2006թ. հոկտեմբերի 02-ին, դռնբաց դատական նիստում, դատարանում քննության առավ քաղաքացիական գործն ըստ դիմումի Գարո Եգնուկյանի ընդդեմ ՀՀ Ոստիկանության` պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու մասին.
Դատաքննությամբ դատարանը պարզեց հետևյալը.
Դիմողի ներկայացուցիչը պնդելով պահանջը` դատարանին հայտնեց, որ 22.09.2003թ. ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության կողմից Կարո Եղնուկյանին տրվել է հատուկ կացության անձնագիր, որում ազգանուն, անուն, հայրանունը սխալ է գրվել` Եգնուկյան Գարո Հագոպ: 12.07.2006թ., դիմելով. ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությանը, դիմողը խնդրել է տալ անձնագիր, որում կնշվի ճիշտ անուն, ազգանուն, հայրանունը, որը նշված է ծննդյան վկայականի մեջ` Կարո Հակոբի Եղնուկյան, սակայն նշված մարմնից պատասխան չի ստացել: Կատարված սխալ գրառումը հաստատվում է 1959թ. տրված ծննդյան վկայականով, ԱՄՆ-ի անձնագրից կատարված թարգմանությամբ, որը վավերացվել է նոտարի կողմից, որոնցում հստակ գրված է ճիշտ անունը, ազգանունը և հայրանունը, այն է Կարո Հակոբի Եղնուկյան, ինչպես նաև սեփականության վկայականով: Խնդրեց պարտավորեցնել ՀՀ Ոստիկանությանը կատարել ազգանուն, անուն, հայրանունի ուղղում` համաձայն ծննդյան վկայականի և ԱՄՆ-ի անձնագրի նոտարական կարգով թարգմանված և վավերացված տեքստի, որում կնշվի ճիշտ անվանումը, այն է` Եղնուկյան Կարո Հակոբի: Լսելով դիմողի ներկայացուցչին, ուսումնասիրելով քաղաքացիական գործում գտնվող ապացույցները` դատարանը գտավ, որ դիմումը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության կողմից 22.09.2003թ. տրված հատուկ կացության անձնագրում դիմողի տվյալները նշված են Եգնուկյան Գարո Հագոպ, մինչդեռ դիմողի 1959թ. Հայաստանում տրված ծննդյան վկայականում, ԱՄՆ-ի անձնագրից կատարված թարգմանությունում, որը վավերացվել է նոտարի կողմից, ինչպես նաև սեփականության վկայականում հստակ գրված է դիմողի անունը, ազգանունը և հայրանունը, այն է` Կարո Հակոբի Եղնուկյան: Խնդրեց պարտավորեցնել ՀՀ Ոստիկանությանը կատարել ազգանուն, անուն, հայրանունի ուղղում` համաձայն ծննդյան վկայականի և ԱՄՆ-ի անձնագրի նոտարական կարգով թարգմանված և վավերացված տեքստի, որում կնշվի ճիշտ անվանումը, այն է` Եղնուկյան Կարո Հակոբի: Ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132, 138, 163 հոդվածներով դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Դիմումը բավարարել` Պարտավորեցնել ՀՀ Ոստիկանությանը կատարել ազգանուն, անուն, հայրանունի ուղղում` համաձայն ծննդյան վկայականի և ԱՄՆ-ի անձնագրի նոտարական կարգով թարգմանված և վավերացված տեքստի, որում կնշվի ճիշտ անվանումը, այն է` Եղնուկյան Կարո Հակոբի: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան 15 օրում:
Դատավոր` Ռ. Ներսիսյան
Վճիռը չի բողոքարկվել մտել է օրինական ուժի մեջ:
Դատավոր` Ռ. Ներսիսյան
|