Սույն քաղաքացիական գործով, ըստ Վարդուշ Մարգարյանի դիմումի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին, դիմումատուի շահերը ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 23.11.2020 թվականի վճռով բավարարել է Վարդուշ Մարգարյանի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին դիմումը:
Գործ ԵԴ/45700/02/19 Վ Ճ Ի Ռ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 23.11.2020թ. ք. Երևան Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը,
նախագահությամբ դատավոր` Ա.Սուքոյանի քարտուղարությամբ` Ս․Արոյանի մասնակցությամբ դիմողի ներկայացուցիչ` Լևոն Բաղդասարյանի
փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ
դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ Վարդուշ Մարգարյանի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 08.01.2020թ. որոշմամբ դիմումն ընդունվել է և նշանակվել դատաքննության։ Դիմողի իրավական դիրքորոշումը Ներկայացված դիմումով դիմողի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ Աշոտ Հարությունի Մարգարյանը մահացել է 1999 թվականի հունվարի 15-ին, որի հիման վրա տրվել է ԱԱ թիվ 095778 մահվան վկայականը: Ք.Երևան, Մեծարենցի փ. 81 հասցեում գտնվող տան նկատմամբ գրանցված է եղել Աշոտ Հարությունի Մարգարյանի սեփականության իրավունքը /հիմք՝ Աշոտ Հարությունի Մարգարյանի անվամբ գրանցված գույքային թերթը/: Վերջինիս դուստրը՝ Վարդուշ Աշոտի Մարգարյանը ինչպես հոր մահից առաջ, այնպես էլ հոր մահից հետո մինչ օրս փաստացի տիրապետում է հոր շարժական և անշարժ գույքը, փաստացի բնակվում և տիրապետում է ք.Երևան, Մեծարենցի փ. 81 հասցեում գտնվող բնակարանը, հաշվառված է այնտեղ /հիմք՝ ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը/,կատարել և կատարում է կոմունալ վճարումներ, գույքահարկի վճարներ և գույքը պահպանելուն ուղղված այլ գործողություններ: Վարդուշ Մարգարյանի հայցվող պահանջն ուղղված ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Անուշ Ղուշչյանին՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին, 10.12.2019 թվականի որոշմամբ մերժվել է՝ հաշվի առնելով, որ փաստաթղթերը բավարար չեն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու համար: Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237, 1184, 1216 հոդվածները՝ դիմողի ներկայացուցիչը նշել է, որ դիմողի հայրը՝ Աշոտ Հարությունի Մարգարյանը, մահացել է 1999 թվականի հունվարի 15-ին, որի հիման վրա տրվել է ԱԱ թիվ 095778 մահվան վկայականը: Աշոտ Հարությունի Մարգարյանի անվամբ եղել է գրանցված ք.Երևան, Մեծարենցի փ. 81 հասցեում գտնվող տան սեփականության իրավունքը: Վարդուշ Աշոտի Մարգարյանը ինչպես հոր մահից առաջ, այնպես էլհոր մահից հետո մինչ օրս փաստացի տիրապետում է հոր շարժական և անշարժ գույքը, փաստացի բնակվում և տիրապետում է ք.Երևան, Մեծարենցի փ. 81 հասցեում գտնվող բնակարանը, հաշվառված է այնտեղ, կատարել և կատարում կոմունալ վճարումներ, գույքահարկի վճարներ և գույքը պահպանելուն ուղղված այլ գործողություններ: Փաստացի տիրապետվող գույքի պահպանմանն ուղղված գործողությունների մասին են վկայում՝ գ Աշոտ Մարգարյանի անվամբ գրանցված ք.Երևան, Մեծարենցի 81 հասցեի համար վճարող Վարդուշ Մարգարյանի կողմից 1998-1999 և 2003-2011 թվականների համար կատարված գույքահարկի և հողի հարկի վճարումների վերաբերյալ թիվ 0597856 և թիվ 0597855 անդորրագրերը, գ Աշոտ Մարգարյանի անվամբ գրանցված ք.Երևան, Մեծարենցի 81 հասցեի համար 2013-2019 թվականների համար վճարված գույքահարկի և հողի հարկի վճարումների վերաբերյալ անդորրագրերը, գ 1998 թվականի թիվ 561049 էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանգիրը կնքված Երևանի էլեկտրական ցանցեր ՊՓԲԸ-ի և Վարդուշ Մարգարյանի հետ /թեև անունը գրվել է Աշոտ Մարգարյան, սակայն ստորագրվել և կնքվել է Վարդուշ Մարգարյանի հետ, հիմք՝ ստորագրություն/ գ Վարդուշ Մարգարյանին տրված թիվ 094017 08.03.2001 թվականի ապահովագրության վկայագիրը, որով ապահովագրվել է ք.Երևան, Մեծարենցի 81 հասցեի շինությունը, գ Վարդուշ Մարգարյանի կողմից կնքված թիվ 43457 07.05.2002 թվականի շինությունների ապահովագրության պայմանագիրը, որով ապահովագրվել է ք.Երևան, Մեծարենցի 81 հասցեում գտնվող շինությունը, գ Վարդուշ Մարգարյանին տրված թիվ ՇԱ 007371 քաղաքացիներին պատկանող շինությունների կամավոր ապահովագրության 04.02.2003 թվականի վկայագիրը, որով վերջինս ապահովագրել է ք.Երևան, Մեծարենցի 81 հասցեում գտնվող շինությունը, գ 2002 թվականին Դուստր Մոնիկա ՍՊ ընկերության և Վարդուշ Մարգարյանի միջև ք.Երևան, Մեծարենցի փ. 81 տուն հասցեի գազի ներտնային համակարգի սպասարկման համար կնքված պայմանագիրը, գ 2002 թվականին Հայռուսգազարդ ՓԲ ընկերության և Վարդուշ Մարգարյանի միջև ք.Երևան, Մեծարենցի փ. 81 տուն հասցեի գազի մատակարարման համար կնքված պայմանագիրը, գ 2003 թվականին Երևանի Ջրմուղ կոյուղի ՓԲ ընկերության և Վարդուշ Մարգարյանի միջև ք.Երևան, Մեծարենցի փ. 81 տուն հասցեի համար ջրաչափեր տրամադրելու մասին կնքված պայմանագիրը, գ 2003 թվականին Երևանի Ջրմուղ կոյուղի ՓԲ ընկերության և Վարդուշ Մարգարյանի միջև ք.Երևան, Մեծարենցի փ. 81 տուն հասցեի համար ջրամատակարարման և ջրահեռացման մասին կնքված պայմանագիրը, գ 2003 թվականին Երևանի Ջրմուղ կոյուղի ՓԲ ընկերության և Վարդուշ Մարգարյանի միջև ք.Երևան, Մեծարենցի փ. 81 տուն հասցեի համար խմելու ջուր օգտագործողի միջոցներով ջրաչափական սարքի տեղադրման մասին կնքված պայմանագիրը, գ 2003 թվականին Վարդուշ Մարգարյանի և Երևանի Ջրմուղ կոյուղի ՓԲ ընկերության փոխադարձ հաշվարկների ակտն առ այն, որ 01.01.2000 թվականի դրությամբ ջրի մատակարարման հաշվարկը կազմում է 21.689 ՀՀ դրամ, իսկ 01.01.2000 թվականիս առ 09.12.2002 թվականը կազմել է 10.375 ՀՀ դրամ, գ 2002 թվականին Վարդուշ Մարգարյանի և Հայաստանի հրշեջ անվտանգության մասնագիտացված ծառայություններ իրավաբանական անձանց միության միջև կնքված ծխնելույզների և օդանցքների տեխնիկակական վիճակի մասին ակտ, գ 2003 թվականին Վարդուշ Մարգարյանի և Հայաստանի հրշեջ անվտանգության մասնագիտացված ծառայություններ իրավաբանական անձանց միության միջև կնքված ծխնելույզների և օդանցքների տեխնիկակական վիճակի մասին ակտ, գ 2004 թվականին Վարդուշ Մարգարյանի և Հայաստանի հրշեջ անվտանգության մասնագիտացված ծառայություններ իրավաբանական անձանց միության միջև կնքված ծխնելույզների և օդանցքների տեխնիկակական վիճակի մասին ակտ, գ 2006 թվականին Հայռուսգազարդ ՓԲ ընկերության և Վարդուշ Մարգարյանի միջև ք.Երևան, Մեծարենցի փ. 81 տուն հասցեի գազի մատակարարման համար կնքված պայմանագիրը, գ 2009 թվականին Հայռուսգազարդ ՓԲ ընկերության և Վարդուշ Մարգարյանի միջև ք.Երևան, Մեծարենցի փ. 81 տուն հասցեի գազի մատակարարման համար կնքված համաձայնագիրը, գ 2015 թվականին Գազպրոմ Արմենիա ՓԲ ընկերության և Վարդուշ Մարգարյանի միջև ք.Երևան, Մեծարենցի փ. 81 տուն հասցեի գազի մատակարարման համար կնքված պայմանագիրը, գ 2018 թվականին Վեոլիա Ջուր ՓԲ ընկերության և Վարդուշ Մարգարյանի միջև ք.Երևան, Մեծարենցի փ. 81 տուն հասցեի ջրի մատակարարման համար կնքված պայմանագիրը, գ 2018 թվականին Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ ընկերության և Վարդուշ Մարգարյանի միջև ք.Երևան, Մեծարենցի փ. 81 տուն հասցեի էլեկտրական էներգիայի մատակարարման համար կնքված պայմանագիրը, գ 2012 թվականին Վարդուշ Մարգարյանի կողմից վճարված գազի, ջրի, հեռախոսային և էլեկտրաէներգիայի վճարումների վերաբերյալ անդորրագրերը, գ 2013 թվականին Վարդուշ Մարգարյանի կողմից վճարված գազի, ջրի, հեռախոսային և էլեկտրաէներգիայի վճարումների վճարումների վերաբերյալ անդորրագրերը, գ 2014 թվականին Վարդուշ Մարգարյանի կողմից վճարված գազի, ջրի, հեռախոսային և էլեկտրաէներգիայի վճարումների վերաբերյալ անդորրագրերը, գ 2015 թվականին Վարդուշ Մարգարյանի կողմից վճարված գազի, ջրի, հեռախոսային և էլեկտրաէներգիայի վճարումների վերաբերյալ անդորրագրերը, գ 2016 թվականին Վարդուշ Մարգարյանի կողմից վճարված գազի, ջրի, հեռախոսային և էլեկտրաէներգիայի վճարումների վերաբերյալ անդորրագրերը, գ 2017 թվականին Վարդուշ Մարգարյանի կողմից վճարված գազի, ջրի, հեռախոսային և էլեկտրաէներգիայի վճարումների վերաբերյալ անդորրագրերը, գ 2018 թվականին Վարդուշ Մարգարյանի կողմից վճարված գազի, ջրի, հեռախոսային և էլեկտրաէներգիայի վճարումների վերաբերյալ անդորրագրերը, գ 2019 թվականին Վարդուշ Մարգարյանի կողմից վճարված գազի, ջրի, հեռախոսային և էլեկտրաէներգիայի վճարումների վերաբերյալ անդորրագրերը: Վարդուշ Մարգարյանի հայցվող պահանջն ուղղված ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Անուշ Ղուշչյանին՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին 10.12.2019 թվականի որոշմամբ մերժվել է: Ուստի՝ հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի ուժով Վարդուշ Մարգարյանը համարվում է փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի ուժով նման իրավաբանական փաստի հաստատման իրավասությունը պատկանում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, ուստի՝ անհրաժեշտ է Դատարանի՝ նշված իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու վերաբերյալ Դատարանի վճիռը փաստացի տիրապետվող գույքի նկատմամբ Դիմողի իրավունքները ճանաչելու համար: Վերոգրյալից ելնելով խնդերլ է Վարդուշ Աշոտի Մարգարյանին ճանաչել որպես Աշոտ Հարությունի Մարգարյանի ժառանգությունն ընդունած ժառանգ և ճանաչել Վարդուշ Աշոտի Մարգարյանի սեփականության իրավունքը ք.Երևան, Մեծարենցի փ. 81 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը ՀՀ կադաստրի կոմիտեի 31.07.2020թ. թօվ ԱՏ-31072020-01-0188 տեղեկանքի համաձայն՝ Երևան, Մալաթիա Սեբաստիա, Մեծարենցի փողոց 81 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում չի կատարվել: Համաձայն արխիվային փաստաթղթերի վերը նշված հասցեի անշարժ գույքը գույքագրված է Աշոտ Հարությունի Մարգարյանի անվամբ՝ հիմք Երևան քաղաքի ԴՇՇՍ գործադիր կոմիտեի 29.03.1984թ. թիվ 9/21 որոշումը: 09.12.2013թ. տրված թիվ AN07455789 անձնագրի համաձայն՝ Վարդանուշ Աշոտի Մարգարյանը 29.10.1999թ. հաշվառվել է ք. Երևան, Մեծարենցի փ. 87 տանը: Նոտար Անուշ Ղուշչյանի նոտարական գործողությունների կատարելու մասին որոշմամբ մերժվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալու հետ կապված իրավաբանական փաստի տրամադրումը առաջին հերթի ժառանգներից դստերը՝ Վարդուշ Աշոտի Մարգարյանին, քանի որ ներկայացված փաստաթղթերը բավարար չեն իրավաբանանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու համար և հաստատման ենթակաիրավաբանական նշանակություն ունեցող փաստը չի բխում ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներից: 15.01.1999թ. տրված թիվ ԱԱ095778 վկայականի համաձայն՝ Աշոտ Հարությունի Մարգարյանը մահացել է 15.01.1999թ.: Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.08.2019թ. թիվ 26/15 -1228 տեղեկանքի համաձայն՝ Վարդուշ Մարգարյանը բնակվում է Մեծարենցի փողոց թիվ 81 տանը, որտեղ հաշվառված է 29.10.1999 թվականից: 24.08.2011թ. թիվ 0597856 անդորրագրի համաձայն՝ Վարդուշ Մարգարյանը վճարելէ Մեծարենցի 81 հասցեի 1998-1999, 2007, 2011 թվականների գույքահարկը: 24.08.2011թ. թիվ 0597855 անդորրագրի համաձայն՝ Վարդուշ Մարգարյանը վճարելէ Մեծարենցի 81 հասցեի 2003-2011 թվականների գույքահարկը: 08.03.2001թ. տրված թիվ 094017 ապահովագրական վկայականի համաձայն՝ այն տրվել է Վարթուշ Մարքարյանին ի հավաստումն Մեծարենցի 81 տուն հասցեի առնչությամբ ապահովագրության պայմանագիր կնքման: <<Նաիրի 96>> ապահովագրական ընկերության կողմից թիվ 43457 վկայականի համաձայն՝ ապահովադիր Վարդուշ Աշոտի Մարգարյանի հետ Մեծարենցի 81 տան առչությամբ կնքված ապահովագրական պայմանագիրը ուժի մեջ է մտել 07.05.2002 թվականից: Մեծարենցի 81 տան առնչությամբ Վարդուշ Մարգարյանը 02.03.2003թ. կնքել է ջրամատակարարման և ջրահեռացման, 22.03.2003թ. խմելու ջրի օգտագործողի միջոցներով ջրաչափական սարքի տեղադրման պայմանագրեր, 20.08.2003թ. <<Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին>> ՀՀ օրենքի կիրարկման արդյունքում վճարված և դուրս գրվող գումարների վերաբերյալ փոխադարձ հաշվարկների ակտ, 12.10.2002թ., 05.12.2003թ., 10.12.2014թ. ծխնելույզների և օդանցքների տեխնիկական վիճակի մասին ակտեր: Դատարանին են ներկայացվել նաև ք. Երևան, Մեծարենցի 81 տան կոմունալ ծառայությունների և հարկերի վճարման մի քանի տասնյակ անդորրագրեր 2012-2019 թվականների: Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վերլուծելով գործի հանգամանքները և գնահատելով ներկայացված գրավոր ապացույցները` դատարանը գտնում է, որ դիմումը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը: 2. Դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են` 1) անձանց ազգակցական հարաբերություններին. 2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն. 3) ծննդյան, որդեգրման, ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցմանը. 4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը. 5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին. 6) դժբախտ պատահարին. 7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի. 8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը. 9) անհաղթահարելի ուժի առկայությանը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքի կանոններով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է (…): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները։ Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում։ Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը 1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար. 2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր. 3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է վկայակոչված հոդվածների վերլուծությանը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելը կամ կառավարելը։ Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տե՛ս, օրինակ, Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի և մյուսների թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը)։ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ժառանգական գույքի փաստացի տիրապետելու հանգամանքը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով, ընդ որում, գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ այլ ապացույցներ, որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգը փաստացի տիրապետմամբ ընդունել է ժառանգությունը (տե՛ս, Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի և մյուսների թիվ 3-938(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը)։ Եթե օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը), ապա փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը (տե՛ս, Կիմա Սարգսյանն ընդդեմ Հարություն Սարգսյանի և մյուսների թիվ 3-1224(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը)։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ժառանգի կողմից ժառանգված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումն արդեն իսկ գիտակցված, ակտիվ գործողություններ են, որոնք նպատակաուղղված են ժառանգության ընդունմանը: Եթե ժառանգը, գիտակցելով, որ գույքը պատկանել է ժառանգատուին, վերջինիս մահվանից հետո տիրապետում և կառավարում է այդ գույքը, ըստ էության, գիտակցաբար կատարում է ակտիվ գործողություններ, իսկ նման գործողությունների կատարումն օրենսդիրը համարում է ժառանգության ընդունման եղանակներից մեկը: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ գործով հիմնավորված է ժառանգատուի մահվանից հետո ժառանգված գույքի փաստացի տիրապետման և կառավարման հանգամանքը, ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար այլևս անհրաժեշտություն չկա ապացուցելու այլ ակտիվ, գիտակցված գործողությունների կատարման վերաբերյալ փաստեր (...) (տե՛ս, Սամվել Հովհաննիսյանն ընդդեմ Լիդա Հովհաննիսյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ2/0420/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը): Սույն գործի փաստերի, մասնավորապես, 15.01.1999թ. տրված թիվ ԱԱ095778 վկայականի համաձայն՝ Աշոտ Հարությունի Մարգարյանը մահացել է 15.01.1999թ.: ՀՀ կադաստրի կոմիտեի 31.07.2020թ. թիվ ԱՏ-31072020-01-0188 տեղեկանքի համաձայն՝ Երևան, Մալաթիա Սեբաստիա, Մեծարենցի փողոց 81 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում չի կատարվել: Համաձայն արխիվային փաստաթղթերի վերը նշված հասցեի անշարժ գույքը գույքագրված է Աշոտ Հարությունի Մարգարյանի անվամբ՝ հիմք Երևան քաղաքի ԴՇՇՍ գործադիր կոմիտեի 29.03.1984թ. թիվ 9/21 որոշումը: 09.12.2013թ. տրված թիվ AN07455789 անձնագրի համաձայն՝ Վարդանուշ Աշոտի Մարգարյանը 29.10.1999թ. հաշվառվել է ք. Երևան, Մեծարենցի փ. 87 տանը: Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.08.2019թ. թիվ 26/15 -1228 տեղեկանքի համաձայն՝ Վարդուշ Մարգարյանը բնակվում է Մեծարենցի փողոց թիվ 81 տանը, որտեղ հաշվառված է 29.10.1999 թվականից: 24.08.2011թ. թիվ 0597856 անդորրագրի համաձայն՝ Վարդուշ Մարգարյանը վճարել է Մեծարենցի 81 հասցեի 1998-1999, 2007, 2011 թվականների գույքահարկը: 24.08.2011թ. թիվ 0597855 անդորրագրի համաձայն՝ Վարդուշ Մարգարյանը վճարել է Մեծարենցի 81 հասցեի 2003-2011 թվականների գույքահարկը: 08.03.2001թ. տրված թիվ 094017 ապահովագրական վկայականի համաձայն՝ այն տրվել է Վարթուշ Մարքարյանին ի հավաստումն Մեծարենցի 81 տուն հասցեի առնչությամբ ապահովագրության պայմանագիր կնքման: <<Նաիրի 96>> ապահովագրական ընկերության կողմից թիվ 43457 վկայականի համաձայն՝ ապահովադիր Վարդուշ Աշոտի Մարգարյանի հետ Մեծարենցի 81 տան առնչությամբ կնքված ապահովագրական պայմանագիրը ուժի մեջ է մտնում 07.05.2002 թվականից: Մեծարենցի 81 տան առնչությամբ Վարդուշ Մարգարյանը 02.03.2003թ. կնքել է ջրամատակարարման և ջրահեռացման, 22.03.2003թ. խմելու ջրի օգտագործողի միջոցներով ջրաչափական սարքի տեղադրման պայմանագրեր, 20.08.2003թ. <<Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին>> ՀՀ օրենքի կիրարկման արդյունքում վճարված և դուրս գրվող գումարների վերաբերյալ փոխադարձ հաշվարկների ակտ, 12.10.2002թ., 05.12.2003թ., 10.12.2014թ. ծխնելույզների և օդանցքների տեխնիկական վիճակի մասին ակտեր: Դատարանին են ներկայացվել նաև ք. Երևան, Մեծարենցի 81 տան կոմունալ ծառայությունների և հարկերի վճարման մի քանի տասնյակ անդորրագրեր 2012-2019 թվականների: Վերոշարադրյալ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա դատարանն արձանագրում է, որ Վարդուշ Մարգարյանը Աշոտ Մարգարյանի մահից հետո փաստացի տիրապետել և կառավարել է ք. Երևան, Մուրացած 87 տունն՝այդպիսով ընդունելով Աշոտ Մարգարյանի ժառանգությունը : Հետևաբար դատարանը հաստատված է համարում թե ժառանագությունն ընդունած ճառանգ ճանաչելու և թե դրանից ածանցյալ նույն գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջները: Դատական ծախսեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ 1. Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։ Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ 6. Հատուկ վարույթներով, ինչպես նաև սույն օրենսգրքի 44-52-րդ գլուխներով նախատեսված դիմումների քննության հետ կապված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է դիմողների վրա: Տվյալ դեպքում դիմողի կողմից պետական տուրքի գումարը վճարվել է, հետևաբար դատական ծախսերի հարցը դատարանը համարում է լուծված: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-192, 194, 241 362 հոդվածներով, դատարանը`
Վ Ճ Ռ Ե Ց Վարդուշ Մարգարյանի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին դիմումը բավարարել։ Վարդուշ Մարգարյանին ճանաչել 15.01.1999թ. մահացած Աշոտ Մարգարյանի ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունած ժառանգ, որպես հետևանք ճանաչել Վարդուշ Աշոտի Մարգարյանի սեփականության իրավունքը ք. Երևան, Մեշարենցի փ. 81 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ: Դատական ծախսերի հարցը համարել լուծված։ Սույն վճիռը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձևակերպելու համար: Սույն վճիռը հրապարակման պահից մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան և այդ ժամկետում չբողոքարկվելու դեպքում մտնում է օրինական ուժի մեջ: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՍՈՒՔՈՅԱՆ
|