ՀԱՐՑ
ԻՆՉՔԱ՞Ն Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՌՆԱԳԱՆՁՎՈՂ ԱԼԻՄԵՆՏԻ ՉԱՓԸ
Պատասխան

Երեխաների համար ալիմենտի վճարումը ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում կողմերից մեկի պահանջով կատարվում է դատական կարգով մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը, երկու երեխաների համար` մեկ երրորդը, երեք և ավելի երեխաների համար` կեսը:
Սույն դրվագով օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որպեսզի ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար պակաս չլինի սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից:
Դատարանը, քննության առնելով ալիմենտի բռնագանձման դիմումները, կաշկանդված չէ նվազեցնելու կամ ավելացնելու այն` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը:

ՀԱՐՑ
Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՏԱԼ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ
Պատասխան

Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի 1-ին կետի` «Ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով»: Սա իմպերատիվ նորմ է, ուստի օրենսդիրը հնարավորություն է տվել ամուսիններին ամուսնության ցանկացած փուլում գրելու, փոփոխելու (փոխադարձ համաձայնությամբ) ամուսնության պայմանագիր, որտեղ կարող են շոշափվել այնպիսի հարցեր, ինչպիսիք են.
1. փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը փոխադարձ համաձայնությամբ,
2. սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականությունը` ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ: Ավելին, թույլատրվում է ամուսնական պայմանագիրը կնքել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ: Օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որպեսզի ամուսինը ծանուցի իր պարտատիրոջը (պարտատերերին) ամուսնական պայմանագրի կնքման, դրա փոփոխման կամ լուծման մասին, հակառակ պարագայում ամուսինը պատասխանում է իր պարտավորություններով` անկախ ամուսնական պայմանագրի բովանդակությունից:
Ամուսնական պայմանագրով կարելի է որոշել նաև այլ հարցերի շրջանակներ, ինչը կարգավորվում է ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 29, 30 հոդվածների շրջանակներում:

ՀԱՐՑ
Ի՞ՆՉ Է ԳՈՐԾԱԴՈՒԼԸ
Պատասխան

Գործադուլը մեկ կամ մի քանի կազմակերպությունների աշխատողների կամ աշխատողների խմբի աշխատանքի ժամանակավոր դադարեցումն է:
Գործադուլ (ներառյալ` նախազգուշական) հայտարարելու մասին որոշում ընդունելու իրավունք ունի արհեստակցական միությունը և հայտարարվում է այն դեպքում, երբ կոլեկտիվի վեճը չի լուծվում, բանակցությունները չեն կայանում կամ հաշտեցման հանձնաժողովի կողմից կայացված որոշումը չի կատարվում: Գործադուլ հայտարարվում է, եթե այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացել կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի երկու
երրորդի կողմից, կազմակերպության առանձնացված ստորաբաժանումում գործադուլ հայտարարելուց այդ ստորաբաժանման աշխատողների երկու երրորդի կողմից: Նախատեսվող գործադուլի մասին արհեստակցական միությունը պարտավոր է գործատուին գրավոր տեղեկացնել այն սկսելու օրվանից առնվազն յոթ օր առաջ: Նախազգուշական գործադուլը չի կարող շարունակվել երկու ժամից ավելի, որի մասին գործատուն պետք է տեղեկացվի ոչ ուշ, քան երեք օր առաջ:
Երկաթուղին, քաղաքային հասարակական տրանսպորտի, ավիացիայի, կապի, առողջապահական, սննդի ոլորտում, ջրամատակարարման, կոյուղու գործնեությամբ զբաղվող կազմակերպություններում, անընդհատ գործող արտադրությամբ կազմակերպություններում գործադուլ անելու որոշում ընդունելու դեպքում գործատուն պետք է գրավոր տեղեկացվի այն սկսելուց առնվազն տասնչորս օր առաջ:
Օրենսդիրն արգելում է գործադուլ հայտարարել ոստիկանությունում, զինված ուժերում, պահպանության ծառայություններում, անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունում, կենտրոնացված էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման կազմակերպություններում:
Գործատուն կաշկանդված չէ գործադուլն անօրինական ճանաչելու պահանջով դիմել դատարան, որը դատարանի կողմից քննվում և վճիռ է կայացվում հայցն ընդունելու օրվանից հետո յոթ օրվա ընթացքում:
Գործադուլին մասնակցությունը կամավոր է, իսկ աշխատողին գործադուլին մասնակցելու կամ հրաժարվելու պարտադրող անձինք ենթակա են պատասխանատվության: Գործադուլի ընթացքում պահպանվում է գործադուլին մասնակցող աշխատողների աշխատատեղը, սակայն գործատուն կարող է գործադուլին մասնակցող աշխատողներին աշխատավարձ չվճարել, երբ
կարող է կողմերի բանակցությունների ընթացքում գործադուլը դադարեցնելու համաձայնություն ձեռք բերելու հետ` գործադուլավորներին լրիվ չափով կամ մասնակի վճարվի աշխատավարձը:
Այն անձինք, ովքեր գործադուլին չեն մասնակցել, սակայն զրկված են գործադուլի պատճառով իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից, վճարվում է աշխատավարձ: Արգելվում է գործադուլին մասնակցելու համար աշխատողներին ենթարկել կարգապահական պատասխանատվության, ինչպես նաև ընդունել նոր աշխատողներ, բացառությամբ
երկաթուղային և քաղաքային հասարակական տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի, կապի, առողջապահական, սննդի արտադրության, ջրամատակարարման, կոյուղու գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որտեղ աշխատանքի դադարեցումը կարող է հասարակական կամ առանձին անձանց կյանքի և առողջության համար ծանր կամ վտանգավոր հետևանքներ ունենալ:

ՀԱՐՑ
ԻՆՉՊԻՍԻ՞Ն  Է ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
Պատասխան

Ընտանիքում ամուսիններն իրավահավասար են և նրանցից յուրաքանչյուրն ազատ է ընտրելու մասնագիտություն, աշխատանք, բնակության վայր: Երեխաների դաստիարակությունը, կրթությունը, ընտանեկան կյանքին վերաբերող այլ հարցերը ևս լուծվում են համատեղ` իրավահավասարության սկզբունքով:
Երեխայի ազգանունն ընտրելիս օրենսդիրը թույլ է տալիս, որպեսզի երեխան կրի ամուսիններից մեկի ազգանունը: Այն դեպքում, եթե ծնողները ցանկանում են, երեխան կարող է կրել այնպիսի ազգանուն, որտեղ կներառվի ամուսինների ազգանունները միաժամանակ:
Կազմելով ընտանիք` ամուսինները ձեռք են բերում պարտականություններ.
ա. հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար,
բ. նպաստել ընտանիքի ամրությանը,
գ. հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա:

ՀԱՐՑ
Ո՞Ր ՏԱՐԻՔՈՒՄ Է ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
Պատասխան

Արական սեռի ներկայացուցիչներին թույլատրվում է ամուսնանալ 18, իսկ իգական սեռի ներկայացուցիչներին` 17 տարեկան տարիքի հասնելուց հետո

1 2 3 4 5 6