Սույն քաղաքացիական գործով, ըստ Լուսիկ Ավետիքի Ներսիսյանի ներկայացուցիչ Արամ Ասլանյանի
հայցի ընդդեմ Անդրանիկ Մայիսի Թադևոսյանի, Նաիրա Շահրիյարի Ներսիսյանի, երրորդ անձ՝ ՀՀ Կոտայքի
մարզի Չարենցավան համայնքի` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին` պատասխանողների ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԼԵՎ ԳՐՈՒՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 27.11.2020 թվականին կայացրել է
հօգուտ պատասխանողների բարենպաստ դատական ակտ` մերժելով հայցը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ Վ Ճ Ի Ռ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
27-ը նոյեմբերի 2020թ. ք. Հրազդան քաղաքացիական գործ թիվ ԿԴ 2/1929/02/19 ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դռնբաց դատական նիստում
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՍԻՍԱԿՅԱՆԻ, ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆԻ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ՀԱՅՑՎՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` Ա. ԱՍԼԱՆՅԱՆԻ
փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 2032
ՊԱՏԱՍԽԱՆՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88
փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ
քննելով քաղաքացիական գործն ըստ Լուսիկ Ավետիքի Ներսիսյանի ներկայացուցիչ Արամ Ասլանյանի հայցի ընդդեմ Անդրանիկ Մայիսի Թադևոսյանի, Նաիրա Շահրիյարի Ներսիսյանի, երրորդ անձ՝ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց. 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան հայցվորը հայտնել է, որ Չարենցավան համայնքի Շահումյան փողոցի 25/1 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ հասարակական կառուցապատման նշանակություն ունեցող հողամասը պատկանում է Լուսիկ Ներսիսյանին: Չարենցավան համայնքի կողմից 24.12.2018թ. տրված թիվ 27 շինարարության թույլտվության համաձայն նշված հասցեում հայցվորը կառուցել է շինություն: Չարենցավան համայնքի Կայարանամերձ հրապարակ թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքը և հասարակական կառուցապատման հողամասը՝ 0.0120 հա մակերեսով, պատկանում է պատասխանողներին, որի վրա առկա է հողամասի չափերից մեծ մեկ հարկանի շինություն: Պատասխանողների շինության /լիցքավորման կայան/ դիմացի հատվածում, համայնքային հողի վրա կառուցված է ծածկարան, որը մեկ և կես մետր չափով ընկել է հայցվորի շենքի վրա, և, որի հիմքերը անձրևաջրերի Մատնանշելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 163; 277 հոդվածների դրույթները, հայցվորը խնդրել է վերացնել Լուսիկ Ներսիսյանի սեփականության իրավունքի խախտումները, պարտավորեցնել պատասխանողներին մասնակի՝ մեկ ու կես մետր չափով քանդել Չարենցավան քաղաքի կայարանամերձ հրապարակ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի հարևանությամբ կառուցված ծածկարանը:
Հայցադիմումը դատարան է ստացվել 08.10.2019թ. և ընդունվել է վարույթ: Հայցադիմումին պատասխանողները ներկայացրել են առարկություն, որը հիմնավորել են հետևյալ կերպ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ աիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով: Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գոբծալություն, այդ թվում՝ իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց վտխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման ե տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով: Հայտնել են, որ տվյալ դեպքում, ինչպես հայցվորն է փաստում, Պատասխանողներին պատկանող շինությունը և դրան կից կառուցված ծածկարանը կառուցվել է դեռևս 1990-ական թվականներից ի վեր, իսկ լցակայան կառուցելու համար հայցվորին շինարարական թույլտվություն տրվել է միայն 25.07.2018 թվականին: Հետևաբար, ոչ թե՝ Պատասխանողներին պատկանող լցակայանն է խոչընդոտում հայցվորի սեփականության իրավունքից անարգել օգտվելու իրավունքին, այլ հայցվորը, ով ապօրինաբար մեկ այլ լցակայանին կից իրականացնում է հեղուկ վառելիքի շահագործում: Հայցվորը նշել է նաև, որ Պատասխանողներին պատկանող շինությանը կից կառուցված ծածկարանը չի կարող խոչընդոտ հանդիսանալ հայցվորի սեփականության իրավունքի իրականացմանը, քանի որ 30.08.2019 թվականին <<Քրեագետ>> դատական և անկախ փորձաքննությունների կենտրոնի կողմից տրված մասնագիտական եզրակացությամբ փաստվել է, որ նշված հասցեում կառուցված է հեղուկ վառելիքի լիցքավորման մեկ այլ կայան, որի մակերեսը մեծ է 30.07.2008 թվականին արված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2511349 վկայականում արտացոլված հողամասի մակերեսից, կոյուղաջրերի հեռացման նպատակով փորված է փոսորակ, որր գտնվում է հարակից տարածքով անցնող երկաթգծի հարևանությամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումներր զուգորդված չեն եղել տիրապետումից գրվելու հետ: Նույն օրենսգրիք 278-րդ հոդվածի համաձայն սույն օրենսգրքի 274-277 հոդվածներով նախատեսված իրավունքներր պատկանում են նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքր տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով. Այդ անձն իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաև ընդդեմ սեփականատիրոջ: Նեգատոր հայցր սեփականության իրավունքի պաշտպանության ինքնուրույն միջոց է, որն իր հիմքում ունի փաստերի առանձնահատուկ կազմ: Սեփականատիրոջ գույքի օգտագործման և/կամ փաստացի տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացման հայցի կամ որ նույնն է նեգատոր հայցի ապացուցման առարկան կազմում են հետևյալ փաստերը. 1) պահանջ ներկայացրած անձը հանդիսանում է գույքԻ սեփականատերը կամ օրինական (տիտղոսային) տիրապետողը. 2) հայցի ներկայացման պահին առկա է երրորդ անձի կողմից թույլ տրված այնպիսի գործողություն կամ անգործություն, որը խոչընդոտում է գույքի սեփականատիրոջր կամ օրինական (տիտղոսային) այլ տիրապետողին օգտագործել և/կամ տնօրինել գույքը: Մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1֊ին մասի համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում՝ այլ իրավունքները: <Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետական գրանցման հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունր: Վերոգրյալների հիման վրա հանգել է այն եզրակացության, որ պետության կողմից պաշտպանության է ենթակա գույքի նկատմամբ միայն օրենքով սահմանված կարգով գրանցված իրավունքը, մինչդեռ հայցվորի կողմից կառուցված հեղուկ վառելիքի լիցքավորման կայանի մակերեսը մեծ լինելով З0.07.2008 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2511349 վկայականում արտացոլված հողամասի մակերեսից, թույլ է տալիս փաստել, որ հայցվորը չունի իրավունք պահանջելու վերացնելու իր իրավունքի այն խախտումր, որը գոյություն չունի: Այլ կերպ ասած, հայցվորի կողմից խախտումներով լցակայան կառուցվելու դեպքում վերջինս չունի սեփականատիրոջ իրավունքներ՝ պահանջելու վերացնել իր հողամասից դուրս կառուցված հեղուկ լցակայանի շահագործմանը խոչընդոտող հարևան ծածկարանը, ինչը հիմք է հետևություն անելու այն մասին, որ հայցվորի որպես անշարժ գույքի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի իրավունքի խախտում հնարավոր չէ: Ընդգծել է նաև, որ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շահումյան փողոց թիվ 25/1 հասցեում կառուցված Լուսիկ Ներսիսյանին պատկանող հեղուկ վառելիքի լիցքավորման կայանի շահագործման արդյունքում խաթարվում է Անդրանիկ Մայիսի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող լիցքավորման կայանի բնականոն աշխատանքը, քանի որ դրանք միմյանց հարակից են, ունեն մոտեցման միևնույն ճանապարհը, ինչի հետևանքով նորակառույց լիցքավորման կայանում նույնիսկ մի ավտոմեքենայի կայանման դեպքում սահմանափակվում է մյուս լիցքավորման կայան մուտք գործելու հնարավորությունը: Վերոգրյալի համատեքստում հայցվորը սույն գործով օժտված չէ շահագրգիռ անձ լինելու հատկանիշներով, չունի սեփականատիրոջ իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու իրավունք, չի ներկայացրել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց առ այն, որ Պատասխանողի կողմից որևէ կերպ խոչընդոտվում է իր սեփականության իրավունքից անարգել օգտվելու իրավունքր: Ավելին, հայցադիմումում ներկայացրել է փաստական հանգամանք այն մասին, որ վիճարկվող ծածկարանը գտնվում է համայնքին պատկանող հողամասի վրա, ուստի անհասկանալի է, թե հայցվորների ո՞ր իրավունքն է խախտվել: Խնդրել է մերժել հայցապահանջը: Դատական նիստին ներկայացել են հայցվորի և պատասխանողների ներկայացուցիչները: 2.Հայցվորի ներկայացուցչի իրավական դիրքորոշումը. Հայցվորի ներկայացուցիչն իր պահանջը հիմնավորում է հետևյալ փաստերով և դրանց նկատմամբ կիրառելի իրավական նորմերով: Արամ Ասլանյանը պնդեց պահանջը: Հայտնեց, որ Չարենցավան համայնքի Շահումյան փողոցի 25/1 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ հասարակական կառուցապատման նշանակություն ունեցող հողամասը թիվ 2511349 սեփականության իրավունքի գրանցման վկայականի հիման վրա պատկանում է Լուսիկ Ներսիսյանին: Նշված տարածքում հայցվորը կառուցել է շինություն և իրականացնում է հեղուկ վառելիքի վաճառք: Վերջինիս տարածքին կից հատվածում պատասխանողները ևս իրականացնում են հեղուկ վառելիքի վաճառք: Շինության վրա պատասխանողների ծածկարանն է , որն ընկել է համայնքային հողի վրա մեկ և կես մետր չափով: Այն ընկել է նաև իր վստահորդի շենքի վրա և անձրևաջրերը հոսում են ու թուլացնում շենքի հիմքը: Խնդրեց վերացնել Լուսիկ Ներսիսյանի սեփականության իրավունքի խախտումները, պարտավորեցնել պատասխանողներին մասնակի՝ մեկ ու կես մետր չափով քանդել Չարենցավան քաղաքի կայարանամերձ հրապարակ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի հարևանությամբ կառուցված ծածկարանը: 3.Պատասխանողի ներկայացուցչի դիրքորոշումը. Լ. Բաղդասարյանը հայտնեց, որ չի ընդունում պահանջը: Պատասխանողները հողակտորը ձեռք են բերել դեռևս 1990-ական թվականներին, մինչդեռ հայցվորը շինարարության թույլտվությունն ստացել է 2018թ.: Հետևաբար ոչ թե՝ Պատասխանողներին պատկանող լցակայանն է խոչընդոտում հայցվորի սեփականության իրավունքից անարգել օգտվելու իրավունքին, այլ հայցվորը, որը ապօրինաբար մեկ այլ լցակայանին կից իրականացնում է հեղուկ վառելիքի շահագործում: Բացի այդ Պատասխանողների շինությանը կից կառուցված ծածկարանը չի կարող խոչընդոտ հանդիսանալ հայցվորի սեփականության իրավունքի իրականացմանը, քանի որ նախ՝ այն ընկել է համայնքի հողի վրա, իսկ հետո՝ <<Քրեագետ>> դատական և անկախ փորձաքննությունների կենտրոնի կողմից 30.08.2019 թվականին տրված մասնագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ նշված հասցեում կառուցված է հեղուկ վառելիքի լիցքավորման մեկ այլ կայան, որի մակերեսը մեծ է 30.07.2008 թվականին արված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2511349 վկայականում արտացոլված հողամասի մակերեսից: Այլ կերպ ասած հայցվորը դատարան դիմելու և սեփականատիրոջ իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու իրավունք չունի, հետևաբար նրա իրավունքների խախտումն առկա չէ: Հայցվորը չի ներկայացրել որևէ վերաբերելի ապացույց այն մասին, որ վիճելի ծածկարանն ընկած է հայցվորի տարածքի վրա և այն որևէ կերպ խոչընդոտում է նրա ՝ գույքի անարգել օգտվելու սեփականության իրավունքը: Խնդրել է հայցն ամբողջությամբ մերժել: 4. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը. 1/Չարենցավան համայնքի Շահումյան փողոցի 25/1 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ հասարակական կառուցապատման նշանակություն ունեցող հողամասը թիվ 2511349 սեփականության իրավունքի գրանցման վկայականի հիման վրա պատկանում է Լուսիկ Ներսիսյանին: 2/Չարենցավան համայնքի կայարանամերձ հրապարակի թիվ 2 հեղուկ վառելիքի լիցքակայանը՝ հասարակական կառուցապատման նշանակություն ունեցող 0.0120 հա մակերեսով հողամասով, թիվ 779817 սեփականության իրավունքի գրանցման վկայականի հիման վրա պատկանում է Անդրանիկ Թադևոսյանին և Նաիրա Ներսիսյանին: 3/ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավարի 24.09.2019թ. գրությամբ հայտնվել է, որ Անդրանիկ Թադևոսյանին պատկանող շինությունը կառուցվել է 1990-2000թթ. ընթացքում: Նշված շինությանը հարակից կառուցված ծածկարանը չունի պետական գրանցում և գտնվում է համայնքային հողամասի վրա: Այլ ապացույց չի ներկայացվել հայցվորի կողմից: 4/ Լուսիկ Ներսիսյանի անվամբ 25.07.2018թ. նախագծման և 24.12.2018թ. տրված ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի շինարարության թույլտվությունները: 5/<Քրեագետ> դատական և անկախ փորձաքննությունների կենտրոնի 30.08.2019թ. թիվ Ք-043-02-19 եզրակացությունը, ըստ որի Հայցվորների շինությանը կից ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 25/1 հասցեում կառուցված է սեփականության իրավունքով Լուսիկ Ներսիսյանին պատկանող հեղուկ վառելիքի լիցքավորման մեկ այլ կայան, որի մակերեսը մեծ է 30.07.2008թ. տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2511349 վկայականի պատճենում արտացոլված հողամասի մակերեսից…: Կառուցապատման արդյունքում փակվել է հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող շինության ըստ 08.11.2004թ. տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 779817 վկայականի <Շենքի հատակագիծը> բաժնում արտացոլված 33.0 քմ մակերեսով թիվ 3 տարածքի պատուհանը…: 6/2 լուսանկար 6. Դատարանի իրավական վերլուծությունները. Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, ներքին համոզմամբ, անմիջականորեն գնահատության ենթարկելով գործում առկա ապացույցները, հանգում է հետևյալ եզրակացություններին. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը իրականացվում է իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ: Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ սեփականատերն օժտված է իրեն պատկանող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքներով և իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, որը կապված է այդ իրավունքների իրականացման հետ: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածով ամրագրվել է այնպիսի խախտումները վերացնելու պահանջ ներկայացնելու իրավունքը (նեգատոր հայց), որոնք, չզրկելով սեփականատիրոջը գույքի տիրապետման իրավունքից, խոչընդոտում են նրա այլ՝ գույքի օգտագործման և տնօրինման իրավունքների լիարժեք իրականացմանը՝ դրանով իսկ խախտելով այդ իրավունքները: Նեգատոր հայցով սեփականատիրոջ իրավունքները ենթակա են պաշտպանության այն դեպքում, երբ պատասխանողի գործողություններն օրինական չեն, իսկ այն դեպքում, երբ պատասխանողի գործողությունները հիմնված են վարչական ակտի վրա, ապա իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի վարչական ակտը վիճարկելու եղանակով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածում նախատեսված իրավունքի ապահովումը հնարավոր է նեգատոր հայցի միջոցով, որը որպես սեփականության իրավունքի պաշտպանության միջոց ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման և/կամ փաստացի տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Նեգատոր հայցի ներկայացման հնարավորություն առաջանում է այն դեպքում, երբ գույքի սեփականատերը և երրորդ անձը վիճելի գույքի առնչությամբ չեն գտնվում պարտավորական հարաբերությունների մեջ, և երբ թույլ տրված իրավախախտումը չի հանգեցրել գույքի նկատմամբ սեփականության սուբյեկտիվ իրավունքի դադարման: Վերոնշյալ մկենաբանությունների ընդհանրացման արդյունքում դատարանը հանգել է այն եզրակացության, որ նեգատոր հայցի ներկայացման դեպքում միաժամանակ պետք է առկա լինեն հետևյալ երկու պայմանները. 1) հայցվորը հայցի հարուցման պահին պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ օրինական (տիտղոսային) տիրապետող, 2) հայցի ներկայացման պահին պետք է առկա լինի երրորդ անձի կողմից թույլ տրված այնպիսի գործողություն կամ անգործություն, որը խոչընդոտի գույքի սեփականտիրոջը կամ օրինական (տիղոսային) այլ տիրապետողին օգտագործել և/կամ տնօրինել գույքը: Վերոնշյալ պայմանները որպես փաստ ներառվում են նեգատոր հայցերով հարուցված գործերի ապացուցման առարկայում: Այդուհանդերձ դրանք ապացուցման առարկան կազմող միակ փաստերը չեն: Ի թիվս վերոնշյալի՝ ապացուցման է ենթակա նաև երրորդ փաստը, այն է՝ գույքի օգտագործմանը և/կամ տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության իրավական լինելու փաստը: Նեգատոր հայցը սեփականության իրավունքի պաշտպանության ինքնուրույն միջոց է, որն իր հիմքում ունի փաստերի առանձնահատուկ կազմ, հետևաբար դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը կիրառելիս պետք է հաշվի առնվի տվյալ գործով ապացուցման առարկան և դրա հիմքը: Դատարանը գտնում է, որ հայցվորն է կրում գույքի սեփականատերը լինելու և այդ գույքի օգտագործմանը և/կամ տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության փաստերն ապացուցելու պարտականությունը: Ինչ վերաբերում է երրորդ փաստին՝ գործողությունների կամ անգործության հակաիրավական բնույթին, ապա հայց ներկայացնելու պահին վերջիններիս առնչությամբ գործում է հակաիրավական լինելու կանխավարկածը, քանի դեռ պատասխանողը չի ապացուցել հակառակը: Հետևաբար նշված փաստի ապացուցման դատավարական բեռը կրում է պատասխանողը: Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ Պատասխանողներն առանց որևէ իրավական հիմքի օգտագործում են համայնքի հողի վրա ընկած ծածկարանը, որը մոտ մեկու կես մետր չափով ընկած է նաև հայցվորի շենքի վրա, ինչի հետևանքով անձրևաջրերից թուլացել է նաև շենքի հիմքը: Այսինքն, Պատասխանողների գործողությունների հետևանքով խախտվել է Հայցվորի՝ որպես սեփականատիրոջ իրավունքները, Պատասխանողները ծածկարանն օգտագործում են առանց իրավական հիմքի, որը վնասում է նաև պատասխանողների շենքի հիմքը, հետևաբար անհրաժեշտ է պարտավորեցնել Պատասխանողներին քանդել իրենց գույքի հարևանությամբ կառուցված ծածկարանը՝ մետր ու կես չափով: Պատասխանողի ներկայացուցիչն առարկել է հայցի դեմ: Հայտնել է, որ վիճելի ծածկարանը, ինչպես այդ մասին նշել են նաև Հայցվորները, ընկած է համայնքի հողի վրա, հետևաբար որևէ մեկի, առավել ևս պատասխանողի իրավունքների խախտում առկա չէ, բացի այդ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց սեփականության իրավունքի կոնկրետ խախտման ձևի, եղանակի վերաբերյալ: Հայցադիմումին կից ներկայացվել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավարի 24.09.2019թ. գրությունը, ըստ որի Անդրանիկ Թադևոսյանին պատկանող շինությունը կառուցվել է 1990-2000թթ. Ընթացքում, Նշված շինությանը հարակից կառուցված ծածկարանը չունի պետական գրանցում և գտնվում է համայնքային հողամասի վրա: Այլ ապացույց չի ներկայացվել հայցվորի կողմից: Հետևաբար, միայն նշված գրության առկայությունն ինքնին բավարար չէ արձանագրելու, որ Պատասխանողների կողմից թույլ է տրվել այնպիսի գործողություններ, որոնց արդյունքում ոտնահարվել կամ որևէ կերպ սահմանափակվել է նրանց սեփականությունից օգտվելու իրավունքը և ինքնին բավարար չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի ուժով հայցվորների սեփականության իրավունքի խախտման փաստը հաստատելու համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված: Գնահատելով ներկայացրած ապացույցները դրանց թույլատրելիության, վերաբերելիության, արժանահատավության և բավարարության տեսանկյունից, Դատարանը հանգում է այն հետևության, որ ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ առկա կասկածները հնարավոր չէ դրանցով փարատել և հանգել որոշակի, այլ ոչ թե հավանական եզրակացությունների՝ կապված հայցի ներկայացման պահին պատասխանողի կողմից թույլ տրված այնպիսի գործողության կամ անգործության փաստը, որը խոչընդոտի գույքի սեփականատիրոջ կամ օրինական /տիտղոսային/ այլ տիրապետողին օգտագործել և /կամ/ տնօրինել գույքը: Նշված ապացույցների հետազոտության արդյունքում վիճելի է մնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և Հայցվորի վկայակոչած այն փաստական հանգամանքի առկայությունը, որ վիճելի ծածկարանը խոչընդոտում է իր՝ որպես գույքի սեփականատիրոջ անարգել օգտագործման և տնօրինման իրավունքին: Հետևաբար, դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը՝ Հայցվորը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը: Վերը նշված պատճառաբանություններով և հիմնավորումներով դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը ենթակա է մերժման: 7. Դատական ծախսերը. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Հայցվորը նախապես վճարել է պետական տուրքի գումարը: Նկատի ունենալով, որ չկա բավարարված հայցապահանջ, Դատարանը դատական ծախսերի հարցը համարում է լուծված: Դատական այլ ծախսեր չկան: Վերոգրյալների հիման վրա և եկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ, 109-րդ, 189-րդ, 191-192-րդ, 360-րդ հոդվածներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց. 1.Լուսիկ Ավետիքի Ներսիսյանի ներկայացուցիչ Արամ Ասլանյանի հայցն ընդդեմ Անդրանիկ Մայիսի Թադևոսյանի, Նաիրա Շահրիյարի Ներսիսյանի, երրորդ անձ՝ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու, այն է` Չարենցավան քաղաքի կայարանամերձ հրապարակի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի հարևանությամբ կառուցված ծածկարանը մեկուկես մետր չափով պատասխանողներին քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին մերժել: 2.Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Վճիռը մեկամսվա ընթացքում կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմիցþ պարտապանի հաշվին: ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՍԻՍԱԿՅԱՆ
|