Դատաքննությունը ավարտվել է 17.07.2012թվ.։
2012թ. հուլիսի 31-ին, դռնբաց դատական նիստում, դատարանում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպության (ՀՎՀՀ 00806613, պետական գրանցման վկայական 03Ա 068532), Արթուր Էդուարդի Սիմոնյանի (անձնագիր ---------, սոց. քարտ --------) ընդդեմ «Իրավունք հետաքննություն», «Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթի ի դեմս լրատվական գործունեություն իրականացնող «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության` պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց
Հայցվորի դիրքորոշումը.
Դիմելով դատարան հայցվորի ներկայացուցիչները հայտնել են, որ «Կյանքի խոսք» եկեղեցին հանդիսանում է «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպությունը, որը գրանցվել է և իր գործունեությունը ծավալում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Արթուր Սիմոնյանը հանդիսանում է նույն` «Կյանքի խոսք» եկեղեցի կրոնական կազմակերպության (հետագա տեքստում նաև` եկեղեցի) հովիվ-առաջնորդը։ Հայաստանի Հանրապետությունում հայերեն լեզվով լույս տեսնող «Իրավունք հետաքննություն» շաբաթաթերթի թիվ 39 (2031) 19-25 հոկտեմբեր, 2011թվականի համարում, առաջին էջի կենտրոնում, ուշադրություն գրավելու համար բավականաչափ մեծ ծավալով, տպագրվել է հայցվորի նկարը` կաթոլիկ վանականի հագուստով։ Հագուստի վրա զետեզված է «Կյանքի խոսք» անվանումը։ Հայցվորի դիմաց անհասկանալի հագուստով մի կին է։ Նկարի վերին աջ անկյունում առկա է «ԿՏՈՐ ՄԸ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ»» վերտառությունը, որի ներքո, ուրիշի ուղղակի խոսքի կետադրության կիրառությամբ, տպավորություն ստեղծելով, թե դա հայցվորի խոսքն է ուղղված վերջինիցս և կնոջից քիչ հետ կանգնած տղամարդուն, գրված է` «– Ծո’, Ղազար, ասիգա մեր Անժելն է։ Հրեշտակին անառակ մի ըսեր, մեղք է»։ Նշվածի ներքո իբր «հղում է կատարված» տողերի սկզբնաղբյուրին և գրված է` «Աղանդաավետարան` ըստ Արթուր Սիմոնյանի»։ Նկարից անմիջապես ներքև «ԱՂԱՆԴԱԽԱՌՆ ՊՈՌՆՈԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԹԵՄԱՆ «ԾԱՂԿԵՑ» ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ» վերնագրված տեքստում նշված է.
««Սենսացիոն բացահայտումներ», «բացառիկ հարցազրույցներ» և նմանատիպ «գայթակղիչ» այլ վերտառություններով են ողողված այսօրվա որոշ լրատվամիջոցները` դերասանուհի Անժելա Սարգսյանի, նրա «տղամարդու» և այդ երկու անձանց ընտանիքի անդամների փոխհարաբերությունները հանրության առարկա դարձնելու գործընթացում։ Անշուշտ, առհասարակ չէինք անդրադառնա հայկական շոու-բիզնեսին այդքան բնորոշ անառակաբարո վարքագծի և, մասնավորապես, զազրելի պոռնոկադրերի թեմային, եթե չլիներ երկու հանգամանք։ Առաջինը, որ պոռնոսկանդալի «հերոսուհի» Անժելա Սարգսյանը պատկանում է Հայաստանի խոշորագույն աղանդին` «Կյանքի խոսքին», որին պատկանում են նաև շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, և ավելին` այդ պատկանելությունը հաճախ նրանց առաջխաղացման նախապայմաններից մեկն է։ Եվ երկրորդն ու ամենակարևորը` քր.գործով կալանավորված անձի մայրը` Մարինա Արայանը, հրապարակավ մեղադրել է աղանդավոր-տաղանդավոր դերասանուհուն սեփական զավակի նկատմամբ անառակաբարո գործողությունների մեջ… Համացանցի լեզվով ասած` այս թեման ունի «թեգերի» (բանալի բառերի) ահավոր համակցություն` «աղանդ, ինցեստի և մանկապղծության մեղադրանք…»։ Այսինքն` ենթադրվում է հանրորեն չափազանց վտանգավոր երևույթ»։
Նույն էջին, հոդվածից հետո տեղադրված սլաքի նշանի վրա նշված է «4», որը նշանակում է շարունակությունը չորրորդ էջում։ Թերթի չորրորդ էջի վերին աջ անկյունում, պատկերված է հավանաբար առաջին էջի նույն կինը միանձնուհու հագուստով, ում ձեռքին առկա է վահանակ` «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» գրառմամբ, և ապա էջի կենտրոնում տեղադրված է նույն վերնագիրը, ինչ առաջին էջում` «ԱՂԱՆԴԱԽԱՌՆ ՊՈՌՆՈԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԹԵՄԱՆ «ԾԱՂԿԵՑ» ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ»։ Նշված վերտառությունը կրող հոդվածը բաժանված է մի քանի ենթաթեմաների, որոնցից մեկն էլ վերնագրված է «ԱՂԱՆԴՆԵՐԸ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ՞ ԵՆ», որում նշված է.
«Կյանքի խոսք» աղանդավորական միավորումը հայ հասարակության մեջ տպավորված է որպես մի կազմակերպություն, որի թաքուն կամ բացահայտ ազդեցությունը տարածվում է նաև որոշ հեռուստաընկերությունների և իշխանական օղակների վրա։ Թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, հավանաբար կպարզվի նաև Կարեն Արայանի քրեական գործի վարույթի առկա և հետագա «նրբերանգներով»։ Այս պահին կարելի է առնվազն փաստել, որ Կարենի մայրը ահաբեկված է լրջագույնս։ …. »։
Այնուհետև թերթը շարունակում է`
«Հանրությանը հուզում է նաև մեկ այլ հարց. հանդիսանու՞մ է արդյոք Անժելան «Կյանքի խոսքի» անդամ վերջին բացահայտումներից հետո։ Եթե` այո, ապա պարզ է դառնում, թե որ «աստվածներին» նկատի ուներ դերասանուհի Անժելա Սարգսյանը` «խոստովանելով» «Կռվախնձորին», թե հաճախ է աղոթում…»։
Վերը նշված «Իրավունք Հետաքննություն» շաբաթաթերթի թիվ 39 (2031) 19-25 հոկտեմբեր, 2011թվականի համարի առաջին և չորրորդ էջում պատկերված լուսանկարները տպագրված են նաև Հայաստանի Հանրապետությունում ռուսերեն լեզվով լույս տեսնող «Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթի թիվ 41 (282) 25-31 հոկտեմբերի 2011թվականի համարի առաջին և չորրորդ էջերին։ Առաջին էջին լուսանկարը կրում է «ԻՍՏՕՐԻՅԱ Ս ՍԵԿՏԱՆՏՍՏՎՕՄ Ի ՊՕՌՆՈՒԽՕՅ» անվանումը, իսկ չորրորդ էջին պատկերված կնոջ լուսանկարն առավել մեծ չափերով է, քան հայկական «Իրավունք Հետաքննություն» շաբաթաթերթի չորրորդ էջում տպագրվածը, ուստի և կնոջ ձեռքի վահանակի չափերն են առավել մեծ, որի վրա կատարված է «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ ՍԼՈՎՈ ԺԻԶՆԻ» գրառումը։ Էջի հոդվածը վերնագրված է ««ՍԵՆՍԱՑԻՅԱ» - ՊԱԼԿԱ Օ ԴՎՈՒԽ ԿՕՆՑԱԽ։ ԻՍՏՈՐԻՅԱ Ս ՍԵԿՏԱՆՏՍՏՎՕՄ Ի ՊՕՌՆՈՒԽՕՅ»։
Նույն էջի ենթաթեմաներում հանդիպում են «ՆԵՊՐԵԿՕՍՆՕՎԵՆՆԻ ԼԻ ՍԵԿՏԱՆՏԻ?» վերտառությամբ գրեթե նույնաբովանդակ հոդվածը, որտեղ մի փոքր այլ կերպ է ավարտվում այն, ինչ «Իրավունք Հետաքննություն» շաբաթաթերթում է։ Հոդվածն ավարտվում է նախադասությամբ, որում եկեղեցուն և Արթուր Սիմոնյանին վարկաբեկող երանգն առավել վառ է, այն հետևյալն է`
«В том случае, если актриса продолжает оставаться членом секты «Слово жизни», можно предположить, какие ценности проповедует секта и каким богам молится Анжела»
Հիշյալ նախադասությունն հայերենով թարգմանաբար հնչում է հետևյալ կերպ`
«Այդ դեպքում, եթե դերասանուհին շարունակում է հանդիսանալ «Կյանքի խոսք» աղանդի անդամ, կարելի է ենթադրել, թե ինչ արժեքներ է քարոզում աղանդը և թե ինչ աստվածների է աղոթում Անժելան»։
Նախևառաջ, անվիճելիորեն ամրագրում են, որ հիշատակված երկու համարներում մեջբերված «աղանդ», «Կյանքի խոսք» և «սեկտա» հիշատակումներով, թերթերը նկատի են ունեցել «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպությանը։
Կարդալով «Իրավունք Հետաքննություն» շաբաթաթերթի առաջին էջում զետեղված հոդվածը, նախ պարզ է դառնում մի հանգամանք, որ թերթը երբեք էլ չէր անդրադառնա դերասանուհու կյանքում տեղի ունեցածին, եթե չլիներ երկու հանգամանք, որոնցից առաջինն ըստ թերթի` դերասանուհու «Կյանքի խոսքին» պատկանելությունն է, իսկ երկրորդը` մեկ այլ անձի կողմից դերասանուհուն ուղղված մեղադրանքը, որպիսի խառնաշփոթում թերթերն անվանարկել և իրար են կապակցել աղանդը, ինցեստն ու մանկապղծությունը։ Այսինքն թերթի նպատակը, տեղի ունեցած դեպքը առանց որևէ լրագրողական պատշաճ քննության և տեղեկատվության հավաստիությունը ստուգելու նախ «Կյանքի խոսք» եկեղեցին ըստ առաջին էջի լուսանկարում պատկերված Արթուր Սիմոնյանի անձի հետ նույնացնելն է և ապա` եկեղեցին ու Ա.Սիմոնյանի անձը լուսանկարում պատկերված անձանց ու ըստ նույն թերթերի հոդվածներում նշված իրադարձությունների հետ կապելն է, որի նպատակն իբր «քննադատությունն» է, և բացի իրադարձությունից ու այլ անձանցից նաև եկեղեցին, նրա գործունեությունը, Արթուր Սիմոնյանին հանրորեն չափազանց վտանգավոր երևույթ որակելը։
«Իրավունք հետաքննություն» շաբաթաթերթի 19-25 հոկտեմբեր, 2011թվականի թիվ 39 (2031) և «Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթի 25-31 հոկտեմբերի 2011թվականի թիվ 41 (282) համարներում, «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպության և նրա հովիվ-առաջնորդ Արթուր Սիմոնյանի անձին վերաբերվող մասերով տպագրված տեղեկությունները` լուսանկարներն ու հոդվածները տեղի ունեցած դեպքի հետ որպես կապող հանգամանքներ ի ցույց դնելու քայլը վիրավորական է, նսեմացնում ու վիրավորում է Արթուր Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը, արատավորում է նրա հեղինակությունն ու վարկը հանրության, և ինչու չէ, եկեղեցու անդամների շրջանում, հանրության շրջանում տարածելով ապատեղեկատվություն, ճշմարտությանն ի հակառակ առաջացնում է «վտանգներով լի» եկեղեցու տպավորություն, սխալ, չստուգված, որևէ կերպ չապացուցվող և ոչ պրոֆեսիոնալ տեղեկատվություն է տրամադրում մարդկանց, որի արգասիքը, 18 տարիներ շարունակ աստվածահաճո, Աստծո խոսքի համաձայն, քրիստոնեական ճշմարիտ դավանանքին հարիր ծավալած գործունեության արդյունքում ձեռք բերած բարի համբավն ու վստահությունը արատավորելու միջոցով ի չիք դարձնելն է։ Տպագրված տեղեկություններն իրենց բովանդակությամբ հանդիսանում են զրպարտություն` ուղղված եկեղեցու գործունեությանը և նրա հովիվ Արթուր Սիմոնյանի անձին, ստահոդ են, անիրական ու ոչ ճշմարիտ, որոնք իրական հիմքեր են տալիս, մեղմ ասած, սխալ պատկերացում ստեղծելու ընթերցողների շրջանում։
Թերթերի նշված համարների գլխավոր էջերին առկա լուսանկարներն իրական ու ոչ զրպարտչական լինելու համար առնվազն պետք էր, որ նախ Արթուր Սիմոնյանը լուսանկարված լիներ այդ կնոջ և տղամարդու հետ, և իսկապես հագած լիներ կաթոլիկ վանականի հանդերձանք ու դեռ ավելին` աջ ոտքն էլ վիրակապած լիներ անհայտ հիվանդության կամ վնասվածքի պատճառով։ Իսկ տեղեկատվությունն ինքնին իրական, ոչ վիրավորական և ոչ զրպարտչական լինելու համար, առնվազն պետք էր, որ եկեղեցում ինցեստ և մանկապղծություն քարոզվեր։ Ընդ որում, «Ինցեստ» նշանակում է արյունապղծություն, սեռական խառնակություն։ Ապա թերթը` ի դեմս իր հոդվածագրի, գնահատական է տվել իր իսկ մտքերին, որպիսի գնահատականի մեջ մգեցված տողերով ներառել է նաև «աղանդ» բառը, որն, իր հերթին նույնականացնելով «Կյանքի խոսք» եկեղեցու հետ, ու իրադարձությունն էլ կապելով եկեղեցու և Արթուր Սիմոնյանի հետ, այն որակել է հանրորեն չափազանց վտանգավոր երևույթ։
Պատասխանողը նպատակ ունենալով նույնացնել
համապատասխանողներին` Արթուր Սիմոնյանի անձը և եկեղեցուն, վերջինիս երկար տարիների բարի համբավ վայելող գործունեությունը, հրապարակված նկարների և հոդվածների տեքստերի միջոցով կապել է լուսանկարներում պատկերված կնոջ և տղամարդու և նրանց կյանքում տեղի ունեցած որոշ իրադարձության հետ, ցույց տալով իբր նրանք` եկեղեցին ու Ա.Սիմոնյանը «անմիջական մասնակիցներ» են այդ իրադարձություններին և «հովանավորում» են նմանատիպ դեպքերը, հարկ եղած դեպքում` «կանգնած են նրանց մեջքին»։ Նշվածի ապացույցն այն է, որ բացի լուսանկարից, զետեղված է նաև մենախոսություն ու «Աղանդաավետարան` ըստ Արթուր Սիմոնյանի» գրառումը, որն ըստ պատասխանողի նշանակում է իբր «հովանավորչության սկզբնաղբյուր» և եկեղեցում քարոզվող ուսմունքների «գլխավոր գաղափարախոսության», «սկզբունքների», «արժեքների», «թեմաների» ու «ոճաբանության» հիմնաքար, և իբր թերթը հանրությանը լուսաբանում է, «թե տեսեք և իմացեք, թե ինչեր են քարոզում «Կյանքի խոսքում» և թե ինչպիսի վտանգներ են «սպասվում» այնտեղ այցելողների կամ այցելուների հետ գործ ունեցողների համար»։ Ստահոդ` զրպարտության հիմքով տարածված տեղեկությունների արդյունքում հանրության շրջանում ստեղծվել է ամենավատ տպավորությունը, որը երբևէ կարող էր լիներ և որի մեղավորը պատասխանողն է։ Մինչդեռ, համոզված և ազնվաբար հայտարարում ենք, որ եկեղեցի այցելող, կամ չայցելող, սակայն յուրաքանչյուր ազնիվ ու բարեխիղճ անձնավորություն, լինի դա լրատվական գործունեություն իրականացնող կամ ոչ, ով գոնե մեկ անգամ եղել է եկեղեցում, ընդ որում ցանկացած ժամանակ, կփաստի բոլորովին հակառակը, որ եկեղեցում երբևէ չի քարոզվել ու չի քարոզվում այն, ինչը կհակասի Աստծո խոսքին` Ավետարանին, որ եկեղեցում չի քարոզվել ու չի քարոզվում թեմաներ ըստ «Արթուր Սիմոնյանի Աղանդաավետարանի » մի պարզ պատճառով, որ նման «աղանդաավետարան» գոյություն չունի ոչ տպագիր և ոչ էլ որևէ այլ եղանակով։ Ակնառու է, որ պատասխանողն համակվել է զրպարտելու և վիրավորելու անհագ ցանկությամբ, որպեսզի կարողանա հասնել իր անօրինական` «լրագրողական բարի ու ազնիվ նպատակներին», խաղ անելով համահայցվորների հեղինակության ու բարի համբավի հետ։ Պատասխանողի կողմից հրապարակված և տարածած տեղեկությունները որևէ կապ չունեն ճշմարտության հետ, չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են համահայցվորների պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը և «Կյանքի խոսք» եկեղեցու բարի համբավ ձեռք բերած առաքելությունն արատավորող ու վիրավորող, զրպարտող գործողություններ։ Պատասխանողի գործողությունների տրամաբանությունը հստակորեն հետապնդում է կոնկրետ նպատակ` նսեմացնել և արատավորել Ա.Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը և եկեղեցու բարի համբավը հանրության մեջ։ Ի չիք դարձնել հանրության վստահությունը վերջիններիս` համապատասխանաբար անձի և գործունեության նկատմամբ։
Հարկ է նշել, որ թերթում «աղանդաավետարան ըստ Արթուր Սիմոնյանի» ասվածը ենթադրաբար պետք է լիներ լույս ընծայված որևէ գիրք, ձեռնարկ կամ աշխատություն, որտեղ պետք է շարադրված լինեին կյանքի և ապրելակերպի, կամ բարոյական արժեքների վերաբերյալ թեմաներ, հոդվածներ, սկզբունքներ կամ գրական աշխատության որևէ ցանկացած ձևով հրապարակված լինեին թեզեր կամ դոկտրինաներ, որի հեղինակը պետք է լիներ Արթուր Սիմոնյանը։ Մինչդեռ նման աշխատություն գոյություն չունի, ուստի այդ անհեթեթ մեջբերումը պատասխանողի մտքի իբր «փայլատակումն» ու ամենաանհաջող թռիչքն է, որն իրականում վիրավորանք է ուղղված Ա.Սիմոնյանի անձին և եկեղեցու գործունեությանը, որով պատասխանողը գործի է դրել սուտը` վիրավորելու և զրպարտելու նպատակով։
Ա.Սիմոնյանի, եկեղեցու ու նկարում պատկերված և հոդվածներում էլ հիշատակված կնոջ, տղամարդու, նրանց կյանքի դրվագների միջև որևէ կապ լինել չէր կարող, քանի որ եկեղեցու ուսմունքներն ու քարոզները մշտապես հիմնված լինելով աստվածաշնչի սուրբ գրերի հիման վրա, հանրությանն ու եկեղեցի այցելողներին մշտապես քարոզվել և ցայսօր էլ քարոզվում է միմիայն և բացառապես Աստծո խոսքի համաձայն սուրբ կյանքով ապրելու սզբունքները, հորդորվում է ապրել հենց այդպես և չանել որևէ բան, որն հակասում է Աստծո խոսքին։ Մինչդեռ նկարում մեջբերված մենախոսությունից պարզ է դառնում, որ Ա.Սիմոնյանն իբր «պաշտպանում է» կնոջ վարքագիծը, հիմքում ունենալով «Աղանդաավետարան ըստ Արթուր Սիմոնյանինը», որով և պատասխանողը վիրավորանք է հասցնում Ա.Սիմոնյանի անձին ու գործունեությանը, նրան զրպարտում է մի բանում` Աստծո խոսքին ոչ հարիր ապրելակերպում մարդկանց հորդորելուն և նրանց դրանում պաշտպանելուն, որը պարզապես ակնհայտ սուտ է և բացահայտ անիրական տեղեկատվություն։
Թերթերում նշված չէ որևէ հավաստի աղբյուր, որով կհաստատվեր Ա.Սիմոնյանի և եկեղեցու կապը լուսանկարներում պատկերված կնոջ ու տղամարդու, վերջիններիս կյանքի որոշ դեպքերի, Ա.Սիմոնյանի կողմից քարոզվող և առհասարակ եկեղեցում քարոզվող ուսմունքներով ճշմարիտ քրիստոնեական դավանանքին հակա վարվելակերպը, «հովանավորչությունը», «մեջքին կանգնած լինելը», որն իր հերթին ևս մեկ անգամ հաստատում է տեղեկատվության ստահոդ և անիրական լինելն ու իսկությանը չհամապատասխանելը։
Նշված նյութն անհիմն է և վերացական, չի պարունակում որևէ փաստ հաստատող տեղեկություն, առավել ևս չի հենվում հավաստի փաստերի վրա, նշված չեն տեղեկության սկզբնաղբյուրները, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այն ստահոդ, միգուցե ասեկոսեների վրա հենված, սակայն հաստատապես չստուգված, ընթերցողների մոտ սենսացիա ստեղծելու և շահույթ ստանալու նպատակով հրատարակված տեղեկություն է։ Այդ մասին է խոսում նաև հայկական հեռուստաընկերություններից մեկի` «Երկիր Մեդիա» հեռուստատեսությամբ 2011թվականի հոկտեմբերի սկզբին նկարահանված «Կռվախնձոր» հեռուստահաղորդման ժամանակ վարողի կողմից հնչեցված համապատասխան հարցին, նկարում պատկերված կնոջ կողմից տրված որևէ եկեղեցուն պատկանելու մերժողական պատասխանը, որով նա հայտնել է, որ որևէ եկեղեցու կամ կրոնական կազմակերպության անդամ չի հանդիսանում, այլ պարզապես իր հետաքրքրությունից ելնելով ընդամենն այցելել է մի շարք եկեղեցիներ։ Իսկ «բարեխիղճ» պատասխանողն իր թերթերում հիշատակելով նույն «Կռվախնձոր» հաղորդման ժամանակ տեղի ունեցած հարցազրույցը Անժելա Սարգսյանի հետ և նույն հատվածից կատարելով մեջբերում թերթում, բացի այն որ չի հիշատակել «Կյանքի խոսքին» նրա չպատկանելու մասին պատասխանը, ավելին, շարունակում է «անպատասխան» հարց համարել` «… հանդիսանու՞մ է արդյոք Անժելան «Կյանքի խոսքի» անդամ վերջին բացահայտումներից հետո։ Եթե` այո, ապա պարզ է դառնում, թե որ «աստվածներին» նկատի ուներ դերասանուհի Անժելա Սարգսյանը` «խոստովանելով» «Կռվախնձորին», թե հաճախ է աղոթում…»։
Պատասխանողի դրսևորած վարքագիծը հակասում է, ոչ միայն մարդու և անձի միջազգայնորեն ընդունված և եվրոպական չափանիշներին և պահանջներին համապատասխանող իրավական սկզբունքներին ու նորմերին, այլև լրագրողի էթիկայի կանոններին։ Համաձայն այդ կանոնների` տեղեկատվությունը, ինչպես նաև լրագրողի գործունեությունը պետք է համապատասխանի ճշմարտացիության, ճշգրտության, օբյեկտիվության և ազնվության սկզբունքներին։ Լրագրողի էթիկայի կանոնների համաձայն` լրագրողը պետք է հնարավորինս բացառի անանուն սկզբնաղբյուրի կիրառումը, ճշգրտորեն վերարտադրի սկզբնաղբյուրից ստացված տեղեկությունները, ինչը տվյալ դեպքում չի պահպանվել։
Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության 27 հոդվածի հիմքով երաշխավորվում է խոսքի ազատության իրավունքը, սակայն այս պարագայում հաստատապես գալիս ենք այն եզրահանգմանը, որ պատասխանողը եթե անգամ իր կարծիքով ցուցաբերել է խոսքի ազատություն, ապա նա խոսքի ազատությունը շփոթել է անձին` քաղաքացուն և կազմակերպությանը վիրավորելու և զրպարտելու հետ։
Պատասխանողի կողմից հրապարակված և տարածած տեղեկատվությունը, որը` համապատասխանաբար վիրավորում, արատավորում է Ա.Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը և եկեղեցու բարի համբավը հասարակության մեջ, արտահայտվում է հետևյալներով։ «Իրավունք Հետաքննություն» թերթի համարի շապիկին, որը գլխավոր ու առաջին էջն է, տպագրված լուսանկարը, նրանում ներառված մենախոսությունը, ընդ որում բարբառային ոճով, որպեսզի ընթերցողի մոտ ծիծաղի և քրքիջի զգացողություններն հասնեն իրենց կուլմինացիային, առիթ տան սուր ծաղրանքի, մենախոսության ներքո զետեղված իբր սկզբնաղբյուրը` «Աղանդաավետարան` ըստ Արթուր Սիմոնյանի», թերթի 1-ին և 4-րդ էջերում տպագրված հոդվածների վերնագիրը` «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով», 4-րդ էջում զետեղված կնոջ լուսանկարը միանձնուհու հագուստով, ով իր ձեռքին բռնել է ցուցավահանակ «Կյանքի խոսք» գրառմամբ, նույն էջում տեղակայված «Աղանդները անձեռնմխելի՞ են» ենթավերնագրով հոդվածը, որտեղ եկեղեցու գործունեությունը որակվում է որպես «թաքուն» կամ «բացահայտ» ազդեցիկ, «Արգումենտի նեդելի վ Առմենիի» թերթի առաջին էջի լուսանկարը, որն իր հերթին կրում է «ԻՍՏՕՐԻՅԱ Ս ՍԵԿՏԱՆՏՍՏՎՕՄ Ի ՊՕՌՆՈՒԽՕՅ» անվանումը, չորրորդ էջին պատկերված կնոջ լուսանկարը ձեռքի վահանակի մասով, որի վրա կատարված է «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ ՍԼՈՎՈ ԺԻԶՆԻ» գրառումը, նույն Էջի հոդվածը ««ՍԵՆՍԱՑԻՅԱ» - ՊԱԼԿԱ Օ ԴՎՈՒԽ ԿՕՆՑԱԽ։ ԻՍՏՈՐԻՅԱ Ս ՍԵԿՏԱՆՏՍՏՎՕՄ Ի ՊՕՌՆՈՒԽՕՅ» վերնագրով, ենթաթեմաներում առկա «ՆԵՊՐԵԿՕՍՆՕՎԵՆՆԻ ԼԻ ՍԵԿՏԱՆՏԻ?» վերտառությամբ հոդվածը, որն ավարտվում է հոդվածագրի ինքն իրեն արված հարց ու պատասխանով, որը թարգմանաբար հետևյալն է` «Այդ դեպքում, եթե դերասանուհին շարունակում է հանդիսանալ «Կյանքի խոսք» աղանդի անդամ, կարելի է ենթադրել, թե ինչ արժեքներ է քարոզում աղանդը, և թե ինչ աստվածների է աղոթում Անժելան»,։
Նշվածներն իրականում ծաղրանք են և ուղղված են համահայցվորներին, որոնք վիրավորում և նսեմացնում են հանրաճանաչ և մեծ հեղինակություն, սեր ու հարգանք, վստահություն վայելող Ա.Սիմոնյանի անձն ու արժանապատվությունը։ Վերջինս հեղինակավոր է, ճանաչված, վայելում է մեծապատիվ հարգանք ու վստահություն նաև Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու բազմահազար անդամների շրջանում, մինչդեռ տպագրված ստահոդ տեղեկությունների, իր անձի հանդեպ ծաղրանք բովանդակող լուսանկարների ու դրա վրա կատարված գրառումների հետևանքով եկեղեցու անդամների մոտ նրա անձի հանդեպ առկա բարի համբավն ու արժանապատվությունը միանշանակ արատավորվում են։ Ընդ որում, պատասխանողն այս ամենն իրականացրել է բացառապես շահույթ ստանալու նպատակով, այն է` ըստ «Իրավունք Հետաքննություն» թերթի 2-րդ էջի ներքևի ձախ անկյունում առկա տեղեկատվության, համարը տպագրվել է 5000 (հինգ հազար) օրինակից, իսկ նույն համարի շապիկի վերին ձախ անկյունում առկա տեղեկատվության համաձայն թերթի գինն է 100 (հարյուր) ՀՀ դրամ, կնշանակի, որ պատասխանողը տվյալ համարից ստացել է 5000 X 100 = 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ եկամուտ։ Նույնը կատարվել է նաև ռուսերենով տպագրվող «Արգումենտի նեդելի վ Առմենիի» թերթի պարագայում, սակայն որի գինն ըստ շապիկի վերին աջ անկյան տվյալով 150 (հարյուր հիսուն) ՀՀ դրամ է, իսկ տպաքանակի մասին տեղեկատվությունն ընդհանրապես բացակայում է, որն ի դեպ հակասում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջին, և քանի որ բացակայում է, ապա, կարծում ենք, դրանից ստացվող շահույթն էլ պետք է հաշվարկվի ըստ նույն պարզ բանաձևի` 5000 X 150 = 750000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ է։ Շահույթ ստանալու ձգտման ու այն ստանալու հանգամանքը ամրապնդվում է նաև այն փաստով, որ ամենևին էլ պատահական չէ, որ չճանաչված և հանրությանն անծանոթ անձանց նկարներ չեն հայտնվում թերթի շապիկին, այսինքն մամուլի կամ լրագրային բիզնես ծավալող անձը քաջ գիտակցելով որ սույն վեճի առարկայի հետ կապ ունեցող և թիրախ հանդիսացող անձին ճանաչում են բազմահազար մարդիկ, կանխամտածված կերպով լուսանկարը տեղադրել է հենց թերթի առաջին էջի կենտրոնում, դրանով իսկ ստեղծելով սենսացիոն և սկանդալային տպավորություն գնորդների և անգամ պոտենցիալ գնորդ չհանդիսացող անձանց շրջանում, ընդ որում հայցվոր Ա.Սիմոնյանի անունը նույնպես տեղադրել է նույն նկարի վրա` «Աղանդաավետարան ըստ Արթուր Սիմոնյանի» անվան ներքո, որպեսզի ով նկարին նայելով միանգամից չճանաչի նրան, գոնե կարդալով իմանա, որ թեման առնչվում է նրան։ Եվ այնուամենայնիվ անպատասխան է մնում այն հարցը, թե համահայցվորներն ինչ կապ ունեն նկարում պատկերված կնոջ ու տղամարդու և նրանց կյանքի հետ։ Անվիճելի է նաև այն, որ թերթերի միջոցով փորձ է արվել արատավորել հենց «Կյանքի Խոսք» եկեղեցու և նրա առաջնորդ-հովիվի արժանապատվությունը, քաջ գիտակցելով, որ վերջինս հանրահայտ և բարձր վարկանիշ ունեցող անձնավորություն է, և որ նրա բարի համբավը, բարձր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու հաշվին ակնկալվող շահույթը հաստատ կստացվի։
Ներկայացրել են իրավական հիմքեր` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա»
Հոդված 1-ը` «Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը»
Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում
Հոդված 6` «Արդար դատաքննության իրավունք»
1.Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները …, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Հոդված 9` «Մտքի, խղճի և կրոնի ազատություն»
Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն։
Հոդված 14` «Խտրականության արգելում»
Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
(Միավորված ազգերի կազմակերպություն 1948)
Նախաբանը, ինչպես նաև
Հոդված 1. Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։ Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով։
Հոդված 5. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են։
Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան։
Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։
հոդված 14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից.
Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է։
Հոդված 18. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։
Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։
Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։
Հոդված 47. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը։
Արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։
Հոդված 6. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն։
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք 2-րդ բաժնի 4-րդ և 5-րդ գլուխներ, համաձայն որոնց անձինք (քաղաքացիական իրավունքների սուբյեկտներ) են համարվում թե’ քաղաքացիաները և թե’ իրավաբանական անձինք (վերջիններս` անկախ իրենց կազմակերպաիրավական ձևից)։
Հոդված 19. «Պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը»
1. Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով։
Հոդված 14. «Քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները»
Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`
1) իրավունքը ճանաչելով.
2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.
10) վնասներ հատուցելով.
Հոդված 17. «Վնասների հատուցում»
- Անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։
- Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)։
3. Եթե իրավունքը խախտած անձը դրա հետևանքով ստացել է եկամուտներ, ապա անձը, ում իրավունքը խախտվել է, մյուս վնասների հետ միասին բաց թողնված օգուտի հատուցման պահանջի իրավունք ունի` այդ եկամուտներից ոչ պակաս չափով։
Հոդված 1087.1. «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները»
1. Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։
- Սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է։
- Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
- Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը։
- Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.
2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը։ Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.
3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել։
8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը։ Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել։
12. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը։
13. Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում։
ՀՀ օրենքը «Զանգվածային լրատվության մասին»
Հոդված 2. «Զանգվածային լրատվության մասին օրենսդրությունը»
Զանգվածային լրատվության ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև դրանց հիման վրա և դրանցով սահմանված շրջանակներում այդ հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտերով։
Հոդված 8. «Հերքման և պատասխանի իրավունքը»
- Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը։
Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը։
- Հերքումն իրականացվում է լրատվության նույն միջոցում,
Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո։ Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է։
Այսպիսով, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, փաստացի անճշտությունները, այն է` տեղեկությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ենթակա են հերքման։ Փաստորեն, անկախ այն հանգամանքից, թե նշված` վիրավորանք և (կամ) զրպարտություն հանդիսացող տեղեկատվությամբ արատավորվել է անձի պատիվն ու արժանապատվությունը կամ բարի համբավը, կամ այն ամենևին էլ չի արատավորվել, լրատվական գործունեություն իրականացնողը պարտավոր է հերքել այն տեղեկությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը, քանի որ խոսքը գնում է ստահոդ, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների կամ փաստական անճշտությունների մասին։ Նույնը պահանջվում է նաև լրագրողի էթիկայի ընդհանուր կանոններով։ Հետևաբար, եթե անգամ հայցվորը ենթադրաբար չանդրադառնա իր պատվի և արժանապատվության իրավունքի ոտնահարմանը, նա իրավունք ունի պահանջելու հոդվածով տարածված տեղեկությունների և փաստական անճշտությունների հերքում, որոնք խնդրո առարկա լուսանկարներով, հոդվածներով, բարբառային մենախոսությամբ տարածել է պատասխանողը, իսկ պատասխանողը պարտավոր է դրանք հերքել։
Ելնելով սույն հայցադիմումում նշված միջազգային իրավական ակտերի և ՀՀ Սահմանադրության նորմերից, ինչպես նաև համակցության մեջ վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի և 1087.1 հոդվածի 4-րդ մասի դրույթները, պարզ է դառնում, որ լրատվական գործունեություն իրականացնողը մշտապես պետք է զերծ մնա անձի պատիվը, արժանապատվությունը, համբավը արատավորող` իրականությանը չհամապատասխանող, ստահոդ տեղեկություններ հրապարակելուց, քանի դեռ չունի ստույգ տվյալներ դրանց իրական լինելու վերաբերյալ, ընդ որում նա օգտվում է տեղեկատվության աղբյուրը նշելու իրավունքից, ինչը տվյալ պարագայում չի արել պատասխանողը, ուստի նշված տեղեկությունների իրական լինելու պարտականությունը կրում է պատասխանող կողմը, ով պարտավոր է ապացուցել, որ հոդվածներում նշված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Այստեղ ևս խոսքը գնում է տեղեկության արժանահավատության, այն է` իրականությանը համապատասխանելու մասին, ինչը նշանակում է, որ եթե պատասխանողը չի կարողանում ապացուցել, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, այս դեպքում հայցվորի պնդումն առ այն, որ իր պատիվն ու արժանապատվությունն արատավորվել է իրականությանը չհամապատասխանող լուրի տարածմամբ, արդեն իսկ բավական է անձի պատիվն ու արժանապատվությունն արատավորված համարելու, ինչպես նաև պահանջը հիմնավոր համարելու և պատասխանողից հերքում պահանջելու համար։
Ըստ թերթերի, հանրության շրջանում հստակորեն փորձ է արվել տպավորություն ստեղծել, որ եկեղեցին իր գաղափարախոսությամբ և քարոզվող ուսմունքներով, իսկ Արթուր Սիմոնյանն էլ իր հերթին որպես եկեղեցու առաջնորդ և որպես մարդ` «կողմնակիցն» ու «աջակիցն» են աղմկահարույց դեպքերի, «հրահրում» և «փափագում են», որպեսզի դրանք վրա հասնեն, որ իբր դա է «քարոզվում» «Կյանքի խոսք» եկեղեցում և որ դրա հիմքն է հանդիսանում հենց իր` մտացածին ու գոյություն չունեցող, թերթի կողմից մոգոնած ու հնարած «աղանդաավետարանը»։ Նմանօրինակ տեղեկատվության տարածումը պատասխանողի կողմից կատարվել է առանց նշվածները ստույգ փաստերով հիմնավորելու և տեղեկատվության ենթադրյալ աղբյուրը նշելու (եթե իհարկե առկա է նման աղբյուր), շրջահայացորեն չկանխելով այն փաստը որ տարածում է ստահոդ` իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն` իր արարքում թույլ տալով համահայցվորների հանդեպ միաժամանակ երկու հակաիրավական արարքներ` զրպարտություն և վիրավորանք։ Ուստի անվիճելիորեն հանգում են այն համոզմանը, որ տպագրված լուսանկարներն ու հոդվածները` հայցվորներին վերաբերվող մասերով նսեմացնում, արատավորում և արժեզրկում են վերջիններիս համապատասխանաբար` պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը։
Հարկ են համարում մեջբերել նաև «պատիվ» և «արժանապատվություն» հասկացությունները` ելնելով 1976 թվականի Է.Աղայանի հեղինակած «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում տրված իմաստից, որտեղ «պատիվը»- բարոյա-էթիկական այն սկզբունքների ամբողջությունն է, որոնցով մարդը ղեկավարվում է իր հասարակական և անհատական կյանքի վարքագծում, իսկ «արժանապատվությունը» - իր անձի նկատմամբ ունեցած հարգանքն է, իր իրավունքների` արժանիքների գիտակցությունը։
Պատասխանողն իր չստուգված գրչի շարժումով հրապարակել է տեղեկատվություններ առ այն, թե իբր եկեղեցին ըստ էության «հովանավորում» է հայտնի դերասնուհուն, անգամ շոու-բիզնեսի շատ ու շատ ներկայացուցիչների, որ նրանց հաջողությունների «նախապայմաններից մեկն է» եկեղեցու այսպես ասած «հովանավորչությունը», նշանակում է, որ եկեղեցին ու Արթուր Սիմոնյանը «մեղադրվում են» քրիստոնեադավան առաքելությունից «շեղվելու» մեջ, որն արտահայտվում է շոու-բիզնեսի ներկայացուցիչների փիարով, գովազդով կամ հովանավորչությամբ զբաղվելու եղանակով, որ պատասխանողը չգիտակցելով իր ապատեղեկատվության հետևանքները` եկեղեցուն դարձրել է «պրդյուսերական կենտրոն» իսկ եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանին այդ կենտրոնի «տնօրեն», «աղանդաավետարանն էլ» թերթի պատկերացմամբ երևի թե «շոու-բիզնեսի ոլորտի ուղեցույցն էր»։ Սա արդեն իսկ խորապես դիպչում է եկեղեցու առաքելություն հանդիսացող փաստացի ծավալած գործունեության բարի համբավին ու նրա առաջնորդի` որպես անձի պատվին ու արժանապատվությանը, իսկ այն, որ եկեղեցին իբր «քարոզում է» մանկապղծություն, արյունապղծություն կամ սեռական խառնակություններ` ինցեստ, կամ առնվազն «կապ ունի» դրանց հետ, և որ այդ հանրորեն չափազանց վտանգավոր երևույթի մեջ մասնակից է նաև «Կյանքի խոսքը», դրան գումարած պատասխանողի ենթադրությունները` թե ինչ արժեքներ է քարոզում աղանդը (եկեղեցին), ընդ որում նմանատիպ տեղեկատվությունը տարածվում է անիրական ու սուտ տեղեկությունների, ենթադրությունների վրա հիմնված, վերջնականապես ավելի է վիրավորում ու արատավորում համահայցվորներին։
Եկեղեցու հովիվ- առաջնորդն իր ծառայողական դիրքից ելնելով ծառայության մեջ գտնվելու ողջ ժամանակահատվածում և որպես մարդ պարտավոր է ունենալ անբասիր վարք և օրինակելի պահվածք, թույլ չտա այնպիսի գործողություններ կամ անգործություն, որոնք կասկածի տակ են դնում կամ վերացնում են իր անձի հանդեպ այլ անձանց հարգանքն ու վստահությունը, որպիսի սկզբունքներով էլ առաջնորդվել և այսօր էլ առաջնորդվում է Արթուր Սիմոնյանը։ Նշվածը սակայն ի չիք դարձնելու անօրինական ինքնալիազորությամբ է օժտել և իրեն իրավունք վերապահել պատասխանողը, որի գործողության` վիրավորանքի և զրպարտության արդյունքում հանրության ներքին գիտակցության և հոգեբանական համոզմունքներում իսկապես առարկայազուրկ են դարձվում Արթուր Սիմոնյանի երկար տարիներ շարունակ աստվածահաճո և անձնուրաց աշխատանքի շնորհիվ վաստակած սերն ու հարգանքը, Աստծո խոսքի` Ավետարանի սկզբունքներով ու արժեքներով ապրելու և գործելու անվիճելի փաստը, մարդկանց օգտակար լինելը, նրա ձեռք բերած փորձն ու ճանաչելությունը, ընդ որում այդ ճանաչողությունը չի սահմանափակվում Հայաստանի Հանրապետության տարածքով, նրա պատիվն ու արժանապատվությունը։ Նույնն անդրադարձել է նաև «Կյանքի խոսք» եկեղեցու բարի համբավի վրա։ Պատասխանողը իր մի չհիմնավորված գրչի հարվածով առարկայազուրկ է դարձրել եկեղեցու ծավալած 18-ամյա գործունեության արդյունքը, այն էլ այն դեպքում, երբ նույն այդ եկեղեցում հազարավոր անտուն ու սոված, հիվանդ ու լքված մարդկանց Աստծո սերն ու լույսն է հրամցվել, Աստծո ճշմարիտ խոսքը քարոզվել` ըստ «Հին» և «Նոր» կտակարանների։ Հարկ չեն համարում անդրադառնալ եկեղեցու իսկապես ծավալած գործունեությանն հատ առ հատ, այլապես սույն հայցադիմումը մի քանի էջի փոխարեն հատորներ կլիներ, որտեղ թերևս պատասխանողն իսկապես կընդուներ թե իրականում ինչով է զբաղվում «Կյանքի խոսք» եկեղեցին և թե ինչպիսի աստվածահաճո առաքելություն է իրականացնում եկեղեցու հովիվ-առաջնորդ Արթուր Սիմոնյանը։
Ելնելով ամբողջ վերը շարադրվածից խնդրել են հայցը բավարարել, կայացնելով վճիռ` պարտավորեցնել «Իրավունք Հետաքննություն» և «Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթերի լրատվական գործունեություն իրականացնող «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին, նույն շաբաթաթերթերով, Արթուր Սիմոնյանից և «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպությունից հրապարակայնորեն ներողություն խնդրել` ըստ դատարանի սահմանած ձևի և լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը` ըստ դատարանի սահմանած ծավալի և եղանակի նույն շաբաթաթերթերով հրապարակայնորեն հերքել Արթուր Սիմոնյանի, «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպության և Անժելա Սարգսյանի միջև որևէ տեսակի կապը, այդ թվում հովանավորչական և խրախուսական` ըստ դատարանի հաստատած հերքման ձևի Կայացվելիք դատական ակտով հօգուտ յուրաքանչյուր համահայցվորի բռնագանձել 4000-ական (չորս հազար) ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Ներկայացնելով հայցադիմումի լրացում, խնդրել են մինչ այժմ ներկայացված հայցի փոխարեն հայցի սույն լրացումը դարձնել քննության առարկա, որը չի վերաբերվում հայցին կից դատարան ներկայացված ապացույցներին։ Հայցադիմումի լրացումը հանգում է հետևյալին` «Պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող, կրոնական ատելություն հրահրող տեղեկությունները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»
Ներկայացնելով գործի հանգամանքները և փաստերը, հայտնել են, որ ՀՀ-ում, հայերեն լեզվով լույս տեսնող «Իրավունք հետաքննություն» շաբաթաթերթի թիվ 39(2031) 19-25 հոկտեմբեր, 2011 թվականի համարում, 1-ին էջի կենտրոնում, որտեղ տպագրվում են առավել կարևոր /գլխավոր/ լուրերը, ուշադրություն գրավելու համար բավականաչափ մեծ` 19,3սմ X 20սմ ծավալով, տեխնիկական հնարքների օգնությամբ ստացվել է կեղծ և շինծու լուսանկար, որը տպագրվել է և հրապարակայնորեն տարածվել։ Լուսանկարում պատկերված է քաղաքացի Արթուր Սիմոնյանը` կաթոլիկ վանականի հագուստով։ Նրա հագուստի վրա զետեղված է «Կյանքի խոսք» գրառումը։ Նրա դիմաց` դեպի ձախ, անհասկանալի և բարոյական տեսանկյունից ոչ պատշաճ հագուստով մի կին է, դեպ ում մարմինն է ձգված Ա.Սիմոնյանի ձեռքը և, կարծեք, մեջքից գրկել է նրան։ Նկարի վերին աջ անկյունում առկա է «ԿՏՈՐ ՄԸ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ»» վերտառությունը, որի ներքո, ուրիշի ուղղակի խոսքի կետադրության կիրառությամբ, ուղղակիորեն տպավորություն ստեղծելով, թե դա Ա.Սիմոնյանի խոսքն է` ուղղված նրանից և պատկերված կնոջից քիչ հետ` մեջտեղում պատկերված տղամարդուն, գրված է`
«- Ծո’, Ղազար, ասիգա մեր Անժելն է։ Հրեշտակին անառակ մի ըսեր, մեղք է»։ Նշվածի ներքո իբր հղում է կատարված տողերի սկզբնաղբյուրին և գրված է` «Աղանդաավետարան` ըստ Արթուր Սիմոնյանի»։
Նկարագրվածից անմիջապես ներքև տպագրված է` «ԱՂԱՆԴԱԽԱՌՆ ՊՈՌՆՈԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԹԵՄԱՆ «ԾԱՂԿԵՑ» ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ» վերտառությամբ հոդված, որում նշված է.
««Սենսացիոն բացահայտումներ», «բացառիկ հարցազրույցներ» և նմանատիպ «գայթակղիչ» այլ վերտառություններով են ողողված այսօրվա որոշ լրատվամիջոցները` դերասանուհի Անժելա Սարգսյանի, նրա «տղամարդու» և այդ երկու անձանց ընտանիքի անդամների փոխհարաբերությունները հանրության առարկա դարձնելու գործընթացում։ Անշուշտ, մենք առհասարակ չէինք անդրադառնա հայկական շոու-բիզնեսին այդքան բնորոշ անառակաբարո վարքագծի և, մասնավորապես, զազրելի պոռնոկադրերի թեմային, եթե չլիներ երկու հանգամանք։ Առաջինը որ պոռնոսկանդալի «հերոսուհի» Անժելա Սարգսյանը պատկանում է Հայաստանի խոշորագույն աղանդին` «Կյանքի խոսքին», որին պատկանում են նաև շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, և ավելին` այդ պատկանելությունը հաճախ նրանց առաջխաղացման նախապայմաններից մեկն է։ Եվ երկրորդն ու ամենակարևորը` քր.գործով կալանավորված անձի մայրը` Մարինա Արայանը, հրապարակավ մեղադրել է աղանդավոր-տաղանդավոր դերասանուհուն սեփական զավակի նկատմամբ անառակաբարո գործողությունների մեջ… Համացանցի լեզվով ասած` այս թեման ունի «թեգերի» (բանալի բառերի) ահավոր համակցություն` «աղանդ, ինցեստի և մանկապղծության մեղադրանք…»։ Այսինքն` ենթադրվում է հանրորեն չափազանց վտանգավոր երևույթ»։
Նույն էջին, հոդվածից հետո տեղադրված սլաքի նշանի վրա նշված է «4», որը նշանակում է շարունակությունը կարդալ չորրորդ էջում։ Թերթի 4-րդ էջի վերին աջ անկյունում պատկերված է հավանաբար 1-ին էջում պատկերված նույն կինը` միանձնուհու հագուստով, ում ձեռքին առկա է վահանակ` «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» գրառմամբ, և ապա էջի վերին կենտրոնում տեղադրված է նույն վերնագիրը, ինչ առաջին էջում` «ԱՂԱՆԴԱԽԱՌՆ ՊՈՌՆՈԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԹԵՄԱՆ «ԾԱՂԿԵՑ» ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ»։ Նշված վերտառությունը կրող հոդվածը բաժանված է մի քանի ենթահոդվածների, որոնցից մեկն էլ վերնագրված է «ԱՂԱՆԴՆԵՐԸ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ՞ ԵՆ», որում նշված է.
««Կյանքի խոսք» աղանդավորական միավորումը հայ հասարակության մեջ տպավորված է որպես մի կազմակերպություն, որի թաքուն կամ բացահայտ ազդեցությունը տարածվում է նաև որոշ հեռուստաընկերությունների և իշխանական օղակների վրա։ Թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, հավանաբար կպարզվի նաև Կարեն Արայանի քրեական գործի վարույթի առկա և հետագա «նրբերանգներով»։ Այս պահին կարելի է առնվազն փաստել, որ Կարենի մայրը ահաբեկված է լրջագույնս։ Ահա, նրա խոստովանությունը. «Շատ եմ տանջվում հիմա, որ չէի հավատում տղայիս, շատ եմ վիճել իր հետ։ Բայց ինքն ինձ ասում էր` մամա, ինքն ինձ սպառնում է, գլուխ է գովում, որ ինքն ու ամուսինը մեծ օղակներում ունեն ինչ-որ լավ հովանավորներ, սպառնում էր, որ իր մեջքին կանգնած է ամենաուժեղ, ամենահզոր եկեղեցին` կարծես «Կյանքի խոսք», այդպես էր ասում։ Եվ, որ իրենք այնտեղ շատ լավ դիրքերում են, անգամ, որ իր քույրն այնտեղ ավագ է։ Ես միշտ հարցնում էի` ի՞նչ ունես դու վախենալու, ինչի՞ց ես վախենում, թող իր քույրը լինի ավագ, թող լինի ինքը «Կյանքի խոսքում», թող վերին օղակներում ունենա հովանավորներ, ի՞նչ ունես արած, որ վախենում ես։ Ասում էր` ես ոչինչ արած չունեմ, բայց իր կողմից ամեն ինչ սպասում եմ, որովհետև նա շատ վտանգավոր մարդ է…»։
Հանրությանը հուզում է նաև մեկ այլ հարց. հանդիսանու՞մ է արդյոք Անժելան «Կյանքի խոսքի» անդամ վերջին բացահայտումներից հետո։ Եթե` այո, ապա պարզ է դառնում, թե որ «աստվածներին» նկատի ուներ դերասանուհի Անժելա Սարգսյանը` «խոստովանելով» «Կռվախնձորին», թե հաճախ է աղոթում…
Վերը նշված շաբաթաթերթում պատկերված լուսանկարները, գրեթե նույն չափսերով, տպագրվել և տարածվել են նաև ՀՀ-ում ռուսերեն լեզվով լույս տեսնող «Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթի թիվ 41(282) 25-31 հոկտեմբերի 2011 թվականի համարի 1-ին և 4-րդ էջերին։ 1-ին էջի լուսանկարը, բավականին խոշոր տառաչափով, կրում է «ԻՍՏՕՐԻՅԱ Ս ՍԵԿՏԱՆՏՍՏՎՕՄ Ի ՊՕՌՆՈՒԽՕՅ» անվանումը, որը հայերեն թարգմանաբար նշանակում է «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՎ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»։ 4-րդ էջին պատկերված կնոջ լուսանկարն առավել մեծ չափսերով է, քան «Իրավունք Հետաքննություն» շաբաթաթերթի 4-րդ էջում տպագրվածը, ուստի և կնոջ ձեռքի վահանակի չափսերն են առավել մեծ, որի վրա հայերեն և ռուսերեն լեզուներով կատարված է «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ հխԿԹԿ ԻԼիծԼ» գրառումը։
Էջի հոդվածը վերնագրված է ««ՍԵՆՍԱՑԻՅԱ» - ՊԱԼԿԱ Օ ԴՎՈՒԽ ԿՕՆՑԱԽ։ ԻՍՏՈՐԻՅԱ Ս ՍԵԿՏԱՆՏՍՏՎՕՄ Ի ՊՕՌՆՈՒԽՕՅ», որը հայերեն թարգմանաբար նշանակում է «ՍԵՆՍԱՑԻԱ - ՁՈՂ ԵՐԿՈՒ ՎԵՐՋԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ։ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՎ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»։
Նույն էջի ենթաթեմաներում տպագրված է «ՆԵՊՐԵԿՕՍՆՕՎԵՆՆԻ ԼԻ ՍԵԿՏԱՆՏԻ?» վերտառությամբ հոդվածը, որը հայերեն թարգմանաբար նշանակում է «ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ՞ ԵՆ», որում նշված է.
«Сектанское обьединение «Слово жизни» в сознании общественности представляется как довольно мощная организация. Во всяком случае, Марина Араян сообщила прессе, что ей сын серьезно опасался Анжелы именно потому, что актриса была членом этой секты. Это, конечно, ее личное дело и, возможно, ее личные проблемы. С другой стороны, понятен интерес общественности к тому обстоятельству, как сама секта относится Анжеле после публикации компрометирующих ее порноматериалов…
В телецикле «Яблоко раздора» Анжела заверила телеведущих и общественность в том, что она часто молится. В том случае, если актриса продолжает оставаться членом секты «Слово жизни», можно предположить, какие ценности проповедует секта и каким богам молится Анжела»։
Հիշյալ հոդվածը հայերենով թարգմանաբար հետևյալն է`
««Կյանքի խոսք» աղանդավորական միավորումը հասարակության մտքում ներկայանում է բավականին հզոր կազմակերպություն։ Բոլոր դեպքերում, Մարինա Արայանը հաղորդել է մամուլին, որ իր որդին Անժելայից լրջագույնս վախեցել է այն բանի համար, որ դերասանուհին եղել է այդ աղանդի անդամ։ Դա, իհարկե, իր անձնական գործն է և, հավանաբար, իր անձնական խնդիրները։ Մյուս կողմից, հասկանալի է հասարակության հետաքրքրությունը այն հանգամանքում, թե ինչպես է աղանդը վերաբերվում Անժելային իր պոռնոնյութերի վարկաբեկիչ հրապարակումից հետո…
«Կռվախնձոր» հաղորդաշարի ժամանակ Անժելան
հեռուստահաղորդավարներին և հանրությանը վստահեցրեց այն բանում, որ ինքը հաճախ է աղոթում։ Այդ դեպքում, եթե դերասանուհին շարունակում է հանդիսանալ «Կյանքի խոսք» աղանդի անդամ, կարելի է ենթադրել, թե ինչ արժեքներ է քարոզում աղանդը և թե ինչ աստվածների է աղոթում Անժելան»։
Հայկական «Երկիր Մեդիա» հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված «Կռվախնձոր» հեռուստահաղորդման ժամանակ հաղորդավարների և դերասանուհի Անժելա Սարգսյանի հարցազրույցը.
Մեջբերում
Հաղորդավար – Խոսենք հավատքի մասին, այն հավատքի, որը մարդկանց ասելով, որին մարդկանց ասելով Դուք պատկանում եք, այն եկեղեցուն, /ասում են աղանդ է, - կողքից լրացնում է մյուս հաղորդավարը` աղանդավորական շարժում է/, ասում են աղանդավորական շարժմանն եք հարում, և երիտասարդը, ֆոտոնկարների տարածող երիտասարդը նաև իր հրապարակումներում ասում է, որ Ձեզ համար, Ձեր ասելով, Դուք դնում էիք այդ աստվածաշունչը Ձեր գլխին և խփելով ասում, որ դա իմ տանիքն է, ընդամենը, և հետո շպրտում, այ դրա մասին ինչ կասեք։
Դերասանուհի - Դա մի հատ ըտենց գեղեցիկ սուտա, որ մարդը հորինելա ու տարածումա բոլորին` իմ անձը պարսավելու և վիրավորելու համար։ Աստվածաշունչ կարդում եմ, աղոթում եմ, մկրտությունս առաքելական եկեղեցու ա, ջրով մկրտված եմ էնտեղ։ Եղելա ժամանակ, որ տարբեր եկեղեցիներում եղել եմ հետաքրքրությունից ելնելով, մարդկանց ուսումնասիրելով, բայց ես որևէ եկեղեցու պատկանելություն չունեմ /ասում է առանձնահատուկ շեշտադրությամբ/։ Ես շատ շնորհակալ եմ էդ մարդկանց, որ նման սոլիդար քայլ են արել, որպեսզի չվիրավորեն իրենց, ոնց ասեմ դրանց, այցելուներին, որ ովքեր մտնում են եկեղեցի, եկեղեցու դռները միշտ բաց են իրենց համար։
Հաղորդավար - Դուք ներկայումս ոչ մի աղանդավորական կազմակերպության անդամ չե՞ք։
Դերասանուհի - Որևէ, որևէ կազմակերպության անդամ չեմ։
Հաղորդավար - Չեք էլ եղե՞լ։
Դերասանուհի – Չե, չեմ էլ եղել, ուղղակի եղելա ժամանակ, որ գնացել եմ, տեսել եմ ինչա կատարվում։
Թերթերի համարներում մեջբերված` «աղանդ», «Կյանքի խոսք» և «секта» (սեկտա, թարգմանաբար` աղանդ) տեքստային կամ պատկերային հիշատակումներով, պատասխանողը նկատի ունի Հայցվոր` «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպությանը։
Պատասխանողը, լուսանկարներում Արթուր Սիմոնյանին պատկերելով և բարբառային մենախոսություն մարմաջելով, «Աղանդաավետարան` ըստ Արթուր Սիմոնյանի» հիշատակելով` նկատի ունի Հայցվոր Ա.Սիմոնյանին։
«Աղանդաավետարան` ըստ Արթուր Սիմոնյանի» հիշատակման մասով, պատասխանողը նկատի ունի նաև Հայցվոր «Կյանքի խոսք» եկեղեցուն», փորձելով իբր հանրությանը տեղեկացնել, թե ինչ կանոններով է առաջնորդվում եկեղեցին, այն է` իբր «Աղանդաավետարանով»։
«Կռվախնձոր» կամ դրա ռուսերեն լեզվով հնչող «Яблоко раздора» /«Յաբլօկօ ռազդօռա»/ ասելով, պատասխանողը նկատի ունի հայկական «Երկիր Մեդիա» հեռուստատեսության եթերով հեռարձակվող «Կռվախնձոր» հաղորդաշարի համապատասխան թողարկումը։
Պարզ է, որ թերթերը, բացի հայցվորներին վերաբերող լուսանկարներից և հոդվածներից, արծարծում և հանրությանը տեղեկատվություն են տրամադրում դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքի որոշ դրվագների մասին, որտեղ հիշատակվում են նաև այլ անձանց անուններ։ Ուստի, սույն հայցում, անձանց անուններ նշելը կամ նրանց կյանքի մասին հիշատակվող նկարագրումներն ու գնահատականները Հայցվորներինը չեն, այլ` պատասխանողինը, պարզապես, դրանք երբեմն հիշատակվում են, քանի որ Հայցվորները որպես դատավարության կողմ, ունեն իրենց դիրքորոշումը հայտնելու և այդ իրավունքը լիածավալ իրացնելու անհրաժեշտություն, որի իրագործման նպատակով, թեև կոռեկտ, բայցևայնպես զգացվում է դրանց կարիքը։
Պատասխանող լրատվամիջոցներով` տպագիր և www.iravunk.com կայքում տեղադրվող եղանակներով, ինչպես նաև համացանցում դրանց ղեկավարի http։//arman666.livejournal.com/71775.html բլոգում տեղադրված վարկաբեկիչ հոդվածները, նոր կեղծ լուսանկարները, հայտարարությունները և դրանց հիման վրա հանրության արձագանքները, որոնք հայցվորներին շարունակաբար արատավորում են ու արժանացնում դատապարտելի, ամոթալի ու բացասական վերաբերմունքի։
«Հ.Ա.Հ.Ք. «Կյանքի խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպության «Սոցիալական հայեցակարգի հիմունքները», մասնավորապես որի «Անձնական, ընտանեկան և հանրային բարոյականության հարցեր» /էջ 49-54/ բաժնում մանրամասնված է հայցվոր եկեղեցու մոտեցումը բարոյականության հարցերին։
Հայցվորների ծավալած գործունեության համար, յուրաքանչյուրին տրված շնորհակալագրերը, պատվոգրերը և կոչման վկայագրերը։
«Աղանդ» բառի վերաբերյալ ներկայացվող նյութերը։
Թերթերում տպագրված տեղեկատվության համաձայն, դրանց լրատվական գործունեություն իրականացնող է հանդիսանում «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն։
Պետական տուրքերը, թարգմանչական և նոտարական ծախսերը, որոնք կատարվել են Հայցվորների կողմից` համաձայն գործում առկա և ներկայացվող անդորրագրերի։
Ներկայացնելով դիրքորոշումը, հայտնել են, որ հայցվոր` «Հ.Ա.Հ.Ք. «Կյանքի խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպությունը /հետագա տեքստում` եկեղեցի կամ «Կյանքի խոսք» եկեղեցի կամ «Կյանքի խոսք»/, ՀՀ-ում գրանցվել և իր գործունեությունը ծավալում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Աստվածաշնչի սուրբ գրվածքի հիմքով, եկեղեցին դավանում է Սուրբ Երրորդությունը` Հայր, Որդի և Սուրբ Հոգի եռամեկ Աստծուն, ճշմարիտ ձևով, առանց ձևափոխելու կամ աղավաղելու քարոզում է Աստծո խոսքը, եկեղեցու անդամների հանգանակություններով ինքնաֆինանսավորման շնորհիվ իրականացնում բազմաթիվ բարեգործական, խնամատար, սոցիալական ու նմանատիպ շատ այլ ծրագրեր, միաժամանակ թույլ չտալով օրենքի որևէ խախտում։
Եկեղեցին իր գթասիրական ծրագրերն է իրականացրել` ուղղված բռնության ենթարկված և անխնամ երեխաներին, միայնակ ծերերին և մայրերին, հաշմանդամներին, անտուն- թափառականներին, խիստ կարիքավոր ընտանիքներին, դատապարտյալներին ու նրանց զավակներին, իրենց ապագա մանուկների կյանքը աբորտի միջոցով ընդհատել ցանկացող մայրերին և նմանատիպ շատ ու շատ ծրագրեր, որոնց արդյունքում տարբեր իրավիճակներում հայտնված մարդիկ ստացել են սեր, ջերմություն, հարգանք և հոգատարություն` Աստծո հանդեպ հավատամքը թողնելով իրենց իսկ ազատ ընտրությանը։ Նշվածի արդյունքում կանխվել են նախապես ծրագրված բազմաթիվ աբորտներ, կերակրվել են ծերեր ու մանուկներ, խնամատար ընտանիքներ են ընդունվել ծնողական սիրուց ու ջերմությունից զրկված երեխաներ, վերականգնվել են փլուզված կամ փլուզման եզրին կանգնած բազում ընտանիքներ, մարդկային խաթարված կյանքեր, խեղված ճակատագրեր ու մարդկային հարաբերություններ։
Աստվածաշնչի հիման վրա եկեղեցում մատուցվող ուսմունքները մշտապես քարոզվում են դռնբաց, պարզ ու հասկանալի լեզվով, որտեղ առանցքային են սուրբ և բարոյական կյանքով ապրելու սկզբունքներն ու արժեքները, պետության օրենքները պահպանելն ու իշխանության ներկայացուցիչներին հարգանքով վերաբերվելը, ցանկացած մարդու` անկախ տարիքից, սոցիալական կամ այլ դրությունից սեր ու հարգանք ցուցաբերելը, պատվելը, ծնողներին, ընտանիքին, ընկերներին, հայրենիքին հավատարիմ լինելը, չար ու մեղավոր գործեր չանելը, Աստծո սուրբ երկյուղն ունենալը։ Եկեղեցին` որպես Աստծո տուն, ընտանիք և հավատացյալների համայնք, կանչված է առանց որևէ խտրականության սիրով և դռնբաց ընդունել յուրաքանչյուր այցելուի` անկախ որևէ հանգամանքից, անկախ այցելուի անձնական, բարոյական կամ որևէ այլ հատկանիշներից։
Եկեղեցին այն վայրն է, որտեղ մեղավոր մարդը հնարավորություն է ստանում Աստծո օգնությամբ ձերբազատվելու իր մեղքերից, բարոյական արատներից և սուրբ սրտից պաշտելու Աստծուն։ Այլ կերպ ասած, եկեղեցին դատապարտում է մեղքը, բայց ոչ երբեք` մեղավորին։ Նման կերպ է վարվել նաև «Կյանքի խոսք» եկեղեցին։
Եկեղեցին իր գործունեության 18 տարիների ընթացքում չի որդեգրել գործունեության այնպիսի ուղղություն կամ չի իրականացրել որևէ մի գործողություն, որը կհակասեր ներպետական կամ միջազգային իրավական ակտերին, կխախտեր մարդկանց իրավունքները կամ մարդկանց կհրահրեր օրենքով ու բարոյական նորմերով արգելված արարքների, այդ թվում` թշնամանքի կամ ատելության։
Եկեղեցին ունի իր մասնաճյուղ եկեղեցիները ՀՀ մարզերում, հիմնադրած հանրակրթական դպրոց, հոգևոր ուսումնական կենտրոն, «7X70» հեռուստաստուդիա, որի հաղորդումները հեռարձակվում են արբանյակային հեռուստատեսությամբ, հրատարակչություն, որը տպագրության է պատրաստում հոգևոր գրականություն, ուստի իր բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հաստատում է տեղական և միջազգային կապեր համապատասխան տարբեր կառույցների հետ։
Եկեղեցին, իր Աստվածահաճո և Աստծո խոսքի հիման վրա ծավալած կենսական գործունեության արդյունքում, ինչպես իր հավատացյալ, այնպես էլ հայաստանյան ու արտասահմանյան հանրության զգալի շրջանում վայելում է վստահություն և հեղինակություն։ Տեղական և արտերկրյա եկեղեցիների հետ ունենալով հոգևոր գործնական կապեր, ճանաչված է նաև այդ շրջանում` վայելելով վստահելի ու ճշմարիտ քրիստոնեադավան եկեղեցու բարի, բարձր ու հեղինակավոր համբավ։
Եկեղեցու ծավալած Աստվածահաճո, հանրօգուտ ու թափանցիկ գործունեության համար, տարիների ընթացքում տարբեր մարդկանցից ու կառույցներից ստացվել են գրավոր ու բանավոր դրական արձագանքներ, շնորհակալական ուղերձներ, որոնք բազմաթիվ են և կարող էին սույն դատական գործը դարձնել բազմահատորանոց, սակայն, գտնելով, որ դրանցից մի քանիսն էլ բավական են նշվածը հիմնավորելու համար, դատարանին են ներկայացվում դրանցից որոշները։
Իր հերթին, եթե «Կյանքի խոսք» եկեղեցին որպես կրոնական կազմակերպություն գրանցվել է նույն կարգով, ինչպիսի կարգ օրենքն է սահմանում, և սկսել ու շարունակում է գործել մինչ օրս որպես այդպիսին, և պատկան մարմինների կողմից նրա գործունեությունը չի դադարեցվել դատական կարգով, քանի որ եկեղեցին երբևէ չի կատարել հակաօրինական ու հակասահմանադրական որևէ արարք, ապա նշանակում է, որ եկեղեցու ամբողջ գործունեությունը համապատասխանում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթներին, ՀՀ Սահմանադրությանը և իրավական այլ ակտերին, ուստի այն չի կարող անվանարկվել որպես «աղանդ» կամ «աղանդավորական միավորում», քանի որ հիշյալ օրենքում հոգևոր ուղղվածության կառույցներին տրված է «կրոնական կազմակերպություն» իրավական հասկացությունն ու կարգավիճակը, այլ ոչ թե մտացածին ու վիրավորական հնչող ու ընկալվող «աղանդ», «աղանդավորական միավորում» հասկացությունները։
Հայցվոր Արթուր Սիմոնյանը ՀՀ քաղաքացի է, միաժամանակ հանդիսանում է «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ-առաջնորդը։ Նա եկեղեցում, ինչպես նաև շատ ու շատ երկրներից ստացված հրավերներով` այդ երկրներում, իր առաքելությունը կատարելով, ճշմարիտ ու ազնիվ ձևով Աստծո խոսքն է քարոզում բազմահազարանոց լսարաններին, որոնցից ստացված գրավոր ու բանավոր դրական արձագանքներն ու շնորհակալագրերն անթիվ են, սակայն կրկին նշում ենք, որ սույն դատական գործը հատորների չվերածելու նպատակով դատարանին են ներկայացվում դրանցից մի քանիսը։
Շատ են այն դեպքերը, երբ վկայելու համար Աստծո հրաշագործ զորությունը, Ա.Սիմոնյանն իր քարոզների ընթացքում օրինակներ է բերել իր իսկ անձնական կյանքից, թե ինչպես է Աստված փոխել իր մտածելակերպն ու կյանքը, և որի կարիքն ունեն բոլոր նրանք, ովքեր կյանք են վարում Աստծո խոսքին հակառակ, քանզի լավ է փոխվել և սկսել ապրել Աստվածահաճո և բարոյական կյանքով, քան շարունակաբար մեղք գործել ու կրկնել հին սխալները։ Սա էր քարոզում նաև Տեր Հիսուս Քրիստոսը, որին թերևս ոչ մեկը չի կարող առարկել։ Մինչդեռ ոմանք, նշվածին հակառակ, նենգորեն փորձում են խեղել Աստծո պատվիրանները և իրենց իսկ սեփական մոլորությամբ համոզել, որ եթե մարդն իր կյանքում մեղք է գործել, ապա նա ընդմիշտ մեղավոր է և իրավունք կամ հնարավորություն չունի ուղղվելու, առավել ևս այլ մարդկանց քարոզելու, որ նրանք էլ հետ կանգնեն իրենց սխալներից ու մեղքերից։ Սա որևէ կապ չունի քրիստոնեական ճշմարիտ գաղափարախոսության հետ և ընդամենն արտահայտում է կոնկրետ մարդու սեփական դիրքորոշումը։ Իսկ ուղղված մարդը լիարժեք իրավունք ունի քարոզելու այլ մարդկանց, զորօրինակ մարդասպան Սողոսը Նոր Կտակարանում, որ հետո կոչվեց Պողոս և որպես առաքյալ դասվեց սրբերի շարքը։ Ինչևէ…։
Ա.Սիմոնյանը վարում է նաև «7X70» հեռուստահաղորդումը, որն արբանյակային սփռմամբ ամեն օր եթեր է հեռարձակվում գրեթե ամբողջ աշխարհում։ Ներկայումս լինելով հոգևոր առաքելությամբ օժտված մարդ ու նաև աստվածաբան, իր բազմամյա հովվական ծառայության և Աստծո խոսքի ուսումնասիրության հարուստ փորձառությունից ելնելով` նա հեղինակել է մի շարք, լայն տարածում գտած ստեղծագործություններ` գրքեր, հրապարակախոսություններ, հոդվածներ, էսսեներ, ինչպիսիք են` «Տիտանիկ», «Ով է ապագայի մարդը», «Ծիծաղը հյուրի պես է, ուրախությունը` տեղաբնակ», «Ընտանիք», «Քրիստոնյայի կյանքը» «Մտքի նորոգում», «Անիծված թատրո՞ն, թե՞ օրհնված իրականություն» և այլն։
Իր կատարած բարի առաքելության ու Աստծո խոսքի տարածման ոլորտում մեծ ավանդ ու ներդրում ունենալու շնորհիվ, իրավամբ հանդիսանում է մեծ ճանաչում, պատիվ, հեղինակություն, վստահություն ու բարի համբավ վայելող անձնավորություն ոչ միայն ՀՀ-ում, այլև` արտերկրում։
Ա.Սիմոնյանը հանդիսանում է ոչ միայն մարդ-անհատ, ով իր վաստակած պատիվն ունի ու ապրում և ստեղծագործում է առաջնորդվելով իր արժանապատվության բարձր գիտակցումով, այլև որպես եկեղեցու հովիվ-առաջնորդ մշտապես իր պարտքն է համարել իր գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվել Աստծո պատվիրած` մարդու իրավունքները և երկրի օրենքները հարգելով, քրիստոնեական բարոյականության բարձր չափանիշներն ու սկզբունքները պահելով, ինչն էլ տարիների ընթացքում անկասկած արել ու շարունակում է անել մինչ օրս։
Որպես մարդ, եկեղեցու հովիվ-առաջնորդ, գրող, հրապարակախոս ու «7X70» հեռուստահաղորդաշարի վարող, նա բազմահազար գրավոր նամակներ ու շնորհակալական խոսքեր է ստացել Հայաստանի և արտերկրի բնակչությունից։ Դատելով դրանցից, ինչպես նաև նրան շնորհված պատվավոր և այլ բարձր կոչումներից ու մրցանակներից, փաստում ենք, որ նա Հայաստանում և արտասահմանում ունի մեծ ճանաչում, իսկապես վայելում է բարձր հարգանք ու պատիվ։
Նրա քարոզների միջոցով շատերն են դարձի եկել Աստծուն, շատերն են տվել իրենց գրավոր կամ բանավոր վկայությունները, որ «Կյանքի խոսք» եկեղեցի հաճախելուց և Ա.Սիմոնյանի քարոզները լսելուց հետո իրենք փոխվել են, վերականգնվել են շատերի քանդված ընտանիքները, շատերը ներել են իրենց «թշնամի» համարող անձանց ու հարազատներին, շատերն են սկսել ապրել մարդկային ճիշտ, նորմալ, խաղաղ ու լիարժեք կյանքով։
Խոսուն է այն հանգամանքը, որ դոկտոր Արթուր Սիմոնյանը խորհրդականն է Ռուսաստանի Դաշնության «Ավետարանական հավատքի քրիստոնյաների ռուսաստանյան միավորված միության» նախագահ, եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկու։ Վերջինս իր հերթին հանդիսանում է նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ փոխգործողության խորհրդի, ՌԴ Հասարակական պալատի, Ռուսաստանի Աստվածաշնչյան ընկերության կառավարման խորհրդի անդամ»։
ԱՄՆ, Լոս Անջելեսի «Կալիֆորնիայի Աստվածաբանության Լատինական Համալսարանի» կողմից 2008թ.-ի օգոստոսի 12-ին, տրված թիվ 25448304 վկայականի համաձայն, Ա.Սիմոնյանին շնորհվել է «Աստվածաբանության պատվավոր դոկտոր»-ի կոչում /հայերեն թարգմանությունը կցվում է/։
2009թ.-ին, նույն համալսարանում Ա.Սիմոնյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և նույն թվականի հունիսի 03-ի թիվ 25448304-08040136 վկայականի համաձայն Ա.Սիմոնյանին շնորհվել է «Աստվածաբանության դոկտորի» գիտական աստիճան /հայերեն թարգմանությունը կցվում է/։
2011թ.-ին «Երևանի գրողների միության» կողմից Ա.Սիմոնյանին է շնորհվել «Լավագույն հեղինակ» մրցանակը` «Գրական կյանք» թերթում հրապարակած իր էսսեների համար։
ՌԴ-ում լույս տեսնող հանրահայտ «Լիցա» պարբերականը իր «Կրոն» ենթաբաժնում Ա.Սիմոնյանին 2 անգամ ընդգրկել է Ռուսաստանի «1000 անվանի մարդկանց» շարքում։ Ի հավելումն ասվածի նշենք, որ «Լիցա» պարբերականն ամենահեղինակայիններից է Ռուսաստանում, որում ներկայացվում են հանրահայտ և ազդեցիկ, հանրության և հասարակական կյանքում մեծ ու բարի ներդրում ունեցող անձինք։
Բոլոր վերը նշվածները խոսում են Արթուր Սիմոնյանի հեղինակավոր լինելու, նրա բարձր պատվի ու վարկի, որպես մարդ` անվան կշռի մասին։
Թերթերում հրապարակված և տարածված լուսանկարներն ու հոդվածներն ամբողջությամբ ապատեղեկատվություն են, որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը և չեն համադրվում ճշմարտության հետ, նպատակ են հետապնդում վիրավորելու և զրպարտելու միջոցով արատավորել հայցվորներին` համապատասխանաբար եկեղեցու գործարար ու բարի համբավը, արժանիքները, իսկ Ա.Սիմոնյանի դեպքում` պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը։
Թերթերում տպագրվել են այլ անձին և նրա կյանքին վերաբերող ինչ-ինչ տեղեկություններ, որտեղ հայցվորները, որևէ կապ չունենալով նրա հետ, նույնպես հայտնվել են լույս ընծայված հրապարակումներում։ Եթե տեղեկությունները դիտարկենք պարզունակ ենթադրելի տեսանկյունից, ապա ստացվում է, որ լրատվամիջոցը կարող էր տպագրել իր հոդվածը միայն տվյալ անձի մասին և դրանով վերջացներ իր լրատվական «առաքելություն» կոչվածը, սակայն նա, ակնհայտորեն ունենալով դերասանուհու հետ կապ չունեցող բոլորովին այլ նպատակ, այն է` արատավորել հայցվորներին, «ձեռքի հետ» այդ նպատակն էլ է իրագործել։ Նշվածը ՀՀ Սահմանադրության 23 հոդվածի 2-րդ մասի հետևյալ` «Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով» դրույթի հետ համադրելիս, ակնհայտ է դառնում, որ պատասխանողի գործողություններն ի սկզբանե ուղղված չեն եղել Հայցվորների մասին տեղեկություններ հրապարակելուն, այլ իրականում նրա կողմից, հավանաբար, հավաքվել են որոշակի տեղեկություններ` այլ անձի վերաբերյալ կոնկրետ տվյալներ հրապարակելու նպատակով, սակայն, ի հակառակ Սահմանադրությամբ նախատեսված պարտավորական նպատակի, նա, իբր հավաքել է նաև ածանցյալ տեղեկություններ նշված անձի մասին։ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի /այսուհետ` ՄԻԵԿ/ 10-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթի լույսի ներքո, կարծում ենք, որ պատասխանողն առավելագույնս կարող էր հրապարակել տեղեկություն, իր կարծիքով, անձի` որևէ եկեղեցուն կամ կրոնական կազմակերպությանը պատկանելու վերաբերյալ /ինչն էլ իր հերթին չէր համապատասխանի իրականությանը` առնվազն համաձայն դերասանուհու հայտարարության/, մինչդեռ, ոչ թե տարածվել է այդ տեղեկատվությունը, այլ` վիրավորիչ ու զրպարտիչ տեղեկություններ, որոնց նշանակետը Հայցվորներն են։
Պատասխանողը ոչ թե հրապարակել է իր «աչքին թվացող» ածանցյալ տեղեկություններ, այլ, պարզապես առանց ուսումնասիրելու կամ առանց լրջորեն հավաստիանալու իր հրապարակած տեղեկությունների ստույգության մեջ, իրականում քննարկման առարկա է դարձրել հայցվորներին այն հաշվով ու ծավալով, որպեսզի նրանք վարկաբեկվեն և ստորացվեն ընթերցողների մոտ։ Դրա մասին է խոսում այն, որ հոդվածն ի սկզբանե այլ անձի մասին է, սակայն ըստ հոդվածագրի նշման, հետագայում նա որոշել է «բուռն» կերպով անդրադառնալ նաև հայցվորներին, քանի որ, չէր կարող անտարբեր անցնել նրանց վերաբերյալ բամբասանքի ու ասեկոսեների համեղ պատառ հանդիսացող լուրերի կամ իր մտքի արգասիք հանդիսացող երևակայությունների կողքով։
Եթե անգամ, դերասանուհին նախկինում պատկաներ «Կյանքի խոսքին» կամ հիմա էլ, օրերից մի օր որոշի հարել եկեղեցուն, ապա դա, նախևառաջ նրա իրավունքն է, ինչպես և յուրաքանչյուրինը, քանի որ ինչպես արդեն նշվեց, եկեղեցում հավաքույթներն ու ծիսակատարություններն ընթանում են դռնբաց, որտեղ այցելելու իրավունք ունի ցանկացած ոք, ինչն իր հերթին որևէ իրավունք չի վերապահում պատասխանողին, հայցվորներին դերասանուհու հովանավորներ հռչակելու և նրանց «աղանդավոր» որակելու համար։ Ինչ վերաբերում է պատասխանողի հրապարակումներին, ապա պարզ է, որ նա չի հետապնդել լրատվական գործունեություն իրականացնելու ազնիվ նպատակ, այլ ի ոտնահարումն արդեն նշված ու դեռ հայցում նշվելիք իրավական բազում ակտերի դրույթների, այլ նպատակ` հասնել հայցվորների համբավի, պատվի ու արժանապատվության արատավորմանը` նրանց հասցեին վիրավորանքներ ու զրպարտություններ տարածելու միջոցով։
Հայցվորների դիրքորոշումը «աղանդ»-ի, դրա հոլովաձևերի վերաբերյալ` որպես իրենց հասցեին տարածված վիրավորական ու զրպարտող տեղեկություն.
«Աղանդ» եզրույթը ՀՀ միջազգային օրենսդրական ակտերով, ՀՀ Սահմանադրությամբ և իրավական ակտերով չունի իր իրավական կարգավորումը կամ սահմանումը, ուստի գտնում ենք, որ այն պետք է դիտարկվի այնպիսի աղբյուրներում, որոնք փոքրիշատե, սակայն հիմնավորված կերպով, տալիս են պատկերացում դրա իմաստի ու նշանակության վերաբերյալ։
Դիտարկելով ՀՀ ներպետական դատարանների կողմից քննված «Պատվի և արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության մասին» գործերով ուժի մեջ մտած դատական ակտերը, նկատում ենք, որ «պատիվ» և «արժանապատվություն» եզրույթներն իրավական ակտերում, նույնպես չունեն իրենց կարգավորումներն ու սահմանուները, որպիսի պարագայում սակայն, դատարանները դրանք մեկնաբանել են` հղում կատարելով այլ աղբյուրին, դիցուք` Է.Աղայանի հեղինակած 1976թ.-ի «Արդի հայերենի բացատրական բառարանին» և առաջնորդվել դրանով տրված իմաստներով։
Տվյալ պարագայում, «աղանդ» հասկացությունն ու դրա հոլովաձևերն իրենց բուն իմաստով հասկանալու և գնահատելու, հետագայում դրանք արժանահավատ որակելու և հրապարակված տեղեկություններով Հայցվորներին արատավորված լինելու փաստը որոշելու, ինչպես նաև ներկայացված հայցապահանջին, նաև այդ մասով, ճշգրիտ իրավական որակում տալու համար, նույն կերպ` ինչ ՀՀ դատարանները, մատնանշում ենք բառարաններում ու այլ գրականությունում հիշատակվող սահմանումներն ու բացատրությունները, դրանց տրվող իմաստները, ինչպես նաև հանրության, իսկ սույն պարագայում` ընթերցողների կողմից դրա ընկալման և դրսևորվող հոգեբանական վերաբերմունքի գնահատականները։
«Աղանդ» եզրույթի բառարանային բացատրությունները
Է.Բ.Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան» «Հայաստան» հրատարակչություն Երևան -1976 էջ 21 «աղանդ» - 1. Տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք։ 2. Տվյալ երկրում ընդունված կրոնին օտար մի այլ կրոն։ 3. Տվյալ աղանդի հետևորդները։ 4. Որևէ ուսմունքից շեղվող ուղղություն, որևէ ուսմունքի հիմունքներից շեղվելը։
«աղանդավոր» - 1. Աղանդի հետևորդ, հերետիկոս։ 2. Խմբակային նեղ շահերով ու դոգմատիկ համոզմունքներով առաջնորդվող գործիչ։ 3. Աղանդ հանդիսացող, աղանդավորություն պարունակող։
Ա.Ա. Աբրահամյան «Գրաբարի ձեռնարկ», «Լույս», Եր. 1976, էջ 450 «աղանդ» - 1. Կրոնական ուսմունք` ուղղված եկեղեցում ընդունված կրոնի կամ դավանանքի դեմ, 2. Կրոն, որն օտար է մի երկրում ընդունված կրոնին եւ մոլորություն է համարվում այնտեղ, 3. Կախարդանք, 4. Ընդհանրապես կրոն, դավանանք, 5. Ընդհանրապես մերժելի ուսմունք.
Ելնելով բառարաններում տրված իմաստից, պարզ է դառնում, որ հայցվորների գործունեությունը և վարքագիծն ամենևին էլ ուղղված չէ ազգային եկեղեցու դավանանքի դեմ, քանի որ նրանք չեն քարոզում այլ կրոն, ասենք` բուդդայականություն, այլ` քրիստոնեություն, և ապա, այն քարոզվում է առանց խեղումների և ձևափոխության, առանց կախարդությունների կամ դյութությունների ու մոլորությունների, որքան էլ որ ոմանք փորձեն նման չհիմնավորված կարծիք հայտնել։ Այնուհետև այն, որ ՀՀ-ում ընդունված կրոնը քրիստոնեությունն է, որը նույնպես քարոզվում է հայցվորների իրականացրած գործունեությամբ, որը բնականաբար դեմ չէ երկրում ընդունված կրոնին ու չի մոլորեցնում հավատացյալ ժողովրդին իրենց հավատամքում առ Աստված։ Բնականաբար այն չի էլ կարող որակվել որպես կախարդանք ըստ բառարանային բացատրության և ոչ էլ լինել մերժելի ուսմունք, քանի որ մերժելի են այն ուսմունքները, որոնք հակահումանսիտական ու հակասոցիալական են և քարոզում են բռնություն, անբարոյականություն, մարդու օրգանների խեղում և այլն, իսկ հայցվոր եկեղեցու ուսմունքը, հիմնված լինելով Աստվածաշնչի ու քրիստոնեական բարոյականության, արժեքների և գաղափարների վրա, որի հետևորդների թիվը ներկայումս հասնում է բազմահազարների, դուրս է մղում այն թյուր կարծիքը, որ Հայցվոր եկեղեցին իբր «աղանդ» է, իսկ Հայցվոր Ա.Սիմոնյանն` «աղանդավոր»։
Հանրության վերաբերմունքը «աղանդ» եզրույթին
Բացի բառարաններում «աղանդ» բառին տրված իմաստից, առկա են հեղինակային աշխատություններ, հոդվածներ, հրապարակախոսություններ, հարցազրույցներ, որոնք բացահայտել և վաղուց գծել են այն շեմը, թե որտեղ է ավարտվում ընդունելի դավանանքն ու քարոզչությունը և որտեղ սկսվում աղանդավորությունը, թե ինչպես կարելի է անձի /ֆիզիկական և իրավաբանական/ արժանիքները ստորացնել, վիրավորել, նսեմացնել ու արատավորել` անվանարկելով «աղանդ» կամ «աղանդավորական»։
Անվիճելի է, որ «աղանդ», «աղանդավորական» բառերն անտեղյակ հանրության շրջանում ցանկացած եղանակով օգտագործելիս կամ արտահայտելիս, միանգամից, առանց վերապահումների, առաջացնում է հոգեբանական ու էմոցիոնալ այնպիսի բացասական վերաբերմունք, որոնց ընկալումները հանգեցնում են ամենատարբեր հետևանքների` վատ վերաբերմունքի, անհիմն պաշտպանվողական դիրքորոշման, նսեմացման, անձի իրավունքների ոտնահարման։
Անձը, ում բնորոշելու համար օգտագործվել է «աղանդավոր» եզրույթը, անտեղյակ ընթերցողի և հանրության գիտակցության մեջ առհասարակ, տպավորվում է որպես «վտանգ ներկայացնող» և նույնականացվում ազգի «դավաճանի» հետ։ Նման անձի հանդեպ հանրությունը զինվում է զգուշավորությամբ և երբեմն որդեգրում նրան հալածելու, ծաղրելու, նվաստացնելու, ատելություն տածելու, դատապարտելու մոտեցումներ, ընդ որում, կրկնում ենք, հանրության մի զգալի շերտ, այդ մոտեցումը ցուցաբերում է անտեղյակության կամ «աղանդ» բառի իմաստն ու նշանակությունն առանց իմանալու կամ խորապես պատկերացնելու, ու անկախ նրանից` այդ անվանարկումն ուղղված է անհատին, թե անհատների խմբին։ Հաշվի չի առնվում նաև այն, թե «աղանդ», «աղանդավորական» բնորոշումները տվյալ դեպքում տեղի՞ն են արված անձանց հասցեին, թե՞ ոչ, քանի որ տարածված ապատեղեկատվությունը ընթերցողների ճնշող մեծամասնության մոտ «աղանդ» պիտակի հավաստիությունը ճշտելու ցանկություն չի հարուցում, և ընթերցողն առաջնորդվում է հրապարակված լուրի, պայմանականորեն ասված` «հավաստիության կանխավարկածով»։ Այս հետևությունն անելու համար հիմք է ծառայում այն հանգամանքը, որ նույն ընթերցողներից շատերը քաջ տեղյակ են, որ թերթը տեղեկություն տարածելիս, համաձայն օրենքի, պետք է այն ստուգած լինի` նոր տարածած։
«Կրոնի ազատությունը Հայաստանում» ուսումնասիրության /հրատարակված «Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի» կողմից 2010թ-ին, համահեղինակներ` Մերի Երանոսյան, Վահան Իշխանյան, Ավետիք Իշխանյան/ համաձայն` /էջ 40-41/ ««Աղանդը» … ամենաշփոթեցնող բառերից է, քանի որ ունի ամենատարբեր մեկնաբանություններ և անգամ իրար հակասող սահմանումներ։ Կանադայի «Կրոնական հանդուրժողականության փորձագետների խումբն» ամրագրել է հետևյալը.
«Իհարկե, եթե դուք նախարար եք կամ հեղինակ, կամ հանրային դեմք, ով ուզում է հանրության մեջ վախ կամ ատելություն սերմանել մի նոր կրոնական խմբի նկատմամբ, այդ դեպքում ամենահարմար բառը, որ կարող եք օգտագործել այս նպատակին հասնելու համար, աղանդն է»։
Փորձագետների խումբը նշում է, որ աղանդ բառն օգտագործվում է մի քանի իմաստներով` դրական, չեզոք, բացասական և ծայրահեղ բացասական։
Համաձայն ծայրահեղ բացասական իմաստով գործածման, փորձագետներն ամրագրում են հետևյալը. «Աղանդ բառը ծայրահեղ բացասական իմաստով կիրառվում է ԶԼՄ շրջանակներում և տարածված է հանրության մեջ. «փոքր և չարիքի, աղետի պատճառ հանդիսացող կրոնական կազմակերպությունները, որոնց առաջնորդում է խարիզմատիկ անձը»։
«Մտքի, խղճի և կրոնի ազատություն» աշխատության /տպագրված ՀՀ դատավորների միության խորհրդի որոշմամբ, հրատարակված Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի աջակցությամբ, Վահե Ենգիբարյանի խմբագրությամբ, Երևան 2008/ համաձայն` /էջ 15/ «Մարդու իրավունքների նման /նկատի է առնվում միջազգային/ փաստաթղթերում մտքի, խղճի և կրոնի ազատությունն անխուսափելիորեն ամրապնդվում է դավանանքի հիման վրա խտրականության արգելմամբ` այն ակնհայտ պատճառով, որ այն պարզապես կարող է ազդեցություն ունենալ այդ իրավունքի արդյունավետ իրականացման վրա։ Այդուհանդերձ, առկա է առավել հիմնարար սկզբունք` «մարդկանց միջև խտրականությունը` կրոնի և համոզմունքի հիման վրա, առաջ է բերում մարդու արժանապատվության նվաստացում և Միացյալ ազգերի փաստաթղթի սկզբունքների ժխտում»»։
«Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» հետազոտության /պատրաստված «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, համահեղինակներ` Ստեփան Դանիելյան, Վլադիմիր Վարդանյան, Արթուր Ավթանդիլյան/ «2.10»-րդ կետում, որը վերնագրված է «ԶԼՄ-ներում կրոնական թշնամանքի մթնոլորտի ձևավորում», նշվում է. /էջ31/ «ԶԼՄ-ներով կրոնական թշնամանքի և անհանդուրժողականության քարոզն արգելված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, որի համաձայն` «արգելվում է հեռուuտառադիոհաղորդումներն oգտագործել`գգգ բ)Ազգային, ռաuայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ uերմանելու նպատակով»։ Պրակտիկայում ԶԼՄ-ներում հանդիպում են բազմաթիվ հոդվածներ, որոնք կրոնական թշնամանք են պարունակում, սակայն այս հետազոտության հեղինակներին հայտնի չի որևէ դեպք, երբ նման հաղորդումների հեղինակներին իրավասու մարմինները պատասխանատվության ենթարկեն։ /էջ 33/ 2009թ. նոյեմբերի 27-ի երեկոյան Հայաստանի ողջ տարածքով հեռարձակվող «Հ2» հեռուստաընկերության եթերով ցուցադրվել է «Հատուկ ռեպորտաժ» հաղորդաշարի մի հաղորդում (հաջորդ շաբաթվա ընթացքում հաղորդումը 2 անգամ կրկնվել է։ Հաղորդմանը մասնակցող` Արարատի մարզի Արգավան գյուղի Ս.Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ասոյանն ասել է. … « Այսինքն` այսօր Հայաստանում գործող ցանկացած աղանդ ես համեմատում եմ Եվրոպայի կամ Ամերիկայի հասարակաց տներից դուրս եկած մի կնոջ հետ…։
Ըստ http։//religions.am/index.php?option=com_content&view=article&id=13169։ կայքի, «Հայաստանի կրոնական ինստիտուտների մասին զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցներով արտահայտվող մոտեցումների մոնիթորինգ-վերլուծության /Դավիթ Միքայելյան, պատմական գիտությունների թեկնածու 2009թ./, հայտնվել է հետևյալ կարծիքը.
«…երբեմն հայաստանյան մամուլի կրոնական թեմաների արծարծումը որոշ իրավապաշտպան դիտորդներ (Ավետիք Իշխանյան, «Հայոց աշխարհ» օրաթերթում) գնահատում են բացասական լույսի ներքո, ըստ որի` մամուլում ոչ ավանդական համայնքները, կազմակերպությունները շարունակաբար վարկաբեկվում են` որակվելով վիրավորական բնույթի «աղանդավորական» անունով»։
«…Այսպիսով, համակարգելով և դասակարգելով 2009թ. ընթացքում Էլեկտրոնային լրատվամիջոցներում արտացոլված խնդիրները և հասարակությանը հուզող հարցերը` անհրաժեշտաբար ձևավորվում է նաև լրատվական դաշտում կրոնական ինստիտուտների վերաբերյալ լուսաբանման որակի խնդիրը։ Պետք է արձանագրել, որ այս ոլորտում վերլուծական մտքի զարգացման տեսանկյունից պատկերը բավականին անմխիթար է։ Կրոնական ինստիտուտների գործունեության գնահատման առումով ԶԼՄ-ները բավարարվում են մակերեսային, տեղեկատվական և երբեմն էլ քարոզչական բնույթի արտադրանքով, այսինքն` գրեթե բացակայում են լուրջ, խորքային վերլուծական հոդվածները և նյութերը։
Նախ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների դաշտում դեռևս ձևավորման սաղմնային փուլում է թեմատիկ լրագրության ոլորտը, և այս տեսանկյունից հազվագյուտ են այն լրագրողները, որոնք մասնագիտացված են, ասենք, բացառապես կրոնական թեմաներով նյութեր պատրաստելու գործում»։
Ըստ http։//www.armworld.am/detail.php?paperid=151&pageid=5463&lang= կայքում տպագրված «ՀԱՅԻՆ ՉՎԱՆԵՆՔ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ» վերտառությամբ հոդվածից, որտեղ հարցազրույցը ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանի հետ է, հնչել է` /մեջբերվում է/.
«Հ.Խառատյան -Եկեք հստակեցնենք՝ աղանդ, կրոնական հոսանք և կրոնական ուղղություն բառերը։ Եթե Հայաստանում դեռևս չունենք օրենքով սահմանված «աղանդ» բառը, ուրեմն պիտի ընդունենք դրանց ակադեմիական սահմանումները։ «Աղանդ» բառի ակադեմիական սահմանումը որևէ կրոնական ուղղությունից կատարված շեղումն է։
Վարող Ա.Եսայան -Վստահաբար այդ համատեքստում «Եհովայի վկաները» աղանդ են, այն էլ տոտալիտար աղանդ։ Այդ մասին Հայաստանը առաջինը չէ, որ պիտի ասի։ Եւ ընդհանրապես ինչո՞ւ են աղանդները վիրավորվում աղանդ բառից։
Հ Խառատյան -Վերջինս կրոնական բառ լինելով՝ մշտապես հիմնական կրոնական ուղղության կողմից դատապարտվել է։ Եվ ընդհանուր առմամբ տերմինը ստացել է նեգատիվ գունավորում»։
Ըստ http։//www.armtown.com/news/am/yer/20110803/10448/ կայքի
/Հրատարակված օգոստոս 03. 2011/
Կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը… նշեց, որ մեր իրավական բառապաշարում առհասարակ չկա «աղանդ» հասկացողությունը։ Այսօր այդ տերմինը շատ է օգտագործվում հանրության, ԶԼՄ-ների կողմից, բայց քանի դեռ փաստեր չեն գրանցվել և ապացույցներ չկան, չենք կարող նրանց մեղադրել աղանդ լինելու մեջ,- նշեց Վ.Ասցատրյանը` հավելելով, որ աղանդավորական կազմակերպությունը պետք է հասկանալ հետևյալ կերպ. Այն կրոնական միավորը, որն իր գործունեությամբ հակաօրինական քայլեր է ձեռնարկում անհատի իրավունքի նկատմամբ, հասարակության, բարոյականության, առողջության նկատմամբ բնութագրվում է որպես այդպիսին»։
Ըստ news.am կայքի /4.08.2011/
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը` «Հայաստանում չկան աղանդներ, իսկ «աղանդի» սահմանում գոյություն չունի. փորձագետ» հոդվածում նշել է`
«…Նա նաև հիշեցրեց, որ միջազգային իրավունքում գոյություն չունի «աղանդ» և «կրոն» սահմանումները։ Ես դեռ հասկանում եմ, երբ հակառակորդների դեմ պայքարելու նպատակով «աղանդ» բառն օգտագործում է եկեղեցին, բայց երբ տվյալ սահմանումը հնչում է պետական պաշտոնյաների բերանից` նա պետք է պատիժ կրի։ «Աղանդ» բառը վիրավորական է ու նսեմացնող»։
Այս ցանկը կարելի էր անսպառ շարունակել, սակայն համոզված են, որ նշվածներն էլ բավարար են, որպեսզի հայցվորներիս հասցեին, պատասխանողի տարածած «աղանդ» բառն իր ցանկացած հոլովաձևերով /այդ թվում մտացածին/ որակվեն որպես մեզ վիրավորելու և զրպարտելու նպատակ, որոնք ունեն հանրության մոտ մեր մասին սխալ պատկերացում ստեղծելու իրական ազդեցություն։
«Աղանդ» բառն ինքնին չի համադրվում իրենց գործունեության հետ և վնաս է հասցնում մեր արժանիքներին, քանի որ տարածված տեղեկատվության հետևանքով, անխոս, համալրվել են հայցվորների նվաստացնելու, ստորացնելու, դատապարտելու պատրաստ մարդկանց շարքերը, ինչն իր հերթին հստակ և ապօրինի միջամտություն է ՄԻԵԿ-ով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` մտքի, խղճի և կրոնի ազատության մեր իրավունքին։
Այն իրենց հնարավորություն չի ընձեռում լիարժեքորեն իրացնելու նշված իրավունքը, և, անխոս, որոշ չափով սահմանափակում է դրա արդյունավետ իրականացումը։ Սա իր հերթին չի կարող անվնաս անցնել մարդու իրավունքների կողքով և իր մեջ պարունակում է ՄԻԵԿ-ի 8-րդ, 9-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածների խախտումներ։
Ելնելով վերը պատճառաբանված փաստերից, գալիս են այն համոզման, որ համահայցվորներ Ա.Սիմոնյանի անվան, պատվի ու արժանապատվության և «Կյանքի խոսք» եկեղեցու անվան, գործարար ու բարի համբավի տեսանկույնից վիրավորական, իսկ իրավունքի տեսանկյունից` սահմանափակող են պատկերների և գրավոր խոսքի միջոցով պատասխանողի տարածած այն տեղեկությունները, թե իբր նրանք «աղանդավոր» են ու «աղանդավորական միավորում»։ Որքան էլ որ փորձի այդ փաստը չընդունել պատասխանողը և պատերազմի հայցվորների դեմ, միևնույն է, «Կյանքի խոսք» եկեղեցին աղանդ չէ, այլ ճշմարիտ քրիստոնեական դավանություն քարոզող, օրենքով սահմանված կարգով գրանցված և գործող կրոնական կազմակերպություն, որի ապացույցն է նաև կազմակերպության գրանցման վկայականը։
Ըստ Հայցվոր «Կյանքի խոսք» եկեղեցու, թերթերում Անժելա Սարգսյանի ու նրա կյանքի որոշ դեպքերի մասին տպագրված տեղեկությունների բնույթի և նրա հագուկապի, նրան և նախկին ամուսնուն քրեական հանցագործության մեջ մեղադրելու, ու եկեղեցու համբավն արատավորելու նպատակով այդ ամենի մեջ վերջինիս էլ անտրամաբանորեն և միտումնավոր /դիտավորյալ/ շաղկապելու, ինչպես նաև տպագրված հոդվածների բուն էությունը «Կյանքի խոսքի» ծավալած բոլորովին այլ` հոգևոր երկարամյա ազնիվ գործունեության համակցության մեջ դիտարկելիս, իրեն վերաբերող ներքոնշյալ լուսանկարները, արտահայտություններն ու անվանարկումները իրենցից ներկայացնում են`
«Իրավունք հետաքննություն» շաբաթաթերթի մասով.
տպագրված լուսանկարը, որտեղ կինն ու այլ տղամարդ են պատկերված, և որում Արթուր Սիմոնյանի հագուստի վրա առկա է «Կյանքի խոսք» գրառումը – վիրավորանք, քանի որ պատասխանողը, պատկերելով Արթուր Սիմոնյանին, շատ էլ լավ գիտի, որ նրա անունը «Կյանքի խոսք» չէ, այլ` Արթուր Սիմոնյան, իսկ «Կյանքի խոսքը» եկեղեցու անվանումն է, որով թերթը փորձ է անում եկեղեցուն դիտարկել այն նույն հարթության վրա, որպիսի հարթությունում իր «մեղադրող» հոդվածներով դիտարկում է պատկերված կնոջը, դրան գումարած կնոջ հագուկապը, որն ընկալվում է իբր եկեղեցի այցելող անձանց կամ աշխատակազմի նախընտրած հագուստի ոճ, որն իր հերթին եկեղեցու մասին ենթագիտակցորեն ստեղծում է այն կարծիքը, թե իբր եկեղեցին ջատագովն է անառակաբարո ապրելակերպի ու անպատշաճ հագուկապի, զրպարտություն, քանի որ արդեն նշված հիմնավորումներով, պատասխանողը եկեղեցուն մեղադրում է նույն բանում` ինչ կնոջը.
պատկերված կնոջ ձեռքին առկա վահանակ «Կյանքի խոսք» գրառմամբ – վիրավորանք, քանի որ հանրությանն ի ցույց դրվելով դերասանուհու իբր պատկանելությունը «Կյանքի խոսքին», կարծիք է կազմվում, թե «Կյանքի խոսքի» անդամներն անում են նույնը, ինչ թերթում տպագրված է դերասանուհու մասին, զրպարտություն, քանի որ ենթադրյալ պատկանելությունը նշանակում է «Կյանքի խոսքի» հովանավորչություն դերասանուհուն այն բանում, ինչում որ թերթն է «մեղադրում» նրան.
«աղանդ» - վիրավորանք, քանի որ «Կյանքի խոսք» եկեղեցին աղանդ չէ, այլ ճշմարիտ քրիստոնեական դավանություն քարոզող, օրենքով սահմանված կարգով գրանցված և գործող կրոնական կազմակերպություն որի ապացույցն է նաև կազմակերպության գրանցման վկայականը, զրպարտություն, քանի որ «աղանդը» իրականում նշանակում է այլ բան, որի գաղափարախոսությունն ուղղված է հակաօրինականությանը, իր բնույթով հակահումանիստական, հակասոցիալական և անբարոյական է, ինչու չէ, քարոզում է բռնություն, թշնամանք և ատելություն, մինչդեռ «Կյանքի խոսքը» զերծ է նման երևույթներից և քարոզում է լրիվ հակառակը` ճշմարիտ հավատք առ Աստված, սեր, հարգանք, հոգատարություն հանդեպ մարդկությանն ու իրավունքներին` ինչպես որ Աստվածաշունչն է պատվիրում.
«Կտոր մը Կյանքի խոսք» - վիրավորանք /ծաղրանք/, քանի որ պատասխանողը «Կտոր մը» արտահայտությունը վերցրել է Վ.Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի մոտիվներով նկարահանված, հանրահայտ «Կտոր մը երկինք» ֆիլմի վերնագրից, որով փորձել է բուռն ծիծաղ ու քրքիջ առաջացնել ընթերցողների մոտ այն հաշվով, որ ֆիլմի դերասանուհին` Անժելն ապրում էր անառակ կյանքով, որի հետ ամուսնացավ ֆիլմի հերոսը` Թորիկը։ Տվյալ պարագայում, առաջին հայացքից դիպուկ թվացող, բայց իրականում պատասխանողի, մեղմ ասած, անհաջող համադրությունը «Կյանքի խոսք» եկեղեցու անվան հետ, հետապնդել է ընթերցողի մոտ եկեղեցուն նվաստացնելու, ստորացուցիչ դերում դիտարկելու և անառակության հետ նույնականացնելու նպատակ.
«Աղանդաավետարան` ըստ Արթուր Սիմոնյանի» - վիրավորանք /ծաղրանք/, քանի որ չլսված, չտեսնված նոր բառ ստեղծելով, պատասխանողը նույնպես փորձել է ծիծաղի և քրքիջի առիթ տալ ընթերցողների մոտ, զրպարտություն, քանի որ պատասխանողը փորձել է տպավորություն ստեղծել, որ «Կյանքի խոսք» եկեղեցում քարոզում են ոչ թե Ավետարան կամ Աստվածաշունչ, այլ` «Աղանդաավետարան` ըստ Արթուր Սիմոնյանինը», մինչդեռ, նման «Աղանդաավետարան» գոյություն չունի.
«Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» վերտառությունը - վիրավորանք, քանի որ վերնագրում պարունակվող «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեմա» արտահայտությունը «աղանդ» եզրույթի մասով, ինչպես նշվեց վերը, արդեն իսկ վիրավորանք է, բացի այդ, վերնագիրը կարդացողի մոտ միանգամայն ստեղծում է այն տպավորությունը, որ պոռնոգրաֆիայի հետ կապ ունի պատասխանողի բնորոշած «աղանդը»` «Կյանքի խոսքը», և որ եկեղեցին քարոզում է պոռնոգրաֆիա կամ հրամցնում պոռնոլուսանկարների քարոզ, զրպարտություն, քանի որ նույն պատճառաբանություններով, ինչ վիրավորանքի հիմնավորումներում է նշվում, ու դրան գումարած այն, որ «Կյանքի խոսքը» պատասխանողի կողմից զրպարտվում է պոռնոգրաֆիայի, մանկապղծության հրահրման ու հովանավորչության մեջ.
«Անշուշտ, մենք առհասարակ չէինք անդրադառնա հայկական շոու-բիզնեսին այդքան բնորոշ անառակաբարո վարքագծի և, մասնավորապես, զազրելի պոռնոկադրերի թեմային, եթե չլիներ երկու հանգամանք։ Առաջինը, որ պոռնոսկանդալի «հերոսուհի» Անժելա Սարգսյանը պատկանում է Հայաստանի խոշորագույն աղանդին` «Կյանքի խոսքին», որին պատկանում են նաև շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, և ավելին` այդ պատկանելությունը հաճախ նրանց առաջխաղացման նախապայմաններից մեկն է» - վիրավորանք, քանի որ օգտագործվում է «աղանդ» եզրույթը, զրպարտություն, քանի որ դերասանուհին չի պատկանում «Կյանքի խոսքին», և ապա «Կյանքի խոսքին» մարդկանց պատկանելությունն ինքնին առաջխաղացման նախապայման չէ, մինչդեռ պատասխանողը փորձ է արել ստեղծելու այն տպավորությունը, որ «Կյանքի խոսքն» ունի մեծ կապեր անհայտ ու թաքուն անձանց հետ ու, Աստծո գործը մոռացած, զբաղվում է իր անդամների առաջխաղացման գործընթացով կամ «PR»-ով /«Փի ար» PR-Public Relations/.
«աղանդավոր-տաղանդավոր դերասանուհի» արտահայտությունը աղանդավոր մասով - վիրավորանք /ծաղրանք/, քանի որ աղանդավոր մասով նկատի է առնվել «Կյանքի խոսքին» պատկանելություն, բացի այդ, «աղանդավոր-տաղանդավոր» հանգավորում ստեղծելով` իրար են կապվում եկեղեցու պատկանելությունը և «տաղանդավոր»` տվյալ պարագայում հեգնական արտահայտությունը, որով ընթերցողները հավասարապես կքրքջան թե’ դերասանուհու և թե’ եկեղեցու վրա.
Համացանցի լեզվով ասած` այս թեման ունի «թեգերի» … ահավոր համակցություն` «աղանդ, ինցեստի և մանկապղծության մեղադրանք…»։ Այսինքն` ենթադրվում է հանրորեն չափազանց վտանգավոր երևույթ» - վիրավորանք, քանի որ օգտագործվել է «աղանդ» եզրույթը` նույնացնելով այն Հայցվոր եկեղեցու հետ, զրպարտություն, քանի որ նշվել է մի այնպիսի համակցություն և հանրորեն չափազանց վտանգավոր երևույթ, որը պարզ տրամաբանությամբ վերծանելիս նշանակում է` «Կյանքի խոսք» եկեղեցու + ինցեստի + մանկապղծության մեղադրանքներ` յուրաքանչյուրն առանձին-առանձին կամ իրենց համակցության մեջ վերցված։ Նախ ստացվում է, որ պատասխանողը «Կյանքի խոսք» եկեղեցուն, կամ մարդկանց պատկանելությունը եկեղեցուն դիտարկում է որպես դատապարտելի մեղադրանք, այլ կերպ ասած, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժելի արարքների շարքում «ներառել» է «Կյանքի խոսքին» պատկանելու քրեորեն պատժելի արարքը։ Դրան գումարած այն, որ իբր «Կյանքի խոսքին» պատկանելն ինքնին հանգեցնում է ինցեստի և մանկապղծության, իբր որովհետև եկեղեցին քարոզում է հակաբարոյականություն և մանկապղծություն, որն հանցագործություն է։ Ասվածի հավաստիքը պատասխանողի կողմից տրված որակումն է` հանրորեն չափազանց վտանգավոր երևույթ, այսինքն` հանցագործություն, որում եթե ոչ անմիջական կատարող, ապա հաստատ հանցակից է եկեղեցին.
«Աղանդները անձեռնմխելի՞ են» - վիրավորանք, քանի որ վերնագրում օգտագործվել է «աղանդ» բառը, իսկ հոդվածը վերաբերում է «Կյանքի խոսք» եկեղեցուն.
««Կյանքի խոսք» աղանդավորական միավորումը հայ հասարակության մեջ տպավորված է որպես մի կազմակերպություն, որի թաքուն կամ բացահայտ ազդեցությունը տարածվում է նաև որոշ հեռուստաընկերությունների և իշխանական օղակների վրա» - վիրավորանք, քանի որ օգտագործվել է «աղանդավորական» արտահայտությունը, զրպարտություն, քանի որ «Կյանքի խոսքը» թաքուն ազդեցություն ունենալու համար, նախ պետք էր, որ երբևէ այնպիսի հանցավոր կամ վտանգավոր գործունեություն ծավալեր, որն էլ իր իսկ մեղավոր և ամոթալի շահագրգռվածությունից կամ ինչ-ինչ շահերից ելնելով` թաքուն պահեր հասարակությունից, մինչդեռ նշվածը զրպարտում է Հայցվորին անհասկանալի հանցավոր գաղտնի կապերում։ Մյուս կողմից էլ հարց է ծագում, թե հայցվորի ենթադրյալ թաքուն գործունեությունն ինչպես է ազդեցություն ունենում ինչ-որ օղակների վրա, ընդ որում հոդվածում չի մանրամասնվել հեռուսատընկերությունների անվանումներ կամ իշխանական օղակների անուններ, որոնք ընթերցողին հնարավորություն են տալիս մեղավոր ու հանցավոր լայն ու տարածական պատկերացում կազմել Հայցվորի և այլ անձանց նկատմամբ, իսկ «բացահայտ ազդեցություն» արտահայտության մասը ևս անհասկանալի է, քանի որ հայտնի չէ, թե պատասխանողը, «բացահայտ ազդեցություն» ասելով, ինչ նկատի ունի, սակայն երբ այն համադրում ենք հոդվածի ընդհանուր տեքստի հետ, պարզ է դառնում, որ պատասխանողը միանշանակ բարի նպատակներ չունի, այլ նրա նպատակը Հայցվորին նսեմացնելն է, մութ ու թաքուն, հանցավոր ինչ-ինչ գործերում մեղադրելը.
«Հանրությանը հուզում է նաև մեկ այլ հարց. հանդիսանու՞մ է արդյոք Անժելան «Կյանքի խոսքի» անդամ վերջին բացահայտումներից հետո։ Եթե` այո, ապա պարզ է դառնում, թե որ «աստվածներին» նկատի ուներ դերասանուհի Անժելա Սարգսյանը` «խոստովանելով» «Կռվախնձորին», թե հաճախ է աղոթում» - վիրավորանք, քանի որ դերասանուհու ենթադրյալ պատկանելությունը «Կյանքի խոսքին» պատասխանողին բերել է այն համոզման, որ դերասանուհին նկատի ուներ այն աստվածներին, որոնք քարոզվում են «Կյանքի խոսքում» և զրպարտություն, քանի որ ըստ դերասանուհու, ինքը երբեք չի հանդիսացել «Կյանքի խոսքի» և առհասարակ որևէ եկեղեցու անդամ, մինչդեռ պատասխանողը դիտավորյալ չցանկանալով ուշադրություն դարձնել այդ փաստի վրա, նրան հաստատապես համարել է «Կյանքի խոսքի» անդամ` եկեղեցուն մեղադրելով նույն բանում, ինչում` իր հոդվածներով դերասանուհուն։
«Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթի մասով /տեքստային մասը ներկայացվում է հայերեն թարգմանությամբ/.
տպագրված լուսանկարը, որտեղ կինն ու այլ տղամարդ են պատկերված, և որում Արթուր Սիմոնյանի հագուստի վրա առկա է «Կյանքի խոսք» գրառումը – վիրավորանք, քանի որ պատասխանողը, պատկերելով Արթուր Սիմոնյանին, շատ էլ լավ գիտի, որ նրա անունը «Կյանքի խոսք» չէ, այլ` Արթուր Սիմոնյան, իսկ «Կյանքի խոսքը» եկեղեցու անվանումն է, որով թերթը փորձ է անում եկեղեցուն դիտարկել այն նույն հարթության վրա, որպիսի հարթությունում իր «մեղադրող» հոդվածներով դիտարկում է պատկերված կնոջը, դրան գումարած կնոջ հագուկապը, որն ընկալվում է իբր եկեղեցի այցելող անձանց կամ աշխատակազմի նախընտրած հագուստի ոճ, որն իր հերթին եկեղեցու մասին ենթագիտակցորեն ստեղծում է այն կարծիքը, թե իբր եկեղեցին ջատագովն է անառակաբարո ապրելակերպի ու անպատշաճ հագուկապի, զրպարտություն, քանի որ արդեն նշված հիմնավորումներով, պատասխանողը եկեղեցուն «մեղադրում» է նույն բանում` ինչ կնոջը.
«Իստորիյա ս սեկտանտստվօմ ի պօռնուխօյ», որը հայերեն թարգմանաբար նշանակում է «Պատմություն աղանդավորությունով պոռնկության մասին» - վիրավորանք, քանի որ պատասխանողը Հայցվորին բնորոշել է «աղանդավորություն» բառով, ու նաև` ընթերցողի մոտ վերնագիրը կարդալիս արդեն ստեղծվում է այն տպավորությունը, որ պատասխանողի բնորոշած աղանդը` «Կյանքի խոսքը», կապ ունի պոռնոգրաֆիայի հետ, զրպարտություն, քանի որ պատասխանողը Հայցվորին մեղադրում է իր դավանաբանությամբ պոռնկություն «ծնելու» և «տարածելու» մեջ, նաև այն բանում, թե իբր եկեղեցին իր դավանանքով և գործունեությամբ «աղանդ» է, որը հակաբարոյական արժեքներ` պոռնկություն է քարոզում ու մարդկանց դրդում և գցում դրա մեջ, որ եկեղեցում քարոզում են պոռնոգրաֆիա կամ հավատացյալ անդամներին քարոզում են պոռնոլուսանկարվել, դրան գումարած այն, որ «Կյանքի խոսքը» պատասխանողի կողմից զրպարտվում է պոռնոգրաֆիայի և պոռնոգրաֆիկ նյութերի տարածման, մանկապղծության հրահրման ու նման արարքների հովանավորչության, քրեական իրավունքի լեզվով ասած` հանցակցության մեջ, որոնք քրեական հանցանքներ են.
պատկերված կնոջ ձեռքին առկա վահանակ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ հխԿԹԿ ԻԼիծԼ» գրառմամբ - վիրավորանք, քանի որ ի ցույց դրվելով դերասանուհու իբր պատկանելությունը «Կյանքի խոսքին», կարծիք է կազմվում, թե «Կյանքի խոսքի» անդամներն անում են նույնը, ինչ թերթում տպագրված է դերասանուհու մասին, զրպարտություն, քանի որ ենթադրյալ պատկանելությունը նշանակում է «Կյանքի խոսքի» հովանավորչոություն դերասանուհուն այն նույն բանում, ինչում որ թերթը «մեղադրում» է դերասանուհուն։
«ՍԵՆՍԱՑԻՅԱ» - ՊԱԼԿԱ Օ ԴՎՈՒԽ ԿՕՆՑԱԽ։ ԻՍՏՈՐԻՅԱ Ս ՍԵԿՏԱՆՏՍՏՎՕՄ Ի ՊՕՌՆՈՒԽՕՅ», որը հայերեն թարգմանաբար նշանակում է «ՍԵՆՍԱՑԻԱ - ՁՈՂ ԵՐԿՈՒ ՎԵՐՋԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ։ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՎ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» - վիրավորանք, քանի որ պատասխանողը հայցվորի մասին օգտագործել է «աղանդավորություն» բառը, ապա վիրավորել` նրա գործունեությունը և դավանանքը որակելով պոռնկածին, զրպարտություն, քանի որ պատասխանողը Հայցվորին մեղադրում է այն բանում, թե իբր եկեղեցին իր դավանանքով և գործունեությամբ աղանդ է, որը հակաբարոյական արժեքներ` պոռնկություն է քարոզում ու մարդկանց գցում դրա մեջ, դրան գումարած, որ վերնագիրը սկսվում է «Սենսացիա» բառով, որը միանգամից, ընթերցողների առավել մեծ ուշադրությունն է հրավիրում հոդվածի վրա, այն հաշվով, որ հանկարծ չգտնվի մի ընթերցող, որ «հենց այնպես անցնի» տպագրվածի «կողքով», այլ հոդվածն ընթերցի ամբողջությամբ և բացահայտի, թե ո՞րն էր թերթի նշած «սենսացիան».
«ՆԵՊՐԵԿՕՍՆՕՎԵՆՆԻ ԼԻ ՍԵԿՏԱՆՏԻ?», որը հայերեն թարգմանաբար նշանակում է «Աղանդավորներն անձեռնմխելի՞ են» - վիրավորանք, քանի որ վերնագրում օգտագործվել է «աղանդ» բառը, իսկ հոդվածը վերաբերում է «Կյանքի խոսք» եկեղեցի` հավատացյալ անդամների կազմակերպությանը.
«Սեկտանսկոյե օբյեդինենիյե «Սլօվօ Ժիզնի»», որը հայերեն թարգմանաբար նշանակում է «Կյանքի խոսք» աղանդավորական միավորում - վիրավորանք, քանի որ օգտագործվել է «աղանդավորական» արտահայտությունը.
«Մյուս կողմից, հասկանալի է հասարակության հետաքրքրությունը այն հանգամանքում, թե ինչպես է աղանդը վերաբերվում Անժելային իր պոռնոնյութերի վարկաբեկող հրապարակումից հետո…» - վիրավորանք, քանի որ եկեղեցին բնորոշելու համար օգտագործվում է «աղանդ» բառը, զրպարտություն, քանի որ դերասանուհին եկեղեցուն չի պատկանում, ուստի այդ պատճառով, տվյալ պարագայում, խոսք անգամ չի կարող լինել այն մասին, թե ինչպես է վերաբերվում Անժելային։ Միաժամանակ, հոդվածագիրը ընթերցողների մոտ ցանկացել է ստեղծել այն կարծիքը, որ եթե եկեղեցին նորմալ է վերաբերվում Անժելային, ապա հասկացեք, որ այն, քարոզելով հակաբարոյական «արժեքներ», բնականաբար պետք է «լավ» էլ վերաբերվեր դրա հետևանքներին.
«Կռվախնձոր» հաղորդաշարի ժամանակ Անժելան
հեռուստահաղորդավարներին և հանրությանը վստահեցրեց այն բանում, որ ինքը հաճախ է աղոթում։ Այդ դեպքում, եթե դերասանուհին շարունակում է հանդիսանալ «Կյանքի խոսք» աղանդի անդամ, կարելի է ենթադրել, թե ինչ արժեքներ է քարոզում աղանդը» - վիրավորանք, քանի որ նախ օգտագործված է «աղանդ» արտահայտությունը, ապա եկեղեցուն հասցվում է վիրավորանք այն բանում, թե իբր նա շեղվել է ճշմարիտ աստվածապաշտությունից ու իր առաքելությունից` զբաղվելով դերասանուհու, պատասխանողի բնորոշած զազրելի պոռնոլուսանկարների գործերով, զրպարտություն, քանի որ հիշյալ հաղորդման ժամանակ դերասանուհին չի ասել, որ պատկանում է «Կյանքի խոսքին», ավելին, «Կյանքի խոսք» անվանումը որևէ կերպ չի արտաբերվել նաև հաղորդման մասնակիցների շուրթերից, մինչդեռ «ականջները փակած» և իրականությունը լսել չցանկացող հոդվածագրի կողմից այն վերարտադրվել է բացահայտ անբարեխղճորեն և աղավաղվել, հորինվել ու մոգոնվել արտահայտություններ, որոնցով եկեղեցին զրպարտվում է «պղծության աստվածներ» քարոզելու «արժեքներում», որը հանրության մեջ բարձրացնում է հակաբարոյականությունը, հանրությանը հեռացնում ճշմարիտ քրիստոնեական արժեքներից, ոտնահարում և խարխլում հասարակության մեջ առկա բարոյական պատկերը, որոնք կործանարար են հայ ժողովրդի համար և հակաազգային։
Ըստ Հայցվոր Ա.Սիմոնյանի, թերթերում Անժելա Սարգսյանի ու նրա կյանքի որոշ դեպքերի մասին տպագրված տեղեկությունների բնույթի և նրա հագուկապի, նրան և նախկին ամուսնուն քրեական հանցագործության մեջ մեղադրելու, և Արթուր Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու նպատակով այդ ամենի մեջ վերջինիս էլ անտրամաբանորեն և միտումնավոր /դիտավորյալ/ շաղկապելու, ինչպես նաև տպագրված հոդվածների բուն էությունը Ա.Սիմոնյանի ծավալած բոլորովին այլ` հոգևոր երկարամյա ազնիվ գործունեության համակցության մեջ դիտարկելիս, իրեն վերաբերող ներքոնշյալ լուսանկարները, արտահայտություններն ու անվանարկումները իրենցից ներկայացնում են`
«Իրավունք հետաքննություն» շաբաթաթերթի մասով.
պատասխանողի կողմից թերթի շապիկին տպագրված շինծու լուսանկարում Արթուր Սիմոնյանի նկարը հայտնվելը - վիրավորանք, քանի որ պատասխանողը, պատկերելով Արթուր Սիմոնյանին, հստակորեն փորձ է արել նրան դիտարկել այն նույն հարթության վրա, որպիսի հարթությունում իր «մեղադրանքներով» դիտարկում է պատկերված կնոջը, դրան գումարած կնոջ հագուկապը, որն իբր Ա.Սիմոնյանին հաճելի հագուստի ոճն է, որն իբր նա խորհուրդ է տալիս հագնել եկեղեցի այցելող աղջիկներին ու կանանց, զրպարտություն, քանի որ արդեն նշված հիմնավորումներով, պատասխանողը Ա.Սիմոնյանին մեղադրում է նույն բանի հանցակցության մեջ` ինչ կնոջը։ Այն հստակ քայլ է` ընթերցողների շրջանում ստեղծելու այնպիսի տպավորություն, որ Ա.Սիմոնյանը «ոչ ավել, ոչ պակաս կանգնած է նրանց մեջքին» ու «հովանավորում է» նրանց, ովքեր կվարվեն այնպես, ինչպես որ նկարագրված է դերասանուհու մասին պատասխանողի հոդվածներում, և, որ իբր Ա.Սիմոնյանն իր գործունեությունն ու կյանքը ծավալում է թերթի «մեղադրանքներին» համահունչ։ Պատկերված կնոջ հագուկապը, որը դիտողի մոտ միանգամից ընկալվում և նույնականացվում է անառակ ապրելակերպ ունեցող անձնավորության հետ, հստակ նպատակ ունի խոսել այն մասին, թե իբր Ա.Սիմոնյանն էլ իրականում հենց այդպիսին է և ոչնչով չի տարբերվում նման անձանցից, և որ իր ծավալած գործունեությունը ոչ թե հոգևոր է, այլ` մանկապղծածին /դրդիչ-հանցակից/.
լուսանկարի վրա զետեղված մենախոսությունը, «– Ծո’, Ղազար, ասիգա մեր Անժելն է։ Հրեշտակին անառակ մի ըսեր, մեղք է» - վիրավորանք, քանի որ նախ Ա.Սիմոնյանը բարբառով չի խոսում և դա արվել է ընթերցողի մոտ ծիծաղ ու քրքիջ առաջացնելու և հանրության մեջ նրան նսեմացնելու հստակ նպատակով, զրպարտություն, քանի որ Ա.Սիմոնյանը չի հովանավորում և պաշտպանում այնպիսի արարքները, որոնք նկարագրում է պատասխանողն իր «մեղադրական» հոդվածով, մինչդեռ մեջբերված մտացածին մենախոսությունից պարզ է դառնում, որ Հայցվորն իբր միշտ էլ կողմ է «քվեարկում» նկարագրված արարքներին.
«Աղանդաավետարան` ըստ Արթուր Սիմոնյանի» - վիրավորանք /ծաղրանք/, քանի որ օգագործելով «աղանդ» բառը, դրանով իսկ Ա.Սիմոնյանը դիտարկվում է որպես «աղանդավոր», և ապա նոր բառ ստեղծելով, պատասխանողը նույնպես փորձել է ծիծաղ և քրքիջ առաջացնել ընթերցողների մոտ հանդեպ Ա.Սիմոնյանի անձի, որի արդյունքում նվաստացվում է նրա անձի հանդեպ պատիվը հանրության մեջ, առավել ևս, որ նա նաև գրող և հրապարակախոս է, ուստի իրականում ընթերցողի մոտ կարող է կարծիք ստեղծվել, թե նրա գրական աշխատություններից մեկն էլ պատասխանողի մոգոնած «Աղանդաավետարանն» է, զրպարտություն, քանի որ պատասխանողը փորձել է տպավորություն ստեղծել, որ Ա.Սիմոնյանն իր առօրյա կյանքում կամ քարոզելիս, հաղորդումներ վարելիս կիրառում է ոչ թե «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված` «պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքերից» մեկը, տվյալ դեպքում` Աստվածաշունչը, այլ` իր «արարած» «Աղանդաավետարանը», ու այն, որ «Աղանդաավետարան ըստ Արթուր Սիմոնյանի» նշվածն իրականում գոյություն չունի, մինչդեռ նման մեջբերում անելիս և այն պատկերված լուսանկարի բուն նյութի հետ համադրելիս, ստացվում է, որ Ա.Սիմոնյանը ղեկավարում է այնպիսի մի կրոնական կառույց, որն հակաբարոյական արժեքներ է հրամցնում մարդկանց` ելնելով իր «Աղանդաավետարանից», դրանով իսկ նրան մեղադրելով թերթում նկարագրված քրեորեն պատժելի մի շարք արարքներում։
«Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթի մասով.
պատասխանողի կողմից թերթի շապիկին տպագրված շինծու լուսանկարում Արթուր Սիմոնյանի նկարը հայտնվելը - վիրավորանք, քանի որ պատասխանողը, պատկերելով Արթուր Սիմոնյանին, հստակորեն փորձ է արել նրան դիտարկել այն նույն հարթության վրա, որպիսի հարթությունում իր «մեղադրանքներով» թերթը «բեմ է բարձրացրել» պատկերված կնոջը, դրան գումարած կնոջ հագուկապը, որն իբր Ա.Սիմոնյանին հաճելի հագուստի ոճն է, որը նա խորհուրդ է տալիս հագնել եկեղեցի այցելող աղջիկներին ու կանանց, զրպարտություն, քանի որ արդեն նշված հիմնավորումներով, պատասխանողը Ա.Սիմոնյանին մեղադրում է նույն բանում` ինչ կնոջը։ Այն հստակ քայլ է` ընթերցողների շրջանում ստեղծելու այնպիսի տպավորություն, որ Ա.Սիմոնյանը «ոչ ավել, ոչ պակաս կանգնած է նրանց մեջքին» ու «հովանավորում է» նրանց, ովքեր կվարվեն այնպես, ինչպես որ նկարագրված է դերասանուհու մասին պատասխանողի հոդվածներում, և որ իբր Ա.Սիմոնյանն իր գործունեությունն ու կյանքը ծավալում է թերթի «մեղադրանքներին» համահունչ։ Պատկերված կնոջ հագուկապը, որը դիտողի մոտ միանգամից ընկալվում և նույնականացվում է անառակ ապրելակերպ ունեցողի հետ, հստակ նպատակ ունի խոսել այն մասին, թե իբր Ա.Սիմոնյանն էլ իրականում հենց այդպիսին է և ոչնչով չի տարբերվում նման անձանցից, և որ իր ծավալած գործունեությունը ոչ թե հոգևոր է, այլ` մանկապղծածին /դրդիչ-հանցակից/։
3.7 Հայցվորները պնդում են, որ պատասխանողի դիտավորյալ և անբարեխիղճ գործողությունների` ստահոդ ու վիրավորական լուրերի հրապարակման և տարածման արդյունքում, արատավորվել են իրենց պատիվն ու արժանապատվությունը, հեղինակությունն ու արժանիքները, գործարար ու բարի համբավը, որն անմիջականորեն հարում է նաև նրանց կրոնական դավանանքի` խղճի ազատության իրավունքի խախտմանը, ինչն էլ իր հերթին կարող է ունենալ լուրջ հետևանքներ և խաթարել կրոնական կազմակերպության բնականոն կյանքը։ ՀՀ-ում օրենքով առկա չէ միջամտություն կրոնական կազմակերպությունների գործունեությանը` պայմանավորված համապատասխան հիմքերի բացակայությամբ, մինչդեռ պատասխանողն իր մասնավոր «քաղաքականությամբ» որոշել է միջամտել Հայցվորների` օրինական երաշխիքներով ծավալվող գործունեությանը, որով ոտնահարվում է նաև նրանց` ՄԻԵԿ-ի 11-րդ հոդվածով նախատեսված իրավունքը` դավանանքին ուղղված ծեսեր և հավաքույթներ կազմակերպելու տեսանկյունից։ Դրանով պատասխանողը ոչ միայն արատավորում է անմիջապես Հայցվորներին, այլև եկեղեցու յուրաքանչյուր անհատին և հատկապես նրանց, ովքեր ուղղակիորեն ներգրավված են կրոնական կազմակերպության ղեկավար և աշխատանքային կազմում։
/Հասանը և Չաուշն ընդդեմ Բուլղարիայի գործով 26 հոկտեմբերի 2000թ.-ի վճռով, ՄԻԵԴ-ն արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. /կետ 60/ «Չնայած կրոնի ազատությունը հիմնականում վերաբերվում է անհատի խղճին, այն նաև նշանակում է, inter alia, ինչպես միանձնյա, մասնավոր կարգով, այնպես էլ հրապարակավ և նույն հավատքը դավանող անձանց հետ համատեղ սեփական կրոնն արտահայտելու ազատություն։ 9-րդ հոդվածը նշում է կրոնի կամ դավանանքի արտահայտման մի շարք ձևեր, այն է` պաշտամունք, քարոզչություն, ծեսեր և արարողություններ»։ /կետ 62/ Դատարանը նշում է, որ կրոնական համայնքները … գոյություն ունեն կազմակերպված կառուցվածքի տեսքով։ … Կրոնական ծեսերը հավատացյալների համար ունեն որոշակի իմաստ և սուրբ արժեք, երբ դրանք կատարվում են այդ նպատակով լիազորված առաջնորդների կողմից` այդ կանոններին համապատասխան։ Կրոնական առաջնորդների անձը համայնքի յուրաքանչյուր անդամի համար, անկասկած, կարևորագույն նշանակություն ունի։ Ուստի համայնքի կյանքին մասնակցելը սեփական հավատքի արտահայտման միջոց է, որը պաշտպանվում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածով։/
Պատասխանողի կողմից հստակորեն փորձ է արվել Հայցվորներին հանրությանը ներկայացնելու որպես հոգեպիղծ, պոռնոգրաֆիայի քարոզման և պոռնոգրաֆիկ նյութերի /պոռնոլուսանկերների/ տարածմանը նպաստող` դրդիչ-օժանդակող հանցակից անձանց, ինչպես և ԶԼՄ-ի ղեկավարը հետագայում իր ինտերնետային բլոգում հենց այդպես էլ անվանարկել է նրանց` «պատերազմ ընդդեմ հոգեպղծության» /ինտերնետային հասցեն է
ttp։//arman666.livejournal.com/71775.html/, որտեղ նաև օգտագործված է «պոռնոդավանանք» արտահայտությունը։ Դատելով պատասխանողի անընդհատ և մինչ օրս շարունակվող կեղծ կոլաժների արարումներից ու իր կայքում /iravunk.com/ դրանց տեղադրումից, կարելի է փաստել, որ նա «չի հանգստանում և չի գտնում իր տեղն» ու փորձում է չարաշահելով իր «զանգվածային լրատվամիջոցը», ոչ թե միամտորեն, այլ ուղղակի դիտավորությամբ լռեցնել կամ սաստել Հայցվորներին։
Նշվածն իր հերթին կրկնակի է խախտում ՄԻԵԿ-ի 10 հոդվածը, քանի որ, մի դեպքում պատասխանողն, օգտվելով այդ իրավունքից, չարաշահում է այն ի վնաս Հայցվորների, իսկ մյուս դեպքում` ինքն է խախտում Հայցվորների այդ նույն իրավունքը` խոսքի ազատությամբ հոգևոր քարոզչություն իրականացնելը, ովքեր դրանից, ի տարբերություն պատասխանողի, օգտվում են բարեխղճորեն` չխախտելով ոչ միայն պատասխանողի, այլև` որևէ մեկի իրավունքները։
Հանրահայտ է և վեճի տեղիք չի տալիս այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից ներկայացված անառակաբարո կնոջ հետ Հայցվոր Ա.Սիմոնյանի նկարը /ընդ որում կեղծ/ և այդ կնոջ վարքագծի հասցեին իբրև «պաշտպանական» ճառով արտահայտվելը, ինչպես նաև եկեղեցու հասցեին վարկաբեկիչ ու անհիմն անվանարկումները, մեր հասարակության անդամների ճնշող մեծամասնությունն անպատշաճ և ամոթալի կհամարեն։ Ուստի, նման վարքագիծ դրսևորելու մասին տեղեկություններն անշուշտ արատավորում են Ա.Սիմոնյանի թե’ պատիվը և թե’ արժանապատվությունը, ու թե’ եկեղեցու համբավը։ Արատավորման և լուրերի բնույթի կարևորության աստիճանը սաստկանում է, երբ դրանք իրենց բնույթով կրոնական ատելություն են սերմանում հանրության մեջ։ Իսկ այն, որ տարածվում են անմիջապես կրոնական գործունեությունը կասկածի տակ դնող լուրեր /ընդ որում անհիմն/, ավելի են ստվերում տվյալ անձի և կազմակերպության բարոյական նկարագիրը` էլ ավելի արատավորելով Հայցվոր քաղաքացու պատիվը և արժանապատվությունը ու կրոնական կազմակերպության գործարար համբավը։
Տարածված լուրերն իրենց բնույթով և ուղղվածությամբ միասուբյեկտ չեն, այսինքն դրանք ուղղված չեն միայն դերասանուհուն, այլ հստակորեն վերաբերում են նաև Հայցվորներին։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52 հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ հանրահայտ հանգամանքներն ապացուցման կարիք չունեն, իսկ 53 հոդվածի 2-րդ մասը նշում է, որ դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատված ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52 հոդվածով նախատեսված դեպքերի, այսինքն` այն փաստը, որ Հայցվոր Ա.Սիմոնյանը հանդիսանում է Հայաստանի «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ-առաջնորդը, ով հայտնի է հասարակության զգալի հատվածին, դրանով իսկ պայմանավորված է նշված տեղեկության լայնորեն տարածման պատճառը և տեղեկատվության սենսացիոն բնույթը, հակառակ պարագայում, ցանկացած այլ անձի վերաբերյալ նման տեղեկությունների տարածումը կկրեր այլ` ավելի մեղմ բնույթ։
Պատասխանողի գործողությունները համահունչ են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի հատկանիշներին, քանի որ հիշյալ հոդվածի 2-րդ կետի դրույթին համապատասխան` «վիրավորանքը» խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է, իսկ «զրպարտությունը»` անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։ Ընդ որում, նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը։
Հրապարակումների հետևանքով, Հայցվորների խախտված իրավունքները, հայցադիմումի սույն լրացման մեջ նշված իրավական ակտերի դրույթների, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների ուժով, դատական եղանակով ենթակա են պաշտպանության և վերականգնման։ Պատասխանողի տարածած ապատեղեկատվությունները բացի Հայցվորներին արատավորող ` վիրավորական ու զրպարտող լինելուց, իրենց մեջ պարունակում են կրոնական և առհասարակ ատելություն հրահրող և դրա օգտին քվեարկող հրապարակումներ, խտրականության ու թշնամանքի սադրանքներ։ Առավել քան հստակ է, որ պատասխանողի հրապարակումները չեն «քարոզում» հակառակը, այսինքն` սեր, հարգանք, պատիվ կամ ընթերցողի մոտ չեն ստեղծում գոնե չեզոք տպավորություն հանդեպ Հայցվորների։ Ուստի հանգում ենք այն հետևությանը, որ Հայցվորների վերաբերյալ տեղեկություններն իրական չեն, հասարակության կողմից համարվում են պարսավելի և դատապարտելի, արատավորող և զրպարտող հանգամանքներ, որոնք և օրենքով սահմանված կարգով ենթակա են հերքման։
Լուրերը, որոնք հասու են դարձվել ընթերցողներին, թերթերը, որոնք անկասկած ձեռքից-ձեռք են փոխանցվել, իսկ տեղեկությունները, որոնք բանավոր կարգով շուրթից-շուրթ են անցել, Հայցվորների մոտ առաջացրել են հիմնավոր երկյուղ իրենց արժանիքներն ու վարկն անդարձ կորցնելու առումով, ինչն էլ Ա.Սիմոնյանին, եկեղեցու անձնակազմին ու հավատացյալ ժողովրդին կանգնեցրել է հեղինակազրկման վտանգի հոգեկան հուզվածության և հանրության շրջանում նվաստացվելու եզրին։
Բացի այդ, լուրերը տպագրված են անբարեխղճորեն, դիտավորությամբ և շահույթ ստանալու նպատակով և չեն պարունակում պատասխանողի կողմից իբր բացահայտված տեղեկատվության նույնականությունը, որն իր հերթին խոսում է այն մասին, որ պատասխանողի վարքագիծը եղել է ուղղակի սահմանազանցված դիտավորություն։
Թեպետ դրա կարիքը չէր էլ զգացվում, քանի որ դերասանուհին արդեն հրապարակավ հայտարարել էր որևէ եկեղեցուն իր չպատկանելու մասին, սակայն «բարեխիղճ» պատասխանողն ակնհայտորեն ուներ ստացված վիճելի տեղեկատվությունը ճշտելու և իրականության հետ համադրելու մատչելի հնարավորություն, որը կարող էր իրականացնել շատ պարզունակ եղանակով, այն է` Հայցվորներին հարցում ուղղելու միջոցով, որի արդյունքում ստուգված իրական տեղեկությունները կարող էր հրապարակել թերթերում, եթե իրեն համարում էր «ազնիվ լրատվամիջոց», թերևս ինչն իրականացնելուն, համոզված ենք, խանգարող գործոն է հանդիսացել նրա անթաքույց ատելությունը, և ավելին, այդ ատելության պրոպագանդումը հասարակության մեջ հանդեպ Հայցվորների։ Լուրերն ու լուսանկարներն անմիջապես միջամտություն են նաև Ա.Սիմոնյանի անձնական կյանքին, որքանով էլ դրանք կապված լինեն նրա գործունեության` հոգևոր ծառայության հետ, քանի որ հոգևոր գործունեությունը հանդիսանում է նրա կյանքի բաղկացուցիչ և անբաժանելի մասը, ինչպես` յուրաքանչյուր անհատի ամենօրյա աշխատանքը կամ գործունեությունն իր անձից։
4. Դատական նախադեպերը, որոնք կազմում են Հայցվորների դիրքորոշումների անբաժանելի մասը ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև։ 2-րդ կետի համաձայն` Իրավունքների, ազատությունների և պարտականությունների խտրականությունը՝ կախված որևէ բնույթի հանգամանքից, արգելվում է։
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ՀՀ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունները), իսկ 4-րդ կետի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ ՄԻԵԴ-ի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ։
Վերոնշյալին համապատասխան մատնանշվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի /ՄԻԵԴ/, ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային համարվող դիրքորոշումները և նույնանման փաստական հանգամանքներով այլ գործերով` ՀՀ դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիմնավորումները.
4.1 Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դիրքորոշումները.
«Գուժան ընդդեմ Մոլդովայի» գործով 2008թ.-ի փետրվարի 12 վճռով ՄԻԵԴ-ը հայտնել է իրավական այն դիրքորոշումը, որ`
/կետ 75/, իրավասու պետական մարմիններն ազատ են ձեռնարկել միջոցներ, որոնց նպատակն է առանց չափազանցությունների պատշաճորեն հակազդելու հիմնազուրկ և անμարեխիղճ ձևակերպված զրպարտչական մեղադրանքներին (տե՛ս Կաստելսն ընդդեմ Իսպանիայի, 1992թ. ապրիլի 23 -ի վճիռ, Շարքեր A թիվ 236, կետ 46)։ Ավելին, արտահայտվելու ազատությունը կապված է պարտականությունների և պատասխանատվության հետ, և յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է տեղեկություն բացահայտել, պետք է հնարավորինս զգուշավոր ստուգի, որ այն ճիշտ է և վստահելի (տե՛ս mutatis mutandis Մորիսենսն ընդդեմ Բելգիայի, թիվ 11389/85, Հանձնաժողովի 1988թ. մայիսի 3-ի որոշում, DR 56, էջ 127, և Բլադետ Տրոմսոն և Ստենսասն ընդդեմ Նորվեգիայի, թիվ 21980/93, կետ 65, ECHR 1999-III)։
/կետ 77/ Պարզելու համար, թե խնդրո առարկա տեղեկության μացահայտումն օգտվում է պաշտպանությունից, պետք է հաշվի առնել մեկ այլ որոշիչ գործոն ևս, այն է` տեղեկությունը μացահայտած աշխատողի գործողությունների շարժառիթը։ Օրինակ` այն գործողությունը, որը կատարվել է անձնական ոխի թելադրմամμ կամ անձնական օգուտ, ներառյալ` նյութական ձեռքμերում, ստանալու նպատակով, չի արդարացնի պաշտպանության որոշակի լուրջ աստիճանը (տե՛ս վերը` Հասելդինը)։ Անհրաժեշտ է հաստատել, որ μացահայտումը կատարելիս անձը գործել է μարեխղճորեն և այն համոզմունքով, որ տվյալ տեղեկությունը ճիշտ է, որ դրա μացահայտումը թելադրված է հանրության շահով, և առկա չէ տվյալ թերությունը շտկելու համար որևէ այլ ավելի մեղմ միջոց։
«Սթոլն ընդդեմ Շվեյցարիայի» գործով 2006թ.-ի ապրիլի 25-ի վճռով, ՄԻԵԴ-ը հայտնել է իրավական այն դիրքորոշումը, որ`
/կետ 20/ Լրագրողների իրավունքների և պարտավորությունների մասին հռչակագրից քաղվածքները հետևյալն են.
(A) «Լրագրողների» պատասխանատվությունը հանրության առջև պետք է լինի առաջնային։
(B) Լրագրողները պետք է հրապարակեն միայն «այնպիսի տեղեկատվություն, փաստաթղթեր (կամ) լուսանկարներ, որոնց ծագումը հայտնի է իրենց [նրանք չպետք է թաքցնեն] տեղեկատվությունը կամ էական տարրերը, (և չպետք է) աղավաղեն որևէ տեքստ, փաստաթուղթ, լուսանկար ... կամ այլոց կարծիքները։ (Նրանք պետք է) շատ հստակ ներկայացնեն չապացուցված լուրերը, որպես այդպիսին, (և) պարզաμանեն, եթե լուսանկարները փոփոխվում են։ Նրանք պետք է պահպանեն ողջամիտ ժամկետները (պարտավորությունների հռչակագրի 3-րդ կետ)։
(C) Լրագրողները չպետք է օգտվեն «անարդար մեթոդներից տեղեկատվություն, … լուսանկարներ կամ փաստաթղթեր ստանալու նպատակով, ... (պարտավորությունների հռչակագրի 4-րդ կետ)։
/կետ 53/ Դատարանը նաև կրկնում է, որ խոսքի ազատությունը կիրառող անձինք, այդ թվում` լրագրողները, ունեն «պարտականություններ ու պատասխանատվություն», որոնց շրջանակը կախված է իրենց վիճակից և օգտագործված տեխնիկական միջոցներից (տես, mutatis mutandis, Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1976թ. դեկտեմμերի 7-ի վճիռ, Series A no. 24, p. 23, կետ 49, երրորդ կետ)։ Հետևաμար, մինչ ընդունելը մամուլի ունեցած դերը ժողովրդավարական հասարակությունում, Դատարանն ընդգծում է, որ լրագրողները, սկզμունքորեն, չեն կարող ազատվել քրեական օրենքին ենթարկվելուց 10-րդ հոդվածով իրենց ընձեռված պաշտպանության հիմունքներով։ 10-րդ հոդվածի 2-րդ կետն ամμողջությամμ չի երաշխավորում անսահմանափակ արտահայտվելու ազատություն, նույնիսկ հասարակությանը վերաμերող կարևոր հարցերի լուսաμանման վերաμերյալ (տե՛ս վերը նշված Բլեդեթ Թրոմսոյի և Սթինսասի գործը, կետ 65)։
(D) /կետ 54/ Հետևաμար, Դատարանը կրկնում է, որ «պարտականությունների և պատասխանատվության» պահպանումն անքակտելի է խոսքի ազատությունից` այն իրականացնելիս 10-րդ հոդվածով երաշխավորված` լրագրողների պաշտպանությունը ընդհանուր շահի խնդիրների հրատարակման առնչությամμ կատարվում է այն պայմանով, որ իրենք գործեն μարեխղճորեն` ապահովելով ստույգ և վստահելի տեղեկատվություն լրագրողական էթիկային համապատասխան (տե՛ս Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1996թ. մարտի 27-ի վճիռ, զեկույցներ 1996-II, կետ 39, և վերը նշված Ֆրիսոզի և Րոյրի գործը, կետ 54)։
«Վան Վոնդելն ընդդեմ Նիդեռլանդների» գործով 2007թ.-ի հոկտեմբերի 25-ի վճռով, ՄԻԵԴ-ը հայտնել է իրավական այն դիրքորոշումը, որ`
/կետ 48/ Դատարանը կրկնում է, որ «անձնական կյանք» հասկացությունը չպետք է խիստ մեկնաμանվի։ Մասնավորապես, անձնական կյանքի անձեռնմխելիությունը ներառում է այլոց հետ հարաμերություններ հաստատելու և զարգացնելու իրավունքը. μացի դրանից, սկզμունքորեն, որևէ պատճառ չկա մասնագիտական կամ ձեռնարկատիրական μնույթի գործունեությունը «անձնական կյանքի» հասկացությունից μացառելու համար։ Հետևաμար, նույնիսկ հասարակական ենթատեքստում առկա է այլոց հետ անձի փոխհարաμերությունների գոտի, որը կարող է տեղավորվել «անձնական կյանքի» սահմաններում (տե՛ս Niemietz v. Germany 1992 թվականի դեկտեմμերի 16-ի վճիռը, Series A no. 251-B, էջեր 33-34, կետ 29, Halford v. the United Kingdom 1997 թվականի հունիսի 25-ի վճիռը, Reports of Judgments and Decisions 1997-III, էջ 1015, կետ 42, և P.G. and J.H. v. the United Kingdom, թիվ 44787/98, կետ 56, ECHR 2001-IX)։
«Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2009 թ.-ի մայիսի 05-ի վճռով, ՄԻԵԴ-ը հայտնել է իրավական այն դիրքորոշումը, որ`
/կետ 44/ Դատարանը նախ և առաջ, դիտարկում է, որ 3-րդ հոդվածում ամրագրված է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը։ Այն բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը` անկախ տուժողի վարքագծից (տե’ս այլ գործերի շարքում Լաբիտան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] (Labita v. Italy) թիվ 26772/95, պարբ. 119, ՄԻԵԴ 2000-IV)։
/կետ 49/ … Դատարանը նշում է, որ իր կողմից վերաբերմունքը համարվել է «նվաստացնող», որովհետև այն իր զոհերի մոտ առաջացրել է վախի, տառապանքի և նվաստացման զգացում, ինչը կարող էր վիրավորել և ստորացնել նրանց (տե’ս Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] (Kսdla v. Polaոd), թիվ 30210/96, պարբ. 92, ՄԻԵԴ 2000-XI)։ Ավելին, որոշելիս վերաբերմունքի տվյալ տեսակը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով «նվաստացնող» է, թե ոչ, Դատարանը հաշվի է առնում, թե արդյոք վերջինիս նպատակը տվյալ անձին վիրավորելն ու նսեմացնելն է..։
Այդուհանդերձ, նման նպատակի բացակայությունը չի կարող վերջնականապես բացառել 3-րդ հոդվածի խախտման ճանաչումը (տե’ս օրինակ Փիերսն ընդդեմ Հունաստանի (Peers v. Greece), թիվ 28524/95, պարբ. 74, ՄԻԵԴ 2001-III)։
«Հասանը և Չաուշն ընդդեմ Բուլղարիայի» գործով 2000թ.-ի հոկտեմբերի 26-ի վճռով, ՄԻԵԴ-ն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ`
/կետ 60/ «Չնայած կրոնի ազատությունը հիմնականում վերաբերվում է անհատի խղճին, այն նաև նշանակում է, inter alia, ինչպես միանձնյա, մասնավոր կարգով, այնպես էլ հրապարակավ և նույն հավատքը դավանող անձանց հետ համատեղ սեփական կրոնն արտահայտելու ազատություն։ 9-րդ հոդվածը նշում է կրոնի կամ դավանանքի արտահայտման մի շարք ձևեր, այն է` պաշտամունք, քարոզչություն, ծեսեր և արարողություններ»։
/կետ 62/ Դատարանը նշում է, որ կրոնական համայնքները … գոյություն ունեն կազմակերպված կառուցվածքի տեսքով։
Կրոնական ծեսերը հավատացյալների համար ունեն որոշակի իմաստ և սուրբ արժեք, երբ դրանք կատարվում են այդ նպատակով լիազորված առաջնորդների կողմից` այդ կանոններին համապատասխան։ Կրոնական առաջնորդների անձը համայնքի յուրաքանչյուր անդամի համար, անկասկած, կարևորագույն նշանակություն ունի։ Ուստի համայնքի կյանքին մասնակցելը սեփական հավատքի արտահայտման միջոց է, որը պաշտպանվում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածով։ … Այն անմիջականորեն վերաբերվում է ոչ միայն համայնքի կազմակերպմանը, այլև համայնքի բոլոր ակտիվ անդամների կողմից կրոնի ազատության իրենց իրավունքի արդյունավետ իրականացմանը։ Եթե համայնքի կազմակերպական կյանքը չպաշտպանվեր Կոնվենցիայի 9-րդ հոդվածով, ապա անհատի` կրոնի ազատության իրավունքի մյուս դրսևորումները կլինեին վտանգված։
/կետ 98/ Դատարանը համակարծիք է Հանձնաժողովի հետ, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը չի պահանջում, որ յուրաքանչյուր հավատացյալ, որպես մասնավոր անձ հարուցի գործ։ Այս կապակցությամբ առանձին հավատացյալների շահերը կարող են պաշտպանվել իրենց ղեկավարների միջոցով և նրանց կողմից նախաձեռնվելիք ցանկացած գործողության աջակցելու միջոցով։
«Ռոտարուն ընդդեմ Ռումինիայի» գործով 2000թ.-ի մայիսի 04-ի վճռով, ՄԻԵԴ-ն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ`
/կետ 43/ Անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքում որոշ չափով պետք է ներառել նաև այլ անձանց հետ շփվելու և հարաբերվելու իրավունքը։ Ավելին, չկա որևէ սկզբունքային պատճառ` «անձնական կյանք» հասկացությունից մասնագիտական և գործարարական բնույթի գործունեության բացառումն արդարացնելու համար։
4.2. ՀՀ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումները.
ՀՀ վճռաբեկ դատարանն իր վարչական գործ թիվ ՎԴ/5904/05/08 2009թ.-ի որոշման 4-րդ` «Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը» բաժնում, ամրագրել է.
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր քաղաքացիական գործ թիվ 3-59 (ՏԴ) 2008թ.-ի որոշման 4-րդ` «Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը» բաժնում, ամրագրել է.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից անձի ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունքը։
Եվրոպական դատարանն իր պրակտիկայում արձանագրել է նաև, որ Կոնվենցիան կոչված է ապահովելու ոչ թե իրավունքի տեսական առկայությունը, այլ դրա պրակտիկ կիրառությունը և արդյունավետությունը (Իմբրիոսիան ընդդեմ Շվեյցարիայի, գործ N 13972/88, 24.11.1993 թվական)։
4.3. Նույնանման փաստական հանգամանքներով ՀՀ դատարանների դատական ակտերի հիմնավորումները.
ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր ԵԿԴ/0526/02/11 /Տիգրան Գրիշայի Արզաքանցյանն ընդդեմ «Իրավունք» թերթի` ի դեմս «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի/ գործով կայացված վճռով, «Դատարանի իրավական վերլուծությունները և պատճառաբանությունները» բաժնում ամրագրել է իրավական հետևյալ դիրքորոշումները.
«Այսպիսով, որպեսզի այս հոդվածը կիրառելի լինի, տեղեկությունները չպետք է համապատասխանեն իրականությանը և միաժամանակ պետք է լինեն արատավորող և հրապարակված, այլ կերպ ասած, օրենսդիրը պահանջում է բոլոր երեք տարրերի միաժամանկյա առկայությունը։»
«… դատարանն անհրաժեշտ է համարում վկայակոչել և պարզաբանել «պատիվ», «արժանապատվութուն», ինչպես նաև «արատավորել» հասկացությունները` իրենց բուն իմաստով` հետագայում դրանք հրապարակված տեղեկություններով արատավորված լինելու փաստը որոշելու, ինչպես նաև ներկայացված հայցային պահանջներին ճշգրիտ իրավական որակում տալու նպատակով։
Այսպես, պատիվը անձի բարոյական, քաղաքական, աշխատանքային, գործնական և այլ հատկանիշներին հանրության կողմից տրվող օբյեկտիվ սոցիալական գնահատականն է, ինչպես նաև այն անձի նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսևորումն է, որի գիտակցումը իր հերթին ներքին շարժառիթ է հանրության կողմից ընդունված բարոյական նորմերով, սոցիալական կանոններով, գործարար շրջանառության սովորույթներով ղեկավարվելու և դրանց պահանջները պահպանելու համար։
Արժանապատվությունն անձի կողմից իրեն տրվող սոցիալական գնահատականի գիտակցումն է` սեփական արժանիքների ինքնագիտակցումը։
Արատավորող են համարվում այն տեղեկությունները, որոնք կարող են նսեմացնել քաղաքացու կամ իրավաբանական անձի արժանիքները։
Միաժամանակ, «պատիվ» և «արժանապատվություն»
հասկացությունները մեկնաբանվում են 1976 թվականի Է. Աղայանի հեղինակած Արդի հայերենի բացատրական բառարանում տրված իմաստից, որտեղ պատիվը` դա բարոյա-էթիկական այն սկզբունքների ամբողջությունն է, որոնցով մարդը ղեկավարվում է իր հասարակական և անհատական կյանքի վարքագծում, իսկ արժանապատվությունը` դա իր անձի նկատմամբ ունեցած հարգանքն է, իր իրավունքների` արժանիքների գիտակցությունը։
Դատարանն արձանագրում է, որ տեղեկատվությունը համարվում է արատարվորող, եթե դրանք պարունակում են հայտարարություններ և փաստացի տվյալներ, որոնք խախտում են գոյություն ունեցող քաղաքացիական օրենսդրության նորմերը կամ բարոյական սկզբունքները, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք նսեմացնում են անձի արժանապատվությունն ու պատիվը, որը տվյալ անձի վերաբերյալ ձևավորված է հասարակության կարծիքով կամ որոշ անձանց շրջանակի կարծիքով։
Դատարանն արձանագրում է նաև, որ իր բովանդակությամբ պատիվն ու արժանապատվությունը` դրանք շատ նման հասկացություններ են, իսկ դրանց տարբերությունը կայանում է միայն անձի հասարակական նշանակություն ունեցող հատկանիշներին որակումից` կախված սուբյեկտիվ, թե օբյեկտիվ մոտեցման ձևից, ուստի եթե խոսքը գնում է անձի այդ հատկանիշների որակմանը շրջապատի անձանց կողմից, ապա այս դեպքում խոսքը գնում է պատվի մասին, իսկ եթե ինքնագնահատմանը, ապա խոսքը գնում է անձի արժանապատվության մասին։
Բացի այդ, ցանկացած դեպքում արժանապատվությունը հիմնվում է անձի ինքնագնահատականի վրա, ընդ որում` այդ ինքնագնահատականը դատարանի կողմից ցանկացած անձի հանդեպ արժանապատվության արատավորելու հարցի քննության համար պետք է ընդունվի միատեսակ` անկախ անձի սոցիալական կարգավիճակից, մինչդեռ, ի տարբերություն անձի ինքնագնահատականի, որոշ տեղեկություններ սոցիալական հասարակության որոշ անձանց շրջանակի վրա կարող են ունենալ այլ ազդեցություն և արժանանանալ այլ գնահակատանի` ելնելով հենց վերջիններիս կողմից հասարակությունում ունեցած և առկա կարգավիճակից։»
ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն իր ԵԿԴ/0565/02/09 /Լևոն Ռոբերտի Քոչարյանն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի ի դեմս «Դարեսկիզբ» ՍՊ ընկերության/ գործով կայացված վճռով, «Դատարանի իրավական վերլուծությունները» բաժնում, ամրագրել է իրավական հետևյալ դիրքորոշումները.
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը ամրագրում է հետևյալը. «մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»։
ՀՀ Սահմանադրության 14 հոդվածը կրկին ամրագրում է` մարդու արժանապատվությունը որպես նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից։
ՀՀ Սահմանադրության 27 հոդվածը ամրագրում է. «յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից։ Լրատավամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»։
ՀՀ Սահմանադրության 42 հոդվածը ամրագրում է. «Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ։
Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչ արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները։ Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով։
ՀՀ Սահմանադրության 47 հոդվածը ամրագրում է. «յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը»։
Գործի էությունից ելնելով կարևոր է հատկապես ընդգծել ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ 27 և 42 հոդվածների հարաբերությունը, մասնավորապես այն, որ ՀՀ Սահմանդրությունը, ամրագրելով տեղեկատվության և խոսքի ազատության իրավունքը, միաժամանակ մեկ այլ` 42 հոդվածով սահմանափակում է 27 հոդվածով սահմանված ազատությունը, որի իմաստից հետևում է, որ նշված ազատությունը կարող է սահմանափակվել օրենքով և կիրառվել այնքանով, որքանով դա չի խախտում այլոց իրավունքները` դրանով իսկ բացառելով ազատության իրավունքի չարաշահումն ու անձի իրավունքների ու ազատությունների խախտումը։
Փաստորեն, վերոգրյալը հիմք ընդունելով` հարկ է նշել, որ ցանկացած լրատվամիջոց, ՀՀ Սահմանադրության 27 հոդվածով նախատեսված խոսքի իրավունքի ազատության սկզբունքներից ելնելով, տարածելով համապատասխան տեղեկություն, պետք է նախ և առաջ ղեկավարվի ՀՀ Սահմանադրության 42 հոդվածով և ազատության իրավունքը իրականացնի օրենքին համապատասխան, ինչպես նաև այնպես, որ այն չխախտի այլոց իրավունքները և ազատությունները։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածը ամրագրում է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքով, իսկ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիան վավերացվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության կողմից նկատի ունենալով վերոհիշյալ հռչակագիրը, որի նշված հոդվածը իր արտացոլումն է գտել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածում, որտեղ ասվում է հետևյալը. «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք»։
Ավելին, անձի պատվի և արժանապատվության իրավունքը` որպես բարձրագույն արժեք է ճանաչում նաև Եվրոմիության Մարդու հիմնարար իրավունքների մասին խարտիան, որի առաջին հոդվածի համաձայն` անձի պատվի և արժանապատվության իրավունքը անխախտելի իրավունք է, որը պետք է հարգվի և պաշտպանվի։ Տվյալ նորմի կիրառումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված «Գործընկերության և Համագործակցության մասին» Համաձայնագրի դրույթների համապատասխան։
Բացի այդ, Կոնվեցիայի անդամ պետությունները ճանաչում և պարտավորվում են պաշտպանել ոչ միայն «Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ին ընդունված կոնվենցիայով նախատեսված իրավունքները, այլև ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով նախատեսված իրավունքները, մասնավորապես, Հռչակագրի առաջին հոդվածով նախատեսված արժանապատվության իրավունքը։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի` միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը։
Վերը շարադրված սահմանադրական և միջազգային նորմերի առկայությունը փաստում է մարդու պատվի և արժանապատվության անքակտելիությունը, դրանց պաշտպանության կարևորությունը, հենց դա է պատճառը, որ դրանք ընդգրկված են նման իրավաբանական բարձրագույն ուժ ունեցող և անմիջական գործող իրավական նորմերում։ Սակայն մարդու պատվի և արժանապատվության պաշտպանությունը, ընդգրկվելով և ամրագրվելով` որպես մարդու և քաղաքացու սահմանադրական և միջազգային բարձրագույն արժեքներ, իրենց կարգավորումն են պահանջում վերոհիշյալ նորմերին համապատասխան ընդունված իրավական ակտերում` ՀՀ օրենսդրական համակարգում։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրի 19 հոդվածի 1-ին մասի` քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը։ Այսինքն, հերքման պահանջը պետք է բավարարվի, եթե տարածված տեղեկություններն արատավորող են և չեն համապատասխանում իրականությանը։ Ուստի, սույն գործի լուծման համար կողմերի ներկայացված ապացույցների հիման վրա դատարանը պետք է պատասխանի հետևյալ երկու հարցերին.
ա) նշված տեղեկությունները արատավորող են, թե ոչ,
բ) նշված տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, թե ոչ։
ա. պատիվն ու արժանապատվությունն արատավորում է ցանկացած երևույթ, որը հասարակական կարծիքով արատավոր է, այսինք, ոչ պատշաճ, ամոթալի։
բ. ինչ վերաբերում է վերը բարձրացված երկրորդ հարցին, ապա այս առումով հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը այս փաստի ապացուցման բեռը տեղափոխել է պատասխանողի վրա, այն է` քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը։
Համաձայն Կոնվենցիայի 32-րդ հոդվածի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը տարածվում է այն բոլոր հարցերի վրա, որոնք վերաբերում են Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը և այս առումով դատարանը գտնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետությունում իրավունքի աղբյուր։
Դատարանը իրավունք ունի և /կամ/ պարտավոր է ՀՀ օրենսդրության մեկնաբանման ընթացքում ղեկավարվել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից կայացված դատական ակտերի հիմնավորումներով, ինչպես նաև մեկնաբանություններով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Պետրինան ընդդեմ Ռումնիայի» (PETRINA v. ROUMANIA) գործով 2008 հոկտեմբերի 14-ին կայացրած վճռի համաձայն` Ռումինիայի Հանրապետությանը պարտադրվել է հայցվորին փոխհատուցել 5000 եվրո` որպես վերջինիս հասցրված բարոյական վնաս։ Սույն գործն ուղղակիորեն առնչվում է սույն հայցի առարկային և հանդիսանում է նախադեպ սույն գործի քննության համար։ Այսպես, Պետրինան ընդդեմ Ռումինիայի գործի համաձայն` 1997 թվականին Ռումինիայի լրագրողներից մեկը հրապարակել էր նյութ Լիվիու Պետրինայի վերաբերյալ, որը չէր համապատասխանում իրականությանը և իր բովանդակությամբ հանդիսանում էր վիրավորանք և զրպարտություն։
Սույն փաստով հարուցվել էր քրեական գործ, սակայն դատարանը կայացրել էր արդարացնող դատավճիռ` պատճառաբանելով, որ հրապարակված նյութը եղել է ընդհանուր և անորոշ։ Արդյունքում, Լիվիու Պետրինան դիմում է Եվրոպական դատարան` պահանջելով վերականգնել իր արժանապատվությունը, պատիվը և բարի համբավը, քանի որ լրագրողը խախտել է իր` պատվի, արժանապատվության և բարի համբավի հարգման իրավունքը։ Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը բավարարել է բողոքը` հիմք ընդունելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, այն է` անձնական և ընտանեկան կյանքի հարգման իրավունքը։
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանն իր ԱՎԴ/0013/02/11 /Մարգարիտ Մկրտչի Մարտիրոսյանն ընդդեմ Վարազդատ Վաչիկի Հակոբյանի, Արթուր Մայիսի Ջանյանի, Սամվել Պետրոսյանի, երրորդ անձ «168 ժամ» շաբաթաթերթի/ գործով կայացված վճռով, «Դատարանի պատճառաբանությունները և իրավական
վերլուծությունները» բաժնում ամրագրել է իրավական հետևյալ դիրքորոշումները.
Անձը պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության իրավունք է ձեռք բերում միայն այն դեպքում, երբ տարածված տեղեկությունները մտացածին են, հաղորդվող փաստերն իրականում տեղի չեն ունեցել կամ դրանց նկարագրությունը խեղաթյուրված է կամ փաստերին տրվում է աղճատված գնահատական, տարածվում է հերյուրանք և այլն։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը։ Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ, պետք է ապացուցի իր կողմից վկայակոչած փաստերը։
Դատարանը գտնում է, որ պատասխանողների տարածած
հայտարարությունները մտացածին են, չեն համապատասխանում իրականությանը և վերոհիշյալ հոդվածով ուղղակիորեն նպատակ է հետապնդվում ամեն ձևով զրպարտելու և վիրավորելու միջոցով հայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու, ինչպես նաև փոխելու հասարակության կարծիքը վերջինիս անձի նկատմամբ։
Տեղեկությունների տարածումն այդ տեղեկություններին
հրապարակայնորեն այլ անձանց հաղորդակից դարձնելն է։
Հայցվորին զրպարտող և արատավորող տեղեկություններ պարունակող հոդվածները լույս են տեսել «168 ժամ» շաբաթաթերթում, որը լինելով զանգվածային լրատվության միջոց, այդ տեղեկություններին հաղորդակից է դարձրել այլ անձանց, տվյալ դեպքում շաբաթաթերթի բազմաթիվ ընթերցողներին։
Հետևաբար, հայցվորին արատավորող և զրպարտող տեղեկությունները պետք է հերքվեն «168 ժամ» շաբաթաթերթով։
ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն իր ԵԿԴ/2347/02/10 /Ռուբեն Հայրապետյանը, Լևոն Սարգսյանը և Սամվել Ալեքսանյանն ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի/ գործով կայացված վճռով, «Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և դատարանի իրավական վերլուծությունները» բաժնում, ամրագրել է իրավական հետևյալ դիրքորոշումները.
Ա. Արատավորող են համարվում այն տեղեկությունները« որոնք կարող են նսեմացնել քաղաքացու կամ իրավաբանական անձի արժանիքները։
Պատիվն անձի օբյեկտիվ գնահատականն է` անձի նկատմամբ հասարակության վերաբերմունքը որոշող, ինչպես նաև անհատի բարոյական և այլ վարկանիշների սոցիալական գնահատականը։
Արժանապատվությունն անհատի ներքին ինքնագնահատականն է, անձնական հատկանիշների ընդունակությունների աշխարհայացքի գիտակցումը։
Օրենսդիրը պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների անգամ մոտավոր ցանկ չի սահմանում« թողնելով« որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը« ելնելով ձևավորված բարոյական նորմերից« գործարար սովորույթներից« տարածված տեղեկությունների արժեքավորման հասարակական
ատկերացումներից« որոշի տեղեկությունների բնույթը և դրանք հերքելու անհրաժեշտությունը։ Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող, օրինակ` կաշառակեր« հարբեցող« թմրամոլ և նման այլ որակումները։
Արատավորող կարող են ճանաչվել նաև անձի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող տեղեկությունները« մասնավորապես՝ մասնագիտական և աշխատանքային պարտականությունների կատարման« հանցավոր գործունեությամբ
զբաղվելու« բարոյապես դատապարտելի արարքների« սանձարձակության« բանսարկու կամ զրպարտիչ լինելու մասին և այլ բնույթի տեղեկությունները։
Պատասխանողի կողմից հրապարկված հոդվածում տեղ են գտել «նարկոթրաֆիք, թրաֆիկինգի և փողերի լվացում» հասկացությունները։ Դրանք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության տեսակներ են (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ, 266-րդ, 268-րդ, 132-րդ, 132.1-րդ հոդվածներ), հանրության համար վտանգավոր արարքներ, որոնց հետ ցանկացած անձի, առավել ևս ժողովրդի կողմից ընտրված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի առնչության փաստը հանրության կողմից դատապարտելի, պարսավելի և արատավորող է։
Այնինչ, յուրաքանչյուր անձ, քաղաքացիական իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտ ձգտում է ապահովել իր պատվի, արժանապատվության հնարավորին օբյեկտիվ և բարձր գնահատականը, և կարևոր նշանակություն է տալիս դրանց պաշտպանությանը։
գ. Տարածված տեղեկությունները չպետք է համապատասխանեն իրականությանը։ Անձը պատվի« արժանապատվության« գործարար համբավի պաշտպանության իրավունք Է ձեռք բերում միայն այն դեպքում« երբ տարածված տեղեկությունները մտացածին են« հաղորդվող փաստերն իրականում տեղի չեն ունեցել կամ դրանց նկարագրությունը խեղաթյուրված է կամ փաստերին տրվում Է աղճատված գնահատական« տարածվում Է հերյուրանք և այլն։
Դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ Սահմանադրությունը և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, նախատեսելով խոսքի ազատության իրավունք, յուրաքանչյուր անձի, այդ թվում նաև լրատվական գործունեություն իրականացնողների համար, չի թույլատրում իրավունքը իրականացնել` ոտնահարելով այլ անձանց պատիվն ու արժանապատվությունը, քանզի ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ մարդը« նրա արժանապատվությունը« հիմնական իրավունքները բարձրագույն արժեքներ են« իսկ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից։
Եվրոպական դատարանն իր վճիռներում հստակ ամրագրել է այս սկզբունքները« մասնավորապես սահմանելով. «Լրագրողների տեղեկատվություն տարածելու իրավունքի պաշտպանությունը պահանջում Է« որ վերջիններս գործեն բարեխղճությամբ և տիրապետեն արժանահավատ փաստական հիմքերի՝ տրամադրելով «հավաստի և կոնկրետ» տեղեկատվություն լրագրողական Էթիկայի նորմերին խիստ համապատասխան» (Bladet Tromso and Stensaas v. Norway, no. 21980/93, 58, ECHR 1999-III, Prager and Oberschilk v. Austria, 26 april 1995, ¢ 37, Reries A no. 113)։
Մարդու իրավունքների և ազատությունների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը ևս երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը« սակայն այդ իրավունքը չի հանդիսանում բացարձակ և ենթակա է սահմանափակումների։ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը« որը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը« պաշտպանում է նաև անձի հեղինակությունը և այլոց իրավունքները։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներում հստակ նշել է. «Կասկածից վեր Է« որ Կոնվենցիայի 10(2)֊րդ հոդվածը պաշտպանում Է բոլոր անձանց հեղինակությանը և այդ պաշտպանությունից անգամ օգտվում են քաղաքական գործիչները« երբ նրանք նույնիսկ չեն գործում որպես մասնավոր
անձինք» (Lingens v. Austria, 8 Juli 1986, ¢ 42, Series A no. 103)։
Հետևաբար« Կոնվենցիայի 10-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ խոսքի ազատության իրավունք
նախատեսող դրույթ« նույնիսկ հասարակական լուրջ հետաքրքրություն ներկայացնող հարցերի՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից տարածման դեպքերում։ «Երբ մարդու հեղինակությունը վնասված Է« խախտվում Է անձի մասնավոր կյանքի իրավունքը« եթե ապահովված չէ արդարացի հավասարակշռություն «մրցակցող» շահերի միջև՝ հաշվի առնելով անձի անմեղության և բարեվարքության կանխավարկածը»։ (Pfeifer
v. Austria, no 12556/03, ¢ 35, ECHR 2007-XII)։
4.4 ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ 997 առ 15.11.2011թ.-ի որոշումը.
ՀՀ Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ 997 առ 15.11.2011թ.-ի որոշմամբ /ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով/, ի թիվս խոսքի ազատության օգտին
արտահայտած դիրքորոշումների, հավասարապես արտահայտել է նաև անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության օգտին մեկնաբանվող հետևյալ իրավական դիրքորոշումները.
/5-րդ կետում/ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ թե՛ մեր երկրում և թե՛ եվրոպական մի շարք այլ երկրներում վերջին տարիներին կատարված օրենսդրական փոփոխությունների ու նոր իրավակարգավորման հիմնական տրամաբանությունը հենվում է ոչ թե մեղավորության կանխավարկածի վրա (նախատեսել պատիժ` արարքի համար), այլ անմեղության կանխավարկածի վրա (երաշխավորել անձի անմեղությունը` վերականգնելով նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը)։ Երբ անձի պատվի և արժանապատվության արատավորումը հետևանք է դիտավորության, չարամտորեն իրականացված գործողության, ունի շարունակական բնույթ ու առնչվում է լրատվամիջոցին, ապա խնդիրը
տեղափոխվում է նաև իրավահարաբերությունների կարգավորման այլ հարթություն, և հարցը կարող է քննության առարկա դառնալ ընդհուպ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման տեսանկյունից։ Միջազգային իրավական մոտեցումները ելնում են այն կանխավարկածից, որ լրատվության կարևորագույն առաքելություններից են` ասել միայն ճշմարտությունը և բարեխղճորեն ստուգել փաստերը։ Անհավատարմությունն այս առաքելությանը, կեղծ փաստերով շահադիտական կամ կանխամտածված այլ նպատակներով անձին անվանարկելը, նրա` անմեղության կանխավարկածին վնաս հասցնելը կամ անձնական կյանքին միջամտելը պետք է համարժեք իրավական գնահատական ստանան.
/6-րդ կետում/ «Լեհաստանի սահմանադրական տրիբունալն իր` 30.10.2006թ. որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Լրատվամիջոցների և սոցիալական հաղորդակցության այլ միջոցների ազատությունը չի կարող ըստ էության պատճառ հանդիսանալ սահմանադրական այլ իրավունքները և ազատությունները սահմանափակելու համար։ Իրավունքների և ազատությունների սահմանափակումները, որոնք կարող են հանգեցնել մարդու արժանապատվության նսեմացմանը, անթույլատրելի են։ Որքան մոտ է կոնկրետ իրավունքը կամ ազատությունը մարդու արժանապատվության էությանը, այնքան այն
ավելի խիստ պետք է պաշտպանվի հանրային իշխանությունների կողմից։ Միևնույն ժամանակ, պետության սահմանադրական համակարգի սկզբունքները պետք է այնպես իրացվեն, որ խուսափեն մարդու արժանապատվությունը վիրավորելուց».
«Իրենց աշխատանքն իրականացնելիս լրագրողներն օգտվում են արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության լայն շրջանակից, ինչը պայմանավորված է հասարակության մեջ նրանց ունեցած դերով։ Եթե, այնուամենայնիվ, լրագրողները դուրս գան իրենց կողմից ներկայացվող բանավեճի կամ խնդրի շրջանակներից այնպիսի հայտարարությունների միջոցով, որոնք ներխուժում են տուժող կողմի անձնական իրավունքների մեջ այն ծավալով, որ էլ հնարավոր չէ փաստարկել, որ իրենք իրենց ներդրումն են կատարում հասարակության համար կարևոր հարցերի բաց հանրային քննարկմանը, նրանք չեն կարող պնդել, որ հասարակության մեջ իրենց ունեցած դերը նշանակում է, որ արտահայտվելու իրենց իրավունքը գերակայում է տուժող կողմի անձնական իրավունքներին միջամտելու նկատմամբ։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ լրագրողների արտահայտվելու ազատությունը պաշտպանվում է, եթե նրանք գործում են իրենց «առաքելության» շրջանակներում».
«ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով նույնպես անդրադարձել է մարդու արժանապատվության` որպես բարձրագույն արժեք ընկալելու սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման խնդրին (ՍԴՈ-834, ՍԴՈ-913 և այլն), ընդգծելով, որ այդ իրավունքն առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել և երաշխավորված իրականացման համար, որը նաև ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում և կամաարտահայտության դրսևորում, այնպես էլ դրանք պաշտպանելու` պետության համարժեք պարտականություն».
«Բերված մոտեցումների, ինչպես նաև եվրոպական երկրների տարբեր այլ դատարանների իրավական դիրքորոշումների համեմատական վերլուծությունը վկայում է, որ Սահմանադրական դատարանները խնդրին առաջին հերթին մոտենում են իրավունքների սահմանափակման թույլատրելիության տեսանկյունից։ Այս առումով ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը, ի տարբերություն 27-րդ
հոդվածի, Սահմանադրության 43-րդ հոդվածի հիմքով ենթակա չէ սահմանափակման».
«Արտահայտվելու ազատության իրավունքը` այնքանով, որքանով կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ`
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածի իմաստով, կարող է պայմանավորվել օրենքով նախատեսված սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք, ի մասնավորի, անհրաժեշտ են այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու համար»
/7-րդ կետում/ «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա հոդվածի նշված դրույթն արտացոլում է միջազգային պրակտիկայում ձևավորված` «ողջամիտ հրապարակումների» պաշտպանության սկզբունքը, որի համաձայն` անձն ազատվում է զրպարտություն համարվող տեղեկատվություն տարածելու համար պատասխանատվությունից, եթե գործել է բարեխղճորեն` առանց տուժողի հեղինակությանն ու պատվին վնաս պատճառելու դիտավորության.
/8-րդ կետում/ «Չի կարող իրավաչափ համարվել այն գործողությունը, որն ի սկզբանե նպատակ է հետապնդել վնաս պատճառել անձին, կամ երբ տեղեկություններ տարածողն անփութություն է դրսևորել՝ չստուգելով դրանց իսկությունը».
/11-րդ կետում/ «զրպարտություն» և «վիրավորանք» եզրույթները պետք է դիտարկել դիտավորության, անձին անվանարկելու մտադրության առկայության համատեքստում,
«Լոկ փաստերի քննադատական գնահատականը, որը չի պարունակում փաստական ենթատեքստ, որի կեղծ լինելը հնարավոր
է ապացուցել, չի կարող փոխհատուցման պահանջի հիմք հանդիսանալ։ Սակայն, եթե անձի բարի համբավը ոտնահարվում է, եթե նույնիսկ ոչ ստույգ տեղեկատվությունը եղել է գնահատողական դատողություն, կարող է սահմանվել ոչ նյութական վնասի փոխհատուցում»։
4.5. Նկատում ենք, որ դատարանները պատվի, արժանապատվության և համբավի պաշտպանության հետ կապված գործերով, քննարկման առարկա է դարձրել և կարևորել ու ծանրացրել «իրավունքի կշեռքի» հենց այն նժարը, որի վրա դրված են անձի բացարձակ ու աստծվածաշնորհ իրավունքները, որն ինչպես պարզ դարձավ, ոչ թե «խոսքի ու ազատ արտահայտվելու իրավունքն» է, այլ` ի ծնե շնորհված, ի սկզբանե անքակտելի համարվող`
«արժանապատվության, պատվի ու համբավի հարգման ու ճանաչման բացարձակ իրավունքը» և դրա պաշտպանվածությունն օրենքով, անկախ այն բանից, թե որ հարթույթում կամ ում հանդեպ է այն շոշափվում` պետական մարմին, զանգվածային լրատվամիջոց, դատարան թե մասնավոր անձ։
5. Իրավական խնդիրը
5.1. Արդյո՞ք պատասխանողի կողմից հրապարակվել և տարածվել են Հայցվորների վերաբերյալ տեղեկություններ և արդյո՞ք դրանք կատարվել են դիտավորությամբ, ներառյալ` պատասխանողի կողմից համացանցում դրսևորած հետագա շարունակական վարքագիծը.
5.2. Արդյո՞ք Հայցվորներին ու նրանց գործունեությանը վերաբերող հրապարակված տեղեկությունները զրպարտություն են, չեն համապատասխանում իրականությանը, և արդյո՞ք դրանք վիրավորական են.
5.3. Արդյո՞ք պատասխանողի կողմից հրապարակված տեղեկատվություններով արատավորվել են Հայցվոր Արթուր Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը և «Հ.Ա.Հ.Ք. «Կյանքի խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպության գործարար բարի համբավը.
5.4. Արդյո՞ք տեղեկություներն իրենց բնույթով կրոնական ատելություն հրահրող են և հանդիսանում են խտրականության ու թշնամանքի սադրանքներ.
5.5. Արդյո՞ք պատասխանողն ուներ օրենքով ամրագրված պարտավորություն և մատչելի միջոց` անձի մասին տեղեկությունները իրականությանը համապատասխանելու ճշտությունը ստուգելու հարցում` դրանց տարածումից առաջ.
5.6. Արդյո՞ք պատասխանողն ունի հետագա դրսևորած վարքագիծ` ընդդեմ Հայցվորների պատվի, արժանապատվության և գործարար համբավի։
Հայցի քննության համար կիրառելի իրավունքը
7.Մարդու իրավունքների հանմընդհանուր հռչակագիր
/Ընդունվել և հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևի համաձայն/
Նախաբան
Նկատի առնելով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը, և նկատի
առնելով, որ մարդու իրավունքների ոտնահարումն ու արհամարհումը հանգեցրել են բարբարոսական, մարդկային խիղճը վրդովող գործողությունների, և որ մարդկության վեհ նպատակն է հռչակված այնպիսի մի աշխարհի ստեղծումը, որտեղ մարդիկ կունենան խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից, և նկատի առնելով, որ Միավորված ազգերի ժողովուրդները կանոնադրության մեջ վավերացրել են իրենց հավատը մարդու հիմնական իրավունքների, մարդկային անհատի արժանապատվության ու արժեքի … նկատի առնելով, որ անդամ պետությունները պարտավորվել են Միավորված Ազգերի Կազմակերպության հետ համագործակցելով նպաստել մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների համընդհանուր հարգմանն ու պահպանմանը, և նկատի առնելով, որ այդ իրավունքների ու ազատությունների բնույթի համընդհանուր ըմբռնումը վիթխարի նշանակություն ունի այս պարտավորության լիակատար իրականացման համար,
Գլխավոր Ասամբլեան հռչակում է մարդու իրավունքների սույն համընդհանուր Հռչակագիրը որպես մի խնդիր, որի կատարմանը պիտի ձգտեն բոլոր ժողովուրդներն ու պետությունները, այն առումով, որպեսզի յուրաքանչյուր մարդ ու հասարակության ամեն մի մարմին, մշտապես նկատի առնելով սույն Հռչակագիրը, ձգտի լուսավորության ու կրթության միջոցով օժանդակել այդ իրավունքների ու ազատությունների հարգմանը և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումների միջոցով դրանց համընդհանուր և արդյունավետ ճանաչման ու իրականացման ապահովմանը` ինչպես Կազմակերպության անդամ պետությունների, այնպես էլ նրանց իրավասության տակ գտնվող տարածքներում ապրող ժողովուրդների միջև։
Հոդված 1. Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։ Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով։
Հոդված 5. Ոչ ոք չպետք է ենթարկվի … իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի …։
Հոդված 7. Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք։ Բոլոր մարդիկ ունեն սույն Հռչակագիրը խախտող որևէ խտրականությունից և նման խտրականության սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք։
Հոդված 8. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները։
Հոդված 12 Ոչ ոք չի կարող ենթարկվել իր անձնական … կյանքում կամայական միջամտության, … կամ իր պատվի ու հեղինակության նկատմամբ կամայական ոտնձգությունների։ Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի պաշտպանության իրավունք
Հոդված 18. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու հավատի ազատության իրավունք, այդ իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը, իր հավատը և համոզմունքը ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ մեկտեղ դավանելու, հրապարակավ կամ մասնավոր կարգով ուսմունք քարոզելու, ծիսակատարություն, կրոնական պաշտամունք և արարողություններ կատարելու ազատություն։
Հոդված 22. Յուրաքանչյուր մարդ, որպես հասարակության անդամ իրավունք ունի սոցիալական ապահովության և տնտեսական, սոցիալական ու մշակութային բնագավառներում իր արժանապատվությունը պահպանելու և իր անձի ազատ զարգացման համար անհրաժեշտ իրավունքներ իրագործելու` ազգային ջանքերի ու միջազգային համագործակցության միջոցով և յուրաքանչյուր պետության կառուցվածքին ու ռեսուրսներին համապատասխան։
Հոդված 29.
Յուրաքանչյուր ոք հասարակության առաջ ունի պարտականություններ, միայն հասարակության մեջ է հնարավոր նրա անհատականության ազատ ու անկաշկանդ զարգացումը։
- Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պարտավոր է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես մյուսների իրավունքների ու ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգումն ապահովելու և դեմոկրատական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բավարարելու նպատակով։
4.. Այդ իրավունքների ու ազատությունների իրականացումը երբեք չպետք
հակասի Միավորված Ազգերի Կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին։
1.«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա» /Եվրոպայի խորհուրդ 04.11.1950, Հռոմ/
Նախաբան
Սույն Կոնվենցիան ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ, նկատի ունենալով 1948թ. դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, նկատի ունենալով, որ սույն Հռչակագիրը նպատակ ունի ապահովելու այնտեղ հռչակված իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը, նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն իր անդամների միջև առավել միասնություն ձեռք բերելն է, և որ այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանումը և հետագա իրականացումն է, կրկին հավաստելով իրենց խորին հավատը այդ հիմնարար ազատությունների նկատմամբ, որոնք արդարության ու խաղաղության հիմքն են աշխարհում, և որոնց լավագույն պահպանումը կախված է, մի կողմից, քաղաքական արդյունավետ ժողովրդավարությունից և, մյուս կողմից,
մարդու` դրանց վերաբերող իրավունքների ընդհանուր ըմբռնումից ու պահպանումից, համակված վճռականությամբ՝ որպես միասնական հայացքներ և քաղաքական ավանդույթների, իդեալների, ազատության և իրավական պետության ընդհանուր ժառանգություն ունեցող եվրոպական երկրների կառավարություններ` առաջին քայլերն անել Համընդհանուր հռչակագրում ամրագրված որոշ իրավունքների հավաքական իրականացման ճանապարհին, համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.
Հոդված 3 Ոչ ոք չպետք է ենթարկվի … նվաստացնող վերաբերմունքի …։
Հոդված 8 Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական … կյանքի, … նկատմամբ հարգանքի իրավունք։
Հոդված 9 Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը
կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն։
Հոդված 14 Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից։
Հոդված 10
1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։
2.Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։
Հոդված 11 Հավաքների և միավորման ազատություն
Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը։
Հոդված 17 Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, թե որևէ պետություն, անձանց խումբ կամ որևէ անձ իրավունք ունեն զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է սույն Կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեսված է Կոնվենցիայով։
Հոդված 6 Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները … , ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
«Միջազգային դաշնագիր քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին»
/Ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200ա(XXI) բանաձևի համաձայն, ուժի մեջ է մտել 1976 թվականի մարտի 23-ին` 49 հոդվածին համաձայն։ Նյու Յորք/
Հոդված 2.
1.Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է հարգել իր տարածքի սահմաններում և իրավազորության տակ գտնվող բոլոր անձանց այն իրավունքները, որոնք ճանաչվել են սույն դաշնագրում, և ապահովել դրանք առանց որևիցե տարբերության, այն է` ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի, ծննդի կամ այլ հանգամանքի կապակցությամբ։
Հոդված 18.
1.Յուրաքանչյուր մարդ ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այդ իրավունքն ընդգրկում է սեփական ընտրությամբ կրոն կամ համոզմունք
ունենալու կամ ընդունելու ազատությունը և ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ միատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով իր կրոնն ու համոզմունքները դավանելու ազատությունը պաշտանմունքի իրականացման, կրոնական ու ծիսական արարողությունների և վարդապետությունների իրականացման ազատություն։
2. Ոչ ոք չպետք է ենթարկվի այնպիսի հարկադրանքի, որը նսեմացնում է իր ընտրությամբ կրոն կամ համոզմունքներ ունենալու կամ ընդունելու ազատությունը։
3. Կրոնին կամ համոզմունքներին դավանելու ազատությունը ենթարկվում է միայն օրենքով սահմանված և հասարակական անվտանգության, կարգուկանոնի, առողջության ու բարոյականության, ինչպես և այլ անձանց հիմնական իրավունքների ու ազատությունների պահպանման համար անհրաժեշտ սահմանափակումների։
Հոդված 20.
3.Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության օգտին որևէ ելույթ, որն իրենից ներկայացնում է խտրականության, թշնամանքի կամ բռնության սադրանք, պետք է արգելվի օրենքով։
Հոդված 26. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և առանց որևէ խտրականության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք, այդ առնչությամբ որևէ կարգի խտրականություն պետք է արգելվի օրենքով և օրենքը բոլոր անձանց համար պետք է երաշխավորի հավասար և արդյունավետ պաշտպանություն խտրականությունից, ըստ որևէ հատկանիշի, այն է` ըստ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի, ծննդի կամ այլ հանգամանքի։
Փարիզի հռչակագիրը նոր Եվրոպայի համար
Ժողովրդավարության, խաղաղության և միասնության նոր դարաշրջան
/Կնքված է Փարիզում 1990թվականի նոյեմբերի 21-ին/
Նախաբան
Մենք` Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցության մասնակից պետությունների կառավարությունների և պետությունների ղեկավարներս, հավաքվել ենք Փարիզում խոր վերափոխումների ու պատմական սպասելիքների ժամանակաշրջանում։
Մեր ժամանակը այն հույսերի ու ակնկալիքների իրականացման ժամանակն է, որոնք տասնամյակներ շարունակ ապրում էին մեր ժողովուրդների սրտերում. հաստատակամ նվիրվածություն
ժողովրդավարությանը` հիմնված մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա, …։
Եզրափակիչ ակտի տասը սկզբունքները կլինեն մեր ուղենիշ աստղը դեպի այդ տենչալի ապագան ընթանալիս, այնպես, ինչպես որ դրանք վերջին տասնհինգ տարում լուսավորում էին մեր ուղին դեպի հարաբերությունների բարելավում։ ԵԱՀԽ-ի գծով բոլոր պարտավորությունները լիովին կատարելը պետք է հիմք հանդիսանա այն նախաձեռնությունների համար, որոնք ձեռնարկում ենք ներկայումս, որպեսզի մեր ժողովուրդներին հնարավորություն տանք ապրելու իրենց իղձերին համապատասխան։
Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունըՄենք պարտավորվում ենք կառուցել, համախմբել և ամրապնդել ժողովրդավարությունը` որպես կառավարման միակ համակարգ մեր երկրներում։ Այս նախաձեռնության մեջ մենք կառաջնորդվենք հետևյալով.
Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ծնվելու պահից, պատկանում են բոլոր մարդկանց, դրանք անկապտելի են և երաշխավորվում են օրենքով։ Դրանք պաշտպանելն ու դրանց նպաստելը կառավարության առաջնահերթ պարտականությունն է։ Դրանք հարգելը էական երաշխիք է ընդդեմ չափազանց մեծ իշխանությամբ օժտված պետության։ Դրանց կիրառումն ու լիովին իրականացումն ազատության, արդարության և խաղաղության հիմքն են։ Ժողովրդավարական կառավարումը հիմնվում է ժողովրդի կամքի վրա, որը կանոնավոր կերպով դրսևորվում է ազատ և արդարացի ընտրությունների ընթացքում։ Ժողովրդավարության հիմքում ընկած է մարդու անձի և օրենքի գերակայության հարգումը։ …
Ոչ ոք չպետք է օրենքից վեր կանգնի։
Մենք հաստատում ենք, որ առանց որևէ խտրականության` ամեն մարդ իրավունք ունի մտքի, խղճի, կրոնի և համոզմունքների ազատության, … Ոչ ոք … չի ենթարկվի …, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վարվեցողության …։
Մարդկային չափանիշ
Մենք հայտարարում ենք, որ մեր կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը անփոփոխ է։ Մենք ամբողջությամբ կկիրառենք ու կզարգացնենք ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին վերաբերող դրույթները։
Մենք արտահայտում ենք մեր վճռականությունը պայքարելու ցեղային և էթնիկական ատելության, հրեատյացության, այլավախության և խտրականության դեմ, ում նկատմամբ էլ որ լինի, ինչպես նաև կրոնական ու գաղափարախոսական շարժառիթներով հալածման դեմ։
Ոչ կառավարական կազմակերպություններ
Մենք հիշեցնում ենք այն կարևոր դերը, որը ոչ կառավարական կազմակերպությունները, կրոնական և այլ խմբեր և առանձին անձինք կատարում են` ի իրականացումն ԵԱՀԽ-ի նպատակների, և այսուհետ էլ կաջակցենք նրանց գործունեությանը, որը նպատակամղված է մասնակից պետությունների կողմից ԵԱՀԽ-ի գծով ստանձնած պարտավորությունների իրականացմանը։ Իրենց կարևոր խնդիրը կատարելու համար այդ կազմակերպությունները, խմբերն ու առանձին անձինք պետք է պատշաճ կերպով ներգրավվեն ԵԱՀԽ-ի գործունեության մեջ և նոր կառույցներում։
/*/ ԵԱՀԽ-Ի Մարդկային չափանիշի խորհրդաժողովի Կոպենհագենի խորհրդակցության փաստաթուղթը
/Կոպենհագեն, 1990/
(1) Մասնակից պետությունները արտահայտում են իրենց այն համոզմունքը, որ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանումն ու խրախուսումը կառավարման հիմնական նպատակներից մեկն են, և հաստատում են, որ այդ իրավունքներն ու ազատություններ ճանաչելը ազատության, արդարության և խաղաղության հիմքն է։
(2) Նրանք լի են վճռականությամբ պաշտպանելու և զարգացնելու արդարության այդ սկզբունքները, որոնք իրավական պետության հիմքն են կազմում։ Նրանք այն կարծիքին են, որ իրավական պետությունը նշանակում է ոչ թե պարզապես ձևական օրինականություն, որն ապահովում է կանոնավորությունն ու հետևողականությունը ժողովրդավարական կարգերի հասնելու և պահպանելու խնդրում, այլև արդարություն` հիմնված մարդ անհատի բարձրագույն արժեքի ճանաչման ու լիովին ընդունման վրա …։
(4) Նրանք հավաստում են, որ կհարգեն մարդու իրավունքների բնագավառի միջազգային ստանդարտներին համապատասխան իրենց քաղաքական, տնտեսական ու մշակութային համակարգերն ազատորեն ընտրելու և զարգացնելու միմյանց իրավունքը։ Իրականացնելով այդ իրավունքը` նրանք կապահովեն, որ իրենց օրենքները, վարչական կանոնները, գործունեությունն ու քաղաքականությունը համապատասխանեն միջազգային իրավունքով իրենց պարտավորությանը և ներդաշնակեն Սկզբունքների հռչակագրի դրույթներին ու ԵԱՀԽ-ի գծով մյուս պարտավորություններին։
(5) Նրանք հանդիսավորությամբ հայտարարում են, որ մարդ անհատին ներհատուկ արժանապատվության լիակատար դրսևորման համար էապես անհրաժեշտ արդարության տարրերի և բոլոր մարդկանց հավասար ու անկապտելի իրավունքների թվին են պատկանում հետևյալները.
(5,7) - մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները երաշխավորվելու են օրենքով և համապատասխանելու են միջազգային իրավունքին.
(5,9) - բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև և օրենքի կողմից` հավասար պաշտպանության իրավունք ունեն առանց որևէ խտրականության։ Այդ առնչությամբ օրենքն արգելում է ամեն տեսակ խտրականություն և բոլոր անձանց երաշխավորում է հավասար արդյունավետ պաշտպանություն խտրականությունից` ըստ որևէ հատկանիշի.
(9,4) - յուրաքանչյուր մարդ իրավունք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության։ Այդ իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և իր կրոնը կամ հավատը ինչպես անհատապես, այնպես էլ ուրիշների հետ համատեղ, հրապարակայնորեն կամ մասնավոր կերպով դավանելու ազատությունը` կրոնական և ծիսական արարողություններ սովորելու և կատարելու միջոցով։
(16,1) - հավաստում են … անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վարվեցողության … ձևերն արգելելու, նման գործելակերպի կանխման և դրա համար պատժելու արդյունավետ օրենսդրական, դատական և այլ միջոցներ ձեռնարկելու, … իրենց պարտավորությանը.
(16,6) - ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին վերաբերող պարտավորությունների արդյունավետ կատարման համաձայնեցված միջոցներին և ընթացակարգերին համապատասխանող պատշաճ գործողություններ ձեռնարկելու համար առաջնահերթ կարգով քննարկման կընդունեն … անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վարվեցողության … ցանկացած դեպքեր, որոնց մասին նրանց հայտնի է դարձել պաշտոնական ուղիներով կամ տեղեկատվության որևէ այլ հուսալի աղբյուրից.
(16,7) - կգործեն այն ըմբռնումով, որ որևէ ձևով … անմարդկային կամ մարդկային
արժանապատվությունը նվաստացնող
վարվեցողության … ենթարկվող ցանկացած անձի կյանքի ու անվտանգության պահպանումն ու երաշխիքը միակ չափանիշը կլինեն դրությունը շտկելու համար պատշաճ միջոցներ կիրառելու հրատապությունն ու առաջնահերթությունը որոշելիս. ուստի … անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վարվեցողության … ցանկացած դեպքերի քննարկումը որևէ այլ միջազգային մարմնի կամ մեխանիզմի շրջանակներում չի կարող հիմք հանդիսանալ ԵԱՀԽ-ի մարդկային չափանիշին վերաբերող պարտավորությունների արդյունավետ կատարման համաձայնեցված միջոցներին և ընթացակարգերին համապատասխան պատշաճ գործողությունների քննարկումից ու ձեռնարկումից ձեռնպահ մնալու համար։
(23) Մասնակից պետությունները հավաստում են Վիեննայի Ամփոփիչ փաստաթղթում իրենց արտահայտած այն համոզմունքը, որ տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների, ինչպես նաև քաղաքացիական ու քաղաքական իրավունքների խրախուսումը առաջնահերթ նշանակություն ունի մարդկային արժանապատվության ապահովման և յուրաքանչյուր մարդու օրինական իղձերի իրականացման համար։
(30) … Նրանք ճանաչում են նաև ոչ կառավարական կազմակերպությունների, ներառյալ քաղաքական կուսակցությունների, արհմիությունների, մարդու իրավունքների կազմակերպությունների և կրոնական խմբերի կարևոր դերը հանդուրժողականության, մշակութային բազմազանության խրախուսման և ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերի լուծման խնդրում։
(36) … Յուրաքանչյուր մասնակից պետություն կօժանդակի իր տարածքում ապրող բոլոր անձանց (առանց էթնիկական կամ ազգային ծագման կամ կրոնի խտրության) փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, համագործակցության ու համերաշխության մթնոլորտին և կխրախուսի խնդիրների կարգավորումը օրենքի գերակայության սկզբունքների վրա հիմնված երկխոսության միջոցով։
(40) Մասնակից պետությունները պարզորոշ և անվերապահորեն դատապարտում են ամբողջատիրությունը, ցեղային և էթնիկական ատելությունը, հրեատյացությունը, այլավախությունը և խտրականությունը որևէ մեկի նկատմամբ, ինչպես նաև կրոնական կամ գաղափարախոսական շարժառիթներով հալածելը։
Նրանք հայտարարում են, որ հաստատ մտադիր են աշխուժացնել այդ երևույթների դեմ դրանց բոլոր դրսևորումներով հանդերձ պայքարելու իրենց ջանքերը, ուստի և
(40,1) - արդյունավետ միջոցներ կձեռնարկեն, ներառյալ իրենց սահմանադրական համակարգերին և իրենց միջազգային պարտավորություններին
համապատասխան այնպիսի օրենքների ընդունումը, որոնք կարող են անհրաժեշտ լինել ապահովելու պաշտպանությունը ցանկացած ձեռնարկումներից, որոնք իրենցից ներկայացնում են բռնության հրահրում անձանց կամ խմբերի դեմ` հիմնված ազգային, ռասայական, էթնիկական կամ կրոնական խտրականության, թշնամանքի կամ ատելության վրա, ներառյալ հրեատյացությունը.
(40,2) - պարտավորություն կստանձնեն պատշաճ և համապատասխան միջոցներ ձեռնարկել պաշտպանելու համար այն անձանց կամ խմբերին, որոնք կարող են խտրականության, թշնամանքի կամ բռնության սպառնալիքների ենթարկվել իրենց ռասայական, էթնիկական, մշակութային, լեզվական կամ կրոնական ինքնատիպության հետևանքով, և պաշտպանելու համար նրանց սեփականությունը.
(40,3) - իրենց սահմանադրական համակարգերին համապատասխան արդյունավետ միջոցներ կձեռնարկեն ազգային, կրոնական և տեղական մակարդակներով փոխըմբռնմանն ու հանդուրժողականությանը նպաստելու համար, հատկապես կրթության, մշակույթի և լրատվության բնագավառներում.
Հելսինկիի բարձր մակարդակի հանդիպման հռչակագիր
/Հելսինկի, 1992/
Հանդուրժողություն և անխտրականություն
Մասնակից պետությունները
(30) Իրենց մտահոգությունն են հայտնում անհանդուրժողության, խտրականության, նախահարձակ ազգայնականության,
տարախորշության, հրեատյացության ու ցեղապաշտության վերջերս տեղի ունեցած աղաղակող դրսևորումների առթիվ և ընդգծում են հանդուրժողության, փոխըմբռնման ու համագործակցության կարևորագույն դերը կայուն ժողովրդավարական հասարակարգեր ստեղծելու և պահպանելու գործում։
33) Կուսումնասիրեն իրենց սահմանադրական համակարգերի շրջանակներում և իրենց միջազգային պարտավորությունների համաձայն միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք իրենց տարածքում գտնվող բոլոր անձանց համար կապահովեն պաշտպանությունը ռասայական, էթնիկական և կրոնական խտրականությունից, ինչպես նաև բոլոր անձանց, ներառյալ օտարերկրացիներին, կպաշտպանեն բռնության ձեռնարկումներից, այդ թվում` նշված հատկանիշներից որևէ մեկի նկատառումով։ Բացի այդ, նրանք լիովին կօգտագործեն իրենց ներքին իրավաբանական ընթացակարգերը, ներառյալ այդ առումով գոյություն ունեցող օրենքների կիրառման ապահովումը։
Միջազգային մարդասիրական իրավունք
Մասնակից պետությունները
(47) Հիշեցնում են, որ Միջազգային մարդասիրական իրավունքը հիմնվում է մարդկային անհատի անկապտելի արժանապատվության վրա։
(48) Ցանկացած հանգամանքներում կհարգեն և կապահովեն միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը։
(49) Հիշեցնում են, որ նրանք, ովքեր խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը, անձնական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են։
Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան։
Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։
Հոդված 14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից.
Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է։
Հոդված 23. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական … կյանքը։
…Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով։
Յուրաքանչյուր ոք ունի իր մասին ոչ հավաստի տեղեկությունների շտկման և իր մասին ապօրինի ձեռք բերված տեղեկությունների վերացման իրավունք։
Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։
Հոդված 42.1. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ։
Հոդված 47. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը։
Արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։
Հոդված 8.1.Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից։
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։
Հոդված 27 … Յուրաքանչյու ոք ունի խոսքի ազատության իրավունք…
Հոդված 43. Սահմանադրության … 27,… հոդվածով, … ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում … հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար։
Հոդված 18. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։
Հոդված 6. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն։
Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
2-րդ բաժնի 4-րդ և 5-րդ գլուխներ, համաձայն որոնց անձինք, այսինքն` քաղաքացիական իրավունքների սուբյեկտներ են համարվում թե’ քաղաքացիաները և թե’ իրավաբանական անձինք (վերջիններս` անկախ իրենց կազմակերպաիրավական ձևից)
Հոդված 19.
1.Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով։
Հոդված 12.
1.Քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես այլ անձի վնաս պատճառելու մտադրությամբ, ինչպես նաև իրավունքն այլ ձևով չարաշահելը չի թույլատրվում։
Հոդված 14. Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`
2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.
10) վնասներ հատուցելով.
Հոդված 17.
1.Անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։
2. Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)։
Հոդված 162.
1.Անձի կյանքը …, արժանապատվությունը, …, պատիվն ու բարի անունը, գործարար համբավը, … քաղաքացուն ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող այլ անձնական ոչ գույքային իրավունքները և ոչ նյութական բարիքներն անօտարելի են ու անփոխանցելի։
2. Ոչ նյութական բարիքները, սույն օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան, պաշտպանվում են դրանցով նախատեսված դեպքերում ու կարգով, ինչպես նաև այն դեպքերում ու
այն սահմաններում, որոնցում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների օգտագործումը (հոդված 14) բխում է խախտված ոչ նյութական իրավունքի էությունից և այդ խախտումների հետևանքների բնույթից։
Հոդված 1087.1.
- Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։
- Սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է։
3. Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
4. Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը։
7. Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.
2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը։ Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.
3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել։
- Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող
փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը։ Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել։
12. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը։
ՀՀ օրենքը «Զանգվածային լրատվության մասին»
Հոդված 2. Զանգվածային լրատվության ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև դրանց հիման վրա և դրանցով սահմանված շրջանակներում այդ հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտերով։
Հոդված 7. Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները
1. Արգելվում է օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաև այնպիսի տեղեկատվության տարածումը, որը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը։
Հոդված 8.
- Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը։
- . Հերքումն իրականացվում է լրատվության նույն միջոցում, …
Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո։ Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է։
ՀՀ օրենքը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին»
Նախաբան
Ղեկավարվելով Հայաստանի անկախության մասին Հռչակագրով, …և հավատարիմ լինելով «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի» 18 հոդվածի դրույթներին, Հայաստանի
Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է սույն օրենքը խղճի ազատության և կրոնական կազմակերպության մասին։
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի և կրոնական դավանանքի ազատությունը։ Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր։
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օրենքի առջև հավասար են քաղաքացիական, քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում` անկախ կրոնի նկատմամբ իրենց վերաբերմունքից կամ կրոնական պատկանելությունից։ Դավանանքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները, կրոնական հողի վրա հետապնդումները կամ այլ իրավունքների խոչնդոտումը, կրոնական թշնամանքի հարուցումը առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն։
Հոդված 4. Կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ դավանության, ինչպես նաև կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում է։
Կրոնական կազմակերպություններ են` եկեղեցական ու կրոնական համայնքները, թեմերը, վանքերը, կրոնական միաբանությունները, նրանց կրթական ու հրատարակչական հաստատությունները և այլ կրոնական-եկեղեցական հիմնարկներ։
Հոդված 16. Կրոնական կազմակերպության գրանցումը կարող է մերժվել գործող օրենսդրությանը նրա հակասելու պարագայում։
Կրոնական կազմակերպության գործունեությունը կարող է դադարեցվել ինքնալուծարքի հետևանքով կամ դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենքների խախտման դեպքում։
7.Վերլուծություն
Արդյո՞ք պատասխանողի կողմից հրապարակվել և տարածվել են Հայցվորների վերաբերյալ տեղեկություններ և արդյո՞ք դրանք կատարվել են դիտավորությամբ, ներառյալ` պատասխանողի կողմից համացանցում դրսևորած հետագա շարունակական վարքագիծը.
Դիտարկելով «Իրավունք հետաքննություն» թիվ 39(2031) 2011թ.-ի 19-25 հոկտեմբեր և «Արգումենտի նեդելի վ Առմենիի» թիվ 41(282) 2011թ.-ի 25-31 հոկտեմբերի համարներում տպագրված խառը «դրես կոդի» համադրմամբ կեղծված լուսանկարները, հոդվածները, արտահայտություններն ու վերտառությունները, դրանց բնույթն ու հնչողությունը, ինչպես նաև դիտողական ընկալումը, պարզ է դառնում, որ պատասխանողը հրապարակել է ոչ միայն դերասանուհի Անժելա Սարգսյանի ու նրա կյանքի վերաբերյալ որոշ դրվագներ, այլև այդ հոդվածներում և լուսանկարներում իսկապես հայտնվել են Հայցվորները, որոնց և թերթերը «նվիրել» են առանձին վերտառություններով հոդվածներ ու արտահայտություններ։
Տպագրված տեղեկությունները միասուբյեկտ չեն և որոշակի մանրամասնությամբ հստակորեն վերաբերում են նաև Հայցվորներին։ Հայցվորների մասին տեղեկությունների տարածման ուղղակիությունը և դիտավորությունը հաստատվում է նաև թերթերի ինտերնետային կայքում և դրանց ղեկավարի բլոգում տեղադրված և մինչ օրս տեղադրվող ինչ-ինչ հոդվածներով, նոր կեղծ լուսանկարներով, անվանարկումներով և ավելի վիրավորական արտահայտություններով։
Ուսումնասիրելով թերթերը պարզ է դառնում, որ տեղեկությունները տարածվել են բազմահազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցներով։ Պատասխանողի և նրա ղեկավարի ինտերնետային հասցեներում անընդհատ տարածվող տեղեկությունները ևս համարվում են տարածված /էլեկտրոնային լրատվամիջոցով` համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի/ և հրապարակված, որոնք հասանելի են դարձվել կայքի կամ հասցեի բազմաթիվ այցելուներին։ Ուստի փաստում ենք, որ տեղեկությունները հրապարակվել են, տարածվել և հասու դարձվել հանրությանը` թերթի ընթերցողներին և համացանցի այցելուներին։
Հավասարապես ուսումնասիրելով թե’ «Իրավունք հետաքննություն» թերթի 1-ին էջում տպագրված հոդվածը, որով պարզ է դառնում, որ թերթը երբեք էլ չէր անդրադառնա դերասանուհու կյանքում տեղի ունեցածին, եթե չլիներ, իր խոսքերով` դերասանուհու «Կյանքի խոսքին» պատկանելության հանգամանքը, թե’ «Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթի համարի 4-րդ էջին տպագրված` «Այդ դեպքում, եթե դերասանուհին շարունակում է հանդիսանալ «Կյանքի խոսք» աղանդի անդամ, կարելի է ենթադրել, թե ինչ արժեքներ է քարոզում աղանդը» արտահայտությունը, թե' լուսանկարներն ու դրանց վրա առկա գրառումները և թե’ հայկական «Երկիր Մեդիա» հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված «Կռվախնձոր» հեռուստահաղորդման ժամանակ հաղորդավարների և դերասանուհու հարցազրույցի DVD տարբերակի մանրամասները, գալիս ենք այն համոզմանը, որ բացի պատասխանողի հրապարակած իրականությանը չհամապատասխանող եղեկություններից /քանի որ դերասանուհին ինքն է ժխտել «Կյանքի խոսք» եկեղեցուն և առհասարակ որևէ եկեղեցուն պատկանելը/, պատասխանողը նախ խեղաթյուրել է փաստացի տեղեկատվությունը և հանրությանը ներկայացրել բոլորովին այլ` դերասանուհու «Կյանքի խոսքին» պատկանելություն վկայակոչող տեղեկություններ, որով և կանխամտածված ուղղակի դիտավորությամբ նպատակ է հետապնդել հրապարակելու Հայցվորներին հեղինակազրկող տեղեկություններ։ Իր հերթին, սրա մասին է վկայում նաև պատասխանողի կայքում և թերթերի ղեկավարի կողմից իր բլոգում, դատարանից ուղարկված հայցադիմումի իր օրինակը ստանալուց հետո, շարունակական արատավորող արտահայտություններով և նորանոր հոդվածներով, կոլաժներով հանդես գալը։
Նշվածներից պարզ է դառնում, որ Հայցվորների մասին տեղեկությունները պատասխանողի կողմից հրապարակվել են և հասանելի դարձվել բազմահազար հանրությանը, և որ դրանք հրապարակվել են դիտավորությամբ։ Ավելին, դրանք ներկայումս կրում են շարունակական բնույթ։
Արդյո՞ք Հայցվորներին ու նրանց գործունեությանը վերաբերող հրապարակված տեղեկությունները զրպարտություն են, չեն համապատասխանում իրականությանը, և արդյո՞ք դրանք վիրավորական են.
«Իրավունք հետաքննություն» թերթի 1-ին էջի հոդվածից ելնելով, ստացվում է, որ պատասխանողին ամենևին էլ չէր հուզում դերասանուհու կյանքում տեղի ունեցած դեպքերը, այլ Հայցվորներն էին «հուզում» նրան, իսկ մեկ այլ անձի /Մ.Արայանի/ կողմից դերասանուհուն ուղղված մեղադրանքը, պատասխանողը տպագրել է խառնափնթորությամբ, անբարեխղճորեն և պատասխանատվության գիտակցումից զուրկ, որպիսի «Սոդոմ-Գոմորում» իրար համակցելով Հայցվորների հետ է կապել աղանդը, ինցեստն ու մանկապղծությունը, որտեղ ցանկացել է վեր հանել Հայցվորների հետ իբր սերտորեն կապված գարշությունները, որից հետո ներկայացրել է իր «մեղադրական եզրակացությունը», որակումը` հանրորեն չափազանց վտանգավոր երևույթ, այսինքն` հանցագործություն։
Ակներև է, որ պատասխանողը մեկ նույնականացրել է «Կյանքի խոսք» եկեղեցին Ա.Սիմոնյանի անձի հետ, մեկ` լուսանկարներով ու հոդվածներով առանձին-առանձին, եկեղեցուն և Ա.Սիմոնյանի անձը կապելով դերասանուհու ու նրա տղամարդու հետ` եկեղեցու գործունությունը և Ա.Սիմոնյանի անձն ու գործունեությունը որակել է որպես հանրորեն չափազանց վտանգավոր երևույթ, որի «հավաստիք» է նշվել «աղանդի, ինցեստի և մանկապղծության մեղադրանքի…» ահավոր համակցությունը։
«Իրավունք հետաքննություն» թերթի 1-ին էջին զետեղված է Ա.Սիմոնյանի մտացածին մենախոսությունը, որն «ուղղված է» լուսանկարում պատկերված տղամարդուն, իսկ դրա ներքո նշված է «Աղանդաավետարան` ըստ Արթուր Սիմոնյանի» գրառումը, որն ըստ պատասխանողի նշանակում և ընթերցողների մոտ ընկալվում է «հովանավորչության սկզբնաղբյուր» և եկեղեցում քարոզվող ուսմունքների «գլխավոր գաղափարախոսության սկզբնաղբյուր», եկեղեցու գործունեության սկզբունքների, արժեքների, թեմաների «հիմնաքար», և իբր թերթը հանրությանը լուսաբանում է` ասելով. «տեսե’ք և իմացե’ք, թե ինչեր են քարոզում «Կյանքի խոսքում», և թե ինչպիսի վտանգներ են սպասվում եկեղեցի այցելողներին, Ա.Սիմոնյանի կամ եկեղեցու անդամների հետ գործ ունեցողներին»։
Մինչդեռ, հակառակ պատասխանողի անազնիվ լուրերի, համարձակորեն և ազնվաբար հայտարարում ենք, որ եկեղեցու հետևորդ կամ պարզապես այցելու-անձ, և առհասարակ յուրաքանչյուր ազնիվ ու բարեխիղճ անձնավորություն, լինի դա լրատվական գործունեություն իրականացնող թե ոչ, ով գոնե մեկ անգամ եղել է «Կյանքի խոսք» եկեղեցում, ընդ որում ցանկացած ժամանակ, կփաստի բոլորովին հակառակը, որ եկեղեցին երբևէ չի քարոզել ու չի քարոզում այն, ինչը կհակասի քրիստոնեական բարոյականությանը, առավել ևս, որ «աղանդաավետարան` ըստ Արթուր Սիմոնյանի» գոյություն չունի` ո’չ տպագիր և ո’չ էլ որևէ այլ եղանակով։
Թերթում «աղանդաավետարան` ըստ Արթուր Սիմոնյանի» ասվածը ենթադրաբար պետք է լիներ լույս ընծայված որևէ ձեռնարկ կամ աշխատություն, որտեղ շարադրված լինեին կյանքի արժեքների վերաբերյալ թեմաներ, հոդվածներ և այլն, որը հեղինակված կլիներ Հայցվորի կողմից։ Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, նման աշխատություն գոյություն չունի, ուստի այդ սուտ և անհեթեթ մեջբերումը պատասխանողի մտքի ամենաանհաջող «փայլատակումն» է, որն իրականում վիրավորանք է` ուղղված Հայցվորի անձին այն հաշվով, որ իբր նա խաբեբա է, ու Աստվածաշնչի անվան տակ իր ստեղծած «աղանդաավետարանն» է քարոզում մարդկանց։
Ակնառու է, որ պատասխանողը համակվել է Հայցվորներին զրպարտելու և վիրավորելու բուռն ու անհագ ցանկությամբ, որպեսզի կարողանա հասնել իբր իր «լրագրողական բարի ու ազնիվ նպատակներին» և իրեն իրավունք վերապահել նրանց արատավորելու համար գործի դնել բացառապես սուտը։ Խոսքն այն պատվի ու հեղինակության մասին է, որը փոքր-ինչ նկարագրվում է հայցադիմումի սույն լրացման մեջ։
Նշվածի ապացույցն այն է, որ իրականում նման լուսանկար գոյություն չունի, Ա.Սիմոնյանը երբևէ չի լուսանկարվել թերթում պատկերված կնոջ և տղամարդու հետ։ Պատասխանողն ընդամենը, Ա.Սիմոնյանի դիմանկարը հայթայթել է ինչ-որ տեղից և տեխնիկական հնարքների գործադրմամբ ստեղծել իրականությանը չհամապատասխանող կեղծ ու շինծու լուսանկար` իր «գերագույն նպատակին»` Հայցվորների վարկաբեկմանը հասնելու համար, ստեղծելով տպավորություն, թե իբր լուսանկարվելով կնոջ ու տղամարդու հետ, «հանդիսանում է» նրանց մտերիմը կամ նրանց կյանքում իրականացնում է «վտանգավոր, այն է` հանցավոր հովանավորչություն», իսկ հետագայում իր մեկ այլ հրապարակմամբ, պատասխանողը Հայցվորի դիմանկարը որակել է որպես «իրական, և մեղմ ասած, անհրապույր», հիմա էլ փորձելով «բնական արատ» փնտրել Ա.Սիմոնյանի դեմքին։
Իրականում, Հայցվորը կարող էր չէ՞ լինել տգեղ դիմագծերով անձնավորություն, և պատասխանողի որակումը դիտվեր որպես բնական արատի հիշատակում։ Սակայն քանի որ գեղեցկությունն ու տգեղությունը հարաբերական հասկացություններ են, ու հանրության տարբեր շերտերում ունեն տարբեր ընկալումներ, ուստի նշանակում է, որ պատասխանողը զերծ չի մնում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունը շոշափելուց, որը ևս դիտավորյալ դրդապատճառ է։
Բացի այդ, թերթերում հիշատակված անձանց կյանքի որոշ իրադարձությունների ու Հայցվորների միջև որևէ կապ լինել չէր կարող այն պարզ պատճառով, որ եկեղեցու ուսմունքներն ու քարոզները հիմնված են Աստվածաշնչի սուրբ գրերի վրա և հանրությանն ու եկեղեցի այցելողներին մշտապես քարոզվում են բացառապես սուրբ կյանքով ապրելու սկզբունքները, հորդորվում կյանքում գործածել այդ սկզբունքները և չանել որևէ արարք, որը հակասության մեջ կմտնի քրիստոնեական բարոյականության հետ։ Այդ մասին են վկայում տարիների ընթացքում մատուցված ուսմունքներն ու քարոզները և «Կյանքի խոսք» եկեղեցու «Սոցիալական հայեցակարգի հիմունքները», որում ամրագրված են ընտանիքի և բարոյականության հարցերում եկեղեցու դիրքորոշումներն ու մոտեցումները։ Մինչդեռ նկարում մեջբերված մտացածին մենախոսությունից, ընթերցողի մոտ ստեղծվում է տպավորություն, որ Ա.Սիմոնյանը «պաշտպանում է» թերթում նշված անձանց վարքագիծը` հիմք ընդունելով «իր ստեղծած աղանդաավետարանը», նրան վիրավորելով և զրպարտելով քրիստոնեությանն անհարիր ապրելակերպ ունենալու և «պոռնկություն հրահրելու, նպաստելու, տարածելու» մեջ, մեղադրում հանցավոր վարմունքի, հակաբարոյական կյանք վարելու, դրանում դրդելու, դրանում հորդորելու, պաշտպանելու և հանցակցելու մեջ։
Թերթերում նշված չէ որևէ հավաստի և ստուգված աղբյուր, որով կհաստատվեր Հայցվորների կապը լուսանկարներում պատկերված անձանց և վերջիններիս կյանքի որոշ դեպքերի հետ։ Չնշված աղբյուրի հաշվառմամբ չի հաստատվում նաև Ա.Սիմոնյանի և այլ քարոզիչների կողմից եկեղեցում քարոզվող ուսմունքների` քրիստոնեական դավանանքին հակասելը, Ա.Սիմոնյանի և եկեղեցու հետևորդների հակաքրիստոնեական,
«աղանդավորական» վարվելակերպը։
Հրապարակված տեղեկատվությունն ամբողջությամբ անհիմն է, վերացական և մտացածին, չի հենվում հավաստի փաստերի վրա, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այն ստահոդ, ասեկոսեների վրա հենված, չստուգված, ընթերցողների մոտ սենսացիա ստեղծելու և շահույթ ստանալու նպատակով հրապարակված տեղեկություն է։ Այդ մասին է խոսում նաև «Կռվախնձոր» հեռուստահաղորդման ժամանակ հաղորդավարի կողմից հնչեցված համապատասխան հարցին նկարում պատկերված կնոջ` որևէ եկեղեցուն պատկանելու ժխտողական պատասխանը, որտեղ նույն թերթերի մատնանշած «Կռվախնձոր» հաղորդման ժամանակ դերասանուհին «Կյանքի խոսքի» կամ Արթուր Սիմոնյանի անուններն ընդհանրապես չի էլ հիշատակել, իսկ պատասխանողն իբր իր կարծիքով «հղում է կատարել» ինֆորմացիայի աղբյուրին։
Ըստ թերթերի, Մ.Արայանն է միայն արտաբերում «Կյանքի խոսք» անվանումը, այն էլ անվստահ, որն արտաբերելուց առաջ օգտագործում է «կարծես» ածականը։ Եթե փորձենք ողջամիտ գնահատական տալ «կարծես» բառին, ապա այն նշանակում է` «որքանով ինքը գիտի», «համոզված չէ», «անվստահ է, որ այդպես է» և այլն։ Սա ևս իր հերթին չի կարող դիտվել որպես հղում ինֆորմացիայի աղբյուրին, ընդ որում` պատշաճ, քանի որ Մ.Արայանը չի օգտագործել «աղանդ» եզրույթը, որն իրավական առումով երբևէ համարժեք չէ Աստվածաշնչին համահունչ քարոզչություն իրականացնող «կրոնական կազմակերպություն» կամ «եկեղեցի» բառերին։ Նա չի հիշատակել Արթուր Սիմոնյանի անունը, նա չի զրպարտել Հայցվորներին «աղանդի, ինցեստի և մանկապղծության մեղադրանքի» ահավոր համակցության մեջ, որն իր հերթին, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի, շոշափում է հանցագործությունների համակցության և մասնակիցների հանցակցության ինստիտուտները։ Բացի այդ, Մ.Արայանը Հայցվորներին կամ նրանց գործունեությունը չի որակել հանրորեն չափազանց վտանգավոր երևույթներ կամ դրանում չի ներառել նրանց։ Նրա ողջ խոսքն ուղղված էր այլ անձի դեմ ու ամենևին միտում չուներ մեղադրելու և զրպարտելու Հայցվորներին։ Նա չի տարածել ապատեղեկատվություն և կեղծ, շինծու, «սարքված» լուսանկարներ, և ոչ էլ պատասխանողի կողմից «բարեխղճորեն» հյուսված առասպելները, ենթադրություններն ու տրված որակումները։ Դրանցով պատասխանողը Հայցվորներին հասցնում է վիրավորանք և միաժամանակ, նրանք, փաստորեն, զրպարտվում են պոռնկություն քարոզելու, տարածելու, «աղանդ» հանցագործություններում և մանկապղծության, սեռական խառնակությունների ու արյունապղծության հանցակցության մեջ։
Ըստ թերթերի, Մ.Արայանի խոսքը հետևյալն է` «կարծես Կյանքի խոսք, այդպես էր ասում»։ Մինչդեռ հայտնի չէ, թե ո՞վ էր այդպես ասում, իր տղա՞ն, թե՞ դերասանուհին, թե՞ մեկ այլ անձ։ Արտահայտությունը, որը ոչ թե համոզվածությամբ, այլ կասկածով էր բարձրաձայնվել այդ կնոջ կողմից, կնշանակի այն վիճելի է և հարկ եղած դեպքում ունի ստուգման և ճշգրտման կարիք, առավել ևս, որ լրատվամիջոցը պատրաստվում էր տպագրել այն` բոլորովին այլ «զարդ ու զարդարանքով»։ Բայց արի ու տե’ս, որ պատասխանողն առանց ստուգելու, սկսել է այն ծաղկացնել, ծեղը գերան դարձնել ու այնպես անհագ` նախադեպը չունեցող երևակայությամբ է ծավալվել դրա շուրջ, որ սկսել է վիրավորիչ ու սարսափելի հանցագործությունների մեղադրանքներ տեղալ եկեղեցու գործունեության ու նրա հովիվ-առաջնորդի անձի հասցեին։ Ծավալվելու արդյունքում «արարվել» է Ա.Սիմոնյանի «աղանդաավետարանը», նրա պաշտպանական մենախոսությունը, կապը լուսանկարում պատկերված կնոջ, տղամարդու և նրանց «կատարած հանցանքների» հետ։ Վերջիններիս մեղադրելով մանկապղծության ու այլ հանցագործությունների մեջ` պատասխանողը եկեղեցուն և Ա.Սիմոնյանին էլ չի զլացել դարձնելու նրանց «հանցակիցները»։
Այնպես որ, եթե պատասխանողը կարծում է, թե ինքը հղում է կատարել «տեղեկատվության աղբյուրին», ապա սխալվում է, իսկ ենթադրյալ «աղբյուր» կոչվածն էլ օրենքի հետ համադրելիս, պարզ է, որ լրատվական գործունեություն իրականացնողը պետք է այն վերարտադրեր բառացի կամ բարեխղճորեն և հավասարակշռված, ինչպես նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1. հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով, 6-րդ կետով կամ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով։ Ստացվում է, որ պատասխանող լրատվամիջոցներն առնվազն հստակ պատկերացում չունեն, թե որն է տեղեկատվության աղբյուրի պատշաճ նշումը կամ հղումը դրան, որի անբաժանելի մասն է կազմում տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունը։
Հետևաբար, պատասխանողը, բացի նշված իրավական դրույթներից նաև ՄԻԵԴ ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն, չի կարող իր կողմից մեջբերած «Մ.Արայանի խոստովանությունը» որակել որպես տեղեկատվության աղբյուրի նշում և ոչ էլ դրա բարեխիղճ կամ առավել ևս` բառացի վերարտադրություն։
Հայցվորներին վիրավորելու ու զրպարտելու պատասխանողի դիտավորյալ մոլուցքն առավել ակնհայտ է թերթերում հետևյալ տողերը կարդալիս. «Անշուշտ, մենք առհասարակ չէինք անդրադառնա հայկական շոու-բիզնեսին այդքան բնորոշ անառակաբարո վարքագծի և, մասնավորապես, զազրելի պոռնոկադրերի թեմային, եթե չլիներ երկու հանգամանք։ Առաջինը որ պոռնոսկանդալի «հերոսուհի» Անժելա Սարգսյանը պատկանում է Հայաստանի խոշորագույն աղանդին` «Կյանքի խոսքին»» և…` «Այդ դեպքում, եթե դերասանուհին շարունակում է հանդիսանալ «Կյանքի խոսք» աղանդի անդամ, կարելի է ենթադրել, թե ինչ արժեքներ է քարոզում աղանդը»։
Թեև ակնհայտությունը ճչացող է, սակայն պատասխանողի ենթադրյալ ցանկացած փորձի դեպքում, որով կպնդի, թե ինքն ընդամենն իրականացրել է լրատվական գործունեություն և նպատակ չի ունեցել դիտավորությամբ վիրավորելու և զրպարտելու Հայցվորներին, ապա նշում ենք, որ պատասխանողի կողմից Հայցվորներին վիրավորելու նպատակի բացակայությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ և բացառել ՄԻԵԿ 3 հոդվածի և ՀՀ քաղ.օր.-ի 1087.1. հոդվածի խախտումներն ամրագրելու և նախատեսված հետևանքներն առաջացնելու համար, առավել ևս, որ նման ենթադրելի ապագա պնդումն ի սկզբանե առարկայազուրկ է, քանի որ Հայցվորներին արատավորելն ու հեղինակազրկելը պատասխանողի մոտ ստացել է խրոնիկ բնույթ։
Պատասխանողի դրսևորած վարքագիծը հակասում է միջազգայնորեն ընդունված և եվրոպական չափանիշներին համապատասխանող լրագրողի էթիկայի կանոններին։ Համաձայն այդ կանոնների` տեղեկատվությունը, ինչպես նաև լրագրողի գործունեությունը պետք է համապատասխանի ճշմարտացիության, ճշգրտության, օբյեկտիվության և ազնվության սկզբունքներին։ Լրագրողի էթիկայի կանոնների համաձայն` լրագրողը պետք է հնարավորինս բացառի անանուն սկզբնաղբյուրի կիրառումը, ճշգրտորեն վերարտադրի սկզբնաղբյուրից ստացված տեղեկությունները, որպիսի կանոնը «մեծահոգաբար» չի պահպանել պատասխանողը։
Հայցվորներիս խորին համոզմամբ, պատասխանողը զլացել է ուսումնասիրել նաև «աղանդ» եզրույթը և խորապես հասկանալ դրա իմաստը, ու եթե իսկապես «Իրավունքն իրավունք է, այլ ոչ թե իրավախախտ, իսկ «հետաքննությունն» էլ` օբյեկտիվ հետաքննություն», ապա պետք էր, որ նախ` անձի իրավունքները խախտող իր «քաղաքականությունը» մի կողմ դներ և բարեխղճորեն իրականացներ իր լրատվական գործունեությունը, այդ թվում լրագրողական հետաքննությունը, բացահայտեր «աղանդ» եզրույթի իմաստն ու նշանակությունը և նոր կատարեր իր կարծեցյալ «շեդևրային» հրապարակումը։
Փոքր-ինչ ուսումնասիրելու արդյունքում և Հայցվորների գործունեությունը բաց աչքերով, արդարացիորեն դիտարկելու ցանկության դեպքում, պատասխանողը կարձանագրեր, որ նախ եկեղեցու դռները մշտապես բաց են յուրաքանչյուր մարդ-անհատի առջև, քանի որ դա Աստծո տունն է, ապա որտեղ քարոզվում են ոչ թե անհասկանալի բարբառով չգիտես ում ուղղված մենախոսություններ, այլ` ժամանակակից հայերենով և ուղիղ ձևով` Աստծո միակ Ավետարանը, որտեղ չի աղավաղվում կամ ձևափոխվում քրիստոնեական դավանանքը, որտեղ քարոզվող ուսմունքներն, իրապես, որևէ կերպ չեն հակասում Աստվածաշնչի ուսմունքներին և որտեղ բացակայում է Աստծո խոսքին հակառակ կյանքի ոգեշնչումը կամ «հովանավորչությունն ու մեջքին կանգնելը», և վերջապես պատասխանողն առնվազն կսկսեր տարբերել «քրիստոնեական դավանանք» և «աղանդ» հասկացությունները, որի արդյունքում Հայցվորներին չէր դասի վերջինիս շարքում։ Նշվածում առնվազն պետք էր ցուցաբերել բարեխղճություն և տեղեկատվության տարածումը չպարուրել ստահոդ տեղեկություններով, ինչ է թե` շահույթ պետք է ստանար։ Իսկ «աղանդ» և «աղանդավորական» հասկացությունների և հանրության կողմից դրանց միանշանակ նեգատիվ ընկալման մասին արդեն խոսվել է հայցադիմումի սույն լրացման մեջ։
Պատասխանողը Հայցվորներին հստակ սևեռայնությամբ մեղադրում է «հոգևոր դավաճանության», «հոգևոր հողի վրա ազգի պառակտման», «պղծություններ քարոզելու», «մանկապղծություն քարոզելու կամ հրահրելու», «հակաաստվածաշնչային գրություններով` Արթուր Սիմոնյանի աղանդաավետարանով առաջնորդվելու», «նրանց կողմից հանրությանը հակաբարոյական արարքների դրդելու», «պոռնոդավանանք» քարոզելու, «հակաազգային գործունեություն ծավալելու», կնշանակի` «հանրության անվտանգությունն ի չիք դարձնող» հանցանքների մեջ` միաժամանակ տարածված թեմաներն ու լուսանկարներն «աղանդախառն» որակելով։
Պատասխանողի տարածած տեղեկությունները, ներառյալ նրա դրսևորած հետագա վարքագիծը, որևէ կապ չունեն ճշմարտության հետ, չեն համապատասխանում իրականությանը և անհիմն են, հանդիսանում են սոսկ Ա.Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը, համբավն ու արժանիքները և «Կյանքի խոսք» եկեղեցու արժանիքներն ու գործարար համբավը` անպարկեշտ և անվայել արտահայտությունների միջոցով վիրավորող և հանրության համար վտանգավոր երևույթներով զրպարտող տեղեկություններ։ Ցույց տալով Հայցվորներին «մեղսագրվող» արարքներ, դրանք նպատակ են հետապնդում դիտավորությամբ արատավորել նրանց արժանիքները հանրության շրջանում, քանի որ, եթե ոչ բոլորն անխտիր, ապա ընթերցողների ճնշող մեծամասնությունն անկասկած, այդ արարքները կհամարեն որպես դատապարտելի, ամոթալի, պարսավելի ու նվաստացնող, ստորացուցիչ, խաբեություն ու անբարոյականություն քարոզող, հասարակական անվտանգությունն ու կարգը խախտող երևույթներ։
Սույն գործի փաստերով, ինչպես նաև վերը նշվածներից ելնելով պարզ է դառնում, որ հրապարակված և տարածված տեղեկություններն իրենց էությամբ ու բովանդակությամբ Հայցվորներին ուղղված վիրավորանք են, կեղծ են, և սուտ լինելով չեն համապատասխանում իրականությանը, այսինքն զրպարտություն են և դրանք տարածվել են դիտավորությամբ։
Արդյո՞ք պատասխանողի կողմից հրապարակված տեղեկատվություններով արատավորվել են Հայցվոր Արթուր Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը և «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպության գործարար բարի համբավը.
Լուրերը, որոնց հաղորդակից են դարձվել ընթերցողները, սխալ, չստուգված, որևէ կերպ չապացուցվող և ոչ պրոֆեսիոնալ տեղեկություններ են` ուղղված եկեղեցու գործարար համբավի, Ա.Սիմոնյանի պատվի և արժանապատվության դեմ։
Տպագրված լուսանկարներով ու հոդվածներով, դերասանուհու կյանքում տեղի ունեցած ինչ-ինչ դեպքերի հետ իբրև կապ մատնանշող հանգամանքներ ի ցույց դնելու պատասխանողի փաստացի քայլերը վիրավորական են, նսեմացնում ու վիրավորում են Արթուր Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը, արատավորում են նրա հեղինակությունն ու վարկը հանրության և եկեղեցու բազմահազար հետևորդների շրջանում` առաջացնելով սենսացիա։ Հայցվորների բարի համբավին հակառակ, տարածված տեղեկությունները նպատակ են հետապնդում, թերթի բազմահազար ընթերցողների շրջանում, «Կյանքի խոսք» եկեղեցու մասին առաջացնել «վտանգներով լի հանցավոր» կառույցի պատկերացում` վնաս հասցնելով նրա անվանն ու գործարար համբավին։ Լուրերը ստահոդ են, կեղծ ու մտացածին, դրանք ստեղծվել և տարածվել են դիտավորյալ և անբարեխղճորեն, չունեն որևէ թույլատրելի հիմքեր, ընթերցողների ու հանրության շրջանում առիթ են տալիս վարկաբեկելու, նսեմացնելու, վիրավորելու ու վնաս հասցնելու անձանց պատվին, արժանապատվությանն ու հեղինակությանը և գործարար համբավին` նրանց որակելով նաև որպես «աղանդ» և «աղանդավորական», դրանով իսկ կրոնական ատելություն և բացասական մոտեցումներ սերմանելով հանրության մեջ։
Թերթերի տարածած տեղեկատվությունն իրական լինելու համար, առնվազն պետք էր, որ եկեղեցին «աղանդ» լիներ, իսկ Ա.Սիմոնյանն էլ` «աղանդավոր», իսկ զրպարտչական չլինելու համար պետք էր, որ եկեղեցում կամ Ա.Սիմոնյանի կողմից «ինցեստ ու մանկապղծություն քարոզվեր»`
«աղանդաավետարանի» հիման վրա։ Ի հաշիվ նշվածի, պետք էր, որ եկեղեցին կամ Ա.Սիմոնյանը կապ ունենային թերթերում նկարագրված իրադարձությունների հետ և նրանց դրդեին, նպաստեին ու հովանավորեին նման արարքներում։ Ընդ որում «ինցեստ» նշանակում է արյունապղծություն և սեռական խառնակություն, պոռնկություն։
Տպագրված տեղեկություններն արատավորող են համարվում, որովհետև դրանք նսեմացնում են քաղաքացու և իրավաբանական անձի արժանիքները այնքանով, որ դրանք հանրության կողմից դատապարտելի և պարսավելի են, միաժամանակ` զրպարտող և վիրավորական։ Տվյալ դեպքում որպես այդպիսիք դիտվում են` հայցադիմումի սույն լրացման «3.5.» և «3.6.» կետերում թվարկվածները ու նաև` հայցից հետո համացանցում առավել սաստկացած որակումներն ու անվանարկումները։
Տպագրված տեղեկությունները արատավորող են համարվում, քանի որ ներկայացնելով անձի կենսագործունեության հոգևոր բնագավառին վերաբերող ստահոդ ու մտացածին տեղեկություններ` նրան մեղադրում են հանցավոր գործունեությամբ զբաղվելու, բարոյապես դատապարտելի արարքներ հրահրելու և իրականացնելու մեջ։ Մինչդեռ իրականում նման բան տեղի չի ունեցել և այն ամբողջությամբ հերյուրանք է։ Նման հանցավոր և արատավորող որակումներից Հայցվորներն այնքան հեռու են, որքան` երկինքը երկրից։
Դրանք հասանելի են դարձվել երրորդ անձանց` թերթերի բազմաթիվ ընթերցողներին, և նրանց մոտ ստորացրել ու նսեմացրել Հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Մինչդեռ, հանրության կողմից Հայցվորների պատվին ու համբավին տրվող գնահատականն ունի չափազանց կարևոր նշանակություն, քանի որ բացասական գնահատականը նսեմացնում է նրանց հեղինակությունը, վտանգում երկար տարիների ընթացքում ձեռք բերված սերն ու հարգանքը, ինչպես նաև խոչընդոտներ է ստեղծում հետագա գործունեության լիարժեք ծավալման համար։ Պատասխանողը Հայցվորների գործունեությանը տվել է աղճատված ու խեղաթյուրված գնահատական և ինքնուրույն անհիմն որակումներ։
Կարծում ենք, որ պատասխանողը շատ լավ էլ տեղյակ է Հայցվորների հեղինակավոր լինելու ու ազնիվ գործելաոճի մասին, սակայն նրանց հանդեպ տածած անհարկի ատելությունը հետ չի պահել նրան իր վերջնական նպատակից` արատավորելուց։
Միջազգային և ներպետական իրավական ակտերի համաձայն, պատասխանողն ունի ամրագրված պարտականություններ, իսկ Հայցվորները` իրավունքներ։ Պատասխանողը չի կատարել իր` «խոսքի ազատության» պարտադիր շեմը պահելու` «չափը չանցնելու» պարտականությունը, որով Հայցվորներին կանգնեցրել է հանրության մեջ ստորացված վիճակում հայտնվելու վտանգի առջև։
Լուսանկարների ակնադիտական և հոդվածների տեքստային տրամաբանությունը հրապարակվել են այն ասպեկտից, որ Հայցվորները «տարածում են» ամեն տեսակի պղծություն ու մեկ էլ` Աստված գիտի, թե էլ ինչ։ Մինչդեռ, նրանց իրական արժեքներն ու արժանիքները, ոչ թե բավականին հեռու, այլ պարզապես հակադիր բևեռներ են թերթերում տպագրված պատկերների և հոդվածների տեքստերի համեմատություններում։ Լուրերն իրականության հետ համադրելիս, ստի ճիչ են արձակում այն անձանց շրջանում, ովքեր իսկապես ծանոթ են եկեղեցու գործունեությանն ու ճանաչում են Ա.Սիմոնյանին, ինչը չի կարելի ասել հանրության` մասնավորապես նրանց չճանաչող զանգվածի մասին, որոնք, ըստ էության, հայտնվել են մոլորության մեջ։
Ա.Սիմոնյանը, եկեղեցու հովիվ եղած ամբողջ ժամանակահատվածում, ելնելով քրիստոնեական իր հավատամքից, հաստատապես ձգտել և դրսևորել է անբասիր վարք և օրինակելի պահվածք, թույլ չի տվել այնպիսի գործողություններ, որոնք կասկածի տակ կդնեին կամ ի չիք կդարձնեին իր անձի ու եկեղեցու հանդեպ հարգանքն ու վստահությունը։ Սակայն պատասխանողի ինքնավերապահ հրապարակումների արդյունքում վտանգվում են տարիների ընթացքում Հայցվորի ձեռք բերած` իր անձի հանդեպ հարգանքը, սերը, պատիվն ու արժանապատվությունը և եկեղեցու համբավը։
Հայցվորները, ներկայացնելով հասարակական կյանքի հոգևոր կողմը, ունեն որոշակի ընկալելի դիրք հավատացյալ ժողովրդի և առհասարակ հասարակության մեջ, այնինչ, թերթերով տարածած հրապարակումներն այլ տեղեկատվություն են հաղորդում ընթերցողներին, ամոթալի ու դատապարտելի որոշ արարքների ու հանցագործության հետ կապում նրանց` վտանգելով նրանց նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսևորումը։ Մինչդեռ, հանրության կողմից տրվող գնահատականն ունի չափազանց կարևոր նշանակություն, քանի որ բացասական գնահատականը նսեմացնում է Հայցվորների հեղինակությունը` խոչընդոտներ ստեղծելով հասարակական և հոգևոր գործնական հարաբերություններին լիարժեք մասնակցելու համար։
Տարածված լուրերը նպատակ ունեն ընթերցողների մոտ առաջացնել ծիծաղ և քրքիջ և առիթ տալ սուր ծաղրանքի և սարկազմի, ինչն անխոս վիրավորում է Հայցվորներին, արատավորում և նսեմացնում նրանց։
Հայցվոր Ա.Սիմոնյանը հեղինակավոր է, ճանաչված, վայելում է պատիվ, հարգանք ու վստահություն հանրության և Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու բազմահազար հետևորդների և այցելուների շրջանում, իսկ տպագրված ստահոդ տեղեկություններն ու իր անձի հանդեպ ծաղրանք բովանդակող լուսանկարները միանշանակորեն արատավորում են հանրության շրջանում ունեցած բարի համբավն ու պատիվը, իսկ եկեղեցու անդամների պարագայում` վիրավորում նաև վերջիններիս կրոնական զգացմունքներն ու արժանապատվությունը։ Ամենևին էլ պատահական չէ, որ չճանաչված և հանրությանն անծանոթ դեմքեր չեն հայտնվում թերթերի շապիկներին, այսինքն լրագրային բիզնես ծավալող պատասխանողը քաջ գիտակցելով, որ Հայցվորին ճանաչում են բազմահազար մարդիկ, կանխամտածված կերպով լուսանկարը տեղադրել է հենց թերթի առաջին էջին, դրանով իսկ ստեղծելով սենսացիոն և սկանդալային տպավորություն գնորդների շրջանում և անգամ պոտենցիալ գնորդ չհանդիսացող անձանց շրջանում, ընդ որում, Հայցվորի անունը նույնպես տեղադրել է նույն նկարի վրա` «Աղանդաավետարան ըստ Արթուր Սիմոնյանի»-ի միջոցով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի և 1087.1 հոդվածի 4-րդ մասի դրույթները համակցությամբ վերլուծելիս, գալիս ենք այն եզրահանգման, որ լրատվական գործունեություն իրականացնողը մշտապես պետք է զերծ մնա անձի պատիվը, արժանապատվությունը, համբավը արատավորող և իրականությանը
չհամապատասխանող, ստահոդ տեղեկություններ հրապարակելուց, քանի դեռ չունի ստույգ և իրական տվյալներ դրանց ճշմարտացիության վերաբերյալ, ուստի նշված տեղեկությունների իրական լինելը պարզելու պարտականությունը կրում է պատասխանող կողմը, ով պարտավոր է ապացուցել, որ նախ դերասանուհին պատկանում է «Կյանքի խոսքին», հոդվածներում նշված տեղեկություններն ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը, որ Հայցվորները կապ ունեն նկարագրվող «հանցանքների» հետ, և որ Ա.Սիմոնյանը լուսանկարվել է այդ անձանց հետ։
Նշված իրավական նորմերը լրատվամիջոցից պահանջում են տեղեկության արժանահավատության, այն է` իրականությանը պարտադիր համապատասխան լինելը, ինչը նշանակում է, որ եթե պատասխանողը չկարողանա ապացուցել, որ տեղեկատվությունը տարածելուց առաջ այն համապատասխանել է իրականությանը, այս դեպքում Հայցվորների պնդումն առ այն, որ իրենք արատավորվել են լուրերի տարածմամբ, արդեն իսկ բավական է անձանց պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորված համարելու, ինչպես նաև հայցապահանջը հիմնավոր համարելու և պատասխանողից հերքում պահանջելու համար։
Հայցվորները մտահոգված են իրենց վարկի անկմամբ, և որևէ բան չի կարող հատուցել այն ապրումները, որոնք ունեցել են Ա.Սիմոնյանը, եկեղեցու ողջ աշխատակազմը և հետևորդները։ Չէ՞ որ նրանք հավատում, վստահում, սիրում են Աստծուն ու եկեղեցական ծառայողներին, սիրում են իրենց եկեղեցին։ ՈՒ սրան ի հակադարձումն լինում է պատասխանողի իբր սենսացիոն սուտ «բացահայտումները», որոնց մեջ եկեղեցին, նրա աշխատակազմը, հովիվ-առաջնորդն ընդհանրապես չկան ու չունեն որևէ առնչություն։ Կեղծ ու անիրական բացահայտումներն առիթ են տվել մի շարք անհիմն խոսակցությունների, բամբասանքների, ասեկոսեների և ծաղր ու ծանակի։
Եկեղեցին զերծ է մնում ծանրութեթև անելու և դատելու մեկ կամ մի քանի անձանց չար ու դիտավորյալ վարքագիծը, քանի որ հարկ եղած դեպքում Աստված կդատի արդարությամբ, իսկ ինչ վերաբերում է հայցով վիճարկվող իրավունքների խախտման փաստին, ապա եկեղեցու հովվի և ողջ աշխատակազմի նպատակը մեկն է` հերքելու իրենց մասին սուտ տեղեկությունները և առավելապես թերթերում հիշատակված անձանց կյանքի` նկարագրված իրադարձությունների հետ որևէ կապը, քանի որ այդ «կապը» շինծու է, չստուգված և չհիմնավորված։
Հրապարակումները լինելով ստորացուցիչ, իրենց զոհն են դարձրել Հայցվորներին և եկեղեցու աշխատակիցների, անդամների և Ա.Սիմոնյանի մոտ առաջացրել երկար տարիների ընթացքում Աստվածահաճո, ազնիվ և բարի աշխատանք կատարելու շնորհիվ ձեռք բերված հարգանքը, սերը, վստահությունն ու հեղինակությունը հանրության շրջանում կորցնելու և նվաստացած լինելու մտահոգվածության զգացում, վիրավորվածության, հոգեկան լարվածության ապրումներ։ Ակնհայտ է, որ տարածված լուրերը թեպետ սուտ են, բայցևայնպես, Հայցվորներին վերագրվող իբր որոշ արարքների հետևանքով տեղիք են տալիս, որպեսզի հասարակության մեջ ոտնահարվեն նրանց արժանիքները։
Պատասխանողի դրսևորած հետագա վարքագծի դրսևորումների մասին /արատավորող` վիրավորական և զրպարտիչ/ նկարագրված է ստորև շարադրված «7.4.»-րդ բաժնում և չկրկնվելու նկատառումներից ելնելով` առանձին չի խոսվում սույն բաժնում։
Նշվածներից ելնելով պարզ է դառնում, որ հրապարակված և տարածված տեղեկություններով արատավորվել են Հայցվորների` համապատասխանաբար պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավը` նպատակ հետապնդելով փոխելու հասարակության կարծիքը նրանց նկատմամբ։
Արդյո՞ք տեղեկություներն իրենց բնույթով կրոնական ատելություն հրահրող են և հանդիսանում են խտրականության ու թշնամանքի սադրանքներ.
Տարածված լուրերն իրենց բնույթով, անկասկած, հանրության շրջանում հրահրում են նաև կրոնական ատելություն և առհասարակ ատելություն հանդեպ Հայցվորների, որպիսիք հաստատող փաստերը, բացի թերթերի հրապարակումներից, նաև համացանցի iravunk.com և http։//arman666.livejournal.com/71775.html հասցեներում տեղադրված նույն և այլ նորանոր լուսանկարները, մենախոսությունները, հոդվածներն ու վերտառություններն են։
Թերթերով տարածված լուսանկարը տեղադրվել է բլոգում, որի ներքո արված` «Մասնակցել պատերազմի», «Պատերազմ ընդդեմ հոգեպղծության», «աղանդներ», «Կյանքի խոսքի մարկետոլոգ Արթուր Սիմոնյան», «Մինչև աքաղաղի երեք անգամ կանչելը Կյանքի խոսքի աղանդապետը կուրանա իր անդամներին», ««Կյանքի խոսք» հոգեպիղծ աղանդի պարագլուխ» /ընդ որում հայտնի է, որ «պարագլուխ» որակումը սովորաբար տրվում է հանցագործ խմբերի` բանդաների կամ մաֆիաների ղեկավարներին/ և նմանատիպ արտահայտություններն ու կոչերն են։
Ներքոնշվածը տառացի քաղվածք է հիշյալ հասցեից.
3 դեկտեմբերի, 2011 http։//arman666.livejournal.com/71775.html
arman666 ՈՏՆԱՀԱՐՎԵԼ Է «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻե ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԸ
«… նկարը, որ զետեղվել է «Իրավունք-Հետաքննություն» և «Аргументы Недели в Армении» թերթերում, առիթ է դարձել, որպեսզի «Կյանքի խոսք» հոգեպիղծ աղանդի պարագլուխ Արթուր Սիմոնյանը և իր անունից` որպես ՀՀ քաղաքացի, և որպես սույն կառուցի ղեկավար դիմի դատարան նշյալ թերթերի դեմ քաղաքացիական հայցով։
Ձևակերպումը ստանդարտ է` «պատիվ-արժանապատվություն-գործարար համբավ»։
Մարտահրավերն ընդուված է։ Ես որպես այդ ԶԼՆ-ների ղեկավար վերցնում եմ ինձ նետած ձեռնոցը և պատրաստ եմ դատական ատյաններում ապացուցել «Կյանքի խոսք» կոչվող կառույցի հոգեպիղծ և հակազգային բնույթը։
Այնպես ստացվեց, որ այսօր իմ ծննդյան օրն է։ Այդ հայցն ընդունում եմ որպես Անմահների կողմից ինձ մատուցած նվեր` արդար պատերազմի տեսքով։ Իմ ֆրենդներից ցանկացողներին առաջարկում եմ կիսել ինձ հետ արդար պատերազմին մասնակցելու բերկրանքը»։
Այս հրապարակումը, ըստ Հայցվորների, իր հերթին մեկնաբանվում է հետևյալ կերպ։ Պատասխանողը նախ հաստատում է թերթերով արված իր վիրավորական և զրպարտող հրապարակումները և կրկնում դրանք` ստանձնելով դրանց պատասխանատվությունը, ավելին, առավել սաստիկ ձևով շարունակում է վիրավորել և զրպարտել Հայցվորներին և նրանց ուղղակիորեն անվանում «հոգեպիղծ, հակաազգային աղանդ»` խորացնելով նրանց հանդեպ նվաստացումն ու հակակրանքը հանրության աչքերում, հայցը որակում է որպես «ստանդարտ», ու հայտնի չէ ում համար ստանդարտ, իր՞, որ արդեն ունեցել է նույնանման պահանջով նախադեպ դատարանում և’ պատասխանողի և’ հայցվորի կարգավիճակներում /վերջին դեպքով ինքն է դատի տվել այլ ԶԼՄ-ի/, թե՞ Հայցվորների, ովքեր երբևէ չեն ունեցել նման հայցի քննության նախադեպ, թե՞ այն, որ հայցը ստանդարտ է ու չի բավարարվի, թե՞ այն, որ անձի անքակտելի իրավունք համարվող արժանապատվությունն ու համբավը իր համար ստանդարտ երևույթներ են ու երբ կամենա, այն ժամանակ էլ կվիրավորի կամ նորից` շարունակաբար կվիրավորի ու իր ստահոդ լուրերով կմրոտի նրանց անունը։ Ապա, իրականում ինքը լինելով մարտեր ու պատերազմներ հրավիրող, Հայցվորներին է բնորոշում որպես այդպիսին, դեռ մի բան էլ վստահաբար հայտարարում է, որ դատարանում ինքը ապացուցելու է եկեղեցու «հոգեպիղծ» և «հակաազգային» բնույթը` դրանով իսկ նորից զրպարտություն ու վիրավորանք տեղալով Հայցվորների հասցեին։ Իսկ վերջում շարունակելով կրոնական ատելություն հրահրելու ոճով` իր «ֆրենդներին» հրավիրում է իր իսկ «եփած ճաշն ուտելու», որի արդյունքում նշանակում է, որ կոչ է արվում անձանց հավաքվելու և` իրավունքի համընդհանուր և բարձր նորմերին հակառակ «պատերազմելու» Հայցվորների դեմ, այդ մասնակցությունը որակելով որպես բերկրանք։
Ենթադրաբար ելնելով այն կանխավարկածից, որ պատասխանողը հրապարակել է «հավաստի» տեղեկություններ` իր լրագրողական «առաքելությունն» իրականացնելով «բարեխղճորեն և հավասարակշռված», ինչպես և ճիշտ ու տեղին է օգտագործել «աղանդ» եզրույթը /իհարկե որը չի բացատրել/, ապա նշանակում է, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցուց բացի, մնացած բոլոր եկեղեցիները` կաթոլիկ, ուղղափառ, թե բողոքական, ՀՀ-ում գրանցված բոլոր կրոնական կազմակերպությունները, որոնք գրանցվել և գործունեություն են ծավալում բացառապես օրենքով սահմանված կարգով, «չափվում են մեկ` աղանդի ու աղանդավորի արշինով», այլ կերպ ասած` «բոլորն աղացվում են նույն աղացով»` առանց բացառության, որտեղ «աղանդ» է նաև Հայցվոր եկեղեցին։
Ըստ այդ տրամաբանության, նշանակում է, որ ով չի հարում ազգային եկեղեցուն ու Աստծուն պաշտելու կամ կրոնական ծեսերի մասնակցելու նպատակով այցելում է այլ եկեղեցի կամ կրոնական կազմակերպություն, ապա նա «հաստատապես» «աղանդավոր» է, անկախ նրանից իրականում նա աղանդավո՞ր է, թե՞ ոչ։ Սա իր հերթին, ըստ պատասխանողի, նշանակում է, որ Հայաստանում կրոնական կազմակերպություն գոյություն չունի, բոլորն «աղանդավոր» են ու «աղանդավորական»` առանց բացառության։
Ի՞նչ է սա նշանակում։
Սա նշանակում է, որ պատասխանողը, լավագույն դեպքում իր կրոնագիտական մակերեսային պատկերացմամբ, եթե ոչ` առհասարակ դրա բացակայությամբ, և «աղանդն» ու «քրիստոնեական հարանվանությունները» միմյանցից տարբերելու համար առանց բավարար ջանքեր գործադրելու, չի զանազանում, թե որ կրոնական դավանանքն է համարվում «աղանդ» և որը` ոչ։ Նման պարագայում դեռ մի բան էլ իր լրատվական միջոցներով տարածել է սուտ տեղեկատվություն, որն իր հերթին հանգեցրել է հանրության շրջանում, կամ ինչպես ասում են «ժողովրդի աչքին» «Կյանքի խոսք» եկեղեցու և նրա առաջնորդի հանդեպ, մեղմ ասած, բացասական վերաբերմունքի, ովքեր ընկել են հասարակական կարծիքի այն նվաստացնող ալիքի տակ, որի հիմք են հանդիսացել պատասխանողի տրամադրած ապատեղեկատվությունները, և որոնց հետևանքները` հոգեբանական կամ եկեղեցու բնականոն գործունեության վրա բացասաբար անդրադարձող, վարկաբեկիչ կամ անվստահություն ներշնչող, ամոթալի ու դատապարտելի, նվաստացուցիչ դրսևորումներով ու հատկանիշներով կրում են միմիայն Հայցվորները։
Սա նշանակում է նաև, որ ՀՀ Գերագույն խորհուրդը 1991 թվականին իզուր է ընդունել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը` հիմնվելով օրենքի նախաբանում նշված «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի ու «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածի դրույթների վրա։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն իզուր է միացել ՄԻԵԿ-ին և երկրում երաշխավորել նույն կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված յուրաքանչյուրի` ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ խղճի և կրոնի ազատության իրավունքի իրականացումը։
Գործի փաստերով ակնհայտ է, որ պատասխանող «ԶԼՄ»-ն իր գործը թողել ու բամբասանքով է զբաղվում, մտել է «Կրոնի գործերով պատկան մարմնի» մատի ու մատանու արանքը։ Հարց է ծագում, թե էլ ինչու՞ է օրենքը կոչվում «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին», եթե ասենք, պատասխանողի ընկալմամբ, կարող էր կոչվել «Խղճի աղավաղման և աղանդավորական կազմակերպությունների մասին» կամ` «Կրոնական ատելության, թշնամանքի, վտանգների հրահրման և դավաճանության մասին»։ Ենթադրական հետևություն - օրենսդիրը «սխալ» անվանում է տվել օրենքին, որը փոխելու համար, այսօր արդեն ՀՀ Ազգային ժողովին կարող է «մեծահոգաբար աջակցել» պատասխանողը։
Ստացվում է այնպես, որ ՀՀ Սահմանադրության 3-րդ, 14-րդ, 14.1-րդ, 26-րդ և 47-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներն ունեն լոկ տեսական նշանակություն, քանի որ միևնույն է, տպագրված ու մինչ օրս շարունակաբար հրապարակվող տեղեկություններով, պատասխանողն իրեն իրավունք էր վերապահելու օրերից մի օր, ոչ ավել, ոչ պակաս, առարկայազրկելու այդ իրավունքները և վիրավորելու Հայցվորներին, հասարակության առջև նվաստացնելու նրանց, ցույց տալու, որ տեսեք` «ես կարող եմ և վիրավորում եմ, կամենում եմ` արատավորում եմ նրանց ժողովրդի աչքին, ես կարող եմ և զրպարտում եմ նրանց հանրության առջև, ու թե ՀՀ-ն իրավունքի ինչ միջազգային կամ տեղական սկզբունքներ է որդեգրել ու որոշել երաշխավորելու դրանց կիրառությունը հանրապետության ողջ տարածքում, թե ինչ պարտավորություններ է ստանձնել, դա ամենևին էլ էական չէ, քանի որ ես` «զանգվածային լրատվության Ձերդ գերազանցությունս», «օգտվում եմ» իմ իրավունքից, այն է` «խոսքի ազատություն», ու որ ես` զանգվածային լրատվամիջոցս, իմ այդ իրավունքը կյանքի եմ կոչում բացահայտ չարաշահումներով ու շատ էլ լավ եմ անում, չէ՞ որ ես «անձանց իրավունքները խախտող ու նրանց անունը մրոտող Ձերդ գերազանցություն ամենայն զանգվածային լրատվամիջոցն եմ»։
Նշվածն ամենևին էլ տրամաբանությունից զուրկ մենախոսություն չէ, ինչպես փորձ է արել պատասխանողն իր թերթում տպագրելու անտրամաբանական մենախոսություն Ա.Սիմոնյանի անունից, և ոչ էլ` առավել ևս բարբառային զեղում, այլ այն ենթադրյալ մտորումներն ու իրավախախտ սկզբունքներն են, որոնցով առաջնորդվել և մինչ օրս շարունակաբար առաջնորդվում է պատասխանողն իր գործողություններում, որոնք ուղղակիորեն շոշափում են Հայցվորների կրոնական զգացմունքներն ու հասարակության մեջ ատելություն առաջացնում նրանց նկատմամբ։
Հայցվորների իրավունքներին պատասխանողը, մեղմ ասած, միջամտում է ոչ թե նրանց արածի, իսկ ավելի շուտ` չարածի համար, այլ նրանց` ով լինելու և ինչ գործունեություն ծավալելու համար։ Մինչդեռ, իրականում կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է հարգանք այլ անձանց կրոնական հավատքի նկատմամբ։ Սրան հակառակ, պատասխանողի որդեգրած գործելակերպը ուղղակիորեն կրոնական բացահայտ ատելության դրսևորում է Հայցվորների նկատմամբ, որն անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում։
Փաստորեն պատասխանողը մի շարք «ինքնալիազորություններից» բացի, իրեն իրավունք է վերապահել խախտելու ոչ միայն միջազգային բարձր և ՀՀ Սահմանադրության նորմերով պաշտպանվող անձի արժանապատվության, պատվի ու համբավի հարգման իրավունքը, այլև հակառակ գործել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով տրամադրված երաշխիքներին` Հայցվորներին համարելով «աղանդ» և նրանց հասցեին հորդալով հանցավոր մեղադրանքներ` հանրության շրջանում տարածելով ստահոդ տեղեկություններ ու հրահրելով կրոնական ատելություն։
Արդյո՞ք պատասխանողն ուներ օրենքով ամրագրված պարտավորություն և մատչելի միջոց` անձի մասին տեղեկությունները իրականությանը համապատասխանելու ճշտությունը ստուգելու հարցում` դրանց տարածումից առաջ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 4-րդ կետի համաձայն` զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը։ Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին։
Իսկ նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`
2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները. …
Հոդվածի 6-րդ կետի համաձայն` անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին)։
Նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ օրենքը« անձի հեղինակությունը արդյունավետ պաշտպանելու նպատակով« տեղեկություն տարածող անձի վրա դնում է պոզիտիվ պարտականություն՝ նախքան տեղեկությունները տարածելը ստուգել դրանց` իրականությանը համապատասխանելը։ Ասվածը հիմնավորվում է նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքով։ Այսպես, «Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով» դատարանը նշել է. «Չափազանց կարևոր է« որ զանգվածային լրատվության միջոցը իր կողմից տարածած տեղեկատվության արժանահավատությունը ստուգի մինչև համապատասխան տեղեկության տարածումը« այլ ոչ թե փորձի ապացույցներ «հայթայթել» դատական վեճի ընթացքում» /Lingens v. Austria, 8 July 1986, VV A no. 9815182/։ Այս առումով« Եվրոպական դատարանը իրավաչափ է համարել ներպետական դատարանների կողմից տեղեկատվության՝ իրականության համապատասխանության ստուգմանն ուղղված զանգվածային լրատվության միջոցի կողմից ներկայացված այն ապացույցների անընդունելի և անթույլատրելի ճանաչումը« որոնք ձեռք էին բերվել հոդվածի տարածումից հետո։ Հետևաբար« լրագրողական բարեխղճությունը ենթադրում Է տարածվող տեղեկատվության ստուգում բացառապես մինչև դրանց տարածումը։ Հետևաբար« տեղեկություններ տարածող անձը մինչև տեղեկատվության տարածման պահը պետք Է ստուգած լինի դրանց՝ իրականությանը համապատասխանելը։ Այս առումով հարկ Է նշել« որ չապացուցված տեղեկությունները համարվում են սուտ« եթե ստույգ այլ բան չի ապացուցվել։ Ընդ որում« հեղինակության արդյունավետ պաշտպանությունը ենթադրում Է« որ տեղեկությունները տարածող անձը տարածման ենթակա տեղեկատվության իրականությանը համապատասխանությունը ստուգելիս պետք Է ստուգի այնպիսի եղանակներով և միջոցներով« որոնք հնարավորություն են տալիս օբյեկտիվորեն հավաստելու տեղեկատվության իսկությունը և արժանահավատությունը։
Հայցվորները պնդում են« որ պատասխանողը չի ձեռնարկել ադեկվատ և արդյունավետ միջոցներ տեղեկատվության իսկությունը և իրականությանը համապատասխանելը ստուգելու ուղղությամբ նախքան հոդվածների և լուսանկարների հրապարակումը։ Այլապես դրանք չէին հրապարակվի« քանի որ տեղեկությունները ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը։ Ավելին« ակնհայտ է« որ տարածված տեղեկությունները ստուգելու համար, պատասխանողի կողմից չեն ձեռնարկվել ոչ թե ադեկվատ և արդյունավետ միջոցներ« այլ« ընդհանրապես« որևէ միջոց։ Թերթերում տեղեկությունների ենթադրյալ հիմք է նշվում միայն Մ.Արայանի անունը և վերջ։
Ողջամտորեն պարզ է« որ պատասխանողը տեղեկություններ հրապարակելուց առաջ հնարավորություն ուներ ճշտելու այդ տեղեկությունների իսկությունը և համապատասխանությունը իրականությանը` առնվազն Հայցվորներին հարցում ուղարկելու միջոցով« ինչը չի արվել։ Ակնհայտ է« որ այս դեպքում պատասխանողից չէր պահանջվում և չէր պահանջվելու ոչ ողջամիտ ջանքեր մինչև հրապարակումը տարածման ենթակա տեղեկությունները ստուգելու համար« հատկապես« որ այդ տեղեկությունները
վերաբերում են հանրության մեջ ամոթալի, պարսավելի« անընդունելի այնպիսի երևույթների (մանկապղծություն, ինցեստ` արյունապղծություն, սեռական խառնակություն, հակաբարոյական արժեքների շոշափում և այլն)« որոնց հետ ցանկացած անձի անգամ առնչությունն արդեն սահմռկեցուցիչ է, վարկաբեկելի ու օբյեկտիվորեն դատապարտելի։ Իհարկե« տեղեկությունների իրականության համապատասխանության հարցի ստուգման նշաձողը առավել բարձր է այն դեպքերում« երբ տարածման ենթակա տեղեկությունը վերաբերում է կրոնական բարձր պաշտոն զբաղեցնող և այդ ոլորտում հանրահայտ անձին և կրոնական գործունեություն ծավալող կազմակերպությանը։ Այնուամենայնիվ, դիտավորությունն ու ատելությունը չի ազատում տեղեկատվություն տարածողին ստուգել տեղեկատվության համապատասխանությունը իրականությանը« հատկապես, երբ խոսքը վերաբերում է հոգևոր անձանց ենթադրյալ ուղղակի առնչությանը հանցագործություններին և վերջին շրջանում` երկրում այդքան բարձրաձայնված և դատապարտելի մանկապղծությանը, առավել ևս, որ այդ երևույթները ոչ միայն իրավական ակտերով, այլև Աստվածաշնչյան կանոններով են համարվում դատապարտելի մեղքեր։
Ստուգման պարտականությունը պահանջում է տեղեկատվությունը ստուգելիս բացառապես հիմնվել հավաստի և արժանահավատ փաստական հանգամանքների վրա« որոնք պետք է համամասն լինեն տարածված արատավորող տեղեկատվության բնույթին ու աստիճանին՝ պայմանով« որ որքան առավել ծանր է տարածվող տեղեկատվության՝ հեղինակությունը արատավորող բնույթը« այնքան ամուր և հիմնավորված պետք է լինեն դրա փաստական հիմքերը /Պեդերսեն և Բաադսգարդն ընդդեմ Դանիայի /GC/, no. 49017/99, 78, ՄԻԵԴ 2004-XI/։
Փաստորեն« պատասխանողը տեղեկություններ տարածելուց առաջ չի ձեռնարկել որևէ ողջամիտ միջոց հրապարակվող տեղեկատվության իրականությանը համապատասխանելը ստուգելու համար« որի պարտականությունը նա ուղղակիորեն կրում է։ Հետևաբար« պատասխանողն իր կողմից տարածված տեղեկատվության համապատասխանելը
իրականությանը ապացուցելու համար պետք է ներկայացնի այն ապացույցները կամ այն փաստերը« որոնք ինքն ունեցել է իր տրամադրության տակ մինչև հոդվածի հրապարակումը, և որոնք իր համար հիմք են հանդիսացել ուղղակիորեն նման տեղեկատվություն ունենալու« ապա` դրանք արժանահավատ համարելու համար։ Պնդել« որ ապացույցներ կարող են ձեռք բերվել հոդվածի հրապարակումից հետո ցանկացած պահի« կնշանակի չհիմնավորված ռիսկի տակ դնել այն անձանց հեղինակությունը« որոնց մասին տեղեկություններ են տարածվում և դեմ կլիներ իրավունքի արդյունավետ պաշտպանության տրամաբանությանը և ձևավորված միջազգային ստանդարտներին։
ՄԻԵԴ-ի նախադեպին համապատասխան՝ բարեխղճության պահանջը պարտադրում է լրագրողին« որպեսզի վերջինս ստուգի իր կողմից տարածվող տեղեկությունների ճշտությունն ու արժանահավատությունը։ Լրագրողը կարող է ազատվել իր կողմից ներկայացված տեղեկությունների արժանահավատությունն ապացուցելու իր պարտականությունից« եթե պատշաճ հղում է կատարում այլ աղբյուրի« որին զանգվածային լրատվության միջոցը խելամտորեն կարող է վստահել և այդ աղբյուրը ողջամտորեն կարող է համարվել հավաստի և արժանահավատ։ Բոլոր այն դեպքերում« երբ աղբյուրի հավաստիությունը չի կարելի ենթադրել ողջամիտ կամ հղումը աղբյուրին պատշաճ չէ« լրագրողը /լրատվական գործունեություն իրականացնողը/ կրում է իր կողմից ներկայացված տեղեկատվության՝ իրականությանը համապատասխանելու ապացուցման պարտականություն և չի կարող ազատվել ինքնուրույն պատասխանատվությունից /Մաքվիքարն ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 46311/99, 84, ՄԻԵԴ 2002-III/։
Մյուս կողմից` ՄԻԵԴ-ն այն կարծիքն է հայտնել« որ զանգվածային լրատվության միջոցը չի կարող ողջամտորեն վստահել սկզբնաղբյուրի արժանահավատությանը« եթե այդ աղբյուրի ինքնությունն անհայտ է կամ վիճելի, առավել ևս, որ սույն գործով մանկապղծության «մեղադրանքը» դերասանուհուն «առաջադրվել է» մասնավոր անձի կողմից և ոչ թե այնպես` ինչպես որ օրենքն է պահանջում։
Այս իմաստով« թեև ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը« սակայն այդ իրավունքը չի հանդիսանում բացարձակ և ենթակա է սահմանափակումների։ Նշյալ հոդվածը« որը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը« պաշտպանում է նաև անձի հեղինակությունը և այլոց իրավունքները։ ՄԻԵԴ-ն իր նախադեպային որոշումներում հստակ նշել է. «Կասկածից վեր Է« որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում Է բոլոր անձանց հեղինակությունը և այդ պաշտպանությունից անգամ օգտվում են քաղաքական գործիչները« երբ նրանք նույնիսկ չեն գործում որպես մասնավոր անձինք»։
Հետևաբար« Կոնվենցիայի 10-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ խոսքի ազատության իրավունք նախատեսող դրույթ« նույնիսկ հասարակական լուրջ հետաքրքրություն ներկայացնող հարցերի՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից տարածման դեպքերում։ «Երբ մարդու հեղինակությունը վնասված Է« խախտվում Է անձի մասնավոր կյանքի իրավունքը« եթե ապահովված չէ արդարացի հավասարակշռություն «մրցակցող» շահերի միջև՝ հաշվի առնելով անձի անմեղության և բարեվարքության կանխավարկածը»։
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները բարձրագույն արժեքներ են։ Ցանկացած մարդկային կյանքի ի սկզբանե հատուկ է արժանապատվությունը, ուստի, քանի որ մարդու արժանապատվությունն անձեռնմխելի է, ուրեմն յուրաքանչյուր մարդ այդ հիմնական իրավունքի կրողն է, միաժամանակ պարտատերը` այլ անձի այդ իրավունքը հարգելու առումով։ Մարդու արժանապատվության ուժով անհատն օժտված է հասարակության մեջ հասարակական օբյեկտիվ արժևորման և հարգանքի պահանջի իրավունքով։
ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը ազդարարում է` մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից։
ՀՀ Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ 997 առ 15.11.2011թ.-ի որոշմամբ հանգել է հետևության, որ իրավունքների և ազատությունների սահմանափակումները, որոնք կարող են հանգեցնել մարդու արժանապատվության նսեմացմանը, անթույլատրելի են։ Որքան մոտ է կոնկրետ իրավունքը կամ ազատությունը մարդու արժանապատվության էությանը, այնքան այն ավելի խիստ պետք է պաշտպանվի հանրային իշխանությունների կողմից։ Նույնի մասին է խոսում Սահմանադրական դատարանի այն հետևությունը, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը, ի տարբերություն 27-րդ հոդվածի, Սահմանադրության 43-րդ հոդվածի հիմքով ենթակա չէ սահմանափակման։
Տվյալ պարագայում արձանագրում ենք, որ վիճելի տեղեկություններն անմիջականորեն վերաբերում են Հայցվորների ներանձնական, ներհատուկ` հոգևոր կողմին, որն իրավունքի տեսանկյունից մտքի, խղճի և դավանանքի իրավունքն է, ուստի այն, անկասկած, խիստ մոտ է արժանապատվության էությանը։
ՀՀ Սահմանդրության 42.1 հոդվածի համաձայն` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ։
Տվյալ պարագայում Հայցվորներից Արթուր Սիմոնյանին որպես մարդ-անհատի ի ծնե ներհատուկ է պատվի և արժանապատվության արժանիքը, իսկ եկեղեցուն` թե’ որպես հավատացյալ ժողովրդի հավաքական խումբ և թե’ իրավաբանական անձ, ի ստեղծումն և ի գրանցումն, ներհատուկ է անաղարտ ու անբասիր անունն ու գործելաոճը, որն ի սկզբանե որդեգրվել է ու տարիների ընթացքում առավել ամրապնդվել` ձեռք բերելով բարի անուն վայելող գործարար բարձր համբավով հարգանքի արժանի եկեղեցի։ Այս արժանիքներն անձեռնմխելի են` մարդ-անհատի համար որպես ոչ նյութական բարիք, իսկ կազմակերպության համար` որպես կարևորագույն և էական բարիք, անուն ու արժեք։
Հրապարակված տեղեկատվությունը չի կարող դիտվել որպես խոսքի ազատության դրսևորում« նկատի ունենալով« որ խոսքի ազատությունը չի կարող իրականացվել անձի արժանապատվությունը արատավորելու և ստորացնելու եղանակով ու դրա հաշվին։ Խոսքի ազատության իրավունքը մշտապես ուղեկցվում է պարտականություններով և պատասխանատվությամբ։ Այս կանոնը հավասարապես կիրառվում է ԶԼՄ-ների նկատմամբ« որոնք ևս հանդիսանում են խոսքի ազատության իրավունքի կրողներ և իրացնողներ« նույնիսկ եթե քննարկման ենթակա հարցն ունի հանրային լուրջ հետաքրքրություն։ Ավելին« այս պարտականություններն ու պատասխանատվությունը առավել են կարևորվում« երբ տեղեկատվությունը վերաբերում է անձի հեղինակությանը և խախտում այլոց իրավունքները։ Հետևաբար« զանգվածային լրատվության միջոցների վրա դրված է պարտականություն ստուգելու անձանց հեղինակությունը արատավորող տեղեկությունների փաստական հանգամանքները։ ՄԻԵԴ-ն իր վճիռներում /որոնք նշված են հայցադիմումի սույն լրացման «4.1.» կետում և առհասարակ ամբողջ լրացման մեջ/ հստակ ամրագրել է այս սկզբունքները« մասնավորապես սահմանելով. «Լրագրողների տեղեկատվություն տարածելու իրավունքի պաշտպանությունը պահանջում Է« որ վերջիններս գործեն բարեխղճությամբ և տիրապետեն արժանահավատ փաստական հիմքերի՝ տրամադրելով «հավաստի և կոնկրետ» տեղեկատվություն լրագրողական Էթիկայի նորմերին խիստ համապատասխան»։
Փաստորեն, պատասխանողն ունենալով լուրերի իրական լինելը ապացուցելու պարտականություն, դեռ մի բան էլ Հայցվորներն են ապացուցում, որ դրանք իրական չեն` թե’ հեռուստատեսությամբ դերասանուհու հարցազրույցի մատնանշմամբ և թե’` այլ ապացույցներով։ Հաշվի առնելով հենց այս հանգամանքը, հաստատվում է այն, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և մտացածին են` պարուրված ստի շղարշով, որոնք հրապարակվելուց առաջ չեն ստուգվել պատասխանողի կողմից։
Փաստորեն, սույն գործով առկա են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հատկանիշները, այսինքն` լուսանկարներն ու հոդվածներում տեղ գտած տվյալները և պատասխանողի հետագա լրատվությունները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Հայցվոր քաղաքացու պատիվը, արժանապատվությունը, և Հայցվոր կազմակերպության գործարար բարի համբավը, միաժամանակ հանրության մեջ սերմանելով կրոնական ատելություն հանդեպ Հայցվորների։ Պատասխանողի կողմից դրանք ներկայացվել են հրապարակայնորեն` բազմահազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցներով և զրպարտություն են։ Հայցվորների արժանիքները արատավորող լինելով` դրանք, սույն լրացման մեջ նշված հիմնավորումներով, բավարարում են նաև օրենքով սահմանված վիրավորանք հասկացությանը։
Նշվածներից ելնելով գալիս ենք այն հիմնավոր եզրակացությանը, որ թերթերով Հայցվորներին վարկաբեկող տեղեկությունների հրապարակումն իրականացվել է առանց որևէ լրագրողական պատշաճ քննության և այլ անձից /Մ.Արայանից/ հաղորդված վիճելի տեղեկատվության հավաստիությունն առանց ստուգելու, և նրա նշածն առանց բառացիորեն և բարեխղճորեն վերարտադրելու, որպիսի պարտականություն է կրում պատասխանողը, եւ որի հնարավորությունը միանգամայն մատչելի էր։ Քանի որ այլ անձանցից /Մարինա Արայան, Անժելա Սարգսյան/ հաղորդված տեղեկությունները չեն հրապարակվել բառացիորեն կամ բարեխղճորեն, այլ հակառակը` թե իբր դերասանուհին պատկանում է «Կյանքի խոսքին», և թե Հայցվորներն իբր «աղանդավոր» են, «մանկապղծության» ու «պոռնկության» հանցակիցներ, ուստի հրապարակումների ապացուցման բեռը պատասխանողինն է` այն սկզբունքին համահունչ, որին հարում են ՄԻԵԴ-ի նախադեպերը։
Արդյո՞ք պատասխանողն ունի հետագա դրսևորած շարունակական վարքագիծ` ընդդեմ Հայցվորների պատվի, արժանապատվության և գործարար համբավի։
Պատասխանողի հետագա դրսևորած շարունակական վարքագիծն ընդդեմ Հայցվորների պատվի, արժանապատվության և գործարար համբավի, ուղղակիորեն ապացուցվում են հայցադիմումի սույն լրացմանը կից, դատարանին ներկայացվող էլեկտրոնային /DVD սկավառակ/ իրեղեն ապացույցով։
8. Եզրափակիչ մաս
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստացի անճշտությունները, այն է` տեղեկությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ենթակա են հերքման։ Փաստորեն, անկախ այն հանգամանքից, վիրավորանք և (կամ) զրպարտություն հանդիսացող տեղեկատվությամբ արատավորվել է անձի պատիվն ու արժանապատվությունը կամ բարի համբավը, թե ոչ, լրատվական գործունեություն իրականացնողը պարտավոր է հերքել այդ տեղեկությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը, քանի որ խոսքը գնում է ստահոդ, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների կամ փաստական անճշտությունների մասին։ Նույնը պահանջվում է նաև լրագրողի էթիկայի ընդհանուր կանոններով։
Հետևաբար, եթե անգամ Հայցվորները չանդրադառնային պատվի և արժանապատվության, գործարար համբավի իրենց իրավունքների ոտնահարմանը, ապա այդ դեպքում ևս, նրանք իրավունք ունեին պահանջելու լրատվությամբ տարածված տեղեկությունների և փաստական անճշտությունների հերքում, որոնք տարածել է պատասխանողը, իսկ պատասխանողն իր հերթին` պարտավոր է հերքել դրանք։
Պատասխանողն անտեսել է, որ իրավունքներից զատ ունի նաև օրենքով ամրագրված պարտականություններ, ընդ որում, իր համար միգուցե «ցավալի» պարտականություններ, որն արտահայտվում է այն սահմանի գծանշմամբ` որտեղ ավարտվում է իր խոսքի ազատության իրավունքը և սկսվում անձանց չվիրավորելու և նրանց արժանապատվությունը հարգելու սահմանադրական պարտականությունը։
Անգամ Սահմանադրության 27-րդ հոդվածի հաշվառմամբ, համարձակորեն կարող ենք հանգել այն հետևությանը, որ պատասխանողը խոսքի ազատությունը շփոթել է անձին վիրավորելու և զրպարտելու հետ, քանի որ Սահմանադրության 3-րդ և 47-րդ հոդվածներն արգելում են ոտնձգել անձի պատվի« արժանապատվության և գործարար համբավի նկատմամբ։
Ի տարբերություն ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի, որով նախատեսված դրույթն ինքնին բարձրագույն արժեք չէ, 3-րդ և 14-րդ հոդվածներով երաշխավորված մարդու արժանապատվությունը, նրա հիմնական իրավունքներն ու ազատություններն իրենցից ներկայացնում են բարձրագույն արժեքներ, որոնցով սահմանափակված է անգամ պետությունն ինքը, ուստի, իրավական պարզ տրամաբանությունից ելնելով անգամ ակնհայտ է, որ էլ ու՞ր մնաց` լրատվամիջոցը սահմանափակված չլինի անձի արժանապատվության հարգման և չխախտման պարտականությամբ։
ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-997 առ 15.11.2011թվականի որոշմամբ /8-րդ կետ/ ամրագրել է իրավական այն դիրքորոշումը, որ չի կարող իրավաչափ համարվել այն գործողությունը, որն ի սկզբանե նպատակ է հետապնդել վնաս պատճառել անձին, կամ երբ տեղեկություններ տարածողն անփութություն է դրսևորել՝ չստուգելով դրանց իսկությունը։ Տվյալ դեպքում թերթերի հրապարակումների /և հետագա դրսևորումների/ համակարգային վերլուծությունը վկայում է, որ պատասխանողը միանշանակորեն հետապնդել է Հայցվորների անվանը վնաս պատճառելու դիտավորյալ նպատակ, որի մասին է վկայում հայտնված տեղեկությունները ձևափոխելն ու խեղելը, հայտնված «կիսատ-պռատ» տեղեկությունները չստուգելը, իրականությանը հակառակ` բոլորովին այլ տեղեկություններ տարածելը։ Սահմանադրական դատարանը հիշատակված որոշմամբ նշել է` սակայն, եթե անձի բարի համբավը ոտնահարվում է, եթե նույնիսկ ոչ ստույգ տեղեկատվությունը եղել է գնահատողական դատողություն, կարող է սահմանվել ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Այսինքն այս պարագայում առկա է պատասխանողի դիտավորությու’նը /դերասանուհու ժխտողական պատասխանի հաշվառմամբ/, այլ ո’չ թե նրա գնահատողական դատողությունը, որը շարունակվում է հաստատվել նաև պատասխանողի հետագա վարքագծով /մասսայական քննարկումներով, սոց.հարցումներ կատարելով, իրեն հակառակ կարծիքներ հայտնած անձանց վիրավորելով, իրեն դեմ արտահայտվող անձանց անխտիր` արատավոր ու «աղանդավոր» համարելով, իր կարծիքով` «անձանց բերանը փակելով» և անձանց երաշխավորված իրավունքների հարգման իր պարտականության նկատմամբ` համարձակորեն անփութություն դրսևորելով։ Եվ այս ամենը կոչվում է խոսքի ազատությու՞ն։
Ակնհայտ է, որ Հայցվորները պատասխանողի հրապարակումների և հետագա վարքագծի արդյունքում հանդիսանում են իրավունքների խախտման զոհ։
Դատելով Հայցվորների հանդեպ պատասխանողի տածած անթաքույց հակակրանքից ու շարունակական «մարտահրավերներից», գտնում ենք, որ պատասխանողից արտադատական կարգով հերքում պահանջելն անիմաստ էր և իրավունքների վերականգնման համար ոչ արդյունավետ ու ոչ պիտանի միջոց, ուստի դիմելով դատական պաշտպանության, Հայցվորներս հետապնդում ենք մեր խախտված իրավունքների, այն է` պատասխանող լրատվամիջոցներով տարածված զրպարտության ու վիրավորանքի միջոցով արատավորված մեր պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավը վերականգնելու նպատակ, որն իր հերթին նաեւ չի հրահրի կրոնական ատելություններ` լի անկանխատեսելի հետևանքներով ու իսկապես` պատասխանողի բնորոշած «հանրորեն չափազանց վտանգավոր երևույթներով»։
Պահանջը Հայցվորներից յուրաքանչյուրը` «Իրավունք հետաքննություն» շաբաթաթերթի թիվ 39(2031) 19-25 հոկտեմբեր, 2011 թվականի համարում և «Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթի թիվ 41(282) 25-31 հոկտեմբերի 2011 թվականի համարում տպագրված ապատեղեկատվություններով,
պատասխանող «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ից պահանջում են
8.1. Իրենց հասցված վիրավորանքի համար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն, հրապարակավ` լրատվության նույն միջոցներով /առաջին էջերին/ ներողություն խնդրելու` ըստ դատարանի սահմանած ձևի և հրապարակելու դատարանի առաջիկայում կայացվելիք վճիռը` ըստ դատարանի սահմանած ծավալի.
8.2. Տարածված տեղեկություններով իրենց զրպարտելու համար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, հրապարակավ` լրատվության նույն միջոցներով, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և դրանց առաջին էջերին հրապարակել հայցադիմումի սույն լրացմանը կից դատարանին ներկայացվող իրենց պատասխանները /հերքումները/` ըստ դատարանի հաստատած ձևի և բովանդակության.
8.3. Ղեկավարվելով նույն հոդվածի 12-րդ կետի դրույթով` հօգուտ իրենց բռնագանձելու պետական տուրքի 4000-ական ՀՀ դրամները, ինչպես նաև թարգմանչական և նոտարական ծախսերի ընդհանուր առմամբ 15000 ՀՀ դրամ գումարները։
Հիմք ընդունելով գործի փաստական հանգամանքները, հայցում նշված իրավական և դատական նախադեպային ակտերը, դրանց բազմակողմանի համադրված և համակցված վերլուծությունը, լիահույս լինելով Հայցվորներիս խախտված իրավունքները վերականգնող դատական ակտ կայացնելու հարցում, Դատարանին խնդրում ենք քննության առնել հայցադիմումի սույն լրացումը և բավարարել այն ամբողջությամբ։
Ներկայացնելով հայցադիմումի լրացում, հայցապահանջի ավելացում հավելյալ կատարված թարգմանչական ծախսերի մասով, հայտնել են, որ ամնից առաջ հարկ են համարում նշել, որ լրատվամիջոցն իր հրապարակումներում հաշվի չի առել այն հանրահայտ փաստը, որ գործ ունի Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով գրանցված և օրինահարգ, բացահայտ (ոչ թաքնված) գործունեություն իրականացնող կրոնական կազմակերպության հետ։ Նշվածն արդեն իսկ պետք է առնվազն հուշեր պատասխանողին, որ «Կյանքի խոսք» եկեղեցին պետության կողմից ճանաչված կրոնական կազմակերպություն է, այլ ոչ թե հակաօրինական և հակամարդկային գործունեություն իրականացնող աղանդավորական միավորում, ինչպես ինքն է անհիմն կերպով բնորոշել։
Հայցվորների կողմից 2012թ.-ի հունվարի «09»-ին դատարան ներկայացված հայցադիմումի լրացման «Հայցվորների դիրքորոշումը» բաժնի «3.4.»-րդ կետում հայցվորները դիրքորոշում էին հայտնել, որ «աղանդ» բառն իրենից ներկայացնում է վիրավորանք, համապատասխանաբար ուղղված իրենց պատվին, արժանապատվությանը և բարի գործարար համբավին, միևնույն ժամանակ այն զրպարտություն է, անշուշտ բերելով թվով 7 (յոթ) ապացուցողական գրավոր տեղեկություններ` համաձայն ՀՀ քաղ.դատ.օր.-ի 47-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի և 54-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների։
Ներկայումս, հայցվոր կողմը ևս մեկ անգամ պնդում է, որ այդ հասկացությունն ինքնին վիրավորական է, նսեմացնող և զրպարտող, առավել ևս, որ վիճելի հրապարակումներում այն ներկայացվում է այնպիսի բացահայտ արատավորող համատեքստում, որ ընթերցողը կարող է շոկի մեջ հայտնվել միայն այն լուրից, որ նկարագրված հանցագործությունները հանցակցորեն վերագրվում են օրինական քրիստոնեական եկեղեցուն և նրա առաջնորդին։
Հայցվորները, ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ.օր.-ի 47-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի և 54-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, դատարանին են ներկայացնում լրացուցիչ նոր ապացույցներ, համաձայն որոնց ևս ապացուցվում է «աղանդ» բառի վիրավորական և զրպարտող լինելու հանգամանքը։
1.«Հանձնարարականներ կրոնի և դավանանքի մասին օրենսդրության վերլուծության վերաբերյալ» աշխատության համաձայն (պատրաստված և հաստատված` Վենետիկի հանձնաժողովի կողմից, հրատարակված` ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից 2005թ.-ին, հավանության արժանացած` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կողմից 2004թ.-ի ամենամյա նիստում)` 2-րդ բաժնի` «Հիմնական հարցեր, որոնք սովորաբար ծագում են օրենսդրության մեջ» 2-րդ կետում նշված է հետևյալը.
«Կրոնի» սահմանումը։ Օրենսդրությունը հաճախ ձգտում է սահմանել «կրոն» հասկացությունը կամ դրան հարակից եզրույթները («աղանդ», «պաշտամունք», «ավանդական կրոն» և այլն)։ Սույն հասկացությունների համընդհանուր ճանաչված սահմանումներ գոյություն չունեն միջազգային իրավունքում, և շատ պետություններ դժվարությունների են բախվել դրանք սահմանելիս։ Իրավագիտության հարթության վրա այսպիսի եզրույթները սահմանելու հնարավորությունը վիճարկվում էր այն առումով, որ «կրոն» հասկացությունը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։ Կրոնը սահմանելու հարցում տարածված սխալներից մեկը Աստծո հանդեպ հավատքի անհրաժեշտության ճանաչումն է։ Առավել ցայտուն օրինակները, որոնք ապացուցում են հակառակը, հանդիսանում են դասական բուդդայականությունը (կրոն, որը հիմնված չէ արարիչ-Աստծո գաղափարի վրա) և հինդուականությունը, որում դավանում են բազմաստվածություն։ Բացի այդ, այնպիսի եզրույթների օգտագործումը, ինչպիսին են «աղանդ» և «պաշտամունք», ամենից հաճախ կրում է ավելի շատ նսեմացնող, քան վերլուծական բնույթ։ Հասկացություններ պարունակող օրենսդրության հետ աշխատելիս անհրաժեշտ է դրա քննությանը մոտենալ հատուկ ուշադրությամբ և զգուշությամբ, որպեսզի բացառվի խտրականության հնարավորությունը և երաշխավորվի, որ նման սահմանումները նախապատվություն չեն տալիս որևէ դավանանքի կամ որոշակի կրոն դավանող խմբերի մյուսների նկատմամբ։
2.Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր տեղեկատվական վեճերի վերաբերյալ դատական պալատի թիվ 4(138) առ 12 փետրվարի 1998թ.-ի որոշումը, համաձայն որի, ռուսերեն «րպՍՑՈ», հայերեն թարգմանաբար` «աղանդ» բառի վերաբերյալ դատական պալատը հայտնել է հետևյալ դիրքորոշումը (որոշումը դատարանին ներկայացվում է նաև հայերեն թարգմանությամբ։ Սկզբնաղբյուրը համացանցում` http։//www.internet-law.ru/court/bul4/bul405.htm )։
Դատական պալատը նաև նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով (1993թ.) պաշտպանված են Եհովայի վկաների հոգևոր ազատության իրավունքը, որը սահմանափակումների է ենթարկվել Հունաստանում և Ավստրիայում։ Բացի այդ Եհովայի վկաների ղեկավարության կողմից կազմակերպության անդամների գույքը յուրացնելու մասին պնդումների, նրանց անձը և նրանց ընտանիքները քայքայելու փաստը հավաստի չլինելը հաստատվել է Իտալիայի և Ֆրանսիայի դատական ատյանների կողմից։
Դատական պալատը համարում է, որ Եհովայի վկաների մասին ոչ արժանահավատ և զրպարտող տեղեկատվություն տարածելով, լրագրող Օ.Զասորինը և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի խմբագրությունը զանգվածային տեղեկատվության չարաշահում են թույլ տվել, քանի որ հեղինակի կողմից բերված տեղեկությունները կարող են նպաստել կրոնական անհանդուրժողության բորբոքման, որը հակասում է «Զանգվածային տեղեկատվության միջոցների մասին» Ռուսաստանի Դաշնության Օրենքի 4 հոդվածի պահանջներին։
Դատական պալատը նաև նշում է, որ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ գոյություն չունի այնպիսի գաղափար, ինչպիսին է «աղանդ»-ը։ Միևնույն ժամանակ տվյալ տերմինը հասարակության մեջ կազմավորված պատկերացումների ուժով կրում է պարտադիր բացասական իմաստային ծանրաբեռնվածություն և այն օգտագործելով լրագրողները կարող են վիրավորել հավատացյալների զգացմունքները։ Դատական պալատը կարծում է, որ նյութի հեղինակ Օ.Զասորինը, անհիմն կերպով օգտագործելով «աղանդ» տերմինը Եհովայի վկաների վերաբերյալ, դրանով իսկ խախտել է լրագրական էթիկայի նորմերը։
Դատական պալատը գտնում է, որ ցանկացած հրատարակումներ, որոնք վերաբերում են կրոնական կազմակերպությունների գործունեությանը, պետք է հիմնված լինեն ստուգված, արժանահավատ տեղեկատվության վրա, նրբանկատորեն արտահայտվեն, պահպանեն զգուշություն հավատացյալ մարդկանց վերաբերող արտահայտությունների և բնութագրերի մեջ։ Լրագրողները իրավունք չունեն անտեսել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը և «Խղճի ազատության և կրոնական միավորումների մասին» Ռուսաստանի Դաշնության Օրենքը, որոնք երաշխավորում են մարդուն ցանկացած կրոն դավանելու և դրա հետ համապատասխան գործելու իրավունքը։
Շարադրվածի կապակցությամբ և ղեկավարվելով Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր տեղեկատվական վեճերի վերաբերյալ Դատական պալատի դրույթի 4, 8, 11, 12 կետերով, Դատական պալատը որոշեց`
1. Ճանաչել, որ «Սեկտ-Պետերբուրգ» («Աղանդային Պերերբուրգ»)։ Այստեղ լինելու է վանք-քաղաք» նյութի հրատարակումը «Զանգվածային տեղեկատվության միջոցների մասին» Ռուսաստանի Դաշնության Օրենքի 4, 49, 51 հոդվածների պահանջների խախտում է հանդիսանում։
2. Առաջարկել Մամուլի գծով Ռուսաստանի Դաշնության պետական կոմիտեին քննարկել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի խմբագրությանը պաշտոնական նախազգուշացում տալու հարցը։
- Նկատողություն հայտարարել լրագրող Օ. Զասորինին։
- Խորհուրդ տալ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի խմբագրությանը ներողություն հայտնել ոչ արժանահավատ տեղեկություններ հրատարակելու համար, որոնք անհիմն զրպարտում են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը։
3. Կապված 2012թ.-ի հունվարի «09»-ի հայցադիմումի լրացման «Հայցվորների դիրքորոշումը» բաժնի «3.2.»-րդ կետում նշված այն խոսուն հանգամանքի հետ, որ դոկտոր Արթուր Սիմոնյանը հանդիսանում է ՌԴ «Ավետարանական հավատքի քրիստոնյաների ռուսաստանյան միավորված միության» նախագահ, եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկու խորհրդականը, իսկ վերջինս էլ իր հերթին հանդիսանում է ՌԴ նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ փոխգործողության խորհրդի, ՌԴ Հասարակական պալատի, Ռուսաստանի Աստվածաշնչյան ընկերության կառավարման խորհրդի անդամ, որպես այս հանգամանքը վկայող ապացույց դատարանին ենք ներկայացնում համապատասխան փաստաթուղթ դրա վերաբերյալ։ Այն է` թիվ 108 առ 11.04.2012թ.-ի տեղեկանքը։
- Կապված 2012թ.-ի հունվարի «09»-ի հայցադիմումի լրացման «Հայցվորների դիրքորոշումը» բաժնի «3.5.» և «3.6.»-րդ կետերում նշված վիրավորանքների և զրպարտությունների մասերի հետ, հայցվորները երկու թերթերի առաջին էջերին տպագրված լուսանկարների մեջ օգտագործված կրոնական պաշտամունքի այնպիսի առարկան, ինչպիսին խաչն է, որպես խաչյալ Հիսուս Քրիստոսի և Նրա կատարած փրկչական գործի խորհրդանիշ, ընդ որում` տպագրված լուսանկարներում խաչերից մեկը որոշ չափով Ա.Սիմոնյանի հագուստի փեշի տակ և այնպիսի դիրքում` ոտքերի արանքում, որն անպարկեշտ վերաբերմունք է կրոնական նման պարագայի նկատմամբ և թաքցված մասով ընկալվում է նաև ավետարանի ճշմարտության խոսքը թաքցնելու կամ առնվազն, կիսով չափ թաքցնելու հանգամանք կամ ակնարկ, իրապես վիրավորում են հայցվորներին` նրանց կրոնական զգացմունքները, պատիվը, արժանապատվությունը, գործարար և բարի համբավը և նրանց ազնիվ քրիստոնեական առաքելությունը ենթարկում ծաղրանքի, միևնույն ժամանակ զրպարտում` այդ ճշմարտությունը թաքցնելու և խաչն անարգելու մեջ։ Տվյալ լուսանկարներում կրոնական պարագան` խաչը, օգտագործվել է սադրիչ կերպով, որը չարաշահում է դիտվում նաև այն պատճառով, որ այն տվյալ լուսանկարում օգտագործվել է անբարոյական ապրելակերպ ունեցող կնոջ հագուկապով լուսանկարի և մտացածին պաշտպանական ճառի հետ համատեղ, որը համադրվում է անբարոյականության խորհրդանիշի հետ` ընդ որում` պատասխանողի մտացածին «հովանավորությունն» էլ հետը, որն ընկալվում է սրբության և սրբապղծության միախառնում, ինչն ըստ պատասխանողի համահունչ է իր հրապարակման վերտառությունների հետ, այն է` «Աղանդախառն», այսինքն` «Կյանքի խոսք եկեղեցախառն» «պոռնոլուսանկարների թեման ծաղկեց մանկապղծութան մեղադրանքով» և «Պատմություն աղանդավորությունով», այսինքն` «Կյանքի խոսք եկեղեցով» միախառնված «պոռնկության մասին»։
Կրոնական պարագաների սադրիչ կերպով օգտագործման մյուս օբյեկտը հոգևորականի հագուստն է` ներառյալ գլխարկը, որը թեպետ չի կրվում եկեղեցու ծառայողների կողմից, սակայն անվիճելի փաստ է, որ այն պատկերելով, լրատվամիջոցը ընթերցողին միանգամից ցույց է տալիս հոգևորական ծառայողին` համակցված ու շաղախված, մասնակիցն ու հանցակիցը դարձված մանկապղծությանը, պոռնոգրաֆիային, անբարոյականությանը և ինցեստին։
Նույն սադրիչ կերպով է օգտագործվել նաև հոգևարականի հագուստի վրա առկա «Կյանքի խոսք» գրառումը` ամբողջ կոնտեքստում, որը տվյալ դեպքում ևս դիտվում է կրոնական առանձին և ինքնուրույն պարագա այն հաշվով, որ այն հայցվոր եկեղեցու անվանումն է և լինելով հավատացյալ ժողովրդի եկեղեցու անվանումը, վստահության խորդանիշի պես է նրանց համար և այդ սուրբ և բարոյական ժողովում` «Կյանքի խոսք» եկեղեցում, իրենց մայրերն են, քույրերը, կանայք, հարազատները, բարեկամները, ծանոթները կամ էլ պարզապես համաքաղաքացիները։ Ապա, «Կյանքի խոսք» գրառումը, եկեղեցու անվանումը լինելուց զատ, իր բազմահազար համախոհներին հրամցնում է սրբության` Աստվածաշնչի վրա հիմնված քարոզներ, և երբ եկեղեցու համախոհն ասում է ես «Կյանքի խոսքի» անդամ եմ, ապա դա նրա համար վստահության այնպիսի լիարժեք հիմք է, որ իր բարոյական և սոցիալական կարգավիճակը չափում է հենց «Կյանքի խոսքով», իսկ կոլաժի ամբողջ կոնտեքստում այն նույնացվում է պղծության ու պոռնիկների կառույցի հետ։ Այս համատեքստում «Կյանքի խոսք» եկեղեցու անվանումն իր հետևորդների համար հանդիսանում է կրոնական ինքնանույնականացման կարևորագույն գործոն և դրա հանդեպ ցանկացած հարձակում կամ ոտնձգություն, ինքնըստինքյան, հանդիսանում է հավատացյալների արժանապատվության և կրոնական ինքնության ստորացում։
Թվարկվածներն անխոս, ուղղակիորեն ոտնահարում են կրոնական համայնքի անդամների և այցելուների` ՀՀ բազմահազար քաղաքացիների կրոնական զգացմունքները, միևնույն ժամանակ ատելության և թշնամանքի սադրանքներ հարուցում եկեղեցու համախոհ չհանդիսացող հասարակության մոտ։
Նշենք նաև, որ թե’ «Կյանքի խոսք» եկեղեցու գլխավոր գրասենյակի, թե’ այն շենքի առջև, որտեղ ներկայումս ընթանում են եկեղեցական ծառայությունները, տեղադրված են հսկայական խաչեր, որոնք հավաստիքն են նրա, որ իսկապես, կրոնական պաշտամունքի այնպիսի առարկան, ինչպիսին խաչն է, հայցվորների համար հանդիսանում է սուրբ խորհուրդ պարունակող կրոնական առարկա և խորհրդանշում խաչյալ Տեր Հիսուս Քրիստոսին։
Վերն ասվածի վիրավորական լինելը հիմնավորելու նպատակով, դատարանի համար որպես պարտադիր ընդունելի իրավական փաստարկ, մատնանշում ենք նաև ՄԻԵԴ-ի «Օտտո-Պրեմինգեր Ինստիտուտն ընդդեմ Ավստրիայի» գործում (case of Otto-Preminger-Institut v.Austria), 47-րդ կետում, Դատարանի արտահայտած իրավական այն դիրքորոշումը, որ, «Ինչպես նշել էր Դատարանը Կոկինաքիսն ընդդեմ Հունաստանի գործով 1993թ.մայիսի 25-ի վճռում (Շարք Ա, հատ. 260Ա, էջ 17, կետ 31), մտքի, խղճի և կրոնի ազատությունը, որը պաշտպանվում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածին համապատասխան, սույն Կոնվենցիայի իմաստով հանդիսանում են «Ժողովրդավարական հասարակության» հիմքերից մեկը։ Հենց դրա կրոնական շփումների մեջ են կայանում հավատացյալների ինքնանույնականացման կենսականորեն ամենակարևոր տարրերից մեկը և կյանքի մասին նրանց պատկերացումները»։
- Այնուհետև նույն կետում`
«Կոկինաքիսի գործով վճռում Դատարանը 9-րդ հոդվածի համատեքստում որոշեց, որ պետությունը կարող է իրավաչափորեն անհրաժեշտ համարել վարքագծի որոշակի ձևերի դեմ միջոցների ձեռնարկումը, ներառյալ տեղեկատվության և գաղափարների տարածումը, որոնք անհամատեղելի են այլոց մտքի, խղճի և կրոնի ազատությունը հարգելու հետ (նույն տեղը, էջ 21, կետ 48)։ Իրավաչափ հիմքեր կան համարելու, որ 9-րդ հոդվածով երաշխավորված` հավատացյալների կրոնական զգացմունքները կրոնական պաշտամունքի առարկաների սադրիչ կերպով պատկերման հետևանքով ենթարկվել են վիրավորանքի։ Նման պատկերումը կարող է դիտվել հոգևոր հանդուրժողականության, որպես ժողովրդավարական հասարակության բնորոշ հատկանիշի, չարամիտ խախտում»։
49-րդ կետում` «Սակայն, ինչպես հաստատվում է 10-րդ հոդվածի 2-րդ կետի տեքստով, նա ով օգտվում է տվյալ հոդվածի 1-ին կետում մարմնավորված իրավունքներից և ազատություններից, ստանձնում է «պարտավորություններ և պատասխանատվություն»։ Դրանց թվում կրոնական կարծիքների և համոզմունքների համատեքստում իրավաչափորեն կարող է ներառվել այն արտահայտություններից հնարավորինս խուսափելու պարտականությունը, որոնք առանց որևէ առիթի վիրավորանք են հասցնում այլոց, հանդիսանում են նրանց իրավունքների ոտնահարում և հանրության քննարկումներին չեն ներկայացնում ոչինչ, որը կնպաստեր մարդկային գործունեության առաջընթացին։ Ուստի, որոշ ժողովրդավարական հասարակություններում, սկզբունքային նկատառումներից ելնելով, կարող է անհրաժեշտ համարվել պատժել կամ կանխարգելել կրոնական պաշտամունքի նկատմամբ անվայելուչ հարձակումները։
Նշյալ գործով դիմողների գանգատը վերաբերվում էր Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանվող խոսքի ազատության սահմանափակմանը, մինչդեռ ՄԻԵԴ-ը մերժեց նման գանգատով խախտում հայտարարելը, գտնելով, որ երկու կարևորագույն և իրար հակադրվող շահերի պարագայում, խոսքի ազատության սահմանափակումն օրենքով է նախատեսված, իրավաչափ է և այն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում, քանի որ դրան որպես հակակշիռ դիտվում է ժողովրդավարական հասարակությունում այնպիսի անհրաժեշտ և կարևորագույն հիմնարար իրավունք, ինչպիսին մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքն է։
- 2012թ.-ի հունվարի «09»-ի հայցադիմումի լրացման «Գործի հանգամանքները և փաստերը» բաժնի «2.3.»-րդ կետում նշված հեռուստահաղորդմամբ եթեր հեռարձակված դերասանուհու հարցազրույցի հետ կապված, ի լրումն այն բանի, որ դերասանուհին որպես այդպիսին չի հանդիսանում հայցվոր եկեղեցու «անդամ», դատարանին է ներկայացվում եկեղեցու կանոնադրությունից համապատասխան քաղվածք, որով նախ պարզվում է, որ եկեղեցու անդամությունն ամենից առաջ հիմնվում է մարդ-անհատի կամավորության վրա և ապա, հայցադիմումի լրացման հիշատակված կետում մեջբերված հեռուստահաղորդման հարցազրույցից ակնհայտ է, որ հենց ինքը` դերասանուհին է կամենում իրեն չհամարելու որևէ, այդ թվում` հայցվոր եկեղեցու անդամ։ Սրան հավելվում է դատարանին ներկայացված, եկեղեցու «Սոցիալական հայեցակարգի հիմունքները», որն հանդիսանալով պաշտոնապես հրատարակված և հրապարակված կանոնագիրք, ուղղակիորեն դատապարտում է անբարո կյանքը։
- Հիշատակված փաստերով ևս մեկ անգամ հիմնավորվում է պատասխանողի այն ոչ ճշգրտված և հայցվորների պատիվը, արժանապատվությունը և բարի գործարար համբավն արատավորող բնույթ ունեցող տեղեկությունների դիտավորյալ հրապարակումն ու տարածումը, որով փորձվել է հանրությանը ցույց տալ իբր գոյություն ունեցող հանցավոր սերտ կապ հայցվորների և դերասանուհու վարքագծի միջև, մինչդեռ նման կապ իրականում գոյություն չունի և չի էլ կարող ունենալ, իսկ հրապարակումներն իրենց հերթին հանդիսանում են հայցվորների սահմանադրական ու այլ իրավական ակտերի նորմերի և լրագրողական բարեխղճության ու չափավորության խախտում։
Ներկայացնելով առարկություն` հայցադիմումի պատասխաններին, հայտնել են, որ ներկայացված պատասխպանները իրավաչափորեն որևէ կերպ չեն հանդիսանում մրցակցային հայտեր սույն դատավարական մրցավազքին մասնակցելու համար, առավել ևս, իրավական սկզբունքների հիերարխիայում, փորձ անգամ չեն կատարում համադրվելու սահմանադրական բարձրագույն և գագաթնակետային այնպիսի արժեքի հետ, ինչպիսին արժանապատվությունն է, որը վեր է ամեն իրավունքից, և այն, ի տարբերություն խոսքի ազատության իրավունքի, գործում է ոչ միայն մարդու կյանքի ընթացքում, այլև սաղմնավորված և դեռ չծնված մարդու կյանքում, ինչպես նաև` մարդու մահվանից հետո։ Դա նույն ինքը անվիճարկելի և անմրցակցելի ամենայն բարձր դիրքում գտնվող արժանապատվությունն է։
Պատասխանողի առարկությունները հիմնազուրկ են և հանդիսանում են սոսկ մասնավոր ենթադրություններ հետևյալի մատնանշմամբ։
Պատասխանող կողմը իր 30.12.2011թ.-ի պատասխանով և 23.03.2012թ.-ի առարկություններով, մտացածին կերպով, փորձում է դատարանին ներկայացնել տեղեկություններ, թե իբր հրապարակված լուսանկարներն ու պատկերները չեն կարող դիտվել որպես վիրավորանք, քանի որ դրանք հանդիսանում են լրատվության ասպարեզում ստեղծագործելու ոճ, և որ դրանք արգելված չեն օրենքով։ Այնուհետև փորձում է հստակ և առանց հարցադրումների հրապարակումները` հասցված վիրավորանքներն ու զրպարտությունները և տեղեկատվության կասկածելի աղբյուր նշելը ներկայացնել դարձյալ ոչ որպես վիրավորանք և զրպարտություն, իհարկե այս ամենին հավելելով ՄԻԵԴ-ի մի քանի որոշումներ, որպես իր ասածի փաստարկներ։
Հայցվոր կողմն ամբողջությամբ առարկելով հայցի պատասխաններին, հարկ
չի համարում տող առ տող անդրադառնալ նրանցում նշված մասնավոր և մակերեսային ենթադրություններին, առավել ևս, որ արդեն իսկ դրանց հակափաստարկներն ու ապացույցները մանրամասնորեն նշվել և ներկայացվել են դատարանին 2012թ.-ի հունվարի «09»-ի հայցադիմումի լրացման մեջ և կատարված հրապարակումները, կոլաժները, դրանց վրա առկա գրառումները պարզ ուսումնասիրության ենթարկելիս, ակնհայտ է, որ դրանք ոչ թե ենթադրություններ ու հարցեր են, այլ հստակ հասցված վիրավորանքներ, ծաղրանքներ ու զրպարտություններ, դրան գումարած այն, որ պատասխանողի կարծիքով տեղեկատվության ենթադրական աղբյուրը նշելը չի համադրվում օրենքի ու իրականության հետ, քանի որ հրապարակումները չեն հանդիսանում ո’չ բառացի և ո’չ էլ բարեխիղճ վերարտադրություններ։
Անշուշտ, որ մեր կողմից դատարանին մատնանշած ՄԻԵԴ-ի և ներպետական այլ նախադեպերը, ինչպես նաև սույն լրացմամբ մատնանշվող նախադեպերը, առարկայազրկում են ոչ թե խոսքի ազատության իրավունքը, այլ` պատասխանողի առարկությունները, որով վերջինս փորձում է պաշտպանություն գտնել խոսքի ազատության իրավունքի քողի տակ և խուսափել օրենքով նախատեսված պատասխանատվությունից`
ներողություն խնդրելուց և հերքում հրապարակելուց։ Բուսքարինին և այլոք ընդդեմ Սան Մարինոյի գործով (Case of Buscarini and others v. San Marino) ՄԻԵԴ-ը վճռի 34-րդ կետում նշել է.
«Դատարանը նորից կրկնեց, որ «ինչպես ամրագրված է 9-րդ հոդվածում մտքի, խղճի և կրոնի ազատությունը «ժողովրդավարական հասարակության» հիմքերից է։ Դա այն առավել կենսական տարրերից է, որը նպատակ ունի ամրապնդել հավատացյալների ինքնությունը և կյանքի` նրանց հայեցակարգը, սակայն, այն միևնույն ժամանակ անգնահատելի արժեք է աթեիստների, ագնոստիկների, սկեպտիկների համար։ Ժողովրդավարական հասարակությունից բխող բազմակարծությունը, որը նվաճվել է դարերի ընթացքում, կախված է դրանից» (տե’ս Կոկինաքիսն ընդդեմ Հունաստանի գործով 1993թ. մայիսի 25-ի վճիռը, Շարք Ա N260-Ա, էջ 17, կետ 31)։ Այդ ազատությունը, inter alia, ենթադրում է նաև կրոնական համոզմունքներ դավանելու կամ չդավանելու, դրանք արտահայտելու կամ չարտահայտելու ազատություն»։
Բացի այն, որ պատասխանողի կողմից առաջ քաշվող ենթադրությունը, թե իբր վիճելի հրապարակումներում ընդհանրապես գոյություն չունի վիրավորանք և զրպարտություն հանդիսացող երևույթներ, համոզիչ չեն և անհիմն են, կրկին նշում ենք, որ այդ հրապարակումները անկողմնակալ ընթերցողի մոտ չեն կարող առնվազն համոզմունք չհարուցել առ այն, որ հայցվորներն իսկապես «թաթախված են» մանկապղծության, պոռնոգրաֆիայի, հակաբարոյական հանցագործությունների մեջ, քանի որ աղանդ են։ Այսինքն ակնհայտ է, որ լուրերով, մեղմ ասած, խախտվել են հավասարակշռության և օբյեկտիվության գործոնները։ Ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով, ինչպես նաև արտահայտվելու ազատության մասին համապատասխան միջազգային իրավական նորմերով պաշտպանության ենթակա չէ կեղծ, չստուգված, վիրավորիչ տեղեկատվությունը։
Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով (Case of Lingens v. Austria) 42-րդ կետում ՄԻԵԴ-ի դիրքորոշումը հետևյալն է.
«Անտարակույս, 10-րդ հոդվածի 2-րդ կետը թույլ է տալիս պաշտպանել յուրաքանչյուրի հեղինակությունը, այսինքն` տարածվում է նաև քաղաքական գործիչների վրա, նույնիսկ, երբ նրանք հանդես են գալիս ոչ որպես անհատ»։ Մինչդեռ, եթե անվերապահ մոտեցում ցուցաբերվի պատասխանողի վկայակոչած նախադեպերին, ապա ստացվում է, որ խոսքի ազատությունը բացարձակ է, իսկ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը` գործողություն չունեցող մեռյալ տառ։ Պատասխանողի տրամաբանությամբ ստացվում է նաև, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի «Նախաբանի» և 1-ին հոդվածով նախատեսված արժանապատվությունը, ՄԻԵԿ-ի 9-րդ հոդվածով սահմանված դավանանքի ազատությունը մշտապես ենթակա են սահմանափակման` ի հաշիվ խոսքի ազատության, ինչն իրականում աբսուրդ է։
Ելնելով ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի 2-րդ կետով, 17-րդ, Մարդու իրավունքների հանընդհանուր հռչակագրի «Նախաբանի», 1-ին, 18-րդ, 19-րդ, 30-րդ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ, 14-րդ, 26-րդ, 27-րդ և 43-րդ հոդվածներով սահմանված իրավունքներից ու դրանց սահմանափակումներից և պատասխանատվությունից, չի կարելի աչքաթող անել այն փաստը, որ յուրաքանչյուրին վերապահված խոսքի ազատության իրավունքի համար միևնույն ժամանակ գծանշվում է սահման, որպեսզի այն օգտագործվի և իրացվի ողջամտորեն, որպեսզի այդ իրավունքից օգտվողն, ուզի թե չուզի, պարտադիր հաշվի նստի «արժանապատվություն» և «դավանանքի ազատություն» իրավական փաստերի հետ, հաշվարկելով նաև այն հետևանքը, որ խոսքի ազատության սահմանափակումն իր նկատմամբ կարող է կյանքի կոչվել հենց իրավանորմերի հիմքով։
Եթե մի պահ փորձենք ենթադրել, որ հրապարակումները եղել են միայն հարցադրումների տեսքով, ինչն իրականում այդպես չէ, ապա սույն գործով հայցվոր կողմը ցանկանում է արձանագրել նաև, որ պատասխանողի գործողությունը որպես լրագրողի մասնագիտության նկատմամբ հարգանքի և վստահության սկզբունքի խախտում որակելու համար, էական չէ, թե լրագրողն իր գործողությունը հասցրել է ավարտի, թե ոչ, այսինքն, ի թիվս տպագրված հոդվածներում հստակ անվանարկումների, եղե՞լ է «ընդամենը հարցի տեսքով» տարածվող լուր, թե ոչ, կարևորն այն է, որ հասարակության մեջ տպավորություն է ստեղծվել, որ պատասխանողը ստանձնել է այդ գործողության` հայցվորների անվանարկման կատարումը (ընդ որում, ինչպես հետագայում պարզ դարձավ` դիտավորյալ շարունակականությամբ առ այսօր)։ Նման մոտեցումը բխում է նաև ՄԻԵԴ-ի Անդրոսովն ընդդեմ Ռուսաստանի թիվ 63973/00 գործով 06.10.2005թ. վճռի 53-րդ կետից, որտեղ դատարանը նշել է, որ`
«Պետք է հաշվի առնել, ոչ թե փաստացի կատարվածը, այլ թե ի սկզբանե ինչ է դրված եղել խաղաքարտի վրա (Taking into account what was at stake for the applicant)»։
ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը« սակայն այդ իրավունքը չի հանդիսանում բացարձակ և ենթակա է սահմանափակումների (2-րդ կետ)։ Նշյալ հոդվածը« որը երաշխավորում է խոսքի ազատության իրավունքը« պաշտպանում է նաև անձի հեղինակությունը և այլոց իրավունքները։ ՄԻԵԴ-ն իր նախադեպային որոշումներում հստակ նշել է. «Կասկածից վեր Է« որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում Է բոլոր անձանց հեղինակությունը և այդ պաշտպանությունից անգամ օգտվում են քաղաքական գործիչները« երբ նրանք նույնիսկ չեն գործում որպես մասնավոր անձինք»։
Անհրաժեշտ է ընդգծել, որ մարդու համար իր կրոնական համոզմունքներն անկախ նրանից` ճիշտ թե սխալ, թերի թե լիարժեք, ունեն սուրբ նշանակություն և գերբնական են, իրենց մեջ պարունակում են սրբության խորհուրդ, քանի որ մարդ-անհատն ինքն է ընտրել իր դավանաբանությունն այնպես ազատորեն, ինչպես որ երաշխավորում է թե~ ՄԻԵԿ-ի 9-րդ, թե~ ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածները, ու նաև այն, որ մարդու խղճի և դավանանքի ազատությունն իր հիմնական իրավունքներից է, և իր գիտակցության մեջ` բարձրագույն արժեք, այնպես, ինչպես իր արժանապատվությունն ու պատիվն են բարձր ու անքակտելի, իսկ երբ մարդու ազատ ընտրությանը, նրա ինքնորոշման իրավունքին, սրբությանը, պատվին ու արժանապատվությանն են դիպչում, միանգամայն հասկանալի է, որ իրավական որևէ ակտ, ՄԻԵԴ-ի նախադեպ ու ցանկացած դիրքորոշում չեն պաշտպանում նման վերաբերմունքը։
ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն իր ԵԿԴ/0790/02/11 /Հայկ Բաբուխանյանն ընդդեմ «Խմբագիր» ՍՊԸ-ի, Էդիկ Անդրեասյանի և Աբել Միքայելյանի/, մոտ 10 տող միայն հայցապահանջի ձևակերպում ունեցող գործով կայացված վճռով, «Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և դատարանի իրավական վերլուծությունները» բաժնում, ամրագրել է իրավական հետևյալ դիրքորոշումը. «Ոչ մի ազատ ժողովրդավարական հասարակության մեջ մտքի, խոսքի, կարծիքի և տեղեկատվության ազատությունը չի պաշտպանում անվայելուչ, անպարկեշտ արտահայտությունները, ոչ նորմատիվային բառապաշարը և զոհի նկատմամբ բացահայտ անպատկառ` մարդկային հասարակությունում ընդունված բարոյական և բարոյախոսական նորմերին, մարդկանց միջև վարքագծի տարրական կանոններին խորապես հակասող վերաբերմունքը և նրա մարդկային արժանապատվությունը նսեմացնող այլ ձևերը»։
Օրինակ` «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով», կամ, «Պատմություն աղանդավորությունով պոռնկության մասին», ««Սենսացիա» ձող երկու վերջավորություններով։ Պատմություն աղանդավորությունով պոռնկության մասին», դարձյալ օրինակ (և ոչ թե ամբողջը)` ահավոր համակցություն` «աղանդ, ինցեստի և մանկապղծության մեղադրանք…»։ Հետքրքիր է այս տողերում փնտրել և չգտնել, պատասխանողի անհիմն արդարացումները դրանց` «հարց» կամ «ենթադրություն» լինելու վերաբերյալ։ Ընդ որում, սրանցով լրատվամիջոցն ասել է իր ուզածը և վերջակետ դրել, իսկ որոշ տողերում ենթադրելի և գոյություն չունեցող ենթադրությունները վերաբերվում են բոլորովին այլ հասկացություններին։ Այսինքն ակնհայտ է, որ պատասխանողի փորձը, որով լուրերը ներկայացվում են միայն հարցերի և ենթադրությունների ներքո, առարկայազուրկ են։
Փաստ է, որ պատասխանողի կողմից հայցվորների նկատմամբ տեղի է ունեցել, անչափ մեղմ ասած, անբարեխիղճ կամ անպատասխանատու լրագրություն և հանրությանը տրամադրվել նույնորակ լրատվություն, քանի որ հրապարակումներով կատարված զրպարտությունների համար պատասխանողը որևէ փաստական հիմք չունի, հետևաբար այն չի էլ դրել իր հրապարակումների հիմքում։
«Տեղեկություն» տարածելու լրագրողի ազատության առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ տեղեկություն տարածելու լրագրողի իրավունքը, եթե լրագրողը գործում է բարեխղճորեն և ճշգրիտ փաստացի հիմքերի վրա ու տրամադրում է «վստահելի ու ճշգրիտ» տեղեկություն լրագրողական վարքագծի նորմերի հիման վրա (Շաբանովն ու Տրենն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 5433/02, 14/12/2006, ՄԻԵԴ պարբ. 40)։
Հայցադիմումի առաջին լրացման մեջ նշված միջազգային նորմերի վերաբերյալ ՄԻԵԴ-ի կողմից արտահայտված դիրքորոշման էությունից բխում է, որ այսպես թե այնպես անհրաժեշտ է, որ խոսքի ազատության պաշտպանվածության սկզբունքով առաջնորդվող տեղեկատվության տարածման գործելակերպն իրականացվի օրենքի պահանջներին համահունչ, մասնավորապես` լինի վստահելի ու ճշգրիտ, իսկ լրատվամիջոցի կողմից տեղեկության տարածման դեպքում` նաև լրագրողի վարքագծի նորմերի հիման վրա։
Ինչ վերաբերվում է, որ լրատվամիջոցին օրենքով արգելված չէ կատարելու հարցադրումներ, տպագրելու լուսանկարներ, ապա նշենք, որ այն թույլատրելի է, եթե չի խախտում այլոց արժանապատվությունը և խոսքի ազատությունից որևէ կերպ նվազ չդիտվող` պաշտպանվող այլ հիմնական իրավունքները։ Նույն պատասխանում, պատասխանողն ինքն է հայտնել դիրքորոշում, որ խոսքի ազատության իրավունքը` «Իհարկե չպետք է պարունակի վիրավորական կամ զրպարտող իմաստ»։
Ինչ վերաբերվում է պատասխանողի դիրքորոշմանը «աղանդ» և «աղանդավոր» բառին, որպես ոչ վիրավորական լինելուն, ապա նախ, նա, հայցադիմումի լրացման միջից ընտրել է բառարանային այն մեկնաբանությունը, որն իրեն է ձեռնտու, չմեկնաբանելով նույն բառարաններից տրվող մյուս նշանակությունները, որոնք առավել ցայտուն կերպով են ընդգծում բառի, մեղմ ասած, բացասական իմաստը, ինչն էլ խոսում է դրա վիրավորական և զրպարտող լինելու մասին` կախարդանք, տվյալ երկրում ընդունված կրոնին դեմ կամ օտար կրոն, մոլորություն, մերժելի ուսմունք, խմբակային նեղ շահերով ու դոգմատիկ համոզմունքներով առաջնորդվող գործիչ և այլն։ Ապա, հայցվորների կողմից դատարանին են ներկայացվել պատշաճ մասնագետների բազում գիտական, վերլուծական, մասնագիտական աշխատություններ, որոնցով հիմնավորվում է այդ բառերի վիրավորական և զրպարտող լինելու հանգամանքը։
Ի հակառակ հայցի պատասխաններում բարձրացված խոսքի ազատության քաղաքացիական իրավունքի, որն ՀՀ-ում առավել մանրամասնված, որպես վարքագծի կանոն, նախատեսված է` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունը հստակ նշում է. «Քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել …եթե դա անհրաժեշտ է …այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար»։ Տվյալ դեպքում այն միանգամայն կիրառելի է, քանի որ գործ ունենք պատասխանողի կանխամտածված ոչ հավաստի անվանարկումների հետ։
Ավելին, անձի պատվի և արժանապատվության իրավունքը` որպես բարձրագույն արժեք է ճանաչում նաև Եվրոմիության Մարդու հիմնարար իրավունքների մասին խարտիան, որի առաջին հոդվածի համաձայն` անձի պատվի և արժանապատվության իրավունքը անխախտելի իրավունք է, որը պետք է հարգվի և պաշտպանվի։ Տվյալ նորմի կիրառումն ապահովվում է ՀՀ և Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված «Գործընկերության և Համագործակցության մասին» Համաձայնագրի դրույթներին համապատասխան։
Բացի այդ, Կոնվեցիայի անդամ պետությունները ճանաչում և պարտավորվում են պաշտպանել ոչ միայն «Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ին ընդունված կոնվենցիայով նախատեսված իրավունքները, այլև ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով նախատեսված իրավունքները, մասնավորապես, Հռչակագրի առաջին հոդվածով նախատեսված արժանապատվության իրավունքը։ Այստեղից հետևում է, որ խոսքի ազատությունը չի կարող բացարձականացվել, քանի որ այդ իրավունքը շնորհող օրենքները հենց իրենք են որոշակի չափանիշներով սահմանափակում այդ իրավունքը։ Նման չափանիշները պայմանավորում են համապատասխան ազատության օբյեկտիվ իրավական սահմանները։
Դրա մասին է խոսում նաև Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Կարծիքի ազատ արտահայտման իրավունքի և հավատացյալների զգացմունքների հանդեպ հարգանքի» վերաբերյալ 2006թ.-ի հունիսի 28-ին ընդունված թիվ 1510 (2006) բանաձևը, որտեղ ասվում է.
կետ 2. Մտքի, խղճի և կրոնի ազատությունը ժողովրդավարական պետության պարտադիր պահանջ է և հանդիսանում է մարդու` մարդկային կյանքի և հասարակության նկատմամբ նրա վերաբերմունքի բնորոշման հարցում կարևորագույն ազատություններից մեկը։ Խիղճն ու կրոնը մարդկային մշակույթի հիմնական բաղկացուցիչներն են։ Այս իմաստով, դրանք պաշտպանվում են մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 9-րդ հոդվածով։
կետ 3. Ժամանակակից ժողովրդավարական հասարակությունները կազմված են տարբեր հավատքների և համոզմունքների տեր մարդկանցից։
կետ 8. Ժողովրդավարական հասարակությունում կրոնական համայնքներին հնարավորություն է տրվում իրենց պաշտպանել քննադատությունից կամ ծաղրանքից` համաձայն մարդու իրավունքները կանոնակարգող օրենքների և նորմերի։ Նույն կետում` պետությունները նաև պետք է զարգացնեն և ակտիվ իրագործեն արդյունավետ ռազմավարություններ, որոնք կընդգրկեն համապատասխան օրենսդրական և իրավական միջոցներ` ուղղված պայքարելու կրոնական խտրականության և անհանդուրժողականության դեմ։
կետ 11. Միշտ, երբ անհրաժեշտ է լինում հավասարակշռել մարդու իրավունքներն ինչ-որ առանձին հարցում իրար դեմ հանդես եկող հակասությունների միջև, թույլատրելի սահմանափակումների սահմանները որոշվում են ազգային դատարանների և ազգային օրենսդրության միջոցով։ Այս առումով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կարծում է, որ եթե իրենցից հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քաղաքական արտահայտությունների կամ բանավեճերի դեպքում սահմանափակումների մասշտաբը փոքր է, ապա սահմանափակումների հնարավորությունը որպես կանոն մեծանում է, երբ խոսքը գնում է արտահայտվելու ազատությունը կանոնակարգելուն այնտեղ, որտեղ կարող են վիրավորվել խորը անձնական բարոյական համոզմունքներ և կրոնական զգացմունքներ։
կետ 15. Վեհաժողովը նաև կոչ է անում ԶԼՄ-ների աշխատակիցներին և իրենց արհեստավարժ կազմակերպություններին քննարկել լրատվական էթիկայի հարցերը, որոնք վերաբերում են կրոնական համոզմունքներին և կրոնական զգացմունքներին։
Նշվածին գալիս է լրացնելու նույն մարմնի ընդունած թիվ 1805 (2007)1 հանձնարարականը, որի 1-ին կետում, վեհաժողովը հղում կատարելով նախորդ` թիվ 1510 (2006) բանաձևին, սահմանել և անդամ պետություններին հանձնարարել է հետևյալը.
Յուրաքանչյուր մարդ արժանի է հարգանքի` անկախ իր կրոնական համոզմունքներից (2-րդ կետում)։
Դատարանը թույլ է տալիս համաձայնագրի մասնակից-պետությունների կողմից իրավիճակի գնահատման ավելի լայն հնարավորություն, երբ կանոնակարգում են կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը այնպիսի հարցերի շուրջ, որոնք կարող են վիրավորել խիստ անձնական համոզմունքները, որոնք վերաբերում են բարոյական ոլորտին` հատկապես կրոնական համոզմունքներին (8-րդ կետում)։
Այս կամ այն արտահայտությունը այս իմաստով կարող է համարվել թշնամական միայն այն դեպքում, եթե այն ուղղված է ինչ-որ անհատի կամ անհատների հատուկ խմբի դեմ։ Ազգային օրենսդրությունը պետք է պատժի այն արտահայտությունների համար, որոնք առաջացնում են ատելություն, խտրականություն կամ բռնություն մարդկանց կամ մարդկանց խմբերի հանդեպ` կրոնական հողի վրա (12-րդ կետում)։
Վեհաժողովը կարևորում է այն փաստը, որ Մարդու իրավունքների մասին Եվրոպական համաձայնագրի 9-րդ հոդվածով պաշտպանված կրոնի ազատության իրավունքը պաշտպանում է նաև այդ կրոնների իրավունքը` իր հետևորդների համար սահմանել արժեքներ (13-րդ կետում)։ Վեհաժողովը նշում է, որ անդամ-պետությունները, ըստ Համաձայնագրի 9-րդ հոդվածի, պարտավոր են պաշտպանել կրոնի ազատության իրավունքը` ներառյալ իր կրոնը քարոզելու ազատության իրավունքը։ Սա պահանջում է, որ անդամ-պետությունները պետք է այսպիսի քարոզչությունը պաշտպանեն ուրիշների կողմից ստեղծված խոչընդոտներից (14-րդ կետում)։
Լրացում - ՀՀ-ն 2000թ.-ի դեկտեմբերին վավերացնելով Եվրախորհրդի կանոնադրությունը, պարտավորվել է առաջնորդվել վերջինիս դրույթներով, հաշվի առնել Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի հանձնարարականները և անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել դրանց իրականացման համար։
Ներկայացրել են հայցապահանջի ավելացում հավելյալ կատարված թարգմանչական ծախսերի մասով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված է`
- Անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, …
- Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, …
Նույն օրենսգրքի 1087.1 հոդվածի 12-րդ կետի դրույթով սահմանված է`
Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը։
Ղեկավարվելով վերոնշյալ իրավական նորմերով և հաշվի առնելով, որ սույն գործով հայցվորի կողմից կատարվել են լրացուցիչ թարգմանչական ծախսեր, ընդհանուր առմամբ 17.000 ՀՀ դրամի չափով, որոնք հաստատվում են դատարանին ներկայացվող համապատասխան ապացույցով, դատարանին խնդրում ենք պատասխանողից հօգուտ հայցվորներիս բռնագանձելու նաև կատարված այդ ծախսերը։
Հիմք ընդունելով հայցադիմումի «09» հունվարի 2012թ.-ի և սույն լրացումներում ամբողջ նշվածները, գտնելով, որ պատասխանողի առարկություններն իրավունքի տեսանկյունից անտրամաբանական են և հիմնազուրկ, դրանք հաշվանցված են սահմանադրական փաստ-իրողության` արժանապատվության ուժով և ժողովրդավարական հասարակության անվիճարկելի իրավունք և հիմնաքար համարվող մտքի, խղճի և կրոնի ազատության ուժով, ուստի դատարանին խնդրում ենք պատասխանողի առարկություններն ու պատճառաբանությունները հաշվի չառնել վճիռ կայացնելիս, փոխարենը` քննության առնել մեր կողմից ներկայացված հայցապահանջները (հայցադիմումի բոլոր լրացումները) և բավարարել դրանք ամբողջությամբ` վերականգնելով հայցվորներիս արատավորված պատիվը, արժանապատվությունը և գործարար բարի համբավը։
Նշվածի վերաբերյալ հայցվոր կողմը, օգտվելով դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու իրավունքից, ամբողջությամբ առարկում է դրանց դեմ հետևյալ պատճառաբանություններով։
Պատասխանողի կողմից դատարանին է ներկայացվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված փաստաբանական հարցում, որով խնդրվել է պատասխանել, թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կապ ունի՞ հայցվոր եկեղեցու հետ։ Հիշյալ հարցի առնչությամբ ցանկանում ենք նշել, որ այն լիովին ավելորդ հարց է և որևէ նշանակություն չի կարող ունենալ վեճի լուծման համար, քանի որ այդ մասին հայցվորն ընդհանրապես և երբևէ չի էլ նշել իր դիրքորոշումներում, թե ինքն իբր կապ ունի Հայ Առաքելական Եկեղեցու հետ կամ իբր թե ինքը նույն` Առաքելական եկեղեցու «մասնաճյուղն» է։ Այդ մասին է փաստում նաև Մայր աթոռ Ս. Էջմիածնի կողմից, ի դեպ ոչ կաթողիկոսի կողմից և ոչ վերջինիս ստորագրությամբ, տրամադրված պատասխանը։ Բանն այն է, որ հայցվոր եկեղեցին իսկապես ոչ թե առաքելական, այլ ինքնավար ավետարանական եկեղեցի է` իր իսկ դավանաբանությամբ, ավանդությամբ, ծեսերով, սովորույթներով, և այդ իրավունքն իրականացնում է օրենքին համապատասխան։
Այնուհետև, փաստաբանական հարցմամբ խնդրվել է հայտնել՝ հայցվոր եկեղեցին համարվու՞մ է աղանդավորական կազմակերպություն, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ հիմնավորմամբ։ Մի հարց, որն ուղղակիորեն հակասում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին, քանի որ համաձայն վերջինիս՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն վերապահված չէ իրավունք հայտնելու որևէ կարծիք, այդ թվում` թվացյալ մասնագիտական, նույն օրենքի հիման վրա գործող այլ եկեղեցու կամ կրոնական կազմակերպությունների մասին։ Հետևաբար՝ արձանագրում ենք, որ տվյալ հարցը և դրան տրված պատասխանը Առաքելական եկեղեցու իրավասությունից դուրս են, հակասում են օրենքին, ուստի չեն կարող որևէ դեր ու նշանակություն ունենալ, առավել ևս` ապացուցողական լինել սույն վեճի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող արդարադատության ժամանակ։
Ինչևէ, այդ հարցին հարցվողը պատասխանել է, որ «Կյանքի խոսք» եկեղեցին իբր համարվում է աղանդ, քանի որ նրա «դավանանքն ու ուսմունքը շեղված են առաքելական ճշմարիտ Եկեղեցու հավատքից և Սրբազան Ավանդությունից։ Նրա ծեսերն ու խորհուրդները չեն համապատասխանում Եկեղեցու կանոնական և ավանդական սկզբունքներին։ Այն չի ընդունում և չունի առաքելական հաջորդականություն և նվիրապետություն»։
Այս առնչությամբ ցանկանում ենք նշել, որ նախ անհասկանալի է, թե հարցվողը, «առաքելական ճշմարիտ Եկեղեցի» ասելով, ի՞նչ նկատի ունի. արդյոք նա նկատի ունի Քրիստոսի Ընդհանրական առաքելական, թե այդուհանդերձ՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցին։ Եթե առաջինը, ապա հարց է ծագում, թե ո՞ր հիմքով որևէ առանձին եկեղեցի կարող է պնդել, որ իրեն իրավունք է վերապահված կարծիք հայտնել և այն էլ աղանդ որակել մեկ այլ քրիստոնեական եկեղեցու Քրիստոսի Ընդհանրական առաքելական Եկեղեցու անունից։ Իսկ եթե հարցվողն, այդուհանդերձ, ի նկատի ունի Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, ապա ակնհայտ է, որ գոյություն չունի ո՛չ իրավական և ո՛չ էլ աստվածաբանական հիմք, որով սահմանված կլիներ, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դավանաբանությունը, ավանդությունը, խորհուրդներն ու ծեսերն այն անառարկելի չափորոշիչներն են, որոնցով որոշվում է այս կամ այն եկեղեցու կամ կրոնական կազմակերպության ուղղադավան եկեղեցի կամ աղանդավորական կառույց լինելու հանգամանքը։
Ցանկանում ենք դատարանի ուշադրությունը հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ժողովրդավարական և իրավական հասարակությունում, այն էլ ՄԻԵ Կոնվենցիայի և ՄԻԵ Դատարանի նախադեպերի առկայության պայմաններում, այն իրավախախտ ու նշվածներին հակասող պատասխան է, կոպտագույնս ոտնահարում է հասարակության անդամների կյանքի հոգևոր կողմի ազատ բազմակարծությունը և ժխտողական ու նեգատիվ կերպով պիտակավորում նրա հանրահայտ իրավունքը, միևնույն ժամանակ` վտանգում և պայմաններ ստեղծում այդ իրավունքի սահմանափակման տեսանկյունից։ Հայտնվածը չի կարող դրվել դատական ակտի հիմքում և առհասարակ հաշվի առնվել դատարանի կողմից, քանի որ հանրաճանաչ իրավունքների խախտման փաստ պարունակող գրավոր այդ «թուղթը» կարող է վտանգել նաև արդարադատության բուն շահը, ինչն անթույլատրելի է իրավական հասարակարգում։ Բացի այդ, այն, վերը նշված պատճառաբանություններով` օրենքի խախտմամբ ձեռքբերված ապացույց է, ինչն, ըստ ՀՀ քաղ.դատ.օր.-ի 47-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով հանդիսանալով որպես այդպիսին, չունի իրավաբանական ուժ և չի կարող դրվել դատարանի վճռի հիմքում։
Առարկելով այդ իրավաբանական ուժ չունեցող թղթին՝ կրկին տեղին ենք համարում մեջբերելու և հարգարժան պատասխանողին հիշեցնելու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Կարծիքի ազատ արտահայտման իրավունքի և հավատացյալների զգացմունքների հանդեպ հարգանքի» վերաբերյալ 2006թ.-ի հունիսի 28-ին ընդունված թիվ 1510 (2006) բանաձևի 3-րդ կետում նշվածը` «Ժամանակակից ժողովրդավարական հասարակությունները կազմված են տարբեր հավատքների և համոզմունքների տեր մարդկանցից», և նույն մարմնի ընդունած թիվ 1805 (2007)1 հանձնարարականի 13-րդ կետում նշվածը` «Վեհաժողովը կարևորում է այն փաստը, որ Մարդու իրավունքների մասին Եվրոպական համաձայնագրի 9-րդ հոդվածով պաշտպանված կրոնի ազատության իրավունքը պաշտպանում է նաև այդ կրոնների իրավունքը` իր հետևորդների համար սահմանել արժեքներ»։ Վերջինս նշանակում է, որ «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու՝ օրենքով երաշխավորված իրավունքն է իր անդամների, հետևորդների ու այցելուների համար սահմանել սրբազան խորհուրդներ, ծեսեր, սովորույթներ, երկրպագության և փառաբանության արարողակարգեր, Աստվածաշնչի վրա հիմնված դավանական ուսմունքներ և այլն, ինչն իր հերթին որևէ մեկին իրավունք չի շնորհում կամաարտահայտվել այնպես, որպեսզի, մեղմ ասած, անտեսվեն նրա նույնահավասար և պետության կողմից պաշտպանվող իրավունքները, քանի որ նույն փաստաթղթի 14-րդ կետում` «Վեհաժողովը նշում է, որ անդամ-պետությունները, ըստ Համաձայնագրի 9-րդ հոդվածի, պարտավոր են պաշտպանել կրոնի ազատության իրավունքը` ներառյալ իր կրոնը քարոզելու ազատության իրավունքը։ Սա պահանջում է, որ անդամ-պետությունները պետք է այսպիսի քարոզչությունը պաշտպանեն ուրիշների կողմից ստեղծված խոչընդոտներից»։
Տեղին է նկատել, որ նույն ինքը` Հայ Առաքելական եկեղեցին ՀՀ-ում գործում է այն նույն Սահմանադրության և այն նույն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն, ինչպես «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցին։ Հետևաբար, հաստատվում է դատարանին հայցի 1-ին լրացմամբ հայցվորի հայտնած այն դիտարկումը, որ եթե ելնենք այդ տրամաբանությունից, ապա Հայաստանյայց Առաքելական եկեղեցուց բացի, մնացած բոլոր եկեղեցիները` կաթոլիկ, ուղղափառ, բողոքական-ավետարանական, ՀՀ-ում գրանցված բոլոր կրոնական կազմակերպությունները, որոնք ՀՀ-ում գործունեություն են ծավալում բացառապես օրենքով սահմանված կարգով, «չափվում են» մեկ` աղանդի ու աղանդավորի «արշինով», մինչդեռ հենց օրենքն է ընձեռում իրավունք, որպեսզի վերջիններս ունենան Առաքելական եկեղեցու ծիսակարգերից տարբերվող ծեսեր և կարող են իրենց դավանաբանությամբ տարբերվել և նույնական չլինել, քանի որ հենց դրա մեջ է ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկը` բազմակարծությունը։
Իրավական երկրում «հասարակական բազմակարծությունը» նշանակում է, որ բազմահազարներն իրենց ազատ կամքով իրավունք ունեն որոշելու՝ ինչ կարծեն կամ ում և ինչպես դավանեն, երբ խոսքը վերաբերում է նրանց կյանքի կրոնական կողմին, և դա որևէ մեկին իրավունք չի շնորհում հասարակության մի մեծ զանգվածի դիտարկելու որպես աղանդավորներ` դրանով վիրավորելով նրանց կրոնական զգացմունքները։
Էական է նաև այն, որ նշված գրությունն իրենից չի ներկայացնում ո՛չ մասնագիտական և ո՛չ էլ առավել ևս փորձագիտական եզրակացություն։ Նման մակերեսային կարծիքն անթույլատրելի է, համենայն դեպս արդարադատության իրականացման փուլում, առավել ևս, որ բացահայտորեն հանդիսանում է մասնավոր անձի կամ անձանց նեգատիվ և աչառու կարծիք, և` ոչ ավելին։ Այն չի կարող դիտարկվել որպես ապացույց, քանի որ հանրահայտ հանգամանք է, որ տարիներ շարունակ տվյալ եկեղեցու հոգևոր սպասավորներն անթաքույց նեգատիվ կերպով են արտահայտվել «Կյանքի խոսք» եկեղեցու հանդեպ։ Սա նշանակում է, որ պատասխանը, լինելով օրենքին հակասող և ընդամենը մասնավոր հետևությունների արդյունք, վերաբերելի չէ ու հարգելի դատարանի կողմից ենթակա է հանման ապացույցների շարքից։
Պատասխանողի կողմից դատարանին ներկայացված DVD տեսասկավառակի հետ կապված, հայցվոր կողմը հայտնում է հետևյալ դիրքորոշումը։
Դատարանին ներկայացված անհայտ ծագման տեսանյութը ստեղծվել և մոնտաժվել է նույնպես անհայտ անձի կամ անձանց կողմից, ովքեր ինչ-ինչ պատճառներով փորձել են արատավորել «Կյանքի խոսք» եկեղեցու և նրա հոգևոր ծառայողների բարի համբավն ու արժանապատվությունը և կրոնական ատելություն սերմանել ազգի մեջ` փորձելով վարկաբեկել ու հեղինակազրկել Հայ Ավետարանական ընտանիքի եկեղեցիներից մեկին։ Ուստի նման զրպարտիչ, շինծու, հոգեբանական տեսանկյունից մանիպուլյատիվ տեսանյութերը, դրանց մեջ այլ երկրներում գործող ինչ-ինչ կազմակերպությունների արարողություններից որոշ հատվածների ներառումը, որոնք փորձ է արվում ներկայացնել իբր «Կյանքի խոսք» եկեղեցու գործունեություն, անթույլատրելի է։ Տեսանյութերի հեղինակները պարզված չեն, նրանք չեն նշվում նաև նյութի տեսադիտման ժամանակ, պարզ չէ նաև դրանք պատրաստող ստուդիան, նյութերն ամբողջական չեն, կտրտված են, դրանք որևէ կապ չունեն հայցվոր եկեղեցու իրական ծառայությունների և Ա.Սիմոնյանի իրական անձի հետ։
Նշված նյութը ևս չի կարող հաշվի առնվել դատարանի կողմից և դիտարկվել որպես ապացույց, քանի որ այն ստեղծված է օրենքի խախտմամբ, այն է` ստեղծողի կամ հեղինակի անհայտություն, գաղտնի նկարահանումներ, անձնական կյանքի օրենքով չթույլատրված միջամտություններ, մասնագիտական կամ փորձագիտական հետևությունների անպարունակություն կամ բացակայություն, կրոնական ատելություն հրահրող ուղղվածության տարրերի, նաև` վիրավորանքի հստակ պարունակում, ոչ նորմատիվային բառապաշարի առկայություն, աղավաղվածություն, աղճատվածություն, մոնտաժված ու տեխնիկական հնարքների գործադրմամբ սոսկ հեղինակի նենգ «առաքելությանը» համահունչ հարմարեցված կեղծ և շինծու համակցում։
Համոզված ենք, որ պատասխանողը, իր ձեռքի տակ չունենալով որևէ փաստական հիմք և հրապարակումներից հետո նոր միայն փորձելով փնտրել իբր դրանք ապացուցող հանգամանքները, արդյունքում կատարել է բավականին անհաջող «ընտրություն»՝ մոռանալով, որ բացի վերը նշված պատճառաբանությունները, այն չի կարող հաշվի առնվել դատական վեճի ժամանակ նաև այն պարզ պատճառով, որ ինքն այն «պեղել» է իր իսկ հրապարակումներից շատ ու շատ հետո, ինչը հակասում է ՄԻԵԴ-ի այն դիրքորոշմանը, համաձայն որի ԶԼՄ-ի ցանկացած հրապարակում պետք է լինի հավաստի և նախապես ստուգված՝ ունենալով փաստական հիմք հրապարակման պահին և ոչ թե հետո։
Այսպես, «Ստուգման պարտականությունը պահանջում է տեղեկատվությունը ստուգելիս բացառապես հիմնվել հավաստի և արժանահավատ փաստական հանգամանքների վրա« որոնք պետք է համամասն լինեն տարածված արատավորող տեղեկատվության բնույթին ու աստիճանին՝ պայմանով« որ որքան առավել ծանր է տարածվող տեղեկատվության` հեղինակությունը արատավորող բնույթը« այնքան ամուր և հիմնավորված պետք է լինեն դրա փաստական հիմքերը» (Պեդերսեն և Բաադսգարդն ընդդեմ Դանիայի /GC/, no. 49017/99, 78, ՄԻԵԴ 2004-XI)։
Փաստորեն« պատասխանողը տեղեկություններ տարածելուց առաջ չի ձեռնարկել որևէ ողջամիտ միջոց հրապարակվող տեղեկատվության իրականությանը համապատասխանելը ստուգելու համար« որի պարտականությունը նա ուղղակիորեն կրում է, այնուհետև, դատարանում պաշտպանվելու նպատակով փորձել է դրանք փնտրել։ Մինչդեռ ըստ մեջբերված ՄԻԵԴ նախադեպի դիրքորոշման, նա պետք է ներկայացնի այն ապացույցները կամ այն փաստերը« որոնք ինքն ունեցել է իր տրամադրության տակ մինչև հոդվածի հրապարակումը կամ առնվազն այդ պահին, և որոնք իր համար հիմք են հանդիսացել ուղղակիորեն նման տեղեկատվություն ունենալու« ապա` դրանք արժանահավատ համարելու և տարածելու համար։ «Պնդել« որ ապացույցներ կարող են ձեռք բերվել հոդվածի հրապարակումից հետո ցանկացած պահի« կնշանակի չհիմնավորված ռիսկի տակ դնել այն անձանց հեղինակությունը« որոնց մասին տեղեկություններ են տարածվում և դեմ կլիներ իրավունքի արդյունավետ պաշտպանության տրամաբանությանը և ձևավորված միջազգային ստանդարտներին»։
«ՄԻԵԴ-ի նախադեպին համապատասխան՝ բարեխղճության պահանջը պարտադրում է լրագրողին« որպեսզի վերջինս ստուգի իր կողմից տարածվող տեղեկությունների ճշտությունն ու արժանահավատությունը։ Լրագրողը կարող է ազատվել իր կողմից ներկայացված տեղեկությունների արժանահավատությունն ապացուցելու իր պարտականությունից« եթե պատշաճ հղում է կատարում այլ աղբյուրի« որին զանգվածային լրատվության միջոցը խելամտորեն կարող է վստահել և այդ աղբյուրը ողջամտորեն կարող է համարվել հավաստի և արժանահավատ։ Բոլոր այն դեպքերում« երբ աղբյուրի հավաստիությունը չի կարելի ենթադրել ողջամիտ կամ հղումը աղբյուրին պատշաճ չէ« լրագրողը (լրատվական գործունեություն իրականացնողը) կրում է իր կողմից ներկայացված տեղեկատվության՝ իրականությանը համապատասխանելու ապացուցման պարտականություն և չի կարող ազատվել ինքնուրույն պատասխանատվությունից /Մաքվիքարն ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 46311/99, 84, ՄԻԵԴ 2002-III)
ՄԻԵԴ-ը հայտնել է նաև այն կարծիքը« որ զանգվածային լրատվության միջոցը չի կարող ողջամտորեն վստահել սկզբնաղբյուրի արժանահավատությանը« եթե այդ աղբյուրի ինքնությունն անհայտ է կամ վիճելի, առավել ևս, որ սույն գործով մանկապղծության «մեղադրանքը» դերասանուհուն «առաջադրվել է» մասնավոր անձի կողմից և ոչ թե այնպես` ինչպես որ օրենքն է պահանջում։
Պատասխանողի կողմից դատարանին ներկայացված «Հայացք» օրաթերթի 11 ապրիլի 2012թ.-ի թիվ 64 (231) համարում տպագրված «Մեզ հայտնի և անհայտ «Կյանքի խոսքը»» վերտառությամբ հոդվածի հետ կապված, հայցվոր կողմը հարկ չի համարում անդրադառնալ դրա բովանդակությանը` համարելով այն մասնավոր և ոչ իրավասու անձի հիմնազուրկ հետևությունների արգասիք։ Հայցվոր կողմը բավական է համարում մատնանշել վերը նշված նույն դիրքորոշումը, համաձայն որի այն «ժամկետանց» փաստարկ է` հրապարակվել է վեճի առարկա հրապարակումներից գրեթե 6 ամիս անց և նույնքան ժամանակ անց ձեռք բերվել պատասխանողի կողմից, ինչպես նաև մատնանշում է վերը մեջբերված ՄԻԵԴ-ի նախադեպային դիրքորոշումներն այդ կապակցությամբ։ Այսինքն ստացվում է, որ այն ևս ենթակա է գործով ապացույցների շարքից հանման ճակատագրին, քանի որ նախորդ նյութերի պես այս մեկը ևս պատասխանողը փնտրել է 2011թ.-ի նոյեմբեր ամսին կատարված հրապարակումներից շատ ավելի ուշ` 2012թ.-ին։
Ինչու՞ է հայցվոր կողմը կարծում, որ պատասխանողի ներկայացրածները ենթակա են հանման ապացույցների շարքից։
Պատասխանը հետևյալն է. «Իրավունք հետաքննություն» շաբաթաթերթի թիվ 39(2031) համարը լույս է ընծայվել ամենաուշը 2011 թվականի հոկտեմբերի 18-ին, իսկ «Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթի թիվ 41(282) համարը` 2011 թվականին հոկտեմբերի 24-ին։ Հրապարակումների դեմ հայց է հարուցվել 2011թ.-ի նոյեմբերի 18-ին, որից հետո գործի քննությունը սկսվել է 2012թ.-ի մարտի 13-ին։ Դրանից անգամ շատ ավելի ուշ, պատասխանողն ունենալով հայցապահանջներին առարկելու նպատակ, ձեռնարկել է որոշակի գործողություններ, որոնց արդյունքը ներկայացրել է դատարանին, այն է`
1. փաստաբանական հարցում, որը կատարվել է 22.03.2012թ.ին, և դրան ստացված պատասխան` 23.03.2012թ.-ին.
2. «Հայացք» օրաթերթի թիվ 64 (231) համարը` թողարկված 11 ապրիլի 2012թ.-ին. 3. DVD տեսասկավառակ, որով ներկայացված նյութերը նույնպես ավելի ուշ են «պեղվել» նրա կողմից։ Այդ մասին անգամ պատասխանողն ինքն է իր կայքում` iravunk.com-ում, հայտարարել։ Դիցուք` հիշյալ կայքում իր իսկ կողմից օրինախախտ կերպով արարված «STOP ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» բաժնում` (http։//iravunk.com/index.php?option=com_content&view=category&layout=blog&id=44) հղմամբ, վիճելի հրապարակումներից բավականին հետո բազմիցս հայտարարում էր այն մասին, որ ինքը, հայցվորի «մեղավոր» լինելը ապացուցելու համար համացանցում փնտրում է և հավաքում բավականաչափ անհայտ ծագման տեսանյութեր, մեջբերվում է. «Բնականաբար, վստահ լինելով, որ այլ տեղերում համացանցում այդ ձայնագրությունը կամ նույնիսկ դրա տեսագրությունը նույնպես կլինի, սկսեցինք այն փնտրել»։
Ահա սա է պատասխանողի հետագա փնտրտուքների հավաստիքը, և պարզ է, որ նա չի ունեցել որևէ թույլատրելի հիմք, էլ չենք ասում փաստական հանգամանք, վիճելի հրապարակումները կատարելու համար։ Մինչդեռ ՄԻԵԴ-ի հիշատակված նախադեպերի, ինչպես նաև օրենքին հակասելու ուժով, դրանք չեն կարող դիտվել ապացույցներ, չունեն որևէ իրավական ուժ և ենթակա են հանման ապացույցների շարքից։
Պատասխանողի կողմից դատարանին ներկայացված «Ծառայությունների վճարովի մատուցման մասին» պայմանագրերի հետ կապված, հայցվոր կողմը հայտնում է այն դիրքորոշումը, որ դրանցից մեկով` թիվ «ԼԳ-11-356 Ի» պայմանագրով «Պատվիրատուն» հանդիսանում է «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն, որով իբր ցանկացել է ցույց տալ ծախս` իբր իր կրած վնասի հատուցում։
Սրան ի հակադարձություն բավական է մատնանշել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային համարվող` «Շուշանիկ Գրիգորյան v. Արարատ Մովսիսյան, թիվ 3-2431/ՎԴ գործով դատարանի հայտնած այն դիրքորոշումը, համաձայն որի` «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (μաց թողնված օգուտ)։ Քաղաքացիական իրավունքում վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունը պայմանավորված է վնասի առաջացման և վնաս պատճառած անձի գործողությունների պատճառահետևանքային կապով, մեղքի առկայությամμ, եթե օրենքով այլ μան նախատեսված չէ։ Անձի` իրավունքների և ազատությունների (թեկուզև ենթադրյալ) դատական պաշտպանության իրավունքի իրականացումը ինքնին չի կարող դիտվել որպես ոչ իրավաչափ գործողություն կամ որպես այլ անձին (մասնավորապես, դատավարության մյուս կողմին) վնաս պատճառելու դրսևորում։ Սույն գործով Արարատ Մովսիսյանը, դիմելով դատարան, իրականացրել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իր իրավունքը։ Հետևաμար, Շուշանիկ Գրիգորյանի կատարած ծախսերը, կապված տվյալ գործով իրավաμանական օգնություն ստանալու հետ, չեն կարող դիտվել որպես վնասներ»։
Ավելորդ չէ մատնանշել նաև ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/2347/02/10 (Ռուբեն Հայրապետյանը, Լևոն Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանն ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի) գործով կայացված վճռով, «Դատարանի իրավական վերլուծությունները» բաժնում ամրագրված իրավական հետևյալ դիրքորոշումը.
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներով (օրինակ, Հարությունյանն ընդդեմ Հայաստանի թիվ 36549/03, Գալստյանն ընդդեմ Հայաստանի թիվ 26986/03, Մայզիթն ընդդեմ Ռուսաստանի թիվ 63378/00 գանգատներով վճիռները) տրվել է հատուցման ենթակա վնասի հատուցման պահանջին ներկայացվող որոշակի չափանիշներ։ Մասնավորապես, վնասի հատուցման պահանջը պետք է լինի իրական, անհրաժեշտ և ողջամիտ։
Իրական` նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է փաստաթղթային ողջամիտ ապացույցներ ներկայացնի առ այն, որ վնասն իրականում գոյություն ունի. վնասի հատուցման պահանջը չի կարող հիմնված լինել ենթադրությունների, շահարկումների և ապագայում տեղի ունենալիք հնարավոր կամ անհնարին իրադարձությունների ու փաստերի վրա։
Անհրաժեշտ՝ նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար և որ ամենակարևորն է պետք է ցույց տա իր կրած վնասների ու իր իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը։
Ողջամիտ` նշանակում է, որ վնասի հատուցման պահանջի չափը պետք է համարժեք լինի հենց այդ վնասներին, ինչը բնականաբար ևս հնարավոր է ապացուցել միայն հստակ փաստաթղթային եղանակով, բացառելով ենթադրությունները և շահարկումները։ Ընդ որում` պարտադիր է այս բոլոր երեք չափանիշների միաժամանակյա առկայությունը։ Սույն քաղաքացիական գործով հայցվորների ներկայացուցիչները դատարանին չներկայացրեցին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված թույլատրելի որևէ ապացույց` հայցվորների կողմից Պայմանագրերի .4.2. կետերով նախատեսված վճարումները կատարած լինելու վերաբերյալ, որպիսի պայմաններում դատարանը իրավաբանական ծառայությունների մատուցման հետևանքով պահանջվող վնասը իրական չի համարում և հայցը այդ մասով գնահատում է մերժման ենթակա»։
Վերը մեջբերված որոշումների համաձայն, դատական ներկայացուցչության ծախսերը ենթակա չեն հատուցման, քանի որ ինչպես Վճռաբեկ դատարանն է գտել, դատավարության մասնակիցը կարող է իր իրավունքների պաշտպանությունն իրականացնել անձամբ կամ իր ընտրած ներկայացուցչի` մասնագետի, փաստաբանի միջոցով։ Վերջինս իր ընտրությունն է և որևէ մեկը նրան չի ստիպում դատարանում իր շահերը ներկայացնելու անպայման փաստաբանի միջոցով, նա կարող է դա անել անձամբ կամ իր աշխատակից-ներկայացուցչի միջոցով։ Այսինքն` կողմն օգտվելով իր արդար դատաքննության իրավունքից, այն իրականացնում է փաստաբանի միջոցով` իր իսկ սեփական ընտրությամբ։ Այլ կերպ ասած` փաստաբան ունենալը պարտականություն չէ, այլ օրենքով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի հայեցողական իրավունք և հնարավորություն։ Դրա մասին է վկայում ՀՀ քաղ.դատ.օր.-ի 39-րդ հոդվածի 2-րդ կետի տրամաբանությունը, այն է` «Դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները», իսկ մյուս` իրավական փաստարկ համարվող դատական ակտի դիրքորոշումներին համահունչ, հայցվոր կողմը գտնում է, որ պատասխանողի կողմից ներկայացված իբր ծախսն իրական չէ։
Բացի նշվածն, ավելորդ ենք գտնում տվյալ պահին քննարկել հասցված վնասի հարցը, քանի որ բացակայում է վերջնական դատական ակտը։
Պատասխանողի ներկայացրած մյուս` թիվ «ԼԳ-11-357 Ի» պայմանագրով «Պատվիրատուն» հանդիսանում է «Բիզնես Զեթ-Փիար գովազդային հրատարակչություն» ՍՊԸ-ն, որով ևս փորձվում է ցույց տալ ծախս` իբր իր կրած վնասի հատուցում, որին ի հակադարձություն, հայցվոր կողմն արձանագրում է, որ նախ տվյալ ընկերությունը չի հանդիսանում գործով որպես կողմ կամ երրորդ անձ, ուստի անհասկանալի է, թե ինչու է այն ներկայացվել դատարանին և առավելապես, որպես ապացույց, հայցվորի ո՞ր հայցապահանջի առարկությանն է ուղղված։ Միևնույն ժամանակ հայցվոր կողմը մատնանշում է վերը նշված դատարանների նախադեպային և իրավական փաստարկ հանդիսացող որոշումները։
Միաժամանակ դատարանին ենք ներկայացնում նախորդ` 2012թ.-ի ապրիլի 13-ին կայացած դատական նիստի ժամանակ ներկայացված` թիվ 108 առ 11.04.2012թ.-ի տեղեկանքի հայալեզու թարգմանությունը։
Որպես հայցվոր կողմի իրական գործունեությանն օբյեկտիվորեն տրված գնահատական, որոնք ինքնին առարկում են պատասխանողի առարկություններին և ներկայացված նյութերին, դատարանին ենք ներկայացնում ՌԴ «Ավետարանական հավատքի քրիստոնյաների ռուսաստանյան միավորված միության» նախագահ, ՌԴ նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ փոխգործողության խորհրդի, ՌԴ Հասարակական պալատի, Ռուսաստանի Աստվածաշնչյան ընկերության կառավարման խորհրդի անդամ, եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկու հետ տեղի ունեցած հարցազրույցի համապատասխան հատվածի նյութական կրիչը (DVD սկավառակ) և դրա սղագրության հայալեզու տպագիր թարգմանությունը։
Ի դեպ, պատասխանողը նախավերջին դատական նիստում արտահայտեց կարծիք, թե ՏՎԽ-ն չի հանդիսանում գրանցված մարմին։ Հակադարձելով դրան, նշեմ, որ միջազգային իրավական պրակտիկայում առկա «amicus curiae» ինստիտուտին համահունչ, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «դատարանի ընկեր», հանրահայտ հանգամանք է /http։//pashtpan.am/library/view_news/article/513/, որ Հայաստանում ՏՎԽ-ն ստեղծվել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի առաջարկությամբ, այն էլ ՄԻՊ գրասենյակի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության կողմից կազմակերպված «Մամուլի ազատություն» խորագրով երկօրյա ֆորումի ժամանակ, որին աջակցում էին նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունն ու Եվրոպական խորհուրդը, որոնք նույն ֆորումին ապահովել էին ոլորտի միջազգային փորձագետների ներկայությունը։ Հիշյալ միջոցառմանը հրավիրված են եղել 120 մասնակիցներ` զանգվածային լրատվամիջոցներից, ինչպես նաև պետական, հասարակական եւ միջազգային կազմակերպություններից։ Նման բարձր մակարդակի հանդիպման ժամանակ ստեղծված ՏՎԽ-ն պրոֆեսիոնալ մասնագետներից և լրագրողներից բաղկացած խումբ է, ովքեր ոլորտի կարկառուն ներկայացուցիչներից են, և գործելով հասարակական հիմունքներով, իր պարտքն է համարում, խիստ և նեղ մասնագիտական հարցերում և դրանցից ելնող պրոֆեսիոնալ եզրահանգումներով օգտակար լինելու դատարաններին, տալով մասնագիտական արժեքավոր և կողմորոշիչ` իրավական, լրագրողական էթիկային վերաբերվող, լեզվագիտական և այլ անհրաժեշտ մասնագիտական կարծիքներ։ Իհարկե դատարանը կաշկանդված չէ այդ եզրակացությամբ, սակայն ակնհայտ է, որ նմանատիպ գործեր քննող դատավորները լրագրողներ կամ լրատվական դաշտի մասնագետներ չեն, ուստի հենց այս նպատակով էլ ստեղծվել է ՏՎԽ-ն, որպեսզի կողմնորոշիչ կարծիքներ հայտնի դատարանում խոսքի ազատության, վիրավորանքի և զրպարտության մասին քննվող գործերով։ Բացի այդ, ՏՎԽ-ի իրավազորության հարցը քննարկելիս կամ անհրաժեշտ կլիներ առնվազն նրան էլ մասնակից դարձնեինք սույն գործին որպես երրորդ անձ, կամ նրա իրավազորության հարցի քննությունը բոլորովին այլ` առանձին դատական վարույթի գործ է։ Եվ ցանկանում եմ նշել նաև, որ ուղղակի զավեշտ է, որ երբ նույն ՏՎԽ-ն տրամադրում է լրատվամիջոցի շահերից բխող եզրակացություն, անմիջապես հրաշալի իրարանցում է տեղի ունենում` թե ինչ լավ մարմին է ՏՎԽ-ն, իսկ երբ արդարության և օբյեկտիվության սկզբունքներով առաջնորդվելով նույն մարմինը տրամադրում է մասնագիտական եզրակացություն, որը մեր դեպքում, մեղմ ասած չի բխում դատավարական կողմ հանդիսացող լրատվամիջոցի շահերից, ապա այն որակվում է որպես չգրանցված մարմին։
Իսկ «amicus curiae»-ի հետ կապված նշեմ, որ այն, միջազգային իրավական և դատական պրակտիկայում ճանաչում գտած և լայնորեն կիրառվող համակարգ է, որն ակտիվություն է ցուցաբերում դատական վեճի ընթացքում` քննվող գործերի վերաբերյալ որպես «Երրորդ կողմ» տրամադրելով մասնագիտական կարծիք։ Նշեմ, որ «amicus»-ի նպատակն է` դատական մարմնին տալով տեղեկատվություն, օգնել նրան կայացնելու օրինական և անաչառ որոշում` հատկապես նեղ մասնագիտական խնդիրներ հարուցող գործերով։ Հետքրքիր է նաև, որ իրավաբանական տեսության համաձայն, «amicus» համակարգի անուղղակի մասնակցությունը դատական ակտերին, բարձրացնում և ամրացնում է դատական իշխանության հեղինակությունը հասարակության մեջ, որի մասնագիտական կարծիքները կամ եզրակացությունները ինքնին ևս մեկ ապացույց են դիտվում դատարանի անաչառության և անկախության։ Այն լայնորեն կիրառվում է նաև ԵԴ-ի կողմից քննվող շատ գործերում /Տես օրինակ` Incal v. Turkey, Goodwin v. UK, Wingrove v. UK, Prager and Oberschlick v. Austria, radio Melody v. Austria. գործերը/։
«Բիզնես Զեթ-Փիար գովազդային հրատարակչություն» ՍՊԸ-ի մասով
Միաժամանակ, «Բիզնես Զեթ-Փիար գովազդային հրատարակչություն» ՍՊԸ-ի հետ կապված, Հայցվոր կողմը ցանկանում է անդրադառնալ նաև նրան։ Տվյալ ընկերությունը, որը պատասխանողի տրամաբանությամբ պետք է լիներ «Արգումենտի նեդելի վ Արմենիի» թերթի լրատվական գործունեություն իրականացնողը, և որի նպատակով էլ պատասխանողը պայմանագիր և պետ.ռեգիստրի վկայականի պատճեն է ներկայացրել դատարանին, գտնում է, որ այն չի կարող դիտվել որպես այդպիսին, քանի որ թերթի 16-րդ էջի ներքևի աջ կողմում նշված տեղեկություններով պարզվում է, որ որպես այդպիսին «լրատվական գործունեություն իրականացնող» նշված չէ, այլ նշված է հետևյալը (ներկայացվում է թարգմանաբար).
Հիմնադիր - «Բիզնես Զեթ Փիար» ՍՊԸ գովազդային հրատարակչական տուն
Ռեգիստրի N - 03Ա075284 առ 22.03.2007թ.
ՀՀ , Երևան, Դավիթաշեն, 3-րդ թաղամաս 14/37
«ԱՆ վ Արմենիի» -ի խմբագրության հասցե - ՀՀ, Երևան, Եզնիկ Կողբացու 50ա
հեռախոս - (374-10) 53-67-30
էլ.հասցե - E.mail։
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Համարի թողարկման պատասխանատու - Վարդան Աստվածատրյան
Տպագրված է «Սամարկ» տպարանում, ՀՀ, Երևան, Կարապետ Ուլնեցու փողոց, տուն 58
Նախ թերթը «Արգումենտի նեդելի վ Արմենիի» անվանումն ունի, իսկ այս ամբողջ նշվածի մեջ մենք ականատեսն ենք, որ առկա է հետևյալ տեղեկատվությունը`
«ԱՆ վ Արմենիի» -ի խմբագրության հասցե - ՀՀ, Երևան, Եզնիկ Կողբացու 50ա,
էլ.հասցե - E.mail։
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
, այսինքն սրանք այն տվյալներն են, որոնք անհրաժեշտ են օբյեկտիվ ընթերցողին կամ շահագրգիռ անձին, խմբագրությունը որպես «լրատվական գործունեություն իրականացնող» ընկալելու համար, նամանավանդ նշված են նույն հասցեն և նույն էլ.հասցեն այնպես նույնական` ինչպես «Իրավունք հետաքննություն» շաբաթաթերթում է նշված։
Մյուս կողմից, նշված տեղեկատվությունը թերի է, անորոշ և շփոթեցնող լինելու հետևանքով շահագրգիռ անձին ողջամիտ հիմք է տալիս պարզապես ենթադրություններ անելու, կամ էլ գուշակելու, թե նրանցից որպես «լրատվական գործունեություն իրականացնող» անձն ով է` վատագույն դեպքում` 2-ն են, իսկ հակառակ դեպքում` ստացվում է «ընտրություն ըստ ճաշակի»։
Ինչպես որ հստակ նշված է «Իրավունք հետաքննություն» շաբաթաթերթում` «լրատվական գործունեություն իրականացնող»` «Իրավունք Մեդիա» ՍՊԸ, ակնհայտ է, որ նման հստակությունը «Արգումենտի նեդելի վ Արմենիի» թերթի պարագայում բացակայում է, ինչն իր հերթին «Զանգվածային լրատվության մասին օրենքի» 11-րդ հոդվածի կոպտագույն խախտում է։ Նույն հոդվածի պահանջի խախտում է նաև թողարկման տպաքանակը չնշելը, որով օրենքի խախտմամբ անորոշ մթության մեջ է թողնվում տեղեկատվության տարածման շրջանակը։ Կնշանակի` օրենքի պահանջների խախտմամբ լրատվամիջոց թողարկելու և անձանց շփոթության մեջ գցելու բացասական հետևանքը կրողը պետք է լինի ոչ թե մեկ ուրիշը, այլ հենց խախտում թույլ տվողը, տվյալ դեպքում` խմբագրությունը, որը նույն «Իրավունք հետաքննություն» թերթի խմբագրությունն է։
Ինչպես նաև, «Իրավունք հետաքննություն» թերթում «լրատվական գործունեություն իրականացնողը» նշված լինելով, նշված չէ «հիմնադիրը»։ Իսկ դա ամենևին էլ չի նշանակում, որ «Իրավունք հետաքննությունը» «հիմնադիր» չունի։ Այսինքն` ստացվում է մի այնպիսի խառնաշփոթ, որը հիմք է տալիս կարծելու, թե իբր «Արգումենտի նեդելի վ Արմենիի» թերթի պարագայում, որպես «լրատվական գործունեություն իրականացնող» գոյություն չունի, քանի որ այն նշված չէ, ինչն աբսուրդ է։ Մնում է կռահել, թե ով է այն, տվյալ դեպքում հիմնադի՞րը, թե՞ խմբագրությունը։
«Զանգվածային լրատվության» մասին օրենքով «հիմնադիր» և «խմբագրություն» հասկացությունները սահմանված չեն, մինչդեռ 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, թե ով է «լրատվական գործունեություն իրականացնողը»։
Այն է` լրատվական գործունեություն իրականացնող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում` անհատ ձեռնարկատեր, որն իր անունից տարածում է լրատվության միջոց։
Այսինքն տվյալ իրավիճակում թե’ էլեկտրոնային եղանակով տարածման և թե’ խմբագրության հասցեի ու կոնտակտային հեռախոսահամարի նույնական լինելու հանգամանքով հաստատվում է, որ «Արգումենտի նեդելի վ Արմենիի» թերթի պարագայում լրատվական գործունեություն իրականացնողը նույնպես «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն է և ոչ թե «Բիզնես Զեթ Փիար» ՍՊԸ գովազդային հրատարակչական տունը, քանի որ այն որպես այդպիսին նշված չէ թերթում։
Պատասխանողի դիրքորոշումը.
Պատասխանող «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան հայցադիմումի լրացման հետ կապված առարկություններ, որով պատասխանողը հայտնել է, որ գտնում է հայցվորների կողմից ներկայացված հայցն իր պահանջներով անհիմն է և իրավազուրկ, քանի որ հայցվորները, ներկայացնելով նման պահանջ, անտեսում են այն կարևոր հանգամանքը, որ վեճի առարկա հանդիսացող տպագրված հոդվածների /վերնագրերի/ և նկարների, այսինքն` նյութի մեջ որևէ վիրավորական և զրպարտող բնույթի տեղեկություններ չեն պարունակում և այն չի խախտում անձի իրավունքները։ Նշվածը հիմնավորվում է հետևյալով։
Դատարան ներկայացված հայցադիմումի, թե փաստական, թե իրավական առումով, անհիմն և իրավազուրկ լինելու փաստը հաստատվում է նախ և առաջ նրանով, որ թերթերում, տպագրված նյութից պարզ և հասկանալի ձևով երևում է, որ այն իր մեջ պարունակում է հարցադրումներ և երրորդ անձի կողմից հայտնած տեղեկության տրամադրում, ընդ որում աղբյուրը բացահայտելով, այլ ոչ թե` այնպիսի տեղեկություն, որը կխախտի անձի իրավունքները։ Մինչդեռ, հայցվորները տպագրված նյութն ընդունել են որպես վիրավորանք և զրպարտություն, ինչն անհիմն է և իրավազուրկ։
Ավելին, ՀՀ օրենսդրությամբ զանգվածային լրատվության միջոցներին արգելված չէ հարցադրումներ լրատվական միջոցներով անելուն, և երրորդ անձանց հայտնած տեղեկությունների հրապարակում, հետևաբար որևէ իրավական ակտի պահանջ չի խախտվել։ Դեռ ավելին, եթե հետևենք հայցվորների դիրքորոշմանը, ապա կստացվի, որ ազատ արտահայտվելը հարց տալու միջոցով և անգամ երրորդ անձի հայտնած տեղեկությունը և կամ որևէ պատկեր տպագրելը արգելվում է, ինչը կարծում են, որ միանշանակ հանգեցնում է ազատ արտահայտվելու և կամ կարծիք հայտնելու վառ սահմանափակման։
Մինչդեռ, համաձայն ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի, սահմանվել է հետևյալը`
«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն։
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով անկախ պետական սահմաններից։
Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ …»։
Այս սահմանադրական դրույթից ելնելով, ավելին, անգամ միջազգային նորմերի սահմանած դրույթներով, գտնում են, որ յուրաքանչյուր ոք ազատորեն կարող է արտահայտել իր կարծիքը` այդ թվում հարց տալու, երրորդ անձի հայտնած տեղեկությանը հայտնելու, պատկերի տպագրելու միջոցով, իհարկե այն չպետք է պարունակի վիրավորական կամ զրպարտող իմաստ։ Դեռ ավելին, այդ իրավունքի իրականացումը լրատվության միջոցով ևս չպետք է սահմանափակվի։
Ավելին, հիշյալ սահմանադրական դրույթից ելնելով է, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի պահանջով սահմանվել է, որ լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա։
Վերը նշվածից հետևում է, որ հայցադիմումում մեջբերված իրավական դիրքորոշումը` հղում կատարելով իրավական նորմերի պահանջներին, չեն կարող հայցապահանջները բավարարելու հիմք լինել, քանի որ տպագրված նյութից որևէ իրավական նորմի պահանջ չի խախտվել։
Ավելին, օրենսդիրը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանել է հետևյալ դրույթը` սույն հոդվածի 2-րդ մասում նշված, ինչպես նաև մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար։
Դեռ ավելին, համաձայն հայցվորների կողմից վկայակոչված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի, սահմանվել է հետևյալը /2-րդ կետի 2-րդ պարբերություն/` սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով։
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Նույն հոդվածի 5-րդ կետով սահմանվել են այդ դեպքերը, որոնց առկայության դեպքում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն։
Տվյալ պարագայում առկա են հետևյալ կարևոր հանգամանքները, որը կարծում են, որ դատարանը պետք է որ հաշվի առնի, նախ այն, որ հարցադրումով նյութ տպագրելը չպետք է դիտվի որպես վիրավորանք և զրպարտություն։ Երկրորդ, երրորդ անձի կողմից հայտնած տեղեկության տարածումը չպետք է ընդունվի որպես օրենքի պահանջի խախտում, այն էլ այն պարագայում, երբ բացահայտ է աղբյուրը, և երրորդ, պետք է պաշտպանվի խոսքի ազատությունը բոլոր դեպքերում, այդ թվում նաև որևէ պատկերի տպագրումը, որը ևս արտահայտվելու միջոց է։
Դեռ ավելին, գտնում են, որ դատարան ներկայացված հայցն իր պահանջներով անհիմն է նաև ստորև մեջբերված հիմնավորումներից ելնելով։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի` մարդու և քաղաքացու` Սահմանադրության 27 հոդվածով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար…։ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից… 2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք … անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում… այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու… նպատակով»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն արտահայտվելու ազատությունը, ըստ 10-րդ հոդվածի 1-ին կետի, հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկը, նրա առաջընթացի և նրա յուրաքանչյուր անդամի ինքնաիրացման հիմնական պայմանը. 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանման պարագայում արտահայտվելու ազատությունը ընդգրկում է ոչ միայն այնպիսի «տեղեկություններ» կամ «գաղափարներ», որոնք նպաստավոր են կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլ նաև այնպիսք, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստություն են պատճառում։ Այպիսիք են բազմակարծության, հանդուրժողականության և ազատականության պահանջները, առանց որոնց գոյություն չունի ժողովրդավարական հասարակություն» (Լինգենսն ընդդեմ Ավստրիայի, թիվ 9815/82, 8/07/1986, ՄԻԵԴ, պարբ. 41)։
Նշված սկզբունքներն առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում մամուլի առումով։ Մամուլը կատարում է էական գործառույթներ ժողովրդավարական հասարակությունում։ Թեև այն չպետք է անցնի որոշակի շրջանակներից, հատկապես այլ անձանց հեղինակության և իրավունքների առնչությամբ, այդուհանդերձ, մամուլը կրում է հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ և գաղափարներ` իր պարտականությունների և պատասխանատվությունների պահպանամբ տարածելու պարտավորություն։ Ոչ միայն մամուլը կրում է նման տեղեկություններ և գաղափարներ տարածելու պարտավորություն, այլ հանրությունը նույնպես ունի նման (տեղեկություններ և գաղափարներ) ստանալու իրավունք (Լինգենսն ընդդեմ Ավստրիայի` վկայակոչված վերևում, պարբ. 41)։
Ավելին, լրագրողական ազատությունից ելնելով, պետք է նշել, որ այն ներառում է որոշակի աստիճանի չափազանցության և նույնիսկ սադրանքի դիմելու հնարավորություն և այդ իմաստով Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն տեղեկությունների և գաղափարների բովանդակային մասը, այլ նաև դրանց մատուցման եղանակը (Պրագերն ու Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի, թիվ 15974/90, 26/04/1995, ՄԻԵԴ, պարբ. 38։ Դե Հաեսն ու Գիյսելսն ընդդեմ Բելգիայի, թիվ 19983/92, 24/02/1997, ՄԻԵԴ, պարբ. 48։ Չեմոդուրովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 72683/01, 31/07/2007, ՄԻԵԴ, պարբ. 19)։
«Տեղեկություն» տարածելու լրագրողի ազատության առնչությամբ եվրոպական դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ տեղեկություն տարածելու լրագրողի իրավունքը, եթե լրագրողը գործում է բարեխղճորեն և ճշգրիտ փաստացի հիմքերի վրա ու տրամադրում է «վստահելի ու ճշգրիտ» տեղեկություն լրագրողական վարքագծի նորմերի հիման վրա (Շաբանովն ու Տրենն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 5433/02, 14/12/2006, ՄԻԵԴ պարբ. 40)։
Ինչ վերաբերվում է կարծիք հայտնելու լրագրողի ազատությանը, ապա գնահատող դատողության ճշմարտացիությունը ենթակա չէ ապացուցման։ Գնահատող դատողության վերաբերյալ ապացույց ներկայացնելու պահանջը հնարավոր չէ իրականացնել և նման պահանջն ինքնին կարող է խախտել կարծիք հայտնելու ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի հիմնարար մասն է։ Այդուհանդերձ, գնահատող դատողությունը, որի հիմքում բացակայում են ինչ-ինչ փաստացի հիմքեր, կարող է լինել չափազանցված։ Հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք տվյալ գնահատող դատողության համար առկա են եղել բավարար փաստացի հիմքեր (Կարմանն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 29372/02, 14/12/2006, ՄԻԵԴ, պարբ. 41։ Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 23472/03, 21/07/2005, ՄԻԵԴ, պարբ. 30)։
ՀՀ դատական օրենսգրքի 15 հոդվածի 4-րդ մասը սահմանում է (stare decisis), որ որոշակի փաuտական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաuտական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինu ծանրակշիռ փաuտարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաuտական հանգամանքների նկատմամբ։
Մեկնաբանելով «նույնանման փաuտական հանգամանքներով գործ» հասկացությունը` ՄԻԵԴ-ի դատական ակտի կիրառելիության մասով, ՀՀ Վճռաբեկ դատարանը Ս. Այվազյանի վերաբերյալ գործով 2008 թվականի մայիսի 23-ին կայացված որոշման 26-րդ կետում նշել է.
«ՀՀ դատական օրենսգրքի 15 հոդվածի 4-րդ մասի … ՄԻԵԴ-ի դատական ակտը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ։ Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական։ Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15 հոդվածի 4-րդ մասում… ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի», նշված չափանիշները ըստ էության կիրառելի են ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների նախադեպային կիրառման ժամանակ։
Վերը նշվածից ելնելով և հիմք ընդունելով վերը մեջբերված իրավանորմերի պահանջները, խնդրում եմ հայցվորների կողմից դատարան ներկայացված հայցն իր պահանջներով գտնել ամբողջությամբ անհիմն և մերժել։
Անդրադառնալով հայցի լրացմանը` պատասխանողը հայտնել է, որ հայցվորները ներկայացնելով հայցադիմումի լրացում, կրկին անգամ անտեսում են այն կարևոր փաստը, որ վեճի առարկա հանդիսացող տպագրված հոդվածների և նկարների, այսինքն` նյութի, մեջ որևէ վիրավորական և զրպարտող բնույթի տեղեկություններ չեն պարունակում և այն չի խախտում անձի իրավունքները, քանի որ սույն գործի փաստական հանգամանքներից հիմնավորվում է այն, որ տպագրված նյութից պարզ և հասկանալի ձևով երևում է, որ այն իր մեջ պարունակում է հարցադրումներ և երրորդ անձի կողմից հայտնած տեղեկության տրամադրում։ Ընդ որում, աղբյուրը բացահայտելով, այլ ոչ թե` այնպիսի տեղեկություն, որը կխախտի անձի իրավունքները։
Մինչդեռ, հայցվորները տպագրված նյութը /թերթում տպագրված կոլաժային բնույթ կրող նկարը և հոդվածը/ ընդունել են որպես վիրավորանք և զրպարտություն, ինչն անհիմն է և իրավազուրկ։ Ասվածը կայանում է նրանում, որ դատարանին ներկայացված հայցադիմումի պատասխանում արդեն իսկ նշվել էր, որ ՀՀ օրենսդրությամբ զանգվածային լրատվության միջոցներին արգելված չէ հարցադրումներ լրատվական միջոցներով անելուն, և երրորդ անձանց հայտնած տեղեկությունների հրապարակում։ Նույնը վերաբերվում է նաև զանգվածային լրատվամիջոցներով կոլաժային բնույթի նկարներ /պատկերներ/ տպագրելու արգելքի բացակայությանը, որի միջոցով իրականացվում է խոսքի ազատ արտահայտվելու իրավունքը, որի մասին հայցվորների մոտ այլ պատկեր է ստեղծվել, ընդ որում հայցվորների մոտ ձևավորված կարծիքը սկիզբ է առել նրանց սուբյեկտիվ ընկալման պատճառով։
Ասվածը կայանում է նրանում, որ ՀՀ օրենսդրությամբ և միջազգային նորմերի պահանջներից ելնելեվ որևէ կերպ զանգվածային լրատվամիջոցներին արգելված չէ ազատորեն կարծիքի արտահայտումը, որն էլ կլինի կոլաժային պատկերի` նույնիսկ, եթե այն կառաջացնի անձի մոտ տարբեր էմոցիոնալ վերաբերմունքի, և հարցադրման բովանդակությամբ հոդվածի տպագրմամբ։
Մինչդեռ, ըստ հայցվորների, ստացվում է, որ ազատ արտահայտվելը` կոլաժային բնույթի պատկերի տպագրմամբ` մեջբերելով բառեր, արտահայտություններ և այլ մտքեր, հարցադրման բովանդակություն ունեցող հոդվածի տպագրմամբ և անգամ երրորդ անձի հայտնած տեղեկության լուսաբանմամբ, արգելվում է, ինչը կարծում եմ, որ միանշանակ հանգեցնում է ազատ արտահայտվելու և/կամ կարծիք հայտնելու վառ սահմանափակման։
Տվյալ պարագայում, հայցվորներն ամեն կերպ հայցադիմումով փորձում են հիմնավորել, որ տպագրված նյութում տեղ գտած արտահայտությունները վիրավորական են և զրպարտող, մեջբերելով հատվածներ, մասնավորապես, հիմքում դնում են նաև մյուս բառերի հետ մեկտեղ «աղանդ» բառը, որոնցով, ըստ հայցվորների, խախտվել են իրավական նորմերի պահանջները` անտեսելով այն կարևոր հանգամանքը, որ կրկին որևէ իրավական նորմի պահանջով արգելված չէ օգտագործված բառերի, այդ թվում նաև «աղանդ» բառի օգտագործումը։ Առավել ևս այն պարագայում, որ այդ բառի բացատրությունից /որի վերաբերյալ հայցվորների կողմից ներկայացվել է հայցադիմումի լրացման մեջ բառարանային բացատրությունները/ պարզ է դառնում, որ «աղանդ» բառը վիրավորական իմաստ չի պարունակում։
Նման պարագայում, կարծում են, որ իմաստազուրկ են դառնում այն բոլոր փաստարկները, որոնք ներկայացվել են հայցադիմումի լրացմամբ, քանի որ հայցվորները ակամա իրենց բառարանային և այլ բացատրություններով ընդունել են այն փաստը, որ տպագրվածը չի կարող համարվել վիրավորանք կամ զրպարտություն։ Մասնավորապես, վերջիններս հղում են կատարել «աղանդ» եզրույթի բառարանային բացատրությանը և մեջբերել են նաև Է. Բ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ից հետևյալը` ««աղանդ» - 1. Տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք։ 2. Տվյալ երկրում ընդունված կրոնին օտար մի այլ կրոն։ 3. Տվյալ աղանդի հետևորդները։ 4. Որևէ ուսմունքից շեղվող ուղղություն, որևէ ուսմունքի հիմունքներից շեղվելը։ «աղանդավոր» - 1. Աղանդի հետևորդ, հերետիկոս։ 2. Խմբակային նեղ շահերով ու դոգմատիկ համոզմունքներով առաջնորդվող գործիչ։ 3. Աղանդ հանդիսացող, աղանդավորություն պարունակող»։
Վերը նշվածից, ևս մեկ անգամ, գտնում են, որ այն, ինչ ներկայացվել է հայցադիմումով և հայցադիմումի լրացումով, անհիմն է և իրավազուրկ, հետևապես, ներկայացված պահանջներն էլ ամբողջությամբ ենթակա մերժման, քանի որ արգելվում է անձին հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն, առավել ևս այն դեպքում, երբ յուրաքանչյուրն ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով անկախ պետական սահմաններից։ Ավելին, պետք չէ նաև մոռանալ, որ լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը և դրանց գործունեությունը երաշխավորված են իրավական նորմերի պահանջներից ելնելով, քանի որ լրատվամիջոցներն և տեղեկատվական այլ միջոցները կարևոր դերակատարություն ունեն հասարակության մեջ։
Վերը նշվածից ելնելով և հիմք ընդունելով արդեն իսկ դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանն իր փաստական և իրավական հիմնավորումներով, խնդրում եմ հայցվորների կողմից դատարան ներկայացված հայցն իր պահանջներով գտնել ամբողջությամբ անհիմն և մերժել։
Դատաքննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ դատարան ներկայացված հայցադիմումը թե փաստական, թե իրավական առումով, անհիմն և իրավազուրկ է։
Մասնավորապես.
Պատիվը` մարդու բարոյական, քաղաքական, աշխատանքային, գործնական և այլ հատկանիշներին հանրության կողմից տրվող օբյեկտիվ գնահատականն է։
Արժանապատվությունն անձի կողմից տրվող օբյեկտիվ գնահատականի գիտակցումն է` սեփական արժանիքների ինքնագիտակցումը։
Պատիվը և արժանապատվությունը գտնվում են փոխադարձ կապի մեջ, կազմում են օրգանական միասնություն։ Չնայած պատվի և արժանապատվության անխզելի կապին, նրանց միջև էական տարբերությունը կայանում է նրանում, որ պատիվն օբյեկտիվ հասարակական հատկություն է, իսկ արժանապատվությունը` սուբյեկտիվ ինքնագնահատում։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի` մարդու և քաղաքացու` Սահմանադրության 27 հոդվածով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար…։ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից… 2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք … անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում… այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու… նպատակով»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն արտահայտվելու ազատությունը, ըստ 10-րդ հոդվածի 1-ին կետի, հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկը, նրա առաջընթացի և նրա յուրաքանչյուր անդամի ինքնաիրացման հիմնական պայմանը. 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանման պարագայում արտահայտվելու ազատությունը ընդգրկում է ոչ միայն այնպիսի «տեղեկություններ» կամ «գաղափարներ», որոնք նպաստավոր են կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլ նաև այնպիսք, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստություն են պատճառում։ Այպիսիք են բազմակարծության, հանդուրժողականության և ազատականության պահանջները, առանց որոնց գոյություն չունի ժողովրդավարական հասարակություն» (Լինգենսն ընդդեմ Ավստրիայի, թիվ 9815/82, 8/07/1986, ՄԻԵԴ, պարբ. 41)։
Նշված սկզբունքներն առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում մամուլի առումով։ Մամուլը կատարում է էական գործառույթներ ժողովրդավարական հասարակությունում։ Թեև այն չպետք է անցնի որոշակի շրջանակներից, հատկապես այլ անձանց հեղինակության և իրավունքների առնչությամբ, այդուհանդերձ, մամուլը կրում է հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ և գաղափարներ` իր պարտականությունների և պատասխանատվությունների պահպանամբ տարածելու պարտավորություն։ Ոչ միայն մամուլը կրում է նման տեղեկություններ և գաղափարներ տարածելու պարտավորություն, այլ հանրությունը նույնպես ունի նման (տեղեկություններ և գաղափարներ) ստանալու իրավունք (Լինգենսն ընդդեմ Ավստրիայի` վկայակոչված վերևում, պարբ. 41)։
Ավելին, լրագրողական ազատությունից ելնելով, պետք է նշել, որ այն ներառում է որոշակի աստիճանի չափազանցության և նույնիսկ սադրանքի դիմելու հնարավորություն և այդ իմաստով Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն տեղեկությունների և գաղափարների բովանդակային մասը, այլ նաև դրանց մատուցման եղանակը (Պրագերն ու Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի, թիվ 15974/90, 26/04/1995, ՄԻԵԴ, պարբ. 38։ Դե Հաեսն ու Գիյսելսն ընդդեմ Բելգիայի, թիվ 19983/92, 24/02/1997, ՄԻԵԴ, պարբ. 48։ Չեմոդուրովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 72683/01, 31/07/2007, ՄԻԵԴ, պարբ. 19)։
«Տեղեկություն» տարածելու լրագրողի ազատության առնչությամբ եվրոպական դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ տեղեկություն տարածելու լրագրողի իրավունքը, եթե լրագրողը գործում է բարեխղճորեն և ճշգրիտ փաստացի հիմքերի վրա ու տրամադրում է «վստահելի ու ճշգրիտ» տեղեկություն լրագրողական վարքագծի նորմերի հիման վրա (Շաբանովն ու Տրենն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 5433/02, 14/12/2006, ՄԻԵԴ պարբ. 40)։
Ինչ վերաբերվում է կարծիք հայտնելու լրագրողի ազատությանը, ապա գնահատող դատողության ճշմարտացիությունը ենթակա չէ ապացուցման։ Գնահատող դատողության վերաբերյալ ապացույց ներկայացնելու պահանջը հնարավոր չէ իրականացնել և նման պահանջն ինքնին կարող է խախտել կարծիք հայտնելու ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի հիմնարար մասն է։ Այդուհանդերձ, գնահատող դատողությունը, որի հիմքում բացակայում են ինչ-ինչ փաստացի հիմքեր, կարող է լինել չափազանցված։ Հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք տվյալ գնահատող դատողության համար առկա են եղել բավարար փաստացի հիմքեր (Կարմանն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 29372/02, 14/12/2006, ՄԻԵԴ, պարբ. 41։ Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 23472/03, 21/07/2005, ՄԻԵԴ, պարբ. 30)։
Ուստի իմաստազուրկ են դառնում այն բոլոր փաստարկները, որոնք ներկայացվել են հայցադիմումի լրացմամբ, քանի որ հայցվորները ակամա իրենց բառարանային և այլ բացատրություններով ընդունել են այն փաստը, որ տպագրվածը չի կարող համարվել վիրավորանք կամ զրպարտություն։ Մասնավորապես, վերջիններս հղում են կատարել «աղանդ» եզրույթի բառարանային բացատրությանը և մեջբերել են նաև Է. Բ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ից հետևյալը` ««աղանդ» - 1. Տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք։ 2. Տվյալ երկրում ընդունված կրոնին օտար մի այլ կրոն։ 3. Տվյալ աղանդի հետևորդները։ 4. Որևէ ուսմունքից շեղվող ուղղություն, որևէ ուսմունքի հիմունքներից շեղվելը։ «աղանդավոր» - 1. Աղանդի հետևորդ, հերետիկոս։ 2. Խմբակային նեղ շահերով ու դոգմատիկ համոզմունքներով առաջնորդվող գործիչ։ 3. Աղանդ հանդիսացող, աղանդավորություն պարունակող»։
Վերը նշվածից, ևս մեկ անգամ, գտնում են, որ այն, ինչ ներկայացվել է հայցադիմումով և հայցադիմումի լրացումով, անհիմն է և իրավազուրկ, հետևապես, ներկայացված պահանջներն էլ ամբողջությամբ ենթակա մերժման, քանի որ արգելվում է անձին հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն, առավել ևս այն դեպքում, երբ յուրաքանչյուրն ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով անկախ պետական սահմաններից։ Ավելին, պետք չէ նաև մոռանալ, որ լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը և դրանց գործունեությունը երաշխավորված են իրավական նորմերի պահանջներից ելնելով, քանի որ լրատվամիջոցներն և տեղեկատվական այլ միջոցները կարևոր դերակատարություն ունեն հասարակության մեջ։
Դատարանին է ներկայացրել Վեհափառ Հայրապետին ուղղված իր գրության պատասխանից մի հատված.
«Հարգելի պարոն Բաղդասարյան.
Տեղեկացնում ենք, որ`
ա. Հայ Առաքելական եկեղեցին որևէ կապ չունի «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հետ։ «Կյանքի խոսք» կազմակերպությունը չի կարող դիտվել որպես Հայ եկեղեցու բաղկացուցիչ մաս։
բ. «Կյանքի խոսքը» աղանդ է համարվում, որովհետև նրա դավանանքն ու ուսմունքը շեղված է առաքելական ճշմարիտ Եկեղեցու հավատքից և Սրբազան Ավանդությունից։ Նրա ծեսերն ու խորհուրդները չեն համապատասխանում Եկեղեցու կանոնական և ավանդական սկզբունքներին։ Այն չի ընդունվում և չունի առաքելական հաջորդականություն և նվիրապետություն»։
Հարգելի դատարան, այն կարծրատիպը, որ ձևավորված է, թե կրոնի ազատության տակ կարելի է զբաղվել հոգևորսությամբ, իսկ հասարակությունն էլ պետք է հայտնվի անօգնական կարգավիճակում, ոչ միայն այդպես չէ, այլև խորհրդարանական վեհաժողովի 1412 հանձնարարականով կոչ է արվում պայքարել տարբեր տեսակի ու գույնի կրոնական, գաղտնի կամ հոգևոր բնույթի խմբերի անվան տակ թաքնված կազմակերպությունների դեմ։
Ավելին, Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքում ամրագրված է հետևյալ կարևորագույն իրավանորմը։
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահմանման գործում։
Ցավոք, արդի իրավագիտությունը հաճախ մոռացության է մատնում իր հոգևոր արմատները, որի բացասական հետևանքներն աշխարհը զգում է հասարակական, պետական և միջազգային հարաբերությունների բոլոր ոլորտներում։ Եվրոպական բարեփոխումների կամ աշխարհի նորարարությունների անվան տակ որոշ անհատների կամ կազմակերպությունների կողմից հասարակության գիտակցության մեջ են ներմուծվում այնպիսի ստանդարտներ, որոնք քայքայում ու խարխլում են Եվրոպական և աշխարհի քաղաքակրթության հիմքերը, այն նոր աշխարհի հիմքերը, որի հիմնադիրը Հիսուս Քրիստոսն է։
Այն նոր աշխարհի, որը սկսվեց Հայաստանից, քանի որ Հայաստանն առաջին երկիրն էր, որ պետականորեն օրենքի ուժով ընդունեց քրիստոնեությունը և ՀՀ-ում քրիստոնեության կրողը հայ առաքելական եկեղեցին է, և հայ առաքելական եկեղեցուց շեղված բոլոր ուսմունքն ու ծեսերն ու խորհուրդները, եթե չեն համապատասխանում առաքելական եկեղեցու կանոնական ու ավանդական սկզբունքներին, պետք է դիտվեն որպես աղանդներ և լուսաբանվեն մամուլի կողմից։
Վերոշարադրյալի հիմքով խնդրում են մերժել հայցը և որպես դատական ծախս ՀՀ քաղ.դատ.օր-ի 68 հոդվածի հիմքով հայցվորներ «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպությունից և քաղաքացի Արթուր Էդուարդի Սիմոնյանից հօգուտ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության բռնագանձել յուրաքանչյուրից 300.000 դրամ, որպես փաստաբանի վարձատրության գումար։
Դատաքննությամբ հաստատված փաստերն են.
«Իրավունք մեդիա» ՍՊ ընկերությունն իրականացնում է լրատվական գործունեություն։
«Իրավունք Հետաքննություն» շաբաթաթերթի թիվ 39 19-25 հոկտեմբեր 2011թ-ի համարում տպագրվել է Արթուր Սիմոնյանի կոլաժային լուսանկարը (ծաղրանկարը), այնուհետև` հոդված։
Նույն կոլաժը հետագայում տպագրվել է նաև ՀՀ-ում ռուսերեն լեզվով լույս տեսնող «Արգումենտի նեդելի վ Արմենիի» շաբաթաթերթի թիվ 41 25-31 հոկտեմբերի 2011թ-ի համարում, այնուհետև` հոդված։
«Կյանքի խոսք» եկեղեցին կրոնական կազմակերպություն է։
Արթուր Սիմոնյանը «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ղեկավարն է։
Դատարանի պատճառաբանություններն ու հետևությունները.
Լսելով կողմերին ուսումնասիրելով հայցադիմումը, հետազոտելով ներկայացված գրավոր ապացույցները և դրանցից յուրաքանչյուրը գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի« լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ« դատարանը գտավ« որ հայցը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանի իրավական վերլուծությունը.
Հայցվորները, օգտվելով դատարան դիմելու իրենց իրավունքից, իրենց ներկայացուցիչների միջոցով դիմել են դատարան` կապված իրավունքը վերականգնելու նպատակով ըստ իրենց մեկնաբանության պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող, կրոնական ատելություն հրահրող տեղեկությունները հերքելուն, ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, ինչպես նաև դատական ծախսերի գումարների բռնգանձման պահանջով, ուստի այս պարագայում դատարանը պետք է պարզի, թե առկա են արդյոք հայցվորների նման իրավունքներ, թե` ոչ, և խախտվե՞լ են արդյոք ՀՀ քաղ.օրենսդրությամբ սահմանված կողմի իրավունքները, թե` ոչ, բխում են արդյոք հայցվորի նման պահանջները քաղաքացիաիրավական նորմերից, թե` ոչ, և դատաքննությամբ վերջինս ապացուցե՞լ է արդյոք իր կողմից վկայակոչված փաստերի իրավական հիմնավորվածությունը, թե` ոչ, որոնք էլ դատարանի կողմից կդիտվեն իրավաչափ, եթե դատաքննությամբ հաստատվի, որ հայցվորների պահաջները հիմնավոր են, բխում են գործով առկա իրավահարաբերությունները կարգավորող, գործող միջազգային, սահմանադրական և ներպետական օրենսդրական իրավական նորմերով սահմանված իրավական դրույթներից։
ՀՀ Սահմանադրության 27 հոդվածը հղում է.«Յուրաքանչյուր ոչ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք… Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով, անկախ պետական սահմաններից։ Լրատվամիջոցների և տեղեկատվության այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»։
ՀՀ Սահմանադրության 42 հոդվածում ամրագրված է, որ սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ։
Փաստորեն, ցանկացած լրատվամիջոց, լրագրող խոսքի իրավունքի ազատության սկզբունքից ելնելով, տարածելով համապատասխան տեղեկություն, այն պետք է իրականացնի այնպես, որ չխախտի այլոց իրավունքները և ազատությունները` գործելով օրենքի շրջանակներում. այսինքն տարածվող տեղեկատվությունը, ինչպես նաև լրագրողի գործունեությունը պետք է համապատասխանի ճշմարտացիության, ճշգրտության, օբյեկտիվության և ազնվության սկզբունքներին։
Դատարանն արձանագրում է, որ սույն քաղ. գործի համար դատարանի ուշադրությանը պետք է արժանանա ու դատարանն էական նշանակություն պետք է հատկացնի անձի պատվի, արժանապատվության իրավունքը մի կողմից, խոսքի ազատության և մամուլի տեղեկատվության իրավունքը մյուս կողմից, որի արդյունքում սահմանադրորեն ամրագրված նշված երկու արժեքների միջև պետք է հստակ որոշվի, թե արդյոք տեղի է ունեցել խոսքի ազատության իրավունքի չարաշահում և արդյոք դրա արդյունքում անձի պատիվն ու արժանապատվությունն արատավորվել է։
Տեղեկատվություն տարածելու լրագրողի ազատության առնչությամբ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքերին վերաբերող տեղեկատվություն տարածելու լրագրողի իրավունքը, եթե լրագրողը գործում է բարեխղճորեն և ճշգրիտ փաստացի հիմքերի վրա ու տրամադրում է վստահելի ու ճշգրիտ տեղեկատվություն (Շաբանովն ու Տրենն ընդդեմ Ռուսաստանի թիվ 5433/02 14 112/2006 ՄԻԵԴ պարբ. 40)։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` տեղակատվության ազատությունը դա տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և տեղեկատվութուն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է, իսկ տեղեկությունը դա անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն է` անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային,, ձայնագրություններ և այլն), իսկ հրապարակումը դա մամուլի և ԶԼՄ-ների մյուս միջոցներով, համացանցով և այլն հանրությանը տեղեկացնելը և մատչելի դարձնելն է։
Սույն գործի փաստերից հետևում է, որ հայցվորները, դատարան ներկայացրած հայցադիմումում իրենց վերաբերյալ լրատվական միջոցի շնորհիվ պատասխանող ընկերության կողմից լրատվական միջոցներով թողարկած «Կտոր մը կյանքի խոսք» կոլաժային նկարով և ստորև ներկայացված հոդվածն ամբողջությամբ համարում են իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորող նպատակ հետապնդող` որակելով այն որպես վիրավորանք և զրպարտանք հայցվորների անձի հանդեպ, ուստի այս դեպքում ներկայացվող պահանջին իրավական գնահատական տալու համար դատարանը նախ և առաջ պետք է անդրադառնա այդ հարաբերությունները կարգավորող ներպետական օրենսդրության նորմերի պահանջներին, այդ հարցի շուրջ առկա միջազգային իրավունքի նորմի կիրառելիության վերաբերյալ ՄԻԵԴ-ի կողմից արտահայտած դիրքորոշումներին։
ՀՀ քաղ.օր-ի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով։ ՀՀ քաղաքացիական օր-ի 1087.1 հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։
Սույն օրենքի իմաստով հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի հիման վրա (բացառությամբ բնական արատները) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով։
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն, անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերաշարադրությունն են, իսկ դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին)։
Դատարանն արձանագրում է, որ հայցվորների ներկայացուցիչները ոչ հայցադիմումի մեջ, ոչ էլ ողջ դատաքննության ընթացքում այդպես էլ չտարանջատեցին, թե հոդվածներում և կոլաժային լուսանկարում ո՞րն է ըստ իրենց վիրավորանքը, ո՞րն է զրպարտությունը, ինչպես նաև չներկայացրեցին, թե ո՞ր դրվագով է վիրավորվել պատիվը, ո՞ր դրվագով` արժանապատվությունը, ո՞ր դրվագով էլ` բարի համբավը։
Այնքանով, որքանով հայցվորների ներկայացուցիչները իրենց դիրքորոշմամբ հրապարակված լուսանկարը և հոդվածում տեղ գտած արտահայտությունները համարում են վիրավորանք և զրպարտություն, դատարանը հրապարակած տեղեկատվության վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի «վիրավորանքի» և «զրպարտության» տիրույթում։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ մասի պահանջի վերլուծությունից հետևում է, որ վիրավորանք համարելու համար էական են ներքոհիշյալ էական նշանակություն ունեցող փաստերը գործով հաստատված լինելու հանգամանքը, ընդ որում պարտադիր պայման է, որ դրանք հաստատվեն միաժամանակ, ըստ համապատասխան հերթականության, մասնավորապես.
ա). արդյո՞ք կատարվել են արտահայտություններ հրապարակված հոդվածներով, կոլաժային լուսանկարով,
բ). արդյո՞ք կատարված արտահայտությունները կրում են հրապարակային բնույթ,
գ). արդյո՞ք հրապարակային կատարված արտահայտություններն ուղղված են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի համաձայն` զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությունը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։ Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դրա իրավական պահանջի հիմքում դրված են հետևյալ միաժամանակյա էական նշանակություն ունեցող փաստերը.
ա). այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,
բ). եթե այդ տեղեկությունները արատավորում են պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը,
գ). եթե դրանք տարածվել են։
Դատարանը անհրաժեշտ է համարում պարզելու այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն սույն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում։ Վերը նշված էական փաստերի լույսի ներքո իրավական գնահատականի արժանացնելով հայցվորների ներկայացուցիչների կողմից ներկայացված ու իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակ հետապնդող վիրավորական և զրպարտչական արտահայտություններ համարող լրատվական միջոցներով հրապարակված նյութում պարունակվող արտահայտությունները, դատարանն արձանագրում է, որ դատարանի կողմից էական համարվող վերոհիշյալ երեք փաստերի միաժամանակյա առկայության ապացուցման պարագայում` հայցային պահանջի ապացուցման առարկան պետք է համարել հաստատված։
Այսպես, վերոհիշյալ նյութերում նյութի հեղինակը գրում է, որ. «Սենսացիոն բացահայտումներ, բացառիկ հարցազրույցներ և նմանատիպ «գայթակղիչ», այլ վերտառություններով են ողողված այսօրվա որոշ լրատվամիջոցները` դերասանուհի Անժելա Սարգսյանի, նրա «տղամարդու» և այդ երկու անձանց ընտանիքի անդամների փոխհարաբերությունները հանրության մանրակրկիտ հետազոտության առակա դարձնելուն։ Անշուշտ, մենք առհասարակ չէինք անդրադառնա հայկական շոու-բիզնեսին այդքան բնորոշ անառակաբարո վարքագծի և, մասնավորապես, զազրելի պոռնոկադրերի թեմային, եթե չլիներ երկու հանգամանք։ Առաջինը, որ պոռնոսկանդալի «հերոսուհի» Անժելա Սարգսյանը պատկանում է Հայաստանի խոշորագույն աղանդին` կյանքի խոսքին… »։ Այնուհետև հոդվածագիրը կոնկրետ հղում է կատարում, նշելով սկզբնաղբյուրը. «… Քր.գործով կալանավորված անձի մայրը` Մարինա Արայանը, հրապարակավ մեղադրել է աղանդավոր-տաղանդավոր դերասանուհուն` սեփական զավակի նկատմամբ անառակաբարո գործողությունների մեջ….»։
Այնուհետև հոդվածագիրը գրում է. «Կյանքի խոսք աղանդավորական միավորումը հայ հասարակության մեջ տարածված է որպես մի կազմակերպություն, որի թաքուն կամ բացահայտ ազդեցությունը տարածվում է նաև որոշ հեռուստաընկերությունների և իշխանական օղակների վրա…»։
Այնուհետև հոդվածագիրը, հղում անելով սկզբնաղբյուրը, գրում է. «Կարենի մայրն ահաբեկված է լրջագույնս։ Ահա նրա խոստովանությունը. «Շատ եմ տանջվում հիմա, որ չէի հավատում տղայիս, շատ եմ վիճել իր հետ։ Բայց ինքն ինձ ասում էր. մամա, ինքն ինձ սպառնում է, գլուխ է գովում, որ ինքն ու ամուսինը մեծ օղակներում ունեն ինչ-որ լավ հովանավորներ, սպառնում էր, որ իր մեջքին կանգնած է ամենաուժեղ, ամենահզոր եկեղեցին, կարծես «կյանքի խոսք», այդպես էր ասում։ Եվ որ իրենք այտեղ շատ լավ դիրքերում են, անգամ, որ իր քույրն այտեղ ավագ է։ Ես միշտ հարցնում էի. ի՞նչ ունես դու վախենալու, ինչի՞ց ես վախենում, թող իր քույրը լինի ավագ, թող լինի ինքը «կյանքի խոսքում», թող վերին օղակներում ունենան հովանավորներ, ի՞նչ ունես արած, որ վախենում ես։ Ասում էր, ես ոչինչ արած չունեմ, բայց իր կողմից ամեն ինչ սպասում եմ, որովհետև նա շատ վտանգավոր մարդ է …»…»։
Այնուհետև հոդվածագիրը շարունակում է. «Հանրությանը հուզում է նաև մեկ այլ հարց. հանդիսանու՞մ է արդյոք Անժելան «կյանքի խոսքի» անդամ վերջին բացահայտումներից հետո։ Եթե այո, ապա պարզ է դառնում, թե որ «աստվածներին» նկատի ուներ դերասանուհի Անժելա Սարգսյանը, խոստովանելով «Կռվախնձորին», թե հաճախ է աղոթում…»։
Այնուհետև հոդվածի վերևի մասում դրվում է կոլաժային (ծաղրանկարային) լուսանկար, որտեղ տեղադրվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի լուսանկարը, կողքը` հայցվոր Արթուր Սիմոնյանի կոլաժային լուսանկարը, վրան գրված` կյանքի խոսք, ետևի պլանում տղամարդու լուսանկար, վերնագրված կտոր մը «կյանքի խոսք» հետևյալ գրառությամբ. «Ծո Ղազար, ասիգա մեր Անժելան է։ Հրեշտակին անառակ մի ըսեր, մեղք է։ Աղանդաավետարան` ըստ Արթուր Սիմոնյանի»։
Վերոհիշյալ լուսանկարում և հոդվածներում պարունակող արտահայտություններից ու հոդվածի ողջ բովանդակությունից հետևում է, որ հեղինակի կողմից հրապարակված նյութը վերաբերվում է հասարակական հնչեղություն ստացած դերասանուհի Անժելա Սարգսյանին, ինչպես նաև առնչվում է կրոնական կազմակերպությանը և վերջինիս կողմից իրականացվող գործունեությանը, հետևաբար, դատարանը գտնում է,որ ներակյացված հայցը պետք է դիտարկել հիշատակված էական փաստերի հաշվառմամբ, քանի որ նմանօրինակ անձանց վերաբերյալ մամուլում արտահայտած դիրքորոշումները ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներում կրում է առավել լայն կանոնակարգում, որտեղ խոսքի ազատության իրավունքը դրսևորվում է առավել լայն ծավալով։
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության N 24; 49 պարբերության վճռում սահմանել է, որ «արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության առանցքային հիմնասյուներից է և նրա առաջընթացի, ինչպես նաև յուրաքանչյուր անհատի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը։ Պայմանով, որ այն համապատասխանում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության սահմանափակումներին, այս ազատությունը կիրառելի է ոչ միայն այնպիսի տեղեկությունների կամ գաղափարների նկատմամբ, որոնք բայրացակամորոն կամ անտարբերությամբ են ընդունվում կամ համարվում են անվնաս, այլև այնպիսիների, որոնք վրդովվեցնում են, ցնցող կամ անհանգստացնող են։ Դա է բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության թելադրանքը, առանց որի չկա ժողովրդավարական հասարակություն»։
Տվյալ դեպքում, գործով լրատվական միջոցներով հրապարակված նյութերով հաստատվում է, որ լուսանկարները և արտահայտությունները վիրավորանք և զրպարտանք չեն կարող համարվել, քանի որ դրանք կրել են լրագրողի կողմից իր աշխատանքի բնույթի հետ կապված որոշակի չափազանցված բնույթ, որի պարագայում լրագրողը դիմել է որոշակի սադրանքների` իրականացնելով առկա տեղեկությունների հիման վրա իր լրագրողական աշխատանքը` հիմնական մտքի, խոսքի, ազատության սկզբունքներին և պայմանվորված օրենքի պահանջներով։
Միաժամանակ դատարանը նշում է, որ վիճահարույց արտահայտություններում չեն օգտագործվել վիրավորական, կամ զրպարտչական բառեր և մտքեր։ Թեև դրանք ձևակերպված են որոշ չափազանցություններով, սակայն, ընդհանուր առմամբ, ցուցաբերվել է հավասարակշռված մոտեցում, հղում է կատարվել սկզբնաղբյուրին, որն ամբողջությամբ համապատասխանում է խոսքի մատուցման լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին, հետևաբար դատարանը գտնում է, որ տվյալ հոդվածները և լուսանկարները տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով։
Դատարանի վերը նշված դիրքորոշումն ամրապնդվում է ՄԻԵԴ կողմից արտահայտած հետևյալ դիրքորոշմամբ, ըստ որի «լրագրողական ազատությունը ենթադրում է որոշ աստիճանի չափազանցություն, նույնիսկ սադրանքի դրսևորում լրագրողի կողմից»։ Այս գործում լրագրողների հրապարակված քննադատական խոսքերը կարել է համարել կարծիք (տես Դե Նեսը և Գիյսելսն ընդդեմ Բելգիայի 1997թ. փետրվարի 24-ի դատական ակտ ժողովածու 1997-1 պար. 46)
Վերոգրյալների հիման վրա դատարանն արձանագրում է, որ գործի փաստերից հետևում է, որ վերոհիշյալ արտահայտություններով և լուսանկարներով հրապարակած փաստացի տվյալները, չնայած կրել են հրապարակային բնույթ, սակայն անգամ իրականությանը համապատասխանելու փաստից անկախ, չեն հանդիսանում հայցվորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող նպատակ, մասնավորապես, վերը հիշատակված հոդվածներում հայցվորների կողմից, որպես վիրավորական և զրպարտչական համարվող արտահայտությունները, թեև դրսևորվել են որոշ աստիճանի չափազանցությամբ, նույնիսկ լրագրողի կողմից հիշատակված արտահայտությունների միջոցով դրսևորվել է սադրանք, դրանցում նշված առանձին արտահայտությունների տեսքով, որոնք ճիշտ է, հայցվորների համար վրդովեցուցիչ են, ցնցող կամ անհանգստացնող են, սակայն դատարանն արձանագրում է, որ տպագրված նյութերում տեղ գտած արտահայտություների միջոցով լրագրողը գործել է բազմակարծության սկզբունքով, ուստի վերջինիս կողմից կատարած արտահայտությունները, հայցվորների կողմից որպես կրոնական կազմակերպության և կազմակերպության առաջնորդի կողմից պետք է դիտվեն հատուկ հանդուրժողականությամբ, որովհետև վերջիններիս նկատմամբ քննադատության շրջանակներն ավելի լայն են, քան մասնավոր անձանց և այդ առումով նրանք ավելի հանդուրժող պետք է լինեն իրենց անձի նկատմամբ հնչած քննադատության նկատմամբ (Պակդեմիրլին ըննդեմ Թուրքիայի թիվ 35839/97 22/02/2005 ՄԻԵԴ, պարբ. 45)։
Ջերուսլեսն ընդդեմ Ավստրիայի գործով (դիմում թիվ 26958/95, 27;2;0-38-րդ պարբերություն) ՄԻԵԴ-ը գտավ, որ ցանկացած անհատ կամ միավորում կարող է լինել քննադատական սկսած այն պահից, երբ այն մուտք է գործում հասարակական քննարկումների դաշտ։
Տվյալ դեպքում դատարանը հաստատված է համարում, որ հոդվածները և լուսանկարները տպագրվել են դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ կապված սկանդալային դեպքերից հետո միայն, որտեղ վերջինիս անձը կապվել է կրոնական կազմակերպության հետ, իսկ կրոնական կազմակերպությունն էլ դիտվել է որպես աղանդավորական կազմակերպություն և ենթարկվել է քննադատության։ Այն պահից սկսած, երբ հայցվորները մուտք են գործել հասարակական քննարկումների դաշտ, վերջիններս պետք է դրսևորեն որոշակի զսպվածություն քննադատող արտահայտությունների վերաբերյալ, քանի որ դրանք ընդհանուր վերցրած կրում են բաց բանավեճի տարրեր` հետապնդող հասարակության մոտ կրոնական որոշ գաղափարներ սերմանելու, կամ Հայ Առաքելական եկեղեցու դավանանքից չշեղվելու նպատակով, այլ ոչ անձնավորված վիրավորանք կամ զրպարտություն հասցնելու։
Սույն գործի փաստերից և դատարանի վերոհիշյալ մեկնաբանություններից հետևում է, որ հրապարակված նյութերում կատարված հրապարակային արտահայտությունների վերաբերյալ հայցվող միջամտությունը ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ չէ, ապացուցված չէ նաև սույն գործով հայցի ապացուցման առարկան կազմող էական փաստերի ողջ համակցությունը, կոնկրետ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակ հետապնդելու հետ կապված։
Դատարանի վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորվում է նաև մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նմանատիպ գործերով նախադեպային որոշումներով արտահայտած նաև հետևյալ դիրքորոշմամբ. «Լրագրողը դատապարտվել էր վիրավորանք հասցնելու համար, մի քաղաքական գործչի ելույթը մեկնաբանող հոդվածում` վերջինիս անվանելով հիմար։ Դատարանի կարծիքով «խնդրո առարկա ելույթի նպատակն ակնհայտորեն սադրելն էր և այդ կերպ բուռն արձագանքներ առաջացնելը, հետևաբար լրագրողի դատապարտումը հանդիսանում է 10-րդ հոդվածի խախտում» (Տես Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի 1997թ-ի հուլիսի 01-ի վճիռ ժողովածու 1997-IV պար. 31)։
Վերը նշված նախադեպային որոշման լույսի ներքո դատարանն արձանագրում է, որ պատասխանող ընկերության և նյութի հեղինակի կողմից մամուլում տպագրված նյութերում պարունակող բառերն ակնհայտ նպատակ են հետապնդել լուսաբանելու, քննադատելու կրոնական կազմակերպության, նրա ղեկավարի գործունեությունը, այդ կերպ առաջացնել արձագանքներ, հետևաբար նյութում տեղ գտած արտահայտությունները չեն կարող դիտվել վիրավորական և զրպարտչական բնույթի։
Դատարանը նաև արձանագրում է, որ գնահատող դատողության վերաբերյալ ապացույց ներկայացնելու պահանջը հնարավոր չէ իրականացնել և նման պահանջն ինքնին կարող է խախտել կարծիք հայտնելու ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի հիմնարար մասն է։ Այդուհանդերձ գնահատող դատողությունը, որի հիմքում բացակայում են ինչ-ինչ փաստացի հիմքեր, կարող է լինել չափազանցված։ Հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք տվյալ գնահատող դատողության համար առկա են եղել բավարար փաստացի հիմքեր (Կորմանն ընդդեմ Ռուսաստանի, Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի թիվ 29372/02; 23472/03, պարբ. N 41; 30)։
Բացի այդ, Օբերշլիկի գործով դատարանը 1991թ-ի մայիսին որոշել է, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում։ Գործը վերաբերվում է ավստրացի մի քաղաքական գործչի կողմից դիմումատուի դեմ զրպարտության համար մեղադրման դիմումին, որի հետևանքով դիմումատուն դատապարտվել էր։ Դատարանը նշել էր, որ խախտվել է 10-րդ հոդվածը, քանի որ դիմումատուի հայտարարությունները գնահատող դատողություններ են հանդիսացել, ուստի և ժողովրդավարական հասարակությունում նման միջամտություն անհրաժեշտ չէր (Տես Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի 1991թ-ի մայիսի 23-ի վճիռ)։
ՀՀ Սահմանադրական դատարանն իր 15.11.2011թ-ի ՍԴՈ-997 որոշմամբ արձանագրել է, որ «… երբ քննության առարկա է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության սահմանափակման հարցը, դատարանը պետք է առաջնորդվի ոչ միայն օրենքի նորմերն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան մեկնաբանությամբ կիրառելու պահանջով, այլև միջազգային պրակտիկայով, մասնավորապես` Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով։
Տվյալ դեպքում հոդվածագրի կողմից հոդվածում նշված աղանդ բառը դատարանը, դիտում է որպես հոդվածագրի գնահատող դատողության արդյունք, որտեղ հոդվածագիրն օգտագործել է հասարակությանը ցնցող արտահայտություններ, այդ թվում կրոնական այդ կազմակերպությունն անվանելով աղանդ։
Դատարանն արձանագրում է, որ դատաքննության ընթացքում հայցվորների ներկայացուցիչը ընդունեց, որ հայցվորները կապ չունեն Հայ Առաքելական եկեղեցու հետ։
Համաձայն Է. Բ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի. «աղանդ» բառը նշանակում է. 1. Տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք։ 2. Տվյալ երկրում ընդունված կրոնին օտար մի այլ կրոն։ 3. Տվյալ աղանդի հետևորդները։ 4. Որևէ ուսմունքից շեղվող ուղղություն, որևէ ուսմունքի հիմունքներից շեղվելը։ «Աղանդավոր» - 1.Աղանդի հետևորդ, հերետիկոս։ 2. Խմբակային նեղ շահերով ու դոգմատիկ համոզմունքներով առաջնորդվող գործիչ։ 3. Աղանդ հանդիսացող, աղանդավորություն պարունակող»։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 8.1.հոդվածի.
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահմանման գործում։
Գործով ձեռք բերված ապացույցներով դատարանն արձանագրում է, որ հայցվորների կրոնական գործունեության հետ կապված նյութերի համացանցից ձեռք բերված և պատասխանողի կողմից դատարանին ներկայացված տեսաերիզների դիտումից ևս պարզվում է, որ հայցվորների կողմից ծավալված գործունեությունը շեղված է Հայ Առաքելական եկեղեցու հավատքից, նրա ծեսերը և խորհուրդները չեն համապատասխանում եկեղեցու կրոնական և ավանդական սկզբունքներին։ Այն ապացուցվում է նաև Վեհափառ Հայրապետին ուղղված պատասխանողի ներկայացուցչի փաստաբանական հարցման պատասխանից, ուստի դատարանը գտնում է, որ հոդվածի հեղինակի հայցվոր կազմակերպությանն աղանդ որակելը նպատակ չի հետապնդել վերջինիս վիրավորելու կամ զրպարտելու, այլ եղել է հեղինակի կարծիքն ու գնահատականը տվյալ կրոնական կազմակերպության և կազմակերպության ղեկավարի վերաբերյալ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված վճարման ենթակա գումարներից։
Դատարանը գտնում է, որ հայցվորներից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձել 1.500 դրամ, որպես պատասխանողի փաստաբանի վարձատրության գումար ՀՀ քաղ.դատ.օր-ի 68 հոդվածի ուժով հայցվորներից յուրաքանչյուրից հօգուտ պատասխանողի խելամիտ է համարում բռնագանձել 150.000 դրամ, որպես փաստաբանի վարձավճար։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
«Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպության» և Արթուր Էդուարդի Սիմոնյանի հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության` պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավն արատավորող, կրոնական ատելություն հրահրող տեղեկությունները հերքելուն, ներողություն խնդրելուն, վճարված պետ.տուրքերը, թարգմանչական և նոտարական ծախսերը բռնագանձելու պահանջների մասին` մերժել։
«Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպությունից» և Արթուր էդուարդի Սիմոնյանից համապարտության կարգով որպես պետական տուրք հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 1.500 (հազար հինգ հարյուր) դրամ։
«Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպությունից և Արթուր Էդուարդի Սիմոնյանից հօգուտ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության բռնագանձել յուրաքանչյուրից 150.000 (հարյուր հիսուն հազար) դրամ, որպես փաստաբանի վարձատրության գումար։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
ԴԱՏԱՎՈՐ` Ռ. ՆԵՐՍԻՍՅԱՆ