Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

 

Սույն  քաղաքացիական գործով, ըստ հայցի Սուսաննա Ռաֆիկի Խաչատրյանի  ընդդեմ պատասխանողներ Զարինե Արմենակի Մարգարյանի

և Աստինե Արթուրի Սարգսյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` նոտար Վիեննա Կամոյի Հայրապետյանի,

պատասխանողի կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի` գործարքն

անվավեր ճանաչելու պահանջի մասին,  հայցվորի շահերը ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի

փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 14.10.2019 թվականին կայացրել է բարենպաստ դատական ակտ`

համաձայն որի հայցը բավարարվել է:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈւՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ

14
հոկտեմբերի 2019թ. ք.Գորիս
Քաղաքացիական գործ ՍԴ/1308/02/15

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի
դատարանը հետևյալ կազմով

նախագահությամբ դատավոր՝ Մ.Հովակիմյանի
քարտուղարությամբ` Ս.Կարապետյանի

մասնակցությամբ`
պատասխանողներ` Աստինե Արթուրի Սարգսյանի
Զարինե Արմենակի Մարգարյանի

պատասխանողների
ներկայացուցիչ՝ Մհեր Բադալյանի
փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 1005)



դռնբաց դատական նիստում, 2019թ. սեպտեմբերի 30-ին քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Ռաֆիկի Խաչատրյանի  ընդդեմ պատասխանողներ Զարինե Արմենակի Մարգարյանի և Աստինե Արթուրի Սարգսյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` նոտար Վիեննա Կամոյի Հայրապետյանի, պատասխանողի կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.
Սուսաննա Ռաֆիկի Խաչատրյանը և նրա ներկայացուցիչ` Լևոն Բաղդասարյանը 2015թ. հոկտեմբերի 26-ին հայցադիմում են ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ պատասխանողներ Զարինե Արմենակի Մարգարյանի և Աստինե Արթուրի Սարգսյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` նոտար Վիեննա Կամոյի Հայրապետյանի` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատարանը 2015թ. նոյեմբերի 13-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և 2015թ. դեկտեմբերի 18-ին նշանակել նախնական դատական նիստ:


Դատարանը 2016թ. նոյեմբերի 11-ի որոշմամբ բավարարել է հայցվորի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը և հայցի ապահովման նպատակով արգելել է պատասխանող Աստինե Արթուրի Սարգսյանին օտարելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Կապան քաղաքի Շինարարների փողոցի 13 շենքի թիվ 7 հասցեի 1/4-րդ բաժնեմասը:
□Կապան□ նոտարական տարածքի նոտար Վիեննա Հայրապետյանի կողմից 2015թ. նոյեմբերի 25-ին ներկայացվել է հայցադիմումի պատասխան:
Հայցադիմումը և հայցադիմումին կից փաստաթղթերը պատասխանողներին հանձնելու, դիրքորոշում հայտնելու նպատակով պատասխանողներին ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 93-րդ և 95-րդ հոդվածներով նախատեսված երկշաբաթյա ժամկետ տրամադրելու նպատակով դատարանը 2015թ. դեկտեմբերի 18-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգել և նշանակել է 2016թ. փետրվարի 17-ին:
2016թ. փետրվարի 17-ին նշանակված նախնական դատաքննությամբ դատարանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ներգրավել է որպես պատասխանողի կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ, նախնական դատական նիստը հետաձգել և նշանակել 2016թ. մարտի 29-ին:
Դատարանը 2016թ. մայիսի 6-ին, 2016թ. հունիսի 17-ին նույնպես նշանակել է նախնական դատական նիստեր:
2016թ. հունիսի 13-ին պատասխանողներ Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի ներկայացուցիչ Մհեր Բադալյանը դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողներ Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի ներկայացուցիչ Մհեր Բադալյանը դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանը կողմին չի ուղարկել հասցեն չունենալու պատճառով, դատարանը նպատակահարմար չի գտել նախնական դատական նիստը շարունակել կողմերի բացակայությամբ և որոշել է հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2016թ. օգոստոսի 24-ին:
2016թ. օգոստոսի 24-ին նշանակված նախնական դատաքննությամբ դատարանը քննարկել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը, ապացուցման ենթակա փաստերի ապացուցման բեռը և նախնական դատական նիստը նշանակել է 2016թ. սեպտեմբերի 22-ին:
Ապացույցներ ներկայացնելու հիմքով դատական նիստը հետաձգելու մասին պատասխանողներ Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի ներկայացուցիչ Մհեր Բադալյանի միջնորդության հիման վրա դատարանը 2016թ. սեպտեմբերի 22-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգել և նշանակել է 2016թ. նոյեմբերի 1-ին:
2016թ. հոկտեմբերի 17-ին պատասխանողներ Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի ներկայացուցիչ Մհեր Բադալյանը դատարան է ներկայացրել ապացույցներ, որոնք կողմին ուղարկելու նպատակով դատարանը 2016թ. նոյեմբերի 1-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգել և նշանակել է 2016թ. դեկտեմբերի 2-ին:
2016թ. դեկտեմբերի 2-ին նշանակված նախնական դատաքննությամբ դատարանը քաղաքացիական գործը համարել է դատաքննության նախապատրաստված և որոշում կայացրել 2017թ. փետրվարի 17-ին դատաքննություն նշանակելու մասին:
2017թ. փետրվարի 17-ին նշանակված դատաքննությամբ դատարանն ավարտել է գործի քննությունը:
2017թ. մարտի 24-ի դատական ակտով դատարանը վճռել է. 
□1. Սուսաննա Ռաֆիկի Խաչատրյանի հայցն ընդդեմ Զարինե Արմենակի Մարգարյանի, Աստինե Արթուրի Սարգսյանի, երրորդ անձինք՝ □Կապան□ նոտարական տարածքի նոտար Վ.Հայրապետյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Սյունիքի տարածքային բաժնի` Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների 13/7 հասցեում գտնվող բնակարանի 03.10.2014թ-ին կնքված առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք գրանցված իրավունքը անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:
2. Սուսաննա Ռաֆիկի Խաչատրյանից հօգուտ Աստինե Արթուրի Սարգսյանի բռնագանձել 120.000 /հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ՝ որպես փաստաբանին վճարված գումար:
3. Դատական ծախսերի հարցը մնացած մասով՝ այդ թվում պետական տուրքի հարցը համարել լուծված:
4. Վերացնել դատարանի 10.11.2015թ-ի որոշմամբ հայցի ապահովման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի, Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 13 շենքի թիվ 7 բնակարանի, 1/4 բաժնեմասի վրա դրված արգելանքը□:
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. մարտի 24-ի վճռի դեմ հայցվոր Սուսաննա Խաչատրյանի կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2017թ. օգոստոսի 31-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել և բեկանել է վճիռը, իսկ գործն ամբողջ ծավալով ուղարկել է նույն դատարան` նոր քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2017թ. օգոստոսի 31-ի որոշման դեմ պատասխանողներ Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի ներկայացուցիչ Մհեր Բադալյանի կողմից բերված վճռաբեկ բողոքի վարույթի ընդունումը ՀՀ վճռաբեկ դատարանի 2017թ. նոյեմբերի 1-ի որոշմամբ մերժվել է:
Քաղաքացիական գործը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան վերադարձվելուց հետո 2017թ. դեկտեմբերի 7-ին մակագրվել է դատավոր Ժ.Ասատրյանին: 
Դատարանը 2017թ. դեկտեմբերի 11-ի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունել է վարույթ և 2018թ. հունվարի 22-ին նշանակել նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով պատասխանող Զարինե Մարգարյանի ծանուցումն ապահովելու նպատակով դատարանը 2018թ. հունվարի 22-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգել և նշանակել է 2018թ. մարտի 2-ին:
2018թ. մարտի 1-ին դատավորների հերթական ընդհանուր ժողովին մասնակցելու հիմքով 2018թ. մարտի 2-ին նշանակված նախնական դատական նիստը չի կայացել և այն նշանակվել է 2018թ. մարտի 26-ին:
ՀՀ վարչական դատարանում թիվ ՎԴ1/0076/05/17 վարչական գործով, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում թիվ ՍԴ/0588/02/17 և թիվ ՍԴ/0380/02/17 քաղաքացիական գործերով, թիվ ՍԴ/0023/01/18 քրեական գործով նշանակված դատական նիստերին մասնակցելու և նշված հիմքով գործի քննությունը հետաձգելու մասին պատասխանողներ Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի ներկայացուցիչ Մհեր Բադալյանի դիմումի հիման վրա դատարանը 2018թ. մարտի 26-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգել և նշանակել է 2018թ. մայիսի 31-ին:
2018թ. մայիսի 31-ին նշանակված նախնական դատաքննությամբ դատարանը ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը, գործի քննությունը հետաձգել և նշանակել 2018թ. հուլիսի 12-ին:
Ապացույցների բաշխման շրջանակում սահմանված ապացույցները ներկայացնելու, ներկայացված ապացույցները կողմին ուղարկելու հիմքերով, դատարանը 2018թ. հուլիսի 12-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգել և նշանակել է 2018թ. սեպտեմբերի 17-ին:
ՀՀ Նախագահի 2018թ. օգոստոսի 10-ի թիվ ՆՀ-384-Ա հրամանագրով ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Դատավոր Ժ.Ասատրյանի վարույթում գտնվող սույն քաղաքացիական գործը մակագրվել է դատավոր Մ.Հովակիմյանին:
Դատարանի 2018թ. նոյեմբերի 21-ի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և 2019թ. մարտի 18-ին նշանակվել նախնական դատական նիստ:
Պատասխանող Աստինե Սարգսյանի ներկայացուցիչ Մհեր Բադալյանը 2019թ. մարտի 18-ին դատարան ներկայացված դիմումով խնդրել է դատական նիստը հետաձգել, քանի որ 2019թ. մարտի 18-ին` ժամը 14:45-ին ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում մասնակցելու է թիվ ՍԴ/0588/02/16 քաղաքացիական գործով դատական նիստին, որի պատճառով ֆիզիկապես չի կարող մասնակցել սույն քաղաքացիական գործով դատական նիստին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվոր Սուսաննա Ռաֆիկի Խաչատրյանին հասցեագրված դատական ծանուցագրով փաստաթղթերը ետ են վերադարձվել □Չպահանջված□ նշագրմամբ, իսկ պատասխանող Զարինե Մարգարյանին հասցեագրված դատական ծանուցագրով փաստաթղթերը ետ են վերադարձվել □Տեղափոխված□ նշագրմամբ, դատարանը նշված անձանց ծանուցելու համար 2019թ. մարտի 18-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգել և նշանակել է 2019թ. մայիսի 6-ին:
2019թ. մայիսի 6-ին պատասխանողների ներկայացուցիչ Մհեր Բադալյանի կողմից ներկայացվել է առարկություն:
2019թ. մայիսի 6-ին նշանակված նախնական դատաքննությամբ դատարանը բաշխել է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև այն ներկայացնելու ժամկետը և քաղաքացիական գործով 2019թ. հունիսի 10-ին նշանակել դատաքննություն:
Ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա 2019թ. հունիսի 10-ին դատարան է ներկայացվել հայցվոր Սուսաննա Խաչատրյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի դիրքորոշումը:
Պատասխանողների ներկայացուցիչ Մհեր Բադալյանի միջնորդության հիման վրա 2019թ. հունիսի 10-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019թ. օգոստոսի 15-ին:
2019թ. օգոստոսի 15-ին նշանակված դատաքննությամբ պատասխանողների ներկայացուցիչ Մհեր Բադալյանը միջնորդել է դատական նիստը ևս մեկ անգամ հետաձգել, պատճառաբանելով, որ Զարինե Մարգարյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և պետք է ներկայանար դատական նիստին, սակայն հարգելի պատճառներով դեռևս Հայաստան չի վերադարձել, իսկ վերջինիս կողմից տրվող ցուցմունքները կարող են էական նշանակություն ունենալ սույն քաղաքացիական գործի լուծման համար:
Դատարանը 2019թ. օգոստոսի 15-ի որոշմամբ դատական նիստը հետաձգել և նշանակել է 2019թ. սեպտեմբերի 30-ին:
Կողմերը և երրորդ անձինք պատշաճ կարգով ծանուցվել են 2019թ. սեպտեմբերի 30-ին նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Հայցվոր կողմը և պատասխանողի կողմից ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչը չեն ներկայացել դատական նիստին և չեն հայտնել չներկայանալու պատճառների մասին:
Երրորդ անձ Կապանի նոտարական տարածքի նոտար Վիեննա Հայրապետյանը 2019թ. մարտի 11-ին դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով խնդրել է գործը քննել իր բացակայությամբ:
Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով քաղաքացիական գործը քննել է հայցվոր կողմի և երրորդ անձանց բացակայությամբ:

2. Հայցի բովանդակությունը և հայցվորի ներկայացուցչի դիրքորոշումը.
Ներկայացված հայցադիմումով հայցվորի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հայտնել է, որ Սուսաննա Խաչատրյանը 2014թ. սեպտեմբերի 2-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Զարինե Արմենակի Մարգարյանի՝ գումարի բռնագանձման պահանջով: Դատարանը 2015թ. մարտի 13-ին հայցը բավարարել է, որի համաձայն` Զարինե Մարգարյանից հօգուտ Սուսաննա Խաչատրյանի պետք է բռնագանձվեր 2506480 (երկու միլիոն հինգ հարյուր վեց հազար չորս հարյուր ութսուն) ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսներ:
Պատասխանող Զարինե Մարգարյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 13 շենքի թիվ 7 բնակարանի 1/4 բաժնեմասը 2014թ. հոկտեմբերի 3-ին վաճառել է աղջկան՝ պատասխանող Աստինե Սարգսյանին, այն դեպքում, երբ տեղյակ էր, որ ՍԴ/0913/02/14 քաղաքացիական գործով դատարանի վարույթում առկա է գործ՝ իր դեմ գումարի բռնագանձման պահանջով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին կետի համաձայն` կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը առոչինչ է:
Զարինե Մարգարյանը, օգտվելով այն հանգամանքից, որ ՍԴ/0913/02/14 քաղաքացիական գործով, որտեղ վերջինս հանդես է գալիս որպես պատասխանող, իսկ հայցի առարկան պարտավորությունները չկատարելու հիմքով գումարի բռնագանձման պահանջն էր, տեղեկանալով, որ դեռևս ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 13 շենքի 7 հասցեի բնակարանի 1/4 մասը արգելանքի տակ չի դրվել, իսկ այդ գույքից բացի այլ սեփականություն չի ունեցել, ըստ էության խուսափելու համար պարտավորությունները հարկադիր կարգով կատարելուց, իր բաժնեմասը վաճառել է աղջկան՝ պատասխանող Աստինե Սարգսյանին, այսինքն` կատարել է կեղծ գործարք, որը իրավական հետևանքներ չի առաջացրել: Ինչպես նախկինում Աստինե Սարգսյանը տիրապետել է տվյալ գույքին, այնպես էլ այժմ այն տիրապետում է նույնությամբ:
Իրավակիրառ պրակտիկայում քաղաքացիական օրենսդրությամբ առոչինչ գործարքների մեջ հատկապես կարգավորման է ենթարկվում հասարակության համար առանձնակի վտանգ ներկայացնող գործարքների այն խումբը, որը հակասում է իրավակարգի և բարոյականության հիմքերին: Այդպիսիք են համարվում այն գործարքները, որոնք հակասում են տնտեսական համակարգի շահերին և սկզբունքներին, խախտում և վնաս են հասցնում հանրության շահերին: Այդպիսի գործարքներն անվավեր են ճանաչվում անկախ գործարքի կողմերի ցանկությունից և անկախ այն հանգամանքից, թե գործարք կնքողները գործել են դիտավորությամբ , թե անզգուշաբար:
Ակնհայտ է, որ սույն գործարքը կնքելով պատասխանող Զարինե Մարգարյանը ցանկացել է խուսափել իր պարտավորությունները կատարելուց և գիտակցել է, որ իր պարտավորությունները չկատարելու հիմքով, դատարանն ի վնաս իրեն վճիռ է կայացնելու:
Կնքելով կեղծ գործարքը՝ պատասխանողները հստակ գիտակցել են, որ տվյալ գործարքով իրենց համար որևէ իրավունք կամ պարտականություն չի ծագում և ստեղծելով ինքնատիպ իրավաբանական շղարշ, կողմերը ըստ էության իրենց առջև դրել են հետևյալ նպատակը. Զարինե Մարգարյանը ցանկացել է խուսափել իր պարտքի դիմաց գույքի վրա բռնագանձում տարածելուց, կեղծ գործարք է կատարել և գույքը վաճառել հարազատ աղջկան:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի դրույթը` խնդրել է անվավեր ճանաչել 2014թ. հոկտեմբերի 3-ին պատասխանողների միջև կնքված անշարժ գույքի բնակարանի` Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 13 շենքի թիվ 7 հասցեի 1/4 մասի առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչելով տվյալ գույքի գրանցված իրավունքը:
Միաժամանակ խնդրել է պատասխանողներից հօգուտ հայցվորի բռնագանձել 250000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

3. Պատասխանողների և պատասխանողների ներկայացուցչի իրավական դիրքորոշումները.
Պատասխանողներ Զարինե Մարգարյանի և Աստինե Սարգսյանի ներկայացուցիչ Մհեր Բադալյանը 2016թ. հունիսի 13-ին ներկայացված հայցադիմումի պատասխանով առարկել է հայցի դեմ` նշելով որ հայցն անհիմն է հետևյալ հիմքերով՝
Զարինե Մարգարյանի /լիազորված անձ՝ Քրիստինե Արթուրի Սարգսյանի/ և Աստինե Արթուրի Սարգսյանի միջև 2014թ. հոկտեմբերի 3-ին կնքվել է անշարժ գույքի 1/4 մասի առուվաճառքի պայմանագիր /այսուհետ՝ Պայմանագիր/:
Պայմանագրի 1-ին կետի համաձայն` վաճառողը վաճառում է, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շինարարներ փողոցի թիվ 13 շենքի թիվ 7 համարի բնակարանի 1/4-րդ մասը և շենք-շինություն համասեփականատերերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ իրավունքի համապատասխան մասը:
2005թ. հոկտեմբերի 31-ին տրված թիվ 1276893 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Կապան քաղաքի Շինարարների փողոցի 13/7 բնակարանի 1/4 մասը սեփականության իրավունքով պատկանում է Զարինե Մարգարյանին: Բնակարանի 1/4 մասի նկատմամբ Աստինե Արթուրի Սարգսյանի սեփականության իրավունքը ծագում է լիազոր պետական մարմնում այդ իրավունքի գրանցման պահից: Նշյալ անշարժ գույքի 1/4 մասի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, առանց հարկադրանքի, առանց որևէ գործարք քողարկելու և որևէ պարտավորությունից խուսափելու: 
2014թ. հոկտեմբերի 27-ին Աստինե Սարգսյանը ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեում վերոնշյալ բնակարանի նկատմամբ իրավունքը գրանցել է և տրվել է թիվ 27102014-09-0016 սեփականության վկայական:
Սուսաննա Խաչատրյանը 2015թ. հոկտեմբերի 26-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Զարինե Արմենակի Մարգարյանի, Աստինե Արթուրի Սարգսյանի՝ գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 2015թ. նոյեմբերի 13-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ /քաղաքացիական գործ թիվ ՍԴ/1308/02/15/: 
Հայցվոր կողմը հայցադիմումի բովանդակության մեջ մատնանշել է թիվ ՍԴ/0913/02/14 քաղաքացիական գործը, որտեղ Զարինե Մարգարյանը հանդես էր գալիս պատասխանող, իսկ հայցի առարկա էր հանդիսանում՝ գումարի բռնագանձման մասին պահանջը: 
Թիվ ՍԴ/0913/02/14 քաղաքացիական գործով պատասխանող Զարինե Մարգարյանը մասնակի ընդունել է հայցապահանջը, ավելին` նշյալ գործը դեռ դատարանը նոր էր վարույթ ընդունել, երբ Զարինե Մարգարյանը իրեն համասեփականության իրավունքով պատկանող բնակարանի 1/4 մասը վաճառել է՝ Աստինե Արթուրի Սարգսյանին:
Հայցվոր կողմը հայցում նշել է այն, որ պատասխանողը նշյալ բնակարանի իր բաժնեմասը վաճառել է իր աղջկան` ըստ էության խուսափելու համար պարտավորությունները հարկադիր կարգով կատարելուց, որը իրականությանը չի համապատասխանում, քանի որ իրականությունն այլ է: Զարինե Մարգարյանը նշյալ բնակարանի իր մասը վաճառել է առանց որևէ նպատակ հետապնդելու, մասնավորապես՝ թիվ ՍԴ/0913/02/14 քաղաքացիական գործով իր վրա դրված պարտավորության կատարման ոչ թե խուսափելուց, այլ իր մասնաբաժինը վաճառել է, քանի որ նա մեկնում էր Ռուսաստանի Դաշնություն մշտապես բնակվելու համար և այժմ էլ գտնվում է ՌԴ-ում, որտեղ ունի մշտական աշխատանք:
Այդուհանդերձ պատասխանողները 2014թ. հոկտեմբերի 3-ին կնքել են անշարժ գույքի 1/4 մասի առուվաճառքի պայմանագիր, այսինքն` իրականացրել են գործարք, որը կատարել են գիտակցաբար՝ իրենց ցանկությամբ, առանց այլ նպատակի (պատասխանատվությունից խուսափելու), ավելին` նշված գործարքի կատարմամբ չի խախտվել այլ անձանց իրավունքները:
Պատասխանող Զարինե Մարգարյանը ապրում և աշխատում է ՌԴ-ում, նա չի օգտագործում և չի տիրապետում Կապան համայնքի Շինարարների փողոցի թիվ 13 շենքի թիվ 7 բնակարանը (գույքը), հետևաբար` նշված գործարքի կատարումը իրականացվել է օրենքով սահմանված կարգով և այն չի կարող համարվել որպես կեղծ գործարք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվել է կեղծ գործարք հասկացությունը, այն է` երբ գործարքը կնքվում է առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության: Օրինակ` վաճառվում է գույք երրորդ անձի անունով, սակայն փաստացի սեփականատերը մնում է նույնը:
Դատաքննությամբ պատասխանողների ներկայացուցիչ Մհեր Բադալյանը պնդել է առարկությամբ ներկայացրած դիրքորոշումը` հայտնելով, որ պատասխանող Զարինե Մարգարյանը ցանկացել է վաճառել իր բաժնեմասը, և տրամաբանական է, որ այն գնելու նախապատվությունը պետք է տրվեր տվյալ տանը բնակվող Աստինե Սարգսյանին, որը Զարինե Մարգարյանի դուստրն է, հետևաբար և` վիճարկվող գործարքը չի կարող որպես կեղծ գործարք ճանաչվել, քանի որ վաճառողը վաճառել է իր բաժինը գնորդ հանդիսացող և գնելու նախապատվությամբ օժտված իր աղջկան:
Հայտնել է նաև, որ վիճարկվող գործարքի կնքելու ժամանակը և հայցվորի կողմից պատասխանող Զարինե Մարգարյանից գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում ներկայացնելու ժամանակը զուգադիպություն է, հետևաբար` գումարի բռնագանձման պահանջը չի կարող գործարքի անվավերության հիմք հանդիսանալ:
Խնդրել է հայցը մերժել և հայցվորից հօգուտ պատասխանող Աստինե Սարգսյանի բռնագանձել 120000 (հարյուր քսան հազար) ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Դատաքննությամբ պատասխանող Զարինե Մարգարյանը հայցապահանջի դեմ առարկել է, խնդրել է հայցը մերժել և ցուցմունք է տվել այն մասին, որ տարբեր մարդկանց, այդ թվում նաև հայցվոր Սուսաննա Խաչատրյանին պարտքեր ուներ, որի մի մասը շտապ պետք է վերադարձներ 2014թ. հոկտեմբերի 1-ին, և քանի որ պարտատերերը իրեն անհանգստացնում էին և բացի այդ ինքը պետք է շտապ մեկներ Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատանքի (այնտեղ աշխատում է պայմանագրային հիմունքներով), ուստի ցանկացել է վաճառել Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 13 շենքի 7 բնակարանի իր բաժնեմասը` պարտքերի մի մասը վերադարձնելու համար, և քանի որ իր դուստր Աստինե Սարգսյանը ուներ պահանջվող գումարը, իր բաժնեմասը վաճառել է նրան, որից հետո աշխատելու համար մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Գործարքի համար դիմել է Կապանի նոտարական գրասենյակի նոտարին, որը հայտնել է, որ կարող է գործարքը կատարել, որի համար լիազորել է իր մյուս աղջկան` Քրիստինե Սարգսյանին իր անունից իր բաժնեմասը վաճառելու համար:
Ինքը այդ բնակարանը ձեռք է բերել 1992 թվականին, այնտեղ ապրել է մինչև 1999 թվականը: Ամուսնուց բաժանվելուց հետո այդ տանը այլևս չի բնակվել: 2013 թվականից բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Ինքը հայցվոր Սուսաննա Խաչատրյանից պարտքով վերցրել է 2500000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, սակայն չի կարողացել վերադարձնել, որի համար վերջինս դիմել է դատարան:
Հայտնել է նաև, որ ինքը նպատակ չի ունեցել խուսափելու հայցվորի հանդեպ ունեցած պարտքը մարելուց, այլ պարզապես վաճառել է բնակարանի իր բաժնեմասը այլ անձանց ունեցած պարտքերը մարելու համար:
Պատասխանող Աստինե Սարգսյանը դատաքննությամբ հայցապահանջի դեմ առարկել է, խնդրել է հայցը մերժել և ցուցմունք է տվել այն մասին, որ սկզբից իրենք չգիտեին, որ հայցվոր Սուսաննա Խաչատրյանը գումարի բռնագանձման պահանջի մասին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Զարինե Մարգարյանի: Իր մայրը պարտքեր ուներ, որի համար մայրը դիմել է հորը` իր բաժնեմասը գնելու համար, որպեսզի տունը այլ անձի չվաճառվի, աճուրդի չհանվի: Հոր մոտ գումար չկար, իսկ ինքն 18 տարեկանից աշխատում էր որպես վարսահարդար, և ուներ կուտակած մոտ 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, ուստի առաջարկել է գնելու մոր բաժնեմասը, և գալով համաձայնության` 2014 թվականի հոկտեմբեր ամսին գնել է Զարինե Մարգարյանի բաժնեմասը: Բնակարանի բաժնեմասը գնել է 800000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամով, գումարը տվել է քրոջը: Բնակարանի գինը որոշել է մայրը, և եթե անգամ պահանջեր 3000000 (երեք միլիոն) ՀՀ դրամ, ապա միևնույն է կձգտեր վճարել, որպեսզի իրենց տունը ուրիշ մարդ չվերցնի: Ինքը չգիտի թե մայրը գործարքից ստացված գումարը ինչ է արել և չգիտի քույրիկը գումարը ուղարկել է մորը, թե ոչ:
Հայտնել է նաև, որ Կապան քաղաքի Շինարարների 13/7 հասցեում գտնվող բնակարանում բնակվում են ինքը, երկու քույրիկները և հայրը: Մայրը շատ վաղուց բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում և աշխատում է, որպեսզի վարկերը և պարտքերը մարի: Մայրը բնակարանը գնելուց հետո մոտ 1 ամիս մնացել է և մինչև նոր տարին դարձյալ գնացել է Ռուսաստանի Դաշնություն: Իրեն հայտնի չէ, թե մայրը Սուսաննա Խաչատրյանին գումար վճարել է, թե ոչ: Մոր փոխարեն բնակարանի բաժնեմասը վաճառել է քույրիկը՝ մոր կողմից ուղարկված լիազորագրի հիման վրա:
Իրեն հայտնի չէ, թե Սուսաննա Խաչատրյանը երբ է գումարի բռնագանձման պահանջով հայց ներկայացրել դատարան ընդդեմ Զարինե Մարգարյանի:

4. Երրորդ անձի իրավական դիրքորոշումը.
Երրորդ անձ՝ □Կապան□ նոտարական տարածքի նոտար Վ.Հայրապետյանը 2015թ. նոյեմբերի 25-ին դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով առարկել է հայցի դեմ, պատճառաբանելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի համաձայն՝ գործարքն անվավեր է սույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով կամ անկախ նման ճանաչումից առոչինչ գործարք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կեղծ գործարքը, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը առոչինչ է:
Կապան նոտարական տարածքում 2014թ. հոկտեմբերի 3-ին վավերացվել է Անշարժ գույքի՝ բնակարանի 1/4 մասի առուվաճառքի պայմանագիր Զարինե Արմենակի Մարգարյանի, ի դեմս լիազորված անձ՝ Քրիստինե Արթուրի Սարգսյանի և Աստինե Արթուրի Սարգսյանի միջև: Վաճառողը՝ Զարինե Մարգարյանը 2014թ. սեպտեմբերի 22-ի Վորոնեժի մարզի Վորոնեժ քաղաքի քաղաքային շրջանի նոտարական տարածքի նոտար Մերենկովա Ալլա Գրիգորևնայի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոնովա Լիլիյա Գրիգորևնայի կողմից հաստատված լիազորագրով (գրանցում` թիվ 07-4465) Քրիստինե Սարգսյանին իրավունք է տվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի 13 շենքի 7 համարի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակարանում իր բաժնեմասը Աստինե Սարգսյանին վաճառելու համար:
Գործարքը ձևակերպվել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ:
Գործարքի ձևակերպման ժամանակ նոտարի մոտ որևէ կասկած չի առաջացել գործարքի առերևույթ, առանց իրավական հետևանքներ առաջացնելու գործարք լինելու մասին, հատկապես, որ լիազորագրում նշված էր կոնկրետ ում վաճառել: Կնքված պայմանագրում շարադրվել է կողմերի կամքը՝ վաճառողը վաճառել է, գնորդը ձեռք է բերել և վճարել ապրանքի համար, լիազորված անձը բնակարանի վաճառքի գումարը լրիվ ստացել է, իսկ բնակարանի բաժնեմասը վաճառողը հանձնել է գնորդին, համաձայն պայմանագրի, որը հենց խոսում է այն մասին, որ գործարքը առաջացրել է իրավական հետևանքներ՝ կողմերի համար իրավունքներ և պարտականություններ:
Ինչ վերաբերում է հայցվոր Սուսաննա Ռաֆիկի Խաչատրյանի հանդեպ պատասխանող Զարինե Արմենակի Մարգարյանի ունեցած պարտավորությունների առկայությանը, ապա այդ հանգամանքը բավարար չի կարող լինել գործարքն անվավեր ճանաչելու համար: Օտարված գույքը չի ունեցել որևէ սահմանափակում, ծանրաբեռնված չի եղել որևէ պարտավորության կատարմամբ և սեփականատերն իր հայեցողությամբ որոշված գնով և պայմաններով օտարել է այն, ուստի խնդրել է հայցը մերժել:

5. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. մարտի 13-ի թիվ ՍԴ/0913/02/14 վճիռը, որի համաձայն` բավարարվել է հայցվոր Սուսաննա Ռաֆիկի Խաչատրյանի հայցապահանջն ընդդեմ պատասխանող Զարինե Արմենակի Մարգարյանի և վճռվել է`
□Զարինե Արմենակի Մարգարյանից հօգուտ Սուսաննա Ռաֆիկի Խաչատրյանի բռնագանձել 2506480 (երկու միլիոն հինգ հարյուր վեց հազար չորս հարյուր ութսուն) ՀՀ դրամ` որպես փոխառության պարտքի գումար:
Զարինե Արմենակի Մարգարյանից հօգուտ Սուսաննա Ռաֆիկի Խաչատրյանի բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ` այն հաշվարկելով 2506480 (երկու միլիոն հինգ հարյուր վեց հազար չորս հարյուր ութսուն) ՀՀ դրամի մնացորդի նկատմամբ սկսած 01.01.2014թ-ից` մինչև պարտավորության դադարման օրն ըստ համապատասխան ժամանակահատվածի համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած տարեկան բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափերի:
Զարինե Արմենակի Մարգարյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 57332 (հիսունյոթ հազար երեք հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ և 2506480 (երկու միլիոն հինգ հարյուր վեց հազար չորս հարյուր ութսուն) ՀՀ դրամ մնացորդի նկատմամբ 13.03.2015թ-ից մինչև պարտավորության դադարման օրը, համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տարեկան բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափերով հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի 2 տոկոսը, որպես պետական տուրքի գումար:
Դատարանի 02.09.2014թ-ի որոշմամբ պատասխանող Զարինե Արմենակի Մարգարյանի գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելու ձևով կիրառված հայցի ապահովումը պահպանել մինչև վճռի կատարումը…□:
2) 2014թ. սեպտեմբերի 22-ին Վորոնեժի մարզի Վորոնեժ քաղաքի քաղաքային շրջանի նոտարական տարածքի նոտար Մերենկովա Ալլա Գրիգորևնայի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոնովա Լիլիյա Գրիգորևնայի կողմից հաստատված լիազորագիրը (գրանցում` թիվ 07-4465), որի համաձայն` Զարինե Մարգարյանը Քրիստինե Սարգսյանին իրավունք է տվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի 13 շենքի 7 համարի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակարանում իր բաժնեմասը Աստինե Սարգսյանին վաճառելու համար:
3) □Կապան□ նոտարական տարածքի նոտար Վ.Հայրապետյանի կողմից 2014թ. հոկտեմբերի 3-ին վավերացված անշարժ գույքի` բնակարանի 1/4-րդ մասի առուվաճառքի պայմանագիրը, որի համաձայն` Զարինե Արմենակի Մարգարյանը, որպես վաճառող, որի անունից 2014թ. սեպտեմբերի 22-ին Վորոնեժի մարզի Վորոնեժ քաղաքի քաղաքային շրջանի նոտարական տարածքի նոտար Մերենկովա Ալլա Գրիգորևնայի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոնովա Լիլիյա Գրիգորևնայի կողմից հաստատված լիազորագրի հիման վրա հանդես է գալիս Քրիստինե Արթուրի Սարգսյանը և Աստինե Արթուրի Սարգսյանը, որպես գնորդ, վաճառել, իսկ գնորդը գնել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շինարարների փողոցի 13 շենքի 7 համարի բնակարանի 1/4-րդ մասը և շենք-շինության համասեփականատերերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ իրավունքի համապատասխան մասը:
4) ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27102014-09-0016 վկայականը, որի համաձայն` 2014թ. հոկտեմբերի 27-ին Կապանի քաղխորհրդի գործկոմի 1997թ. հունիսի 27-ի թիվ 253-2 որոշման և 2014թ. հոկտեմբերի 3-ին կնքված անշարժ գույքի` բնակարանի 1/4-րդ մասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարվել է անշարժ գույքի` ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շինարարների փողոցի 13 շենքի 7 բնակարանի նկատմամբ իրավունքի պետական գրանցում Արթուր Յուրիկի Սարգսյանի (1/4-րդ բաժնեմաս), Աստինե Արթուրի Սարգսյանի (1/2-րդ բաժնեմաս) և Քրիստինե Արթուրի Սարգսյանի (1/4-րդ բաժնեմաս) անվամբ:
5) Հայցվոր Սուսաննա Ռաֆիկի Խաչատրյանի և □Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ□ ՍՊ ընկերության, ի դեմս տնօրեն Լևոն Բաղդասարյանի միջև 2015թ. հոկտեմբերի 23-ին կնքված ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ՓԳ-15-54/ԼԳ պայմանագիրը, որի համաձայն` փաստաբանական ծառայությունների մատուցման գին է սահմանվել 250000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը:
6) Պատասխանող Աստինե Արթուրի Սարգսյանի և նրա ներկայացուցիչ, փաստաբան Մհեր Բադալյանի միջև 2016թ. մայիսի 17-ին կքված փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագիրը, որի համաձայն` փաստաբանական ծառայությունների մատուցման գին է սահմանվել 120000 (հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:

6. Դատարանի իրավական վերլուծությունը.
Լսելով պատասխանողներ Զարինե Մարգարյանին և Աստինե Սարգսյանին, նրանց ներկայացուցիչ Մհեր Բադալյանին, վերլուծելով և գնահատելով հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա, հիմնված ներքին համոզմամբ, դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից ներկայացված պահանջը ենթակա է բավարարման` հետևյալ հիմնավորումներով.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետևանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի առոչինչ գործարքի դեպքում այդ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ ներկայացնել: Ընդ որում` օրենսդիրը իրավունք է վերապահել նաև դատարանին սեփական նախաձեռնությամբ կիրառել այդ հետևանքները:
Կեղծ կամ շինծու գործարքի առկայությունը որոշելիս դատարանը պետք է բացահայտի կեղծ կամ շինծու գործարքին բնորոշ հատկանիշները: Ընդ որում` յուրաքանչյուր հատկանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում` հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը: Հետևաբար` կեղծ կամ շինծու գործարքի առկայությունը հաստատված համարելու պահանջի վերաբերյալ սույն քաղաքացիական գործի քննության շրջանակներում Դատարանը պարտավոր է բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատել յուրաքանչյուր ապացույց` պարզելու համար կեղծ կամ շինծու գործարք կնքելու իրական շարժառիթները, գործարքի իրավական հետևանքները փաստացի առաջացնելու` կողմերի, այն է` Ալբերտ Անդրանիկի Բաղդասարյանի և Ալեքսան Արտավազդի Ալեքսանյանի միջև ներքին կամքի բացակայությունը, գործարքի կողմերի դիտավորությունը` ուղղված իրավահարաբերության ծագման տպավորություն ստեղծելուն, վերջիններիս մոտակա և հեռահար նպատակները` կապված գործարքի կնքման հետ, ինչպես նաև գործարքը փաստացի կատարված լինելու հանգամանքը` կեղծ կամ շինծու գործարքի մյուս հատկանիշների համատեքստում:
Դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա:
Ուստի, այu կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մաuին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռքբերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:
Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: 
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը, հավասար հնարավորություններ է ընձեռում դատավարության կողմերին իրենց իրավունքները պաշտպանելու համար: Հայցի պաշտպանության դատավարական միջոցների տնօրինման և կիրառման ընտրությունը կատարում են դատավարության կողմերը:
Տվյալ պարագայում, հայցվորն օգտվելով վերը նշված իրավական նորմերով իրեն ընձեռնված օրենքով չարգելված իրավունքի պաշտպանության` դատարան դիմելու իրավունքից, դիմել է դատարան` խնդրելով անվավեր ճանաչել 2014թ. հոկտեմբերի 3-ին պատասխանողների միջև կնքված անշարժ գույքի բնակարանի` Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 13 շենքի թիվ 7 հասցեի 1/4 մասի առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչելով տվյալ գույքի գրանցված իրավունքը, հետևաբար` դատարանը պետք է պարզի, թե առկա է արդյո՞ք հայցվորի նման իրավունքը, խախտվել է արդյո՞ք հայցվորի այդ իրավունքը, բխում է արդյո՞ք հայցվորի նման պահանջները ներպետական իրավական նորմերից և դատաքննությամբ վերջինս ապացուցել է արդյո՞ք նշված իրավունքի խախտման՝ պահանջի հիմքում ընկած փաստական հանգամանքների առկայությունը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ □Կապան□ նոտարական տարածքի նոտար Վ.Հայրապետյանի կողմից 2014թ. հոկտեմբերի 3-ին վավերացված անշարժ գույքի` բնակարանի 1/4-րդ մասի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Զարինե Արմենակի Մարգարյանը, որպես վաճառող, որի անունից լիազորագրի հիման վրա հանդես է եկել Քրիստինե Արթուրի Սարգսյանը գնորդ Աստինե Արթուրի Սարգսյանին է վաճառել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շինարարների փողոցի 13 շենքի 7 հասցեում գտնվող բնակարանի 1/4-րդ մասը և շենք-շինության համասեփականատերերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ իրավունքի համապատասխան մասը:
ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27102014-09-0016 վկայականի համաձայն` 2014թ. հոկտեմբերի 27-ին Կապանի քաղխորհրդի գործկոմի 1997թ. հունիսի 27-ի թիվ 253-2 որոշման և 2014թ. հոկտեմբերի 3-ին կնքված անշարժ գույքի` բնակարանի 1/4-րդ մասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարվել է անշարժ գույքի` ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շինարարների փողոցի 13 շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ իրավունքի պետական գրանցում Արթուր Յուրիկի Սարգսյանի (1/4-րդ բաժնեմաս), Աստինե Արթուրի Սարգսյանի (1/2-րդ բաժնեմաս) և Քրիստինե Արթուրի Սարգսյանի (1/4-րդ բաժնեմաս) անվամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:
Վկայակոչված հոդվածների վերլուծության արդյունքում դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն անվավեր գործարքները դասակարգել է երկու խմբի` վիճահարույց գործարքներ, որոնք անվավեր են դատարանի կողմից այդպիսին ճանաչելու ուժով, և առոչինչ գործարքներ, որոնք անվավեր են օրենքի ուժով` անկախ նման ճանաչումից: Միաժամանակ օրենսդիրը, որպես առոչինչ գործարքների տեսակ, նախատեսել է նաև կեղծ գործարքը: Կեղծ գործարքներն առոչինչ համարելը պայմանավորված է նրանով, որ դրանցում իրականությունը խեղաթյուրվում է դիտավորյալ կերպով` բացասական ազդելով քաղաքացիական շրջանառության բարեխիղճ մասնակիցների շահերի վրա: Կեղծ գործարք կնքվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է ստեղծել իրավահարաբերության առկայության պատրանք` քողարկելու համար գործարքի կնքման իրական շարժառիթները: Այլ կերպ ասած` կեղծ գործարքը ծառայում է որպես միջոց` գործարքին մասնակից չհանդիսացող երրորդ անձի համար իրականությունը դիտավորյալ խեղաթյուրելու համար (օրինակ` պարտավորության կատարումից խուսափելու համար գույքն առերևույթ օտարելը` պարտատիրոջ մոտ գույքի անբավարարության տպավորություն ստեղծելու համար):
ՀՀ վճռաբեկ դատարանը 2015թ. հուլիսի 17-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն □կամք□ և □կամահայտնություն□ հասկացությունները: Հետևաբար` Դատարանը հարկ է համարում բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: □Կամքը□ անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: □Կամահայտնությունը□ կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած` գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում` օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ:
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ կեղծ գործարքը համարվում է կամքի արատով գործարք, քանի որ այն չի պարունակում գործարքի կողմերի նպատակադրված կամային ակտը` ներքին կամքը, ուղղված իրավունքների և պարտականությունների ծագմանը, փոփոխմանը կամ դադարմանը: Կեղծ գործարքի դեպքում կողմերը չունեն իրական նպատակ` կնքելու գործարք` իրավունքներ և պարտականություններ առաջացնելով, փոփոխելով կամ դադարեցնելով, նրանց իրական նպատակը իրավահարաբերության պատրանք ստեղծելն է` իրական կամքը թաքցնելու նպատակով: 
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ գործարքը կեղծ որակելու համար ևս անհրաժեշտ է, որպեսզի գործարքի բոլոր կողմերի կամքն ուղղված լինի առերևույթ հարաբերության ծագման տպավորություն ստեղծելուն, հակառակ դեպքում, եթե գործարքի կողմերից միայն մեկն է նման նպատակ հետապնդում, ապա առկա կլինի կամքի արատով այլ գործարք, քանի որ երկկողմ գործարքը համաձայնեցված կամքի արտահայտություն է, և եթե գործարքը ձևակերպվում է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության, ապա դա չի կարող լինել միայն մեկ կողմի ցանկությունը:
ՀՀ Վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ չնայած կեղծ գործարքի կողմերը ձևակերպվող գործարքի որևէ իրավական հետևանք փաստացի առաջացնելու մտադրություն չունեն, այդուհանդերձ, որպեսզի երրորդ անձինք հնարավորություն ունենան վստահելու կեղծ գործարքին, գործարքի կողմերը, որպես կանոն, ստեղծում են փաստացի հարաբերության առկայության պատրանք` այդ թվում ձևականորեն առաջացնելով այն հետևանքները, որոնք պետք է առաջանային, եթե կնքվեր իրական գործարք (այդ թվում նաև` գործարքից բխող իրավունքները պետական գրանցման ենթարկելով): Վերը շարադրվածը վերաբերում է ինչպես գործարքի ձևին, այնպես էլ` բովանդակությանը, կողմերին և դրսևորած կամահայտնությանը: Այլ կերպ ասած` ստեղծվում է տպավորություն, որ գործարքի բոլոր տարրերը պահպանված են: Ընդ որում` կեղծ գործարքը կարող է և փաստացի կատարված լինել (մասնակի կամ լրիվ), սակայն կատարման նպատակը նույնպես պատրանքն իրականությանը մոտեցնելը լինի` հետագայում, այդուհանդերձ, գործարքի իրավական հետևանքներն առաջացնելու ցանկություն չունենալով: Եվ հակառակը, հնարավոր է նաև գործարքը կատարված չլինի, սակայն իրականում չլինեն կեղծ գործարքի մյուս հատկանիշները, և տվյալ դեպքում առկա լինի միայն պարտավորության խախտում: Ուստի միայն գործարքի կատարված լինելը կամ չլինելը չի կարող բացառել կեղծ գործարքի առկայությունը և այդ հանգամանքը պետք է գնահատվի մյուս հանգամանքների համատեքստում: 
ՀՀ Վճռաբեկ դատարանը կարևորել է, որ կեղծ գործարքի առկայությունը գնահատելիս դատարանները պետք է գնահատման արժանացնեն գործարքի կողմերի մոտակա և հեռահար նպատակները` հաշվի առնելով, որ գործարքի կնքման մոտակա նպատակը գործարքի տպավորություն ստեղծելն է, իսկ հեռահար նպատակը` կողմերի կամ նրանցից մեկի համար որևէ առավելություն ստանալը կամ որևէ սահմանափակում շրջանցելը: Հեռահար նպատակի մասին կարող է վկայել, օրինակ, չկատարված պարտավորության, օրինական ուժի մեջ մտած` չկատարված դատական ակտի կամ այլ նմանատիպ հանգամանքների առկայությունը: Ի տարբերություն հեռահար նպատակի, որի առկայությունը հաստատելու համար կարող են ներկայացվել ուղղակի ապացույցներ, մոտակա նպատակն ապացուցելը բարդ է` հաշվի առնելով, որ այն վերաբերում է գործարքի կողմերի ներքին կամքին, հետևաբար` մոտակա կամքը բացահայտելու համար կարող են ներկայացվել նաև անուղղակի ապացույցներ: Մոտակա կամքը բացահայտելու համար կարող է ուղենշային լինել, օրինակ, գործարքի կողմերի դրսևորած վարքագծի արդյունավետության գնահատումը, մասնավորապես այն, որ եթե տվյալ գործարքի իրավական հետևանքներին կարելի է հասնել ավելի խնայողական և կարճ ճանապարհով, առանց լրացուցիչ գործարքների կնքման, ապա առկա ավելորդ օղակները կարող են վկայել քողարկված նպատակի առկայության մասին (օրինակ` ավելորդ գործարքներ կարող են կնքվել լրացուցիչ ծախսեր ցույց տալու` հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով): Կամ գործարքը կեղծ լինելու մասին կարող է վկայել այն հանգամանքը, որ գործարքի կողմերից մեկն ի սկզբանե ի վիճակի չէր լինելու կատարել գործարքով ստանձնած պարտավորությունները (օրինակ` համապատասխան սարքավորումների, աշխատուժի բացակայության պատճառով): 
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը կեղծ գործարքների անվավերության հատուկ հետևանքներ չի նախատեսել: Հետևաբար` ըստ էության, պետք է կիրառելի լինեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածով նախատեսված հետևանքները: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ կեղծ գործարքի դեպքում գործարքի փաստացի կատարում, որպես կանոն, տեղի չի ունենում, նմանատիպ դեպքերում վերոգրյալ նորմի կիրառումն ունի առանձնահատկություններ, մասնավորապես` որպես անվավերության հետևանք կարող է լինել նախկին սեփականատիրոջ տիտղոսի վերականգնումը, դատական ակտով գործարքի կեղծ լինելու հանգամանքը հաստատելը, որը կարող է հանգեցնել որպես անվավերության հետևանք այլ ածանցյալ պահանջներ ներկայացնելուն (օրինակ` իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը): 
Վերոգրյալ իրավական վերլուծությունների համադրման արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարանը հարկ է համարել առանձնացնել կեղծ գործարքի հետևյալ տարրերը, որոնց գնահատումը կոնկրետ գործի շրջանակներում կնպաստի բացահայտելու կեղծ գործարքի առկայությունը`
1. Կեղծ գործարքի օբյեկտն այն իրավահարաբերություններն են, որից կողմերը ցանկանում են խուսափել, այսինքն` կեղծ գործարք կնքելու իրական պատճառ հանդիսացող հարաբերությունները: Որպես հատուկ օբյեկտ` կարելի է առանձնացնել քաղաքացիաիրավական շրջանառության այն կոնկրետ սուբյեկտի իրավունքներն ու օրինական շահերը, որոնք ոտնահարվում են կեղծ գործարք կնքելու հետևանքով (օրինակ` պարտավորության կատարումից խուսափելու նպատակով կնքված կեղծ գործարքի դեպքում պարտատիրոջ շահերը):
2. Օբյեկտիվ կողմից կեղծ գործարքները դրսևորվում են այնպիսի գործողություններով (անգործությամբ), որի արդյունքում ստեղծվում է իրական հարաբերության առկայության տպավորություն: Գործարքը կնքելուց հետո կողմերի վարքագիծը, որպես կանոն, դրսևորվում է անգործությամբ` կողմերը չեն իրականացնում համապատասխան գործողություններ` գործարքի իրական հետևանքների առաջացման համար:
3. Կեղծ գործարքի սուբյեկտիվ կողմը դրսևորվում է գործարքի բոլոր կողմերի դիտավորությամբ: Կեղծ գործարքի առկայությունը հաստատելու համար բավարար չէ միայն մեկ կողմի դիտավորությունը` կնքելու կեղծ գործարք: Կողմերից մեկի դիտավորության բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ գործարքի կեղծ լինելը հաստատելու համար, քանի որ գործարքի բարեխիղճ կողմը չպետք է տուժի մյուս կողմի անբարեխղճության հետևանքով: Բացի այդ, կեղծ գործարքի նպատակը իրավահարաբերության պատրանք ստեղծելն է, իսկ նման տպավորություն ստեղծելու համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերն ի սկզբանե նման ցանկություն ունենան:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` դատարանը գտնում է, որ պատասխանող Զարինե Մարգարյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա Քրիստինե Արթուրի Սարգսյանի կողմից պատասխանող Զարինե Մարգարյանին պատկանող Կապան քաղաքի Շինարարների փողոցի 13 շենքի 7 հասցեում գտնվող բնակարանի 1/4-րդ բաժնեմասը վաճառելով պատասխանող Աստինե Արթուրի Սարգսյանին, կողմերը դրսևորել են այնպիսի վարքագիծ, որը չի համապատասխանել կողմերի իրական կամքին, քանի որ պատասխանող Զարինե Մարգարյանը դատարանի գնահատմամբ խուսափել է թիվ ՍԴ/0913/02/14 քաղաքացիական գործով գումարի բռնագանձման վճիռը կատարելուց:
Դատարանը նման եզրահանգման է եկել պատասխանող Զարինե Մարգարյանի դատաքննությամբ հայտնած դիրքորոշմամբ, գործում առկա ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. մարտի 13-ի թիվ ՍԴ/0913/02/14 վճռով:
Միաժամանակ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ Սյունիք մարզ ընդհանուր իրավասության դատարանը ՍԴ/0913/02/14 քաղաքացիական գործով 2014թ. սեպտեմբերի 2-ին կայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում և հայցագնի չափով արգելանք է դրվել պատասխանող Զարինե Մարգարյանին պատկանող գույքի վրա:
Զարինե Մարգարյանը դեռևս 2014թ. սեպտեմբերի 11-ին լիազորել է Մհեր Բադալյանին ներկայացնելու իր շահերը դատարանում:
Վերը նշված երկու հանգամանքները հիմք են տալիս եզրակացնելու, որ գործարքը կնքելու պահին պատասխանող Զարինե Մարգարյանը տեղյակ է եղել Սուսաննա Խաչատրյանի կողմից դատարան ներկայացված հայցադիմումին:
Երկրորդ` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. մարտի 13-ի թիվ ՍԴ/0913/02/14 վճռի համաձայն` հայցվոր Սուսաննա Խաչատրյանի ընդդեմ պատասխանող Զարինե Սարգսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը բավարարվել է: Նշված թիվ ՍԴ/0913/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում Սուսաննա Խաչատրյանի կողմից ներկայացված հայցի փաստական հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ պատասխանողը 2013 թվականի մարտ ամսից պարբերաբար իրենից պարտքով գումար է խնդրել` վերադարձնելու պայմանով: 2013 թվականի հունիս ամսվա դրությամբ նա վերցրել է ընդհանուր առմամբ 2170000 (երկու միլիոն հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ և 1040 (հազար քառասուն) ԱՄՆ դոլար: 2013թ. հունիսի 15-ին պատասխանողը գրել է ստացական այն մասին, որ հայցվորից վերցրել է 2170000 (երկու միլիոն հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ և 1040 (հազար քառասուն) ԱՄՆ դոլար` պարտավորվելով վերադարձնել 6 ամսից: Նշված ժամկետի ավարտից հետո 2014 թվականի հունվար ամսից հայցվորը պահանջել է վերադարձնել պարտքը, սակայն պատասխանողը, չհրաժարվելով պարտքը մարելուց, տարբեր պատճառաբանություններով խուսափել է պարտքը լրիվ մարելուց` վերադարձնելով միայն 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ և 100 (հարյուր) ԱՄՆ դոլար, ընդամենը` 92000 (իննսուներկու հազար) ՀՀ դրամ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետը, որպես պարտավորությունների ծագման առանձին հիմք նախատեսում է պայմանագիրը, իսկ 878-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը: Այսինքն` ստացականի առկայության պայմաններում չկատարված դրամական պարտավորությունների առկայության փաստը հաստատած համարելու համար անհրաժեշտ չէ դատարանի` դրամական պարտավորությունների վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ, քանի որ այդպիսի պարտավորությունը բխում է օրենքով սահմանված պայմանագրային հիմքից:
Վերը նշված հանգամանքների առկայությունն ինքնին հիմք են տալիս հանգելու հետևության, որ անկախ իր դեմ հարուցված հայցի մասին տեղեկացված լինել կամ չլինելու հանգամանքից Զարինե Մարգարյանը սույն գործով վիճարկվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահին հայցվորի հանդեպ ունեցել է փոխառության իրավահարաբերություններից բխող չկատարված պարտավորություն և պարտավորությունը ծագել է և դրա մասին Զարինե Մարգարյանը տեղյակ էր ոչ թե դատական ակտի կայացման ամսաթվից, այլ պարտավորությունը կատարելու վերջնաժամկետից սկսած:
Ավելին` դատաքննությամբ պատասխանող Զարինե Մարգարյանը ընդունել է, որ գործարքը կնքելու պահին իր մոտ առկա էին պարտքեր, այդ թվում նաև հայցվոր Սուսաննա Խաչատրյանին և որպեսզի այդ պարտքերի պատճառով իր բաժնեմասը չօտարվի այլ անձի կամ աճուրդի չդրվի, այն վաճառել է իր աղջկան՝ Աստինե Սարգսյանին: 
Միաժամանակ` դատարանը արձանագրում է, որ թեև գործարքը կնքվել է մոր և դստեր միջև, որը ինքնին դեռևս գործարքը անվավեր ճանաչելու հիմք չէ, սակայն գործի փաստերի համադրումը հիմք է տալիս ենթադրելու, որ այն կնքվել է պատասխանող Զարինե Մարգարյանի կողմից հայցվոր Սուսաննա Խաչատրյանի հանդեպ ունեցած պարտավորություններից խուսափելու համար:
Ընդ որում, դատաքննության ժամանակ պատասխանող Աստինե Սարգսյանը հայտնել է, որ մայրը պարտքեր ուներ, որի համար վերջինս դիմել է հորը` իր բաժնեմասը գնելու համար, որպեսզի տունը այլ անձի չվաճառվի, աճուրդի չհանվի, ինչպես նաև հայտնել է, որ իր մոտ առկա էր մոտ մեկ միլիոն ՀՀ դրամ և եթե մայրը իր բաժնեմասի վաճառքի համար պահանջեր երեք միլիոն ՀՀ դրամ, ապա նա այդ գումարը կտրամադրեր:
Այդ առումով, դատարանն արձանագրում է, որ □տունը այլ անձի չվաճառվի, աճուրդի չհանվի□ արտահայտությունը իր մեջ պարունակում է մտավախություն հետագայում կատարվելիք գործողությունների նկատմամբ, իսկ նշված գործողությունները կատարվում են միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով, այսինքն` տվյալ դեպքում խոսքը գնում է գործարքը կնքվելու պահին դատարանի վարույթում առկա Զարինե Մարգարյանի դեմ Սուսաննա Խաչատրյանի կողմից ներկայացված գումարի բռնագանձման պահանջով հարուցված քաղաքացիական գործի մասին:
Երկրորդ` դատարանն արձանագրում է, որ □եթե մայրը իր բաժնեմասի վաճառքի համար պահանջեր երեք միլիոն ՀՀ դրամ, ապա նա այդ գումարը կտրամադրեր□ արտահայտությունը իր մեջ պարունակում է դստեր կողմից իր մորը՝ Զարինե Մարգարյանին ավել գումար վճարելու պատրաստակամություն: Նշվածը վկայում է այն մասին, որ Աստինե Սարգսյանը կարող էր փոխառությամբ կամ այլ կերպ, բայց ոչ գույքի օտարմամբ, գումար տրամադրել Զարինե Մարգարյանին` վերջինիս ունեցած պարտավորությունների կատարման համար:
Նշված պատճառաբանությամբ, դատարանը գտնում է, որ Զարինե Մարգարյանի կողմից սույն գործով վիճարկվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կեղծ է, այն կնքվել է պատասխանող Զարինե Մարգարյանի կողմից հայցվոր Սուսաննա Խաչատրյանի հանդեպ ունեցած պարտավորություններից խուսափելու համար, ուստի այն պետք է ճանաչել անվավեր:
Ինչ վերաբերվում է պատասխանողների ներկայացուցիչ Մհեր Բադալյանի առարկություններին, այդ թվում, որ վիճարկվող գործարքի կնքելու ժամանակը և հայցվորի կողմից պատասխանող Զարինե Մարգարյանից գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում ներկայացնելու ժամանակը զուգադիպություն է, հետևաբար` գումարի բռնագանձման պահանջը չի կարող գործարքի անվավերության հիմք հանդիսանալ, ապա դատարանի գնահատմամբ նշված պատճառաբանությունները վերլուծությամբ նշված հիմնավորումներով անհիմն են և չեն կարող հայցի մերժման հիմք հանդիսանալ:
Անդրադառնալով սույն հայցով հիմնական պահանջից բխող ածանցյալ պահանջին՝ և որպես առոչինչ գործարքի հետևանք դրա հիման վրա կատարված իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջին և նկատի ունենալով, որ հիմնական պահանջի մասով դատարանը հաստատված է համարել կնքված գործարքի կեղծ, հետևաբար և առոչինչ լինելը, իսկ վիճարկվող սեփականության իրավունքները գրանցվել են նշված գործարքի հիման վրա, դատարանը գտնում է, որ առկա է գործարքից ծագող իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու հիմք և պահանջն այդ մասով ևս հիմնավոր է և ենթակա է բավարարման:
ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը:
Ելնելով վերոգրյալից` դատարանը գտնում է, որ դատարանի 2016թ. նոյեմբերի 11-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը պետք է պահպանել մինչև վճռի կատարումը:

Դատարանի եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրենսդիրը դատական ծախսերի բաշխման հիմքում դրել է համամասնության սկզբունքը, որը պետք է համապատասխանի բավարարված հայցապահանջին:
Փաստաբանի խելամիտ վարձատրության հարցին անդրադարձել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանը Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10, 04.10.2013 թվականի ԵԿԴ/2600/02/10, 13.02.2009 թվականի ԵԿԴ/3058/02/09, 04.07.2013 թվականի ԵԱՔԴ/0554/02/11 քաղաքացիական գործերով` արտահայտելով դիրքորոշում այն մասին, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը:
Հայցվոր Սուսաննա Ռաֆիկի Խաչատրյանի և □Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ□ ՍՊ ընկերության, ի դեմս տնօրեն Լևոն Բաղդասարյանի միջև 2015թ. հոկտեմբերի 23-ին կնքված ծառայությունների վճարովի մատուցման մասին թիվ ՓԳ-15-54/ԼԳ պայմանագրի համաձայն` փաստաբանական ծառայությունների մատուցման գին է սահմանվել 250000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը:
Հաշվի առնելով վերը նշված չափանիշները, հայցվորի ներկայացուցիչ փաստաբանի կողմից իրականացված դատավարական գործողությունների ծավալը, գործի բարդությունը, բնույթը, պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը, դատարանը սույն գործով փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց վճարման ենթակա գումարի ողջամիտ չափ է համարում 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, որն էլ հայցը բավարարելու պայմաններում հայցվորի կողմից պահանջվող փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 73-րդ հոդվածի կանոններով ենթակա է համապարտության կարգով բռնագանձման պատասխանողներից հօգուտ հայցվորի:
Անդրադառնալով հայցվորից հօգուտ պատասխանող Աստինե Սարգսյանի 120000 (հարյուր քսան հազար) ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջին` դատարանը գտնում է, որ հայցը բավարարելու պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 73-րդ հոդվածի կանոններով այն ենթակա է մերժման:
Ինչ վերաբերվում է դատական ծախս հանդիսացող հայցադիմումի և վերաքննիչ բողոքի ներկայացման համար վճարված պետական տուրքի բռնագանձման հարցին, ապա նկատի ունենալով, որ հայցվոր կողմը պետական տուրքի բռնագանձման պահանջ չի ներկայացրել, հետևաբար դատական ծախսը՝ պետական տուրքի մասով պետք է համարել լուծված:

7. Եզրափակիչ մաս. 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի, 101-րդ, 130-132 հոդվածներով` դատարանը


Վ Ճ Ռ Ե Ց
Հայցը բավարարել:
Անվավեր ճանաչել 2014թ. հոկտեմբերի 3-ին պատասխանող Զարինե Արմենակի Մարգարյանի, ի դեմս լիազորված անձ` Քրիստինե Արթուրի Սարգսյանի և պատասխանող Աստինե Արթուրի Սարգսյանի միջև կնքված անշարժ գույքի` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի 13 շենքի 7 հասցեում գտնվող բնակարանի 1/4-րդ բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը` անվավեր ճանաչելով տվյալ գույքի գրանցված իրավունքը:
Պատասխանողներ Քրիստինե Արթուրի Սարգսյանից և Աստինե Արթուրի Սարգսյանի հօգուտ հայցվոր Սուսաննա Ռաֆիկի Խաչատրյանի համապարտության կարգով բռնագանձել 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Դատական ծախսերի հարցը՝ պետական տուրքի մասով համարել լուծված:
Դատարանի կողմից 2016թ. նոյեմբերի 11-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանել մինչև վճռի կատարումը: 
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական՝ դատարան վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: 



ԴԱՏԱՎՈՐ Մ.ՀՈՎԱԿԻՄՅԱՆ