Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ ԵՔԴ 0910/02/08
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`
12.06.2009թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
քարտուղարությամբ` ՄԵՐԻ ԱՎԱԳՅԱՆԻ
Մասնակցությամբ Հայցվոր` ՌՈՒԶԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ /ներկայացուցիչ Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ/
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
Պատասխանողի ներկայացուցիչ` ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

դատարանում, դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանի /անձնագիր` ..../, Քամելյա Խաչիկի Թովմասյանի /անձնագիր` ..../, Ռուզան Էդուարդի Թովմասյանի /անձնագիր` ..../, Արմինե Էդուարդի Թովմասյանի ընդդեմ "Դվին Հոլդինգ" փակ բաժնետիրական ընկերության` անշարժ գույքի նկատմամբ փոխհատուցման գումար վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Երևանի քաղաքացիական դատարանի 22.09.2008թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանի, Քամելյա Խաչիկի Թովմասյանի, Ռուզան Էդուարդի Թովմասյանի, Արմինե Էդուարդի Թովմասյանի հայցն ընդդեմ "Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի" պետական ոչ առևտրային կազմակերպության` անշարժ գույքի նկատմամբ փոխհատուցման գումար վճարելուն պարտավորեցնելու և բնակարանում բնակվելու համար վճարված վարձավճարի բռնագանձման պահանջների մասին: Նույն դատարանը 13.11.2008թ. որոշմամբ բավարարելով պատասխանողի միջնորդությունը "Դվին Հոլդինգ" փակ բաժնետիրական ընկերությանը ներգրավել է որպես երկրորդ պատասխանող: Համաձայն ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2009 թվականի փետրվարի 5-ին ընդունված "Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-44-Ն) 15 հոդվածի 2րդ կետի` նշված քաղաքացիական գործը փոխանցվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որը 24.03.2009թ. որոշմամբ ընդունվել է վարույթ: Հայցվորներ Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանի, Քամելյա Խաչիկի Թովմասյանի, Ռուզան Էդուարդի Թովմասյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը և Արմինե Էդուարդի Թովմասյանի ներկայացուցիչ Ռուզան Էդուարդի Թովմասյանը քաղաքացիական գործի նախապատրաստական փուլում միջնորդությամբ նվազեցրել են հայցապահանջը, հայտնելով, որ հաշվի առնելով, որ պատասխանողներից "Դվին Հոլդինգ" փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորություն է հայտնել կատարելու անշարժ գույքի նկատմամբ փոխհատուցում, հրաժարվել են պատասխանող "Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական ոչ առևտրային կազմակերպության նկատմամբ ներկայացված պահանջից և հայցել "Դվին Հոլդինգ" փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ հայցվորների բռնագանձել 15.257.050,0 դրամ, որպես սեփականության օտարման դիմաց փոխհատուցման ենթակա գումարի, ինչպես նաև բռնագանձել այդ գումարի` 15.257.050 դրամի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի համաձայն տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքներին համապատասխան, որոնք պետք է հաշվարկվեն կետանցի օրվանից` 12.07.2007թ. մինչև 12.05.2009թ. և շարունակել մինչև պարտավորության դադարման օրը: Դատարանի 03.06.2009թ. որոշմամբ պատասխանող "Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական ոչ առևտրային կազմակերպությունը հեռացվել է գործի վարույթից: 09.06.2009թ. գործի քննության ընթացքում կողմերը ներկայացրեցին հաշտության համաձայնագիր: Դատարանը հիմք ընդունելով, որ հայցվորները հրաժարվել են "Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական ոչ առևտրային կազմակերպությանը ներկայացված պահանջից, գտավ, որ քաղաքացիական գործի վարույթն այդ մասով ենթակա է կարճման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33 հոդվածով, 109 հոդվածի 6-րդ, 7-րդ, 110, 130-132 հոդվածներով դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

Հաստատել կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը հետևյալ բառացի շարադրանքով.

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ք. Երևան 09.06.2009թ.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵՔԴ0910/02/08 քաղաքացիական գործն ըստ հայցի Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանի, Քամելյա Խաչիկի Թովմասյանի, Ռուզան Էդուարդի Թովմասյանի, Արմինե Էդուարդի Թովմասյանի ընդդեմ "Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական ոչ առևտրային կազմակերպության, "ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳ" փակ բաժնետիրական ընկերության` անշարժ գույքի նկատմամբ փոխհատուցման գումար վճարելուն պարտավորեցնելու և բնակարանում բնակվելու համար վճարված վարձավճարի բռնագանձման պահանջի մասին: Կողմերս, ցուցաբերելով բարի կամք և օգտվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ընձեռած հնարավորությունից, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33, 109 հոդվածներով, կնքում ենք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.

1. Մենք, Հայցվորներ` Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանս, Քամելյա Խաչիկի Թովմասյանս, Ռուզան Էդուարդի Թովմասյանս ու Արմինե Էդուարդի Թովմասյանս և Պատասխանող` "Դվին Հոլդինգ" փակ բաժնետիրական ընկերությունը եկանք համաձայնության այն մասին, որ Պատասխանող "Դվին Հոլդինգ" փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 15 (տասնհինգ) բանկային օրվա ընթացքում վճարել Հայցվորներին Բնակարանի համար որպես փոխհատուցում` 13.267.000,0 (տասներեք միլիոն երկու հարյուր վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ, ինչպես նաև դրան հաշվեգրվող պարգևավճար` տասնհինգ տոկոսի չափով, որը կազմում է 1.990.050 (մեկ միլիոն ինը հարյուր իննսուն հազար հիսուն) ՀՀ դրամ: Ընդհանուր վճարման ենթակա փոխհատուցման գումարը կազմում է 15.257.050 (տասնհինգ միլիոն երկու հարյուր հիսունյոթ հազար հիսուն) ՀՀ դրամ:

2. Հայցվորներս` Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանս, Քամելյա Խաչիկի Թովմասյանս (ըստ անշարժ գույքի սեփականության 29.09.2006թ.-ի թիվ 2044001 վկայականի Կամելի Խաչիկի Թովմասյան), Ռուզան Էդուարդի Թովմասյանս ու Արմինե Էդուարդի Թովմասյանս հրաժարվում ենք Բնակարանի սեփականության իրավունքից, իսկ Պատասխանող "Դվին Հոլդինգ" փակ բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերում սեփականության իրավունք այդ Բնակարանի նկատմամբ` սույն համաձայնագիրը հաստատող դատական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

3. Հայցվորներս` Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանս, Քամելյա Խաչիկի Թովմասյանս, Ռուզան Էդուարդի Թովմասյանս և Արմինե Էդուարդի Թովմասյանս հրաժարվում ենք սույն քաղաքացիական գործով ներկայացված մեր հայցապահանջներից:

4. Սույն համաձայնության կատարման պահից Հայցվորներս` Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանս, Քամելյա Խաչիկի Թովմասյանս, Ռուզան Էդուարդի Թովմասյանս և Արմինե Էդուարդի Թովմասյանս որևէ պահանջ չունենք և չենք ներկայացնի "ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳ" փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ:

5. Սույն համաձայնության կնքմամբ Կողմերը հրաժարվում են սույն քաղաքացիական գործը վերաքննության կարգով բողոքարկելու իրենց իրավունքից:

6. Սույն համաձայնությունը ենթակա է կատարման Կողմերի կողմից, իսկ եթե սույն համաձայնության պայմանները չեն կատարվի, ապա այն կկատարվի ԴԱՀԿ-ի միջոցով` օրենքով սահմանված կարգով: "Դվին Հոլդինգ" փակ բաժնետիրական ընկերության կողմից սույն հաշտության համաձայնագրի 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում "Դվին Հոլդինգ" փակ բաժնետիրական ընկերությունը կրելու է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի պահանջով նախատեսված տոկոսների վճարման պարտավորություն, ինչը շարունակվելու է մինչև պարտավորության ամբողջական դադարման օրը:

7. Կողմերիս հայտնի է սույն համաձայնությամբ գործի վարույթը կարճելու հետևանքները:


Թիվ ԵՔԴ 0910/02/08 քաղաքացիական գործի վարույթն ամբողջությամբ կարճել: Պատասխանող "Դվին Հոլդինգ" փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 305.141 դրամի չափով պետական տուրք: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում:

 

ԴԱՏԱՎՈՐ` Ս. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎՃՌՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


24.06.2009թ. ք. Երևան Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Թադևոսյանս, քննության առնելով թիվ ԵՔԴ-0910/02/08 քաղաքացիական գործով պատասխանող "Դվին Հոլդինգ" փակ բաժնետիրական ընկերության դիմումը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 12.06.2009թ. վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին

 

Պ Ա Ր ԶԵ Ց Ի


Պատասխանող "Դվին Հոլդինգ" փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը դիմելով դատարան հայտնել է, որ ըստ հաշտության համաձայնության 1-ին կետի պատասխանող "Դվին Հոլդինգ" փակ բաժնետիրական ընկերությունը պետք է վճարի հայցվորներ` Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանի, Քամելյա Խաչիկի Թովմասյանի, Ռուզան Էդուարդի Թովմասյանի ու Արմինե Էդուարդի Թովմասյանի բնակարանի համար փոխհատուցում 13.267.000 դրամ: Սակայն թյուրիմացաբար հաշտության համաձայնությունում չի արտացոլվել, որ հայցվորների բնակարանը դա նրանց սեփականությունը հանդիսացող Երևանի Տերյան փողոցի 13 շենքի 2 բնակարանն է, ինչը դուրս է մնացել նաև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 12.06.2009թ. վճռով հաստատված հաշտության համաձայնությունում: Խնդրել է ուղղել վրիպակը` վճռի "Հաշտության համաձայնություն" մաս 1-ին կետի "Հայցվորների Բնակարանի" բառերի փոխարեն գրել "Հայցվորներ` Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանի, Քամելյա Խաչիկի Թովմասյանի (ըստ անշարժ գույքի սեփականության 29.09.2006թ.-ի թիվ 2044001 վկայականի Կամելի Խաչիկի Թովմասյան), Ռուզան Էդուարդի Թովմասյանի ու Արմինե Էդուարդի Թովմասյանի սեփականությունը հանդիսացող ք. Երևան Տերյան փող. 13 շենք թիվ 12 բնակարանի /այսուհետ Բնակարան/" բառերը: Ուսումնասիրելով թիվ ԵՔԴ-0910/02/08 քաղաքացիական գործով նյութերը, 12.06.2009թ. վճիռը, որով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վրիպակի ուղղումը չի փոփոխում վճռի բովանդակությունը, գտա, որ պատասխանող "Դվին Հոլդինգ" փակ բաժնետիրական ընկերության դիմումը ենթակա է բավարարման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143, 144, 145 հոդվածներով

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 12.06.2009թ. թիվ ԵՔԴ-0910/02/08 վճռի "Վճռեց" մասում "Հաշտության համաձայնություն" մասի 1-ի կետի "Հայցվորների Բնակարանի" բառերի փոխարեն կարդալ "Հայցվորներ` Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանի, Քամելյա Խաչիկի Թովմասյանի (ըստ անշարժ գույքի սեփականության 29.09.2006թ.-ի թիվ 2044001 վկայականի Կամելի Խաչիկի Թովմասյան), Ռուզան Էդուարդի Թովմասյանի ու Արմինե Էդուարդի Թովմասյանի սեփականությունը հանդիսացող ք. Երևան, Տերյան փող. 13 շենք թիվ 12 բնակարանի /այսուհետ Բնակարան/" բառերը: Որոշումը կարող է բողոքարկվել:

 

ԴԱՏԱՎՈՐ` Ս. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ