Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

 

Սույն  քաղաքացիական գործով, ըստ հայցի Գայանե Հովիկի Մանուկյանի, ընդդեմ Հայկազ Էդուարդի Մակարյանի, վիրավորանքի համար ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին`  հայցվորի  շահերը ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի  փաստաբան  Լևոն  Բաղդասարյանը:

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2021 թվականի  հուլիսի 8-ին կայացրել է բարենպաստ դատական ակտ:

 


ԱՐԱԴ/1483/02/20

ԳՈՐԾ

2021թ.

Վ Ճ Ի Ռ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ


2021թ. հուլիսի 08-ին ք.Աշտարակ


ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ


ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ` Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ՝ Ա.ՄԵԼՔՈՆՅԱՆԻ


ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝

ՀԱՅՑՎՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` Լ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

/փաստաբանական արտոնագիր թիվ 88/

ԼԵՎ ԳՐՈՒՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ


ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Հ.ՄԱԿԱՐՅԱՆԻ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

/փաստաբանական արտոնագիր թիվ 1766/


Դռնբաց դատական նիստում, քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Գայանե Հովիկի Մանուկյանի  ընդդեմ Հայկազ Էդուարդի Մակարյանի`  վիրավորանքի համար ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

Նկարագրական մաս.
Դատավարական նախապատմությունը.
Գայանե Հովիկի Մանուկյանի /այսուհետ Հայցվոր/ ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը 2020թ. հունիսի 17-ին իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Հայկազ Մակարյանի /այսուհետ Պատասխանող/՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին:
Դատարանի 25.06.2020թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Վերաքննիչ դատարանի 01.09.2020թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվել է:
03.12.2020թ. հայցադիմումը վարույթ է ընդունվել դատավոր Գ.Խաչատրյանի կողմից:
21.01.2021թ. դատավորի կողմից բավարարվել է ինքնաբացարկի միջնորդությունը:
29.01.2021թ. գործն ընդունվել է դատավոր Ա.Մարգարյանի վարույթ:
Գործի քննության ընթացքում հայցի առարկան և հիմքերը չեն փոփոխվել:
Գործի դատաքննությունն ավարտվել է 28.06.2021թ. և վճռի հրապարակման օր է նշանակվել 08.07.2021 թվականը:

Վ Ճ Ռ Ե Ց
 

 

 

Սույն քաղաքացիական գործով ըստ հայցի Վահե Աշոտի Պարազյանի  ընդդեմ Մենուա Արտակի Հարությունյանի, «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ` հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին, պատասխանողներ  Մենուա Արտակի Հարությունյանի, «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շահերը ներկայացնում է ԼԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակի փաստաբաններ

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ԼԱՐԻՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 04.11.2020 թվականին կայացրել է հօգուտ պատասխանողների բարենպաստ դատական ակտ` մերժելով Վահե Պարազյանի հայցը :

Հայցվորի կողմից վերաքննիչ բողոք է բերվել 04.11.2020 թվականի վճռի դեմ:

Համաձայն ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2021 թվականի որոշման`  Վահե Պարազյանի ներկայացրած

վերաքննիչ բողոքը մերժվել է:

 

 

ԵԴ/26186/02/19

ՎՃԻՌ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

04.11.2020թ. ք.Երևան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

Նախագահությամբ դատավոր        Ռուբեն Բունիաթյանի
Քարտուղարությամբ              Անի Թադևոսյանի


Մասնակցությամբ
Հայցվոր Վահե Աշոտի Պարազյանի ներկայացուցիչ`

Արտակ Շադյանի , արտոնագիր՝ թիվ 2193

Գայանե Դեմիրչյանի, արտոնագիր՝ թիվ 1881,

լիազորագիր՝ տրված 09.08.2019 թվականին


Պատասխանողներ Մենուա Արտակի Հարությունյանի,
«ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ`

Լևոն Բաղդասարյանի /ԼԵՎ ԳՐՈՒՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ/
արտոնագիր՝ թիվ 88,լիազորագրեր՝ տրված 23.09.2019 թվականին


Լարիսա Բաղդասարյանի /ԼԵՎ ԳՐՈՒՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ/
արտոնագիր՝ թիվ 2663,լիազորագրեր՝ տրված 31.01.2020 թվականին



Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Վահե Աշոտի Պարազյանի  ընդդեմ Մենուա Արտակի Հարությունյանի, «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ) ` հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

I

Նկարագրական մաս.

1. Դատավարական նախապատմությունը.

Վահե Աշոտի Պարազյանը 16.08.2019թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Մենուա Արտակի Հարությունյանի, «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի` հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.08.2019թ. որոշմամբ հայցադիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերադարձվել է:
Վահե Աշոտի Պարազյանը 09.09.2019թ. կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ թերությունները վերացվել են:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.09.2019թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.10.2019թ. որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 08.07.2020թ. որոշմամբ սույն քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության:
Պատասխանողներ Մենուա Արտակի Հարությունյանի, «ՎԻՐՏՈՒԱԼ-ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել են հայցի վերաբերյալ առարկություններ:

Վ Ճ Ռ Ե Ց
 

 

Սույն  քաղաքացիական գործով, ըստ հայցի Անդրանիկ Գրիգորի Քոչարյանի ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձ՝ Հասմիկ Մելքոնյան՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն պարունակող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին, պատասխանող «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվության ընկերության շահերը ներկայացնում է Լեվ գրուպ փաստաբանական գրասենյակի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 16.06.2020 թվականին կայացրել է հօգուտ պատասխանողների բարենպաստ դատական ակտ`  համաձայն որի հայցը մերժվել է:

Հայցվորի կողմից վերաքննիչ բողոք է բերվել 16.06.2020 թվականի վճռի դեմ:

Համաձայն ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2020 թվականի որոշման` հայցվոր Անդրանիկ Քոչարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/6559/02/19 քաղաքացիական գործով կայացված 16.06.2020 թվականի վճիռը թողնելով անփոփոխ:


Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6559/02/19

Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
16.06.2020
թ. ք. Երևան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ


Նախագահությամբ դատավոր` Ա. Փիլոսյանի
Քարտուղարությամբ` Ռ. Մեսրոպյանի
Մասնակցությամբ՝
Հայցվորի ներկայացուցիչ՝ Ա.Կանդալյանի
(14.02.2019
թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր,
փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 1446)

դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ Անդրանիկ Գրիգորի Քոչարյանի ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձ՝ Հասմիկ Մելքոնյան ՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն պարունակող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատավարական նախապատմությունը

գ Անդրանիկ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և զրպարտություն պարունակող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի և զրպարտության համար գումար բռնագանձելու պահանջմերի մասի, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել 07.03.2019 թվականին, որը դատարանի՝ 21.03.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել:
գ Դատարանի՝ 25.04.2019 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
գ Դատարանի՝ 11.11.2019 թվականի որոշմամբ Հասմիկ Մելքոնյանը ներգրավվել է որպես ինքնուրույն պահանջներ չներակայացնող երրորդ անձ:
գ Դատարանի՝ 17.02.2020 թվականի որոշմամբ սահմանվել է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և գործը նշանակվել է դատաքննության:
գ Դատական նիստին մասնակցել է հայցվորի ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանը:

Վ Ճ Ռ Ե Ց
 

 

 

Սույն քաղաքացիական գործով ըստ հայցի Լիլիթ Յուրիկի Մարտիրոսյանի ընդդեմ «Տեսակետ» ՍՊԸ-ի` վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու և փոխհատուցում պահանջելու պահանջների մասին, պատասխանող «Տեսակետ» ՍՊԸ-ի շահերը ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 02.06.2020 թվականին կայացրել է հօգուտ պատասխանող «Տեսակետ»

ՍՊ ընկերության բարենպաստ դատական ակտ` մերժելով Լիլիթ Յուրիկի Մարտիրոսյանի հայցը :



Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/14742/02/19


Վ Ճ Ի Ռ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

«02»
հունիսի 2020թ. քաղ. Երևան

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը

Նախագահությամբ` դատավոր Զ.Նախշքարյանի
Քարտուղարությամբ` Մ.Սամսոնյանի
Մասնակցությամբ՝


հայցվորի ներկայացուցիչ`

Արթուր Մարգարյանի
(
լիազորագիր՝ տրված 08.05.2019 թվականին, երկու տարի ժամկետով, փաստաբանական գործունեության արտոնագիր՝ թիվ 1479)

պատասխանողի ներկայացուցիչներ`

Արթուր Հովհաննիսյանի


Լևոն Բաղդասարյանի

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակ
(
լիազորագիր` տրված 13.06.2019թ., երեք տարի ժամկետով,

փաստաբանական գործունեության արտոնագիր` թիվ 88)



Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Լիլիթ Յուրիկի Մարտիրոսյանի ընդդեմ «Տեսակետ» ՍՊԸ-ի` վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու և փոխհատուցում պահանջելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ
I
1. Դատավարական նախապատմությունը
Լիլիթ Յուրիկի Մարտիրոսյանն իր ներկայացուցչի միջոցով 16.05.2019 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Տեսակետ» ՍՊԸ-ի, որով խնդրել է պարտավորեցնել «Տեսակետ» ՍՊ ընկերությանը irates.am կայքի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել Լիլիթ Մարտիրոսյանից` վերջինիս նկատմամբ հնչած վիրավորական արտահայտությունների համար, և որպես փոխհատուցում` պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:

Վ Ճ Ռ Ե Ց
 

 

 

Սույն  քաղաքացիական գործով, ըստ հայցի Արտակ Գավրուշայի Գալստյանի, Սուսաննա Գառնիկի Սարգսյանի  ընդդեմ պատասխանող Գայանե Հովիկի Մանուկյանի՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտադրելու, վիրավորանք և զրպարտությունպարունակող հրապարակումները կայքից հեռացնելու և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել պարտավորեցնելու պահանջների վերաբերյալ,  պատասխանողի՝  Գայանե Հոնիկի Մանուկյանի  շահերը ներկայացնում է Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի  փաստաբան  ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

Վերոնշյալ գործով 19.10.2018 թվականի վճռի դեմ պատասխանողի  ներկայացուցիչը  վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան:

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 25.10.2019 թվականին կայացրել է որոշում՝ բավարարել է վերաքննիչ բողոքը,  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.10.2018 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/4443/02/17

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի
19.10.2018
թվականի թիվ ԵԱՆԴ/4443/02/17 վճիռ
Նախագահող դատավոր Ա.Բադիրյան

Ո Ր Ո Շ Ու Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(
այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով`

նախագահող դատավոր` Ա.Սմբատյան
դատավոր` Մ.Հարթենյան
դատավոր` Կ.Չիլինգարյան

2019
թվականի հոկտեմբերի 25-ին Երևան քաղաքում

գրավոր ընթացակարգով քննության առնելով Գայանե Մանուկյանի վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.10.2018 թվականի վճռի դեմ թիվ ԵԱՆԴ/4443/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի Արտակ Գալստյանի, Սուսաննա Սարգսյանի ընդդեմ Գայանե Մանուկյանի` վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտադրելու, վիրավորանք և զրպարտություն պարունակող հրապարակումները կայքից հեռացնելու և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել պարտավորեցնելու պահանջների մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.
Արտակ Գալստյանը և Սուսաննա Սարգսյանը 01.12.2017 թվականին Դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել են պարտավորեցնել Գայանե Մանուկյանին հերքելու 30.10.2017 թվականին «usarmenianews.com» լրատվական կայքում հրապարակված` «Ոստիկանությունն և փաստաբանն իրենց համատեղ հանցավոր շոուի ընթացքում «հայտնաբերել» են ինձ համար «Պապա»...» վերտառությամբ հոդվածում տեղ գտած, փաստացի անճշտություններ պարունակող և զրպարտելու միջոցով «ԱԼԳԱ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Սուսաննա Սարգսյանի գործարար համբավն արատավորող տեղեկությունները: Միաժամանակ խնդրել են պարտավորեցնել պատասխանողին «usarmenianews.com» լրատվական կայքից հեռացնել «Ոստիկանությունն և փաստաբանն իրենց համատեղ հանցավոր շոուի ընթացքում «հայտնաբերել» են ինձ համար «Պապա»...» վերտառությամբ հոդվածը, ինչպես նաև պարտավորեցնել «usarmenianews.com» լրատվական կայքի խմբագիր Գայանե Մանուկյանին ներողություն խնդրել Արտակ Գալստյանին և Սուսաննա Սարգսյանին հասցեագրված վիրավորանքների համար` սահմանելով ներողություն խնդրելու կարգը:
Դատարանը 07.12.2017 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է:
Հայցվորները 18.12.2017 թվականին հայցադիմումը ներկայացրել են կրկին, որը Դատարանի 22.12.2017 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատարանը 19.10.2018 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակի:
Վերը նշված վճռի դեմ Գայանե Մանուկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը 01.07.2019 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 15.08.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: 
Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վերաքննիչ դատարանը 23.09.2019 թվականին կայացրել է վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում:

Վ Ճ Ռ Ե Ց
 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3020/02/16


Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

09.10.2017 թվական ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական
շրջանների ընդհանուր իրավասության առաջին
ատյանի դատարանը

Նախագահությամբ դատավոր Հ. ԶԱՐԳԱՐՅԱՆԻ

Քարտուղարությամբ Ա. Սիմոնյանի

Մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչ` Գ.Գևորգյանի


պատասխանողի ներկայացուցիչ` Ժ.Սաֆարյանի

LԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ


Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Թագուհի Թովմասյանի ընդդեմ «Վիրտուալ-Մեդիա» ՍՊԸ-ի` վիրավորանքի համար ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և գումարի փոխհատուցման պահանջների մասին,


ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը 
Թագուհի Թովմասյանը դատարան է ներկայացված հայցադիմում ընդդեմ «Վիրտուալ-Մեդիա» ՍՊԸ-ի ՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և գումարի փոխհատուցման պահանջների մասին:
Դատարանի 09.08.2016 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը նշանակվել է քննության: Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
Դատարանի 21.03.2017 թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:
Գործի դատաքննությունն ավարտվել է 25.09.2017 թվականին և 09.10.2017 թվականին հայտարարվել է վճռի հրապարակման օր։

Վ Ճ Ռ Ե Ց
 

Գործ հա. ԵԿԴ /2044/02/14


Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՙ01՚ հուլիսի 2015թ. ք. Երևան

Նախա
գահությամբ`     դատավոր Ա. Մելքումյանի
Քարտուղարությամբ`   Ա. Գալիկյանի


Հայցվորների ներկայացուցիչ ` Մ. Գրի
գորյանի
/լիազորա
գրեր տրված 16.06.2014 թվականին,
փաստաբանական
գործունեության արտոնագիր 718/

Պատասխանող  Հ. Գալաջյանի
Պատասխանողների ներկայացուցիչ`

Լ. Բաղդասարյանի

/լիազորագրեր տրված 14.07.2014 թվականին,
փաստաբանական գործունեության արտոնագիր 88/

LԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ


Դռնփակ դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոմիկ Վանիկի Դանիալի /անձնագիր՝ ---------/ ընդդեմ ՙԻրավունք Մեդիա՚ ՍՊ ընկերության, Հովհաննես Արտաշեսի Գալաջյանի՝ պատասխանողներին հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, ՙԻրավունք՚ թերթում 17.05.2014 թվականին հրապարակված ՙՆրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը՚ խորագրով հոդվածում խտրկանության հիմքի վրա հայցվոր Ռոմիկ Դանիալի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և հերքումը նույն ՙԻրավունք՚ թերթում՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում տպագրելու և սույն գործով դատարանի վճռի եզրափակիչ մասը հրապարակելուն պարտավորեցնելու պահանջների մասին.


Վ Ճ Ռ Ե Ց
 

Գործ թիվ ԵԿԴ/2750/02/14

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

27.11.2015
թ. ք.Երևան

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական
շրջանների ընդհանուր իրավասության դատարանը

Նախագահությամբ` դատավոր Ռ. Ափինյանի
Քարտուղարությամբ` Մ. Հակոբյանի
Մասնակցությամբ
Հայցվորի ներկայացուցիչ՝ Մ. Խաչատրյանի
(
ՓԳԱ թիվ 1434, հիմք լիազորագիր

տրված 21.11.2014թ.)                                                                                                                                                                                                 
Պատասխանող՝ Ի. Ազարյանի
Պատասխանողների ներկայացուցիչ՝ Լ. Բաղդասարյանի
(
ՓԳԱ թիվ 88, հիմք լիազորագիր
տրված 14.08.2014թ.)

LԵՎ ԳՐՈւՊ փաստաբանական գրասենյակ



Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և Իլոնա Ազարյանի(անձնագիր՝ ---------------)` ներողություն խնդրելուն, դատական ակտը մասնակի հրապարակելուն և պատճառված վնասը փոխհատուցելուն պարտավորեցնելու մասին 


Վ Ճ Ռ Ե Ց
 

Գործ թիվ ԵԱՔԴ/1768/02/14
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով՝
05.11.2014թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Ա. Հունանյանի

քարտուղարությամբ` Հ. Արտաշեսյանի
Հայցվորի ներկայացուցիչ`

Լ.Բաղդասարյան /փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88/

"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

Պատասխանող`
Ն.Պետրոսյանի

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Պարույր Հայրիկյանի ընդդեմ պատասխանող Նորիկ Պետրոսյանի` պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին

Վ Ճ Ռ Ե Ց
 

Գործ թիվ ԵԿԴ/2042/02/14
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով՝
30.10.2014թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Ռ. Ներսիսյանի

քարտուղարությամբ` Ն. Մնացականյանի

մասնակցությամբ հայցվորների ներկայացուցիչ`

Մ. Գրիգորյանի

հայցվորներ` Ն. Մարգարյանի, Մ. Հովսեփյանի, Պ. Կաժոյանի, Ա. Նիկողոսյանի, Է. Մելիքսեթյանի
ներկայացուցիչ` Ն. Փիլիպոսյանի
հայցվոր` Ա. Շահնազարյանի
պատասխանող` Հ. Գալաջյանի

պատասխանողի ներկայացուցիչ`

Լ. Բաղդասարյանի /Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88/
"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` Լիլի Մինասյանի /անձնագիր` --------/, Աննա Նիկողոսյանի /անձնագիր` ------/, Աննա Շահնազարյանի /անձնագիր` ---------/, Արաքսյա Հակոբյանի /անձնագիր` ---------/, Արևիկ Մարտիրոսյանի /նույնականացման քարտ` ---------/, Դավիթ Թադևոսյանի ------  /անձնագիր` ---------/, Էլվիրա Մելիքսեթյանի /անձնագիր` ---------/, Գայանե Առուստամյանի /անձնագիր` --------/, Գայանե Ղազարյանի /անձնագիր` ---------/, Լուսինե Սաղումյանի /նույնականացման քարտ` -------/, Մամիկոն Հովսեփյանի /անձնագիր` --------/, Նվարդ Մարգարյանի /անձնագիր` ------/, Պերճուհի Կաժոյանի /անձնագիր`------ /, Վահանչերազ Իշխանյանի /անձնագիր` -------/, Վահան Սեդրակյանի /անձնագիր` --------/, Վարդան Համբարձումյանի /անձնագիր` --------/ ներկայացուցիչ` Մարինե Գրիգորյանի /արտոնագիր` 718/ ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի /ՀՎՀՀ/, Հովհաննես Գալաջյանի /անձնագիր` --------/` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,

Վ Ճ Ռ Ե Ց
 

Գործ ԵԿԴ-2396/02/13
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով՝
16.09.2014թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Գ.Կարախանյան

քարտուղարությամբ` Խ.Խաչատրյան
Հայցվորի ներկայացուցիչներ`

Լ.Բաղդասարյան ,Վ.Հովհաննիսյան/"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

գրասենյակ
Պատասխանողի ներկայացուցիչ`
Լ.Ոսկանյան

Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` «էյ-էս-Բի Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Դոնարա Արեստակի Ալեքսանյանի, ՀՀ գյուղնախարարության «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի` գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ

Վ Ճ Ռ Ե Ց
 

Գործ ԵԿԴ 1252/02/13
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով՝
29.10.2013թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Սամվել Թադևոսյանի

քարտուղարությամբ` Կարինե Սարգսյանի
պատասխանող

Կարո Եղնուկյանի

պատասխանողի ներկայացուցիչ`

Լ. Բաղդասարյանի /Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88/
"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

Դռնբաց դատական նիստում, դատարանում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ալեքսանդր Սիրունյանի ընդդեմ Կարո Հակոբի Եղնուկյանի` պատվի արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին

Վ Ճ Ռ Ե Ց
 

Գործ թիվ ԵԱՔԴ/0398/02/12
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով՝
30.11.2012թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Ա.Հունանյանի

քարտուղարությամբ` Ս.Չոբանյանի
մասնակցությամբ հայցվորների ներկայացուցիչներ`


փաստաբաններ
Լ.Բաղդասարյանի և Վ.Հովհաննիսյանի /Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակ/

պատասխանողի ներկայացուցիչներ`

Ա.Ափինյանի,
Հ.Վարդանյանի

Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպության /ՀՎՀՀ 00015135, պետական գրանցման վկայական թիվ 1438/, Լևոն Զաքարի Անանյանի /անձնագիր` --------/ ընդդեմ ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամի /գրանցման վկայական թիվ 03 Ա 173628/` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին

Վ Ճ Ռ Ե Ց
 

Գործ ԵԿԴ 2840/02/11 2012թվ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով՝
02.11.2012թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Ռ. Ներսիսյանի

քարտուղարությամբ` Ս. Կիրակոսյանի
մասնակցությամբ հայցվորների ներկայացուցիչներ`

Ա. Պապինյանի , Ա. Լուսյանի

պատասխանողի ներկայացուցիչներ`

փաստաբան Լ. Բաղդասարյանի <<Լեվ Գրուպ>> փաստաբանական գրասենյակ 
Հ.Բաբուխանյանի
Գ.Գրիգորյանի

Դատաքննությունը ավարտվել է 17.07.2012թվ.։


2012թ. հուլիսի 31-ին, դռնբաց դատական նիստում, դատարանում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպության (ՀՎՀՀ 00806613, պետական գրանցման վկայական 03Ա 068532), Արթուր Էդուարդի Սիմոնյանի (անձնագիր ---------, սոց. քարտ --------) ընդդեմ «Իրավունք հետաքննություն», «Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթի ի դեմս լրատվական գործունեություն իրականացնող «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության` պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին
Վ Ճ Ռ Ե Ց
 
Գործ ԵԿԴ-1174/02/2010թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ
29.10.2010թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Գ.Կարախանյան

քարտուղարությամբ` Լ.Ոսկանյան
մասնակցությամբ հայցվորներ`

Կ.Աղամյան, Լ. Անանյան

(ներկայացուցիչ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/,
Վ. Հովհաննիսյան /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

Պատասխանող`

Կ.Եղիազարյան (ներկայացուցիչ` Ա.Հովհաննիսյան)

Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` Հայաստանի Գրողների միության նախագահ` Լևոն Անանյանի, Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միվորման նախագահ` Ռոբերտ Ամիրխանյանի , Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ` ժ/պ Ռուբեն Գևորգյանցի, Հայաստանի Նկարիչների միավորման նախագահ` Կարեն Աղամյանի, Թատերական գործիչների միավորման նախագահ` Հակոբ Ղազանչյանի /պետական ընդդեմ "Հայոց Աշխարհ" օրաթերթի խմբագրություն ՍՊԸ-ի, Կիմա Եղիազարյանի` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ`

Վ Ճ Ռ Ե Ց
 
Գործ ԵԱՔԴ 1132/02/2008թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
12.08.2008թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` ԷԴԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
քարտուղարությամբ` ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ
մասնակցությամբ հայցվորներ`

ԱԲԱՐ ԱՓԻՆՅԱՆ, ՍԱՇԻԿ ՂՈՒՄԱՇՅԱՆ

պատասխանողի ներկայացուցիչ`

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

դռնբաց դատական նիստում քննեց գործն ըստ հայցի` Աբգար Գևորգի Ափինյանի և Սաշիկ Տելեմակի Ղումաշյանի ընդդեմ Լևոն Զաքարի Անանյանի, ՙԳրական թերթ՚ շաբաթաթերթի` պատվի և արժանապատվության պաշտպանության մասին`

Վ Ճ Ռ Ե Ց