2007թ. մարտի 09-ին, դռնբաց դատական նիստում, դատարանում, քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին
Դատաքննությամբ դատարանը պարզեց հետևյալը.
Դիմողի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամն օրենքով սահմանված կարգով գրանցվել է պետական մարմնի կողմից 2000թ. ապրիլի 18-ին, իսկ 2001թ. ապրիլի 05-ին գրանցվել է վերջինիս կանոնադրությունը:
Համաձայն կանոնադրության 6.1 կետի պահանջի` հոգաբարձուների խորհրդի ժամկետը սահմանված է 3 տարի, որն ավարտվել է 2005թ. մայիսի 2-ին: Դրանից հետո հոգաբարձուների խորհրդի նոր անդամների ընտրության համար թեկնածուներ չեն առաջադրվել:
Համաձայն "Հիմնադրամների մասին" ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջի` հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված ժամկետից հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունները համարվում են դադարած հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ընտրության հաջորդ օրվանից: Քանի որ նոր ընտրություններ չեն եղել, ուստի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունները չեն համարվում դադարած:
Հայտնեց, որ դիմողի դիմումին ստացվել է պատասխան ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալի 07.02.2006թ. 805 գրությամբ, համաձայն որի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունները չեն համարվում դադարած և կարող են դադարել միայն հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ընտրության նիստի հաջորդող օրվանից:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 2006թ. փետրվարի 26-ին գումարել է խորհրդի թիվ 20-րդ նիստը և համաձայն "Հիմնադրամի մասին" ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ և 5-րդ կետերի պահանջների` խորհրդի անդամների առաջարկով հաստատել է խորհրդի նոր կազմ:
Հաշվի առնելով, որ հիմնադրամն առանց սույն իրավաբանական փաստի հաստատման հնարավորություն չունի իրականացնելու կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունք-պարտականությունների իրականացումը, խնդրեց ճանաչել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ "Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի"-ի հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները մինչև հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ընտրության նիստին հաջորդող օրը` 2006թ. փետրվարի 27-ը, չեն դադարել:
Գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները և գործի նյութերը` դատարանը գտավ, որ դիմումը հիմնավոր է և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ. Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամն օրենքով սահմանված կարգով գրանցվել է պետական մարմնի կողմից 2000թ. ապրիլի 18-ին: 05.04.2001թ. գրանցվել է Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի կանոնադրությունը:
Համաձայն կանոնադրության 6.1 կետի պահանջի` հոգաբարձուների խորհրդի ժամկետը սահմանված է երեք տարի ժամկետով, որն ավարտվել է 2005թ. մայիսի 22-ին: Դրանից հետո հոգաբարձուների խորհրդի նոր անդամների ընտրության համար թեկնածուներ չեն առաջադրվել:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 2006թ. փետրվարի 26-ին գումարել է խորհրդի թիվ 20-րդ նիստը և համաձայն "Հիմնադրամի մասին" ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ և 5-րդ կետերի պահանջների` խորհրդի անդամների առաջարկով հաստատել է խորհրդի նոր կազմ:
Համաձայն "Հիմնադրամների մասին" ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջի` հիմնադըրամի կանոնադրությամբ սահմանված ժամկետից հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունները համարվում են դադարած հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ընտրության հաջորդ օրվանից: Քանի որ նոր ընտրություններ չեն եղել, ապա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունները չեն համարվում դադարած: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորություները չեն համարվում դադարած և կարող են դադարել միայն հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ընտրության նիստին հաջորդող օրվանից, ուստի դատարանը գտնում է, որ "Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ"-ի հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները մինչև հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ընտրության նիստին հաջորդող օրը` 2006թ. փետրվարի 27-ը, չեն դադարել:
Ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132 հոդվածներով` դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Դիմումը բավարարել, հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ "Միկրո ձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ"-ի հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները մինչև հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ընտրության նիստին հաջորդող օրը` 2006թ. փետրվարի 27-ը, չեն դադարել: Վճիռը կամովին չկատարելու դեպքում կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան 15 օրում:
Դատավոր` Ռ. Ներսիսյան
Վճիռը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ:
Դատավոր` Ռ. Ներսիսյան
|