Տարիներ առաջ Հայաստանը կազմում էր մի մասը ԽՍՀՄ կոչվող գերհզոր պետության: Բայց Հայաստանի պատմությունը դրանից շատ ավելի վաղ է սկսվել և շարունակվում է: Ըստ Աստվածաշնչի` դրախտը գտնվել է Հայաստանում: Նոյն առաջինն էր, որ փրկվելով ջրհեղեղից` ոտք դրեց պատմական Հայաստանի հողի վրա: Հայաստանն առաջին երկիրն էր, որ ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայաստանն այսօր անկախ երկիր է և պատրաստ է ողջունել յուրաքանչյուրին, ով ցանկություն ունի աշխատելու, ստեղծագործելու և զարգանալու: Որպես Հայաստանի քաղաքացի և իրավաբան, ես ինձ հպարտ եմ զգում և պատասխանատու երկրիս համար: Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորման անունից ես երաշխավորում եմ, որ մենք միշտ պատրաստ ենք մատուցելու բարձրակարգ իրավաբանական ծառայություններ:
Աստված օրհնի մեր ընտանիքները, Հայաստանը և ողջ աշխարհը:
Գլխավոր տնօրեն` Լևոն Բաղդասարյան
|
|
|
|