Դռնբաց դատական նիստում դատարանում 2005թ. հուլիսի 08-ին քննեց քաղաքացիական գործն ըստ դիմումի Եգիշ Կուիումջյանի ներկայացուցիչ` Լևոն Բաղդասարյանի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին:
Դիմումատուի լիազորված անձ Լևոն Բաղդասարյանը դիմելով դատարան հայտնեց, որ նախկին ՀՀ քաղաքացի Եգիշ Կուիումջյանը ծնված` 1955թ.-ի հոկտեմբերի 04-ին Հայաստանում, ստացել է ՀՀ անձնագիր ---------, որտեղ վերջինիս անուն և ազգանունը գրվել է Եղիշ Գույումջյան: Հետագայում դառնալով ԱՄՆ քաղաքացի ստացել է թիվ -----անձնագիրը, որտեղ անունը և աղգանունը անգլերեն ուղղագրությամբ գրվել է ճիշտ` Եգիշ Կուիումջյան, ինչպես նաև ստացել է ՀՀ կացության կարգավիճակ և անձնագիր ---------, որտեղ նույնպես անուն, ազգանունը գրվել է Եգիշ Կուիումջյան: Լևոն Բաղդասարյանը դատարանից խնդրեց դիմումը բավարարել` հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Եգիշ Կուիումջյանի անվամբ ---------թ.-ին տրված -------- անձնագիրը և իրավունքը հաստատող մյուս փաստաթղթերը պատկանում են նույն անձնավորությանը` Եղիշ Գույումջյանին: Սույն իրավաբանական փաստի հաստատումն անհրաժեշտ է դիմումատուի մի շարք գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների պաշպանության համար:
Լսելով դիմումատուին, գնահատելով գործով ուսումնասիրված բոլոր ապացույցները, ներկայացված փաստաթղթերը, մասնավորապես ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության Գլխավոր Հյուպատոսարանի 27.04.2005թ. թիվ 314/08/21/05 տեղեկանքը այն մասին, որ ՀՀ նախկին քաղաքացի Եղիշ Գույումջյանը, ծնված 1955թ. հոկտեմբերի 4-ին Հայաստանում, որը կրում է --------- ՀՀ անձնագիր, և Եգիշ Կուիումջյանը, ներկայումս ԱՄՆ քաղաքացի, ՀՀ կացության կարգավիճակ և ՀՀ հատուկ անձնագիր կրողը միևնույն անձնավորությունն է, դատարանը գտնում է, որ դիմումը հիմնավորված է, բխում է ՀՀ քաղ. դատ. օր-ի 189 հոդվածի պահանջներից և ենթակա է բավարարման, քանի որ գործի նյութերով հաստատվել և հիմնավորվել է, որ Եգիշ Կույումջյանի անվամբ -------------- անձնագիրը և իրավունքը հավաստող մյուս փաստաթղթերը պատկանում են նույն ինքը` Եղիշ Գույումջյանին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132 հոդվածներով դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Դիմումը բավարարել:
Հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ ՀՀ նախկին քաղաքացի Եղիշ Գույումջյանը և Եգիշ Կուիումջյանը, ներկայումս ԱՄՆ քաղաքացի, ՀՀ կացության կարգավիճակ և ---------- ՀՀ հատուկ անձնագիր կրողը միևնույն անձնավորությունն է, այն է Եգիշ Կուիումջյանի անվամբ ------թ.ին տրված թիվ -------անձնագիրը և իրավունքը հաստատող մյուս փաստաթղթերը պատկանում են նույն ինքը` Եղիշ Գույումջյանին: Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում, այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանին 15-օրյա ժամկետում:
Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ծան.` Սույն վճիռը չի բողոքարկվել, ստացել է օրինական ուժ:
Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ
|