ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄԱՀՎԱՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Բոլորս էլ տեսնում ենք, թե որքան են շատացել ինքնասպանությունները: Եվ ոչ բոլոր դեպքերում է, որ մարդը բացառապես սեփական որոշմամբ է գնում այդ քայլին. բազմաթիվ են դեպքերը, երբ անհատները, տարբեր տիպի միավորումները մարդուն ուղղակի եւ անուղղակի դրդում կամ հասցնում են անձին ինքնասպանության: Սույն հոդվածով փորձ է արվում զերծ պահել ընթերցողին այդ ծայրահեղ միջոցին դիմելուց, ինչպես նաեւ տալ ինքնասպանության մեկնումը, պատճառը, ինքնասպանության հասցնելու, ինքնասպանության հակելու իրավական հետեւանքները եւ համեմատական է անցկացվում ինքնազոհաբերության հետ: Թվում է, թե գիտության եւ տեխնիկայի զարգացումն ուղիղ համեմատական պետք է լիներ հասարակության սոցիալական վիճակի թեթեւացմանը, սակայն դժվար է ասել, որ հին աշխարհի մարդու հոգսերն էին շատ կամ ավելի քիչ, երջանիկ էր, քան արդի մարդը: Ինձ համար հասու է հետեւյալ բանաձեւը. որքան մարդ հեռանում է հոգեւորից, այնքան իր վրա ավելորդ բեռ է վերցնում եւ, դժվարանալով կամ չկարողանալով տանել, ընդունակ է դիմելու տարբեր ծայրահեղ գործողությունների, ընդհուպ` ինքնասպանության:
|
ամբողջը...
|
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Համարվում է, որ մարդկությանը հայտնի ամենագլխավոր, ամենահզոր, ամենաիմաստուն, ամենաշատ տպաքանակով, ամենաշատը թարգմանված, ամենա-ամենա… գիրքը` Աստվածաշունչն է: Ընդ որում, դա փաստում է ինչպես քրիստոնեական համայնքը, այնպես էլ` մնացյալ: Այդքանից հետո ձեռնպահ ենք մնում օգտվելու այդ անսպառ հարստությունից:
Ժամանակին Ջորջ Վաշինգտոնը, հասկանալով աստվածաշնչյան հզորության խորհուրդը, հրապարակել է հետևյալ թևավոր խոսք դարձած, ես կասեի, կարևորագույն իրավանորմը. "Անհնար է աշխարհը ճիշտ կառավարել առանց Աստծո և Աստվածաշնչի": Մեծ և հզոր երկրներից մեկի` ԱՄՆ-ի այս առաջնորդը, կրողը լինելով այնպիսի մի պետության, որտեղ քրիստոնյաներից բացի` տասնյակ կրոնների ներկայացուցիչներ էին ապրում, տվյալ իրավանորմ դարձրած թևավոր խոսքով, կարծում եմ, ոչ թե վեր դասեց քրիստոնյաներին այլ կրոն դավանող ազգերից, այլ ամրագրեց Աստվածաշնչի հեգեմոն դերը մնացյալ գրերից, առանց որի` անհնարին է աշխարհը ճիշտ կառավարել: Փաստեմ, որ աստվածաշնչյան այս գանձարանում տեղ կա բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց համար: Մասնավորապես, իրավական հարթության վրա տրվում է սպառիչ մեկնումը, ինչպես ընտանեկան իրավունքի և անձի ազատության, կյանքի իրավունքի, այնպես էլ` աշխատանքի և սեփականության: Ավելին, պետական այրերի համար տրված է և՛ գործադիր իշխանության մեկնումը, և՛ օրենսդիր, և՛ դատական: Աստվածաշնչյան կարևորագույն դրույթներից է անձի արժանապատվությունը, որը համարվում է բնական իրավունքի բաղկացուցիչ մասը:
|
ամբողջը...
|
Որքանո՞վ է իրավաչափ Վարդգես Գասպարիի նկատմամբ նման վերաբերմունքը
Որքանո՞վ է իրավաչափ Վարդգես Գասպարիի նկատմամբ նման վերաբերմունքը ուժային կառույցների կողմից:
Իրավական գնահատական տալու համար բավարար չէ լրատվության կողմից տրված տեղեկատվությունը, որը կարող է լինել թերի կամ չափազանցված: Անհրաժեշտ է ծանոթանալ գործի փաստացի հանգամանքներին, որից հետո նոր անել հետևություններ: Ավելին, հաճախ չորրորդ իշխանության փիարի շնորհիվ տվյալ անձի կատարած գործողությունն այնքան է չափազանցվում, որ վերջինս դառնում է ինչպես <<ազգի հերոս>>, այնպես էլ` <<ազգի դավաճան>>: Նման ծայրահեղ մոտեցումների արդյունքում միշտ շահում է ինչ-որ խումբ, կուսակցություն և այլն, բայց ոչ երբեք` հասարակությունը:
Վարդգես Գասպարիի գործով, հիմք ընդունելով մամուլի տեղեկատվությունը, անհրաժեշտ է հարուցել քրեական գործ, մանրակրկիտ քննության ենթարկել և հրապարակայնորեն գնահատական տալ ինչպես քաղաքացի Վարդգես Գասպարիի գործողություններին, այնպես էլ բոլոր պետական լիազոր մարմինների կատարած գործողություններին կամ անգործությանը`Գասպարիի նկատմամբ:
Այսօր հասարակության կարծիքը դեպի ուժային մարմինները բնավ չի խոսում ի նպաստ այդ կառույցների: Դրան խթանում է լրատվական դաշտը` հաճախ իրականությանը չհամապատասխանող կամ չափազանցված հրապարակումներով, չեմ խոսում պատվերով հրապարակումների մասին, որոնք, որպես կանոն, պարարտ հող են ագրեսիայի, ատելության` բխող բոլոր կործանարար հետևանքներով: Սակայն պետք է փաստել, որ լրատվության նմանօրինակ հոդվածների օգտակար գործողության գործակիցը հավասար է լինելու զրոյի, եթե երկրի քաղաքացին իր խախտված իրավունքների պաշտպանությունը տեսնի և զգա իրավապահ մարմինների հետ շփման ժամանակ:
|
ամբողջը...
|
ԱՆՀՆԱՐԻՆ Է ԱՇԽԱՐՀԸ ՃԻՇՏ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԱՌԱՆՑ ԱՍՏԾՈ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ
ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոն
ՌԴ կոմունիստական կուսակցության պատգամավորներն օրեր առաջ բարձր ամբիոնից հայտարարեցին, որ չեղարկվի Ռուսաստանի և թուրքիայի միջև 16.03.1921 թվականին կնքված պայմանագիրը, որի ուժով թուրքիային և ադրբեջանին են բռնակցվել Հայաստանի պատմական տարածքների մեծ մասը: Որքանով է այդ հայտարարությունն արդիական և ինչ իրավական հենք կարող է ունենալ:
Կարծում եմ, այն ավելի շատ քաղաքական հարթության վրա արված հայտարարություն էր: Նմանօրինակ հայտարարություններ արվում են այն երկրներում, որոնք ինչ-որ պահի խնդիրներ են ունենում Թուրքիայի հետ: Այդպիսի թարմ օրինակներ ոչ վաղ անցյալում եղել են Եվրոպայում, Իսրայելում, Եգիպտոսում, Սիրիայում… Չպետք է գայթակղվել, անհրաժեշտ է մտապահել հայտնի ռուսական առածը` ձրի պանրի և թակարդի մասին:
Ինչ վերաբերում է տվյալ հայտարարության իրավական հենքին, պետք է փաստեմ, որ 1921 թվականին Սովետական Ռուսաստանը, ի դեմս բոլշևիկյան կառավարության, որի իրավահաջորդն է Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը, քեմալական թուրքիայի հետ, որի իրավահաջորդն է այսօրվա թուրքիան, կնքեցին բարեկամության պայմանագիր, որի կետերից մեկն էլ վերաբերում էր երրորդ երկրին ՝ Հայաստանին, համաձայն որի Հայաստանի Հանրապետության մի մասը բռնակցվեց Թուրքիային և այդ ժամանակ ստեղծված արդբեջանական պետությանը: Տվյալ պայմանագիրը կնքման պահից իսկ եղել է առոչինչ /իրավական ուժ չունեցող/, քանի որ միջազգային իրավանորմը պարտադիր պայման է դիտում. որպեսզի տվյալ պայմանագիրը ճանաչելի դառնա, լինի հեղինակավոր և կիրառման ենթակա, անհրաժեշտ է, որպեսզի ստորագրող սուբյեկտներն իրենք ճանաչված լինեն միջազգային հանրության կողմից: Ոչ քեմալական թուրքիան, ոչ էլ Սովետական Ռուսաստանը, կարծում եմ, այդ պայմանագիրը ստորագրելու պահին ոչ միայն միջազգային ճանաչում չեն ունեցել, այլ նաև աշխարհի կողմից այդ ժամանակ ընդունվել են, որպես ոչ օրինական ճանապարհով իշխանության եկած ինքնահռչակ /САМОЗВАНЕЦ/ երկրներ: Ավելին, այդ երկու պետությունները կնքում են մի պայմանագիր, որի կետերից մեկը վերաբերում է երրորդ երկրին՝ Հայաստանին: Դա այդ տարիների միջազգային իրավանորմի կոպտագույն խախտում էր, երբ առանց տվյալ երկրի կարծիքը հարցնելու, ինչպես նաև առանց նրա մասնակցության, որոշվում է այդ երկրի ճակատագիրը: Ընդ որում, Հայաստանը, ի տարբերություն թուրքիայի, պաշտոնապես համարվել է դաշնակից Անտանտային, որն էլ հաղթեց առաջին համաշխարհային պատերազմը: Ընդ որում, այդ պատերազմում Հայաստանը դասվել է ամենաշատը տուժած երկրների շարքին:
|
ամբողջը...
|
ԿՈԼԽՈԶԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԶՈՐԵՂ Է
Ես դեռևս 1989 թվականից ներքին առուվաճառքի միջոցով, վավերացված թաղային կոմիտեի կնիքով, հարևանների ստորագրությամբ գնել եմ 1300քմ հողատարածք, որի վրա ինքնակամ կառուցված էր երկու սենյակ և կոմունալ հարմարություններ: Ումից որ գնել եմ այդ հողամասն ու տունը, նրան այն փոխանցվել էր Ներքին Շենգավիթի Կալինինի կոլտնտեսության ժողովի որոշմամբ, որպես տնամերձ: Դիմել եմ քաղաքապետարան, որպեսզի ինքնակամ շինությունը օրինականացվի, սակայն քաղաքապետարանից մերժում եմ ստացել, որ ժամանակին Կալինինի կոլտնտեսության ընդհանուր ժողովի որոշմամբ նշված չէ հողամասի անվանումը, տեղանքը:
Քաղաքապետարանը, կարծում եմ, պետք է ղեկավարվեր 29.01.1999 թվականի ՀՀ Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով, համաձայն որի. տնամերձ հողամասերն անհատույց կարգով թողնվում են այն հատկացված անձանց որպես սեփականություն, ուստի անգամ որոշման մեջ եթե բացակայել է հողամասի տեղանքը կամ այլ պարամետրեր, պետք է հիմք ընդունվեր կոլտնտեսության որոշումը` բխող բոլոր իրավական հետևանքներով:
|
ամբողջը...
|
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել`չի կարելի արդյոք արդարացում գտնել:
ԼԻԽՏԵՆԲԵՐԳ
Հաճախացել են դատական սխալի պատճառով նոր երևան եկած հանգամանքների ուժով դատական ակտերի վերանայումը Եվրոպական երկրներում: Հայաստանն այդ հարթության վրա ետնապահների թվում է: Չեմ կիսում նաև հասարակության մեջ ձևավորված այն կարծիքը, որ վատ է աշխատում նախաքննական մարմինը, կամ միտումնավոր է շեղում իրական հանգամանքները: Սակայն պետք է փաստել. երբ տվյալ գործով նույն մարմինը գալիս է սխալ հետևության, որի արդյունքում ենթադրյալ հանցագործություն չկատարած անձ է դատապարտվում կամ պետք է դատապարտվի, աշխատում է տվյալ մարմնում ինքնապաշտպանական բնազդը… ամեն ինչ անել ապացուցելու, որ իրենք ճիշտ են:
Հայաստանում դատական սխալի հետ կապված վարույթ հարուցելու լիազորությունը տրված է դատախազությանը, որը տվյալ դրվագով անգործությամբ է զբաղված, որովհետև վարույթների առկայության դեպքում հենց այդ մարմինը կարող է որոշակի խնդիրների առաջ կանգնել:
Ցանկալի է Նախագահին կամ Կառավարությանը կամ Ազգային Ժողովին կից ստեղծել լիազոր մարմին, որն ուղղակի հետաքննի դատական սխալի հավանականությունը և իրավասություն ունենա` վարույթ հարուցելու, իսկ հետագայում ներկայացնելու դատական մարմիններին` բխող բոլոր իրավական հետևանքներով:
Տվյալ թեմայի շուրջ, երբ շատ ես բարձրաձայնում, քեզ համարում են համակարգի թշնամին, այն դեպքում, երբ համակարգը հենց ինքը պետք է շահագրգռված լինի արդարադատության իրականացման գործում:
Այսօր պետական լիազոր մարմիններն ու դատարաններն այնպես են խուսափում ու խորշում նոր երևան եկած հանգամանքների ուժով վարույթ հարուցելուց, ինչպես նախորդ դարերում խորշում ու խուսափում էին բորոտներից: Եթե ԱՄՆ-ում, Եվրոպական բազմաթիվ երկրներում տվյալ երկրի դատական համակարգը համարվում է աշխարհում լավագույնը, սակայն տասնյակ հազարներով հայտնաբերվում են են դատական սխալի արդյունքում ավելի խիստ պատիժ ստացած կամ հանիրավի ազատազրկման դատապարտված անձինք, և դրա անմիջական կրողն ու պատասխանատուն համարվում է տվյալ երկրի գործող համակարգը, Հայաստանում չեմ հիշում դատական սխալի հետևանքով վարույթ հարուցելու և խիստ պատիժը նվազեցնելու կամ արդարացման մեկ դեպք: Ստացվում է, որ Հայաստանի դատական համակարգն անսխալական է և ավելի լա±վը, քան անգլիականը, ֆրանսիականը, այն դեպքում, երբ դատական համակարգը, կարծում եմ, վստահություն չի ներշնչում հենց իր ներսում, ինչպես նաև ոչ գործադիրում, ոչ օրենսդիրում, ոչ էլ առավել ևս` հասարակության մեջ:
|
ամբողջը...
|
Իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին: Այս իրավանորմով է ղեկավարվում "Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակն իր հիմնադրման պահից: "Լեվ Գրուպ "` Ձեր լավագույն պաշտպանն իրավունքների խախտման պահից մինչև խախտման վերացումը:
|
ԻՆՉՊԵՍ ԿԻՍԵԼ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ
- Ինչպե՞ս պետք է իրացվի գրավ դրված գույքը, եւ ինչպե՞ս է բախշվում իրացումից ստացված գումարը:
Մի խումբ քաղաքացիներ
-ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 250 հոդվածի ուժով գրավ դրված գույքն իրացվում է հրապարակային սակարկություններով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին: Գրավառուի` գրավով չապահովված պահանջները սույն կետով նախատեսված գումարից բավարարվում են օրենքով նախատեսված կարգով:
Այն դեպքում, երբ գրավ դրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ գրավառուի պահանջները բավարարելու համար, նա իրավունք ունի պակաս գումարը ստանալու պարտապանի այլ գույքից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
|
ամբողջը...
|
ՈՉ ՕՐԻՆԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
- Փաստացի ամուսնական կապի մեջ եմ եղել, սակայն օրենքով գրանցում չի եղել (զագս-ի թուղթ չունենք): Ունեցել ենք մեկ երեխա, ամուսինս ընդունել է երեխայի հայրությունը: Այժմ իրար հետ չենք ապրում: Ամուսինս գրավոր պարտավորություն է ստանձնել, որ ամսական երեխայի ապրուստի համար պետք է վճարի 90.000 դրամ: Արդյոք այն ենթակա՞ է նոտարական վավերացման, թե` ոչ:
Սեդա
-Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 297 հոդվածի` բացառությամբ նոտարական վավերացում պահանջող գործարքների, հասարակ գրավոր ձեւով պետք է կնքվեն իրավաբանական անձանց` միմյանց միջեւ եւ քաղաքացիների հետ գործարքները, իսկ նույն օրենսգրքի 299 հոդվածի 3-րդ կետի համաձայն` գործարքի նոտարական վավերացումը պարտադիր է օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ կողմերից մեկի պահանջով: Այնքանով, որքանով պարտավորագիրը համարվում է հասարակ գրավոր ձեւով կնքվող միակողմանի գործարք, դրա հասարակ գրավոր ձեւի պահպանված լինելու հանգամանքը բավարար է` պարտավորագիրը ստորագրած անձի նկատմամբ դրանում նշված պարտավորության ծագման եւ առաջացող իրավական հետեւանքների համար:
|
ամբողջը...
|
ՊԱՐՏՔԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ
- Մի անձի կողմից ահաբեկվելու փաստով ոստիկանության կողմից նյութեր նախապատրաստվեցին, այնուհետեւ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվեց: Ոստիկանությունում ես բացատրություն տվեցի, որ ժամանակին մեր միջեւ գումարային փոխհարաբերություններ են եղել, պարտավորվել եմ վճարել, գումար չեմ ունեցել, չեմ վճարել: Այժմ իմ այդ բացատրությունը փորձում են օգտագործել որպես ապացույց դատարանում եւ իմ դեմ մտել են գումարի բռնագանձման պահանջի մասով: Արդյո՞ք դատարանը կարող է այն դիտել որպես ապացույց, եթե երբեւիցե ոչ փոխառության պայմանագիր եմ ունեցել, ոչ էլ ստացական եմ տվել: Սարգիս
|
ամբողջը...
|
|
|