Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ հա. ԵԿԴ /2044/02/14


Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՙ01՚ հուլիսի 2015թ. ք. Երևան

Նախա
գահությամբ`     դատավոր Ա. Մելքումյանի
Քարտուղարությամբ`   Ա. Գալիկյանի


Հայցվորների ներկայացուցիչ ` Մ. Գրի
գորյանի
/լիազորա
գրեր տրված 16.06.2014 թվականին,
փաստաբանական
գործունեության արտոնագիր 718/

Պատասխանող  Հ. Գալաջյանի
Պատասխանողների ներկայացուցիչ`

Լ. Բաղդասարյանի

/լիազորագրեր տրված 14.07.2014 թվականին,
փաստաբանական գործունեության արտոնագիր 88/

LԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ


Դռնփակ դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոմիկ Վանիկի Դանիալի /անձնագիր՝ ---------/ ընդդեմ ՙԻրավունք Մեդիա՚ ՍՊ ընկերության, Հովհաննես Արտաշեսի Գալաջյանի՝ պատասխանողներին հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, ՙԻրավունք՚ թերթում 17.05.2014 թվականին հրապարակված ՙՆրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը՚ խորագրով հոդվածում խտրկանության հիմքի վրա հայցվոր Ռոմիկ Դանիալի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և հերքումը նույն ՙԻրավունք՚ թերթում՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում տպագրելու և սույն գործով դատարանի վճռի եզրափակիչ մասը հրապարակելուն պարտավորեցնելու պահանջների մասին.


Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
Ռոմիկ Վանիկի Դանիալի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ ՙԻրավունք՚ թերթի, Հովհաննես Արտաշեսի Գալաջյանի՝ պատասխանողներին հրապարակային ներողություն խնդրելուն և նույն ՙԻրավունք՚ թերթի էլեկտրոնային կայք– էջի միջոցով տարածված ապատեղեկատվությունը հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին :
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Կարախանյանի 20.06.2014թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և նախապատրաստվել է դատաքննության։
ՀՀ Նախագահի 21.10.2014թ. թիվ 558-Ա հրամանագրով ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Կարախանյանը նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, միաժամանակ, դադարեցվել է վերջինիս ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։
Վերը նշված գործը մակագրվել է դատավոր Ա. Մելքումյանիս, իսկ գործը դատավորի աշխատակազմին տրամադրվել է 29.10.2014թ.–ին։
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 31.10.2014 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Քանի որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, ուստի դատարանը 29.04.2015 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, կողմերի մասնակցությամբ որոշում է կայացրել գործը դատաքննության նշանակելու մասին:
11.06.2015թ.-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է մուտքագրվել Պատասխանողների ներկայացուցիչ Լ. Բաղդասարյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 16.06.2015 թվականին ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու մասին որոշում է կայացրել:
Գործի դատաքննությունն ավարտվել է 2015 թվականի հունիսի 16-ին և 2015 թվականի հուլիսի 01-ին նշանակվել է վճռի հրապարակման օր: 

Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Դիմելով դատարան հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ 17.05.2014 թվականին Իրավունք թերթի կայք էջում տեղադրվել է ՙՆրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը՚ վերնագրով հոդված: Հոդվածի ներքևի հատվածում տեղադրված է հայցվորի ֆեյսբուքյան էջից հղում՝ որին էլ ուղղված է վերը նշված հոդվածը:
Հոդվածում նշված են մի շարք արտահայտություններ, մասնավորապես ՙսրանք՚, ՙգեյ-քարոզչության դրույթներին հավատացող զոմբի՚, ինչպես նաև ՙ….Կապ չունի այդ ամենը` յուրաքանչյուր լոբբիստ Ազգի և Պետության ներքին թշնամի է, և վերջ: Ու հենց այդ նկատառումով, ինչքան հասցրեցի, կազմեցի ֆեյսբուքյան ասուլիսի էջում Անուշի ու Ինգայի դեմ հալածանքին մասնակցածների սև ցուցակ:
Հիմա ո՞ւմ համար օգտակար կլինեն սև ցուցակները.
1. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ, որպեսզի այդ լոբբիստների հետ դադարեցնեն շփումներն ինչպես համացանցում, այնպես էլ ռեալ կյանքում, նրանց բարև չտան, չօգնեն որևէ հարցում, հետները գործնական հարաբերությունների մեջ չմտնեն: 
2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին չընդունեն պետական ծառայության, իսկ եթե սրանք պետական օղակներում կան` հեռացնեն ցանկացած հարմար պատրվակով:
3. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին աշխատանք չտան:
4. ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին հնարավորություն չտան ազդելու հանրային կարծիքի վրա:
5. ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը՚:
Տեքստում տեղադրված արտահայտություններն իր մեջ պարունակում են զրպարտանք, վիրավորանք և արատավորում է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը: Այն իր մեջ պարունակում է նաև ատելության և խտրականության կոչ:
Վերոնշյալ հոդվածը ունեցել է մեծ հրապարակայնություն, տարածվել է տարբեր սոցիալական կայքերում: Միայն 19.05.2014թ դրությամբ (երկու օրվա ընթացքում) Իրավունք թերթի կայքում հրապարակված 17.05.2014 գրությունը դիտվել է 3495 անգամ:
Բացի զրպատությունից և վիրավորանքից, նշված հոդվածի արդյունքում հայցվորի կյանքին սպառնում է նաև վտանգ, քանի որ վերջինս հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, որի օրենքների և գործող պրակտիկայի համաձայն նույնասեռականության համար անձը կարող է ենթարկվել ընդհուպ մինչև մահապատժի: Ստացվում է, որ մեղմ ասած սուտ տեղեկատվության արդյունքում հայցվորը Իսլամական Հանրապետություն մուտք գործելուց հետո ենթարկվի պատժի:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է ՝ Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի` Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը: 
Այսպիսով ՀՀ Սահմանադրությունը, երաշխավորելով մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը և արժանապատվության իրավունքը, արգելում է բոլոր տիպի ոտնձգություններն անձի պատվի և արժանապատվության նկատմամբ:
Անդամակցելով Միավորված ազգերի կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և ՙՔաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին՚ միջազգային հռչակագիրը: Վերոհիշյալ հռչակագիրն իր 1-ին հոդվածում երաշխավորում է ՙբոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ և խղճով և պարտավոր են միմյանց վերաբերվել եղբայրության ոգով՚:
Նույն փաստաթղթի 12-րդ հոդվածով սահմանվում է.ՙ Ոչ ոք չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի, բնակարանի կամ նամակագրության նկատմամբ կամայական միջամտության, ինչպես նաեւ` որեւէ ոտնձգության իր պատվի ու հեղինակության նկատմամբ: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքով պաշտպանվելու իրավունք՚:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետ՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից եւ զրպարտությունից` սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:
Նույն օրենսգրքի 1087.1 1-ին կետի համաձայն անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ, իսկ 2-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին, արձանագրել է, որ`
1. Արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը:
2. Արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու եւ նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:
3. Արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները եւ ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը եւս կատարում է արտահայտություններ եւ ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու եւ ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում:
Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 3-րդ կետի համաձայն` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Վճռաբեկ դատարանն մեկնաբանելով նշված նորմը արձանագրել է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսեւորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսեւորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման եւ այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի եւ թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը: 
ՙԶանգվածային լրատվության մասի՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է, որ լրատվական գործողություն իրականացնողի կողմից այդ գործողության իրականացումն օրենքի պահանջների խախտմամբ առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներով նշել է, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյոք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են "Գերակա հանրային շահից", որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյո՞ք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյո՞ք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը: ՙԳերակա հանրային շահը՚ գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների եւ հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որեւէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսեւորելով բարեխիղճ մոտեցում:
Սույն գործի փաստերից ակնհայտ է, որ պատասխանող Հովհաննես Գալաջյանի կողմից արված արտահայտություններն իրենց մեջ պարունակում են վիրավորանք և զրպարտություն և ի սկզբանե նպատակ են հետապնդել արատավորել հայցվորի պատիվն ու արժանապատվությունը: Նշված հոդվածի արդյունքում հայցվորի մոտ առաջացել են բազմաթիվ խնդիրներ:
Պատասխանողը որևէ միջոց չի ձեռնարկել իր կողմից տեղադրված տեղեկության իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու ուղղությամբ:
Բացի այդ պատասխանողի տեղադրած նյութն իր մեջ պարունակում է ատելություն և խտրականության կոչ:
ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ եվրոպական կոնվենցիայով 14-րդ հոդվածի համաձայն` ՙՍույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից՚:
Եվրոպայի խորհրդի (2010)5 հանձնարարականը պետություններին առաջարկում է միջոցներ ձեռնարկել կանխելու սեռական ինքնության կամ կողմնորոշման հիմքով խտրականությունը կանխելու համար: Նշված հանձնարարականում նշվել է, որ ատելությամբ մոտիվացված արարքն օգտագործվում է ընդգրկելու համար ցանկացած գործողություն: Հանձնարարականում նաև ասվում է, որ ատելության հիմքով կատարված արարքները սպառնում են դեմոկրատական հասարակության և օրինականության հիմքերին:
Եվրոպայի խորհրդի No. R 97(20) հանձնարարականը սահմանել է արտահայտման այն ձևերը, որոնք վիրավորական են և ոտնահարում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ներառյալ ռասիզմը, քսենոֆոբիան, անտիսեմիտիզմը, ագրեսիվ ազգայնականությունը և խտրականությունն ուղղված միգիանտների և փոքրամասնությունների դեմ: 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Էրբականն ընդդեմ Թուրքիայի no. 59405/00 գործով նշել է, որ ՙ…հանդուրժողականությունն ու յուրաքանչյուր անձի արժանապատվություն ունենալու նկատմամբ հարգանքը ժողովրդավարության և բազմակարծ հասարակության հիմնասյուներն են: Ուստիև որոշ ժողովրդավարական հասարակություններում կարող է անհրաժեշտություն առաջանալ պատասխանատվության ենթարկելու, կամ նույնիսկ կանխելու արտահայտման այն բոլոր ձևերը, որոնք տարածում, հրահրում, խթանում կամ արդարացնում են անհանդուրժողականության հիմքով ատելությունը…՚: Մեկ այլ` Սմիթը և Գրեդին ընդդեմ Միացյալ Թագավորության no 33985/96 և 33986/96 գործով Դատարանը գտել է, որ սեռական կողմնորոշման հիմքով խտրականությունը նույնքան լուրջ խնդիր է, որքան խտրականությունը ռասայի, ծագման, մաշկի գույնի և սեռի հիմքով: Մինչ ՄԻԵԿ հոդված 10-ը սահմանում է անձի արտահայտվելու ազատությունը, այն միաժամանակ ընդգծում է անձի պարտավորությունը չխախտելու այլոց իրավունքները` այլոց նկատմամբ վիրավորանք պարունակող, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ հնչեցնելու միջոցով:
ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածի համաձայն Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, թե որևէ պետություն, անձանց խումբ կամ որևէ անձ իրավունք ունեն զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է սույն Կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեսված է Կոնվենցիայով:
Նշել է, որ այս պահին հայցվորը չի կարողանում մեկնել Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ բնակվում են վերջինիս հարազատները, քանի որ կյանքին սպառնում է վտանգ: Արդյունքում խատվում է ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ եվրոպական կոնվենցիայով 2-րդ հոդվածը համաձայն որի յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ելնելով վերոգրյալից խնդրել է պարտավորեցնել պատասխանողներին հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորից:
Պարտավորեցնել պատասխանողին հերքելու Իրավունք թերթի 17.05.2014 թվականին ՙՆրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը՚ խորագրով հրապարակված հոդվածում խտրականության հիմքի վրա հայցվոր Ռոմիկ Դանիալի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և հերքումը տպագրել նույն Իրավունք թերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում:
Պարտավորեցնել պատասխանողին Իրավունք թերթում հրապարակել սույն գործով դատարանի վճռի եզրափակիչ մասը։
Գործի քննության ընթացքում հայցը պնդել է ամբողջությամբ և խնդրել է այն բավարարել:

Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Պատասխանողների ներկայացուցիչը հայտնել է, որ Թիվ ԵԿԴ/2044/02/14 քաղաքացիական գործով Հայցվորի կողմից որպես պատասխանող է ներգրավվել ՙԻրավունք թերթը՚: Իրավունք թերթ սուբյեկտ ՀՀ քաղաքացիաիրավական հարաբերություններում գոյություն չունի, հետևապես այն չի կարող կրել օրենքով սահմանված իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ Դատարանում, որպես հայցվոր կամ պատասխանող: Գույություն ունի լրատվական գործունեություն իրականացնող ՙԻրավունք Մեդիա՚ ՍՊԸ-ն, որն իրականացնում է ՙԻրավունք՚ մշտական անվանումն ունեցող լրատվության միջոցի տարածումը, ինչպես նաև իրեն է պատկանում iravunk.com ինտենետային կայքը:
Պատասխանողի ներկյացուցիչը հայտնել է, որ հայցվորի ներկայացրած հայցն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման Դատարանի կողմից հետևյալ պատճառաբանությամբ:
17.05.2014 թվականին iravunk.com ինտերնետային կայքում տեղադրվել է հոդված ՙՆրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը՚ վերնագրով /այսուհետ` Հոդված/:
Հոդվածն ունեցել է հետևյալ բովանդակությունը.
ՙՀամասեռամոլների շահերի լոբբիստները փորձում են ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում: «Եվրատեսիլե կոչվող գարշանքի առնչությամբ սրանք սկսել են հալածել և կոտրել այն մարդկանց, ովքեր բարձրաձայնել են սեփական բնական զզվանքը կոնչիտա կոչվող մարդկային թափոնի նկատմամբ: Սրանց նպատակը հասկանալի է` վախեցնել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ընդդիմանալ Հայաստանում այլասերվածությունը որպես նորմա հաստատելու ձգտումներին: Գեյ-լոբբինգի նպատակները բավականին թափանցիկ են` հաստատել այնպիսի խաղի կանոններ, որ կտրուկ արգելակվեն բնակչության վերարտադրության հնարավորությունները, իսկ զորակոչային տարիքի սերնդի մարտունակությունը մոտենա զրոյին:
Սկզբում նրանք կոտրեցին և ստիպեցին ներողություն խնդրել Արամ MP3-ին, 3 րոպեում կոտրեցին ու ստիպեցին ներողություն խնդրել Անուշ ու Ինգա Արշակյաններին: Այդ համեստ ու պարկեշտ քույրերի պարագայում բոլորի աչքի առաջ էր, թե ինչպես «Ազատությունե ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի էջում նրանք կազմակերպել էին մի գարշելի աուտոդաֆե Արշակյան քույրերի դեմ:
Այդ լոբբիստների առաջխաղացումը կանգնեցնելու միայն մեկ ձև կա` ԶՐՈ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Անկախ նրանից` լոբբինգին մասնակցածին վճարե՞լ են դրա համար, ստիպե՞լ են, թե՞ ուղեղն այնքան են լվացել, որ դարձրել են գեյ-քարոզչության դրույթներին հավատացող զոմբի: Կապ չունի այդ ամենը` յուրաքանչյուր լոբբիստ Ազգի և Պետության ներքին թշնամի է, և վերջ: Ու հենց այդ նկատառումով, ինչքան հասցրեցի, կազմեցի ֆեյսբուքյան ասուլիսի էջում Անուշի ու Ինգայի դեմ հալածանքին մասնակցածների սև ցուցակ:
Հիմա ո՞ւմ համար օգտակար կլինեն սև ցուցակները.
1. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ, որպեսզի այդ լոբբիստների հետ դադարեցնեն շփումներն ինչպես համացանցում, այնպես էլ ռեալ կյանքում, նրանց բարև չտան, չօգնեն որևէ հարցում, հետները գործնական հարաբերությունների մեջ չմտնեն: 
2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին չընդունեն պետական ծառայության, իսկ եթե սրանք պետական օղակներում կան` հեռացնեն ցանկացած հարմար պատրվակով:
3. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին աշխատանք չտան:
4. ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին հնարավորություն չտան ազդելու հանրային կարծիքի վրա:
5. ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը:
Սրանով, անշուշտ, չեն սահմանափակվում այն ոլորտները, ուր հնարավոր է սահմանափակել գեյ-լոբբիստների գործունեության հնարավորությունը:
Ստորև ներկայացնում ենք այն անձանց ֆեյսբուքյան պրոֆիլների ցուցակը, ովքեր ակտիվորեն մասնակցել են Ինգա և Անուշ Արշակյաններին հալածելու արշավին՚:
Նշված ՙպրոֆիլների՚ ցանկում հայտնվել են նաև հայցվորի անունը և վերջինս հանիրավի գտնելով, որ հոդվածը վիրավորում է իր պատիվն ու արժանապատվությունը, անհիմն հայց է ներկայացրել Դատարան:
Հայցվորը հոդվածում ներառված հետևյալ արտահայտությունները դիտել է որպես վիրավորանք:
ՙՍրանք՚, ՙգեյ-քարոզչության դրույթների հավատացող զոմբի՚, ՚…կապ չունի այդ ամենը` յուրաքանչյուր լոբբիստ Ազգի և պետության ներքին թշնամի է, և վերջ՚:
Ենթադրյալ վիրավորանք և զրպարտություն պարունակող նշված արտահայտություններով որևէ մեկին վիրավորելու կամ զրպարտելու միտում չի եղել, ավելին` Հոդվածում ներառված արտահայտությունները չեն կարող արատավորել հայցվորի պատիվը և արժանապատվությունը և այդ հիմքով վերջինիս վրդովվմունքն անտեղի է, իսկ ներկայացված հայցն ամբողջությամբ հիմնազուրկ և Դատարանի կողմից մերժման ենթակա:
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն. ՚Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով անկախ պետական սահմաններից:
Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է:…ՙ:
Այս սահմանադրական դրույթից, ինչպես նաև միջազգային նորմերով սահմանված դրույթներով, գտնում են, որ յուրաքանչյուր ոք ազատորեն կարող է արտահայտել իր կարծիքը, ընդ որում այն կարող է նաև լինել քննադատական, որն իհարկե չպետք է պարունակի վիրավորական կամ զրպարտող իմաստ: 
Դեռ ավելին, այդ իրավունքի իրականացումը լրատվության միջոցով ևս չպետք է սահմանափակվի: 
ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՙՅուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք£ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունն առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից® 
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք ® անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում ® այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու ® նպատակով՚£
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, անդրադառնալով Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի մեկնաբանմանը, նշել է, որ նույնիսկ համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ տեղեկություն տարածելու լրագրողի իրավունքը պաշտպանվում է, եթե անձը գործում է բարեխղճորեն և ճշգրիտ փաստացի հիմքերի վրա ու տրամադրում է ՙվստահելի ու ճշգրիտ՚ տեղեկություն լրագրողական վարքագծի նորմերի հիման վրա /տես Շաբանովն ու Տրենն ըննդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը/: 
Հոդվածում ներկայացրվել է իրականությանը համապատասխանող փաստեր, այն է` ֆիքսվել է, որ Հոդվածի ստորին մասում ներկայացված ՙՖեյսբուքի՚ կայքի օգտատերերը, այդ թվում հայցվորը, մասնակցել է Ինգա և Անուշ Արշակյան քույրերի համացանցային Ֆեյսբուքյան ասուլիսին և դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, որն ուղղված է եղել ՙԵվրոտեսիլ՚ երգի մրցույթում հաղթած Կոնչիտայի դեմ Ինգա և Անուշ Արշակյանների քննադատողական խոսքերին:
Ինչ վերաբերում է Հոդվածում զետեղված արտահայտություններին, ապա դրանք որևէ կերպ չեն կարող դիտվել որպես վիրավորանք կամ զրպարտություն հետևյալ հիմնավորմամբ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն. արտահայտվելու ազատությունը, ըստ 10-րդ հոդվածի 1-ին կետի, հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկը, նրա առաջընթացի և նրա յուրաքանչյուր անդամի ինքնաիրացման հիմնական պայմանը. 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանման պարագայում արտահայտվելու ազատությունն ընդգրկում է ոչ միայն այնպիսի ՙտեղեկություններ՚ կամ ՙգաղափարներ՚, որոնք նպաստավոր են կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլ նաև այնպիսիք, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստություն են պատճառում: Այդպիսիք են բազմակարծության, հանդուրժողականության և ազատականության պահանջները, առանց որոնց գոյություն չունի ժողովրդավարական հասարակություն՚ (Լինգենսն ընդդեմ Ավստրիայի, թիվ 9815/82, 8/07/1986, ՄԻԵԴ, պարբ. 41):
Նշված սկզբունքներն առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում լրատվամիջոցների առումով, քանի որ դրանցով կատարվում է էական գործառույթներ ժողովրդավարական հասարակությունում: Թեև այն չպետք է անցնի որոշակի շրջանակներից, հատկապես այլ անձանց հեղինակության և իրավունքների առնչությամբ: Այդուհանդերձ, լրատվամիջոցը կրում է հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ և գաղափարներ` իր պարտականությունների և պատասխանատվությունների պահպանամբ տարածելու պարտավորություն, քանի որ այն կրում է նման տեղեկություններ և գաղափարներ տարածելու պարտավորություն, այլ հանրությունը նույնպես ունի նման (տեղեկություններ և գաղափարներ) ստանալու իրավունք (Լինգենսն ընդդեմ Ավստրիայի` վկայակոչված վերևում, պարբ. 41):
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, արտահայտվելու և կարծիք հայտնելու սկզբունքներն առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում լրատվամիջոցների առումով, քանի որ դրանցով կատարվում է էական գործառույթներ ժողովրդավարական հասարակությունում, հետևապես լրատվամիջոցների արտահայտվելու ազատությունը շատ ավելի ընդարձակ պետք է ենթադրել, քան մասնավոր անձինը:
Ավելին, ինչպես արդեն նշվել է վերոգրյալում, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` արտահայտվելու ազատությունն ընդգրկում է ոչ միայն այնպիսի ՙտեղեկություններ՚ կամ ՙգաղափարներ՚, որոնք նպաստավոր են կամ համարվում են անվնաս կամ չեզոք, այլ նաև այնպիսք, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստություն են պատճառում:
Փաստորեն, լրատվամիջոցն ունի այդ իրավունքը և կարող է իր հոդվածներում օգտագործել այնպիսի բառեր, որոնք լրատվության սպառողի մոտ կառաջացնեն ցնցում, անհանգստություն, և դա է նաև հանդիսանում արտահայտվելու ազատության սկզբունքի բաղադրիչը:
Հայցվորների կողմից որպես վիրավորանք և զրպարտություն վերագրված արտահայտությունները հենց ունեցել են ցնցում կամ անհագստություն պատճառելու նպատակ, այլ ոչ թե վիրավորելու կամ զրպարտելու միտում:
Դատարանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի այն հանգամանքի վրա, որ Հոդվածում ինչպես Հայցվորի, այնպես էլ որևէ մեկին անվանական որևէ արտահայտություն ուղղված չէ և Հոդվածում ներառված են հեղինակի մտահոգությունները իմ կողմից ոչ ընդունելի բարքերի նկատմամբ, որոնք ըստ նրա ունեն նաև ազգային անվտանգության նշանակություն:
Հայցվորը նշել է, որ Հոդվածն իր մեջ պարունակում է նաև սպառնալիք իր կյանքի համար, քանի որ ինքն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, որի օրենքների և գործող պրակտիկայի համաձայն նույնասեռականության համար անձը կարող է ենթարկվել ընդհուպ մինչև մահապատժի, և ինքն Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործելուց հետո կարող է ենթարկվել պատժի:
Հայցվորի նման եզրակացությունն անհիմն է և առարկայազուրկ: Հոդվածով Հայցվորը նույնասեռական չի անվանվել, այլ նշվել է ՙգեյ-լոբբիստ՚, որն էլ եղել է ոչ թե անվանական, այլ ընդհանուր գնահատական է տրվել, իսկ նույնասեռականը և լոբբիստը դրանք իրարից բոլորովին տարբեր հասկացություններ են:
Ինչ վերաբերում է ՙլոբբիստ՚ բառին, ապա Հայցվորն ակնհայտ չի հասկացել այդ բառի իմաստը, հակառակ դեպքում այն վիրավորանք կամ զրպարտություն չէր ընդունի:
Լոբբիստներն այն անձինք են, որքեր իրականացնում են լոբբինգ, իսկ լոբբինգը դա որոշումների կայացման վրա ներազդեցություն, ներգործություն ունենալն է, ի նպաստ որոշակի շահային խմբերի: Լոբբիստ լինելը, կամ լոբբինգ իրականացնելը ենթադրում է լինել բավականին տեղեկացված օրենսդրական զարգացումներից, ունենալ լայն կապեր, և կարողանալ դրանք օգտագործել ի նպաստ իրենց վերաբերվող որոշումների կայացմանը:
Օրինակ` այսօր հայկական սփյուռքը միահամուռ իրականացնում է հայոց ցեղասպանության լոբբինգ ամբողջ աշխարհում, որի համար օգտագործում է նաև տվյալ գործում հատուկ մասնագիտացած անձանց, որոնք կոչվում են լոբբիստներ:
Այլ հարց է, թե կոնկրետ անձը, կամ խումբը ինչպիսի կամ որ շահային խմբի լոբբինգն է իրականացնում:
Եթե Հոդվածում Հայցվորն իրեն է վերագրել ՙգեյ լոբբիստ՚ տերմինը, ապա նա կարող էր ժխտել կամ հաստատել այն, այլ ոչ թե դա ընդունել որպես վիրավորանք կամ զրպարտություն:
Եթե գեյերի լոբբինգը Հայցվորը համարում է վիրավորական, դա իր խնդիրն է, և դրանով ինքն է առաջին հերթին վիրավորում սեռական փոքրամասնություններին:
Ինչ վերաբերում է Հոդվածում զետեղված մյուս արտահայտություններին, որոնք Հայցվորը վերագրել է իրեն և դրանք ընդունել որպես վիրավորանք և զրպարտություն, ապա տվյալ արտահայտությունները հեղինակի գնահատողական դատողություններն են հանդիսանում, որոնց վերաբերյալ հեղինակը հայտնել է իր կարծիքը, ինչի հետ Հայցվորներն իրավունք ունեն համաձայն չլինել, իսկ գնահատողական դատողությունների կամ հայտնված կարծիքի ճշմարտացիությունն ապացուցելու վերաբերյալ բոլոր պահանջներն անհիմն են և հակասում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:
Ըստ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի. ՙԻնչ վերաբերում է կարծիք հայտնելու ազատությանը, ապա գնահատող դատողության, քննադատության ճշմարտացիությունը ենթակա չէ ապացուցման: Հակառակ պարագայում, կարող է խախտել կարծիք հայտնելու ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի հիմնարար մասն է: Այդուհանդերձ, գնահատող դատողությունը, քննադատությունը, որի հիմքում նույնիսկ բացակայում են ինչ-ինչ փաստացի հիմքեր, կարող է լինել չափազանցված: Հետևաբար, խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք տվյալ գնահատող դատողության, քննադատության համար առկա են եղել բավարար փաստացի հիմքեր (Կարմանն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 29372/02, 14/12/2006, ՄԻԵԴ, պարբ. 41: Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 23472/03, 21/07/2005, ՄԻԵԴ, պարբ. 30) ՚:
Հիմք ընդունելով վերոգրյալը, գտնում եմ, որ Ռոմիկ Վանիկի Դանիալի ներկայացրած հայցն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման :
Գործի քննության ընթացքում պատասխանողների ներկայացուցիչը առարկել է հայցի դեմ ամբողջությամբ և խնդրել է այն մերժել:

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը 
1. 17 մայիսի 2014 թվականին, ժամը 20:00-ին iravunk.com ինտերնետային լրատվական կայքում հրապարակվել է ՙՆրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը՚ խորագրով հոդվածը. ՙՀամասեռամոլների շահերի լոբբիստները փորձում են ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում: ՙԵվրատեսիլ՚ կոչվող գարշանքի առնչությամբ սրանք սկսել են հալածել և կոտրել այն մարդկանց, ովքեր բարձրաձայնել են սեփական բնական զզվանքը կոնչիտա կոչվող մարդկային թափոնի նկատմամբ: Սրանց նպատակը հասկանալի է` վախեցնել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ընդդիմանալ Հայաստանում այլասերվածությունը որպես նորմա հաստատելու ձգտումներին: Գեյ-լոբբինգի նպատակները բավականին թափանցիկ են` հաստատել այնպիսի խաղի կանոններ, որ կտրուկ ար•ելակվեն բնակչության վերարտադրության հնարավորությունները, իսկ զորակոչային տարիքի սերնդի մարտունակությունը մոտենա զրոյին:
Սկզբում նրանք կոտրեցին և ստիպեցին ներողություն խնդրել Արամ MP3-ին, 3 րոպեում կոտրեցին ու ստիպեցին ներողություն խնդրել Անուշ ու Ինգա Արշակյաններին: Այդ համեստ ու պարկեշտ քույրերի պարագայում բոլորի աչքի առաջ էր, թե ինչպես ՙԱզատություն՚ ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի էջում նրանք կազմակերպել էին մի գարշելի աուտոդաֆե Արշակյան քույրերի դեմ:
Այդ լոբբիստների առաջխաղացումը կանգնեցնելու միայն մեկ ձև կա` ԶՐՈ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Անկախ նրանից` լոբբինգին մասնակցածին վճարե՞լ են դրա համար, ստիպե՞լ են, թե՞ ուղեղն այնքան են լվացել, որ դարձրել են գեյ-քարոզչության դրույթներին հավատացող զոմբի: Կապ չունի այդ ամենը` յուրաքանչյուր լոբբիստ Ազգի և Պետության ներքին թշնամի է, և վերջ: Ու հենց այդ նկատառումով, ինչքան հասցրեցի, կազմեցի ֆեյսբուքյան ասուլիսի էջում Անուշի ու Ինգայի դեմ հալածանքին մասնակցածների սև ցուցակ:
Հիմա ո՞ւմ համար օգտակար կլինեն սև ցուցակները.
1. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ, որպեսզի այդ լոբբիստների հետ դադարեցնեն շփումներն ինչպես համացանցում, այնպես էլ ռեալ կյանքում, նրանց բարև չտան, չօգնեն որևէ հարցում, հետները գործնական հարաբերությունների մեջ չմտնեն: 
2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին չընդունեն պետական ծառայության, իսկ եթե սրանք պետական օղակներում կան` հեռացնեն ցանկացած հարմար պատրվակով:
3. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին աշխատանք չտան:
4. ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին հնարավորություն չտան ազդելու հանրային կարծիքի վրա:
5. ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը:
Սրանով, անշուշտ, չեն սահմանափակվում այն ոլորտները, ուր հնարավոր է սահմանափակել գեյ-լոբբիստների գործունեության հնարավորությունը: Ստորև ներկայացնում ենք այն անձանց ֆեյսբուքյան պրոֆիլների ցուցակը, ովքեր ակտիվորեն մասնակցել են Ինգա և Անուշ Արշակյաններին հալածելու արշավին ՚:

Դատարանի իրավական վերլուծությունները
Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ,գտավ, որ Ռոմիկ Վանիկի Դանիալի ընդդեմ ՙԻրավունք Մեդիա՚ ՍՊ ընկերության, Հովհաննես Արտաշեսի Գալաջյանի՝ պատասխանողներին հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, ՙԻրավունք՚ թերթում 17.05.2014 թվականին հրապարակված ՙՆրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը՚ խորագրով հոդվածում խտրկանության հիմքի վրա հայցվոր Ռոմիկ Դանիալի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և հերքումը նույն ՙԻրավունք՚ թերթումª վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում տպագրելու և սույն գործով դատարանի վճռի եզրափակիչ մասը հրապարակելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցն ենթակա է մերժման` ելնելով հետևյալ պատճառաբանություններից.
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 42 հոդվածը ամրագրում է. ՙՍահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ:
Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչ արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Համաձայն ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ու ՙՔաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին՚ միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետի` բոլոր անձինք հավասար են դատարանների առջև, ինչպես նաև յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Համաձայն ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի` միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությունը հավասար հնարավորություններ է ընձեռում դատավարության կողմերին սեփական իրավունքները պաշտպանելու համար: Հայցի պաշտպանության դատավարական միջոցների տնօրինման ձևերը սահմանվում են դատական վեճի տնօրինման սկզբունքի հիման վրա, որի ուժով կողմերը որոշում են վեճի հետագա ընթացքն ու լուծման ճանապարհները` հայցի իրավունքի` պաշտպանության միջոցների տնօրինման միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը հստակ սահմանում է դատարան դիմելու իրավունքը, այն է` շահագրգիռ անձն իրավունք ունի uույն oրենuգրքով uահմանված կարգով դիմել դատարան` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, oրենքներով և այլ իրավական ակտերով uահմանված կամ պայմանագրով նախատեuված իր իրավունքների, ազատությունների և oրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 10-րդ և 13-րդ կետերը սահմանում են, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է իրավունքը ճանաչելով, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով,իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով, վնասներ հատուցելով և օրենքով նախատեսված այլ եղանակներով:
Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով uահմանված գործերի ենթակայությանը համապատաuխան, իրականացնում է դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի քննության ընթացքում կայացնում է ըստ էության դատական ակտ միայն այն դեպքերում, երբ վերջինիս կողմից ուսումնասիրվում են գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, երբ յուրաքանչյուր ապացույց գահատվում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ դատական օրենսգրքի 8-րդ հոդվածը ուղղակի սահմանում է, որ դատարաններն արդարադատությունն իրականացնում են Սահմանադրությանը, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերին և օրենքների համապատասխան:
ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից: 
Վերոգրյալ միջազգային, սահմանադրական և ներպետական օրենսդրական իրավական նորմերի վերլուծությունը թույլ է տալիս կատարել այն եզրահանգումը, որ անձի դատական պաշտպանության իրավունքն ունի ներպետական` սահմանադրությամբ և օրենքով, ինչպես նաև միջազգային նորմերով հստակ ընդգծված պաշտպանություն:
Տվյալ պարագայում, Ռոմիկ Դանիլաը, օգտվելով վերը նշված իրավական նորմերով իրենց ընձեռված օրենքով չարգելված իրավունքի պաշտպանության` դատարան դիմելու իրավունքից, դիմել է դատարան` ՙԻրավունք Մեդիա՚ ՍՊ ընկերության, Հովհաննես Գալաջյանիª iravunk.com ինտերնետային լրատվական կայքում հրապարակված ՙՆրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբին•ի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը՚ վերնագրով հոդվածում խտրականության հիմքի վրա հրապարակած զրպարտիչ տեղեկություններըª հերքելուն, հերքումը տպագրելուն, հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջներով, ուստի այս պարագայում դատարանը պետք է պարզի, թե առկա է արդյոք ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցվորի նման իրավունք, թե` ոչ, բխում են արդյոք վերջինիս նման պահանջները ներպետական իրավական, մասնավորապես` քաղաքացիաիրավական նորմերից, թե` ոչ, և դատաքննությամբ վերջինս ապացուցել է արդյոք նշված իրավունքների առկայությունն ու իրագործման հնարավորությունը, թե` ոչ, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի բավարարել ներկայացված հայցապահանջները:
ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայնª մարդու և քաղաքացու Սահմանադրության 27 հոդվածով…ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում…այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար…: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները՚:
ՀՀ Սահմանադրության 42 հոդվածում ամրագրված է, որ Uահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում oրենքներով եւ միջազգային պայմանագրերով uահմանված այլ իրավունքներ և ազատություններ:
Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ oրենքով և չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք uահմանված չեն oրենքով:
Այսինքն` գործի էությունից ելնելով կարևոր է հատկապես ընդգծել ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ 27 և 42 հոդվածների հարաբերությունը, մասնավորապես` այն, որ ՀՀ Սահմանադրությունը, ամրագրելով տեղեկատվության և խոսքի ազատության իրավունքը, միաժամանակ մեկ այլ` 42 հոդվածով սահմանափակում է 27 հոդվածով սահմանված ազատությունը, որի իմաստից հետևում է, որ նշված ազատությունը կարող է սահմանափակվել օրենքով և կիրառվել այնքանով, որքանով դա չի խախտում այլոց իրավունքները` դրանով իսկ բացառելով ազատության իրավունքի չարաշահումն ու անձի իրավունքների ու ազատությունների խախտումը, ինչը նշանակում է, որ եթե ներպետական օրենսդրությամբ սահմանված է խոսքի ազատության որոշակի սահմանափակում` կապված տարածված տեղեկատվությունն անձի վերաբերյալ զրպարտանք և (կամ) վիրավորանք պարունակելու հետ, ապա տեղեկատվություն տարածողի ազատությունը նման տեղեկություններ տարածելու մասով սահմանափակված է, ավելին` օրենքով սահմանված կարգով առաջացնում է քաղաքացիաիրավական պատասխանատվություն` վնասի փոխհատուցման ձևով:
Փաստորեն, վերոգրյալը հիմք ընդունելով` հարկ է նշել, որ ցանկացած լրատվամիջոց, ՀՀ Սահմանադրության 27 հոդվածով նախատեսված խոսքի իրավունքի ազատության սկզբունքներից ելնելով, տարածելով համապատասխան տեղեկություն, պետք է նախևառաջ ղեկավարվի ՀՀ Սահմանադրության 42 հոդվածով և ազատության իրավունքը իրականացնի օրենքին համապատասխան, ինչպես նաև այնպես, որ այն չխախտի այլոց իրավունքները և ազատությունները` այդ կերպ գործելով օրենքի շրջանակներում և խուսափելով հնարավոր քաղաքացիաիրավական պատասխանատվությունից, այսինքն` տարածվող տեղեկատվությունը, ինչպես նաև լրագրողի գործունեությունը պետք է համապատասխանի ճշմարտացիության, ճշգրտության, օբյեկտիվության և ազնվության սկզբունքներին: 
Բացի այդ, դատարանն ընդգծում է, որ սահմանադրորեն ամրագրված վերոհիշյալ իրավական նորմերի պահանջը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ժողովրդավարությունն ունի իր առաջնահերթ դերն ու նշանակությունը, պետք է պաշտպանվի և խրախուսվի խոսքի ազատության, տեղեկատվություն տարածելու անձի, առավել ևս` լրատվամիջոցների ցանկացած գործողություն, սակայն միաժամանակ, սահմանադրորեն ամրագրված նորմի (ՀՀ Սահմանադրության 43 հոդված) բարձրագույն իրավական պահանջից հետևում է, որ այդ ազատությունն ու տեղեկատվություն տարածելու իրավունքը թե անձի, թե լրատվամիջոցի կողմից պետք է իրագործվի օրենքի պահանջներից բխող, այսինքն` այն որևէ կերպ չպետք է հակասի օրենսդրի կողմից սահմանված այն չափանիշներին, որոնք պայմանավորված են ժողովրդավարության անհրաժեշտ տարրերի պահպանման անհրաժեշտությունից, ինչպես նաև պետք է համապատասխանի տեղեկատվության տարածման այն սահմանափակումների շրջանակին, որոնք օրենսդրի կողմից համապատասխան իրավական նորմով հետապնդում են այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության իրավական նպատակ, որի անհրաժեշտությունը պայմանավորվում է ժողովրդավարական հասարակության չափանիշներով, ուստի եթե անձը կամ լրատվամիջոցը գործում է օրենքի պահանջների խախտմամբ` չարաշահելով սահմանադրորեն և միջազգային պայմանագրերով ամրագրված իր խոսքի, ազատության և տեղեկություն տարածելու իրավունքը, ապա վերջինս պետք է ենթարկվի պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով, օրենքով սահմանված իրավախախտման համար, որով իսկ կապահովվի ազատության և դրա զսպման հավասարակշռությունը` բացառելով քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական պետության համար ոչ անհրաժեշտ` կատարյալ ազատության առկայության փաստը:
Բացի այդ, դատարանն արձանագրում է, որ արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող փաստացի և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը ժամանակակից իրավական պետություններում անվանվում է նաև մեկ բառով` ՙԴիֆամացիա՚ (ծագել է լատիներեն ՙdiffarnatio՚ բառից, թարգմանաբար նշանակում է արատավորել), որն էլ ՀՀ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդգրկվել է զրպարտության հասկացության ներքո, իսկ ցանկացած դիֆամացիոն վեճի դատական քննության ընթացքում դատարանի ուշադրությանը պետք է արժանանա ու դատարանն էական նշանակություն պետք է հատկացնի անձի պատվի և արժանապատվության իրավունքը` մի կողմից, խոսքի ազատության և մամուլի տեղեկատվության իրավունքը` մյուս կողմից, որի արդյունքում էական սահմանադրորեն ամրագրված նշված երկու արժեքների միջև պետք է հստակ որոշվի ճշգրիտ եզրագիծ` պարզելու, թե արդյոք տեղի է ունեցել խոսքի ազատության իրավունքի չարաշահում և արդյոք, դրա արդյունքում անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորվել է:
Դատարանի վերոհիշյալ դիրքորոշման էությունը բխում է ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներից և այդ առումով մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից տրված մեկնաբանություններից:
Մասնավորապես, ըստ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք£ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից…2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք … անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում…այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու…նպատակով՚:
Ոչ մի ազատ ժողովրդավարական հասարակության մեջ մտքի, խոսքի, կարծիքի և տեղեկատվության ազատությունը չի պաշտպանում անվայելուչ, անպարկեշտ արտահայտությունները, ոչ նորմատիվային բառապաշարը և զոհի նկատմամբ բացահայտ անպատկառ` մարդկային հասարակությունում ընդունված բարոյական և բարոյախոսական նորմերին, մարդկանց միջև վարքագծի տարրական կանոններին խորապես հակասող վերաբերմունքը և նրա մարդկային արժանապատվությունը նսեմացնող այլ ձևերը:
ՀՀ Սահմանադրական դատարանն իր` 2007 թվականի փետրվարի 16-ի ՍԴՈ-678 որոշման մեջ արձանագրել է, որ ՙԶանգվածային լրատվամիջոցի անկախությունը, մասնավորապես, ենթադրում է ծրագրային քաղաքականության, հաղորդացանկի կազմման, հաղորդումների ուղղվածության որոշման գործընթացներում ինքնուրույնություն ու ազատություն, այդ գործընթացների վրա իշխանությունների որևէ ազդեցության բացառում:
Խոսքի ազատության ցանկացած սահմանափակում պետք է ՙժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ լինի՚: Ըստ Բարձր դատարանի դատական պրակտիկայի` ՙանհրաժեշտ՚ ածականը ենթադրում է ՙհասարակական կենսական անհրաժեշտություն՚:
ՙՏեղեկություն՚ տարածելու լրա•րողի ազատության առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքերի վերաբերյալ տեղեկություն տարածելու լրագրողի իրավունքը, եթե լրագրողը գործում է բարեխղճորեն և ճշգրիտ փաստացի հիմքերի վրա ու տրամադրում է ՙվստահելի ու ճշգրիտ՚ տեղեկություն լրագրողական վարքագծի նորմերի հիման վրա (Շաբանովն ու Տրենն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 5433/02, 14/12/2006, ՄԻԵԴ պարբ. 40): 
Վերոգրյալ միջազգային նորմերի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշման էությունից բխում է, որ այսպես թե այնպես անհրաժեշտ է, որ ազատության պաշտպանվածության սկզբունքով առաջնորդվող տեղեկատվության տարածման գործելակերպն իրականացվի օրենքի պահանջներին համահունչ, մասնավորապես` լինի վստահելի ու ճշգրիտ, իսկ լրատվամիջոցի կողմից տեղեկության տարածման դեպքում` նաև լրագրողի վարքագծի նորմերի հիման վրա:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածն ամրագրում է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքով, իսկ ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եվրոպական կոնվենցիան վավերացվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության կողմից նկատի ունենալով վերոհիշյալ հռչակագիրը, որի նշված հոդվածն իր արտացոլումն է գտել ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածում, որտեղ ասվում է հետևյալը. ՙՅուրաքանչյուր ոք ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակա•րության նկատմամբ հարգանքի իրավունք՚:
Ավելին, անձի պատվի և արժանապատվության իրավունքը` որպես բարձրա•ույն արժեք է ճանաչում նաև Եվրոմիության Մարդու հիմնարար իրավունքների մասին խարտիան, որի առաջին հոդվածի համաձայն` անձի պատվի և արժանապատվության իրավունքը անխախտելի իրավունք է, որը պետք է հարգվի և պաշտպանվի: Տվյալ նորմի կիրառումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված ՙԳործընկերության և Համագործակցության մասին՚ Համաձայնա•րի դրույթների համապատասխան:
Բացի այդ, Կոնվեցիայի անդամ պետությունները ճանաչում և պարտավորվում են պաշտպանել ոչ միայն ՙՄարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին՚ 1950 թվականի նոյեմբերի 4-ին ընդունված կոնվենցիայով նախատեսված իրավունքները, այլև ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով նախատեսված իրավունքները, մասնավորապես, Հռչակագրի առաջին հոդվածով նախատեսված արժանապատվության իրավունքը: 
Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի` միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը, ուստի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ցանկացած միջազգային պայմանագրով սահմանված նորմ ներպետական օրենսդրության մեջ ունի բարձրագույն արժեք և ենթակա է կիրառման ու հաշվառման բոլորի կողմից առաջնահերթ և ուղղակի կարգով:
Մեկնաբանելով ՙնույնանման փաuտական հանգամանքներով գործ՚ հասկացությունը` ՄԻԵԴ-ի դատական ակտի կիրառելիության մասով, ՀՀ Վճռաբեկ դատարանը Ս. Այվազյանի վերաբերյալ գործով 2008 թվականի մայիսի 23-ին կայացված որոշման 26-րդ կետում նշել է.
ՙՀՀ դատական օրենսգրքի 15 հոդվածի 4-րդ մասի … ՄԻԵԴ-ի դատական ակտը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հան•ամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15 հոդվածի 4-րդ մասում… ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի՚, նշված չափանիշները ըստ էության կիրառելի են ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների նախադեպային կիրառման ժամանակ:
Վերը շարադրված սահմանադրական և միջազգային նորմերի առկայությունը փաստում է մարդու պատվի և արժանապատվության անքակտելիությունը, դրանց պաշտպանության կարևորությունը, հենց դա է պատճառը, որ դրանք ընդգրկված են նման իրավաբանական բարձրագույն ուժ ունեցող և անմիջական գործող իրավական նորմերում: Սակայն մարդու պատվի և արժանապատվության պաշտպանությունը, ընդգրկվելով և ամրագրվելով` որպես մարդու և քաղաքացու սահմանադրական և միջազգային բարձրագույն արժեքներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 հոդվածի 1-ին մասի համաձայնª անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1, 2-րդ մասերի համաձայնª անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
2. Սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Վերոնշյալ դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրավորանքը (պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը) կարող է դրսևորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների միջոցով (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլացիաներ, սիմվոլներ): Օրենսդիրն իրավացիորեն չի սահմանափակել միջոցների շարքը, որոնք կարող են կիրառվել վիրավորանքն արտահայտելիս` հնարավորություն տալով իրավակիրառողին, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով, որոշել` արդյոք տվյալ միջոցի օգտագործմամբ կատարված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք: Հետևաբար վիրավորանքը կարող է արտահայտվել ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ, որը ներառված չէ վերոնշյալ թվարկման մեջ:
Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ` 
1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը, 
2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:
3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը տե ս ըստ հայցի Վանո Եղիազարյանի ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ ՙՍկիզբ Մեդիա Կենտրոն՚ ՍՊԸ-ի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2012 թվականի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով որոշումը ¤: 
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայնª անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
3. Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից: Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվության ազատությունը` դա տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է, իսկ տեղեկությունը` դա անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն է՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ,գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ), իսկ հրապարակումը` դա տեղեկությունը մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, համաշխարհային համակարգային ցանցով (այսուհետ՝ Ինտերնետ), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով հանրությանը տեղեկացնելը և մատչելի դարձնելն է:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշումներում անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին, արձանագրել է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե՛ս ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ ՙՍկիզբ Մեդիա Կենտրոն՚ ՍՊԸ-ի` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2012 թվականի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով որոշումը):
Սույն գործով Վճռաբեկ դատարանը նշել է, որ կոնկրետ արտահայտության զրպարտություն գնահատելու համար անհրաժեշտ է վերոհիշյալ չափանիշների միաժամանակյա առկայությունը, այսինքն` դրանցից մեկի բացակայությունը բացառում է արտահայտության` զրպարտություն համարվելու հանգամանքը (տե՛ս ըստ հայցի ՙՅունիբանկ՚ ՓԲԸ-ի ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ՙNEWS.am՚ էլեկտրոնային լրատվական կայքի խմբագրության` ՙNEWS.am՚ էլեկտրոնային լրատվական կայքի 12.07.2011 թվականի` Մանվել Տեր-Առաքելյանի հարցազրույցում զրպարտություն համարվող փաստացի տվյալները և Բանկի պատասխանը պատասխանողին նույն կայքի միջոցով հերքել պարտավորեցնելու և զրպարտության միջոցով հասցված վնասը` 2.000.000 ՀՀ դրամը, բռնագանձելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.10.2012 թվականի թիվ ԵԿԴ/1495/02/11 քաղաքացիական գործով որոշումը):
Հայցվոր կողմը որպես վիրավորանք և պատիվը, արժանապատվությունը զրպարտող տեղեկություն, նշել է ՙՆրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը՚ խորագրով հոդվածը: 
Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ինչպես գործի դատաքննության նախապատրաստական փուլում, այնպես էլ դատաքննության փուլում Դատարանը այդպես էլ չկարողացավ պարզել, թե Հայցվորը ՙՆրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը՚ խորագրով հոդվածում տեղ գտած կոնկրետ որ բառը, արտահայտությունը և կամ նախադասությունն է ընդունել որպես վիրավորանք, որըª որպես զրպարտություն:
Օրենսդիրը հստակ սահմանում է վիրավորանքի և զրպարտության հասկացությունները, բառը, արտահայտությունը և/կամ նախադասություն վիրավորանք և կամ զրպարտություն որակելու չափանիշները, կողմերի միջև ապացուցման բեռի բաշխման կանոնները:
Վիրավորանքի համար հրապարակայանորեն ներողություն խնդրելուն և զրպարտությունը հերքելուն պարտավորեցնելու պահանջ ներկայացնելու դեպքում հայցվոր կողմը պետք է ապացույց ներակայացնի առ այն, արդյոք արված արտահայտությունն իրականում արատավորում է անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, արտահայտություն կատարողն ի սկզբանե հետապնդել է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, արտահայտությունը կատարվել է հրապարակային ձևով, միայն այս երեք չափանիշների միաժամանակյա առկայության պարագայում, դատարանը կարող է արձանագրել վիրավորանքի առկայության մասին:
Զրպարտության մասովª անձի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալները, դրանք հրապարակային ձևով ներկայացված լինելը, ներկայացված փաստացի տվյալներն իրականությանը չհամապատասխանելը, ներկայացված փաստացի տվյալները արատավորող լինելը, ապացուցման բեռը անձի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալների մասով կրում է պատասխանող կողմը, իսկ մնացած մասովª հայցվոր կողմը: Այսինքնª հայցվորի նկատմամբ պետք է ներկայացված լինեին փաստացի տվյալներ, վերագվեին կատարված կոնկրետ գրծողություններ, որոնք չպետք է ունենային վերացական բնույթ:
Մինչդեռ այս պարագայում հայցվոր կողմը հստակ չի նշել, թե վերոգրյալ հոդվածից, որ մասն է վերջինս ընդունել որպես վիրավորանք, որը, որպես զրպարտություն, որպիսի պայմաններում Դատարանի համար անհնար է պարզել օրենսդրությամբ սահմանված կոնկրետ արտահայոտությունը վիրավորանք և կամ զրպարտություն գնահատելու համար անրաժեշտ վերոնշյալ չափանիշների միաժամանակյա առկայությունը, որպիսի պայմաններում հայցն դառնում է անհիմն և մերժման ենթակա: 
Դատարանը հարկ է համարում նշել, որ հայցվոր կողմը չի պահպանել ՙԶանգվածային լրատվության՚ մասին ՀՀ օրենքով նախատեսված վեճը արտադատական կարգով լուծելու ընթացակարգը, ինչը հնարավորություն կընձեռներ դատարանին պարզելու հայցվորի կողմից որպես վիրավորանք և զրպարտություն ընկալված արտահայտությունները:
Դատարանը, ամփոփելով վերոգրյալը, ելնելով գործում առկա փաստական հանգամանքներից, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, փաստում էª սույն գործով վերոնշյալ հոդվածում տեղ գտած գործի քննության ընթացքում չպարզված արտահայտությունները որպես վիրավորանք և զրպարտություն գնահատելու համար անհրաժեշտ պայմանների առկայությունը չի ապացուցվել:

Համաձայն ՙՊետական տուրքի՚ մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ:
Նույն օրենքի 9 հոդվածի 1-ին մասի ՙա՚ կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է` գույքային պահանջով` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից:
ՀՀ քաղացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի համաձայն, դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Տվյալ դեպքում հայցվորի կողմից ներկայացվել էհայցի հիմքն ու առարկան լրացնելու վերաբերյալ միջնորդության, սակայն նշված պահանջների մասով պետական տուրքի գումարը ճչի վճարվել, իսկ քանի որ հայցը մերժվել է, ապա պետական տուրքի գումարը պետք է գանձել Հայցվորիցª բավարարված հայացապահանջների չափին համամասնորեն:
Օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը:
ՀՀ Վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է փաստաբանի վարձատրության` որպես դատական ծախսի բաշխման համար անհրաժեշտ ապացույցների ներկայացման հարցին: Մասնավորապեսª ՀՀ Վճռաբեկ դատարանը նշել է, որ փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախ և առաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և հետևաբար այն պետք է բաշխվի կողմերի միջև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես դատական ծախս` թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հաստատող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման պահանջի առկայությունից վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը` որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար (տե՛ս ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանի ընդդեմ ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/1401/02/11 գործով Վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը): 
Տվյալ դեպքում պատասխանող կողմի ներկայացուցիչը խնդրել է հայցվոր Ռոմիկ Դանիալից հօգուտ Պատասխանողներից յուրաքանչյուրի բռնագանձել 250.000,0 ՀՀ դրամ գումար, որպես դատական ծախս և որպես նշված դատական ծախսը կատարելու ապացույց ներկայացրել է ծառայությունների վճարովի մատուցման թիվ ԼԳ-14-14-542 Ի պայմանագիր, ըուստի դատարանը, ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի պահանջներից, պետք է անդրադառնա դատական ծախսի հարցի լուծմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտություննու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը(տե՛ս Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԿԴ/1587/02/10 գործով Վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Ելնելով վերոնշյալից և նկատի ունենալով, որ փաստաբանի կողմից սույն գործով ի շահ պատասխանող կողմի կատարվել են փաստաբանական օգնության պայմանագրով սահմանված դատավարական գործողությունները, հաշվի առնելով սույն քաղաքացիական գործի քննության երկարատևությունը, պատասխանող կողմի ներկայացուցչի մասնակցությունը գործի քննությանը, դատարանը գտնում է, որ սույն գործով փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց ընդհանուր 250.000,0 ՀՀ դրամ գումարը ողջամիտ է և ենթակա բռնագանձման:

Վերոգրյալ միջազգային, սահմանադրական, ներպետական օրենսդրական նորմերի կանոնակարգման, դրանց մեկնաբանման ու գործով հաստատված փաստերի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 73, 124, 130-132 և 140-1401 հոդվածներով` դատարանը

ՎՃՌԵՑ

 


Ռոմիկ Վանիկի Դանիալի ընդդեմ ՙԻրավունք Մեդիա՚ ՍՊ ընկերության, Հովհաննես Արտաշեսի Գալաջյանի՝ պատասխանողներին հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, ՙԻրավունք՚ թերթում 17.05.2014 թվականին հրապարակված ՙՆրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը՚ խորագրով հոդվածում խտրկանության հիմքի վրա հայցվոր Ռոմիկ Դանիալի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և հերքումը նույն ՙԻրավունք՚ թերթումª վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում տպագրելու և սույն գործով դատարանի վճռի եզրափակիչ մասը հրապարակելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցը մերժել:
Հայցվոր Ռոմիկ Վանիկի Դանիալից հօգուտ ՙԻրավունք Մեդիա՚ ՍՊ ընկերության, Հովհաննես Արտաշեսի Գալաջյանի բռնագանձել ընդհանուր 250.000,0 ՀՀ դրամ գումար՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Հայցվոր Ռոմիկ Վանիկի Դանիալից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 12.000,0 ՀՀ դրամ գումար՝ որպես վճարման ենթակա պետական տուրքի գումար: 
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ