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` Արմենակ Եփրեմյանի ընդդեմ Նարինե Մանվելյանի` անհիմն հարստացման գումարները վերադարձնելու պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Հայցվորը դիմելով դատարան հայտնել է, որ Երևան քաղաքի Վարդանանց 22 հասցեում գտնվող առևտրային տարածքը կողմերի համատեղ սեփականությունն է: 14.07.2006թ. գրավոր նախազգուշացրել է պատասխանողին իր սեփականությունն ապօրինի օգտագործման դադարեցման վերաբերյալ, սակայն վերջինս անօրինական կարգով շարունակում է օգտագործել տարածքի իր բաժնեմասը և ստանալ եկամուտներ: Համաձայն "Ա.Վ.Բուրսա" ՍՊԸ-ի տված գնահատման հաշվետվության` մեկ ամսվա համար նշված տարածքի վարձակալության վճարը կազմում է 770.000 դրամ, հետևաբար հայցվորի բաժնեմասի հատվածի վճարը կկազմի 385.000 դրամ գումար, որը պատասխանողը որպես անհիմն խնայել է: Հայտնի է նաև, որ պատասխանողը պարտավոր է իրեն վճարել 2006թ. օգոստոսի 15-ից մինչև 31-ն իր սեփականությունը հանդիսացած առևտրային տարածքի ապօրինի օգտագործման հետևանքով անհիմն խնայած վարձավճարները, ամսեկան 385.000 դրամ գումարի չափով, որը կկազմի 192.500 դրամ, իսկ տոկոսները 2.406 դրամ: Խնդրել է պատասխանողից բռնագանձել 192.500 դրամ, որպես 2006թ. օգոստոսի 15-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածի համար անհիմն խնայած վարձավճարի գումար և 2.406 դրամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսներ նույն ժամանակահատվածի համար: Հայցվորն ավելացնելով հայցապահանջի չափը, խնդրել է Նարինե Մանվելյանից հօգուտ Արմենակ Եփրեմյանի բռնագանձել 15.08.2006թ. մինչև 31.08.2006թ.` 192.500 դրամ անհիմն խնայած վարձավճարի գումարը, 2.406 դրամ նույն ժամանակահատվածի համար տոկոսներ, 01.09.2006թ. մինչև 01.07.2007թ. ժամանակահատվածի համար 3.850.000 դրամ` անհիմն խնայած վարձավճարի գումար և 48.120 դրամ տոկոսներ, ընդամենը 15.08.2006թ. մինչև 01.07.2007թ ժամանակահատվածի համար 4.042.000 անհիմն խնայած վարձավճարի գումար, 50.526 դրամ տոկոսներ, շարունակելով անհիմն խնայած ամսեկան վարձավճարի և տոկոսների բռնագանձումը մինչև առևտրային տարածքի փաստացի օգտագործման դադարեցումը: Պատասխանողի ներկայացուցիչն առարկելով ներկայացված հայցի դեմ հայտնել է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ գրավոր ապացույց այն մասին, որ տարածքը տրվել է վարձակալությամբ, որի հիման վրա հայցվորն իրավունք ձեռք կբերեր պահանջելու գույքը վարձակալության հանձնելու արդյունքում ստացած եկամուտի կեսը: Բացի այդ, ներկայումս տարածքում իրականացվել և իրականացվում է առևտրային գործունեություն, ուստի եզրակացության մեջ նշված վարձավճարի չափը չի կարող հիմք ընդունվել, եզրակացությունը տրվել է 2007թ., հայցվորը պահանջում է վճարել վարձավճարի գումարը 2006թ. սկսած: Հայտնեց, որ "Ռոմա" ՍՊԸ-ն հայցադիմումում նշված ժամանակահատվածում զբաղվել է առևտրով, ստացել է եկամուտ` 2006թ. իրացումից հասույթ` հուլիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսը, որի օգուտը կազմում է 665.490 դրամ և "Ռոմա" ՍՊԸ-ն 2007թ. իրացումից հասույթ` հունվար ամսից մինչև մարտ ամիսը, որի օգուտը կազմում է 59.247 դրամ, ընդհանուր օգուտը կազմում է 724.737 դրամ, որը հաստատվում է ՍՊԸ-ի գործունեությանը վերաբերող վճարումների անդորրագրերով: Հայցվորը որպես տարածքի 1/2 մասի սեփականատեր, կարող է պահանջել միայն առևտրից ստացված եկամուտի կեսը, ուստի պահանջն անհիմն է և խնդրեց այն մերժել: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի /դատավոր Ս.Թադևոսյան/ 15.10.2007թ. վճռով հայցը մերժել է: Լսելով կողմերին, ծանոթանալով գործի նյութերին, ուսումնասիրելով, վերլուծելով և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, դատարանը գտավ, որ հայցը պետք է մերժել հետևյալ պատճառաբանությամբ: Հայցվոր Արմենակ Եփրեմյանը դիմել է դատարան անհիմն հարստացման գումարները վերադարձնելու պահանջով, իր հայցադիմումի հիմքում դնելով այն հանգամանքը, որ պատասխանող Նարինե Մանվելյանը Երևան քաղաքի Վարդանանց 22 հասցեում գտնվող առևտրային տարածքը վարձակալության տալով իրեն պետք է վերադարձնի 2006թ. օգոստոսի 15-ից մինչև 01.07.2007թ. ընկած ժամանակահատվածի համար անհիմն խնայած վարձավճարի գումար և տոկոսներ նույն ժամանակահատվածի համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի /տուժողի/ հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն /ձեռք բերողը/, պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը /անհիմն հարստացումը/: Դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի դրույթները քննվող վեճին վերաբերելի չեն: Այն հանգամանքը, որ "Ա.Վ.Բուրսա" ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Վարդանանց 22 հասցեում գտնվող առևտրային տարածքի վարձը գնահատվել է 770.000 դրամ և այն, որ հայցվոր Արմենակ Եփրեմյանը որևէ եկամուտ այդ տարածքից չի ստանում, ամենևին չի նշանակում, որ այս դեպքում առկա է պատասխանողի կողմից անհիմն հարստացման փաստ: Դատարանը հիմնավորված է համարում պատասխանողի առարկություններն այն մասին, որ որոշակի ապացույցների առկայության դեպքում հայցվորը կարող է պահանջել բաց թողնված օգուտ` չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե իրավունքը չխախտվեր: Ելնելով վերոգրյալից և ղեկավարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218 հոդվածով վերաքննիչ դատարանը Վ Ճ Ռ Ե Ց Արմենակ Եփրեմյանի հայցն ընդդեմ Նարինե Մանվելյանի` անհիմն հարստացման գումարները վերադարձնելու պահանջի մասին, մերժել: Հայցվոր Արմենակ Եփրեմյանից պետբյուջեի օգտին բռնագանձել 198.100 դրամ, որպես մերժված հայցապահանջի չափով պետական տուրքի գումար: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարավի ԴԱՀԿ ծառայության միջոցով պարտապանի հաշվին:

Վճիռը օրինական ուժի մեջ է մտնում հարապարակման պահից:

 

Նախագահող դատավոր` Վ.Ավանեսյան

Դատավոր` Գ. Մատինյան

Դատավոր` Դ. Խաչատրյան