դռնբաց դատական նիստում, Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում, 2005թ. դեկտեմբերի 15-ին քննեց գործն ըստ հայցի Ալբերտ Աղասիի Պետրոսյանի ընդդեմ "Նաիրիտ Գործարան" ՓԲԸ-ի աշխատավարձի պահանջի մասին
Հայցվորի լիազորված անձ Գարեգին Լեգրյանը դատարանին հայտնեց, որ իր վստահորդը աշխատում է ներկայիս "Նաիրիտ Գործարան" ՓԲԸ-ում, սակայն 2001թ. օգոստոս ամսից մինչև 2004թ. նոյեմբեր ամիսը ընկած ժամանակահատվածում ընկերությունը նրան չի վճարել հասանելիք աշխատավարձի գումարները, որը կազմում է 2.147.159 դրամ:
Հայցվորի լիազորված անձ Գ.Լեգրյանը պնդեց հայցապահանջը և խնդրեց դատարանին` "Նաիրիտ Գործարան" ՓԲԸ-ից հօգուտ իր վստահորդի բռնագանձել 2.147.159 դրամ չվճարված աշխատավարձի գումարը: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանող "Նաիրիտ Գործարան" փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը չներկայացավ դատարան և գործը քննության առնվեց վերջինիս բացակայությամբ:
Դատարանը լսելով հայցվորի ներկայացուցչի բացատրությունը, ուսումնասիրելով գործում եղած տվյալները և գնահատելով ապացույցները` "Նաիրիտ Գործարան" ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքը վճարման ենթակա աշխատավարձի վերաբերյալ, պարտքի մարման վերաբերյալ կողմերի միջև կնքված 30.08.2002թ. պայմանագիրը, գտավ, որ հայցապահանջը հիմնավոր է, այն բխում է ՀՀ Սահմանադրության 29 հոդվածի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 19-րդ գլխի դրույթների պահանջներից և ենթակա է բավարարման:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղ. օր-ի 130-132, 138 հոդվածներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Հայցը բավարարել:
Պատասխանող, "Նաիրիտ Գործարան" ՓԲԸ-ից հօգուտ հայցվոր Ալբերտ Աղասիի Պողոսյանի բռնագանձել 2.147.159 (երկու միլիոն մեկ հարյուր քառասունյոթ հազար մեկ հարյուր հիսունինը) դրամ, որպես չվճարված աշխատավարձի գումար: Պատասխանող, "Նաիրիտ Գործարան" ՓԲԸ-ից հօգուտ պետ. բյուջե բռնագանձել 42.943 դրամ 18 լումա, որպես պետական տուրքի գումար:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
ԴԱՏԱՎՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ Վ.
Ծանոթություն Սույն վճիռը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ:
Իսկականի հետ ճիշտ է:
ԴԱՏԱՎՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ Վ.
|