Դռնբաց դատական նիստում քննեց գործն ըստ Կարեն Գագիկի Վույչիկի (անձնագիր ------) դիմումի` Հայկ Կարապետի Սարգսյանին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին:
Դիմողի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ իր վստահորդը Հայկ Սարգսյանի հետ փաստական ամուսնական հարաբերություններ է հաստատել 1992թ.: Համատեղ կյանքում ունեցել են մեկ երեխա` 14.12.1993թ. ծնված Դավիթ Հայկի Սարգսյանին: Իր վստահորդի և Հայկ Սարգսյանի փոխհարաբերությունների վատացման պատճառով նրանք միմյանցից հեռացել են: Իր վստահորդը շուրջ մեկ տարի է ընդհանրապես լուր չունի Հայկ Սարգսյանից, և նրա գտնվելու վայրը նրան հայտնի չէ: Ավելացրեց, որ իր վստահորդի երեխան հիվանդ է և բուժման նպատակով նրան Լեհաստան տանելու համար անհրաժեշտ է հոր համաձայնությունը, սակայն վերջինիս գտնվելու վայրն անհայտ է: Ծանոթներից ու բարեկամներից Հայկ Սարգսյանի վերաբերյալ տեղեկություն ստանալու նրա ջանքերն անհաջողության են մատնվել: Հայտարարություն է տվել մամուլում` Հայկ Կարապետի Սարգըսյանի վերաբերյալ տեղեկություն ստանալու ակնկալիքով, սակայն ապարդյուն: Դատարանին խնդրեց 1973թ. փետրվարի 28-ին ծնված Հայկ Կարապետի Սարգսյանին ճանաչել անհայտ բացակայող:
Դատաքննությամբ հիմնավորվեց, որ 1992թ. Կարինե Վույչիկը և Հայկ Սարգսյանը հաստատել են փաստական ամուսնական հարաբերություններ: Համատեղ կյանքում ունեցել են մեկ երեխա` 14.12.1993թ. ծնված Դավիթ Հայկի Սարգսյանին: Դիմող Հայկ Սարգսյանից շուրջ 1 տարի է տեղեկություն չունի և նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Երևանի Նոր-Նորք թաղապետարանի 15.11.2006թ. հա. 27/02-47/365 տեղեկանքի համաձայն` Հայկ Կարապետի Սարգսյանը Նոր-Նորքի 8-րդ զանգվածի հա. 37 շենքի 19 հասցեում հաշվառված չէ, այնտեղ չի բնակվում 01.01.2002թ. և նրա գտնվելու վայրն անհայտ է: Դիմողը հայտարարություն է տվել մամուլում Հայկ Սարգսյանի վերաբերյալ տեղեկություն ստանալու ակնկալիքով, սակայն ապարդյուն;
Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով, դիմողի ներկայացուցչի բացատրություններով, թերթում տրված հայտարարությամբ և քաղաքացիական գործի այլ փաստական տվյալներով դատարանը եկավ համոզման, որ պահանջը հիմնավոր է և, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44 ու ՀՀ քաղ. դատ. օր-ի 178, 179 հոդվածների պահանջների, ենթակա է բավարարման: Ղեկավարելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132 և 138 հոդվածներով` դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Դիմումի պահանջը բավարարել: 1973թ. փետրվարի 28-ին ծնված Հայկ Կարապետի Սարգըսյանին ճանաչել անհայտ բացակայող: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան հրապարակման օրվանից 15 օրվա ընթացքում:
Դատավոր` Ա.Կուբանյան
Ծանոթություն – վճիռը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ:
Դատավոր` Ա.Կուբանյան