Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Քաղաքացիական գործ Տ-1777 2006թ..
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը հետևյալ կազմով`
03.07.2006թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ
քարտուղարությամբ` Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ
Մասնակցությամբ Հայցվոր ՀՀ ԿԱ ՀՊԾ Քանաքեռ-Զեյթուն ՀS-ի, /ներկայացուցիչներ Հ. ԱՅՎԱԶՅԱՆ,
Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, Գ. ԵՂԻՆՅԱՆ/
Պատասխանող` "Վարդաշենի հանք" ՀՁ ՍՊԸ-ի, /ներկայացուցիչ Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ/
"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/
Հակընդդեմ հայցով հայցվոր ` "Վարդաշենի հանք" ՀՁ ՍՊԸ-ի, /ներկայացուցիչ Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ/
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ ԿԱ ՀՊԾ Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության ընդդեմ "Վարդաշենի հանք" ՀՁ ՍՊԸ-ի` 3.850.500 դրամ տուգանք բռնագանձելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի "Վարդաշենի հանք" ՀՁ ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության ` ՀՀ ԿԱ ՊԾ հարկային հաշվանցումների հսկողության 20.03.2006թ. թիվ 1007382 ակտի 14-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ համաձայն ՀՀ օրենսդրության պատասխանողը պարտավոր էր սահմանված կարգով և ժամկետներում պետական բյուջե վճարել հաշվարկված պարտավորությունը:

"Վարդաշենի հանք" ՍՊԸ-ն 19.05.2006թ. դրությամբ պետական բյուջեի հանդեպ ունի պարտավորություն 3.850.500 դրամի չափով: Պարտավորությունը առաջացել է ՀՀ ԿԱ ՀՊԾ հարկային հաշվանցումների հսկողության վարչության աշխատակիցների կողմից, 20.03.2006թ. ընկերությունում արձանագրված թիվ 100738 ստուգման ակտից, որով համաձայն "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 23, 25, 26, 27 հոդվածների, "Շահութահարկի մասին" ՀՀ օրենքի 33 հոդվածի պատասխանողին առաջադրվել է լրացուցիչ գանձման գումար 5.227.800 դրամ, որից 4.834.000 դրամը /90 տոկոս/ պետ. բյուջեի հաշվին, իսկ 393.800 դրամը /10 տոկոս/ հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին: Պատասխանողը կատարել է ընթացիկ վճարումներ, որի արդյունքում պարտավորության մնացորդը 19.05.2006թ. դրությամբ կազմում է 3.850.500 դրամ: Ելնելով վերոգրյալից և հիմք ըհդունելով "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը հայցվորի ներկայացուցիչը դատարանից խնդրեց պատասխանողից բռնագանձել 3.850.500 դրամ հարկային պարտավորությունը: Պատասխանողի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ հայցի դեմ առարկում է, որպիսի հանգամանքը հիմնավորում է հակընդդեմ հայցում նշված հետևյալ փաստական հանգամանքները: Հակընդդեմ հայցով հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ 22.02.2006թ. 1007382 հանձնարարագրի հիման վրա "Վարդաշենի հանք" ՍՊԸ-ում կատարվել են շահութահարկի, եկամտահարկի, ակցիզային հարկի… առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա վերաբերյալ ստուգումներ: Համաձայն ստուգման ակտի 14 կետի "…01.10.2004թ-ից 23.05.2005թ. ընկած ժամանակահատվածում ընկերությունն իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն, առանց լիցենզիայի": Ընկերությունը 12.02.2004թ. ստացել է թիվ 2-Ա-Լ 14/69 հանքարդյունահանման հատուկ լիցենզիա: Համաձայն "Կոնցեսիայի մասին" ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջի հանքային իրավունք կրողի և լիազոր մարմնի կիջև կնքվում է լիցենզիայի պայմանգիր, որի կնքման միջև ընկած ժամանակահատվածը չի կարող գերազանցել 9 ամիսը: Ընկերությունը 13.01.2005թ. օրենքով սահմանված կարգով դիմում է պատկան մարմնին` նոր Կոնցեսիոն օրենքի պահանջներին համապատասխան լիցենզիոն պայմանագիր կնքելու վերաբերյալ: Համաձայն "Կոնցեսիայի մասին" ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջի` ներկայացված դիմումի գրանցման օրվանից մեկ ամսվա ընթացքում լիազոր մարմինը որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ: Եթե սահմանված ժամկետում ենթակա լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա լիցենզիան համարվում է տարված: Փաստորեն, պատասխանողի ակտում արձանագրված այն փաստը, որ ընկերությունը 01.10.2004թ.–ից մինչև 23.05.2005թ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է առանց լիցենզիայի գործունեություն, անհիմն է և հակասում է "Կոնցեսիայի մասին" ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետի, 6-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը: Ավելին, համաձայն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, որն ըստ էության պետության կողմից նշանակված լիազորված մարմինն է, 16.05.2006թ. թիվ 07-16/8-478 գրության, պարզաբանում է, որ "եթե արտոնագիրն օրենքին համապատասխան փոխարինվել է լիցենզիայով, ապա նոր լիցենզիայի հետ շարունակվում է գործել դրան համապատասխան վերագըրանցված նախկինում կնքված և գործող ընդերքօգտագործման պայմանագիրը. այս պայմանների առկայության պարագայում իրենց արտոնագրերը վերակազմակերպած լիցենզառուներն իրականացնում են օրինական գործունեություն":

Պատասխանողի գործողություններով խախտվել են ՀՀ հիմնական օրենքի 33.1 հոդվածի պահանջը, ինչպես նաև շրջանցվել են "Կոնցեսիայի մասին" ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետը, 6րդ կետի 3-րդ ենթակետը, ինչպես նաև Եվրոպական կոնվենցիայի 17,18 հոդվածների պահանջները:

Ելնելով վերոգրյալից հակընդդեմ հայցով հայցվորի ներկայացուցիչը դատարանից խնդրեց մերժել 23.05.2006թ. սկզբնական հայցը, բավարարել հակընդդեմ հայցը` մասնակի անվավեր ճանաչել 20.03.2006թ. թիվ 1007382 ակտի 14-րդ կետն ամբողջությամբ: Քանաքեռ-Զեյթուն հարկային տասչության ներկայացուցիչը հակընդդեմ հայցի կապակցությամբ բանավոր հայտնեց, որ այն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ: Ստուգման ընթացքում առաջնորդվել են "Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի)մասին", "Լիցենզիայի մասին" ՀՀ օրենքներով: 1996թ. տրված լիցենզիաները համաձայն "Լիցենզիայի մասին" ՀՀ օրենքի կորցրել են իրենց ուժը, այսինքն օրենքով ճանաչվել են անվավեր, այդ իսկ պատճառով բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց հնարավորություն է տրվել որպիսի նրանք վերալիցենզավորվեն, որը "Վարդաշենի հանք" ՀՁ ՍՊԸ-ի կողմից պատշաճ կերպով կատարված է եղել: Ստուգման ակտը կազմելիս հիմք են ընդունել"Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին" ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետը: Լիցենզիան տրված է եղել 2004թ. իսկ լիցենզիոն պայմանագիրը կնքվել է 2005 թվականին: Ստուգման ընթացքում չի ներկայացվել ապացույց թե արդյոք կազմակերպությունը դիմել է համապատասխան մարմիններին լիցենզիոն պայմանագիրը կնքելու համար: Վերը նշվածի հիման վրա Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության ներկայացուցիչը խնդրել է հակընդդեմ հայցը մերժել:

Լսելով կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, վերլուծելով գործի հանգամանքները և գնահատելով ներկայացված ապացույցները դատարանը եկավ այն եզրահանգման, որ հայցապահանջը ենթակա է ամբողջությամբ մերժման, իսկ հակընդդեմ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ ԿԱ ՀՊԾ հարկային հաշվանցումների հսկողության վարչության կողմից "Վարդաշենի հանք" ՀՁ ՍՊԸ-ում 01.03.2006թ. կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, որի արդյունքում 20.03.2006թ. կազմվել է թիվ 1007382 ակտ, որի 14-րդ կետով հարկատուի նկատմամբ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության ստուգման մասով, առաջադրվել է լրացուցիչ 4. 661.900 դրամ տուգանք:

Վիճարկվող ակտի 14-րդ կետով ստուգում իրականացնողները նշել են, որ "Ըստ ներկայացված փաստաթղթերի ընկերությունը ստուգվող ժամանակահատվածում իրականացրել է պինդ օգտակար հանածոի արդյունահանում, որի համար 12.02.2004թ. ստացել է թիվ Հ-Ա-Լ 14/69 հանքարդյունահանման հատուկ լիցենզիա: "Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին" ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբ է համարվում լիցենզային պայմանագրի կնքման պահը, որը կնքվել է 23.05.2005թ.: Հետևաբար 01.10.2004թ.-ից 23.05.2005թ. ընկած ժամանակահատվածում ընկերությունը իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն, առանց օրինական ուժի մեջ մտած լիցենզիայի (առանց լիցենզիայի): "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 26 հոդվածի համաձայն` առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում ընկերությունից գանձման ենթակա է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության 50 տոկոսի չափով, որը կազմում է 4.661.900 դրամ: Հաշվարկված տուգանքը ընկերության համար հանդիսանում է ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն":

Վիճարկվող ակտի 14-րդ կետում արված հետևությունները դիմումատուին 4.661.900 դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու վերաբերյալ, անհիմն են և հերքվում են հետևյալ նկատառւոմներով:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից "Վարդաշենի հանք" ՍՊԸ վարձակալական ձեռնարկությանը մինչև 25 տարի գործունեության ժամկետով 11.07.1996թ. տրվել է օգտակար հանածոների արդյունահանման թիվ 1282 արտոնագիրը: Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ բընահպահպանության նախարար Վարդան Այվազյանի` մի կողմից և "Վարդաշենի հանք"ՍՊԸ-ն, ի դեմս Համբարձում Սահակի Պետրոսյանի` մյուս կողմից 01.08.2003թ. կնքել են հանքավայրերից պինդ օգտակար հանածոների թիվ 334 պայմանագիրը: "Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին" ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ կետով /Անցումային դրույթների բաժին/ սահմանված է, որ սույն բաժնի իմաստով` "անցումային ժամանակաշըրջան" նշանակում է տասնչորս ամիս` սկասած սույն օրենքի ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց: Այն տնտեսավորող սուբյեկտը, որը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուներ հանքային իրավունք, անցումային ժամանակաշրջանում կհամարվի ժամանակավոր լիցենզառու: Անցումային ժամանակաշըրջանում ժամանակավոր լիցենզառուն իրավասու է իրականացնել այն բոլոր գործողությունները, որոնք նա իր լիցենզիայի համաձայն իրականացնում էր մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը: Նույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասի համաձայն ժամանակավոր լիցենզառուն, որը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, 1992 թվականի մարտի 19-ի Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն ուներ հանքարդյունահանման լիցենզիա, ապա իրավունք ունի դիմել ժամանակավոր լիցենզիայում նշված ընդերքի տեղամասի նկատմամբ իր ընտրությամբ ստանալու 1/ հանքարդյունահանման լիցենզիա, 2/ հանքարդունահանման հատուկ լիցենզիա: Նշված լիցենզիաներից որևէ մեկի համար դիմած ժամանակավոր լիցենզառուին 1992 թվականի մարտի` Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն ստացած լիցենզիայի հիման վրա տրվում է համապատասխան լիցենզիա` լիցենզիայի ժամկետ սահմանելով նախկին լիցենզիայում սահմանված ժամկետի ավարտը:

Վերը նշվածի, օրենքի հիման վրա ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից "Վարդաշենի հանք" ՍՊԸ-ին 12.02.2004թ. տրվել է թիվ Հ-Ա-Լ-14/69 հանքարդյունահանման հատուկ լիցենզիա, մինչև 25 տարի գործունեության ժամկետով` 11.07.1996թ.-ից մինչև 11.07.2021թ.:

Տվյալ դեպքում "Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին" ՀՀ օրենքի 76-րդ հոդվածով արտոնագիր ունեցող ընդերք օգտագործողներին իրավունք է տրվել և վերաձևակերպել նախկինում իրենց տրամադրված արտոնագիրը ստանալով հանքարդյունահանման հատուկ կամ հանքարդյունահանման լիցենզիաներ, մինչդեռ այդ օրենքով սահմանված չէ որ մինչև ուժի մեջ մտնելու հանքային իրավունք ունեցող տնտեսավորող սուբյեկտները պարտավոր են լիցենզիայի փոխարինումից հետո նոր լիցենզային պայմանագիր կնքել, իսկ նման պայմաններում այդ սուբյեկտների համար լիցենզիայի փոխարինումը` նոր օրենսդրությանը համապատասխան լիցենզիայով, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու միակ պայմանն է:

Այս պարագայում, եթե արտոնագիրն օրենքին համապատասխան փոխարինվել է լիցենզիայով, ապա նոր լիցենզիայի հետ շարունակում է գործել դրան համապատասխան վերագրանցված նախկինում կնքված և գործող ընդերքօգտագործման պայմանագիրը. այս պայմանագրի առկայության պարագայում իր արտոնագիրը վերաձևակերպած լիցենզառուն իրականացրել է օրինական գործունեություն, հետևաբար չէր կարող համարվել առանց լիցենզիայի գործունեությամբ զբաղվող անձ:

Գնահատելով վերը նշված փաստական հանգամանքները, դատարանը հաստատված է համարում, որ դիմողը չի խախտել "Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնսեսիայի) մասին" ՀՀ օրենքի պահանջը, այսինքն չի իրականացրել առանց լիցենզիայի գործունեություն, հետևաբար ստուգում իրականացնողները որևէ կերպ չէին կարող տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն առաջադրել:

"Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի ա/ և գ/ ենթակետերի համաձայն, ստուգում իրականացնող անձինք պարտավոր են պահպանել ստուգման հետ առնչվող` ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, պահպանել տնտեսավարող սուբյեկտի օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքները և շահերը, տվյալ դեպքում ստուգում իրականացնողները թույլ են տվել "Ընդերքն օգտակար համածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին" ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի պահանջների խախտում:

"Հարկերի մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն հարկերի հաշվարկման հսկողության և գանձման ընթացքում օրենքի խախտմամբ հարկ վճարողների վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման համար:

Քանի որ տվյալ գործով դիմողի` որպես հարկ վճարողի, վերաբերյալ տեղեկությունները ձեռք են բերվել ու վիճարկվող ակտի 14-րդ կետում ամրագրվել են վերը նշված օրենքների խախտմամբ, ուստի այդ տեղեկությունների հիման վրա դիմողին առաջադրված 4.661.900 դրամ հարկային պարտավորության հաշվարկումն անօրինական է և հակասում է "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն քաղաքացիական իրավունքների պաշպանությունը ի թիվս նույն հոդվածով սահմանված պաշպանության այլ եղանակների, իրականացվում է նաև պետական մարմնի ակտն անվավեր ճանաչելով, իսկ նույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, օրենքին կամ այլ իրավական ակտերին չհամապատասխանող և իրավաբանական անձի քաղաքացիական իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը խախտող պետական մարմնի ակտը դատարանով կարող է ճանաչվել անվավեր: ՀՀ քաղ.դատ. օր-ի 162-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս նշված ակտն ընդունելու համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման պարտականությունը դրվում է ակտն ընդունած մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վրա:

Դատաքննության ընթացքում պատասխանողը չապացուցեց վիճարկվող ակտի 14-րդ կետով դիմողին առաջադրված 4.661.900 դրամ հարկային պարտավորության հաշվարկման համար հիմք ծառայած հանգամանքները, իսկ դատաքննությամբ դատարանը հաստատված համարեց, որ ՀՀ ԿԱ ՀՊԾ հարկային հաշվանցումների հսկողության վարչության 20.03.2006թ. թիվ 1007382 ակտի 14-րդ կետը հակասում է "Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի ա/ և գ/ ենթակետերի, "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 18-րդ և 26-րդ հոդվածների, "Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին" ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի պահանջներին և խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով դիմողի երաշխավորված իրավունքները, հետևաբար ՀՀ ԿԱ ՀՊԾ հարկային հաշվանցումների հսկողության վարչության 20.03.2006թ. թիվ 1007382 ակտի 14-րդ կետը ենթակա է անվավեր ճանաչման:

ՀՀ քաղ. դատ. օր-ի 163 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն որպես ՀՀ ԿԱ ՀՊԾ հարկային հաշվանցումների հսկողության վարչության 20.03.2006թ. թիվ 1007382 ակտի 14-րդ կետն անվավեր ճանաչելու հետևանք Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչությունը պարտավոր է ՀՀ ԿԱ ՀՊԾ հարկային հաշվանցումների հսկողության վարչության 20.03.2006թ. թիվ 1007382 ակտի 14-րդ կետով առաջադրված 4.661.900 դրամ տուգանքը դուրս գրել "Վարդաշենի հանք" ՀՁ ՍՊԸ-ի հարկային հաշվի քարտից:

Անրադառնալով ՀՀ ԿԱ ՀՊԾ Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության 3.850.500 դրամ տուգանքը բռնագանձելու հայցապահանջին, ապա այն ենթակա է մերժման նկատի ունենալով, որ այդ գումարն ամբողջությամբ առաջադրվել է ՀՀ ԿԱ ՀՊԾ հարկային հաշվանցումների հսկողության վարչության 20.03.2006թ. թիվ 10087382 ակտի 14-րդ կետով, որի անհիմն լինելը հաստատվել են դատարանի կողմից հակընդդեմ հայցը բարարարելու հիմքում ընկած փաստական հանգամանքներով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 73,130-132, 134,138, 163, 2213, 2214, 2216 հոդվածներով, դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

ՀՀ ԿԱ ՀՊԾ Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության հայցն ընդդեմ "Վարդաշենի հանք" ՀՁ ՍՊԸ-ի` 3.850.500 դրամ տուգանքը բռնագանձելու պահանջի մասին մերժել: "Վարդաշենի հանք" ՀՁ ՍՊԸ-ի հակընդդեմ հայցը բավարարել: Անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ ՀՊԾ հարկային հաշվանցումների հսկողության վարչության 20.03.2006թ. թիվ 1007382 ակտի 14-րդ կետը: Կիրառել ՀՀ ԿԱ ՀՊԾ հարկային հաշվանցումների հսկողության վարչության 20.03.2006թ. թիվ 1007382 ակտի 14-րդ կետի անվավեր ճանաչելու հետևանք և պարտավորեցնել ՀՀ ԿԱ ՀՊԾ Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչությանը 20.03.2006թ. թիվ 1007382 ակտի 14-րդ կետով առաջադրված 4.661.900 դրամ տուգանքը դուրս գրելու "Վարդաշենի հանք" ՀՁ ՍՊԸ-ի հարկային հաշվի քարտից: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատին: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

* * *


ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Նախագահող դատավոր` Ռ.Սարգսյան
Քաղաքացիական գործ թիվ S-1777/2006թ.
Քաղաքացիական գործ թիվ 3-1759/ՏԴ/ 2006թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/ հետևյալ կազմով`
28.09.2006թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
Մասնակցությամբ դատավորներ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս.ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆԻ
Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

2006թ. սեպտեմբերի 28-ին դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության /այսուհետ` Ծառայություն/ վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2006թ. վճռի դեմ` ըստ հայցի Ծառայության Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության /այսուհետ` Հարկային տեսչություն/ ընդդեմ "Վարդաշենի հանք" համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /այսուհետ` Ընկերություն/ 3.850.500 ՀՀ դրամ տուգանք բռնագանձելու և ըստ հակընդդեմ հայցի` Ծառայության հարկային հաշվանցումների հսկողության վարչության 20.03.2006թ. թիվ 1007382 ակտի 14-րդ կետի անվարեր ճանաչելու պահանջների մասին.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հարկային տեսչությանը խնդրել է բռնագանձել պատասխանողից 19.05.2006 թվականի դրությամբ հաշվարկված հարկային պարտավորությունների 3.850.500 ՀՀ դրամ պարտքը: Հակընդդեմ հայցով Ընկերությունը խնդրել է անվավեր ճանաչել Ծառայության հարկային հաշվանցումների հսկողության վարչության 20.03.2006թ. թիվ 1007382 ակտի 14-րդ կետը: ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2006թ. վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը: Ընկերության կողմից վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումերով` ՀՀ տնտեսական դատարանը չի կիրառել "Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու /Կոնցեսիայի/ մասին" ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետը, "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր և կիրառել է "Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու /Կոնցեսիայի/ մասին" ՀՀ օրենքի 76-րդ հոդվածը, որը չպետք է կիրառել: Բողոքը բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով: Ընկերությունը հանքարդյունահանման հատուկ լիցենզիան ստացել է 12.02.2004թ., իսկ կոնցեսիայի պայմանագիրը կնքվել է 23.05.2005թ.: 01.10.20004թ.-ից 23.05.2005թ. ընկած ժամանակահատվածում Ընկերությունն իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեության առանց օրինական ուժի մեջ մտած լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության փաստ: Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2006թ. վճիռը բեկանել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Ընկերությանը 11.07.1996թ. տրվել է օգտակար հանածոների արդյունահանման թիվ 1282 արտոնագիրը մինչև 25 տարի գործողության ժամկետով:

2) Նշված արտոնագրի հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարության և Ընկերության միջև 01.08.2003թ. կնքվել է հանքավայրերից պինդ օգտակար հանածոների արդյունահանման թիվ 334 պայմանագիրը:

3) ՀՀ առևտրի զարգացման նախարարության կողմից Ընկերությանը 12.02.2004թ. տրվել է ՀԱ-Լ-14/69 հանքարդյունահանման հատուկ լիցենզիա մինչև 25 տարի գործունեության ժամկետով` 11.07.1996թ. մինչև 11.07.2021թ.:

4) 23.05.2005թ.-ին Ընկերության, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև կնքվել է հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզիայի թիվ 087 պայմանագիրը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. "Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու /Կոնցեսիայի/ մասին" ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` "Անցումային ժամանակաշրջան" նշանակում է տասնչորս ամիս` որի հաշվարկն սկսվում է օրենքն ուժի մեջ մտնելն ունեցել է հանքային իրավունք, անցումային ժամանակաշրջանում համարվել է ժամանակավոր լիցենզառու: Անցումային ժամանակաշրջանում ժամանակավոր լիցենզառուն իրավասու է իրականացնել այն բոլոր գործողությունները, որոնք նա իր լիցենզիայի համաձայն իրականացնում էր մինչև օրենքի ուժի մեջ մտնելը: Ընկերությունն ունեցել է Ընդերքի մասին 19.03.1992թ. ՀՀ օրենսգրքի համապատասխան տրված օգտակար հանածոների արդյունահանման արտոնագիր: "Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու /Կոնցեսիայի/ մասին" ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց` 01.04.2003թ.-ից հետո Ընկերությունը նշված օրենքով սահմանված ժամկետում "Անցումային ժամանակաշրջանում", 12.02.2004թ.-ին, ստացել է թիվ ՀԱ-Լ-14/69 հանքարդյունահանման հատուկ լիցենզիան` 11.07.1996թ.-ին տրված արտոնագրով սահմանված ժամկետի սկզբից 11.07.1996թ.-ից մինչև 11.07.2021թ. ժամկետով: "Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու /Կոնցեսիայի/ մասին" ՀՀ օրենքի անցումային դրույթները կարգավորել են նախկինում տրված արտոնագրի փոխարինումը նոր օրենսդրությանը համապատասխան տրված լիցենզիայով: Նախկին փաստաթղթերի, այդ թվում` պայմանագրերի փոխարինման պարտականություն է սահմանել ՀՀ ընդերքի մաին օրենսգրքի 65-րդ հոդվածը համաձայն, որի դա պետք է կատարվեր մինչև 2004թ-ի հուլիսի 1-ը: Այս ժամկետը համապատասխանում է "Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու /Կոնցեսիայի/ մասին" ՀՀ օրենքով սահմանված 14 ամսվա ժամկետին: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի ուժով /ուժի մեջ է մտել 21.12.2002թ.-ին/ Ընկերությունն օգտակար հանածոների արդյունահանման արտոնագրի հիման վրա պարտավորություն է ունեցել կնքելու պայմանագիր: Նշված պարտավորության կատարման փաստ է հանդիսանում: "Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու /Կոնցեսիայի/ մասին" ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբ է համարվում լիցենզիայի պայմանագրի կնքման պահը: Վերջինիս իմաստով փոխարինված լիցենզիաների ժամկետի սկիզբը պետք է համարել նախկին արտոնագրի հիման վրա կնքված պայմանագրի օրը, տվյալ դեպքում ՀՀ բնապահպանության նախարարության և Ընկերության միջև հանքավայրերից պինդ օգտակար հանածոների արդյունահանման /որը հավասարազոր է լիցենզիային, պայմանագրին` Ընդերքի մասին ՀՀ օրեսգրքի 36-րդ հոդվածի իմաստով/ թիվ 334 պայմանագրի կնքման օրը` 01.08.2003 թվականը: Այսպիսով "Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու /Կոնցեսիայի/ մասին" ՀՀ օրենքի և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի իմաստով, եթե արտոնագիրն օրենքին համապատասխան փոխարինվել է լիցենզիայով, ապա նոր լիցենզիայի հետ շարունակվում է գործել դրան համապատասխան վերագրանցված, նախկինում կնքված և գործող ընդերքօգտագործման պայմանագիրը, որի առկայության պայմաններում իր արտոնագիրը ձևակերպված լիցենզառուն իրականացրել է օրինական գործունեություն: Հետևաբար, Ընկերության նկատմամբ որպես հարկ վճարողի, 20.03.2006թ. թիվ 1007382 ստուգման ակտերի 14-րդ կետով առաջադրված հարկային պարտավորության հաշվարկումը հիմնավորված չէ: Ընկերությունն ակտում արձանագրված ժամանակաշրջանում գործել է "Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու /Կոնցեսիայի/ մասին" ՀՀ օրենքի և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի անցումային դրույթներով նախատեսված կարգով և նրա գործունեությունը չի կարող գնահատվել առանց լիցենզիայի իրականացրած գործունեության: Այս պատճառաբանության տրամաբանությամբ հիմնավոր չէ նաև "Հարկերի մասին" ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի հիման վրա Ընկերության նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսգրքի 236239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը մերժել` ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2006թ-ի վճիռը թողնել անփոփոխ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Հ.Մանուկյան

Ա.Մկրտումյան

Ս.Սարգսյան

Է.Հայրիյան

Ս.Գյուրջյան

Ս.Անտոնյան

Վ.Աբելյան