Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ թիվ ԵԿԴ/3013/02/08
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`
20.02.2009թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ե. ԵՍՈՅԱՆ
քարտուղարությամբ` Մ. ՄԵԼՔՈՆՅԱՆ
Մասնակցությամբ Հայցվոր` Վ. ՀԱԿՈԲՅԱՆ /ներկայացուցիչ Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ/
Պատասխանողի ներկայացուցիչ` Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

2009թ. փետրվարի 20-ին դատարանում դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Վազգեն Հակոբյանի ընդդեմ Կարեն Մեհրաբյանի և Ռուբեն Մեհրաբյանի` պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ հայցվորի 3.746.990 /երեք միլիոն յոթ հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, որից` 3.500.000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը որպես խախտված իրավունքը վերականգնելու համար հատուցման, 150.000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամը որպես խախտված իրավունքը վերականգնելու համար կատարվող ծախսի, 23.520 /քսաներեք հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամը որպես փորձաքննությանը վճարված գումարի, 73.470 /յոթանասուներեք հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամը որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջի մասին

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը. Վազգեն Հակոբյանի ներկայացուցիչ Ն.Հարությունյանը 2008թ. հոկտեմբերի 14-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Կարեն և Ռուբեն Մեհրաբյանների, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Նարինե Գևորգյանի` խնդրելով պատասխանողներ Կարեն Ռուբենի Մեհրաբյանից և Ռուբեն Մեհրաբյանից համապարտության կարգով հօգուտ Վազգեն Սամվելի Հակոբյանի բռնագանձել 3.746.990 /երեք միլիոն յոթ հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, որից` 3.500.000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը որպես խախտված իրավունքը վերականգնելու համար հատուցում, 150.000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամը որպես խախտված իրավունքը վերականգնելու համար կատարվող ծախս, 23.520 /քսաներեք հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամը որպես փորձաքննությանը վճարված գումար, 73.470 /յոթանասուներեք հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամը որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Հայցադիմումը ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. հոկտեմբերի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և գործը դատաքըննության նախապատրաստելու համար հրավիրվել է նախնական դատական նիստ: Միաժամանակ հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումին կից ներկայացրել է հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդություն, որի հիման վրա դատարանի 2008թ. հոկտեմբերի 14-ի հայցի ապահովման մասին որոշմամբ հայցի ապահովման նպատակով հայցագընի` 3.746.990 /երեք միլիոն յոթ հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել պատասխանողներ Կարեն և Ռուբեն Մեհրաբյանների գույքի կամ դրամական միջոցների` այդ թվում "Մերսեդես-Բենց" Տ-320 մակնիշի 01 ՍՏ 138 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա: 2008թ. նոյեմբերի 17-ին հայցվոր Վազգեն Հակոբյանի ներկայացուցիչ Ներսես Հարությունյանի կողմից դատարան ներկայացված միջնորդության հիման վրա որպես պատասխանող է ներգըրավվել Վաչիկ Հարությունյանը: Միաժամանակ հայցվոր Վազգեն Հակոբյանի ներկայացուցիչ Ներսես Հարությունյանի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդության հիման վրա դատարանի 2008թ. նոյեմբերի 17-ի որոշմամբ հայցի ապահովման նպատակով հայցագնի` 3.746.990 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել պատասխանող Վաչիկ Հարությունյանին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա: Վերոհիշյալ հայցի ապահովման մասին որոշումների հիման վրա հանվել են համապատասխան կատարողական թերթեր, որոնք ուղարկվել են կատարման: 2009թ. փետրվարի 12-ին հայցվորի ներկայացուցիչ Ն.Հարությունյանը դատարանին ներկայացրել է միջնորդություն, որով խնդրել է Վաչիկ Հարությունյանին և Նարինե Գևորգյանին հանել գործին մասնակցող անձանց ցուցակից և վերացնել Վաչիկ Հարությունյանի գույքի վրա դրված արգելանքը: 2009թ. փետրվարի 12-ին նշանակված դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը միջնորդել է հաշտության համաձայնության տեքստը դատարան ներկայացնելու համար դատական նիստը հետաձգել, իսկ 2009թ. փետրվարի 12-ին նշանակված դատական նիստի ընթացքում ներկայացվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնության տեքստը:

 

2. Հայցվորի իրավական դիրքորոշումը.

 

Հայցվոր Վազգեն Հակոբյանի ներկայացուցիչ Ներսես Հարությունյանը 2008թ. հոկտեմբերի 14-ին ներկայացնելով հայցադիմում խնդրել է պատասխանողներ Կարեն Ռուբենի Մեհրաբյանից և Ռուբեն Մեհրաբյանից համապարտության կարգով հօգուտ Վազգեն Սամվելի Հակոբյանի բռնագանձել 3.746.990 /երեք միլիոն յոթ հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, որից` 3.500.000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը որպես խախտված իրավունքը վերականգնելու համար հատուցում, 150.000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամը որպես խախտված իրավունքը վերականգնելու համար կատարվող ծախս, 23.520 /քսաներեք հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամը որպես փորձաքննությանը վճարված գումար, 73.470 /յոթանասուներեք հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամը որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ 2008թ. նոյեմբերի 17-ին դատարան է ներկայացրել միջնորդություն, որով միջնորդել է "Մերսեդես-Բենց" Տ320 մակնիշի 01 ՍՏ 138 պետհամարանիշի ավտոմեքենայի սեփականատեր, Էջմիածին քաղաքի թիվ 115 քոթեջի բնակիչ Վաչիկ Հարությունյանին թիվ ԵԿԴ 3013/02/08 գործով ներգրավել որպես պատասխանող և հիմք ընդունելով հայցադիմումում արտացոլված փաստական հանգամանքները դատարանից խնդրել է Կարեն Ռուբենի Մեհրաբյանից և Վաչիկ Հարությունյանից համապարտության կարգով հօգուտ Վազգեն Սամվելի Հակոբյանի բռնագանձել 3.746.990 դրամ, որից` 3.500.000 դրամը որպես ավտոմեքենայի պատճառված վնասի հատուցում, 150.000 դրամը որպես խախտված իրավունքը վերականգնելու համար կատարվող ծախս, 23.520 դրամը որպես փորձաքննությանը վճարված գումար, 73.470 դրամը որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, սակայն 2009թ. փետրվարի 12-ին հայցվորի ներկայացուցիչ Ն.Հարությունյանը դատարանին է ներկայացրել միջնորդություն, որում նշել է, որ ներկայացված հայցադիմումով որպես երրորդ անձ է ներգրավվել Նարինե Գևորգյանը, իսկ որպես պատասխանող` Վաչիկ Հարությունյանը: Հրաժարվում է Նարինե Գևորգյանին երրորդ անձ ներգրավելուց և Վաչիկ Հարությունյանին որպես պատասխանող ներգրավելուց, ուստի դատարանին միջնորդել է Վաչիկ Հարությունյանին և Նարինե Գևորգյանին հանել գործին մասնակցող անձանց ցուցակից և վերացնել Վաչիկ Հարությունյանի գույքի վրա դրված արգելանքը: 2009թ. փետրվարի 12-ին նշանակված դատական նիստի ընթացքում հայցվորի, նրա ներկայացուցչի կողմից ներկայացվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնության տեքստը և խնդրվել քաղաքացիական գործի վարույթն այդ հիմքով կարճել:

 

4. Պատասխանողի իրավական դիրքորոշումը.

 

Կարեն և Ռուբեն Մեհրաբյանների ներկայացուցիչ Լ.Բաղդասարյանը 2008թ. նոյեմբերի 11-ին ներկայացրել է հայցադիմումի պատասխան, որով խնդրել է Վազգեն Հակոբյանի կողմից ներկայացված հայցը գտնել ամբողջությամբ անհիմն և մերժել, իսկ 2009թ. փետրվարի 12-ին նշանակված դատական նիստի ընթացքում ներկայացրել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնության տեքստը և ստացականը և խնդրել քաղաքացիական գործի վարույթը հաշտության համաձայնություն կնքելու հիմքով կարճել:

 

5. Գործի համար էական նշանակություն ունեցող փաստեր.

 

2009թ. փետրվարի 09-ին քաղաքացիական գործով հայցվոր Վազգեն Հակոբյանը, որի անունից լիազորագրի հիման վրա հանդես է եկել Ներսես Հարությունյանը, պատասխանողներ Կարեն Ռուբենի Մեհրաբյանը, Ռուբեն Մեհրաբյանը, որոնց անունից լիազորագրի հիման վրա հանդես է եկել Լևոն Բաղդասարյանը, կնքել են հաշտության համաձայնություն, որի գրավոր տեքստը 2009թ. փետրվարի 12-ին նշանակված դատական նիստի ընթացքում ներկայացվել է դատարանին և խնդրվել հաստատել այն: Վերոհիշյալ հաշտության համաձայնության տեքստին կից ներկայացվել է նաև ստացական, որում նշվում է, որ Վազգեն Սամվելի Հակոբյանը, հիմք ընդունելով իր, Կարեն և Ռուբեն Մեհրաբյանների միջև կնքված հաշտության համաձայնագիրը, վերջիններիս ներկայացուցիչ Ներսես Հարությունյանի ներկայությամբ առձեռն ստացել է 5000 /հինգ հազար/ դոլարին համարժեք դրամ, որի համար ստորագրում է:

 

6. Դատարանի իրավական վերլուծությունները.


Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ ըստ հայցի Վազգեն Հակոբյանի ընդդեմ Կարեն և Ռուբեն Մեհրաբյանների` պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ հայցվորի 3.746.990 /երեք միլիոն յոթ հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, որից 3.500.000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը որպես խախտված իրավունքը վերականգնելու համար հատուցման, 150.000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամը որպես խախտված իրավունքը վերականգնելու համար կատարվող ծախսի, 23.520 /քսաներեք հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամը որպես փորձաքննությանը վճարված գումարի, 73.470 /յոթանասուներեք հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամը որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԵԿԴ/3013/02/08 քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանություններով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33 հոդվածի համաձայն կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր: Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքում դատարանը վեճը քննում է ըստ էության: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը: Տվյալ պարագայում նկատի ունենալով, որ կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը, հետևաբար դատարանը գտնում է, որ պետք է հաստատել նշված հաշտության համաձայնությունը բառացի շարադրանքով և այդ հիմքով կարճել քաղաքացիական գործի վարույթը, քանի որ վեճն ըստ էության քննելու հիմքեր չկան: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101 հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101 հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը: Տվյալ պարագայում հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել է միջնորդություն Վաչիկ Հարությունյանի գույքի կամ դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու մասին, իսկ քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման, հետևաբար դատարանը գտնում է, որ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. հոկտեմբերի 14-ի հայցի ապահովման մասին որոշմամբ հայցի ապահովման նպատակով հայցագնի`3.746.990 /երեք միլիոն յոթ հարյուր քառասուն վեց հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամի չափով պատասխանողներ Կարեն և Ռուբեն Մեհրաբյանների գույքի կամ դրամական միջոցների` այդ թվում "Մերսեդես-Բենց" Տ-320 մակնիշի 01 ՍՏ 138 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա և 2008թ. նոյեմբերի 17-ի որոշմամբ հայցի ապահովման նպատակով հայցագնի 3.746.990 ՀՀ դրամի չափով պատասխանող Վաչիկ Հարությունյանին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա դրված արգելանքները պահպանելու անհրաժեշտություն չկա և դրանք ենթակա են վերացման վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: Համաձայն " Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքի 38 հոդվածի գ) կետի` պետական տուրքը ենթակա է վերադարձման տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, կամ հայցվորը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ հայցը ներկայացրել է անգործունակ անձը: Տվյալ պարագայում գործը ենթակա է դատարանի քննությանը, իսկ կողմերը ներկայացրել են հաշտության համաձայնություն և խնդրել գործի վարույթը կարճել, ուստի դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից վճարված 73.470 /յոթանասուներեք հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-110, 124, 130-133 և 140-1401 հոդվածներով` դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

1. Հաստատել ըստ հայցի Վազգեն Հակոբյանի ընդդեմ Կարեն և Ռուբեն Մեհրաբյանների` պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ հայցվորի 3.746.990 /երեք միլիոն յոթ հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, որից` 3.500.000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը որպես խախտված իրավունքը վերականգնելու համար հատուցման, 150.000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամը որպես խախտված իրավունքը վերականգնելու համար կատարվող ծախսի, 23.520 /քսաներեք հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամը որպես փորձաքըննությանը վճարված գումարի, 73.470 /յոթանասուներեք հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամը որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԵԿԴ/3013/02/08 քաղաքացիական գործով կողմերի հաշտության համաձայնության տեքստը ներքոհիշյալ բառացի շարադրանքով. "ք. Երևան, 09.02.2009թ., Վազգեն Սամվելի Հակոբյանը, այսուհետ` հայցվոր, որի անունից լիազորագրի հիման վրա հանդես է գալիս ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ներսես Հարությունյանը /փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 468/, Կարեն Ռուբենի Մեհրաբյանը և Ռուբեն Մեհրաբյանը, որոնց անունից լիազորագրի հիման վրա հանդես է գալիս ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Լևոն Բաղդասարյանը /փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88/, այսուհետ` պատասխանող, որոնք համատեղ հիշատակման ժամանակ կանվանվեն կողմեր, հիմք ընդունելով փոխադարձ համաձայնությունը, ինչպես նաև ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածով` կնքեցին սույն հաշտության համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Սույն հաշտության համաձայնագիրը կնքված է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում գտնվող, ըստ հայցի` Վազգեն Սամվելի Հակոբյանի ընդդեմ Կարեն Ռուբենի Մեհրաբյանի, Ռուբեն Մեհրաբյանի, երրորդ անձ Նարինե Խաչատուրի Գևորգյանի` պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ քաղաքացիական գործով:

2. Սույն հաշտության համաձայնագրով կողմերը եկան համաձայնության հետևյալ ձևով.

2.1 Վազգեն Սամվելի Հակոբյանը, Կարեն Ռուբենի Մեհրաբյանը, Ռուբեն Մեհրաբյանը գալիս են փոխադարձ համաձայնության, որ սույն հաշտության համաձայնագիրը ստորագրելու պահից անմիջապես Կարեն Ռուբենի Մեհրաբյանը և Ռուբեն Մեհրաբյանը հայցվոր Վազգեն Սամվելի Հակոբյանին միանվագ վճարեն 5000 ԱՄՆ դոլարին համարժեք 1.530.000 ՀՀ դրամ և մինչև սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելը վճարեն 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք 765.000 դրամ, որպես ավտոմեքենային պատճառված վնասի փոխհատուցման գումար, ընդհանուր գումարով 7.500 ԱՄՆ դոլարին համարժեք 2.295.000 ՀՀ դրամ:

2.2. Կողմերը գալիս են փոխադարձ համաձայնության, որ դատարանի որոշմամբ Կարեն Ռուբենի Մեհրաբյանի և Ռուբեն Մեհրաբյանի գույքի վրա կիրառված հայցի ապահովման միջոցը վերացվի:

3. Սույն հաշտության համաձայնագիրը ստորագրող կողմերն անվերապահորեն հայտարարում և միմյանց հավաստիացնում են, որ սույն հաշտության համաձայնագիրը ստորագրելիս լիովին հասկանում և գիտակցում են ստանձվող պարտավորությունների բնույթը, իրավական ու տնտեսական հետևանքները և գործում են ի նպաստ ներկայացված շահերի և նպատակների:

4. Սույն հաշտության համաձայնագիրը կնքված է հայերեն լեզվով, չորս հավասարազոր օրինակից և յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ, մեկ օրինակ էլ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին` հաստատման համար:

5. Սույն հաշտության համաձայնագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում ստորագրման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից հաստատվելու պահից:

6. Կողմերը սույն հաշտության համաձայնագրի 2 կետով նախատեսված պարտավորությունները կատարելուց հետո միմյանց նկատմամբ սույն վեճի վերաբերյալ պարտք ու պահանջ չունեն:

7. Կողմերը խնդրում են դատարանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն գործի վարույթը կարճել:

8. Դատական ծախսերի հարցը կողմերի միջև լուծվել է և դատարանին խնդրում են դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Հայցվոր` Վազգեն Սամվելի Հակոբյան, լիազորված անձ` Ներսես Հարությունյան, /ստորագրություն/, պատասխանող` Կարեն Ռուբենի Մեհրաբյան, լիազորված անձ` Լևոն Բաղդասարյան, /ստորագրություն/, պատասխանող` Ռուբեն Մեհրաբյան, լիազորված անձ` Լևոն Բաղդասարյան, /ստորագրություն/":

2. Կնքված հաշտության համաձայնագիրը հաստատելու հիմքով ըստ հայցի Վազգեն Հակոբյանի ընդդեմ Կարեն և Ռուբեն Մեհրաբյանների` պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ հայցվորի 3.746.990 /երեք միլիոն յոթ հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, որից` 3.500.000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը որպես խախտված իրավունքը վերականգնելու համար հատուցման, 150.000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամը որպես խախտված իրավունքը վերականգնելու համար կատարվող ծախսի, 23.520 /քսաներեք հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամը որպես փորձաքննությանը վճարված գումարի, 73.470 /յոթանասուներեք հազար չորս հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամը որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԵԿԴ/3013/02/08 քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. հոկտեմբերի 14-ի հայցի ապահովման մասին որոշմամբ հայցագնի` 3 746 990 /երեք միլիոն յոթ հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամի չափով պատասխանողներ Կարեն և Ռուբեն Մեհրաբյանների գույքի կամ դրամական միջոցների` այդ թվում "Մերսեդես-Բենց" Տ-320 մակնիշի 01 ՍՏ 138 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա և 2008թ. նոյեմբերի 17-ի որոշմամբ հայցագնի` 3.746.990 ՀՀ դրամի չափով պատասխանող Վաչիկ Հարությունյանին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա դրված արգելանքները վերացնել վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո:

4. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

5. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

6. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

7. Վճիռը կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով` ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

 

ԴԱՏԱՎՈՐ` ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ

Վճիռը ստացել է օրինական ուժ:

ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ` Ժ.ՎԱՐԴԱՆՅԱՆ